Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այբէն մինչեւ ի քէն քենէ գանկտիմ ես,
Բազում խոց կայ սրտիս, ամէնն դու ես:
Գնա՛, զալում, գնա՛, զիս է՞ր չհարցանես,
Դարձեալ եմ լալագին վաղեց ի հետ քեզ,

Ես ի քեզ կու նայիմ, աչացս լոյս ես,
Զարմանք ինձ կու թըւի, թէ դու զիս ատես:
_ Է՛ իմ հազար գունով պլպուլ խօսուն ես,
Ընդդէմ առաւօտուն կելնես, կու կանչես,

Թոռմած կամ ծարաւի ի քո դիմացդ ես,
Ժամ է ինձ քո ցօղէդ կաթիկ մի բաշխես:
_ Ի շատ տրտմութենէդ թէ ազատիմ ես,
Լերդիկս է իմ խոցած, հոտդ կայրէ զիս,

Խորհուրդ կայ իմ սրտիս, թէ զայն կատարես,
Ծառայ լինիմ քեզի, դու իմ հոգեկն ես:
Կարօտ եմ ի դիմացդ ի շատ վաղեց ես,
Հասիր հոգուս ՚ւ արեկ, թէ ողորմած ես,

Ձայնիւ եղանակեմ, քան զղումրին ես,
Ղորդ, քան զքեզ անուշ այլ չի տեսայ ես,
Ճարտար եւ իմաստուն, քան զամէնն լաւ ես,
Մարմնովդ գեղեցիկ, քան զհրեշտակ ես:

Յորժամ ի քեզ նայիմ, կու սարսափիմ ես,
Նման արեգական զլոյս կու ցայթես,
Շատք են ի քեզ կարօտ, գէմ մենակ չեմ ես:
_ Որդոցն Հայկազեան կրակ ու բոց ես,

Չունիմ հանգիստ ու քուն ի քո սիրուդ ես,
Պատեց զիս անդադարն ու կու մաշիմ ես,
Ջուր եմ անպէտ դարձեր ի քո սիրուն ես,
Ռատ կոխեն ՚ւ անցնին, ո՞նց համբերեմ ես,

Սարսափն ու դողն էառ, զէտ զուռ դողամ ես,
Վախեմ դեղնի տերեւս ու թօթափիմ ես:
_ Տէրն զքեզ ստեղծեց, թէ զաշխարհն էրե՞ս,
Րաբուն վարդապետաց այլ ականջ դնես,

Ցո՛յց ինձ զերեսըս քո, թէ ողորմած ես,
Հիւանդ եմ ու կարօտ, զիս է՞ր կու ատես,
Փրկչին ծառայ եմ ես, գէմ դու լսեր ես,
Քարոզ ու շարական, ուսումս դու ես: