Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Գանգատ ի մտաց մարդկան ո՞ւստ ելնէ կամ ո՞ւր դադարի,
Տեսէք, թէ քանի անգամ ցեղք ու ցեղ բաներ կու փոխի:

Պահ մի յերկինս ելնու եւ իջնու, դաշտանայ, շրջի,
Ոչ ոք իմանալ կարէ` նորա բանքն է զարմանալի:

Պահ մի վարդապետ լինի, քարոզէ նա ժողովրդի,
Եւ կամ աստղաբաշխ լինի, քննող երկնից կամարի:

Պահ մի մոլորեալ է միտքն, մինչեւ ի տասն համարել չկարէ,
Եւ կամ մոլորեալ դիմօք կամարար է սատանայի:

Պահ մի ճգնաւոր լինի եւ մտնու ի քարն, աղօթի,
Պահօք, աղօթիւք, ծնդրօք ջանա թէ յերկինս ելնի:

Պահ մի չարագործ լինի ու բազմաց զաղօթս խափանէ,
Աւազակապէտ լինի եւ յեղակալ գողերի:

Պահ մի հող, փոշի լինի, գայ թափի ի ճանապարհի,
Թէ վասն աստուծոյ սիրուն, ով որ գայ, զերեսս կոխի:

Պահ մի միտքն ի վեր ունի, թէ նման եմ ես հրեշտակի,
Ի մէջ երկնային զօրացն առաւել ու խիստ գովելի:

Պահ մի աբեղայ լինի, թէ աշխարհս ինձի չպիտի,
Հոգոյս ոչ կարեն օգնել, թէ կին, թէ դուստր եւ որդի:

Պահ մի ռամիկ լինի ու խնդայ վերայ աշխարհի,
Թէ պիտոյ է դուստր ՚ւ որդի եւ կանայք, քան զտասն աւելի:

Պահ մի միակեց լինի, ագանի նա քուրձ մազեղէն,
Համարքն ի ձեռքն առնու եւ մտնի ի յեկեղեցին:

Պահ մի մեծատուն լինի, ագանի բեհեզ ծիրանի,
Սուսեր ի ձեռն առնու, հարկանէ ում որ հանդիպի:

Պահ մի թագաւոր լինի ու բազմի ոսկի աթոռի,
Հազարապետք եւ իշխանք եւ ծառայք են անթվելի:

Պահ մի կամաւոր աղքատ, մոռանայ զժառանգ հայրենի,
Եւ կամ մուրացկան լինի ու շրջի ի դրունս օտարի:

Պահ մի կու զղջա մեղաց եւ դառնայ, թէ ապաշխարի,
Ի խորոց սրտէ գոռայ, արատսուօք աչերն է իլի:

Պահ մի ընթանայ ի մեղս եւ խորհի խորհուրդ պոռնկի,
Անդարձ եւ անզեղջ մնայ, մահու չափ մեղօք մեղանչի:

Պահ մի ողորմած լինի, հիւրասէր, բաշխող աղքատի,
Հիւանդաց նա տես գնայ եւ օտար առ ինք ժողովի:

Պահ մի անողորմ լինի, խիստ ժլատ, ատող աղքատի,
Օտարաց նա տեղ չտայ, գողանայ, զրկէ, կողոպտի:

Պահ մի համոզող լինի, համբերող, նմանեալ Յոբի,
Զաշխարհս ունայն համարի, թէ գրեալ է Սողոմոնի:

Պահ մի բարկացող լինի, նենգաւոր, նման Կայենի,
Ագահ, ընչասէր լինի, թէ աշխարհս է ինձ խիստ պիտանի:

Պահ մի իմաստուն լինի, ընթեռնու բանք Սողոմոնի,
Ամէն իմաստասէր հարցողաց տայ պատասխանի:

Պահ մի խիստ անգէտ լինի, քան զէշ կապած ի մսրի,
Հազար բան կու հարցանեն, նա չառնէ մէկ մի պատասխանի:

Պահ մի իմաստուն մտօք նա գրոց բանին հետեւի,
Խրատն ի յականջ առնու, յաստուծոյ յահէն կու սարսի:

Պահ մի խոտորէ զգիրն, խրտնի, զպնի եւ գարշի
Զի ահըն ի սրտէն ձգէ մարդկանէ իսկի չամաչի:

Պահ մի երկնչի, դողա ՚ւ տկար երեւի ամենի,
Ասեն, թէ հարիւր այսպէս մարդ մէկ մազով կապես, կու կապուի:

Պահ մի խիստ զօրեղ լինի, մարդկանէ կասկած նա չունի,
Եօթն տակ զնճիլ կապես, նա թափ տայ, զամէնն կտրի:

Պահ մի բերթ ամուր լինի, նորաշէն եւ անխախտելի,
Ասեն, թէ ոչ ոք կարէ զսա առնուլ եւ կամ փլուցանել:

Պահ մի աւերակ լինի, բնակարան այլոց գազանի,
Դուռն բաց, պատերն փլած, եւ ճչէ բու յաւերակի:

Պահ մի պաղ աղբիւր լինի, յատակըս լեռնի,
Ոլոռնով ի մէջ ծաղկանց գայ իջնու ի մէջ դարի:

Պահ մի ջրհեղեղ պղտոր, ի լեռնէն քարինք հետ բերի,
Ձորերդ ի վայր ողողէ եւ բազում գաւառ տապալի:

Պահ մի արուսեակ պայծառ եւ նման գարնան արեւի,
Աստեղաց նման ցոլայ, զէտ լուսին զինք բոլորի:

Պահ մի մութ գիշեր լինի, խաւարակն աղջամղջին,
Ամպ եւ մառախուղ բերէ, զէտ Յունան վերայ Նինուէի:

Պահ մի զէտ մեղու լինի, քաղցրութիւն քան զշաքարի,
Անուշահոտ ծխանելեաց, խունկ, հալուէ ի հետ կնդրկի:

Պահ մի զէտ քացախ լինի եւ պնտի, քան զպողպատի,
Սաստիկ ձմեռան նման ձիւն կու գայ ու խիստ կու սառի:

Պահ մի խիստ գոլոշն ելնէ, զէրդ զհուրն, որ զմոմն հալէ,
Յոլով տօթ, խորշակ լինի, որ տօթուն սիրտն կու տապի:

Աղաչեմք զանմահ Փրկիչն, որ զցրուեալ միտս ժողովէ,
Խաշին եմք արեամբ գնեալ, նախախնամ աջովն պահէ: