|246ա|
ԹՃ
[1451]
թվին
Օսմանի
որդին
Մուրատ
բէկն
մեռաւ
եւ
նս[տ]աւ
ի
աթոռն
իւր
որդին,
սուլթան
Մահամատն
փոխանակ
հօրն:
Ի
ՋԱ
[1452]
թվին
սուլթան
Մահամատն
ի
Պօղօզ
բերդն
զուգեց:
Ի
թվին
ՋԲ
[1453]-ին
Սու[լ]թան
Մահամատն
էառ
զՍտամբօլ.
բազում
զօրօք
ծօվով
եւ
ցամաքով
գնաց,
յուլիս
ամսուն
զՍինօպ
էառ
եւ
օգոստոսի
ամսուն
զՏրապիզոն
էառ:
Թվին
ՋԺԱ
[1462]-ին
սեպտեմբերի
ամսուն
էառ
Միտիլլին
իւր
երկրօվն:
Թվին
ՋԺԷ
[1468]-ին
այս
սուլդան
Մահամադ
գնաց
ի
Ղաման
բազում
զօրօք,
զերկիրն
ամէն
էառ
եւ
զմարդն
սուրկուն
եբեր
զՍտամբօլ:
Թվին
ՋԻ
[1471]-ին
խունդքարն
գնաց
բազում
զօրօք
ծովով
զԵղրպօղ
էառ:
Թվին
ՋԻԴ
[1475]
Ահմատ
փաշան,
որ
ասեն
անունն
Կէտուկ,
աւել
անունն
է,
գնաց
զԷՃ
[700]
ղատրղով
ի
վերա[յ]
ի
ծովն
եւ
զԿաֆայն
էառ
իւր
երկրօվն
Պալըխլիովն:
Եւ
այսպէս
օրըստօրէ
յառաջ
եկեալ
աստուծոյ
կամեցողութեամբն
աշխարհս
յամէն
տիրեցին,
արեւանման
մլքեցան
ազգն
տաճկաց
եւ
թագաւորեցին
մի
ընդ
միոյ.
եւ
քրիստոնա[յ]
ազգն
եղեւ
հարկատու
եւ
եղան
ցիր
ու
ցան,
որպէս
ասէ
Երեմիայ
մարգարէն
ի
վերայ
Երուսաղէմի`
իշխանք
աշխարհիս
եղեն
հարկատու:
[հրատարակութիւնը
տես
Մանր
ժամանակագրութիւններ
XIII-XVIII
դդ.,
հատոր
I,
կազմեց
Վ.
Յակոբեան,
Երեւան,
1951,
էջ
27]