ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ
ՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՏԱԽՕՍ ԱԲԵՂԱՆԵՐԻՆ
Թարգմանութիւն եւ բացատրութիւնք
Մ. ՆԱԼԲԱՆԴԵԱՆՑ

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ) ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ ԵՒ ՄԱՐԶՊԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆՑ ՏԻՐՈՋ ՎԱՀԱՆԻՆ ԱՄԻԹ ՔԱՂԱՔԻՑ
ՄԵՂԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՏԱԽՕՍ ԱԲԵՂԱՆԵՐԻՆ
ԹՂԹԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ)
Աստուածային շնորհը միշտ լուսաւորում է արդարութիւն սիրողներին եւ մանաւանդ նորանց, որ սորվելով Քրիստոսից, որ ասում է " քննեցէք գրքերը ",) աստուածային բանի քննութեանը պարապեցան։ Մեծ շահ համարելով իրենց անձերին երկնաւոր խօսքը՝ միշտ պատրաստ ունեցան, որ թէ՛ իրենց եւ թէ՛ լսողների հոգիները թեւաւորեն այն տեսակ առաքինութեան մասների հասնելու համար. որովհետեւ, զօրութեան եւ իմաստութեան որպէս պատճառ ընդունեցին այդ խօսքը՝ սորվելով մարգարէից, որ ասում է, թէ. " Ով որ պատուականը անարգից հանէ իմ բերանը կը լինի "։) Պատճառ, ճշմարիտ, արդար եւ օրինաւոր խօսքը՝ ժողովրդին խրատելու համար ասուած, երկնաւոր լուսով ծաղկեցնելով, պտղաբեր է անում լսողների հոգիները։ Այս մարդիկը, վաճառականների նման, ծով ու ցամաք ման են գալիս՝ իրենց մտքի խորհուրդը երկնաւոր եւ չապականուող գանձով հարստացնելու համար, որ իրենցից խնդրողներին տալ կարողանան աստուածային խօսքը, հոգու փրկութեան համար։
Այս տեսակ մարդերից մէկը՝ երանելի Ղազարը, սիրող եւ պարապող այսպիսի երկնաւոր արուեստի, դեռ երեխայական հասակից սկիզբն անելով բանական գիտութեան պարապելու, Յունաց աշխարհը գնաց, եւ այնտեղ լաւ եւ առաքինի մարդերի ձեռքի տակ ուսանելով եւ աստուածային խօսքի մարգարիտը կատարելապէս իր մէջ ընդունելով՝ վերադարձաւ իր աշխարհը։
Եւ որովհետեւ մարդկութեան մէջ սովորական մի բան է, որ իմաստունները եւ մեծամեծները գնում են վաճառականներից մարգարիտը եւ պատուական հանդերձները, որ ամեն երեւելի մարդոց մէջ երեւելի եւ պայծառ երեւին, այսպէս էլ իմաստուն եւ Աստուծու պատուէրներին տեղեակ մարդիկը, Ղազարի գիտութեան մասին լսելով, գովեցին։ Եկեղեցիները, նահատակների մատուռները եւ ուսումնարանները ամեն ժամանակ խնդացին եւ ուրախացան նորանով. նորան լսողների հոգիները ծաղկում էին այն շնորհից, որ նորա բերնից էին դուրս գալիս). եւ, բանական գիտութեամբ, հայրապետների եւ եպիսկոպոսների մէջ արուսեակ աստղի պէս պայծառացած էր փայլում։
Մեծիմաստ Վահան մարզպանը՝ Հայոց զօրավար եւ Մամիկոնէից Տէրը, կամենալով նորան առաւել մերձաւոր եւ սիրելի անել իրեն, նորան յանձնեց Նոր քաղաքի երեւելի եւ հոյակապ տեղը, որի անունը Սուրբ Կաթուղիկէ եկեղեցի էր, վանքովը հանդերձՂազարն էլ, մարզպանի հրամանը ընդունելով, կառավարում էր այդ վանքը։
Եկեղեցու փայտեղէն շինուածքի կրակից վնասուելու պատճառով շատ նեղութիւն քաշեց Ղազարը չնչին եւ անպիտան մարդերից. ուստի միտքը բերելով եւ յիշելով Պաւղոսի խօսքը, թէ. " Թո՛ղ աստուածասէրքը ամեն ժամանակ այնպէս ապրին, որ նոցա խիղճը չտանջէ նորանց "), աղօթք էր անում՝ ասելով, թէ Աստուծուց խնդրում ենք, որ ձեզ մի չար բան չպատահի, եւ միտքը դրեց այն տեղից Յունաց կողմերը գնալ։ Հասաւ Ամիթ քաղաքը եւ այնտեղ մի քանի ժամանակ մնաց։ Այս տեսնելով՝ չար նախանձով լցուած մարդիկը սուտ խօսքեր հանեցին նորա վանքի եւ նորա ուսումի մասին, որ նորա բարձր անունը կարողանան ցածցնել։
Լսելով այս բոլորը՝ Ղազարը քաջ պատերազմողի պէս զինեց իրեն, որ զօրաւոր խօսքերով իր ոգու եւ անվախութեան եւ կերպարանքի պատկերը այս թղթի ձեռքով յայտնէ նոցա, որով եւ լուսափայլէ վաստակը իր քարոզութեան, որ առաջ արել էր նոցա մէջ, որպէսզի չարախօս մարդոց լեզուն կարճանայ, որովհետեւ այս կերպով (ասում էր) տգէ՛տ եւ չիք մարդիկը Հայոց աշխարհից հալածեցին լաւ եւ պիտանի մարդոցը։ Եւ մանաւանդ վստա՛հ լինելով ամենիմաստ մարզպանի վրայ, թէ նա գիտէ չլսել խաբեբայական խօսքերի եւ իրաւունքը ճանաչել, որպէսզի նորա առջեւը արդարացնէ իւր անձը այս թղթի ձեռքով։ Եւ յաղթօղ երեւելու համար, գիտութեան զէնքը առնելով իր ձեռքը, ուղարկեց այս թուղթը բարեսէր, մեծ եւ պատուական նախարար Մամիկոնեան Համազասպի) ձեռքով, որ Ղազարի այս տեղից վերադառնալուն բուն պատճառը դարձաւ, որ մարդիկ միւսանգամ խմեն նորա գիտութեան աղբիւրից եւ արդարութիւն պտղաբերեն Աստուծու։
Հայոց երրորդ պատմութիւնը) իմ երանելի Ղազարը գրեց. այս պատճառով, այդ գրքի մէջ մենք նորա այս Թուղթն էլ գրեցինք, որ ընթերցասէրքը, Պատմութիւնը կարդալով, այս Թուղթն էլ կարդան եւ նորա խօսքի արժանաւորութիւնը փորձով հասկանան։




ԲՈՒՆ ԹՈՒՂԹԸ

Մեր Փրկիչը եւ Տէրը Յիսուս Քրիստոսը, սաստիկ զգուշացնելով առաքեալիներին, պատուիրում էր, թէ երբ ամեն ինչ որ հարկն է կատարէք, ասացէ՛ք, թէ անպիտան ծառաներ ենքԲայց ինչի՞ Աստուծու հոգեւոր մշակ սուրբ Պաւղոսը, նեղանալով երբեմն այն մարդոց վրայ, որ նախանձել էին նորանում եղած մեծ շնորհին, այլեւ այդ մարդոց նոր դարձուած աշակերտների հետ գայթակղեցուցիչ եւ անհանճար բաներ խօսելու համար, սո՛ւտ մշակներ անուանեց նորանց), եւ, չկարողանալով դիմանալ եղած գայթակղութեանը, Քրիստոսի կանոնին ընդդէմ վարուեցաւ, եւ ինքը իր լաւութիւնքը եւ աշխատութիւնքը մեծ մեծ պարծանքով գրեցԵւ ո՛չ բնաւ որպէս մի սխալուած մարդ մերժուեցաւ, ա՛յլ, պայծառապէս կացաւ ու մնաց նո՛յն առաքելութեան մէջ։ Եւ թէ ինչի՞ այս այսպէս էր լինում, թո՛ղ քննողը հասկանայ, եթէ կարող է. ապա թէ ո՛չ, թող լռէ՛։
Արդ, դո՛ւ, Տէ՛ր, քա՛ղցր, խոնարհամի՛տ, արդարասէ՛ր եւ ճշմարտասէ՛ր մի մարդ ես, եւ Աստուծու հաւատքին առաւե՛լ մօտ ծանօթ), ինչպէս եւ քո ամեն նախնիքը։ Իսկ ե՛ս՝ անպիտա՛նս, թէպէտեւ Տիրոջդ առջեւը ամենների կղկղանք) երեւիմ, տղամարդի որդի լինելով), իբրեւ մի անզգամ, ինչպէս Պաւղոս մեծ առաքեալը, բայց դո՛ւ Քրիստոսին նմանելով, տանելով եւ ներելով իմ անզգամութեանը, ընդունէ՛ ինձ որպէս մի անզգամ
Տղայութեանս ժամանակ իմ վարած կեանքի որպիսութիւնը, դո՛ւ, Տէ՛ր, ի՛նքդ լաւ գիտես
Իմ ուսուցիչների հրամանով գնացի Յունաստան եւ մի ժամանակ մնացի։ Այն տեղից վերադարձած կեցայ Կամսարականների մօտ, այն բոլոր պատերազմների եւ խռովութեանց ժամանակները մինչեւ ձեր հնազանդուիլը։ Նորանից յետոյ, ձանձրացած լինելով այդ շփոթների նեղութիւնից, կամեցայ աղօթքի պարապել եւ հանգստանալ։ Այս պատճառով գնացի Սիւնեաց աշխարհը եւ երկու տարի կեցայ, ձմեռները մի քարանձաւում, գաւառի բոլոր բնակիչներից, բոլոր կրօնաւորութեան մէջ հռչակուած մի մարդու մօտ, որի անունը Մովսէ՛ս էր եւ տեղի անունը՝ Անձուկ։ Իսկ ամառները, այն տեղի շատ տաք լինելու պատճառով, Սիւնեաց եպիսկոպոսը՝ տէր Մուշէն, տանում էր ինձ իր մօտ, ինչ տեղ որ լինէր ինքը ապահովութեան դուրս եկած։
Եւ ա՛յսպէս, իմ առաջուայ վարք ու բարքս գիտեն տէր Ներսէ՛հ եւ Հրահա՛տ Կամսարականները, իսկ Սիւնեաց երկրում ունեցած կեանքիս որպիսութիւնը գիտէ վերը յիշուած Սիւնեաց աշխարհի եպիսկոպոսը։ Եւ դու, փնտռելով ինձ եւ գտնելով Սիւնեաց աշխարհում, տարիր քո տունը ո՛չ որպէս մի տան պատկանաւորներից, կամ սպասաւորներից մի աղքատ մարդ, եւ ո՛չ որպէս քեզանից օտար, կամ մի ուրիշի ծառայ. որովհետեւ պարեգօտ հագնողները ազատուած են Քրիստոսով։ Իսկ ինձ աշխարհի ծառայութիւնից պարեգօտով որոշող եւ ազատութեան պատճառ եղողը Տէր Աղանն էր՝ Տիրոջդ մօրեղբայրը։ Այդ պատճառով, Հայերի մէջ, քե՛զ, Տիրո՛ջդ արժանի էի։
Բացի սորանից, քո երանելի մայրը, երբ բդեշխի մօտ բերեց ձեզ, որի տանը եւ մե՛զ ուսում էին տալիս. թէպէտեւ տարիքով աւելի հասակաւո՛ր էինք ձեզանից, այլ սննդակի՛ց էինք ձեզ եւ խաղակի՛ց՝ խաղալու ժամանակ ձեր արկանելին ձեր քամակից տանելով։ Եւ ձեր օրհնեալ մայրը եւ Անոյշ-Վռամը, իրենց հոգեսիրութեամբ, մե՛զ էլ ձե՛զ հետ, ձե՛ր պէս սնուցին։ Այս բոլո՛ր պատճառներով քե՛զ՝ Տիրո՛ջդ արժանի էի։
Իսկ, իմ ունեցած շատ շնորհին նայելով, որ Քրիստոսը տուեց ինձ, որպէս արժանաւորի, թէ անարժանի, այն՝ տուողը լաւ գիտցաւ, ապա արդա՛րեւ քե՛զ միայն արժանի էի։
Որովհետեւ վերին Նախախնամութիւնը այս դարում, քո քաջութիւնդ զօրացնելով, պայծառացուց ամեններից առաւել, քան որ կային եւ կամ որ ա՛յժմ կան Հայերի մէջ, եւ իմ շնորհը՝ առաւե՛լ, քան շատ պարեգօտաւորների շնորհից (ահա անզգամեցայ եւ խօսում եմ, աղաչում եմ մի փոքր ներէ՛ իմ անզգամութեան), այս պատճառով էլ, ճի՛շդ եւ առաւե՛լ, քե՛զ միայն արժանի էի։
Եւ ես եմ ա՛յն Ղազարը, որին, քո եւ շա՛տ ուրիշների ասածին պէս, փոխանակը մարդ չկայ. իսկ ա՛յժմ, նախանձի չարութեան պատճառով, շատե՛րն աշխատում էին լինել իմ փոխանակ. բայց թէ կարողանայի՜ն լինել։
Դեռ արարածների սկզբի՛ց շատ ոճիրներ գործեց նախանձը աշխարհում։ Սատանա՛ն, դեռ սկզբում, նախանձելով կործանեց նախաստեղծին եւ հո՛ղ դարձուց նորան։ Իմաստութեան մէջն էլ վկայում է Աստուածաշունչը, թէ " Սատանայի նախանձե՛լով մահը աշխարհ մտաւԴեռ երկո՛ւ մարդ միայն ծնուել էին Ադամից աշխարհի երեսին՝ Կայէ՛ն եւ Աբէլ, նախանձ ձգող դեւը տիեզերքի անչափելի տարածութեան վրայ որպէս մի փոքրիկ եւ նեղ բանի վրայ նայել տուեց Կայէնին՝ եղբայրասպան անելով։ Եսա՛ւը, նախանձի՛ց գրգռուելով Յակոբի վրայ, սորա մահն էր մտածում։ Նախանձի՛ ձեռքով անմեղ Յովսէփին դէպի ստրկութիւն վաճառեցին նորա խելացնոր եղբարքը։ Նախանձի՛ ձեռքով Ահարոնին եւ Մարիամին՝ այդ երկու հոգեշնորհ անձանց, սատանան, անարժան խորհուրդ յղանալ յանդգնեցնելով, մարգարէ կնոջը բորոտեցուց։ Նախանձի՛ ձեռքով Սաւուղը այն թշնամին կործանող եւ ժողովուրդը ապրեցնող մարդուն՝ Դաւթին, անդադար ականատներ էր դնում եւ աշխատում էր կորցնել։
Բայց, էլ ո՞ւր եմ խօսում արարածների միմեանց ունեցած նախանձի մասին, երբ եւ ամեննե՛րի արարչին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, նախանձի պատճառով Հրէից ժողովուրդը եւ քահանայապետքը, առաջ ժամանակներում ծաղր անելով, թշնամանում էին՝ երբեմն կախա՛րդ կոչելով, ինչպէս. " Դեւերի իշխան Բէեղզեբուղի ձեռքո՛վ դեւեր է հանում դա՛Երբեմն, գինեմո՛լ եւ ուտող խմող էին անուանում՝ Նորա աշակերտների ասելով. " Ինչի՞ ձեր Վարդապետը մեղաւորների հետ միասին ուտում է, խմումԲացի սորանից, " պահք չպահո՛ղ եւ ամեն ժամանակ կերակուր ուտող " անուանելով, նախատո՛ւմ էին՝ " Ինչի՛ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները պահում են եւ քո աշակերտքը չեն պահում եւ խառն ուտում են " ասելով։ Նորան " դիւահա՛ր " էլ կոչեցին. " Չէ՞ որ ճշմարիտ ենք ասում, թէ Սամարացի՛ ես դու եւ դեւ կայ քո մէջ "։ Յետոյ, սուտ վկանե՛ր ժողովելով, իրենց նախանձի եւ վրէժխնդրութեան պատճառով, ոչինչ բաներ էին խօսել տալիս նորանց, եւ իրենք ուրախացած բացագանչում էին դատողների առջեւը, ուր, ինչպէս Աւետարանիչը վկայո՛ւմ է, Պիղատոսը ճանաչելով, թէ նախանձի պատճառով մատնեցին նորան, ձեռքերը լուանալով, ասաց. " Ես անպա՛րտ եմ այդ մարդու արիւնից, որովհետեւ մահի արժանի յանցանք բնաւ չգտայ դորանում, դո՛ւք առէք եւ ձեր օրէնքով դատեցէք "։ Եւ ձգեց նորան օրէնքի եւ ժողովրդի ձեռքը, որ երկո՛ւքն էլ մահապարտ էին՝ ե՛ւ Հրէից ժողովուրդը, ե՛ւ օրէնքը։ Սոքա՛, չդիմանալով դիւամոլ նախանձին, մահի մատնեցին Նորան, եւ ո՛չ արդարների, այլ՝ անիծուա՛ծ մահի, որպէս մի չարագո՛րծ եւ մարդասպան, այսինքն՝ խա՛չի. Նորա՛ն, որ արարի՛չ էր եւ նորոգիչ, կեա՛նք տուող եւ մահ սպանող, ամենի՛ երախտաւոր, քաղցր եւ շա՛տ ողորմած։
Եւ այս բոլորը մեր համար իր անձով քաշելով՝ Փրկիչը շուտ շուտ զգուշացնում էր այս մասին եւ իր աշակերտներին, թէ՝ ձե՛զ էլ պիտի պատահի այս ամենը, եւ չլինի՛ թէ, անպատրա՛ստ գտնուելով, ձե՛զ հասած վշտերից վախենաք։ Եթէ ի՛նձ սիրեցին, ապա եւ ձե՛զ կը սիրեն, եթէ ինձ հալածեցին, ձե՛զ էլ կը հալածեն, եթէ ինձ ատեցի՛ն, ձե՛զ էլ կ'ատեն. եւ եթէ ի՛նձ, որ տանը տէ՛րն էի, Բէեղզեբո՛ւղ անուանեցին, ո՞րչափ եւս առաւել ձե՛զ եւ իմ մօտ մարդոցը պիտի ասեն։
Ա՛յսպէս էլ, նախանձի պատճառով, իմ մասին հանել էին շատ բամբասանքներ՝ ասելով, " թէ Ղազարն ասո՛ւմ է, որ պոռնկութիւնը մեղք չէ՛. այս բանը մարզպանին էլ գրել է նաԹէ ճշմարի՞տ էր այդ, դո՛ւ, Տէ՛ր, խիստ լաւ գիտես, քան թէ այն սո՛ւտ կարծողքը։ Եւ ուտող խմող եւ պի՛ղծ մարդիկ քա՛ղցր ախորժանքով ընդունում էին այդպիսի բաների լուրը՝ իրենց մէջ բուն դրած չար գործերին որպէս մի օգնութիւն։
Բայց ո՞վ արդեօք անհաւատներից, չասե՛նք՝ քրիստոնեաներից, իր մտքի մէջ կարող է այդպիսի բան խորհել, թող թէ եւ մի ուրիշի մօտ բերնից հանել. ո՞ր անմիտը, ո՞ր տգէտը, ո՞ր Հրէան, ո՞ր այլաղանդը։ Եւ Ղազա՞րն էր այդ քարոզում. ո՞ւմ կամ ո՞ւր եւ կամ ե՞րբ։ Ղազա՞րը, որ տգէ՜տ է գրոց, որ անկի՜րթ է եւ անուսումն, որ Մովսիսական օրէնքին օտա՜ր է եւ Քրիստոսի տուած շնորհին անտեղեա՜կ։ Արդեօ՛ք, այս մեր Հայոց աբեղայքը արտասուքի, ողբալու եւ շատ սուգի արժանի չե՞ն, երբ հանում են անպիտան համբաւներ եւ նախանձի պատճառով խօսում են անարժան բաներ։
Պա՛տճառ, ո՞վ արդեօք երկայնամիտ եւ բարկութիւն չունեցող Աստուածը դրդելով դէպի այնպիսի ահաւոր բարկութիւն շարժեց, որ ջրհեղեղ անէր բովանդակ երկրի երեսը, մինչեւ որ բոլոր սարերը ծեծկուեցան. չէ՞ որ նա, որ պոռնկութեամբ էր բորբոքուած։ " Տեսա՛ն,- ասում է,- Աստուծու որդիքը մարդոց աղջկերքին եւ խառնակուեցան նոցա հետ
Ի՞նչ բանի համար, որդոց որդի, մինչեւ յաւիտեան այնպէս մե՛ծ համարուեցաւ Ահարոնեան Փենեհեսի արդարութիւնը, եթէ ոչ Զամբրո՛ւն, իր Մադիանացի բոզի հետ միասին, գեղարդով զարկելո՛ւ, գետնին ցցելո՛ւ եւ Աստուծու բարկութիւնը իջեցնելուն համար։ Ո՞ր բանի պատուհասի համար, Տիրոջ ժողովրդից քսան եւ չորս հազար հոգի մէ՛կ պատերազմում ընկան։ Ամոնը չէ՞ր, որ, անխե՛լք խօսքերի համար, երկար ժամանակ ատելի դարձած լինելով իր եղբօրը, սպանուեցաւ նորա ձեռքով։ Ուզո՞ւմ են դեռ Մովսիսի գրած պատմութիւնից եւ ուրիշ մարգարէներից լսել այդ բաների հակառակը. թող նայի՛ն եւ տեսնե՛ն առաջին հարց ապաշխարութեան ճանապարհը։ Աստուծու մա՛րդը՝ Ենո՛վքը, որ օրինաւորապէս ամուսնացա՛ծ էր, հաճո՛յ գտնուեցաւ Աստուծու եւ դէպի անմահական վիճակը փոխուեցաւ։ Նո՛յը, շատ ժամանակ, մինչեւ հի՛նգ հարիւր տարի կուսութիւն պահելով եւ սորանից յետոյ որդեծնութեան համար սրբութեամբ ամուսնանալով, այս աշխարհի երկրորդ հայրը դարձաւ։ Այսպէս եւ մարգարէների մէջ մեծը՝ Մովսէ՛սը. այսպէս էլ նորա պաշտօնեայ եւ կուսութեամբ պատուած Յեսո՛ւն։ Իսկ այն զարմանալի մարդու՝ Եղիայի գովութիւնը ո՛վ արդեօք բերնով կարող է պատմել, որ մարմնի մէջ եղած ժամանակ անմարմինների պէս ապրելով հրեղէ՛ն կառքով դէպի հոգեղէն կեանքը վերացաւ։ Իսկ եթէ Քրիստոսի պարգեւած Աւետարանից կամենան այսպիսի օրինակներ, աւելի խի՛ստ եւ աւելի զարհուրելի՛ բաներ կը գտնեն։ Փրկի՛չը, գործուածի մեղք լինելը բոլորովին մի կո՛ղմ թողած, լո՛կ ցանկութեան պատճառով նայե՛լը կատարուած շնութեան հետ հաւասարեց՝ ասելով, թէ որ մէկը ցանկութեան պատճառով նայի կին մարդու վերայ, արդէն իր սրտի մէջ շնացաւ նորա հետ։
Այլեւ հեթանոսաց վարդապետի քարոզութիւնն էլ սոցա վրայ աւելցնելով՝ թող լսե՛ն ու լռեն լի՛րբ եւ անամօ՛թ մարդիկը, որ ուրիշների բերնից իրենց կամքի ուզա՛ծն են խօսում եւ չե՛ն սոսկում Տարսոնացի Սերովբէ Պաւղոսից՝ ա՛յն մարդուց, որով Քրիստոսը խօսում էր աշխարհի հետ, որ Փրկչի չարչարանքների մնացո՛րդը իր նեղութեամբ լցուած մարմնի վրա՛յ էր կրում։ Ինչ որ սա՛, իր բոլոր թղթերում, պոռնիկների արքայութիւն չժառանգելու մասին գրեց խի՛ստ շատ են, եւ այդ բոլորը մանրամասն գրել այստեղ շա՛տ աշխատութիւն եմ համարում եւ աւելո՛րդ. պա՛տճառ, Հաւատքի տեղեա՛կ մարդու հետ է խօսքս։ Այլ այն քի՛չ խօսքերից, որ Կորնթացոց առաջին թղթումն է գրում, թէ ինչի՞ բնաւ պոռնկութեան անունը կայ ձեր մէջ, մնացած ամե՛նն էլ հասկացւում է։ Եւ Եփեսացո՛ց, թէ " պոռնկութեան եւ ամենայն պղծութեան, կամ ագահութեան անո՛ւնն էլ թող չլինի ձեր մէջԵւ իսկո՛յն, սորա քամակից, թէ " ո՛վ որ պոռնի՛կ է, կամ պի՛ղծ, կամ ագա՛հ, որ է կռապաշտ, ժառանգութիւն չունի՛ Քրիստոսի թագաւորութեան մէջ
Թո՛ղ ասե՛ն այժմ այդ չնչին եւ թշուառակա՛ն մարդիկը, թէ ինչի՞ նախանձի պատճառով ձգում են իրենց անձը չապաշխարուելու մեղքի տակ, որոնց մասին եւ Յովհաննէս առաքեալը յիշում է՝ ասելով, թէ " կա՛ն մեղքեր, որ մահի՛ հաւասար են ", որ եւ Աւետարանչաց գրուածոց մէ՛ջ անգամ կարդում են, թէ " ո՛վ որ Հոգին Սո՛ւրբը հայհոյէ, նորա մեղքը չթողուի՛, ո՛չ այս եւ ո՛չ գալու աշխարհում ", բայց արհամարհողների պէս, բանի տեղ չեն դնում։ Բայց մարդ մարմնի թուլութեան պատճառով մեղք է գործում, ինչպէս եւ ես, որ ամեն մարդերից էլ մեղաւո՛ր եմ. բայց մեղքը մե՛ղք չէ ասել, ո՞ր արհամարհոտ եւ ամբարիշտ հոգին կարող է մտքից անցնել։ Իսկ ով որ ճանաչէ իր յանցանքը եւ զարհուրած սրտով կարող լինի զղջալ շտապել իսկոյն թողութիւն կը ստանայ։ Բայց ո՛վ որ յիմար կոյսերի ձեւո՛վ կամենայ ազատուիլ, թողութիւն չի ստանայ։
Դարձեալ ասում էին. " Աղանդաւո՛ր էԵւ այս բանը աշխատում էին շուտ շուտ ամենին յայտնել եւ, տկարամիտ մարդերին հաւատացնելով, իմ մէջ եղած շնորհի վարդապետութեանը, որպէս մի թերի բանի վրայ նայել էին տալիս։ Աղանդի անո՛ւնն անգամ, որով այդ յանդուգն մարդիկը բամբասում էին ինձ, գրով գրելու համար ես շա՛տ աղտեղի եմ համարում։ Բայց նոցա հայհոյանքի խորհուրդը, մի փոքր առաջ յիշուած, դարձեալ նոցա ասած բաներին նման էր, ինչպէս պոռնիկների մեղքը թեթե՛ւ եւ չնչի՛ն համարելը։
Բայց ե՛ս, իմ կարողութեան չափով, Յունական գիտութեանց պարապելով, իմ տկա՛ր մտքի զօրելու համեմատ, կարդացա՛ծ եմ գրուածքը սո՛ւրբ մարդոց, որ Սուրբ Հոգու զէնքով զինուած, աղանդաւոր վարդապետութեանց հոգեսպան սուրերը այդ վարդապետութիւնքը հնարողների սրտերին դէմ դարձնելով, նոցա աղեղները փշրեցին, եւ իրենց փրկարար վարդապետութիւնը գրո՛վ մեզ աւանդեցին, ինչպէս արդա՛ր եւ հոգեսէ՛ր հայրեր՝ ամեն յիմար մարդոց օգտի մասին հոգալով։ Որոնց գրուածքը եթէ մի մարդ երկա՛ր եւ ջե՛րմ սիրով կարդայ, անվնա՛ս կարող է լինել եւ հեշտ ազատուիլ չար աղեղնաւորների կրակ թափող նետերից. Սուրբ Աթանաս Աղեքսանդրացու եւ երկու միանուն մարդոց՝ Կիւրեղ Աղեքսանդրացու եւ Կիւրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու եւ Նազազացի Գրիգորի, որ իր շատ շնորհի պատճառով աստուածաբան ասուեցաւ, եւ մեր առաքելանմա՛ն նահատակ Հայոց վարդապետ Գրիգորի մասի՛ն է խօսքս, եւ նոցա՛ նմաններին, որ նո՛յն առողջամտութեան ճանապարհին հետեւելով վարդապետեցին։ Այս պատճառով եւ մի՛ւս բոլորը եւ ինչ որ նոցա մօտ եղած մարդո՛ցը վերաբերեալ, նորա ծառաները, Աղեքսանդրացի Արիոսի, Գատիկեցի Ապողինարոսի, Անտիոքացի Նեստորի, Կոստանդնուպօլսեցի Եւտիքէսի եւ Կումբրի ստրկի (որ յետոյ Մանի անուանեց իրեն, եւ այս պատճառով էլ նորա հետեւողքը Մանիքեցիք կոչուեցան) բոլո՛ր գրուածքները ունին եւ ուրիշ շատերի, սոցա նման կորստի ճանապարհը գնացողների գրուածքը, որոնց Սուրբ, Կաթուղիկէ եւ առաքելական Եկեղեցին նզովե՛լ եւ դո՛ւրս է ձգել, որոնք հեռացած Աստուծու ուղղափառ եկեղեցուց, մինչեւ այսօր վարւում են, ամենքը իր չարութեամբ ներկուած, որ անյայտ չեն միմեանց եւ ամե՛ն ուղղափառ ժողովրդոց էլ յայտնի։
Եւ թէպէտ այս մարդիկը մոլորուա՛ծ են եւ չբժշկուե՛լու կերպով կաղում են հաւատքի մէջ, բայց, այս խօսքո՛վ է միայն եւ ո՛չ գործով. պա՛տճառ, մարմնի պարկեշտութեամբ, ամե՛ն ճգնութեանց մէջ, մինը միւսից գերազանցում են եւ մա՛նաւանդ՝ կերակրի, խմիչքի եւ ցանկականի համբերութեան մէջ։ Իսկ Հայոց աշխարհի աղանդը, որ ասո՛ւմ են, մի հիմնադրի անուն չունի իր վրայ եւ գրուած մի բան չէ՛։ Հաւատքից եւ ուսումից զո՛ւրկ են, գործի մէջ ծո՛յլ եւ անհամբե՛ր, որոնցից, նայելով այն տգիտութեանը եւ անկարգ վարքին, որ կայ նոցա մէջ, արդա՛րեւ արժա՛ն էր, որ ա՛յդպիսի մի աղանդ բուսանէր, առասպելի ասածին համեմատ, թէ " Խո՛զի պէս հարսին կպրէ-կարասը բաղնիքԻրա՛ւ որ, " թող չպատմուի այս Գէթի մէջ եւ չլսուի՛ Ասկաղովնի դռներում ". կարդացողը կը հասկանայ։
Բայց ես թէ՛եւ այդ տեսակ աղանդաւորներից մի մարդ գիտէի, սա՛կայն, լոկ համբաւի վրայ հիմնելով, դատե՛լ կամ դատապարտե՛լ բնա՛ւ կամք չունէի, ուստի, այն չարաթոյն մարդիկը, կարծո՛ւմ էին, թէ ե՛ս էլ նոցա նման եմ։ Բայց ես չէի դատապարտում ա՛յն պատճառով որ ուսել էի Քրիստոսից, որ չէ հրամայում ամեններին, մինչեւ հնձի ժամանակը յանդգնութեամբ որոմը ցորենից քաղել, այլ խոստանում է հնձի ժամանակ ուղարկել իր հրեշտակները, որոնց կամ հրեշտակ է ասում եւ կամ ճշմարիտ վարդապետ. ինչպէս Սուրբ Գիրքը սովո՛ր է վարդապետներին հրեշտակ անուանել, որպէս եւ իշխաններին Աստուած ասացին մարգարէքը։ Իսկ ես, որ ո՛չ հրեշտակ եմ եւ ո՛չ վարդապետ, երբէք էլ սորա կամ նորա կամքը հարցնողներից չեմ եղած, որ մի իշխանութեան գործ գտնեմ, ո՛չ երբէ՛ք. Պատճառ, ինձ ատելու համար (կարելի է՝ իմ անարժանութեան պատճառով) սո՛ւրբ, անարա՛տ եւ ամեն մեղքից ազատ Հայոց այդ ուսուցիչքը, թող թէ մեծ մեծ պաշտօնների հասցնել, ինչպէս եպիսկոպոսութեան, կամ նոցա մէջ առաջին պաշտօնի եւ կամ եկեղեցու դատաւորութեան, այլ քորեպիսկոպոս էլ չարաւ ինձ նոցանից մինը, որ Պարսիկները եւ անարժան մարդիկ այսօր էլ անում են։
Իսկ ինքս ինձ յանդգնութեամբ առաջ քշել դէպի վարդապետութիւն, ինչպէս անպիտաններից շատերին տեսնում էի, որ անում էին, սարսափում էի Յակովբոսի պէս ահագին մարդուց, որ աղաղակում է. " թէ շատ վարդապետներ մի՛ լինիք, ե՛ղբայրներ, գիտցած եղիք, որ մեծ դատաստան պիտի ընդունինք "։ Դարձեալ չէի յանդգնեցնում ինձ վարդապետելու, պի՛ղծ եւ վատթա՛ր գործերով լցուած մարդոց պէս, որ իրենց գերանին չնայելով, ուրիշների աչքին մօտենալով՝ նայում են, որ շիւղը հանեն։ Եւ այսպիսի խաբեբայութեամբ աշխատում են իրենց անձը արդա՛ր ցոյց տալ աշխարհի, բայց այդ խաբեբայութիւնը բնա՛ւ չի ծածկուիլ, եւ նոքա է՛լ աւելի շատ յաւելուածներով բարկութիւն են հաւաքում իրենց գլխին դատաստանի օրում եւ չե՛ն լսում Պաւղոսի բողոքը. " թէ որ մեր անձը դատէինք " (ապա չպիտի դատապարտուէինք)։ Ուրիշներն էլ, ագահութեա՛ն ցաւով հիւանդացած, պարտաւորութեան տա՛կ են ձգում արդարի՛ն էլ, ա՛նարդարին էլ, եւ արծա՛թը միայն, որի համար հարստահարում են, ձեռք բերածի պէս, այնուհետեւ ամենին էլ արդա՛ր եւ անմե՛ղ են անուանում եւ չլսո՛ղ լինելով՝ արհամարհում են Ամբակում մարգարէի աղաղակը, մանաւանդ թէ աղաղակով։
Եւ յօժարութեամբ գուցէ միտքդ բերես, Գիւտ կաթողիկոսի եղբօրորդու երանելի Յովհաննի, Սեւուկի պարտէզում, մի քանի մարդերի կողմից քեզ Տիրոջդ ասած խօսքերը, որ այն մարդիկը, քեզ արծաթ խոստանալով, խնդրում էին այդ տեղը։ Եւ դու, Տէ՛ր, կանչելով քո եղբօր՝ տէր Վարդին, Հայդիկին եւ իմ անարժանութիւնս, Տէր Յովհաննին հրամայեցիր, որ միւսանգամ կրկնէ այն մարդոց ուղարկած խօսքը. որի ընդդէմ դու, Տէր, ուրիշ էլ շատ բաներ ասելով, տուած պատասխանիդ գլխաւոր բանը այս արիր, թէ " պէ՛տք էր, որ նոքա մտածէին եւ մի այդպիսի խօսք ինձ չուղարկէին։ Անզգամութիւն է նոցա արածը. բայց ես այսպիսի քրտինքով առաջ բերած մեծ վաստակս եւ շատ աշխատութեամբ արած ծախքս, վատ վաճառականութեամբ, թեթեւ բանի հետ չեմ կարող փոխել, եւ ո՛չ մի հոգեւոր եւ յաւիտենական գանձ անպէտ եւ անցաւոր ընծաների հետԵւ տէր Յովհաննին էլ նեղացար, թէ " բնաւ քեզ պէս մի մարդու արժան չէր լսել, թո՛ղ թէ ինձ էլ բերել
Եւ որովհետեւ ես, երկրաւոր մտքով, տկարամիտ եւ անզգոյշ մարդ եմ, ուստի չկարողացայ դաւաճանութիւնը այն միջոցին հասկանալ. բայց ինձ պէտք էր իսկոյն ոտքդ ընկնել, արտասուքով աղաչել եւ այդ վանքի հոգաբարձութիւնից հեռու փախչել։ Այն ժամանակ ազատուած կը լինէի չարաթոյն ժանիքից գազանների, որ այն օրից սկսած ծածուկ դարան մտնելով եւ իրենց անհամար հարստութեան համեմատ շատ եւ շատ արծաթով յեսան (սրող քար) գնելով՝ թուրի պէս սրեցին իրենց լեզուները եւ իժերի թոյն կար նոցա շրթունքի տակ։ Եւ ես, չկարողանալով Սաղմոսերգողին պէս աղօթել, թէ " պահէ՛, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից եւ չա՛ր մարդուց փրկէ՛ ինձ ", նոքա ընկան այնուհետեւ քամակիցս, իմ գնացքը խափանեցին եւ վրայ հասնելով՝ դէպի մահ խոցոտեցին։
Բայց խնդում եմ ցնծալով, որ այն վէրքերով, իմ հոգիս, որ առաջուց խոցոտուած էր մեղքերով, առողջանալով զօրացաւ։
Եւ այսպէս կատարելով իրենց կամքի բոլոր ուզածը իմ վրայ, այնուհետեւ զուարճանալով ուրախացան, ինչպէս մի տօն կատարելու ժամանակ։ Որոնց պարտքն էր, սենեկում չորս կողմս նստած, լալ իմ վրայ, որպէս մի վիրաւորի վրայ եւ ճա՛ր անել, այս բոլորի հակառակ արին. ուրա՛խ սրտով ծաղր անելով՝ շրջապատեցին ինձ, բացին իմ վրայ իրենց բերանները եւ ասացին՝ վա՛շ վա՛շ, մեր աչքը տեսաւ։ Եւ լոկ վայրախօսութիւն չէ այս իմ կողմից, այլ ստո՛յգ իրողութիւն է, որ Տիրոջդ առջեւ դնում եմ։
Մի երեւելի ազնուական մարդ, ականաւոր տոհմից, ուղարկեցի այդ Հայոց գլխաւոր քահանային, այդ հոգիների հիւանդատեսին՝ ասելով. " Վիրաւորներին բժշկութիւն տալու շուտո՛վ հասիր. թշնամին անթիւ նետերով խոցոտեց ինձ. վէրքերիցս մահի դուռն եմ հասած, քո պարտքն է այսուհետեւ դեղ դնել եւ բժշկել, իսկ թէ մեռնիմ, տանել գերեզման եւ թաղելԵւ նա, պատասխան տալով, ասաց պատգամաբերին. " Քրիստոսի շնորհելով ո՛ղջ եղիր, եւ այրն ոչինչ թեթեւ եթէ ես, չեմ համարձակւում երկիւղից նաեւ տեսնե՛լ քեզ, բայց դու դեռ ասում ես, թէ գամ բժշկեմ եւ կամ թաղէ՛. չլինի թէ մի մարդ իմանալով, Սուրբ Հոգու խօսքը իմ վրայ բերէ, թէ՝ վա՜յ նորան, որ չար ագահութիւն է պահում իր տանը
Դարձեալ ասում էին, թէ " մէկ խօսքով պի՛ղծ եւ չարագործ մարդ է. վանք ունի այնտեղ Ղազարը եւ սիրում է նորանց "։ Այս բաները ասողների գործերի մասին ես ահա լուռ եմ կենում, որովհետեւ ինձ բնա՛ւ հարկ չկայ ասել. Քրիստոսի ահագին եւ անաչառ օրը չի լռիլ, այլ անշէջ կրակին կը մատնէ։ Եւ ինձ բարեկամ էին անուանում քո եղբարքը, Տիրոջդ, սուրբ գրուանի գին, եղբօրորդու հետ միասին։ Այդ երեքն էլ հոգեպէս եւ մարմնապէս կրթուած եւ դաստիարակուած մարդիկ են, եւ ուղղափառ հաւատի ուսումը ստացած են քո օրհնեալ մօրից եւ նո՛յն իսկ Տիրոջիցդ։ Եւ հասակով թերակատար կամ պակասաւոր մարդիկ չեն, այլ թէ խելքով եւ թէ քաջութեամբ լցուած եւ կատարեալ։ Նոցա հետ միասին եւ Աբեղենից տիրոջը (ինձ բարեկամ էին անուանում), որ քո՝ Տիրոջդ, սիրուն եւ ամենին ընդունող բարերարութիւնից, յարգելի մարդ է եւ հրապարակում երեւելու պատճառ ունի եւ Տիրոջից. եւ Քրիստոսի շնորհից ամենքն էլ ողջ են եւ մէջտեղում, թո՛ղ հարցանուին նոքա, իմ ըստ աշխարհի որպէս հայր տուած խրատներիս եւ ըստ հոգու իմ վարդապետութեան խօսքերի մասին. եւ ինչ որ ամեն մինը լսել են, առանց իրենց հոգին պարտաւորելու թող ճշմարիտը ասեն։
Բայց երեք եղբարքն էլ սիրում էին Սուրբ Կաթուղիկէի վանքը՝ ընծաներ եւ ամեն հարկաւոր բաներ նուիրելով, որոնցից ամեն մէկի տուածը յայտնի էր եւ գրով մնաց վանքում. եւ ճշմարի՛տ որ, Տիրոջդ կամքի կատարողքը դոքա եղան։ Որովհետեւ այն օրից, երբ դու, Տէ՛ր, քո անարգ մարդ մեծարող խնամքովդ ինձ քո ընտանիքին յանձնեցիր, դոքա եղան իմ վրայ քո խօսքի հրամանը կատարողքը, առանձին առանձին, ի՛րենց կամեցողութեամբ, վանքի պտղաբերութիւնը հատուցանելով։
Մեռնելու չափ անմխիթար տրտում եմ, որ գայլերի նման վազեցին իմ ունեցած չունեցածի վրայ եւ առանց խնայելու կտրատեցին, երբ տեսան, թէ քո աչքից ընկայ։ Եւ այժմ, իմ ունեցածներով զարդարուած, ման են գալիս՝ ինձ ծաղր անելով։ Իսկ ինչ որ իմ բաներիցս վանքումը մնաց, այդ մասին, ուրա՛խ եմ եւ ցնծում, որովհետեւ մի սո՛ւրբ եւ հոգեւոր տեղում մնաց։
Բացի սորանից, ուրիշ չար խօսքերով քեզ, Տէ՛ր, իմ վրայ նեղացնել էին աշխատում, թէ մի մանուկ չէ կարող վանքի հոգաբարձութիւն անել։ Եւ իմ համար մի հրեշտակ մարմին չառաւ, որ գո՛նէ, իր հոգեղէն բնութեամբ տեսնելով թշնամիների ծածուկ լարած որոգայթը, կարողանար զգուշացնել ինձ եւ յանձն առնուր լինել իմ համար երկրորդ ես, որ անշուշտ կ'անէի։
Իսկոյն դաւաճանութեամբ նենգողների մօտ վազելով եւ միտք պղտորող խաբէբայական չար խօսքերով ասում էին. " Ա՛յ յիմար մարդիկ, ինչի՞ էք ունայն տեղը աշխատում, ո՞ւր էք այդ շոգ կրակում կենում եւ յիմարաբար անձնամահ լինում. Մամիկոնեանց տան մի քանի աւագ ծառաները երդումով խօսք են տուած մեզ, եւ այդ տան Աւագ անունով քահանան ասել է, թէ. " Երբ էլ որ լինի, ես իրեն իսկ՝ Ղազարին չպիտի թողում հանգչել այդ տեղում, թո՛ղ թէ նորա մարդոցը "։ Եւ լսողքը, այսպիսի խօսքերից թուլանալով, էլ այնուհետեւ աշխատում էին ժողովել առաւել իրենց պարկերի, քան թէ վանքի ամբարի մէջ։ Բայց ես, մեղուի նման ամեն կողմից բերելով, կարողանում էի հոգալ եւ՛ վատնողների պէտքերը, եւ՛ վանքի պաշարը։
Բայց դո՛ւ, Տէր, լաւ յիշողութիւն ունիս եւ բան չես մոռանում, մանաւանդ քո հոգասիրութեամբ. որովհետեւ շատ էր կառավարել նա այդ վանքը, թէ ուր եւ իցէ գտնւում է, թո՛ղ հարցանուի եւ թո՛ղ ասէ։ Իսկ ինչ որ կարգել էին ինձ տարեկան տէր Ներսէհը եւ Հրահատը (կերակրի, հանդերձի եւ ձիու համար), յայտնի՛ է։ Նոյնպէս եւ Տիրոջդ եղբօրորդիներից նշանակուածը. այն էլ դեռ հերիք էր լինում ինձ, եւ երբեմն իմ աւելորդներից վանքի պէտքերի համար էր գործ դրւում։ Իսկ Աղուանստանից, Վրաստանից, Սիւնեաց եւ Արշարունեաց երկիրներից իմ բերած բաներս եւ ինչ որ բո՛ւն Տիրոջդ եղբօրորդիներից ստացել էի, այդ բոլորը՝ իւրաքանչիւրի տուածը առանձին առանձին գրի անցուցած, մնաց վանքում, եւ ինձ մե՛րկ եւ խայտառակութեա՛մբ դուրս հանեցին իմ բոլո՛ր ունեցած չունեցածի միջից, ինչ որ տղայութեանս ժամանակից սկսած ժողովել էի։ Մինչեւ անգամ եւ Յունարէն գրքե՛րս ինձ չտուին, որ ընկած են այժմ վանքում՝ ցեցերի կերակուր լինելու համար. բայց արդեօք այդ գրքերը կարդալով պիտի լուսաւորուի՛ն այդ տեղում բնակվողքը, կամ ուրիշներին պիտի լուսաւորե՞ն։
Եւ դու, Տէ՛ր, եւ այս մի բանը չես իմացած, բայց արժա՛ն էր, որ իմանայիր. ես լսեցի, որ իս քամակից ասում էին, թէ " ես վանքում բան չունէի "։ Եթէ բոլոր կահ կարասիքի կողմից եւ ամեն հարկաւոր եղած բաներով, երկու հարիւր տարուց շինուած վանքերից փոքր պակաս կամ յետ մնացած լինէին, ապա բնա՛ւ արժանի չէի համարիլ ինձ այնտեղ մնալ։ Թէպէտ վանքի սարք ու կարգը շինուածքի անհաստատութիւնից մի երկու անգամ ջարդուվեցաւ, բայց այս վերջին անգամինը եթէ Տէրդ գիտնար եւ ինձանից համար պահանջած լինէր, որ ամեն բան մանրամասն քեզ յայտնուէր, այն ժամանակ կ'իմացուէր, գովութեան եթէ մեղադրանքի էի արժանի։ Բայց ես միայն իմ դուրս ձգուելուցս յետոյ ընկայ այս ու այն տեղ՝ իմ պէտքս եւ կարօտութիւնս առանձնապէս հոգալով. սակայն իմ քարոզութիւնքս շատ ախորժելով եւ պատուականութեամբ ընդունում էին, ինչպէս մի առողջ վարդապետի քարոզութիւն, եւ հօր պէս էլ պատւում էին, եւ մանաւանդ է՛լ աւելի տէր Համազասպը, որին ողորմութիւն անէ Տէրը ինչպէս Ոնիսիփորի տանը, այս խօսքերը ասողի բարեխօսութեամբ. պատճառ, շատ անգամ ինձ հանգստացուց եւ իմ հալածուելու ժամանակ իմ կերակրիչը եղաւ։
Ոմանք էլ ասում էին, թէ " ես Տիրոջդ տանը որպէս մի աւելորդ անօթ էի ", որովհետեւ մտածում էին, " թէ իմ ո՞ր արուեստի համար դո՛ւ, Տէ՛ր, պահպանելով պիտի մեծարէիր ինձ "։ Սորանում ի՞նչ բանի չէին ցանկանում դոքա, արծաթ եւ ոսկի, որ թէ ես մի ունեւոր մարդուց գտնում էի, որ թէ ուզում էր մէկը ձեռք բերել, այն եւս վանքի պէտքերի վրայ էի ծախում։ Կերակուրներ եփել սորված չէի, որ ձկան աղիքներով եւ հաւի փորոտիներով այդ ուտողների համար լաւ լաւ կերակուրք պատրաստէի, եւ թերեւս այդպիսի բաներով կարողանայի մարդու հաճելի լինել։
Բայց ես մի ուրիշ նո՛ր բան էլ ասեմ Տիրոջդ, որ թէ քո արդարութիւն փնտռող մտքիդ ընդունելի երեւի, խնդրում եմ Տիրոջիցդ, ամեն բանից առաջ այդ բանը քննել, եւ ճիշդ տեղեկանալով, կամ զարմացի՛ր եւ կամ, եթէ ճշմարիտ չէ ասածս, անարգէ՛։ Այն օրից, երբ դո՛ւ, Տէ՛ր, ինձ վանքը տարիր, մինչեւ իմ այն տեղից հալածուելու օրը, վանքի եկամուտից կամ բերուած ընծաներից մինչեւ անգամ եւ մէկ դրամ վրաս անցուցած չեմ, եւ ո՛չ իմ պէտքերի համար ում եւ իցէ տուած, եւ այս բանը գիտեն իմ հետ այնտեղ բնակվողքը։ Բայց ուրիշներից աւելի Ակիթ անունով մի մարդ, որ Գարդմանի վանքից եկած էր մեր վանքը, այն օրից, երբ սորա հիմքը ձգել էին, եւ մինչեւ իմ վանքից գնալը նա այնտեղ էր, իսկ այժմ լսեցի, թէ Անդլոյ մօտ է գտնւում, ահա այդ մարդը շատ լաւ տեղեակ է ասած բաներիս եւ ինձ քեզ հետ կը թաղէ, որ քա՛ջ հովուի աներկիւղութիւն է։
Ո՞ւր է արդար ուսուցչի հոգողութիւնը, ո՞ւր է արդար հայրապետի Քրիստոսին նմանելը։ Արարածների արարիչը մեղաւորների փրկութեան համար մա՛րդ եղաւ, շատ անարգութեան, գլխին զարկելու եւ երեսին թուք ընդունելու եւ փշեղէն պսակի եւ ուրիշ էլ աւելի մեծ մեծ բաների համբերեց. իսկ դա՛ վէրքերից թուլացած մարդու երեսին եւ ջո՛ւր անգամ ցանել չհամարձակուեցաւ՝ մարդերից վախելով։ Դահեկանները լիքը բռնով Սամարացի գթածիցը առնելով այդ արծաթը՝ հիւանդները նայելու գինը, սապատների մէջ է ժողովում, իսկ հիւանդներին պանդոկից հանելով դուրս է ձգում, մե՛ծ ամփութութեամբ։ Քրիստոս Փրկիչը բարձր ձայնով ամեն օր մեղաւորներ է կանչում. " Ինձ մօտ եկէ՛ք, ամեն հոգնածներ եւ ո՛վ որ ծանր բեռներ ունի, եւ ես կը հանգստացնեմ ձեզ ". եւ Պաւղոսը աշխարհի անյայտ դէպքերից անկանգնելի ընկնելու մասին, դեռ չընկնողներին, զգուշացնում է՝ Գաղատացիներին գրելով. " Եղբա՛րք,- ասում է,- եթէ յանկարծ ձեզանց մէկը որեւիցէ յանցանքի մէջ բռնուի, դուք, որ հոգեւորներ էք, հեզութեան հոգով կանգնեցրէ՛ք այնպիսուն. զգո՛յշ եղիք ձեր անձին, որ չլինի թէ դուք էլ յանցանքի մէջ ընկնիք. միմեանց բեռը վերուցէ՛ք եւ այնպէս կատարեցէք Քրիստոսի օրէնքըԻսկ դա նորա հակառակն է աղաղակում. " Ո՞ւր ես գալիս, չե՛մ ուզում, համարձակութիւն չունի՛մ քեզ տեսնել "։ Արդեօք, մէկ կամ երկու անգամ, տարա՞ւ ինձ իր սենեակը, եւ խօսեցա՞ւ իմ հետ, ինչպէս Փրկիչը հրամայում է, ես եւ ինքը առանձին, կամ մէկ եւ կամ երկու ընկերով, որ չհաւնելով եւ իբրեւ մեղաւոր եւ մաքսաւոր համարելով՝ ինձ հալածէր։
Յիշելով, ասում է, մի անգամ մի մարդ իմ անունը Աւագի մօտ, մի քանի պարեգոտաւորների առջեւ, տրտում հառաչանքով ասաց, թէ. " Իրաւացի չեղաւ Ղազարի՝ մեր աշխարհից հեռանալը. պատճառ, նա եկեղեցու զարդ էրԵւ լսողները, ուրիշ բան չկարողանալով ասել, միայն այս պատասխանը տուին, թէ. " Նորա հալածուելու պատճառը բնա՛ւ մենք չենք. բայց ինչ որ նորա գիտութեան մասին էք խօսում, ստո՛յգ է, առաջ շատ համեղ եւ զօրաւոր կերպով էր քարոզում, իսկ այս վերջի ժամանակները իսպառ վատ էր նորա քարոզըԵւ այսքանը չկարողացան հասկանալ, թէ իրենց դատապարտութեան եւ ամօթի համար խօսում էին այդպիսի բաներ։
Թո՛ղ ասեն ուրեմն, որի՞ համար շնորհուելով պարգեււում է վարդապետութեան խօսքը, ասողի՞ համար. չէ՞ որ ախորժանքով անկաջ դնողների, լսողների եւ նոցա խնդրուածքի համար։ Նայեցէ՛ք Յունաց ժողովրդի վրան, երբ իմա՛ց է տրւում, եւ քարոզ ասողը նշանակուած տեղն է անց կենում, ամենքը իրենց սիրտը զարթեցնելով բարձրացնում են դէպի Աստուած. թեւերը բանալով՝ խաչի նման են լինում եւ միաձայն խնդրուածքներով եւ արտասուալից աղաղակով խնդրում են Փրկչից. " Խօ՛սք տուր,- ասում են,- շնո՛րհ ուղարկէ. բո՛ւն դու ինքդ խօսէ մեզ հետ դորա բերնով, ինչպէս երբեմն խօսում է՛իր սուրբ Պաւղոսի ձեռքով։ Նորա՛ն իմացուր քո հաշտ լինելը քո ծառաների հետ։ Մեր մեղքի պատճառով ամուլ ամպերի թող չնմանի դա՛, այլ առա՛տ անձրեւ թափելով՝ թող ջրէ՛ մեր հոգիների անդաստանքը, որով ծաղկելով՝ քո կամքիդ հաճելու արժանի պտուղներ բերենք եւ քե՛զ մատուցանենք։
Արդեօք ո՞ր տգէտի, թո՛ղ թէ փոքր ինչ ուսումնականի, միտքը չի զարթիլ, նորա մտածութեան գործարանը չի վառուիլ եւ Սուրբ Հոգու գանձերից հին ու նոր դուրս չի հանիլ, մանաւանդ, եթէ այդ մարդը քարոզելու ելնէ խոնարհութեամբ եւ ոչ հպարտական գիտութեամբ, լսողների աղօթքով եւ ոչ իր անձի գիտութեամբ պարծենալով։ Եթէ Աստուծու ընտիր անօթը՝ Պաւղոսը, Եփեսոսի մէջ հաւատացեալներին գրում էր՝ աղաչելով, թէ. " Աղօ՛թք արէք եւ իմ համար, որ ինձ խօ՛սք տրուի բերանս բանալու ժամանակ ". արդ եթէ նա, որ Աստուծու խորհուրդների հազարապե՛տն էր, աղօթքի էր կարօտում եւ աղաչում էր, ո՞րչափ եւս առաւել մենք՝ շատ տկարութիւններով պատած, այժմեան մարդիկս։
Իսկ այդ Հայոց աբեղայքը, իրենց սրտերի հետ միացած դառնաշունչ նախանձի պատճառով, այդ բաների հակառակն են անում, եւ՛ իրա՛ւ որ, մարգարէի ասածին պէս, " ցաւե՛ր են յղանում եւ անօրէնութի՛ւն ծնում "։ Աղօ՛թք էլ չեն անում իսկի քարոզողի համար։ Բացի սորանից, եթէ յանկարծ մարդասէր Աստուծուց խօսք շնորհուի, խեղդւում են նախանձից։ Եթէ տեսան ժողովրդից մի մարդ, որ գովում էր, ծա՛ղր անելով՝ ամաչեցնում են նորան։ " Միանգամ թէ խօսեց, էլ լռել չգիտէ,- ասում են,- եւ զուր տեղը կանչում է եւ հառաչումԻսկ Յունաց ժողովուրդը եւ երեխայքն անգամ, իրենց ծնողաց ուսերի վրայ, գովելու համար ձեռները շարժելով եւ կցկտուր ձայներ հանելով, թռչկոտում են։ Բայց դոքա՛, գլուխները ծածկա՛ծ) եւ երեսները փաթաթա՛ծ, նստում են ինչպէս մի հոտած սատկոցի մօտ, մո՛ւնջ դեւի պէս պապանձուած։ Եւ եթէ Մարդասէրը գթալով, ժողովրդոց փրկութեան համար, խրատի խօսք կամենայ տալ քարոզչին, նայելով նոցա դառն խորհուրդներ որոճալուն, իր մէջ քաշելով արգելում է շնորհը. անընդդիմանալի են, արդա՛րեւ, ինչպէս Օրհնութեանց Օրհնութիւնների մէջ գրուած է, այս երկուքը՝ Սէր եւ Նախանձ, նորա կայծերը, կրակի բոցի կայծեր են, որոնցից ամեն մէկը դէպի բարին գործ դնողներին մտցնում է արքայութիւն, իսկ դէպի չարը վարողներին դժողքն է ժառանգեցնում։
Արդեօք, այս ժամանակումս կա՞յ Երեմիայ մարգարէին նմանող մի մարդ, որ ողբալով ասէր. " Երանի՜ թէ գլուխս ջուր լինէր եւ աչքերս արտասուքի աղբիւր " եւ նստէի լայի մեր աշխարհի թշուառութիւնը։
Նոյնպէս ասում էին. " Առաջ գիտնաբար էր խօսում Ղազարը, իսկ այժմ՝ անգիտաբարՔանի որ դոցա մէջ տակաւին լուռ էր նախանձը, իմ մէջ զօրացած էր շնորհը, իսկ երբ տեսան, որ ժողովրդի բազմութիւնը յօժարութեամբ էր լսում, երբ տեսան, որ մարդիկ, միմեանց պատմելով շնորհի առատ թափուիլը, հակամիտ էին գովելու՝ յարգելով եւ անմոռաց զարմանալով լուսաւոր եւ ողջամիտ խօսքերի բղխելու վրայ, հրապարակներում եւ փողոցներում միայն այս բանը միմեանց հռչակելով եւ ուրախանալով՝ վեր էին ցատկում, այն ժամանակ իրենք՝ այդ աբեղայքը, գետինն անցան. էլ այնուհետեւ սկսեցին ոխակալութիւն յղանալ եւ նախանձ ծնանել։ Իսկ երբ դոցանում առատացաւ այդպիսի չարակամութիւնը, խօսքը դադարեցաւ եւ արգելուեցաւ, եւ ո՛չ թէ ասողից, քա՛ւ լիցի, " որովհետեւ շնորհը յետ չէ դառնում, եւ պարգեւքը չեն պակասում ", այլ դոցանից, որ իրենց փրկութեան խօսքը չլսեն. որոնց վրայ կատարւում է Հոգու խօսքը, որ ասում է, թէ. " Տիրոջ խօսքերը լսելու սո՛վ կ'ուղարկեմ ձեզ
Իրենց մտածութիւնքը ուրիշ շատ տեղեր տանել բերելով, միւս սեւ՜ բամբասանքների վրայ այս էլ աւելցնելով՝ ասում էին. " Այդ մարդը գիրք չէ կարդում, բայց ընթերցուածը այնպէս անսխալ ասում է, ինչպէս գրքին մէջ գրուած էԱյս էլ չկարողացան, որ իմանային, թէ որոնք որ լաւ գիտեն, Դաւթի սաղմոսը պէտք է միայն ժամի միջոցին անսխալ իմանալ եւ ոչ թէ Աստուածաշունչը միշտ ձեռքը բռնած, յիմարացած մարդոց պէս այս ու այն խօսել։ Իսկ մեր երանելի ուսուցիչքը, եկեղեցու բոլոր Կտակարանքը երեք չորս անգամ ծայր ի ծայր մեզ ուսուցանելով, համար էին պահանջում մեզանից եւ այն բոլորը Դաւթի սաղմոսի պէս գիտնալ էին հրամայում։ Իսկ այժմ լիրբ եւ նախանձոտ մարդերից շատերը եկեղեցական գրքերի անունները անգամ կամ կանոնների կարգադրութիւնը հազի՛ւ կարանում են գիտել, բայց, նախանձ ձգող դեւի գրգռելով, միմենաց մօտ նստած, ուրիշներին լսելի կերպով յիմար յիմար խօսում են բարձրաձայն։
Էլ ի՞նչ ասեմ. իմ ժամանակս բաւական չէ թշնամու իմ վրայ քաշած նետերից ստացած անթիւ վէրքերս համարելու, որ օրէ օր եւ ժամէ ժամ վտանգով ընդունելով՝ համբերում էի ամեն բանի հարկից լինելով ստիպուած։ Պատճառ, որպէս ամուր եւ պիրկ կապով կապուած լինելով Տիրոջդ քաղցր եւ ախորժելի սիրով, որի անուշութեան համը հերիք է եթէ մարդ միանգամ առնու, ուզում էի առաւել մեռնել, քան թէ այդ սիրուց զրկուիլ։
Բայց այժմ, խօսքս վերջացնելու գալով, յարմա՛ր եւ արժա՛ն եմ համարում յիշել զարմանալի եւ երեք անգամ երանելի աւազակի խօսքը, որ խաչին վրայ իր թշուառ ընկերին էր ասում, թէ. " Մենք, մեր գործած յանցանքի համեմատ, արժանապէս ընդունում ենք այս փոխարէնը ", եւ, Փրկչի վրայ ցոյց տալով, թէ. " բայց Սա ինչի՞
Այսպէս էլ ես, իմ գործերի համեմատ արժանի պատուհաս ընդունեցի ահա, եւ խոստովանում եմ հրեշտակների եւ մարդերի առջեւ, բայց ուրիշ առաքելանման մարդիկը ինչի՞, այսպիսի եւ սորանից է՛լ աւելիներին հանդիպելով այս աշխարհում, շատ խիստ վշտերով վախճանեցան։
Երանելի Մովսէս Փիլիսոփոսը (Խորենացին), որ արդա՛րեւ, մինչդեռ մարմնով էր ապրում, գրեթէ երկնքի զօրքերին էր քաղաքակից. չէ՞ որ այդ Հայոց աբեղայքը այստեղից այնտեղ հալածական արին նորան։ Չէ՞ որ նորա լուսաւորող եւ տգիտութիւն հալածող գրքերը տգիտութեամբ Փաթաղիկէս էին կոչում, եւ ուրիշ այլ շատ բաներով նախատեսելով, յետոյ, ուրիշներից ամաչելով, խաբէական եպիսկոպոսութիւնքը մահադեղի պէս խմեցնելով սուրբին, խեղդեցին. որ թէ իր վախճանելու ժամանակ ինչ ահաւոր նզովք գրով դրել է գլխաւոր քահանաների վրայ, այդ, դուք ինքներդ շա՛տ լաւ տեղեկացած լինելով, գիտէք... տիրոջ մասին. նորան անչափ անհանգիստ աշխատութեանց եւ գիշեր ցերեկ Հայոց աշխարհի լուսաւորութեանը վաստակելու վրայ դրեց։ Ոսկորները հանել էին տալիս եւ գետը թափել, այն հրեշտակին նման մարդուն՝ տիրո՛ջը, անհանգիստ հալածանքով վախճանեցուցին եւ այժմ էլ դեռ անյագութեան գինով հարբած մեռածին հետ կռւում են։
Անարատ եւ ամեններից յարգուելու արժանի յոյսը՝ տէր Խոսրովիկը, տակաւին մեր երկրի սահմանը չհասած, մինչ դեռ գալիս էր եւ սոքա լսեցին, ինչպէս մի թշնամու վրայ նորա ընդդէմ զինուեցան՝ " էլ ո՞ւր է գալիս միւս թարգմանն էլ " ասելով։ Եւ այն օրհնուածը, հեռուից լսելով նոցա մահաձայն աղեղների աղմուկը, աղօթեց Աստուծուն եւ շուտով իր խնդրածը ստացաւ, որի փափաքելի ոսկերքը մենք ո՛չ, այլ ուրիշները արժանի եղան ընդունելու։
Նոյնպէս յարմար եմ դատում նոցա հետ յիշել եւ տէր Աբրահամ եպիսկոպոսը, որում ըստ ձաթի խորհրդոյն եւ չհանգուցանէր ծերութիւնս. եւ կարող լինէի առ նմա գո՛նեայ սուղ ինչ ժամանակ մնալ, թէպէտ եւ ոչ թերակատար գոլով սուրբ եւ ստոյգ հաւատ, զոր ուսեալ տղայութեանն յերանելւոյ Ալանայ, կեամ նովիմբ նմին անփոփոխութեամբ մինչեւ վախճան կենցաղոյս իմոյ։ Այլ յաղագս իմաստաւոր բանի ըստ նորա տեառն մեծ հրահանգին, շահեալ նմանէն հանգոյն մեծի գանձու ամփոփելոյ հաշուէի զպարարումն զայն։ Յորոյ վերոյ տեսեալ պարեգօտաւորաց, զայրագնեալ իմն զօրհնելոյ տիկնոջ Աւագի զմիտսն ոչ ծանուցին առ ժամայն. նա աղաչելով զերանելի մայրն հոգացեալ իբրեւ զեղբայրս վերայ եղբօր, այլ առաւելս զայրացուցեալ, գրգռելով զկամացն իւրեանց նովաւ կատարեցին զհաճոյս։
Եւ սոցա այսպէս նախատուիլը եւ հայհոյուելով հալածուիլը, ոչ թէ անցած ժամանակների պատմութեամբ, կամ որպէս մի լուր մի մարդուց լսելով մեզ յայտնուեցաւ, այլ բո՛ւն մեր օրերում եւ մեր ժամանակում այս ամենը կատարուած տեսանք։
Իսկ զյառաջագոյն գրելոյս սուրբ արանցն, զորս պատմութեանն նահատակին Գրիգորի դրոշմեալ յիշատակէ։ Էլ ինչ ասեմ արդա՛ր եւ արժանաւոր բարեպաշտ եւ սուրբ Ներսէս կաթուղիկոսի մասին եւ կրօնաւոր, առաքինի եւ Հայոց մեծ լուսաւորիչ տէր Սահակի եւ ուրիշ շատերի մասին, որոնք վախճանեցան՝ ո՛չ օրհնելու համար բանալով իրենց բերանը։
Այս պատճառով զարհուրած վախենում եմ, չլինի թէ եւ դոցա կպչի Աւետարանի սպառնալիքը, որ ասում է. " Ահաւասիկ ես կ'ուղարկեմ ձեզ մարգարէներ, իմաստուններ եւ կարդացողներ եւ դուք նոցանից կ'սպանէք, կը խաչէք եւ ձեր ժողովարանների մէջ կը տանջէք եւ քաղաքից քաղաք կը հալածէք, որ ձեր վրայ գայ երկրի երեսը թափուած ամեն արդար արիւն, արդար Աբէլի արիւնից սկսած մինչեւ Բարեքի որդի Զաքարիայի արիւնը, որ տաճարի եւ սեղանի մէջտեղը սպանեցիք, ճշմարիտն ասում եմ ձեզ, որ այդ ազգից պիտի պահանջեմԱյլ տգէտները պիտի մխիթարեն մեզ Հրէից ազգին ասուած կարծելով այդ խօսքերը։ Այնպիսին, թո՛ղ, լաւ ուշադրութեամբ մտածէ. արդար Աբէլի արիւնից ասաց. որ նորա սպանուելու ժամանակին նայելով, երկիւղով հասկանայ, թէ այդ խօսքը վերաբերում է այն ամեն մարդոց, որոնք նոյնտեսակ գործեր կը գործեն։ Համարձակւում եմ յանդգնութեամբ այս էլ ասել, եթէ ստոյգ չեն իմ կարծածները, դո՛ւ, Տէ՛ր, քաղցրութեամբ, բանի տեղ չդնելով, ներէ՛ ինձ որպէս մի տկարամիտ մարդու։ Եւ քո իսկ ամենասքանչ անձինդ, որից ամեն մեծ կամ փոքր մարդու, որ կան Հայոց մէջ հասել է մեծապէս օգտակարութիւն եւ պատիւ եւ փա՛ռք, իսկ մի քանիսին էլ մահից դէպի կեանք եւ կորստից դէպի գտնուիլ եւ մէջտեղում լինել դո՛ւ, Տէ՛ր պատճառ ես եղած։ Այժմ, տեսնելով Տիրոջդ օրէ օր Աստուծու փառաւորութեամբ լցուած հմտութիւնը, որ պարգեւել է եւ բերել է նոցա շքեղութիւն եւ պարծանք, եթէ կարելի լինէր, նախանձի պատճառով, շատերը կը կամենային հնարք գտնել, որ Տիրոջդ արած լաւութեան տեղը բարի չհատուցանէին, այլ նորա հակառակը։ Իսկ վերին արդարատես Աչքը չէ նայում չա՛ր կամքերի ուզածներին, այլ իր խնամակալութեան աջողութեամբ, հանապազ եւ անփոփոխ բարին է կատարում, իր սո՛ւրբ անունը ա՛յժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից փառաւորուելու համար. ամէն։



ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ԳՐԱԾ ԹՂԹԻ Բացատրութիւնքը)

§ 1. Այս Թուղթը, ինչպէս ամենին յայտնի, է առաջին անգամ հրատարակուեցաւ տպագրութեամբ Մոսկուայի մէջ, 1853 թուականին, պ. Էմինի ձեռքով։ Այդ տպագրուած օրինակից է արած մեր թարգմանութիւնը։ Ինչպէս պ. Էմինի յառաջաբանից երեւում է, Թուղթը դուրս է եկած Ս. Էջմիածնի գրատունից, եւ ինքը պ. հրատարակողը ստացել է իր օրինակը հանգուցեալ տէր Յովհաննէս Շահխաթունեան արժանաւոր եպիսկոպոսից։ Մեզ, նոյնպէս, պատահեցաւ տեսանել այս Թղթի մի ձեռագիր օրինակը Ս. Էջմիածնի մէջ, Արժ. Դանիէլ վարդապետի մօտ. բայց աւա՜ղ, այն ուրիշ օրինակ չէր, այլ բո՛ւն գրչագրիցը արտագրուած, որով չէին պարզւում աղճատուած կամ մութ տեղերը. չէ՛ր լցւում նոյնպէս թերթերի պակասութիւնը։
Թղթի հարազատութիւնը երկբայութեան ենթակայ խնդիր չէ։ Մեծ Վահանի օրով, Ղազար Փարպեցու կրօնաւորների վրայ տեսուչ կարգուիլը այդ Թղթի հրատարակուելուց առա՛ջ էր յայտնի Ստեփանոս Տարօնեցու պատմութիւնից, ուր 32-դ երեսում, այսպէ՛ս է խօսում երջանիկ ծերունին. " Իսկ Վահան զեկեղեցիս Աստուծոյ լուսազարդեալ նորոգէր, զպաշտօնեայս ուխտին մեծարելով, բարեշէն զաշխարհս առնելով։ Նոյնն եւ ի ժամանակս իշխանութեան իւրոյ զմեծ կաթուղիկէ եկեղեցին որ Հայս վերստին մեծապէս նորոգեաց, զդասս կրօնաւորացն բազմացուցանել, որ Սուրենայ անապատն ասի, վերակացու նոցա կարգեալ զՂազար Փարպեցին -ճարտասան եւ պատմագիր
Եթէ այս վկայութիւնն էլ չունենայինք, այնուամենայնիւ կարելի էր հաստատողապէս ապացուցանել, թէ Փարպեցու գրչիցն է դուրս եկած այդ Թուղթը. պա՛տճառ, սորա ոճը, նո՛յն է Փարպեցու Պատմութեան ոճի հետ. Սուրբ Գրքի նո՛յն վկայութիւնքը, նոյն ակնարկութիւնքը միօրինակ տեսնում ենք ե՛ւ Պատմութեան, ե՛ւ Թղթին մէջ։ Մենք հաւաքել ենք, ինչ որ այս Թղթի եւ Պատմութեան մէջ միօրինակ բաներ կան՝ վկայութիւնք, ակնարկութիւնք, Ս. Գրքից փոխառութիւնք, ձեւ, ոճ եւ այլն։ Բայց, երկարութիւնից փախչելով, յետ դրինք այս անգամ՝ պահելով հրատարակել Փարպեցու Պատմութեան թարգմանութեան հետ)։
Ինչպէս Թղթի տպած բնագիրը կարդացողներին յայտնի է, պ. Էմինը, հրատարակելով այս Թուղթը, արել է, նախ՝ մի քանի սրբագրութիւնք, երկրորդ՝ գրել է մի քանի ծանօթութիւնք եւ երրորդ՝ մի յառաջաբանութիւն։
Պ. Էմինի այս երեք տեսակ գործողութեանց մէջ էլ կան բաներ, որոնց բնա՛ւ չենք կարող համաձայնիլ. այս պատճառով, երբ թարգմանեցինք այս Թուղթը, հարկ եղաւ հրապարակել թէ՛ մեր անհամաձայնութիւնը եւ՛ թէ սորա պատճառները։ Եւ ինչ որ սոցանից զատ հարկաւոր համարեցինք գրել, այդ բոլորը կարդացողի ձեռքին է այժմ։
Թղթի թարգմանութեան ժամանակ թարգմանեցինք նաեւ Ս. Գրքից բերուած վկայութիւնքը. բայց սակայն, բացատրութեանց մէջ պահեցինք ոչ միայն բուն Ս. Գրքի խօսքերը՝ ուղղակի արտագրելով Աստուածաշնչից եւ տեղերը ցոյց տալով իւրաքանչիւրի, այլ երբեմն մէջ բերինք Թղթի բնագրի խօսքերն էլ, եթէ որեւիցէ պատճառով հարկաւոր թուեցաւ։
Սուրբ գիրքը, բացի որպէս վկայութիւն բերելուց, Փարպեցին անում է զանազան ակնարկութիւնք Ս. Գրքում եղած բաների վրայ. բացատրութեանց մէջ մենք հանդէս հանեցինք այդ բոլորը՝ շատ անգամ արտագրելով Ս. Գրքի այն տեղերը, եւ երբեմն, եթէ երկար էին, լո՛կ տեղերը ցոյց տալով։
Շատ տեղ էլ Ս. Գրքից ձեւեր եւ ոճեր է փոխ առնում Փարպեցին։ Մենք այդ տեղերն էլ ցոյց տուինք՝ արտագրելով որպէս Թղթի բնաբանը, նոյնպէս եւ Ս. Գրքի խօսքերը. եւ սորա պատճառը մեր բացատրութեանց մէջ յայտնած ենք մի տեղում։
Կարդացողը երբեմն վկայութիւնք պիտի տեսնէ մեր բացատրութեանց մէջ, որ մենք ուրիշ գրքերից ենք առած։ Չկամենալով ամեն անգամ կրկնել, թէ մեր գործ դրած այս կամ այն գիրքը տպուած է այս կամ այն տեղում եւ կամ այսինչ թուականին, մենք միանգամ այստեղ ենք դնում այդ բոլորը, որ կարդացողը, երբ բացատրութեանց մէջ տեսնէ այդ գրքի անունը, իմանայ, թէ ինչ օրինակ է եղել մեր ձեռքում, եւ թէ ո՛ր տպագրութեան երեսներն ենք ցոյց տալիս։
Ագաթանգեղոս, Կ. Պօլիս տպած 1709, հրատարակութիւն Մարսուանցի Գրիգոր դպրի Աղեքսանդր կաթողիկոսի յանձնարարութեամբ։
Եղիշէ վարդապետ, Մոսկուա, 1861, հրատ. պ. Յ. Քաթանեանց.
Թովմա Արծրունի, Պատմ. տանն Արծրունեաց, Կ. Պօլիս, 1852, հրատ. Թանգարանին վերծանութեան յՕրթա-գիւղ։
Խորենացի քերթողահայր, Պատմ. Հայոց, Ամստերդամ, 1695-ին, հրատ. Վանանդեցի Թովմա եպիսկոպոսի։
Կիրակոս Գանձակեցի, Մոսկուա, 1858, հրատ. պ. Ո. Յովհաննիսեանց։
Կորիւն վարդապետ, Վենետ. 1833, հրատ. Մխիթարեանց։
Ղազար Փարպեցի, Պատմ. Հայ. Վենետ. 1793, հրատ. Մխիթարեանց։
Յովհաննէս կաթողիկոս, Պատմ. Հայ., Մոսկուա, 1853, հրատ. պ. Մ. Էմին։
Չամչեան Հ. Միքայէլի " Հայոց Պատմութիւն " անունով ամենին յայտնի երեք հատոր խմբագիրքը, որ մէկ անգամ է տպուել եւ էլ չպիտի տպուի։
Սեբէոս եպիսկոպոս, (Պատմ). Հերակլն, Կ. Պօլիս, 1851, հրատ. պ. Թ. Մ. Միհրդատեանց։
Սուրբ Գիրք (Աստուածաշունչ), Վենետ. 1805, 4 հատոր, հրատ. Հ. Յովհ. Զօհրապեան վարդապետի։
Ստեփանոս Տարօնեցի (Ասողիկ), Փարիզ, 1859, հրատ. Արժ. Շահնազարեանց Կ. վարդապետի։
Վարդան վարդապետ, Հաւաքումն Պատմութեան, Վենետ. 1862, հրատ. Մխիթարեանց։
Մեզ մնում է այստեղ հանդիսաբար յայտնել մեր անկեղծ շնորհակալութիւնը այն պարոններին, որ կամակար յօժարութեամբ ուղարկեցին մեզ վերը դրուած գրքերը, ո՛վ ինչ ունէր։ Մի քանիսը այդ գրքերից, ինչպէս ամենին յայտնի է, աղճատուած ձեռագիրներից են տպուած. այս րոպէիս աւելի լաւ օրինակ չունենալով մեր ձեռքում՝ գո՛հ եղանք գտնուածով։ Յայտնի է, թէ " առ չգոյէ Աստուծոյ մէջ Իսրայէլի առ Ճանճիկ աստուածն Ակկարոնի դիմեցինԴեռ լա՛ւ է, որ այս հեռաւոր Հիւսիսում այսքանն էլ գտնւում է։ Կրկի՜ն շնորհակալութիւն մեր բարեկամներին.
§ 2. Այս անանուն յառաջաբանը, ինչպէս նորա բովանդակութիւնը տեղիք է տալիս ենթադրել, գրել է մի արժանաւո՛ր մարդ, որ քա՛ջ էր ճանաչում Ղազար Փարպեցու արժանաւորութիւնը։ Անտարակո՛յս, նորան ենք պարտական, որ այս հրաշալի Թուղթը կարդում ենք այսօր մենք՝ մեր նախահարց օրերից հեռացած, նոցա սրտերից օտարացած, կորած եւ շուարած որդիքս։ Այս պատուական մարդը միտք է արել, որ Փարպեցու Պատմութեան քամակում դնէ եւ նորա այս Թուղթը, որ, մորմոքուելով ենք ասում, մի քանի տեղերում աղճատուած է այսօր, եւ, որ աւելի ցաւելին է, երկու թերթ էլ՝ իսպառ պակաս։
Շահխաթունեան Յովհաննէս սրբազան եպիսկոպոսը գտել է այս Թուղթը Փարպեցու Պատմութեան քամակում։
Յառաջաբանը տալիս է մեզ մի քանի տեղեկութիւնք, առանց որոնց աւելի պիտի մթնէր մեր համար Թղթի բովանդակութիւնը։ Յառաջաբանը կարդացողքը պէտք չէ՛, որ հակասութիւն համարեն նորա մէջ հարեւանցի յիշուած, բայց Թղթում իսպառ չեղած բաները։ Առհասարակ, այս յիշատակարաններից ենթադրելով միայն պիտի գուշակել այն դառը հանգամանքը, որոնց մէջ փակուած էր Փարպեցին։ Նորա Թուղթը եւ յառաջաբանը, պարզ երեւում է, որ պահել են իրենց մէջ եղած բաների հազիւ մի հարիւրերորդ մասը, եւ այս է պատճառը, որ տեղ տեղ անհասկանալի է մնում մեզ Թուղթը, որովհետեւ մենք չգիտենք այն բաները, որոնց վրայ ակնարկում է Թղթի հեղինակը։ Խաղաղութի՜ւն եւ այդ յառաջաբանը գրողի տասն եւ հինգ դարուայ ոսկորներին. հանգի՜ստ յաւիտենական։
§ 3. " Քննեցէ՛ք զգիրս. զի դուք համարի՛ք նոքօ՛ք ունել զկեանսն յաւիտենականս "։ Աւետ. Յովհ. գլ. Ե, համար 39։
§ 4. Բնագրում այսպէս է այդ վկայութիւնը. " որ հանէ զպատուականն յանարգէ, բերան իմ եղիցի ". (եր. 35) Ս. Գրքում այսպէս. " Եւ եթէ հանցես զպատուականն յանարգէ, իբրեւ զբերան իմ եղիցես "։ Մարգ. Երեմ. գլ. համար 19։ Մեր Աստուածաշնչի վկայութիւնը, որ բերինք այստեղ, բա՛ռ առ բառ ուղի՛ղ է բո՛ւն հրէական բնագրի հետ։ Թովմա Արծրունին այսպէս է գործածում այս վկայութիւնը. " որ հանէ զպատուականն յանարժանէն իբրեւ զբերան իմ եղիցի " (եր. 344), որ բաւական մօտ է Երեմիայի մարգարէութեան նախադրութեան խօսքերին ԺԵ. " եթէ հանցեն զպատուականն յանարժանէ իբրեւ զբերան իմ լիցիս "։
§ 5. Բնագրի խօսքը. " շնորհացն որ ելանէին բերանոյ նորա " (եր. 36) յիշեցնում է մեզ " ընդ բանս շնորհացն, որ ելանէին բերանոյ նորա ", Աւետ. Ղուկ. գլ. Դ. համար 22։
§ 6. Պ. Էմինը, որ, " Ղազարի կեանքի մանրամասնութիւնքը " ասելով, գրեթէ Փարպեցու բոլոր Թուղթը ներս է առել իր յառաջաբանի մէջ, որպէս նաեւ Թղթի անանուն յառաջաբանը, գալով այս Նոր քաղաքի՝ այսպէս է ծանօթաբանում. " կամ զՎաղարշապատ իմանալ պարտ է (տե՛ս Պատմ. Ղազարայ, եր. 307) եւ կամ զմերձակայն ՆորքՄեզ թւում է, թէ պ. Էմինը հիմք չունի Նորքի խօսքը հանել, երբ բանը Նոր քաղաքի վրայ է, եւ երբ Նոր քաղաքի էլ Վաղարշապատը լինելու վկայութիւնը ինքն է բերում Փարպեցու ստոյգ պատմութիւնից։ Բանին չվերաբերուած, եւ մանաւանդ անհիմն, ենթադրութիւնքը սար ու ձոր են ձգում կարդացողի միտքը։ Մեզ ցաւելի է, որ պ. Էմինի այս ոճը սիրելը շատ անգամ պիտի ստիպէ մեզ երկար խօսել հիմնաւոր փաստաբանութեամբ։
Եթէ պ. Էմինը տարակոյս ունի Փարպեցու յանձնուած Սուրբ Կաթուղիկէ եկեղեցու՝ Վաղարշապատում կամ Նորքում լինելու վրայ, ասել է, թէ պարզ ըմբռնողութիւն չունի այն մասին, թէ ինչ եկեղեցի էր Փարպեցուն յանձնուածը, որովհետեւ թոյլ է տալիս երկու տեղ Վաղարշապատ եւ " մերձակայ Նորք
Թէ՛ Փարպեցու Թղթի բնագիրը եւ թէ՛ մեր թարգմանութեան կարդացողների միտքը հանգստացնելու համար, շտապում ենք յայտնել, թէ այն Սուրբ Կաթուղիկէ եկեղեցին, որ Մամիկոնեան Մեծ Վահանը յանձնել էր երանելի Փարպեցուն, ո՛չ աւելի եւ ո՛չ պակաս, է նոյն այն Ս. Կաթուղիկէ եկեղեցին, որ այսօր յայտնի է մեզ Ս. Կաթուղիկէ Էջմիածին անունով։
Ամենին յայտնի է, որ հին դարերում Էջմիածին անունը չկար, կամ գո՛նէ դպրութեան մէջ չէ գործածուել։ Ագաթանգեղոսը եւ Ղազար Փարպեցին, ստէպ յիշելով Վաղարշապատի եկեղեցին, անուանում են նորան Կաթուղիկէ։ Սեբէոս եպիսկոպոսը եօթներորդ դարում անուանում է նորան Կաթողիկէ։ Յովհաննէս կաթողիկոսը իններորդ դարում անուանում է նորան Կաթողիկէ։ Ասողիկը տասն եւ մէկերորդ դարում անուանում է նորան Կաթողիկէ. նոյնպէս եւ ուրիշ հեղինակներ, Կաթողիկէ, բա՛յց Էջմիածին՝ եւ ո՛չ մէկը։ Մեր խնդրից դուրս է ցոյց տալ, թէ ե՛րբ է երեւում մեր գրքերում առաջին անգամ Էջմիածին անունը։
Թէ Նոր քաղաքը նո՛յն Վաղարշապատն է, այդ մասին չենք ուզում ուրիշ վկայութիւնք բերել (թէեւ այո՛, կարո՛ղ էինք), բացի այն վկայութիւնից, որ ինքը՝ պ. Էմինը, բերել է՝ ցոյց տալով Փարպեցու Պատմութեան 307-դ երեսը։ Ահաւասիկ Փարպեցու խօսքերը. " Եւ օրհնեալ զամենեսեան, նախ գային քաղաքն Վաղարշապատ, որ այժմ անուանի Նոր քաղաքԱյս խօսքերից յետոյ ամեն ուրիշ վկայութիւնք աւելորդ են Նոր քաղաքի եւ Վաղարշապատի նոյնութիւնը ապացուցանելու համար, որովհետեւ ճշմարտութիւնը աչքի յայտնի է։
Թէ ինչ ժամանակից սկսուել Վաղարշապատի՝ Նոր քաղաք կոչուիլը, այդ մասին պատմութիւնը ոչինչ չէ ասում մեզ, բայց հաւանականաբար կարելի է ենթադրել, թէ այդ եղել է մեր քրիստոնէութիւնից յետոյ եւ շատ կարելի է, թէ Ս. Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատի օրով Վաղարշապատը, եղած լինելով կենտրոն քրիստոնէութեան ամենայն Հայոց, որպէս նաեւ առաջին օրօրոց հայկական ընդհանուր Քրիստոնէութեան, փոխել են նորա անունը, որ կռապաշտութեան ժամանակից էր մնացած եւ դրել են Նոր՝ թերեւս խորհրդով փոխ առնելով այդ անունը Ս. Գրքից։ " Եւ գրեցից վերայ նորա զանուն Աստուծոյ իմոյ, եւ զանուն քաղաքի Աստուծոյ իմո՛յ զնո՛րն Երուսաղեմի, որ իջանելոց է յերկնից Աստուծոյն իմոյ. եւ անուն նորա ՆորՅայտն. գլ. Գ. համ. 12։ Թէ մեր բազմերախտ եւ առաքելանման Լուսաւորիչը ամենայն նախանձայուզութեամբ հետամուտ էր երբեմն քարոզութեան հոգով, եւ երբեմն թագաւորական հրամանով զօրքով եւ զէնքով ջնջել եւ անհետացնել յաւիտեանս յաւիտենից ամեն բան, որ կարող էր յիշեցնել կռապաշտութիւնը, այդ ապացուցի կարօտ խնդիր չէ, որովհետեւ պատմութեան ձեռքով արդէ՛ն ապացուցեալ ճշմարտութիւն է։ Բայց սակայն չենք կարող ասել, թէ բո՛ւն Ս. Լուսաւորչի օրով է եղել այդ անուանափոխութիւնը. ըստ որում, նորա սկսածը կատարելագործեցին նորա առաքելանման որդիքը եւ թոռները։
Վաղարշապատ քաղաքը ունի այսօր իր սեփական եկեղեցին, եւ Ս. Կաթողիկէ Էջմիածինը էլ չէ կոչւում այդ քաղաքի անունով։ Այսօրուայ մեր ամենայն Հայոց եկեղեցեաց Մայրը բնա՛ւ Վաղարշապատի մէջն էլ չէ, այլ նորա հարաւային կողմում, առանձին եւ շէնից մեկուսի։ Բայց սակայն այդ եկեղեցին շինուել է Վաղարշապատի կենտրոնում, եւ այս մասին կան ստոյգ վկայութիւնք. թէեւ Վաղարշապատից մնացած գեղը հեռացել է այժմ նորանից։ Էջմիածինը հիմնուած է Ս. Լուսաւորչի ձեռքով բո՛ւն Վաղարշապատի մէ՛ջտեղը՝ մօտ թագաւորական պալատին, որ գուցէ ընկնում էր եկեղեցու հարաւային արեւելեան կողմը, ըստ որում՝ այդ կողմից փակուած մի դուռ մինչեւ այսօր էլ աւանդութեամբ կոչւում է " Տրդատայ դուռ
Ս. Էջմիածնի արեւմտեան կողմից տակաւին երեւում է այսօր Վաղարշապատի հողէ պարսպի մնացորդը՝ քաղաքից աւելի հեռու, քան թէ վանքը, հիւսիսից դէպի հարաւ ուղղուած։ Ղազարապատից դուրս գալով, եթէ իսկոյն դէմքդ շրջես արեւմուտք եւ աջ կողմդ Սրբազնագոյն Սիւնհոդոսի շինուածքը, իսկ ձախ կողմդ Ներսէսեան լիճը բռնած առաջ գնաս բաւական տեղ դէպի արեւմուտք, այն ժամանակ հին պարսպի մնացորդը կը հանդիպի քեզ դէ՛մ յանդիման՝ Քասաղի առուի վրայ։ Թէ ո՞րքան երկայնւում էր տակաւին այդ պարիսպը դէպի հարաւ, չէ կարելի այլեւս հաստատ ասել. բայց երեւի թէ տակաւին շատ առաջ էր գնում, որովհետեւ Ս. Գայիանեանց վանքը բաւակա՜ն հեռու է պարսպի մնացորդից, որ գրեթէ վերջանում է լճի մօտ։ Այդքանն էլ հերիք է՝ ապացուցանելու համար, թէ Ս. Կաթողիկէ Էջմիածինը Վաղարշապատ քաղաքից դուրս չէր, այլ՝ նորա մէջ։
Բայց ի՛նչ հարկաւոր են մեզ հողեղէն վկայութիւնք, երբ գրաւոր, պարզ եւ բացայայտ յիշատակարան կայ այդ մասին։
" Եւ տեսիլ մի ահաւոր մարդոյ... եւ ձեռին իւրում ուռն մի մեծ ոսկի... եւ եկն եհաս մինչեւ մօտ ի յատակս երկրիս, շինամէջ քաղաքիս... եւ տեսանեմ մէջ քաղաքիս մուտ յապարանսն արքունի խարիսխաձեւ ճախարակաձեւ խարիսխ ոսկի. մեծութեամբ իբրեւ զմեծ մի բլուր եւ բարձր մինչեւ յոյժ, եւ վերայ նորա սիւն մի հրեղէն եւ վերայ նորա թակաղաղ մի ամպեայ եւ խաչ լուսոյ վերայ նորա "։ (Ագաթանգեղ. եր. 329)։
Սորանից մենք պարզ տեսնում ենք, որ ոսկի խարիսխ ունեցող հրեղէն սիւնը երեւել է Վաղարշապատի կենտրոնում։ Միւս մնացած երեք սիւնքը, որ ոսկի խարիսխ չունէին եւ մենք մէջ չբերինք, որովհետեւ մեր նպատակին յարմար չէր, Վաղարշապատից դուրս էին՝ մինը Գայիանեանց, միւսը Հռիփսիմեանց նահատակուած տեղերում, եւ երրորդը՝ նոցա բնակարանի տեղում, հնձանի մօտ, ուր նահատակուեցաւ Հռիփսիմեանց մի ընկերը եւ ուր այժմ տեսնում ենք Շողակաթի եկեղեցին։
" Որոյ սեան խարիսխն ոսկի էր եւ նորին սիւնն հրեղէն եւ թակաղաղն անպեայ եւ խաչ լուսեղէն ի վերայ նորա։ Ոսկի խարիսխն վէմն հաստատութեան անշարժութիւն է եւ սիւնն հրեղէն Կաթուղիկէ եկեղեցի է " (Նոյն եր. 332)։
" Եւ տեղին այն տաճար լիցի Աստուծոյ եւ տուն աղօթից խնդրուածոց ամենայն հաւատացելոց եւ աթոռ քահանայապետութեան " (եր. 333)։
" Շինեսջի՛ր տաճար անուանն Աստուծոյ, տեղւոջն որ քեզ ցուցաւ, որ սիւնն հրեղէն ունէր ոսկի խարիսխ (եր. 337) "։
" Եկա՛յք զնկատեալ տեղին տէրունական տանն եւ մեզ հրամայեալ, մէջ առեալ պատիւ փակեսցուք. թագաւորն եւ ամենայն ժողովուրդքն հանդերձ երթալ հասանէր ցուցեալ տեղի հրեղէն սեանն ոսկիակալ խարսխին " (եր. 344)։
" Հասանէր յառաջին դաստակերտսն իւր յըռոտստակն այրարատեան գաւառին Վաղարշապատ քաղաքի... եւ նկատեալ տեղի տանն Աստուծոյ զցուցեալն նմա յԱստուծոյ տեսլեանն, զյառաջագոյն դրոշմեալն իւր եւ կանգնեաց անդ զեկեղեցին Աստուծոյ " (եր. 375)։
Այս պարզ եւ բնա՛ւ երկբայութեան տակ չընկնող վկայութիւնքը ապացուցանելով ապացուցանում են, որ Ս. Գրիգոր Լուսաւորչի հիմնած եւ շինած կաթողիկէ եկեղեցին էր Վաղարշապատի մէջը եւ ոչ նորանից դուրս, ինչպէս այսօր նոյն սուրբ եկեղեցին։
Մեր պատմութեան մէջ անդադար տեսնում ենք, որ Վաղարշապատի կաթուղիկէ եկեղեցին, որպէս նախամեծար Մայր եկեղեցի, հանդիսարան է լինում երեւելի դէպքերի։ Հայոց կաթողիկոսքը, մարզպանքը, նախարարքը, զօրքը եւ այլն եւ այլն մի ուրախական տօնի պատճառով, նախ եւ առաջ իրենց ուխտերը եւ աղօթքը կատարում են Վաղարշապատի Սուրբ Կաթողիկէ եկեղեցում, եւ յետոյ կոյսերի վկայարաններում։ Ինքը՝ Մեծ Վահանը, երբ Պարսից Վաղարշ թագաւորից Հայոց սպարապետութիւնը գտած Պարսկաստանից Հայաստան վերադարձաւ, նախ եւ առաջ գնաց Վաղարշապատ քաղաքը, ուր իր սովորութեան համեմատ, ինքը եւ իր հետ եղած ուխտապահ եւ քաջարանց նախարարքը մի քանի օր մնացին այնտեղ եւ իրենց ուխտերը եւ նուէրները կատարեցին նախ Կաթողիկէ եկեղեցու մէջ եւ ապա կոյսերի նահատակուած տեղերում (տե՛ս Փարպ., Պատմ. Հայ., եր. 307-8)։
Կարելի՞ բան է ասել, թէ այդ Վաղարշապատի Կաթողիկէն չէր նոյն իսկ այսօրուայ Կաթողիկէ Էջմիածինը Ս. Լուսաւորչի հիմնած եւ շինած հայկական նախամեծար եկեղեցին։ Ի՜նչ ուրիշ եկեղեցի առաւել յարմարութեամբ կարո՛ղ էր հանդիսարան լինել այն փառաւորութեանց, որով փառաւորուած քաջարանց նախարարքը իրենց գլխաւորի եւ Սուրբ Յովհանն Մանդակունու հետ այնտեղ վազէին իրենց աղօթքը, գոհութիւնը եւ ուրախական արտասուքը, որպէս անոյշ հոտ, Աստուծուն վերուղղելու, որ Գրիգոր Մեծ նահատակի բարեխօսութեամբ պարզացրել էր թէ՛ քրիստոնէական խաչի եւ՛ թէ Կարմիր Վարդանի դրօշի պարծանքը, որ այն միջոցին գտնւում էր նորա սիրելի եղբօր որդու ձեռքում։
Վաղարշապատի մէջ հաւաքուած բոլոր եկեղեցական ժողովները լինում են Սուրբ Կաթուղիկէի եկեղեցում։ Մեր մե՜ծ հայրապետ Բաբգէն կաթողիկոսը, Քաղկեդոնի ժողովը դատելու համար, Վաղարշապատի նո՛յն Սուրբ Կաթողիկէ եկեղեցու մէջ հաւաքեց այն սուրբ ժողովը, որի վերջին խօսքը էր անա՛թեմա Լեւոնի տումարին։
Կարելի՞ բան է թոյլ տալ, թէ այսօրուայ Կաթողիկէ Էջմիածինը թողած, կարող էր այդ ժողովը գումարուիլ մի այլ եկեղեցում։ Ամենին յայտնի է, թէ ի՞նչ ծա՛նր եւ մեծակշիռ խորհուրդ ունի Վաղարշապատ վերը յիշուած սուրբ ժողովը մեր ազգի կեանքի մէջ։ Այդ ժողովին էր ապաստան Ս. Լուսաւորչի շինած նաւը, եւ այդ ժողովը, դարձեալ հեռատես իմաստութեամբ նաւապետելով նորան եւ փրկելով Բիւզանդեան ճախիններից եւ Լեւոնեան խարտաւանակ տումարի ծանծաղներից, ուղղեց նորա ընթացքը նո՛յն գծի վրայ, ուր կանգնեցրել էր նորան մեր բազմերախտ Հայրը, որ մնա՛ց ինչպէս որ կար սկզբից, նո՛յն անապակ ջրերում, որոնց աղբիւրը էր ինքը մեր Փրկիչը, եւ որոնք սկզբնաբար խառնելով Թադդէոս եւ Բարթողիմէոս առաքեալների եւ նոցա հարազատ յաջորդների արիւնով՝ ոռոգել էին Հայաստանի կռապաշտութեամբ կոշտացած հողը։
Մենք չենք կարող թոյլ տալ, որ այդ ժողովը եղած լինէր մի այլ եկեղեցում, մանաւանդ, որ Բաբգէն կաթողիկոսը, ինքն Դուին նստելով, ժողովը չէր կարող ուրիշ մտքով գումարել Վաղարշապատ, եթէ ոչ Ս. Լուսաւորչու ձեռքով հիմնուած Կաթողիկէ եկեղեցու մէջ կատարելու համար այն մեծախորհուրդ իրողութիւնը։ Ըստ որում, Վաղարշապատի Ս. Կաթողիկէ եկեղեցին Մայր էր ամենայն Հայոց եւ աթոռ քահանայապետութեան, թէեւ այն միջոցին քաղաքական պատճառներից ստիպուած Վաղարշապատ չէին նստում մեր կաթողիկոսքը։
Յովհաննէս կաթողիկոսը այսպէս է վկայում մեր խօսքին. " Մեծ հայրապետն Հայոց Բաբգէն առնէ ժողով եպիսկոպոսաց Հայոց, Վրաց եւ Աղուանից Նոր քաղաքի Սուրբ Կաթուղիկէի մայրն եկեղեցեաց Հայոց "։ (Յովհ. կաթ., Պատմ. Հայ., եր. 36Տեսնո՞ւմ էք, Նոր քաղաքի Սուրբ Կաթուղիկէի անունը տալով, իսկոյն յարում է՝ մայրն եկեղեցեաց Հայոց)։
Արդ, բացի այսօրուայ Ս. Կաթողիկէ Էջմիածինը, ի՞նչ ուրիշ եկեղեցի կարող էր լինել Վաղարշապատում, որի համար Յովհաննէս կաթողիկոսը ասէր " Հայոց եկեղեցիների մայրը
" Նոյնն (Վահան) եւ ժամանակս իշխանութեան իւրոյ զմեծ Կաթողիկէ եկեղեցին որ Հայս վերստին մեծապէս նորոգեաց " (Ասողիկ, եր. 82
Ի՞նչ ուրիշ եկեղեցու համար կարելի էր այսպէս խօսել, բացի Ս. Կաթողիկէ Էջմիածնից։
Ամենին յայտնի է, որ երանելի Կոմիտաս կաթողիկոսը՝ Հռիփսիմեանց հրաշալի " Անձինքի " այն անմահ երգիչը, եօթներորդ դարու սկզբում սրբատաշ քարերով շինեց որպէս Հռիփսիմեանց հոյակապ վկայարանը, նոյնպէս եւ Վաղարշապատի Կաթողիկէ եկեղեցու գմբէթը, որ առաջ փայտից էր շինուած)։ Թողնելով ուրիշների վկայութիւնքը, եթէ միայն մէջբերենք արժանայիշատակ Սեբէոս եպիսկոպոսի ասածը, որ գրեթէ ժամանակակից էր Կոմիտասին, եթէ միայն յիշենք Յովհաննէս կաթողիկոսի խօսքերը, հերիք էր, որ անդարձ փարատուի ամենայն տարակոյս։
" Վերացոյց (Կոմիտաս) եւ զփայտակերտս Սրբոյ Կաթողիկէին. նորոգեաց եւ զխախուտ որմոյն. շինեաց զքարայարկսն " (Սեբէոս, եր. 140)։
" Յետ որոյ ապա քակեալ սորա (Կոմիտասայ) զփայտակերտ գմբէթ Սրբոյ Կաթողիկէին, որ Վաղարշապատ քաղաքի, շինէ զնա գեղեցկայարմար եւ չքնաղատես կոփածոյ քարամբք " (Յովհ. կաթ., Պատմ., եր. 43
Երանելի Կոմիտաս կաթողիկոսի սրբատաշ քարերով շինած փառաւոր գմբէթը, մեր այսօրուայ Ս. Էջմիածնի գմբէթը լինելը, ամեն հարցնողի կարող է պատմել Էջմիածնի նաեւ վերջին մոնթը։
Աւելորդ է ասել, որ Վաղարշապատի մէջ երկու հատ չէր, այլ մէկ հատ Սուրբ Կաթողիկէ անունով եկեղեցի, եւ այն մեր Մայր եկեղեցին, որի համար Փարպեցու Թղթի յառաջաբանն էլ ասում է. " Շնորհէր (Վահան) նմա (Ղազարու) զհոյակապ եւ զականաւոր տեղին Նոր քաղաքի, որում անուն էր Սուրբ Կաթուղիկէ եկեղեցի " (եր. 36-7)։
Մենք կարող էինք եւ ուրիշ վկայութիւնք բերել մեր ասածները ապացուցանելու համար, բայց այսչափն էլ գուցէ աւելորդ երեւի ոմանց։ Խոստովանում ենք, բայց ի՛նչ անես, երբ Փարպեցու Թուղթը կարդացողին սար ու ձոր են ձգել՝ " կամ զՎաղարշապատ եւ կամ զմերձակայն Նորք " ասելով։
Մեզ գուցէ ասեն (իհարկէ՝ ոչ պ. Էմինը), թէ Ս. Էջմիածինը, կաթողիկոսական աթոռ լինելով, ի՞նչպէս կարելի է, որ յանձնուէր մի մասնաւոր վարդապետի տեսչութեան։
Պատասխանենք կարճառօտ. Փարպեցու ժամանակ, որպէս եւ նորանից յետոյ մեր կաթողիկոսքը նստում էին Դուին քաղաքում, ուստի բնականաբար, վանահօր ձեռքով պիտի կառավարուէր Սուրբ Կաթուղիկէն, ուստի եւ Մեծ Վահանը ամենայն իրաւունքով յանձնել էր Փարպեցու պէս մի մարդու, որ այն ժամանակ, ինչպէս վկայում է Թղթի յառաջաբանը, " արուեսակ աստղի պէս էր փայլում "։ " Եւ զիմ շնորհս քան զբազումս պարեգօտաւորաց " (զօրացուցեալ պայծառացոյց Վերին Խնամակալութիւնն), ասում է ինքն Փարպեցին, իր Թղթում, պաւղոսեան գեղեցիկ անզգամութեամբ (եր. 42
Պատճառ ունինք ենթադրելու, թէ Փարպեցին առաջինը չէր, որ կառավարում էր Ս. Կաթողիկէ եկեղեցին, որովհետեւ Վարդանանց Աւարայրի պատերազմից եւ սուրբ Ղեւոնդեանց նահատակութիւնից յետոյ կաթողիկոսական աթոռը փոխադրուել էր Դուին, իսկ այդ թուականներից մինչեւ Մեծ Վահանի մարզպանութիւնը աւելի քան թէ երեսուն տարի կայ։ Յայտնի է, թէ այդ միջոցում մասնաւոր մարդոց, այսինքն՝ եպիսկոպոսների կամ արժանաւոր վարդապետների ձեռքով էր կառավարւում Ս. Կաթուղիկէն։ Բացի սորանից, Փարպեցու Թղթի մի անհասկանալի տեղում կայ ակնարկութիւն մի մարդու վրայ, որ շատ անգամ կամ շատ ժամանակ կառավարել էր այդ եկեղեցին. ըստ որում այսպէս է ասում. " Քանզի յոլով նորա արբանեկեալ էր զպէտս տեղւոյդ, հարցցի թէ կայ ուրէք եւ ասասցի " (եր. 55Մենք չենք հասկանում միայն, թէ ո՞ւմ է վերաբերում նորա դերանունը։
Իսկ թէ Փարպեցին վերջին կառավարիչը չէր, այդ մասին դրական ապացոյց ունինք։ Փարպեցու հալածուելուց առաւել քան թէ հարիւր քսան տարի յետոյ՝ Կոմիտաս կաթողիկոսի օրով, կառավարում էր այդ եկեղեցին մի Յովհաննիկ անունով վարդապետ։ Սեբէոս եպիսկոպոսը, պատմելով Կոմիտաս կաթողիկոսի վերը յիշուած նորոգութիւնքը, ասում է. " Այս եղեւ յամս Յովհանկան վանուց երիցու Սրբոյ Կաթուղիկէին " (Սեբէոս, եր. 14
Մեզ կարող են ասել, թէ Փարպեցու Թղթում կան տեղեր, որ Փարպեցու յանձնուած տեղը ենթադրել են տալիս մի նոր հիմնարկութիւն։
Ահաւասիկ այդ տեղերը. " զի ամենայն կահիւ եւ կազմածով եթէ սակաւ մի երեւէի նուազեալ քան զայնոսիկ որք յերկերիւր ամէ շինեալ վանորայքն չհամարէի զանձնս արժանի կալոյ... Այլ առաւելագոյն այր մի Ակիթ անուն որ եկեալ տեղիդ Գարդմանայ վանաց նմին աւուր յորում հիմն արկաւ տեղւոյդ " (եր. 56, 57
Նախ՝ ինքը Փարպեցին, Ս. Կաթուղիկէ եկեղեցու վերաբերութեամբ այսպէս է փարատում ամենայն տարակոյս. " կատարէր զսովորական ուխտս եւ զպատարագս սուրբ եկեղեցւոյն Կաթուղիկէի զոր հիմնարկեալ նորոգեաց մեծապայծառ շքեղութեամբ, ըզհնացեալ գործ նախնեացն իւրոց քաջ զօրավարն Հայոց Մամիկոնեան Վահան " (Փարպ., Պատմ., եր. 273)։ Սորանից մենք տեսնում ենք, որ Մեծ Վահանը, ոչ թէ չեղած տեղում նո՛ր է շինել Վաղարշապատի Կաթողիկէ եկեղեցին, այլ թէ նորոգել է հիմն ի վեր։ Երկրորդ՝ Թղթի յառաջաբանը մեզ ասում է, թէ Մեծ Վահանը Փարպեցու տեսչութեան յանձնել է " զհոյակապ եւ զականաւոր տեղին Նոր քաղաքի, որում անուն էր Սուրբ Կաթողիկէ եկեղեցի վանօքն " (եր. 37Ինքը՝ Փարպեցին, յիշելով իր կահ կարասիքը եւ կազմածը, ո՛չ Սուրբ Կաթողիկէ եկեղեցուն, այլ վանքին վերաբերելով, աւելացնում է. " եթէ սակաւ մի երեւէի նուազեալ քան զայնոսիկ, որք յերկերիւր ամէ շինեալ վանորայքն ". եւ թէ " գիտեն զայս բնակեալքն ընդ իս
Վաղարշապատի Ս. Կաթողիկէ եկեղեցին Ս. Լուսաւորչի ձեռքով հիմնուեցաւ, ո՛չ որպէս այժմեան հասկացողութեամբ վանք կամ վանքի եկեղեցի կամ կրօնաւորների բնակարան, այլ որպէս մայր եկեղեցի թագաւորանիստ Վաղարշապատի, որով եւ ամենայն Հայաստանեայց։ Ագաթանգեղոսը, որ մանրամասն եւ շատ տեղ էլ անունով պատմում է այսպիսի բաները, բնաւ չէ խօսում Ս. Կաթուղիկէի մօտ կրօնաւորների բնակարան լինելու մասին։ Մեզ թւում է, թէ Փարպեցու " նմին աւուր յորում հիմն արկաւ տեղւոյդ " խօսքը վերաբերւում է Ս. Կաթուղիկէ եկեղեցուն ո՛չ, այլ վանքին, այսինքն՝ կրօնաւորների բնակարաններին, որ Ակիթն էլ Գարդմանի վանքից գալիս է այնտեղ եւ բնակւում. Ինքը՝ Փարպեցին " եւ բնակեալքն ընդ նմա "։ Յայտնի է, թէ սոցանից ոչ մինը չէ բնակուել բո՛ւն եկեղեցու մէջ, այլ այն շինուածքում, որի անհաստատութիւնից " միանգամ եւ երկիցս ջարդեցաւ բոլոր կահն "։ Այս ջարդուած բաներն էլ չենք իմանում եկեղեցական անօթք, այլ կրօնաւորների բնակութեան սարք ու կարգը։ Ասողիկը օգնութիւն է գալիս մեզ, երբ, Մեծ Վահանի Կաթուղիկէ եկեղեցին մեծապէս նորոգելը պատմելով, յարում է. " զդասս կրօնաւորացն բազմացուցանելով, որ Սուրէնայ անապատն ասիՅայտնի է, թէ, երբ բազմացնում էր կրօնաւորների թիւը, պիտի այդ բազմութեան չափով տեղ էլ պատրաստէր, ուստի եւ անհասկանալի չէ Փարպեցու այն խօսքերը, որ մի նոր հիմնարկութիւն կարող էին համարել տալ նորան յանձուած վանքը։ Աւելորդ է ասել, որ մենք չգիտենք, թէ ինչի՛ համար, եօթներորդ դարում, Սուրէնայ անապատ է կոչւում ս. Կաթողիկէի մօտի կրօնաւորաց բնակարանը։ Բայց մեր այս անգիտութիւնը անվնաս է, կրօնաւորների բնակարանը կարո՛ղ էր նաեւ հինգերորդ դարում Սուրէնայ անապատ կոչուած լինել։ Այսօր էլ կան Ս. Էջմիածնի մէջ տեղեր, որ ունին իրենց յատուկ անունը։
Համառօտենք մեր խօսքը։ Փարպեցուն յանձնուել է Նոր քաղաքի Ս. Կաթողիկէ եկեղեցին, իսկ Նոր քաղաքը Վաղարշապատն է, եւ Վաղարշապատի Ս. Կաթողիկէ եկեղեցին՝ մեր այսօրուայ Ս. Էջմիածինը։ Ուրեմն Ղազար Փարպեցուն յանձնուածը եղել է Հայոց նախամեծար մայր եկեղեցին՝ նոյն ինքը Սուրբ Կաթողիկէ Էջմիածինը։
Այսպէս բացայատ լինելով այս բանը մեր պատմութեան մէջ, որ անտարակո՛յս անյայտ չէ՛ր եւ պ. Էմինից, մենք զարմանում ենք այն ծանօթաբանութեան վրայ (որ պատճառ դարձաւ մեզ ակամայ այսքան խօսելու) " կամ զՎաղարշապատ իմանալ պարտ է եւ կամ զմերձակայն Նորք
§ 7. Բնագրում այսպէս է ասած. " յիշելով զբանն Պօղոսի, զի յամենայն ժամ աստուածասէրքն առանց խղճի մտաց կեցցեն " (եր. 37Ո՛չ միայն Պաւղոսի թղթերում, այլ բովանդակ նոր կտակարանում չկան այս խօսքերը։ Միայն, Պաւղոսը Փելիքս դատաւորին այսպէս է ասում. " յորում եւ ե՛ս իսկ ճգնիմ անխիղճ միտս ունել առ Աստուած եւ առ ամենայն մարդիկ յամենայն ժամ " (Գործք Առաք., գլ. ԻԴ., համ. 16Մեզ թւում է՝ Թղթի յառաջաբանը գրողը այս խօսքերն է, որ ուրիշ ձեւով առաջ է բերում. պատճառ, բացի սոցանից եւ ոչ մի նման բան կայ, յառաջաբանի յիշած վկայութեանը։
§ 8. Այս Համազասպ Մամիկոնեանի ո՛վ լինելը մեզ չէ ասում Պատմութիւնը, ուստի մենք չգիտենք եւ ընթերցողին էլ ասել չենք կարող։
§ 9. Փարպեցին ինքն է եղել առաջինը, որ երրորդ է կոչել իր Պատմութիւնը՝ առաջին համարելով Ագաթանգեղոսի եւ երկրորդ Փաւստոս Բիւզանդացու գրածները։ Այս դասակարգութիւնը ուղիղ է, եթէ միայն վերաբերենք այդ աշխատութեանց ժամանակին կամ նոցա բովանդակած անցքերի ժամանակին։ Իսկ թէ կամենանք գործի արժանաւորութեամբ դասակարգել, նայելով նոցա վրայ որպէս պատմական աշխատութեանց վրայ, ապա ուրեմն այս երեքի մէջ առաջինն է Ղազար Փարպեցին, որի պատմութիւնը՝ ստո՛յգ, անցքերի դասակարգութիւնքը՝ պարզ, եւ ժամանակագրական յաջորդութիւնքը՝ անշփոթ։ Արդարեւ, Փարպեցու պատմութիւնը շատ տեղ եւ մեծ մասով նմանութիւն ունի Տակիդոսի հոյակապ տարեգրութեանց՝ թէ՛ իր անախտակիր ոգու եւ թէ՛ ճարտարութեան մասին։ Եւ մեզ թւում է, թէ այս համեմատութիւնը էր ամենամեծ գովասանութիւնը, որ կարող էինք տալ Փարպեցու Պատմութեան՝ առանց վախենալու եւրոպական գիտութեան դատաստանից։
Հայոց մէջ եղել են հեղինակներ, որ Փարպեցուն դասել են Եղիշէից յետոյ. եթէ որպէս պատմագիր, Եղիշէից երկրորդ պիտի համարուի Փարպեցին, այդ մենք չենք ընդունում. պատճառ, միմիայն մարդ կայ, որ կարող է Փարպեցուց առնուլ նորա առաջնութիւնը, եւ այդ մարդը է անզուգական Մովսէս Խորենացին։ Բայց մենք մանրամասն կը խօսինք այս բաների մասին, երբ Աստուծու աջողելով հրատարակենք Փարպեցու թարգմանութիւնը։
§ 10. Բնագիրը. " Յորժամ զամենայն արդարութիւնս կատարիցէք, ասասջիք, եթէ ծառայք անպիտան եմք " (եր. 39Բո՛ւն Աւետարանի խօսքերը. " Յորժամ առնիցէք զամենայն հրամայեալսն ձեզ, ասասջիք, թէ ծառայք անպիտանք եմք, զոր պարտեա՛քն առնել արարաք " (Ղուկ. գլ. ԺԷ, համ. 10
§ 11. " Զի այնպիսիքն սո՛ւտ առաքեալք, մշա՛կք նենգաւորք կերպարանին կերպարանս առաքելոց Քրիստոսի, եւ չեն ինչ զարմանք. քանզի եւ ինքն սատանայ կերպարանի հրեշտակ լուսոյ. եւ ոչինչ է մեծ, թէ եւ պաշտօնեայք նորա կերպարանին իբրեւ զպաշտօնեայս արդարութեան, որոց կատարածն եղիցի ըստ գործոց իւրեանց " (Թուղթ. Պաւղ. առ Կորնթ., երկր. գլ. ԺԱ, համ. 13-15)։
§ 12. " Քանզի ոչ եմք իբրեւ զայլսն, որ վաճառական լինին բանին Աստուծոյ. այլ իբրեւ հաստատութենէ, այլ իբրեւ յԱստուծոյ, առաջի Աստուծոյ, Քրիստոս խօսիմք " (Թուղթ Պաւղ. առ Կորնթ. երկր. գլ. Բ, համ. 17
" Յոր ինչ ոք համարձակիցի, անզգամութեամբ ասեմ, եւ ես, Եբրայեցի՞ք իցեն, եւ ես. Իսրայելացի՞ք իցեն, եւ ես. զաւակ Աբրահամո՞ւ իցեն, եւ ես. պաշտօնեայք Քրիստոսի՞ իցեն, յանդգնագոյնս ասացից, թէ առաւել եւս ես։ Եթէ վաստակօք, առաւել. եթէ գանիւք, ե՛ւս առաւել, եթէ բանտիւ, աւելի քան զնոսա, եթէ մահուամբ, բազում անգամ։ Հրէից, հնգիցս, քառասուն միով պակաս արբի. երիցս ձաղկեցայ. միանգամ քարկոծ եղէ. երիցս նաւակո՛ծ եղէ. զտի՛ւ եւ զգիշեր յանդունդս տառապեցայ. ճանապարհս բազում անգամ։ Վիշտս գետոց, վիշտս յաւազակաց, վիշտս յազգէ, վիշտս հեթանոսաց, վիշտս քաղաքի, վիշտս յանապատի, վիշտս ծովու, վիշտս սուտ եղբարց։ ջանս եւ վաստակս, տքնութիւնս բազում անգամ. ցուրտ եւ մերկութեան։ Թո՛ղ զայլ նեղութիւնսն. եւ զի հանապազ խուժանն վերայ իմ կուտէր, եւ հոգք ամենայն եկեղեցեաց։ Ո՞ հիւանդանայ, եւ ո՛չ ես հիւանդանամ, ո՞ գայթակղի, եւ ո՛չ ես տապանամ։ Եթէ պարծել ինչ պա՛րտիցէ, զտկարութեա՛նն պարծեցայց։ Աստուած եւ հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի գիտէ՛ որ է օրհնեալ յաւիտեանս, զի ո՛չ սըտեմ։ Դամասկոս ազգապետն Արետա՛յ արքայի պահէր զքաղաքն Դամասկացոց ունել զիս. եւ ընդ պատուհա՛նն վանդակաւ կանխեցայ ընդ պարիսպն, եւ փախեայ ձեռաց նորաԹուղթ Պաւղ. առ Կորնթ. երկր. գլ. ԺԱ, համ. 21-33։
Բացի սոցանից, եւ ուրիշ տեղերում առաջ է բերում Պաւղոսը իր պարծանքները. բայց մենք հերիք համարենք այսքանը։
§ 13. Բնագիրը. " Եւ հաւատոց Աստուծոյ առաւել ընդանի " (եր. 39)։ Պաւղոսից է փոխ առնում այս ձեւը. " Մանաւանդ առ ընտանիսն հաւատոյ ". Թ. Պաւղ. առ Գաղատ. գլ. Զ, համ. 10։ Իններորդ դարում ծաղկած հրաշալի Մաշտոցը իր հոյակապ եւ սքանչելի նամակի մէջ, որ գրեց Աբասին, մեզ թւում է, թէ դարձեալ Պաւղոսի այս գաղափարն է յեղյեղում, երբ ասում է. " ըստ սննդակից գոլոյ ինձ ի մանկութենէ օրինաց Աստուծոյ ")։
Փարպեցին այս Թղթի մէջ առհասարակ շա՛տ է հետեւում Պաւղոսի ձեւերին, ինչպէս պիտի տեսնէ կարդացողը։
§ 14. Բնագիրը. " Եւ ամենեցուն կղկղանք թէպէտեւ երեւիցեմ " (եր. 39)։ Դարձեալ, Պաւղոսի խօսքն է այս. " Եւ համարիմ կղկղանս " (Թ. Պաւղ. առ Փիլիպ, գլ. Գ, համ. 8
§ 15. Բնագիրը. " Առն եղեալ որդի " (եր. 40Մենք թէեւ թարգմանեցինք բառ առ բառ, բայց յայտնում ենք այստեղ, որ միտքը չենք հասկանում պարզապէս. ուստի եւ բնագիրը պահեցինք, գուցէ կարդացողը մեզանից աւելի հասկանայ։
§ 16. Կորնթացոց հետ էր Պաւղոսի բանը, որի վրայ ակնարկում է Փարպեցին։ " Լա՛ւ էր եթէ ներէիք փոքր մի եւ իմում անզգամութեանս... մի ոք համարեսցի զիս անզգամ. ապա թէ ոչ գո՛նէ իբրեւ զանզգամ ընկալարուք զիս " (Թ. Պաւղ. առ Կորթ. երկր. գլ. ԺԱ, համ. 1 եւ 16
§ 17. Բնագիրը. " Զկեալ զիմ տղայութեանն զայն Տէր իսկ ինքնին քաջ գիտէ " (եր. 40). եւ մի փոքր սորանից յետոյ. " Արդ զառաջին կելոյն իմոյ զվարս՝ Տէր Ներսէհ եւ Հրատ Կամսարական գիտենԱյս խօսքերը յիշեցնում են մեզ Պաւղոսի Ագգրիպասին տուած պատասխանը. " կենաց իմոց որ մանկութենէ սկզբանէ լեալ յազգի անդ իմում յԵրուսաղէմ, տեղեակ են " եւ այլն. Գործք Առաք. գլ. ԻԶ, համ, 4։
§ 18. Այստեղ բնագրում այսպէս է ասած. " Տարեալ զիս ըստ վարդապետաց իմոց հրամանի Հոռոմս " (եր. 40Վաթսուն երկրորդ երեսում Փարպեցին, խօսելով իր սուրբ Գրոց տեղեկութեան մասին, ասում է դարձեալ. " իսկ մեր երանելի վարդապետքն, զամենայն զԿտակարանս եկեղեցւոյ երիցս եւ չորիցս ուսուցեալ մեզ ", եւ այլն։ Որո՛նց վրայ են այս ակնկալութիւնքը եւ վարդապետներ ասելով՝ որո՛նց է ուզում մեզ հասկացնել. մենք յանձնառու չենք դրական պատասխան տալ այս բանին։
Առ հասարակ, տարածուած կարծիք է, թէ Փարպեցին, թէեւ համարւում է, կամ իր Պատմութեան մէջ ինքն էլ ասում է իր համար, " աշակերտ Աղանայ Արծրունւոյ ", բայց եւ այնպէս, որպէս թէ աշակերտուած է նաեւ մեր մեծ Թարգմանչաց՝ Սուրբ Սահակին եւ Սուրբ Մեսրոպին։
Թա՛փ տանք մի փոքր այս կարծիքը, որ գո՛նէ հինգ հարիւր տարի է, ամեն հեղինակ, իր նախորդներից փոխ առնելով, կրկնում է։
Կիրակոս Գանձակեցին, խօսելով Մեծ թարգմանչաց վրայ, ա՛յսպէս է շարունակում. " Որոց վարդապետք եւ ուսուցիչք Սուրբն Սահակ եւ Մեսրոպ, եւ գլխաւորք յաշակերտացն Սուրբ Յովսէփ եւ Յովհան եւ Ղեւոնդ եւ Սահակ եւ Մովսէս քերթողահայր եւ եւ Մամբրէ վերծանող նորուն եղբայր, Եզնակ եւ Կորիւն, Սուրբն Եղիշէ, Դաւիթ փիլիսոփայ եւ Յովհաննէս, տէր Աբրահամ, Արձան, Մուշէ, Խոսրով, Ղազար եւ յետոյ Ստեփանոս Սիւնեաց եպիսկոպոս ", եւ այլն (եր. 17
Այստեղ տեսնում ենք մի Ղազարի անուն, բայց չենք կարող ասել, թէ Կիրակոսը Փարպեցուն է հասկանում՝ Ղազար ասելով։ Ստո՛յգ է, Կիրակոսը իր յառաջաբանի մէջ (եր. գ.), խօսելով հայ պատմիչների վրայ, տալիս է Ղազար Փարպեցու անունը՝ ճարտասան կոչելով նորան, բայց այնտեղ Փարպեցին երեւում է ոչ որպէս աշակերտ Մեծ Թարգմանչաց, այլ որպէս պատմիչ. եւ սորանով չէ փարատւում մութը աշակերտների կարգում յիշուած Ղազարի վրայից, որովհետեւ նա կարող էր մի ա՛յլ Ղազար եղած լինել, քան թէ Փարպեցին, ինչպէս եւ կա՛ր էլ մի ուրիշ մարդ՝ Ղազարիկ կոչուած, որ ամեն իրաւունքով զգուշացնում է Հ. Մ. Չամչեանը չշփոթել Փարպեցու հետ։
Մեզ թւում է, թէ Փարպեցին Մեծ Թարգմանչաց աշակերտ կարծողքը օգնութիւն չեն ստանում Կիրակոսից։
Փոխանակ դորա, Վարդան պատմիչը, որ ժամանակակից եւ աշակերտակից է Կիրակոսին, որովհետեւ երկուքն էլ Վանական վարդապետի աշակերտքն են, իր գրքի 51-դ երեսում, ոչ միայն Մեծ Թարգմանչաց աշակերտ է ասում Փարպեցուն, այլ, ուրիշների հետ նորա անունն էլ տալով եւ պատմագիր անուանելով, շարունակում է. " Սոքօք հանդերձ (այսինքն՝ աշակերտներով, որ մենք չենք յիշում այստեղ) թարգմանեցին (Մեծ Թարգմանիչքը) զամենայն մատեանս ստոյգ օրինակաց "։
Աստուածաշնչի թարգմանութեան մասին է խօսում, եւ որովհետեւ ասում է ստոյգ օրինակաց, ուրեմն՝ երկրորդ թարգմանութեան մասին։ Այս խօսքերին նայելով՝ Փարպեցին 433 թուականներին գործակից է Ս. Գրքի թարգմանութեան. ուրեմն, այդ թուականներում ոչ միայն աշակերտուած պրծած է նա Մեծ թարգմանչաց, այլեւ՝ Յունաստանից էլ վերադարձած. որովհետեւ թարգմանութեան գործակից լինելու համար պէտք էր, որ նա Յունարէն իմանար, եւ գիտենք, որ նա այդ լեզուն ուսաւ Յունաստան։
Յայտնի է, թէ այս շատ աջողակ վկայութիւն է եւ մեծ օգնութիւն այն մարդուն, որ անպատճառ ուզում է, որ Փարպեցին Մեծ Թարգմանչաց աշակերտ եղած լինէր։ Բայց պէտք չէ մոռանալ, որ Խորենացին, Կորիւնը եւ ինքը՝ Փարպեցին, խօսելով Աստուածաշնչի թարգմանութեան մասին եւ երբեմն էլ գործակից աշակերտաց անունը տալով, չեն յիշում Փարպեցու անունը։
Հ. Միք. Չամչեանը Փարպեցու ժամանակի վերաբերութեամբ շատ շփոթ հասկացողութիւն ունի։ Երբեմն ասում է, թէ Փարպեցին ականատես է Վռամշապուհ թագաւորին (Հատ. Ա., եր. 764), որ, ինչպէս յայտնի է եւ ինքը՝ Չամչեանն էլ վկայում է, վախճանեցաւ 421 թուին. ուրեմն Փարպեցին ծնած էր այդ թւից առաջ, եթէ Վռամշապուհի ականատես էր։ Երբեմն ասում է, թէ Փարպեցին ականատես է Մեծ Թարգմանչաց եւ յետոյ թէ. " Սա թէպէտ եւ չէր յատուկ աշակերտ Սրբոյն Սահակայ եւ Մեսրոպայ, բայց տեսեալ էր զնոսա եւ տղայութեան ուսեալ էր ինչ ինչ դպրատան նոցա, եւ յետ մահու նոցին աշակերտեալ եղեւ երանելւոյն Աղանայ "։ (Հատ. Ա., եր. 540)։ Մէկը հարցնէ, թէ, ո՛վ վարդապետ, ո՛վ է վիզդ չաթու ձգել, որ առաջ Վռամշապուհին ականատես ասես, յետոյ՝ Մեծ թարգմանչաց աշակերտ եւ վերջը այսպիսի բացադրութեամբ խօսքդ յետ առնուս։ Բայց մենք չենք մեղադրում Չամչեանին. նա էլ իր նախորդների նման մի վարդապետ. Հայոց պատմութիւնն էլ շատերի աչքում մի առասպել, եւ ոչ գիտութիւն եւրոպական հասկացողութեամբ. ուստի ի՛նչ որ մարդու միտքը գալիս է, կարելի է ասել. էլ ո՛չ քննութիւն եւ ո՛չ ապացոյց։ Մենք ոչ միայն չենք մեղադրում Չամչեանին, այլ ուրա՛խ ենք, որ նա, շատ անգամ կարդացած լինելով Վարդան վարդապետի գիրքը, չէ կամեցել կրկնել նորա ասածները։
Սոքան են այս րոպէիս մեր ձեռքում եղած գրքերը, որոնց մէջ խօսք կար Փարպեցու աշակերտութեան մասին։ Կը հաւատանք, եթէ ասեն մեզ, թէ մի քանի ուրիշ հեղինակներ նոյնպէս խօսում են այդ բանը. մանաւանդ, որ մեր ժամանակագիրքը ինքնուրոյնաբար գրում են միայն այն բանը, որ եղել է իրենց օրով, կամ մօտ է իրենց ժամանակին, իսկ հին բաները, թէեւ շատերը նոցանից Ադամից են սկսում, այնուամենայնիւ առանց քննութեան, առանց դատաստանի փոխ են առնում իրենց նախորդներից, թէեւ այո՛, երբեմն այլայլելով իրենցից առաջ գրողների ասածը։
Բայց այն բոլոր կարծիքները, որ վերեւը մէջբերինք, եւ ընթերցողը կարդաց, կամ, եթէ սոցանից շատ առաջ ապրած հեղինակների գործերում էլ լինի սոցա նմանքը, մենք միահամուռ մերժում ենք։
Ղազար Փարպեցին ո՛չ գործակից է եղել Ս. Գրքի թարգմանութեան, ո՛չ աշակերտ է եղել Մեծ Թարգմանչաց, ո՛չ ուսել է նոցա դպրոցում " ինչ ինչ տղայութեան " եւ կարո՛ղ ենք աւելցնել, թէ եւ ոչ իսկ տեսել է նորանց։
Մինչեւ Փարպեցու թղթի յայտնուիլը ներելի էր տակաւին կրկնել թէեւ անհիմն, բայց հնացած կարծիքը. իսկ Փարպեցու Թղթի յայտնուած օրից այդ կարծիքների գինը կոտրեցաւ։ Եւ այսուհետեւ ոչ միայն արժէք չունին, այլ բնա՛ւ ներելի չէ կրկնել։
Բայց սակայն պ. Էմինը, իր յառաջաբանի մէջ այսպէս է խօսում. " Գնացեալ աշակերտեցաւ Ղազար առ ոտս Աղանայ, որ եւ քեռի գոլով Վահանայ Մամիկոնենի ընկալաւ զպատանին զխաղակիցն ազգակցին իւրոյ սիրով եւ ո՛չ զլացաւ նմանէ զլուսաբեր զիւր վարդապետութիւն, զատուցանելով զնա ծառայութենէ աշխարհիս պարեգօտիւք։ Զկնի յերկար մի դեգերելոյ յուսումն սրբազան տառից առ ոտս սրբակրօն առնս ըստ հրամանի նորին եւ վարդապետացն իւրոց Սահակայ եւ Մեսրովպայ գնաց Հոռոմս " եւ այլն (եր. 20
Աւելի քան թէ զարմանում ենք, որ պ. Էմինը, Փարպեցու Թուղթը իր ձեռքում ունենալով, եւ մանաւանդ այդ Թղթի հետ միասին, տպում է այս խօսքերը։ Մենք զարմանում ենք, ոչ թէ պ. Էմինի առհասարակ ձեւի վրայ, որով խօսում է եւ պատմում է մեզ, որ Աղանը, Վահանին քեռի լինելով, ընդունել է սիրով նորա խաղակիցը եւ այլն եւ այլն, որ մեզ պարապ ժամերի արդիւնք է երեւում, որովհետեւ հիմք չկայ, այլ զարմանում ենք, որ Պարոնը ասում թէ Փարպեցին (Աշուշայի տանից դուրս եկած) աշակերտուեցաւ Աղանին եւ " զկնի յերկար մի դեգերելոյ յուսումն սրբազան տառից առ ոտս սրբակրօն առնս ըստ հրամանի նորին եւ վարդապետացն իւրոց Սահակայ եւ Մեսրովպայ գնաց Հոռոմս
Սուրբ Վարդանանց Աւարայրի պատերազմը եղաւ 451 թուականի գարնան։ Չի՛ք Վասակը 450ի աշնանը բռնոտեց, որպէս Հմայեակ Մամիկոնեանի երեք որդիքը,) նոյնպէս եւ միւս նախարարաց զաւակները, որ յետոյ ուղարկեց Պարսկաստան։
" Իսկ յամին եօթն եւ տասներորդի Յազկերտի արքայի (455 թիւ), իշխանն Վրաց Աշուշայ աղաչէր զաւագս դրանն արքունի, բազում եւ անհամար կարասի ծախեալ իւրաքանչիւր ումեք. եւ մանաւանդ անօրէն հազարապետին Միհրներսէհի, զոր մեծաւ ջանիւ եւ սաստիկ աշխատութեամբ հաւանեցուցեալ տայր ասել զթագաւորն Յազկերտ զի շնորհեսցեն նմա զորդիս երանելւոյ նահատակին Հմայեկայ տոհմէն Մամիկոնէից, զորս առեալ էր նենգաւոր իշխանին Սիւնեաց Վասակայ դայեկաց, որպէս զորդիս մահապարտաց եւ տարեալ Դուռն զի մեռցցին, որք էին յոյժ տղայք "։ (Փարպ. Պատմ. եր. 185)։
Դնենք, թէ նոյն 455 թուականին, երբ Վահանը յետ եկաւ Պարսկաստանից իր երկու եղբարց հետ, նորա մայրը՝ Ձուիկը, տարաւ նորան Աշուշայի տունը, ուր ուսում էին տալիս Փարպեցուն։ Դնենք, թէ այդ թուականից սննդակից եւ խաղակից դարձաւ Փարպեցին Վահանին, դնենք, թէ Փարպեցին " ըստ տիոց աւագագոյն էր քան զՎահան ", բայց եւ այնպէս պիտի ընդունենք, որ Փարպեցին 455 թուականին խաղացող պատանի է։
Մենք չգիտենք, թէ ո՛րքան ժամանակ տեւեց Փարպեցու, Վահանի սննդակցութիւնը եւ խաղակցութիւնը, բայց եւ այնպէս պ. Էմինը ընդունում է, որ Փարպեցին աշակերտուել է Աղանին այս բանից յետոյ, որովհետեւ ասում է, թէ Աղանը ընդունեց նորան որպէս իր ազգակցի խաղակից։
Մենք չգիտենք, թէ ո՛րքան ժամանակ մնաց Փարպեցին Աղանին աշակերտ եւ ե՞րբ գնաց Յունաստան, բայց պ. Էմինը ընդունում է, որ եղել է այս " զկնի յերկար մի դեգերելոյ յուսումն սրբազան տառից " Աղանի մօտ։ Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցին " անդստին մանկական տիոց սկիզբն արարեալ բանական գիտութեան՝ Յունաց յաշխարհն ճանապարհորդէր " (Թղթի յառաջաբ., եր. 36Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցին տղայութեան ժամանակ բնակակից էր եղել Վահանին, որովհետեւ վկայ է բռնում սորան իր տղայութեան ժամանակ վարած կեանքին. " Զկեալ զիմ տղայութեանն՝ զայն Տէր իսկ ինքնին քաջ գիտէ " (Թուղթ, եր. 40Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցին ստոյգ եւ սուրբ հաւատը ուսել է Աղանից տղայութեան ժամանակ. " սուրբ եւ ստոյգ հաւատ, զոր ուսեալ տղայութեանն յերանելոյ Ալանաց՝ կեամ նովիմբ նմին անփոփոխութեամբ մինչեւ վախճան կենցաղոյս իմոյ " (Թուղթ, եր. 65
Մենք այսքանը գիտենք, որ Աղանը կրօնաւորուելուց եւ Գողթն գաւառում Ս. Մեսրոպի կացած վանքում մնալուց յետոյ գնացել է Յունաստան (նորա հայրն էլ եւ հօրեղբարքն էլ գնացին Վարդանանց պատերազմից անմիջապէս յետոյ, գուցէ՝ Աղանն էլ նոցա հետ) եւ Յունաստանից վերադարձել է 457-ից յետոյ, որովհետեւ Թովմա Արծրունին (եր. 91), խօսելով նորա հօր եւ հօրեղբարց մասին, ասում է. " կացեալ անդ մինչեւ ժամանակս Առաջինն Լեւոնի կայսեր, մեռանի անդ Վասակ եւ Տաճատ... իսկ երանելւոյն Աղանայ Արծրունւոյ որդւոյ Վասակայ դարձեալ Յունաց աշխարհէն եկն երկիրս Հայոց, նովին կրօնաւորական խստամբերութեամբ եւ հրեշտակակրօն առաքինութեամբ կեցեալ " եւ այլն։ Լեւոն առաջին կայսրն թագաւորեց 457-ին։ Աղանի հայրը մեռաւ Լեւոնի օրով։ Աղանը Հայաստան վերադարձաւ հօր մահից յետոյ, ուրեմն՝ անտարակոյս 457 թուականից յետոյ։
Մենք այսքանը գիտենք, որ Հայոց Մեծ լուսաւորիչ Ս. Սահակը կնքեց իր մահկանացու կեանքը 439-ի սեպտեմբերի 9-ին, Ս. Մեսրոպը՝ նորանից վեց ամիս յետոյ, այսինքն՝ 440-ի փետրուարի 19-ին։ Ուստի 455-ին, երբ Մեծ Վահանը վերադարձաւ Պարսկաստանից եւ Աշուշայի տանը սննդակից եւ խաղակից եղաւ Փարպեցու հետ, եթէ այդ թուականին նաեւ քսան տարեկան պատանի ճանաչենք Փարպեցուն, որ չէ կարելի թոյլ տալ բնաւ, այնուամենայնիւ Մեծ Թարգմանչաց վախճանելու թուականներում Փարպեցին աւելի չէ լինում, քան թէ հինգ վեց տարեկան տղայ։ Բայց այդ թուականներում չկար նա անգամ եւ այդքան. քսան տարեկան տղայ չէր կարող եղած լինել նա, երբ խաղակից էր Վահանին Աշուշայի տանը։ 446 թուականներում Փարպեցին կամ նո՛ր էր ծնած, կամ շա՛տ շա՛տ երկու երեք տարեկան եւ այս կերպով 455-ին՝ 17-18 տարեկան։
Այսպէս լինելով բանը՝ ո՛ւր կը մնայ Վարդանի ասելը, թէ Փարպեցին գործակից է եղել Մեծ Թարգմանչաց Աստուածաշունչը երկրորդ անգամ թարգմանելիս, որ, ինչպէս յայտնի է, Եփեսոսի Ս. Ժողովից յետոյ եղաւ՝ 433 թուականին։ Ո՛ւր կը մնայ Փարպեցուն նոցա աշակերտ եղած լինելը, կամ Չամչեանի թէ Վռամշապուհին ականատես էր, Մեծ Թարգմանչաց տեսել էր եւ տղայութեան ժամանակ մի քանի բան նոցա դպրոցում ուսել էր ասելը։ Ո՛ւր կը մնայ պ. Էմինի կարծիքը, թէ Փարպեցին Սուրբ Սահակի եւ Սուրբ Մեսրոպի՝ իր վարդապետների հրամանով գնաց Յունաստան։ Փարպեցին 455-ին խաղացող պատանի է Աշուշայի տանը, Մեծ Թարգմանիչքը այդ միջոցին արդէն 15-16 տարի է, որ վախճանել են։ Բայց պ. Էմինը, այս չափով էլ գոհ չլինելով եւ Փարպեցուն 457 թուականից յետոյ մի քանի տարի էլ Աղանին աշակերտութիւն արած ընդունելով, յետոյ Յունաստան է ուղարկում նորան Մեծ թարգմանչաց հրամանով։
Մեզ թւում է, թէ մեծ Թարգմանչաց անդրաշիրմեան հրամանը լոկ երեւակայութեան արդիւնք է նոր ժամանակների, որ, հինգերորդ դարում, երեւակայութեան մէջ էլ տեղ չունէր։
Բայց եթէ այս ամենը մոռնալով, միայն այս առնունք, որ ինքը՝ Փարպեցին, ամեն ուրիշից լաւ կարող էր իմանալ, թէ ո՛ւմ աշակերտ է ինքը, ապա ուրեմն առանց այլ եւ այլի պիտի ասենք, որ այդ առաքինի մարդը աշակերտ է եղել Աղանին եւ ոչ՝ Մեծ Թարգմանչաց։ Փարպեցին թէ՛ Պատմութեան եւ թէ՛ Թղթին մէջ պարզապէս ասում է, թէ ինքը աշակերտ է երանելի Աղանին, թէ սա է եղել Ղազարի ազատութեան պատճառը, թէ իր տղայութեան ժամանակ Աղանից է ուսել Սուրբ հաւատը, թէ Աղանն է նորան պարեգօտ հագցրել։ Փարպեցին, եթէ նաեւ մի ամիս լինէր աշակերտուած Մեծ Թարգմանչաց, ապա անշուշտ եւ պարծանքով կը յիշէր այն սուրբերի եւ մի ամսուայ երախտիքը, մանաւանդ մենք տեսնում ենք, թէ ի՜նչ որդիական եւ արժանի յարգութեամբ է խօսում նա Մեծ Թարգմանչաց մասին։
Մեզ թւում է, թէ Փարպեցու Թղթում յիշուած վարդապետքը են Մեծ Թարգմանչաց աշակերտներից, որ այն միջոցին բնաւ պակաս չէին եւ " զմի միով ելեւելս առնէին ", ինչպէս ասում է Փարպեցին իր Պատմութեան մէջ։ Մեզ թւում է, թէ Աղանը թէեւ եղել է Փարպեցու դաստիարակութեան գլխաւոր ուղղիչը, այնուամենայնիւ Փարպեցին ունեցել է նորա ձեռքի տակ թերեւս եւ ուրիշ ուսուցիչք, երբ յոքնականապէս վարում է վարդապետ խօսքը, եւ եթէ մենք էլ յոքնականապէս պիտի հասկանանք։ Այս վերջին խօսքերը ասում ենք այն պատճառով, որ Փարպեցու ասած " առ բժշկութիւն վիրաւորաց փութա՛ հա՛ս յօգնել " բանի մէջ (եր. 53) վիրաւորացը վիրաւորիս պիտի կարդանք, որովհետեւ միայն Փարպեցու գլխին էր եկել փոթորիկը, եւ նա էր վիրաւորը։
Բացի սոցանից, մենք չգիտենք, թէ ո՛վքեր էին նորան ուսում տալիս Աշուշայի տանը, եւ հարկ է, թէ կային ուսուցիչք, երբ ասում է " յորում դրան եւ զմեզ ուսուցանէին " (եր. 41
Զիարդ եւ իցէ այս է ճշմարիտը, որ Փարպեցին Մեծ Թարգմանչաց ո՛չ աշակերտ է եղել եւ ո՛չ նոցա հրամանով Յունաստան գնացել. թո՛ղ այսուհետեւ ո՛վ ինչ կամի, խօսի։
§ 19. Այս Կամսարականները Վահանի հօրեղբօր, այսինքն՝ Մեծ Վարդանի թոռներն էին։ Յայտնի է, թէ Մեծ Վահանը Մեծ Վարդանի եղբօր երանելի Հմայեկի որդին է, իսկ Մեծ Վարդանը իր կրտսեր դուստրը, որի անունը Վարդ-Անոյշ էր, ամուսնացուցած էր Արշարունեաց տիրոջ Արշաւիր Կամսարականի հետ, որոնցից ծնեցան Ներսէհ, Հրահատ եւ Վահան Կամսարականները։ Եւ ինչպէս սոցա հայրը՝ երանելի Արշաւիրը, մինչեւ իր մահը հաւատարիմ մնաց թէ՛ ս. Վարդանին, որ ինչպէս ասացինք, իր աներն էր, թէ՛ ազգին եւ թէ՛ սուրբ ուխտին, այնպէս էլ նորա որդիքը մինչեւ վերջը հաւատարիմ մնացին Մեծ Վահանին եւ եղան նորա թեւը եւ թիկունքը։ Փարպեցին սոցա մօտ է կեցել այն բոլոր խռովութեանց եւ պատերազմի ժամանակները, որ Պերոզի ընդդէմ մղում էր Վահանը եւ որին մեծապէս գործակից էին Կամսարականքը։
§ 20. Վահանի նուաճումը, այսինքն՝ նորա հաշտութիւնը Պարսից տէրութեան հետ, եղաւ 484 թուին, երբ Պերոզի տեղը նստաւ Վաղարշ թագաւորը։ Բայց պետք չէ մոռնալ, որ Մեծ Վահանը ցած չդրեց զէնքը, մինչեւ որ յարգել տուեց Պարսից տէրութեան, թէ՛ Հայոց ազգի եւ թէ՛ նորա եկեղեցու իրաւունքները։ Այս հաշտութեան մանրամասն նկարագրութիւնը կարելի է տեսնել Փարպեցու ստոյգ Պատմութեան մէջ 279-դ երեսից սկսած մինչեւ 306-դ երեսը։
§ 21. Բնագրում այսպէս է ասած. " Եւ երթեալ Սիւնիս կեցի անդ ամս երկուս, զձմեռն քարայրի առ առն միում հռչակելոյ բնակչաց գաւառին յամենայն կրօնաւորութիւնս, որում անուն էր Մովսէս, եւ տեղին՝ Անձուկ, եւ զամառն յաղագս տօթոյ տեղւոյն՝ քահանայապետ աշխարհիս՝ տէր Մուշէ, տանէր զիս առ ինքն, ուր եւ լինէր հովու։ Արդ՝ զառաջինն կելոյն իմոյ զվարս՝ տէր Ներսէհ եւ Հրատ Կամսարական գիտեն զՍիւնեացն յառաջագրեալ եպիսկոպոսն աշխարհին " (եր. 40
Պ. Էմինը տէր Մուշէի վերաբերութեամբ այսպէս է ծանօթաբանում. " Մուշէ եկաց կաթողիկոս զկնի Սամուէլի 502 ամի
Չենք ամաչում այստեղ ասել, որ պարզապէս չենք հասկանում այս ծանօթաբանութեան միտքը։ Արդեօք, Հայոց կաթողիկո՞ս է հասկանում պ. Էմինը քահանայապետ աշխարհին խօսքը, եւ ուզում է ասել, թէ Փարպեցու Սիւնեաց աշխարհում մնալը Մուշէ կաթողիկոսի օրով էր, ուրեմն 502 թուականից յետոյ. թէ՞ ուզում է ասել՝ այս այն Մուշէն է, որ Սամուէլից յետոյ կաթողիկոս նստաւ 502 թուականին։
Թէպէտեւ չգիտենք, թէ այս երկուքից ո՞րը կամենում է հասկացնել պ. Էմինը, բայց այդ բնաւ արգելք չէ մեզ, որ երկուքն էլ միասին մերժենք, որպէս իսպառ անհիմն բաներ։
Նախ՝ Փարպեցու յիշած քահանայապետը Հայոց կաթողիկոս չէ, այլ Սիւնեաց եպիսկոպոս, Սիւնեաց հռչակաւոր Ստեփանոս եպիսկոպոսի յաջորդը, որ եւ նոյնչափ երեւելի եւ առաւել եւս, Պետրոս եպիսկոպոսի նախորդը, որ քերթող է կոչւում։ Փարպեցին պարզապէս անուանում է Մուշէին Սիւնեաց եպիսկոպոս, երբ " երթեալ Սիւնիս կեցի " ասելուց յետոյ, նոյն երկրի վերաբերութեամբ աւելցնում է " քահանայապետ աշխարհին " խօսքը, որով, յատկացնելով նորան Սիւնեաց երկրին, պարզացնում է բանը եւ էլ պատճառ չէ թողում, որ ո՛վեւիցէ համարէ նորան Հայոց կաթողիկոս։ Բացի սորանից, Փարպեցին վկայ է բռնում Մուշէին, Սիւնեաց երկրում իր ունեցած վարքին ու բարքին. " զառաջինն կելոյն իմոյ զվարս՝ տէր Ներսէհ եւ Հրատ Կամսարական գիտեն. զՍիւնեացն՝ յառաջագրեալ եպիսկոպոսն աշխարհին ", որ ասել է՝ Յունաստանից վերադառնելուց յետոյ, երբ բոլոր խռովութեանց եւ պատերազմերի ժամանակները Կամսարականների մօտ էի, այդ միջոցին վարած կեանքիս որպիսութիւնը նոքա գիտեն, կարո՛ղ էք նոցանից տեղեկանալ։ Իսկ երբ պատերազմները վերջանան, եւ ես, հանգչելու եւ աղօթքի պարապելու համար, գնացի Սիւնեաց աշխարհը եւ երկու տարի կեցայ, ձմեռները Մովսիսի մօտ Անձուկ ասացեալ տեղում, իսկ ամառները Մուշէի մօտ, որ տանում էր ինձ, ուր եւ ինքը դուրս եկած էր լինում ապահովութեան, այդ միջոցի կեանքիս որպիսութիւնն էլ այս յիշուած Սիւնեաց եպիսկոպոսը գիտէ։
Երկրորդ, ինչպէս առաջ էլ ասացինք20), Մեծ Վահանը հաշտուեցաւ Պարսից տէրութեան հետ 484 թուականին։ Մինչեւ այս իրողութիւնը Փարպեցին, ինչպէս ինքը վկայում է, կեցել է Կամսարականների մօտ, եւ հաշտութիւնից յետոյ գնացել է Սիւնեաց աշխարհը, ուր մնացել է միայն երկու տարի։ Փարպեցին գնացել է այնտեղ նոյն 484-ին, եւ յետ է եկել 486-ին, որովհետեւ, վերադառնալով Սիւնեաց երկրից, նա տակաւին կենդանի գտաւ Սուրբ Յովհան Մանդակունուն, որ վախճանեցաւ կա՛մ նոյն 486-ի վերջերում, կա՛մ 487-ի սկզբում. եւ որովհետեւ 484-ին էլ, 486-ին էլ Ս. Յովհան Մանդակունին էր կաթողիկոս, ուրեմն Փարպեցուն ամառները իր մօտ ընդունող տէր Մուշէն չէր կաթողիկոս։ Եւ որպէսզի Աղուանից կաթողիկոս չհասկանան Մուշէի քահանայապետութիւնը, յայտնում ենք, որ 491 թուականի Վաղարշապատի Սուրբ Ժողովում, որի մասին խօսել ենք6), մենք տեսնում ենք Մուշէին որպէս Սիւնեաց եպիսկոպոս, միւս գաւառների եպիսկոպոսների կարգում։
Երրորդ՝ Սամուէլ կաթողիկոսից յետոյ 502 թ-նի կաթողիկոս նստող Մուշէն Երեւանի մօտ Կոտայի նահանգից էր, գեղի անունը զանազան ձեւով են դնում ժամանակագիրք՝ ոմանք՝ Աղբերից, ոմանք՝ Այլաբերից եւ ոմանք՝ Այլաբերդից ասելով։ Իսկ Սիւնեաց աշխարհի Մուշէ եպիսկոպոսի ինչ տեղից լինելը մեզ չէ ասում պատմութիւնը, ինչպէս եւ չէ ասում, թէ Սամուէլին յաջորդողը Սիւնեաց եպիսկոպոս Մուշէն էր։ Փարպեցու բարեկամ Մուշէ եպիսկոպոսը միայն եղած չէ, որ Մուշէ անուն էր կրում. նորանից առաջ էլ, յետոյ էլ եղած են Մուշէներ։ Պատճառ չունինք չընդունելու, որ նորա օրով էլ կային։
Պ. Էմինը, թէեւ առանց հիմքի գրել էր այս ծանօթութիւնը, գո՛նէ պիտի չմոռանար այս եւ 53-դ երեսում, երբ հարկաւոր էր գտնել այն կաթողիկոսի անունը, եթէ անպատճառ պիտի կաթողիկոս իմանանք այն մարդը, որից բողոքում էր Փարպեցին։ Չպիտի դնէր դարձեալ Մուշէի անունը, որովհետեւ անհաշտելի հակասութիւն է դուրս գալիս։ Փարպեցին իր Թղթում իր Սիւնեաց աշխարհում ունեցած վարք ու բարքին վկայ է բռնում Մուշէին, ուրեմն նա այն ժամանակ դարձեալ Սիւնեաց առաջնորդ էր եւ ոչ կաթողիկոս, եւ առաւե՛լ եւս ոչ այն մարդը, որից բողոքում էր Փարպեցին. պատճառ, այն ժամանակ պիտի այլապէս խօսէր Թղթում եւ պիտի ասէր, թէ այդ մարդը, որ այժմ ինձ անտես արաւ, ինքը գիտէ իմ վարքս ու բարքս, ըստ որում Սիւնեաց աշխարհում եղած ժամանակս ինձ իր մօտ էր պահում ամառները։ Թէ ինչ է այդ տեսակ ծանօթաբանութեանց օգուտը, որ պ. Էմինը անում է, մենք բնաւ չենք հասկանում։
§ 22. Բնագրում գրած է Հրատ. պ. Էմինը ծանօթաբանում է. " Հրահատ կամ Հրատ, որպէս գրէ կրճատելով Ղազար " (եր. 40
Ինչպէս երեւում է, պ. Էմինը բնա՛ւ հաշուի մէջ չէ դնում այդ Թուղթը օրինակող գրագիրների սխալանքը եւ դարերի ծանրութիւնը, որոնց տակ ճնշուել է այդ Թուղթը. պա՛տճառ, իբրեւ իրողութիւն ուզում է մեզ հաւատացնել, թէ այդ կրճատութիւնը եղած է բո՛ւն Ղազար Փարպեցու ձեռքով։ Մեզ թւում է՝ պ. Էմինը բնա՛ւ ապացոյց չունի։ Թղթի օրինակը, որ տպել է, ապացոյց չէ, որովհետեւ այնտեղ կան եւ ուրիշ սխալներ եւ ուրիշ աղճատանք, որ չէր կարող Փարպեցին անել։ Եւ եթէ այդ աղճատանքը եղել է կա՛մ անհմուտ գրիչների եւ կա՛մ ժամանակի ձեռքով, որ անմերժելի է, ինչի՞ չէ կարելի ասել, որ այդ կերպով եւ Հրահատը դարձել է Հրատ։
Ինչ որ մեզ է վերաբերւում, մենք այս վերջին կարծիքն ունինք այդ կրճատութեան մասին եւ չենք կարողանում ասել, թէ ինքը Փարպեցին է կրճատել. եւ սոքա են մեր պատճառները։
Նախ՝ Ղազար Փարպեցին իր Պատմութեան մէջ միշտ Հրահատ է անուանում Արշաւիր Կամսարականի երկրորդ որդուն եւ ո՛չ մէկ անգամ՝ Հրատ։
Երկրորդ՝ Փարպեցին քա՛ջ ճանաչելով Կամսարականների յարգը, շա՛տ անգամ վայելած լինելով նոցա մարդասիրութիւնը, չէր կարող այն աստիճանի ծո՛յլ լինել, չասենք անքաղաքավարի, որ Մարզպանին գրած Թղթում, նորա ազգականի եւ իր բարեկամի եւ երեւելի մարդու անունը կրճատէր։ Այդ բանը իսպառ ընդդէմ է Փարպեցու բնաւորութեան, որ Խուժիկին ծանրանում է Խուժիկ կոչել, որովհետեւ այդ մարդը հոգաբարձու էր եղել Ս. Ղեւոնդեանց մարմինները ձեռք բերելու։ Փարպեցին նեղանում է, որ ոչ ոք հոգ չէ տարել Խուժիկի անունը իմանալու, որ ինքը նորա անո՛ւնը գրէր եւ ոչ Խուժիկ, որ անարգական անուն էր այն մարդու ազգի վերաբերութեամբ (տե՛ս Փարպ., Պատմ., եր. 180)։ Թէ առ հասարակ ո՞ր աստիճանի յարգութեամբ եւ քաղաքավարութեամբ է խօսում Փարպեցին Մարզպանին հետ եւ Կամսարականների մասին, այդ ինքը՝ կարդացողը, կարող է տեսնել առանց մեր ասելու։
Երրորդ՝ մեր բոլոր պատմութեան մէջ, որքան մեզ յայտնի է, չէ եղել երբէք մի մարդ, որ Հրատ անուն ունենար. եւ մենք մանաւանդ կարծում ենք, թէ Փարպեցին չէր կարող իր բարեկամի անունը այնպէս կրճատել եւ մի այնպիսի անուն շինել, որ բնա՛ւ չէր եղած Հայերի մէջ։
Բայց պ. Էմինը պնդում է, որ Փարպեցին է կրճատել այդ անունը, որովհետեւ չէ հերիքացել այս ծանօթութեամբ, այլ իր յառաջաբանի մէջ (եր. 21) կրկին անգամ ծանօթաբանում է այս մասին. " Զանուն յետնոյս Ղազար Թղթի իւրում կրճատելով՝ Հրատ կոչէ "։
Թող ներէ մեզ պ. Էմինը ասել, թէ որպէս միշտ եւ հանապազ, նո՛յնպէս, եւ մա՛նաւանդ 1500 տարի առաջ պատահած պատմական անցքերի նաեւ մի ամենաչնչին հանգամանքի վրայ ոչ ո՛ք իրաւունք ունի առանց ապացուցի բերան բանալ։ Մեր դատապարտածը Հրատ անունը չէ, այլ այն ուղղութիւնը, որ ապացոյց չունեցող ենթադրութիւնը դնում է աշխարհի առջեւ, որպէս աներկբայելի իրողութիւն։ Աղճատուած ձեռագրի մէջ Հրատ տեսնելը բնա՛ւ իրաւունք չէ տալիս մեզ հաստատողապէս ասել, թէ ինքը՝ Փարպեցին է կրճատել։ Մեզ թւում է, թէ այս տեսակ եզրակացութիւնքն են մանաւանդ պատճառ եղել մեր պատմական յիշատակարանների մթութեանց, շփոթութեանց եւ երբեմն բաբելոնեան խառնակութեան այնպէս, որ մարդ մոլորւում է եւ չէ իմանում, թէ ինչ լայ իր գլուխը։ Մեզ թւում է, թէ այն մարդը, որ հանդէս է գալիս այսօր պատմութեան այս կամ այն մթութիւնը բացատրելու, յիշատակարանների այս կամ այն խօսքը մեկնելու կամ լուսաբանելու, պարտակա՛ն է հերքել եւ մերժել խնամով այն բոլորը, ինչ որ հիմք չունի, եւ մաքուր խղճմտանքով ներգործելով, ոչ բնաւ ներել իրեն դորա փոխանակ, իր կամամտածական կարծիքներն էլ եղածների վրայ աւելցնել։
§ 23. Հնար չկայ իմանալու, թէ ովի՛ որդի էր Ղազար Փարպեցին։ Պ. Էմինը իր յառաջաբանի մէջ (եր. 18) այսպէս է խօսում. " Թէեւ անյայտ է մեզ անուն ծնողաց նորա. սակայն՝ որպէս երեւի, ականաւորք ոմանք էին եւ հարուստք "։ Պ. Էմինը երկու բանի վրայ է հիմնում այս կարծիքը։ Նախ՝ իբրեւ ծանօթութիւն կամ վկայութիւն, հարուստ բառի տակ, բերել է Փարպեցու ասածը իր Թղթում. " Եւ դու (Վահան) յայց ելեալ խնդրել զիս եւ գտել յաշխարհին յայնմ ածէր տուն ո՛չ իբրեւ զաղքատ զոք կազմածէն եւ մանկտւոյն, եւ ոչ իբրեւ օտար զոք քէն եւ կամ ծառայ ուրուք "։ Երկրորդ, վերը մէջ բերած յառաջաբանի խօսքերից յետոյ պարոնը շարունակում է. " քանզի վաղ տեսանեմք զնորահասն Ղազար տան Բդեշխին Վրաց Աշուշայի, յորոյ դորան կրթէին յուսումն դպրութեան
Մեզ թւում է, թէ այս վկայութիւնքը իրաւունք չեն տալիս մեզ ենթադրել, թէ Փարպեցու ծնողքը ականաւոր ոմանք էին եւ հարուստք։ Եւ սոքա են մեր պատճառները։
Նախ, Փարպեցու Աշուշայի դռնումը երեւելը կարող էր ունենալ խիստ շատ պատճառ, բացի նորա ծնողների ականաւոր եւ հարուստ լինելուց։ Պատմութիւնը մեզ չէ ասում, թէ ինչ պատճառով տեսնում ենք Փարպեցուն Աշուշայի դռնում, ուստի եւ իրաւունք չունինք եզրակացնել այս բանից, թէ երեւելի եւ հարուստ մարդիկ պիտի եղած լինէին Փարպեցու ծնողքը։
Երկրորդ, Փարպեցին, խօսելով իր մարդու ծառայ չլինելու մասին, իսկոյն յարում է. " քանզի պարեգօտաւորք ազատեալ են ՔրիստոսՄեզ թւում է, թէ ո՛չ անխորհրդաբար ասում է Փարպեցին այս խօսքը, երբ իր ազատութիւնը հիմնում է պարեգօտի վրայ՝ աւելցնելով տակաւին. " իսկ որ զատոյցն զիս պարեգօտիւք ծառայութեան աշխարհիս եւ ա՛զատութեան եղեւ մեզ առիթ տէր Աղան քո տեառն քեռի էր " (եր. 41
Երրորդ, որ ասում է Փարպեցին, թէ ինձ քո տունը տարիր ոչ որպէս մի աղքատ մարդ եւ այլն, յայտնի է, թէ այս խօսքերը չէ կարելի առնուլ բացառոցաբար նորա ծագման վերաբերութեամբ, այլ մանաւանդ նորա այն ժամանակի վիճակին վերաբերութեամբ, երբ Մեծ Վահանը Սիւնեաց երկրից հրաւիրեց նորան վերադառնալ։ Իսկ Թէ Սիւնեաց երկրում նա աղքատ մի մարդ չէր, դորան վկայում է ինքը՝ Փարպեցին, երբ վանքից հալածուելու դիպուածով ասում է. " Բայց բերեալքն իմ յԱղուանից եւ Վրաց եւ Սիւնեաց եւ յԱրշարունեաց... մնաց տեղւոջն գրով. եւ զիս հանին մերկ եւ թշնամանօք յամենայն արարելոց իմոց, զոր մանկութենէ արարեալ էի " (Թուղթ. եր. 56Այսպէս լինելով բանը, անտարակոյս, Փարպեցին որպէս մի աղքատ եւ ողորմութեան կարօտ մարդ չեկաւ վանքը, ուստի եւ կարո՛ղ էր իր Թղթում ասել, թէ " ածէր ի տուն ոչ իբրեւ զաղքատ զոք կազմածէն եւ մանկտւոյն "։
Չորրորդ, Փարպեցու այս խօսքը " եւ ոչ իբրեւ օտար զոք քէն ", յայտնի է, թէ ազգակից չէ կարող նշանակել, որովհետեւ այն ժամանակ Մամիկոնեանց տան ծառայքը կամ Աւագը չպիտի համարձակէին նորա վրայ բանսարկութիւնք անել Վահանին եւ աչքից հանել։ Ոչ օտար ասելով, մեզ թվում է, թէ ուզում է յիշեցնել իր սննդակցութիւնը եւ խաղակցութիւնը Վահանին եւ մանաւանդ, երբ մէջ է բերում այն պատճառները, որոնցով ասում է, թէ ինքը արժանի էր Վահանին, չէ յիշում իր ազգակցութիւնը։ Եթէ ազգակից լինէր, ո՞րչափ եւս առաւել պիտի ասէր՝ " ըստ այդմ մասին քեզ տեառնդ անկ էի
Հինգերորդ, թէ Փարպեցու աղքատ չլինելը վերաբերում է լոկ նորա անձին, ոչ նորա ծնողաց, երեւում է նաեւ նորանից, որ երբ վանքից հալածեցին նորան՝ յափշտակելով բոլոր նորա ունեցածը, այն ժամանակ Ղազարը ստիպուեցաւ բարեպաշտ մարդոց օգնութիւնը ընդունել։ Մամիկոնեան Համազասպի համար ասում է. " բազում անգամ հանգոյց զիս եւ հալածման կերակրիչ իմ եղեւ " (Թուղթ, եր. 57
Բայց սակայն, մենք երբէք չենք ուզում ասել, թէ Փարպեցին ծառայ մարդու, կամ աղքատի զաւակ էր. մեզ յայտնի չէ այդ, որովհետեւ պատմութիւնը լուռ է այդ մասին։ Միայն ա՛յս է մեր ասածը, թէ պ. Էմինի մէջբերած պատճառաբանութիւնքը չեն կարող եւ թոյլ են Փարպեցին ականաւոր եւ հարուստ մարդերի զաւակ եղած ենթադրելու։ Մենք այսքանը գիտենք, ինչպէս առաջ էլ ասացինք, պատմութեան մէջ, որպէս գիտութեան մէջ, անպատշաճ են թեթեւ եզրակացութիւնք. այսչափ։
§ 24. Բնագրում ասած է. " Տէր Աղան քո Տեառն քեռի էր " (եր. 41Եթէ քեռի խօսքը պարզապէս մօրեղբայր հասկանանք, եւ պիտի այսպէս հասկանալ, որովհետեւ ուրիշ նշանակութիւն չունի այդ խօսքը, որքան մեզ է յայտնի, ապա ուրեմն Վահանի մայրը՝ Ձուիկը, եւ Աշուշայի կինը՝ Անոյշ-Վռամը, քոյրեր են Աղան եւ Մերհուժան) Արծրունիներին. պատճառ, Աղանի հայրը Վասակ Արծրունին լինելը, որպէս նաեւ Մերհուժանի՝ Աղանին եղբայր լինելը տարակոյսի ենթակայ խնդիր չէ։ Նախ, ինքը՝ Փարպեցին, իր Պատմութեան մէջ (եր. 14) վկայում է, թէ Աղանը Վասակ Արծրունու որդի է, եւ թէ Մերհուժանը՝ Աղանի եղբայրը (եր. 108)։
Երկրորդ՝ Արծրունեաց տոհմի պատմաբան Թովմա Արծրունին իր պատմութեան 75, 76, 80 եւ 91 երեսներում, Աղանի մասին մի քանի տեղեկութիւնք աւելի տալով մեզ, կրկնում է այս բանը դրականապէս։ Ուստի, եթէ հիմնուինք քեռի խօսքի վրայ, եւ պէտք է հիմնուել, ուրեմն Ձուիկն էլ, Անոյշ-Վռամն էլ Վասակ Արծրունու դստերքն են։
Հ. Մ. Չամչեանը, իր խմբագրի մէջ, որ Հայոց Պատմութեան մակագիր ունի, Հատ. Ա, եր. 508, ասում է. " էառ եւ եղբայրն Վարդանայ Հմայեակ իւր կին զդուստր Վռամայ ուրումն մեծի իշխանի եւ էր անուն աղջկանն Ձուիկ եւ զքոյր Ձուկայ որ կոչիւր Անոյշվռամ, էառ իւր կին բդեշխն Վրաց Աշուշայ, որ եւ էր իշխան Գուգարացւոց "։ Հանգուցեալ վերապատուելին պատմում է այս բանը իր գրքի 57-դ գլխում, որի լուսանցում կարդում ենք հետեւեալ հեղինակների անունները, որոնց գործերից որպէս թէ քաղել է ամբողջ այդ գլխի բովանդակութիւնը։ Եւ սոքա են այդ անունները. Խորենացի, Փարպեցի, Յովհաննէս կաթողիկոս եւ Ասողիկ։ Բացի սոցանից, ցոյց է տալիս եւ Յայսմաւուրքի սեպտեմբ. 9. սորա քամակից հետեւում է եւ մէկ եւ այլն։ Մեզ թւում է, թէ իրաւունք չունինք բանի տեղ չդնել այս եւ այլն խօսքը, որովհետեւ շատ անգամ Չամչեանի աղբիւրը այդ խօսքն է լինում, որին ո՛չ տասնաւոր, այլ հարիւրաւոր ապացոյցներ պատրա՛ստ ենք դնել պահանջողի առջեւը։
Բանը այն է, որ Խորենացին, Փարպեցին, Յովհ. կաթողիկոսը եւ Ասողիկը բնաւ չեն յիշում Ձուիկի հօր անունը եւ, բացի Փարպեցուց, նաեւ Ձուիկի անունը։ Իսկ թէ ինչ աղբիւրից է հանել Չամչեանը՝ թէ Ձուիկը Վռամ անունով մի մեծ իշխանի դուստր էր, այդ մեզ յայտնի չէ։ Ստո՛յգ է, Յայսմաւուրք եւ այլն չունինք մեր մօտ, բայց հազիւ թէ դոցա հեղինակութիւնը բան արժէ պատմական խնդիրների մէջ։ Եթէ Հ. Չամչեանը Վռամ չասէր այլ մի ուրիշ անուն, ապա, հիմնուելով Փարպեցու քեռի խօսքի վրայ, առանց երկարաբանութեան կ'անցնէինք՝ եւ բնա՛ւ իսկ ուշ չդնելով այդ անունին։ Սակայն Վռամ անունը ստիպում է մեզ մի փոքր մտածել, որովհետեւ Աշուշայի կնոջ անունը Անոյշ-Վռամ է. եւ յայտնի է, թէ աղջիկները երբեմն կոչւում էին իրենց հօր անունով՝ Անոյշ բառը աւելցնելով այդ անունի սկզբում կամ վերջում։
Իսկ եթէ Ձուիկի հօր անունը, Անոյշ-Վռամից եզրակացնելով, շինուած է Վռամ կա՛մ Հ. Չամչեանի եւ կա՛մ այն մարդու ձեռքով, որից փոխ է առել վերապատուելին այդ անունը, ապա ուրեմն մեզ մնում է ասել, որ բաւական աջո՛ղ է եղել այդ առասպելի արուեստականութիւնը։ Խնդրի վախճանական լուծումը թողում ենք ժամանակին. բայց, մինչեւ այդ ժամանակ, Ձուիկին ճանաչում ենք Վասակ Արծրունու դուստր։
§ 25. Այս բդեշխը մեր շատ անգամ յիշած Աշուշայ Վրաց բդեշխն է։
§ 26. Արկանելի բառը, մեր լեզուի մէջ, գլխարկից սկսած մինչեւ օթոցը (փռուածք, խալիչայ) ամեն բան նշանակելով, մեր թարգմանութեան մէջ բնագրի խօսքը պահեցինք, որովհետեւ չգիտենք ստուգապէս, թէ ի՞նչ բան էր, որ Փարպեցին տանում էր Վահանի քամակից, խաղալու ժամանակ։
§ 27. Բնագիրը. " Եւ վկայէ Գիր Կաթուղիկէսն " (եր. 42) մենք, Կաթուղիկէսն խօսքը Իմաստութիւն (Սողոմոնի) կարդալով թարգմանեցինք, որովհետեւ այն Փարպեցու խօսքը չէր։ Կաթուղիկեայց անունով յիշուած վկայութիւնը ո՛չ միայն Կաթուղիկեայց թղթերում, այլ եւ բո՛վանդակ Նոր Կտակարանի մէջ չկայ. Հին Կտակարանումն էլ միա՛յն մի տեղ. " Նախանձո՜ւ բանսարկուին եմուտ մահ յաշխարհ " (Իմաստութիւն, գլ. Բ, համ. 24), ուստի մենք համարձակուեցանք գրչի աղճատանքը սրբագրել։
Եւ որպէսզի չկարծեն ոմանք, թէ հին ժամանակներում Սողոմոնի Իմաստութիւնը Կաթուղիկեայք էր անուանւում (ըստ որում, անհիմն կարծիքներ առա՛տ են մեր ժամանակներում), ուստի վկայ ենք կանչում Ագաթանգեղոսը, ուր Ս. Լուսաւորիչը ասում է. " Քանզի եւ ասէր իսկ Իմաստունն, թէ նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ " (Ագաթ, եր. 119)։
§ 28. " Եւ պահէր Եսաւ ո՛խս Յակովբայ վասն օրհնութեանցն զոր օրհնեաց զնա հայր իւր, եւ ասէր Եսաւ մտի իւրում, մերձեսցին աւուրք կարեաց հօր իմոյ զի սպանից զՅակովբ զեղբայր իմ ". Ծնունդք, գլ. ԻԷ, համ. 41։ Նօտր գրով տպուած խօսքերը հրէական բնագրին մէջ այսպէս են. " եւ ասաց Եսաւ սրտի իւրում. աւուրք սգոյ հօր իմոյ (այսինքն՝ հօրս մեռնելու օրերը) մերձեալ են. սպանից յայնժամ զեղբայր իմ զՅակովբ "։
§ 29. " Եւ վաճառեցին զՅովսէփ Իսմայելացւոցն քսան դահեկանի ". Ծնունդք, գլ. ԼԷ, համ. 28։
§ 30. " Եւ բամբասեցին Մարիամ եւ Ահարոն զՄովսէս վասն կնոջն Եթէովպացւոյ, զոր ա՛ռ Մովսէս. զի կին Եթովպացի առ։ Եւ ասեն, թէ ընդ Մովսիսի միա՞յն խօսեցաւ Տէր. ոչ ապաքէն եւ ընդ մե՞զ խօսեցաւ եւ լուաւ Տէր... Եւ եղեւ բարկութիւն սրտմտութեան Տեառն վերայ նոցա՝ եւ գնացին... Եւ ահա Մարիամ բորոտեալ էր իբրեւ զձիւն. եւ հայեցաւ Ահարոն ընդ Մարիամ եւ ահա բորոտեալ էր " (Թիւք, գլ. ԺԲ, համ. 1-10)։
§ 31. Տե՛ս Առաջին Թագաւորութեանց ժը, ժթ, ի, իբ, իգ, իդ եւ իզ գլուխները։
§ 32. " Եւ դպիրքն որք յԵրուսաղեմէ իջեալ էին ասէին թէ բէեղզեբուղ գոյ դմա, եւ իշխանաւ դիւացն հանէ դա զդեւս " (Աւետ. Մարկ. գլ. Գ. հ. 22)։ " Իսկ փարիսեցիքն ասէին, թէ իշխանաւ դիւաց հանէ դա զդեւս " (Աւ. Մատթ., գլ. Թ, համ. 34)։ " Ոչ իւիք հանէ դա զդեւս, եթէ ոչ Բէեղզեբուղա՛ւ իշխանաւն դիւաց " (նոյն, գլ. ԺԲ., համ. 24)։ " Բէեղզեբուղաւ իշխանաւն դիւաց հանէ դա զդեւս " (Աւ. Ղուկ., գլ. ԺԱ., համ. 15
§ 33. " Ընդէ՞ր ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէ վարդապետն ձեր " (Մատթ., գլ. Թ., համ. 11)։ " Զի՞ է զի ընդ մեղաւորս եւ ընդ մաքսաւորս ուտէք եւ ըմպէք " (Մարկ., գլ. Բ., համ. 16)։ " Ընդէ՞ր ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէք եւ ըմպէք " (Ղուկ., գլ. Ե., համ. 10)։ " Ընդէ՞ր սա զմեղաւորս ընդունի եւ ուտէ ընդ նոսա " (նոյն, գլ. ԺԵ, համ. 2
§ 34. " Յայնժամ մատեան առ Նա աշակերտքն Յովհաննու եւ ասեն, ընդէ՞ր մեք եւ փարիսեցիքն պահեմք յաճախ եւ քո աշակերտքդ ոչ պահեն " (Մատթ., գլ. Թ., համ. 14)։ " Ահա այր կերող եւ արբեցող, բարեկամ մաքսաւորաց եւ մեղաւորաց " (Մատթ., գլ. ԺԱ, համ. 19. Ղուկ., գլ. Է, հ. 34)։ " Ընդէ՞ր աշակերտքն Յովհաննու եւ փարիսեցիքն պահեն եւ քո աշակերտքդ ոչ պահեն " (Մարկ., գլ. Բ., հ. 18)։ " Ընդէ՞ր աշակերտքն Յովհաննու պահեն ստէպ եւ խնդրուածս առնեն, նոյնպէս եւ փարիսեցւոցն, եւ քոյքդ ուտեն եւ ըմպեն " (Ղուկ., գլ. Ե, համ. 33
§ 35. " Ո՞չ բարւոք ասեմք, եթէ Սամարացի ես դու, եւ դեւ գոյ քեզ " (Յովհ., գլ. Ը., համ. 48Տե՛ս նոյնպէս Յովհ. գլ. Է, հ. 20, Ը. 52. Ժ. 20. Մարկ. Գ. 30։
§ 36. " Խնդրէին հակառակ Յիսուսի վկայութիւն ինչ, զի սպանանիցեն զնա. եւ ոչ գտանէին։ Զի բազո՛ւմ սուտ վկայութիւն վկայէին զնմանէ. եւ նման միմեանց՝ ոչ էին վկայութիւնքն։ Այլք յարուցեալ վկայէին սո՛ւտ զնմանէ, եւ ասէին, թէ մեք լուաք դմանէ զի ասէր. ես քակեցից զտաճա՛րդ զայդ ձեռագործ, եւ զերիս աւուրս շինեցից ա՛յլ առանձին ձեռագործի։ Սակայն եւ այնպէս չէր նման վկայութիւնն նոցա " (Մարկ., գլ. ԺԴ. հ, 55-58)։ " Խռովէ զժողովուրդս, ուսուցանէ ընդ ամենայն Հրէաստան, սկսեալ Գալիլեէ մինչեւ ցայսր " (Ղուկ., գլ. ԻԳ., համ. 5)։ " Գտաք զսա զի թիւրէր զազգս մեր, եւ արգելո՛յր տալոյ հարկս կայսեր, եւ ասէր զանձնէ թէ Քրիստոսն իցէ թագաւոր " (նոյն, գլ. նոյն, հ. 2
§ 37. " Քանզի գիտէր թէ առ նախանձու մատնեցին զնա... առեալ ջուր լուաց զձեռս առաջի ժողովրդեանն եւ ասէ. քաւեալ եմ ես յարենէ արդարոյդ այդորիկ. դուք գիտասջիք " (Մատթ. գլ. ԻԷ, հ. 18 եւ 24։ Տե՛ս եւ Մարկ., գլ. ԺԵ., հ. 10, Ղուկ. ԻԳ., համ. 4, 14, 15, եւ 22)։ " Առէ՛ք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարուք " (Յովհ., գլ. ԺԸ., համ. 31
§ 38. Բնագրում ասած է. " Վիճակեցին մահու, եւ ոչ ուղղոց այլ անիծից " եւ իսկոյն սորանից յետոյ բացայայտում է. " այսինքն՝ խաչի " (եր. 43Բանի զօրութիւնը այս է. եբրայական օրէնքով անիծուած էր այն մարդը, որ փայտից կախուելով էր մեռնում։ " Զի անիծեալ յԱստուծոյ է ամենայն, որ կախիցի զփայտէ " (Երկր. Օրէնք, գլ. ԻԱ, համ. 23Իսկ խաչուիլը համարւում էր փայտից կախուիլ. " Աստուած հարցն մերոց յարո՛յց զՅիսուս՝ զոր դուքն սպանէք կախեալ զփայտէ " (Գործք Առաք., գլ. Ե, համ. 30)։ " ԸզՅիսուս որ Նազարեթէ՛ զոր օ՛ծն Աստուած Հոգւով Սրբով եւ զօրութեամբ... սպանին կախեալ զփայտէ " (նոյն, գլ. Ժ., համ. 38-39)։ Այս պատճառով Պաւղոսը ասում է. " Քրիստոս գնեաց զմեզ յանիծից օրինացն, եղեալ վասն մեր անէծք). զի գրեալ է, թէ անիծեալ ամենայն, որ կախեալ կայցէ զփայտէ " (Թուղթ Պաւղ. առ Գաղատ., գլ. Գ, համ. 13Մեր ուսումնական եղբարքը չնեղանան մեզ, որ այսպիսի մանրամասն ծանօթութիւնք ենք դնում ամեն քայլափոխ. նոքա ազա՛տ են չկարդալ. մենք հասարակ ժողովրդի համար ենք գրում։
§ 39. " Եթէ զիս հալածեցին ապա եւ զձեզ հալածեսցեն. եթէ զբանն իմ պահեցին, ապա եւ զձերն պահեսցեն " (Յովհ., գլ. ԺԵ., հ. 20
§ 40. " Եթէ զտանուտէրն Բէեղզեբուղ կոչեցին. ո՛րչափ եւս առաւել զընտանիս նորա " (Մատթ., գլ. Ժ. համ. 15
§ 41. " Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերսն մարդկան զի գեղեցիկ էին առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին " (Ծնունդք., գլ. Զ, համ. 2
§ 42. " Եւ ահա այր Իսրայէլացի, գայր ածէր զեղբայր իւր առ կին իւր Մադիանացի յանդիման Մովսիսի, եւ յանդիման ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէլի, եւ նոքա լային առ դրան խորանին վկայութեան։ Եւ տեսեալ Փենէէսի որդւոյ Եղիազարու, որդւոյ Ահարոնի քահանայի, յարեաւ միջոյ ժողովրդեանն, եւ առեալ գեղարդն ձեռն իւր եւ եմուտ զհետ առնն Իսրայէլացւոյ հնոցն) եւ խոցեաց զերկոսին զայրն Իսրայէլացի, եւ զկինն ընդ արգանդ իւր եւ դադարեաց հարուածն յորդւոցն Իսրայէլի)... Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. Փենէէս որդի Եղիազարու, որդւոյ Ահարոնի քահանայի ցածոյց զսրտմտութիւն իմ յորդւոցն Իսրայէլի... ահա ես տաց նմա ուխտ խաղաղութեան. եւ եղիցի նմա եւ զաւակի նորա յետ նորա ուխտ քահանայութեան յաւիտենական. փոխանակ զի քինախնդիր եղեւ Աստուծոյ իւրում եւ քաւեաց վասն որդւոցն Իսրայէլի։ Եւ անուն առն Իսրայէլացւոյ հարելոյ, որ հարաւ ընդ կնոջն Մադիանացւոյ, Զամբրի... եւ անուն կնոջն Մադիանացւոյ հարելոյ Քազբի " (Թիւք, գլ. ԻԵ, հ. 6-8, եւ 10-15)։ " Ապա եկաց մէջ Փենէէս, քաւեաց եւ արգելաւ մահ. համարեցաւ նմա յարդարութիւն ազգէ յազգ մինչեւ յաւիտեան " (Սաղմ., ՃԵ., համ. 30
§ 43. " Եւ բանակեցաւ Իսրայէլ Սատտիմ եւ պըղծեցաւ պոռնկել ընդ դստերսն Մովաբու։ Եւ կոչեցին զնոսա զո՛հս կռոց իւրեանց, եւ եկեր ժողովուրդն զոհից նոցա։ Եւ նուիրեցաւ Իսրայէլ Բէլփեքովրայ, եւ բարկացաւ սրտմտութեամբ Տէր վերայ Իսրայէլի... Եւ ասէ Մովսէս ցցեղսն Իսրայէլի. կոտորեցէ՛ք իւրաքանչիւր զընտանի իւր զնուիրեալ Բէլփէգովրայ... Եւ եղեն մեռեալքն հարուածոցն յայնցանէ քսա՛ն եւ չորք հազարք " (Թիւք, գլ. ԻԵ, համ. 1-3, 5 եւ 9)։ " Եւ մի՛ պոռնկիցուք որպէս ոմանք պոռնկեցան նոցանէ եւ անկան միում աւուր քսան եւ չորք հազարք " (Թուղթ. Պաւղ. առ Կորնթ. Առաջ. գլ. Ժ, համ. 8)։ " Պղծեցան նոքա Բէլփեգովր... բարկացուցին զնա գործս իւրեանց, յաճախեաց վերայ նոցա բեկումն " (Սաղմ., ՃԵ, համ. 28-29)։
§ 44. Դաւթի որդու Ամոնի անզգամութեան վրայ է ակնարկում իր քրոջ Թամարի հետ։ Բայց որ ասում է " վասն անհանճար խօսիցն ", մենք հասկանում ենք այդ Յովնադաբի տուած խորհուրդը։ Մենք չենք արտագրում այդ անցքի պատմութիւնը, նախ որ երկար է, երկրորդ, որ շատ պիղծ բան։ Կամեցողը թող կարդայ, Երկր. Թագ. գլ. ԺԴ, համ. 1-22, 27-29 եւ 32։
§ 45. " Եւ հաճոյ եղեւ Ենովք Աստուծոյ. եւ ոչ ուրէք գտանէր, զի փոխեաց զնա Աստուած " (Ծնունդք, գլ. Ե, համ. 24
§ 46. " Եւ օրհնեաց Աստուած զՆոյ եւ զորդիս նոցա, եւ ասէ ցնոսա, աճեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր եւ տիրեցէք դմա " (Ծնունդք, գլ. Թ, համ. 1
§ 47. " Եւ ահա կառք հրեղէնք եւ երիվարք հրեղէնք... եւ վերացաւ Եղիա շարժմամբ յերկինս " (Չորրորդ Թագ., գլ. Բ, համ. 11Այստեղ յայտնում ենք ընթերցողին, որ Թղթի բնագրում ասած էր. " իսկ զարմանալին զառնէն զԵղիսայէ " եւ այլն. մենք Եղիսա կարդալով թարգմանեցինք, որովհետեւ Եղիսէն, Եղիայի սքանչելի ճանապարհորդութիւնից յետոյ, երկար ժամանակ գետնի երեսին ապրելով, այստեղ էլ վախճանեցաւ (Տե՛ս Չորր. թագ., գլ. ԺԳ, համ. 20
§ 48. Ամենայն որ հայի կին մարդ առ ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա սրտի իւրում (Մատթ., գլ. Ե, համ. 28
§ 49. Պաւղոսը ինքն է վկայում. " Եթէ զփորձ ինչ խնդրէք զՔրիստոսի, որ ինեւս ընդ ձեզ խօսի " (Թ. Պաւղ. առ Կորնթ., երկր., գլ. ԺԳ. համ. 3
§ 50. " Այսուհետեւ աշխատ ոք զիս մի՛ արասցէ, զի ես զչարչարանս Քրիստոսի մարմնի իմում կրեմ " (Թ. Պաւղ. առ Գաղատ., գլ. Զ., համ. 17)։ " Լնում զպակասութիւն նեղութեանցն մարմնի իմում " (Թ. Պաւղ. առ Կողոս., գլ. Ա, համ. 24Ամենայն Հայոց եկեղեցին մեր բազմերախտ Հօրն է երգում. " Խոստովանօղ Քրիստոսի ճշմարիտ վկայ, բազմաչարչար նահատակ Տէր Գրիգորիոս. զպակասութիւն չարչարանաց Տեառն մարմնի քում կրեցեր " (Շարական
§ 51. Բնագրում ասած է. " Քանզի ընդ գիտնոյ Օրինաց են խօսքս " (եր. 46)։ Պաւղոսիցն է փոխ առնում այս ձեւը. " Զի ընդ գիտունս օրինաց խօսիմ " (Թ. Պաւղ. առ Հռովմ., գլ. Է, համ. 1
§ 52. Բնագրում ասած էր. " Այլ սակաւ բանիւք զոր յերկրորդումն թղթին գրէ Կորնթացւոցն ", եւ այլն։ Ինչպէս ընթերցողը արդէն տեսաւ, մենք գրել ենք " առաջին թղթում ", որովհետեւ յերկրորդումն խօսքը Փարպեցու խօսքը չէր, այլ օրինակող գրիչների աղճատանք. պատճառ, մէջ բերուած վկայութիւնը Կորնթացոց երկրորդ թղթում չէ, այլ առաջնում, եւ ահաւասիկ. " Բնաւ եւ անուանի՛ իսկ ձեզ ընդէ՛ր պոռնկութիւն " (Թ. Պաւղ. առ Կորնթ., առաջ., գլ. Ե, հ. 1Որ միեւնո՛յն է, գրե՛թէ բառ առ բառ, Փարպեցու Թղթի բնագրում մէջբերուածի հետ. " Ընդէ՞ր իսկ բնաւ եւ անուանի միջի ձերում պոռնկութիւն " (եր. 46
§ 53. " Այլ պոռնկութիւն եւ ամենայն պղծութիւն, կամ ագահութիւն եւ անուանեսցի մի՛ միջի ձերում " (Թ. Պաւղ. առ Եփես., գլ. Ե, համ. 3
§ 54. " Ամենայն պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ է կռապարիշտ ոչ ունի ժառանգութիւն յարքայութեանն Քրիստոսին եւ Աստուծոյ " (նոյն. գլ., նոյն. հ., նոյն
§ 55. Բնագրում անուն չկայ, այլ մի քանի կէտ, բայց Էմինը ծանօթաբանում է. " Աստէն բառ ինչ պակասի. գուցէ անուն իցէ Յովհաննու, որոյ եւ առաջ բերեալ տեսանի բանԼիակատա՛ր իրաւունք ունի պ. Էմինը. գուցէն էլ հարկաւոր չէր, որովհետեւ բովանդակ Աստուածաշնչի մէջ, բացի Յովհաննէս Աւետարանչից, ոչ ոք է ասել այդ խօսքերը։ Մենք դրականապէս ընդունեցինք պ. Էմինի առաջարկութիւնը. բայց յայտնում ենք, որ մենք երաշխաւոր չենք, թէ Փարպեցին անպատճառ Յովհաննէս է գրել։ Յովհաննէս Աւետարանիչը մի քանի անուն ունի. գուցէ նոցանից մինը գրած էր։ Բայց երաշխաւոր ենք, որ թէ ինչ էլ գրած է եղել Փարպեցին, այնուամենայնիւ Յովհաննէս Աւետարանչին է հասկացել։ Բայց որովհետեւ այդ խօսքերը Աւետարանի մէջ չէին, այլ Առաքեալի Թղթում, ուստի մենք գրեցինք " Յովհաննէս Առաքեալ "։ Ահաւասիկ բուն խօսքերն էլ. " Են մեղք, որ մահու չափ են. ոչ վասն այնորիկ ասեմ եթէ խնդրեսցես. ամենայն անիրաւութիւն մեղք են. եւ են մեղք, որ մահու չափ են " (Թուղթ Յովհ. Առաք., գլ. Ե, համ. 16-17)։
§ 56. " Վասն այդորիկ ասեմ ձեզ. ամենայն մեղք եւ հայհոյութիւնք թողցին մարդկան, բայց զՀոգւոյն հայհոյութիւն մի՛ թողցի։ Եւ որ ոք ասիցէ բան զորդւոյ մարդոյ՝ թողցի նմա. բայց որ զՀոգւոյն Սրբոյ ասիցէ՝ մի թողցի նմա, մի յայսմ աշխարհի, եւ մի հանդերձելումն " (Մատթ., գլ. ԹԲ, համ. 31-32)։ " Ամէն ասեմ ձեզ, զի ամենայն թողցի մարդկան մեղք եւ հայհոյութիւնք որչափ եւ հայհոյեսցեն, բայց որ հայհոյեսցէ զՀոգին Սուրբ, ոչ ունիցի թողութիւն յաւիտեան, այլ պարտապան լիցի յաւիտենիցն մեղաց " (Մարկ., գլ. Գ., համ. 28 եւ 29)։ " Եւ ամենայն որ ասէ բան զորդւոյ մարդոյ, թողցի նմա. բայց որ զՀոգին Սուրբ հայոյիցէ, մի թողցի նմա " (Ղուկ., գլ. ԺԲ., համ. 10)։ Պաւղոսը Հոգւոյն Սրբոյ հայհոյութիւն է համարում, երբ մարդ, ճանաչելով ճշմարտութիւնը, մեղանչում է նորա ընդդէմ, որովհետեւ ասում է. " Զի կամակար մտօք եթէ յանցանիցեմք յետ ընդունելութեան գիտութեան ճշմարտութեանն՝ այնուհետեւ ոչ եւս պիտոյ է վասն մեղաց պատարագ. այլ ահեղ ակնկալութիւն դատաստանին, եւ նախանձ հրոյն որ ուտիցէ զհակառակորդսն " (Թուղթ Պաւղ. առ Եբր., գլ. Ժ, համ. 26-27)։ Անթողլի է համարում այս մեղքը, ապա ուրեմն Հոգւոյն Սրբոյ հայհոյութիւն է ճանաչում, որովհետեւ մնացած միւս բոլոր մեղքերը անթողլի չեն։ Եւ այս յայտնի է. որովհետեւ ինքը՝ Քրիստոսն էլ ասում է։
§ 57. Քրիստոսի ասած յիմար եւ իմաստուն կոյսերի առակի վրայ է ակնարկում։ Կարդացողը կարո՛ղ է տեսնել այդ առակը Մատթ. գլ. ԻԵ, համ. 1-12։
§ 58. Սաղմոսիցն է փոխ առնում այս ձեւը. " Սուրք նոցա մտցին սիրտս նոցա եւ աղեղունք նոցա փշրեսցին " (Սաղմ., ԼԶ, համ. 15
§ 59. Այստեղ բնագրում այսպէս էր ասած. " Յաղագս որոյ եւ զայլսն ամենայն եւ զորս առ նոսա արանցն ծառայք նորա ", եւ այլն.(եր. 48Մենք, ինչպէս կարո՛ղ է տեսնել ընթերցողը, թէեւ թարգմանել ենք գրեթէ բառ առ բառ, բայց խոստովանում ենք, որ մի փոքր մութ է երեւում մեզ այս ասացուածը. պատճառ, չէ հասկացվում, թէ որ ասում է՝ " ծառայք նորաՈ՛վ է այս նան, կամ որի՛ ծառայքն են, որ ունին։ Վերը շատ սրբերի անուն տալով՝ յետոյ յիշում է եւ մեր Ս. Լուսաւորչին։ Արդեօք նորա՞ ծառայքը պիտի հասկանալ. կամ թէ նորա ի տեղ պէտք է նոցա՞ կարդալ եւ բոլոր յիշուած սրբերին վերաբերել, մենք յանձնառու չենք ասել, մանաւանդ որ պարզապէս չենք հասկանում եւ չգիտենք։ Այս պատճառով էլ բնագիրը պահեցինք այստեղ, որ ընթերցողը տեսնէ։
§ 60. Պարտականութիւն ենք համարում պահել այստեղ այդ հոյակապ առածի բնագիրը. " Ըստ խոզի հարսնացելոյ կոյաջուր բաղանիք " (եր. 49)։ Թէպէտ եւ սովորաբար չեն թարգմանում այսպիսի առածները, մանաւանդ որ շատ անգամ եւ չէ թարգմանւում, կամ համը կորցնում է, բայց մենք մեր ընթերցողներին մօտաւորապէս գաղափար տալու համար թարգմանեցինք, այնպէս, ինչպէս տեսնում է ընթերցողը։
§ 61. Բնագիրը այսպէս է տպած. " Մի՛ արդարեւ պատմեսցի այս գէթ ըստ բանի ողբոյն եւ մի լուիցէ դրունս Ասկաղովնի " (եր. 49Գէթ բառի տակ պ. Էմինը այսպէս է ծանօթաբանում. " Յերկոսին յօրինակսն գրեալ տեսանի գէթԻնչպէս ընթերցողը տեսնում է, մենք օգուտ ենք քաղել պ. Էմինի սրբագրութիւնից. եւ պատճառը այս է, թէ ո՛րքան պ. Էմինը իրաւունք ունի գէթ շաղկապի վրայից նախդիրը հալածելու, որպէս գրչի սխալ, նո՛յնքան իրաւունք ունի ամեն մարդ յատուկ անուն Գէթ ի հալածեալ նախդիրը պաշտպանելու, որպէս բո՛ւն Փարպեցու ձեռքով դրուած նախդիր։
" Եւ ողբայ Դաւիթ զողբս զայս վերայ Սաւուղայ եւ վերայ Յովնաթանու որդւոյ նորա... Մի՛ պատմէք Գէթ, եւ մի՛ տայք զայդ աւետիս յելս Ասկաղովնի. զի մի՛ երբէք ուրախ լիցին դստերք այլազգեացն, եւ մի ցնծասցեն դստերք անթլփատիցն " (Երկր. Թագ., գլ. Ա, համ. 17 եւ 20
Այս Գէթը եւ Ասկաղովնը այլազգեաց հինգ նախարարութեանց երկուքն են. Գողիաթը Գէթացի էր նոյնպէս։ Երբ Սաւուղը իր վերջին պատերազմում մեռաւ եւ նորա մահի լուրը Դաւթին հասաւ, այն ժամանակ սա պատռեց իր շորերը եւ ողբաց նորա մահը։ Փարպեցին, իր Թղթում բերելով այս ասացուածը, աւելցնում է. " Ըստ բանի ողբոյն "։ Նախնեաց գրուածքը սրբագրելը շատ զգուշալի բան է առհասարակ. բայց մանաւանդ, երբ չենք հասկանում մեր սրբագրութեամբ բռնաբարած բանը։ Այսքան։
§ 62. " Մի գուցէ քաղիցէք զորոմնն եւ զցորեանն ընդ նմին բաց խլիցէք. թո՛յլ տուք երկոցունց աճել միասին մինչեւ հունձս, եւ ժամանակի հնձոց ասացից ցհնձողսն, քաղեցէք նախ զորոմնդ, եւ կապեցէք զայդ խրձունս առ ի յայրել եւ զցորեանն ժողովեցէք շտեմարանս իմ " (Մատթ., գլ. ԺԳ, համ. 29-30)։
§ 63. " Եւ հնձողքն հրեշտակք են " (Մատ., գլ. Ժ, հ. 39)։ " Եւ առաքեաց Տէր Աստուած հարցն նոցա ձեռն մարգարէիցն. կանխեալ առաքեաց զհրեշտակս իւր... արհամարհէին զհրեշտակս նորա եւ անգոսնէին զբանս նոցա " (Երկր. Մնացորդ., գլ. ԼԶ, համ. 15-16)։ " Եւ առաքեաց Աստուած հարցն նոցա զհրեշտակս եւ զմարգարէս իւր... եւ արհամարհեցին զհրեշտակս նորա " (Առաջ. Եզր., գլ. Ա, հ. 50-51)։ " Եւ ասէ Անգէոս հրեշտակն Տեառն հրեշտակս Տեառն ցժողովուրդն " (Մարգ. Անգ., գլ. Ա, համ. 13)։ " Զի շրթունք քահանային զգուշասցին գիտութեան... զի հրեշտակ Տեառն ամենակալի է " (Մարգ. Մաղաք., գլ. Բ. համ. 7
§ 64. " Ես ասացի թէ աստուածք իցէք, կամ որդիք բարձրելոյ ամենեքեան։ Դուք աւադիկ որպէս մարդիկ մեռանիք, եւ որպէս զմի յիշխանաց անկանիք " (Սաղմ., ՁԱ, համ. 6-7)։ " Եւ ասէ Տէր ցՄովսէս ահա ետու զքեզ աստուած Փարաւոնի " (Ելք., գլ. Է, համ. 1)։ " Ո՞չ յօրէնս ձեր գրեալ է. ես ասացի թէ աստուածք իցէք " (Յովհ., գլ. Ժ, համ. 34
§ 65. Բնագիրը այսպէս է ասում. " Իսկ ես ոչ հրեշտակս՝ եւ վարդապետ եւ ոչ երբէք իսկ չեմ եղեալ բանիս այս ըստ երբէք հարցողաց ուրուք կամաց գործոյ իշխանութեան, եւ ոչ երբէք " (եր. 49Մենք այնպէս ենք հասկանում, ինչպէս թարգմանել ենք։
§ 66. Հայոց ազգի մեղքից, այս բանը ասես թէ նորա եկեղեցու ճակատումն է գրուած։ Այսօր էլ Կիլիկիոյ մէջ Կօզանօղլուն, ազգի եւ կաթողիկոսի կամքին ընդդէմ, առաջնորդներ է կարգում. շատ անգամ, այո՛, բռնադատում է եւ եպիսկոպոս ձեռնադրել իր արբանեակները, որի օրինակները եւ սոցա ողբալի հետեւանքը միշտ անպակաս է ազգի աչքից։
§ 67. " Մի բազում վարդապետս լինել եղբա՛րք իմ, գիտասջիք, զի մեծ դատաստան ընդունելոց եմք " (Թ. Կաթ. Յակ. Առաք., գլ. Գ, համ 1
§ 68. Բնագրում ասած է. " չլսեն զՊօղոսի բողոքն, թէ զանձինս դատէաք " (եր. 50Մեզ թւում է, թէ ձեռագիրը կրճատուած է այստեղ. պատճառ, Պաւղոսը այսպէս է ասում. " Զի եթէ զանձինս քննէաք ապա ոչ դատապարտէաք " (Թուղթ Պաւղ. առ Կորնթ. Առաջ., գլ. ԺԱ., համ. 31)։ (Դատապարտէաք խօսքը պիտի կրաւորականապէս հասկանալ, յունական բնագրին համաձայն
§ 69. " Առաջի իմ եղեւ դատաստան, եւ առնոյր դատաւորն կաշառս. վասն այնորիկ ցրուեցան օրէնք եւ իրաւունք գլուխ ոչ ելանեն. զի ամբարիշտն յաղթահարէ զարդարն. վասն այնորիկ ելանէր դատաստանն թիւր " (Մարգ. Ամբակ. գլ. Ա, համ. 3-5)։ Հարազատ թարգմանութիւն է յունականից, բայց մի փոքր անհամաձայն է եբրայականի հետ։ Բայց թողունք այդ. մենք այստեղ ուրիշ բան ունինք ասելու։
Բնագրում ասած էր. " Եւ զմարգարէին Ամբակումայ ստունկանեն զաղաղակ՝ մանաւանդ թէ նովաւ " (եր. 50Մենք այս դերանունը աղաղակի տեղ դրուած հասկանալով թարգմանեցինք. եւ որովհետեւ եթէ կամենային դերանունի տեղ դերանուն դնել դարձեալ, ինչպէս, նորանով, բանը պիտի շփոթուէր եւ ընթերցողը պիտի դժուարանար հասկանալ, թէ ո՛ւմ է վերաբերում, մարգարէի՞ն, թէ աղաղակին, ուսին մենք աղաղակը վերստին կրկնեցինք։
Բո՛ւն հին լեզուի մէջ էլ սովորական չէ այն ձեւը՝ էական դերանուն, ինչպէս սա, դա, նա, գործ դնել անշունչ առարկաների կամ վերացեալ ըմբռնողութեանց տեղ, բայց երբեմն երբեմն կայ գործածուած. եւ մեզ թւում է, թէ յունական լեզուի ազդեցութիւն է այս, որովհետեւ այդ լեզուն, ինչպէս մեր լեզուն, նա եւ նոյն, առանձին դերանուն չունի, այլ երկուքի գաղափարն էլ տալիս է միեւնոյն խօսքով, միեւնոյն դերանունով, որ նախնիք թէեւ սովորաբար թարգմանում են մեր լեզուի պահանջողութեան համեմատ երբեմն նա եւ երբեմն նոյն, բայց տեղ տեղ ներս է մտած նա փոխանակ նոյնի։
Հին լեզուի մէջ այս " նա նոյն եւ այն " դերանունների տարբեր գործածութիւնը, որ շատ դիւրութիւն է տալիս բանի պարզ հասկացողութեանը, ձախողակի, շփոթուել է նոր լեզուի մէջ։ Առանց նորան էլ մեր մէջ դերանունները, սեռ չունենալով, ծանուցում են բանը. բայց երբ այդ դերանուններից էլ լոկ մի հատը միայն գործ ենք դնում, այն ժամանակ ստիպւում ենք շատ տեղ բուն անունը կրկնել, որպէսզի գաղափարքը չշփոթուին։
Արարատեան բարբառում, որի կատարեալ եւ գեղեցիկ գաղափարը, մօտաւորապէս, տալիս է մեր " Հիւսիսափայլը ", նոյն եւ այն դերանունները չեն գործածւում հոլովուած։ Մնացել են միայն ուղղականքը, իսկ միւս հոլովները առնւում են նաից։ Սորա հակառակ Կոստանդնուպօլսի բարբառում, նա եւ նոյն դերանունները ուղղականում միայն եւ անխտիր ամեն բանի տեղ գործածուելով, չունին միւս հոլովները։ Սոցա պակասը լցնում են այն հոլովները։ Մեզ թւում է, թէ այս բանի մասին պէտք էր հոգ տանել. պատճառ, մե՛րն էլ, նոցա՛նն էլ գովելի բան չէ։ Այս բաների մանրամասն քննութիւնը պէտք է պահանջել գալոց քերականութիւնից նոր լեզուի։
§ 70. Բնագրում, Սեւուկ անունի տակ, պ. Էմինը ծանօթաբանում է այսպէս. " Արդեօք անուն տեղւո՞յ է Սեւուկս այս, եթէ մարդոյ. ինձ կարծի եթէ յատուկ անուն մարդոյ պիտի լինել, եւ գուցէ նոյն իսկ իշխանին Անձեւացեաց, զոր Պատմութեան իւրում յիշատակէ Ղազար յերկուս դէպս՝ կոչելով զնա իշխան Անձեւացեաց Սեւուկ (Պատմ. Ղազարայ եր. 221-22)։ Գուցէ դրախտին Սեւկոյ իշխանիս այսորիկ էր, որ յանձնեաց Վահան Ղազարայ զվերակացութիւն Կաթուղիկէ եկեղեցւոյ Նոր քաղաքի " (եր. 51
Մեզ թւում է, որ թէ ուշադրութեամբ կարդար պ. Էմինը Փարպեցու Պատմութեան 221-22 երեսները, որ ինքն է յիշում, ապա հազիւ թէ թոյլ կը տար այս ենթադրութիւնը։ Փարպեցու Պատմութեան մէջ յիշուած Սեւուկը մի ուրացեալ եւ չիք մարդ էր, որ զօրքով եւ զէնքով 482 թուականի գարնան յարձակուեցաւ երկու ուրիշ ուխտապահ եւ հաւատարիմ նախարարների վրայ, երբ սոքա Վահանի այն նեղ ժամանակը գնում էին նորան Պարսից ընդդէմ օգնելու։ Թո՛ղ խօսի ինքը՝ Փարպեցին. " Եւ լուեալ զայս պատգամ չորեցունց գաւառաց նախարարացն (Վահանն էր ուղարկել այս պատգամը Արծրունեաց, Անձեւացեաց, Մոկաց եւ Ռշտունեաց իշխաններին) կէսքն փափաքեալք աջոյ կողմանն գրո՛հ տուեալ ընթանային հօտ ոչխարացն ժամանել. եւ այլք ընդ դասակս այծեաց ձախակողմեան հաղորդեալք գնային անդարձութեամբ խաւարն արտաքին։ Ոմն յԱնձաւացի նախարարացն սեպուհ մի, որում անուն էր Յովհան, եւ միւս եւս երուանդունի Ներսէհ անուն, միաբանեալ խընդիր բարի ցանկութեան, ընդ որս եւ հաւանեալ եւ այլ արք ճշմարտութեան նուիրիչք գնային խառնիլ գունդն զօրավարին Հայոց Վահանայ Մամիկոնենի։ Եւ մինչդեռ ժողովեալ գնային ճանապարհի, մերձեալք քաղաքագեօղն որ կոչի Առեստ. ժամանակի քառասնորդացն պահոց մեծի շաբաթու զատկին, յանկարծակի յանզգաստից եկեալ հասանէին վերայ նոցա իշխանն Անձեւացեաց Սեւուկ անուն եւ իշխանն Մոկաց Յոհան անուն, բազում այրուձիով ընդ առաւօտն ծագել։ Եւ սոցա զգացեալք կէսքն զինեալք եւ կէսքն թէպէտ անպատրաստք էին այլ օգնութեամբ Բարձրելոյն քաջալերեալք հարկանէին դիմի աներկիւղապէս " եւ այլն (եր. 221-22)։
Ո՛ւր էին գնում Վահանը, Ս. Յովհան Մանդակունին, Փարպեցին եւ միւսները 486 թուականին, այս չիքի պարտէզը։
Բայց այս, որպէս ենթադրութիւն, հիմնաւոր թէ անհիմն, տակաւին կարող էր անել պ. Էմինը. բայց ինչ ասենք այս խօսքերին, որ Պ. Էմինը խօսում է իր յառաջաբանի մէջ. " Յանդիման եղեւ (Փարպեցին) մեծի մարզպանին՝ այն ինչ զօրավարն Հայոց Սեւկոյ դրախտին էր " (եր. 21Ի՛նչ տեղից է առնում պ. Էմինը այս հարցասիրութեան արժանի տեղեկութիւնը։ Ո՛վ է արդեօք նորան պատմում, թէ Փարպեցին, Սիւնեաց երկրից վերադառնալով, առաջին անգամ " յանդիման եղեւ մեծի մարզպանին Սեւկոյ դրախտին
Մեզ թւում է, թէ այս մի այնպիսի խօսք է, որ բնաւ հիմք չունի, որպէս եւ այս խօսքերին յաջորդող, միւս, սոցանից ոչ պակաս, զարմանալի խօսքերը այդ յառաջաբանութեան, որ, ճշմարիտն ենք ասում, հիացնում են մեզ։
Եւրոպան, իբրեւ արծաթ կրակով է փորձում այսօր գիտութիւնը եւ ինչ որ չէ դիմանում այդ հրափորձութեան իբրեւ փոշի ցընդեցնում է օդի մէջ՝ մաքրելով գիտութիւնը եկամուտ եւ կամամտածական կարծիքներից։
Վա՛յ մեզ, մենք տասն եւ իններորդ դարու մէջ, հերիք չհամարելով այն բոլոր խռիւը, որ դիզուած է մեր պատմութեան վրայ, տակաւին աշխատում ենք մի քանի խուրձ աւելցնել։ " Դի՛ր զմեղս վերայ մեղաց "։ Բայց բարձրացնում ենք այստեղ մեր բողոքը ընդդէմ այն բոլոր մարդերին, որ իրենց մտքի կամ երեւակայութեան արդիւնքը կամենում են դնել մեր առջեւ որպէս գիտութեան խօսքը։ Գիտութեան խօսքերը չեն դոքա, եւ գիտութիւնը նոյնպէս հրաժարւում է այսօր այդ գիտութեան կարծեցեալ քուրմերից, ինչպէս երբեմն Եհովան՝ Իսրայէլի կարծեցեալ մարգարէներից. " որք ասէին, այսպէս ասէ Տէր, եւ ես ոչ առաքեցի զնոսա եւ ես Տէր ոչ խօսեցայ եւ սկսան յարուցանել բանս " (Մարգ. Եզեկ., գլ. ԳԺ)։
Պ. Էմինը մի կողմից կարծում է, թէ Թղթում յիշուած Սեւուկը է Անձեւացեաց իշխանը, եւ միւս կողմից էլ հաստատողապէս ասում է, թէ Փարպեցին, Սիւնեաց երկրից վերադառնալով, " յանդիման եղեւ մեծի մարզպանին դրախտին Սեւկոյ "։ Եթէ այս Սեւուկը Անձեւացեաց իշխանն էր, ուրեմն իր երկիրը եւ գրօղամնայ պարտէզը՝ Անձեւացեաց գաւառում։ Անշուշտ պ. Էմինին յայտնի է, թէ ո՛ւր էին Սիւնիք եւ ո՛ւր Անձեւացիք. ուրիշ ամենը թողած, նոցա մօտակայ Գեղամայ ծովակը եւ Վարագայ սարը շատ անգամ յիշւում է մեր պատմութեան մէջ։ Փարպեցին, Սիւնեաց աշխարհից վերադառնալով, ճանապարհի վրա՞յ արդեօք պատահում է մարզպանին Սեւուկի պարտէզում, թէ՞ Դուին վերադառնելուց յետոյ յատկապէս գնում է Անձեւացեաց երկիրը, որ մարզպանին ներկայանայ։
Արդա՛րեւ մեզ շատ զուարճալի է թւում այս փոքրիկ խնդրի լուծումը։
Այն ժամանակ միայն Անձեւացեաց իշխան կարելի էր ենթադրել Փարպեցու Թղթում յիշուած Սեւուկը, եթէ այդ մարդը միա՛յն լինէր մեր պատմութեան մէջ այդ անունով։ Գրեթէ 400 տարի յետոյ ժամանակների վերաբերութեամբ, Յովհաննէս կաթողիկոսը, պատմելով Բուխայի հասուցած հարուածները, այսպէս է խօսում. " Եւ անտի եւս չուեալ (Բուխայ) յՈւտի գաւառ՝ ձերբակալ Տուս գիւղ առնէ զՍտեփանոս, որում եւ Կոն անուանէին զնա. որ նախնւոյ իւրմէ Սեւկոյ՝ Սեւորդիք ազգն անուանէին " (եր. 71Եւ յետոյ, Սեւորդեաց Գէորգ նահապետի անունը տալով, բացատրում է. " որ սակս Սեւ կոչեցելոյ հաւուն իւրեան ազգն յայն անուն սեւ որդիք անուանէին " (եր. 103)։ Աստուծու սիրուն, աղաչում ենք, հինգերորդ դարում չէի՞ն կարող ուրիշ Սեւուկներ լինել, բացի Անձեւացեաց իշխանից։
Եւ ի՞նչ պատճառով Սեւուկը անպատճառ պիտի մարդուն անուն կարծենք. միթէ չէ՞ր կարող տեղի անուն եղած լինել։ Միթէ չկա՞յ մեր աշխարհագրութեան մէջ տեղ, որ Սեւուկ կոչուէր. " եւ զՍեւուկ բերդակ, որ է մարդաղի " Ասողիկ (եր. 179)։ Ստո՛յգ է, այս անունը մենք լսում ենք տասներորդ դարու վերաբերութեամբ, բայց կարելի՞ է ասել, թէ այդ տեղը չկար հինգերորդ դարում, կամ, եթէ կար, դեղնուկ չէր կոչւում եւ ոչ Սեւուկ։ Մենք այս մարդի անունը յիշեցինք այստեղ ոչ այն պատճառով, որ ասինք, թէ նորա պարտիզումն է անցել յիշուած անցքը. հեռի՜ մեզանից այդպիսի ծակ մարգարէութիւնք, այլ որպէսզի ցոյց տանք, որ Սեւուկը կարող էր եւ տեղի անուն եղած լինել, ինչպէս ցոյց տուինք, որ, Անձեւացեաց իշխանից զատ, եղած են եւ ուրիշ Սեւուկներ։
Բայց մենք ուզում ենք տակաւին մի քայլափոխ առաջ տանել մեր սկեպտիցիզմը։ Ի՛նչ է մեր հիմքը, որ մենք պիտի ասենք, թէ՛ Սեւուկի դրախտի մէջ է անցել յիշուած անցքը։ Ի՛նչ իրաւունք ունինք " Սեւկոյ դրախտին " խօսքը բացարձակապէս ներգոյական հոլով ճանաչել, " Սեւկոյ " խօսքն էլ՝ դրախտին յատկացուցիչ։ Մեզ թւում է, թէ Փարպեցին իրաւունք չէ տալիս մեզ մի այդպիսի վերլուծութեան։ Ահա բնագրի խօսքերը. " Եւ կամաւ եւս խորհիցիս զյիշելդ զտուեալ պատգամն երանելւոյն Յովհաննու Գիւտայ կաթողիկոսի եղբօրորդւոյն, քեզ Տեառն Սեւկոյ դրախտին յարանց ոմանց, որք խոստանալով քեզ Տեառն կարասի խնդրէին զտեղիդ "։
Մի՞թէ իրաւունք պիտի ունենայ բարկանալ մեր վերայ հայկաբանութեան ուսուցչապետը, եթէ այսպէս հասկանանք. " Քեզ-Տեառն յարանց ոմանց դրախտին Սեւկոյ ". միթէ չէ՞ կարելի մտածել, թէ Սեւկոյ ի նախդիրը լինէր արանցի նախդրի կրկնութիւնը, եւ միթէ ընդդէ՞մ է քերականական ուղիղ կանոններին հասկանալ, եթէ արք Սեւկոյ դրախտին խոստանալով կարասի խնդրէին զտեղին։
Այս այն աստիճանի պարզ կանոն է, որ բնաւ օրինակ եւս չենք ուզում բերել։
Բայց ի՜նչ ասել է Սեւուկի պարտէզի մարդիկ։ Եթէ Սեւկոյ դրախտը պիտի պարտէզ իմանանք, ուրեմն եւ Հացեաց դրախտն էլ Հացեաց պարտէ՞զ։ Բայց շնորհակալ ենք երանելի Մովսէս Խորենացուց, որ Հացեաց դրախտը վանքի անունը եղածը մեզ իմացնում է (Խոր., Գիրք Գ., գլ. 14Չէ՞ր կարող Սեւկոյ դրախտն էլ մի վանքի անուն եղած լինել, որի միաբաններից ոմանք " կարասի խոստովանելով խնդրէին զտեղին ", զոր Ղազարու տայր Վահան։
Երբ սրտապնդած թարգմանում էինք այդ տեղը " Սեւկի պարտէզում ", մեր մեծ յոյսը այս էր, որ այստեղ իմաց տանք ընթերցողներին բանի զօրութիւնը. մանաւանդ որ կա՛մ այսպէս պիտի թարգմանէինք, կա՛մ այնպէս ճար չկար։ Բայց ընթերցողը թող չսպասէ մեզանից լսել, թէ ինչ է մեր կարծիքը Փարպեցու Թղթում յիշուած Սեւուկի մասին. մենք ոչինչ ունինք նորան ասելու, որովհետեւ պատմութիւնը մեզ չէ ասում եւ չգիտենք, թէ մարդո՞ւ անուն է, թէ տեղի, եւ թէ ո՛վ էր այդ մարդը, կամ ո՛ւր՝ տեղը։ Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցու պատմութեան մէջ յիշուած Սեւուկ Անձեւացեաց իշխանը ուրացեալ չքերից մինն էր։ Սորանից այսքան կարողանում ենք հաւանականաբար ենթադրել, որ Վահանը եւ Մանդակունին չէին գնալ մի այդպիսի Յուդայի պարտէզը։ Այսքանը գիտենք, որ պ. Էմինը ո՛չ մի կերպով չէ կարող ապացուցանել, եւ հաւանականութիւն էլ բնաւ չկայ, թէ Փարպեցին, Սիւնեաց աշխարհից վերադառնալով, առաջին անգամ ներկայացաւ Վահանին Անձեւացեաց աշխարհում, ըստ որում՝ Սեւուկի դրախտում, ըստ որում՝ Սեւուկը Անձեւացեաց իշխան։
Մենք աւելի լաւ ենք համարում ճշմարտութեամբ խոստովանել ընթերցողի առջեւ մեր տգիտութիւնը Սեւուկի մասին՝ ազատ թողնելով ուրիշներին, եթէ այդպիսիքը մասնաւոր զուարճութիւն են զգում առասպելաբանութեան մէջ։
§ 71. Մեր պատմութեան մէջ առաջին անգամ լսւում է այս անունը։
§ 72. Բնագրում ասած էր. " Գլուխ պատգամի պատասխանւոյն արարեալ " (եր. 51), որ նշանակում է պատասխանի գլխաւոր բանը, պատասխանի բովանդակութիւնը։ Այս ձեւը շատ գործածական չէ հին լեզուի մէջ. եւ մեզ թվում է, թէ եղածն էլ յունական լեզուիցն է մտել, ինչպէս Եբր. գլ. Ը, համ. 1, կարդում ենք. " Եւ բանից գլուխ խօսիցս ", որ բառ առ բառ է յունականի հետ. " Kefàlaion dè èpi tojs legomenois ")։ Բայց սակայն յունական Télos բառը, որ Ժողովողի գլ. ԺԲ, համ. 13 թարգմանուած է " վախճան բանիս " - telos logou, եւ Յովհ. գլ. ԺԳ, համ. 1 " իսպառ սիրեաց զնոսա " - eis telos egapesen autus Տիմոթէոսին գրուած Պաւղոսի Առաջ. թղթում գլ. Ա, համ, 5, թարգմանուած է գլուխ. " Քանզի գլուխ պատուիրանին ", - To dé telos paraggelias։ Նոր լեզուի մէջ տեղ տեղ գործածուած այս ձեւը, օրինակ՝ " գլուխ բանը առողջութիւնն է ", փոխանակ " գլխաւոր բանի ", լոկ պատահական նմանութիւն է, կարծում ենք, յունականին. որովհետեւ այդ թուրքերէնի թարգմանութիւն է " բաշ շէյ սաղլըք դըր "։ Նոր լեզուի մէջ ընդհանրապէս տանելի չէ այն ձեւը, այսինքն՝ " գլուխ " փոխանակ " գլխաւորի " կամ " բովանդակութեան "։ 1862 ի Վենետիկ տպած Վարդան վարդապետի Պատմութեան, Մխիթարեանց գրած, յառաջաբանութեան մէջ (հին լեզուով) կարդացինք " գլուխ գործոց " որպէս բառական թարգմանութիւն Ֆրանսիական Chéf d'oevres . Աստուած ընդունելի անէ։
§ 73. " Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զօձի եւ թոյնք իժից ներքոյ շրթանց նոցա " (Սաղմ. ՃԼԹ, համ. 4
§ 74. Բնագիրը. " Եւ իմոյ չմարթացեալ աղօթել " (եր. 52). ստացական դերանուն փոխանակ էականի։ Ստո՛յգ է, որպէս Ս. Գրքում, նոյնպէս եւ նախնեաց աշխատութեանց մէջ հանդիպում է երբեմն այս ձեւը, բայց զգուշալի է եւ ո՛չ բնաւ հետեւելի։
§ 75. " Պահեա՛ զիս տէր, ձեռաց մեղաւորի եւ մարդոյ չարէ փրկեա՛ զիս " (Սաղմ., ՃԼԹ., համ. 3
§ 76. Սաղմոսիցն է փոխ առնում. " Բացին վերայ իմ զբերանս իւրեանց, եւ ասացին այո՛, այո՛, տեսին աչք մեր... վա՛շ վա՛շ անձանց մերոց, զի ընկլուզաք զնա " (Սաղմ., ԼԴ, համ. 21 եւ 25
§ 77. Այստեղ պ. Էմինը ծանօթաբանում է այսպէս. " Ոչ յանձն առնումք համարձակապէս ասել, եթէ յո՛ր քահանայապետից մերոց ակնարկէ Ղազար. արդեօք Յովհան Մանդակունին (եկաց ի 480) Սամուէլ (492) Մուշէ (502) եթէ Սահակ (510)։
Տրտո՛ւմ ենք, որ պ. Էմինի ծանօթութիւնքը ստիպում են մեզ երկար բարակ խօսել։
Նախ՝ գլխաւոր քահանայութեան խօսքը, որպէս նաեւ քահանայապետ բառը, միմիայն Հայոց կաթողիկոս է հասկանում պ. Էմինը, ինչպէս Մխիթարեանք քահանայապետ խօսքով՝ Հռովմի Պապը։ Թիւր ըմբռնողութիւն է, եթէ վերը յիշուած բառերը բացառոցաբար տրւում են կաթողիկոսների, որովհետեւ գլխաւոր քահայութեան (որ նո՛յն է եւ գլխաւոր քահանայ եւ քահանաների գլխաւոր. ըստ որում մեր լեզուի մէջ վերացեալ անունները շատ անգամ գործ են ածւում փոխանակ թանձրացեալի) եւ քահանայապետ խօսքերը, բո՛ւն յունական archiereus բառի ճիշդ թարգմանութիւնը լինելով, որպէս արհի երէց, երիցապետ, աւագ երէց (ինչպէս եւ Փարպեցին էլ ասում է՝ աւագ քահանայութիւն. Պատմ. եր. 106) որպէս տեսուչ քահանաների անխտիր գործ է դրւում եպիսկոպոսների վերաբերութեամբ։ Եւ ոչ միայն այս բառերը, այլ նաեւ " հայրապետ " բառը եպիսկոպոսներին տրուած տեսնում ենք շատ տեղ, որպէս նաեւ Ասողիկի Պատմութեան 79 երեսում. " Եւ յետ մահուանն Սուրմակայ ժողովեալ հայրապետացն Հայոց խնդրեալ գտին քահանայ ոմն Յովսէփ անուն... եւ հրամանաւ Վարդանայ նստուցին յաթոռ կաթողիկոսութեանՅայտնի է, թէ հայրապետ խօսքը կաթողիկոս չէ նշանակում այստեղ, այլ՝ եպիսկոպոս, առաջնորդ, վանահայր եւ այլն։ Եկեղեցական ժողովների վերաբերութեամբ սովորաբար ասւում է այսքան կամ այնքան հայրապետ, մինչդեռ ոչ միայն այդ բոլորը կաթողիկոսք չէին, այլ եւ ոչ եպիսկոպոս, որովհետեւ հասարակ քահանայք միշտ շատ կային այդ ժողովների մէջ։ " Շնորհազարդ սուրբ հայրապետ " ասում է Մաշտոցը ամեն եպիսկոպոսի, եւ այս տողերը գրել է Սուրբ Յովհան Մանդակունին։
Եւ ո՛չ միայն այս, այլ մեզ թւում է, թէ նաեւ լոկ քահանայք, որ ձեռնադրութեամբ չունէին եպիսկոպոսական աստիճան, բայց եւ այնպէս անուանւում են քահանայապետ թէ՛ իւրեանց արժանաւորութեան եւ թէ՛ վարած պաշտօնի պատճառով։ " Հրաման տային սուրբ քահանայապետքն Աստուծոյ կապելոցն նախարարաց, աղօթից եւ տքնութեանց պարապելոյ " եւ այլն (Փարպ., Պատմ. Հայ., երես. 154)։ Աւելորդ է ասել, որ, բացի Ռշտունեաց Սահակ եպիսկոպոսը, Ղեւոնդեանց մէջ ուրիշ եպիսկոպոս չկար։ Այո՛, կար Յովսէփը՝ տեղապահ կաթողիկոսը, բայց նա նոյն Փարպեցու կրկին եւ կրկին ասելով լոկ քահանայ էր), թէեւ կարգուած " գլուխ ամենայն Հայոց քահանայութեան " (եր. 136)։ Նո՛յնպէս արժանաւորութեան պատճառով եւ սարկաւագը անուանւում է քահանայ. Սուրբ Ղեւոնդը, Պարսից հրապարակում, յայտնելով Սուրբ Յովսէփի եւ Սուրբ Սահակ Ռշտունեաց եպիսկոպոսի ո՛վ եւ ինչ լինելը, յարում է. " Իսկ այլքս եւ ես միապէս եմք ըստ կարգի քահանայութեան " (Փարպ., Պատմ., եր. 136) մինչդեռ անժխտելի է, որ սարկաւագ էլ կար նոցա մէջ, ինչպէս միաբերան վկայում են ե՛ւ Եղիշէն, ե՛ւ Փարպեցին։ Վերի օրինակը թերեւս այս էլ կարող է ցոյց տալ, որ Փարպեցին, բուն կաթողիկոսական իշխանութիւն հասկացնելու համար, ասես թէ հերիք չէ համարում լոկ " գլուխ քահանայութեան " խօսքը եւ Ս. Ղեւոնդի բերնով Ս. Յովսէփին անուանում է " Գլուխ ամենայն Հայոց քահանայութեանՎերեւում, երբ ասացինք, թէ Փարպեցին լոկ քահանային էլ քահանայապետ է կոչում, հարկաւոր է աւելցնել, որ մենք մոռացանք, որ թէ կապուած սուրբերի մէջ հրաման տուող կար, այդ, տիրապէս, Ս. Ղեւոնդն էր։ Ինքը՝ Ս. Յովսէփը, որ կաթողիկոսական պաշտօն էր վարում, առանց Ս. Ղեւոնդի հրամանին ոչ մի բան չէր անում. եթէ ասենք, թէ եւ չէր խօսում, կարծում ենք, թէ չենք սխալւում։ Եւ այս յայտնի է Փարպեցու ստոյգ պատմութիւնից. " Եւ Սուրբն Յովսէփ հարցանէր ցայրն Աստուծոյ Ղեւոնդ, թէ գիտեմ, թէ հասեալ գայ ի մեզ Վասակ, լրբի անամօթութեամբ սրտիւ գալ առ մեզ յողջոյն, եւ քո զմտաւ ածեալ, որպէս պարտ է առնել մեզ, հրամայեա՛ եւ այնպէս առնեմք մեք " (եր. 130)։ Մեզ թւում է, թէ այս բանը, որպէս նաեւ բովանդակ եղելութեանց մէջ, Ս. Ղեւոնդի գլխաւորապէս պաշտօն վարելը, որի անունով եւ բոլոր նահատակքը Ղեւոնդեանք անուանուեցան, իրաւունք է տալիս հաւանականաբար ենթադրել, թէ Փարպեցու քահանայապետ խօսքը վերաբերւում է նաեւ գո՛նէ Սուրբ Ղեւոնդին, եթէ ոչ նորա ընկեր միւս բոլոր քահանաներին։
Անտարակոյս, պ. Էմինի քահանայապետ խօսքը միակողմանի հասկանալն էր պատճառը, որ ինչպէս § 21 ցոյց տուինք, Սիւնեաց Մուշէ եպիսկոպոսին կաթողիկոս օր կոչում, եթէ չենք սխալւում։ Մենք ընդդէմ չենք եւ չենք մերժում, թէ գլխաւոր քահանայութեան կամ քահանայապետ խօսքերը չէ կարելի եւ կաթողիկոս հասկանալ. ըստ որում՝ շատ տեղ մեր կաթողիկոսքը եպիսկոպոս են կոչում իրենց, որպէս նաեւ բոլոր ուրիշ ազգերի պատրիարքները, որպէս եւ Հռովմի Պապը. ո՛ւր մնաց, որ Յովհաննէս Աւետարանիչը լոկ երէց է ստորագրում։ Բայց ընդդէմ ենք եւ չենք կարող թոյլ տալ, թէ Հայոց լեզուի մէջ գլխաւոր քահանայութեան, կամ գլխաւոր քահանայ, կամ որ նոյն է՝ քահանայապետ բառերը, միմիայն կաթողիկոս են նշանակում։ Նոյնիսկ Խորենացու նզովքը " վերայ գլխաւորաց քահանայութեանն " չէ կարելի բացառոցաբար կաթողիկոսների վրայ հասկանալ. կարո՛ղ էր, որ այդ բանը եղած լինէր եւ եպիսկոպոսների վրայ։ Թէեւ այո՛, մենք էլ երբեմն, առանց քննութեան, պ. Էմինին հետեւելով, այդ նզովքը վերագրած ենք կաթողիկոսներին, բայց այս սխա՛լ է, քանի որ վերը շատ անգամ յիշուած խօսքերը լոկ կաթողիկոս չեն նշանակում։
Երկրորդ, դնենք, թէ կարելի է այս տեղում գլխաւոր քահանայութեան խօսքը կաթողիկոս հասկանալ, բայց եւ այնպէս, մեզ թւում է, թէ պ. Էմինը հիմք չունի, երբ Մանդակունու անունն է տալիս։
ա) Սուրբ Յովհան Մանդակունին կաթողիկոս նստաւ, ինչպէս ինքը՝ պ. Էմինն էլ խոստովանում է, 480ին։
բ) Մինչեւ 484 թիւը, Վահանի անհնազանդութիւնը եւ պատերազմը տեւում էր Պարսից ընդդէմ։ Փարպեցին, ինչպէս ինքը իր թղթում վկայում է, Կամսարականների մօտ էր այդ միջոցին, եւ բնաւ որեւիցէ եկեղեցական պաշտօնի մէջ չէր։
գ) 484-ին Վահանը հաշտուեցաւ, եւ Փարպեցին գնաց Սիւնեաց աշխարհը։ Երկու տարի այդտեղ մնալուց յետոյ վերադարձաւ Այրարատ, ուրեմն 486-ին։
դ) Ս. Յովհան Մանդակունին վախճանեցաւ 487-ին։...։

Ծանօթ. Այստեղ պակասում են մի քանի բացատրութիւնք. գուցէ ծանր հիւանդութեան եւ այլ պատճառներով հանգուցեալը կարողացած չէր աւարտել կամ պարզագրել, իսկ սեւ օրինակների մէջ շարունակութիւնը եւ վերջը մենք չգտանք։




Այստեղ հարկաւոր ենք համարում ծանօթաբանել, որ բնագրում ասած է, Գլխարկեալք, պատատեալ երեսօք, եւ այլն։ Հայկազնեան բառարանը "գլխարկեալ" հասկանում է ոչ "գլուխը ծածկած", այլ՝ "գլուխը կախած". եւ այդ բառարանի բերած վկայութիւնքը արդարեւ այդ միտքն են տալիս։
Բայց սակայն այն վկայութիւնքը, որ տիրապէս "գլուխը կախած" են հասկանում, բնաւ արգելք չեն եւ "գլուխը ծածկած" հասկանալու, որովհետեւ ամենահին վկայութիւնը Աստուածաշնչից է. "Եւ Համան գնաց տուն իւր գլխարկեալ" (Եսթեր, գլ. Զ., հմ. 12), որ չէ ցոյց տալիս որոշակի կամ գլուխը ծածկած կամ կախած։ Միտքը այն է, թէ Համանը գնաց տրտմած եւ ամպած։ (?)
Այս ծանօթութիւնը գրելու րոպէիս յունարէն Աստուածաշունչը ձեռքիս չէր, որ նայէի, թէ ինչ բառ է գործ դրած այնտեղ։ Հրէական բնագիրը "գլուխը ծածկած" է ասում։
Մեր թարգմանութիւնը ոչ թէ հրէական բնագրին հետեւելով է եղած, այլ թէ այն տեղում մենք այսպէս ենք հասկացել այդ բառը, թէեւ ընդդէմ չենք, որ կարելի է նաեւ թոյլ տալ "գլուխը կախած" հասկանալ։

) Այս իրենց բառն է, եւ վերստին իրենց յետ տալու համար միայն գործ դրինք, ապա թէ ոչ հայախօսութեան մէջ այսպիսի բայ տեղի չունի։
Ծանօթ. Հեղին.
 Պ. Աբովեանցը ասում է. (Վէրք Հայաստ., եր. 92) "Ազգին անհաւատ են կանչում, լեզուն սիրում, զարմանալի չի՞"։ Բայց դու կրակը տես, որ թուրքը իսկի գինի էլ չի խմում ընդհանրապէս, եւ եաքըշի եօլ էլ յայտնի է, թէ չունի. բայց եւ այնպէս հայերը ոչ միայն թուրքերից փոխ են առնում, այլ եւ ծաղկեցնում են նոցա լեզուն։
 Սոցանից մինը պէտք է որ տպագրութեան սխալ լինի։
Այդ բարբառիս քննութիւնը տեղիս վերաբերութիւն չունի, բայց եւ այնպէս այսքան պէտք է ծանօթացնել, որ նա իր մի քանի վերջաւորութեամբ եւ ձեւերով տարբերւում է Երեւանի բարբառից։ Զարմանալի մի բան է. Քանաքեռ, Երեւան, Վաղարշապատ եւ Աշտարակ, իրարուց երեք չորս ժամ հեռաւորութիւն ունին, բայց այդ տեղերում խօսված լեզուին ուշադրութեամբ ականճ դնողը կարող է տարբերութիւն գտնել։ Պ. Աբովեանի Վէրք Հայաստանին եւ պ. Պռօշեանցի Սօս եւ Վարդիթերը այս տարբերութեան ծայրումն են. Քանաքեռ եւ Աշտարակ, ուստի եւ տարբերութիւնը աւելի շօշափելի է։ Բայց, աստիճան աստիճան երթալով, տարբերութիւնը թուլանում է։ Քանաքեռի եւ Երեւանի մէջ քիչ տարբերութիւն կայ, որպէս նաեւ՝ Երեւանի եւ Վաղարշապատի մէջ, ինչպէս այս վերջինի եւ Աշտարակի մէջ։ Բայց եթէ այս շղթայի մէկ կամ երկու ողը հանում ես, այն ժամանակ տարբերութիւնը աւելի որոշ է լինում, ինչպէս Վէրք Հայաստանի եւ Սօս եւ Վարդիթեր վիպասանութեանց ձեւի եւ ոճի մէջ։ Մենք այս խօսքերը ասում ենք ոչ միայն հիմնուելով այդ երկու գործի վրայ, այլեւ անկաճ դնելով այդ բարբառներին։
Հին լեզ. խուպանիլ։
) Վխտալ՝ кишѣть։
 "Լալիս եմ" քիչ ենք լսել, սովորաբար լինիմ բայով է վարվում, "լաց եմ լինում" եւ այլն։ Տալը, գալը, Աստրախանցիք խոնարհում են "տամ եմ", "գամ եմ", բայց այս շատ անգործադրելի է եւ տգեղ, յայտնի է թէեւ դպրութեան մէջ անընդունելի։ Նոյն այս բայերը Նոր Ջուղայի եւ Հնդկաստանի հայերի բերանում մի ուրիշ ձեւ են ստացել։ Նոքա ասում են "գալման եմ", "գոլման եմ" (Գալը գոլ է եղել։ Երբ առաջին անգամ լսեցի այբի ո կամ ե փոխուելը (նոքա չեն ասում՝ լաւ, այլ՝ լեւ), անգլիական այբի ազդեցութիւնը կարծեցի, բայց վերջը ստուգեցի, որ այս նմանութիւնը պատահական էր)։ Թէեւ հին լեզուի մէջ գոլումն, տալումն չկայ, բայց լալումն կայ, եւ Հնդկաստանցին ասում է "լալման եմ"։ Արդեօք այս դարձեալ նախդրիւ տրականի ուժով չէ, այսինքն՝ "լալու վրայ եմ". մենք գոնէ կարծում ենք։ NB Լինիմ բայով վարվում է տեղ տեղ եւ թաց'ը-թաց լինել. բայց նոր լեզուն ունի թրչվել բայը, որ ամեն տեղ հասկանալի է, ուստի եւ աւելորդ է գործ դնել թաց արի, թաց եղայ, փոխանակ թրչվեցի, թրչվեցայ, որի կազմուածքը աւելի պարզ է եւ կարճ։
Եթէ բայը դիմաւոր է, ներգործականից կրաւորական դառնալու համար (յայտնի է, թէ նոր լեզուում) միայն մի վեվ է առնում, իսկ թէ անդէմ, օրինակ՝ աներեւոյթ եղանակ, այն ժամանակ ե՛ւ վեվ է աւելանում, ե՛ւ եչը փոխւում է ինի. ինչպէս՝ գրում եմ-գրվում եմ, գրել-գրվիլ։ Պ. Պռօշեանցը որպէս կրաւորական աներեւոյթ եղանակ գործ է ածել մի տեղ կատարելագործուել, փոխանակ կատարելագործվիլ ասելու։ Վերը մէջ բերած օրինակում, նա հերիք է համարում, ներգործականի եչը ինի անելով կրաւորականացնել, ինչպէս ամրապնդիլը, իսկ այս օրինակում կրաւորականացուցել է միայն ու (վեվի տեղ իհարկէ) աւելացնելով ներգործականի վրայ, ինչպէս՝ կատարելագործվել։ Ո՛չ առաջինը եւ ո՛չ երկրորդը տալիս են նոր լեզուում կրաւորականի գաղափար։
Շատ մարդիկ, որ ամեն բան չափում են հին լեզուի չափով, Աւետիքեան Հ. Գաբրիէլի պէս նոր լեզուին ասում են "աշխարհաբար"։ Չափեցէք պարոններ, բայց այնպէս արէք, որ նոյն իսկ հին լեզուին չհակառակէք։ Հին լեզուի բար մասնիկը մակբայացուցիչ է եւ աշխարհաբարը մակբայ եւ ոչ լոկ ածական անուն։ Բացի սորանից, եթէ նոր լեզուն "աշխարհաբար" է, ուրեմն հինը՝ "գրաբար" եւ ոչ "գրաբառ"։ Յայտնի է, թէ ուղիղ խօսելով՝ չէ կարելի ասել գրաբար, այլ գրաբառ, ուրեմն եւ աշխարհաբառ եւ ոչ աշխարհաբար։ Շտապում ենք այդ պարոններին իմացնել, որ գրաբառ կամ աշխարհաբառ խօսքերը չեն բաղկացած գիր եւ բառ կամ աշխարհ եւ բառ բառերից, այլ գիր եւ բարբառ, աշխարհ եւ բարբառ։ Ոչ մի տեղում չենք տեսնում ի գրոց բառ, ի բառ աշխարհին, այլ ի գրոց բարբառ կամ ի բարբառ գրոց, ի բարբառ աշխարհի կամ յաշխարհիկ բարբառ, որ միանալով (կրճատուել է բարբառ խօսքը եւ մնացել է միայն բառը, որով եւ դարձել է մէկ բառ (ածական) գրաբառ, աշխարհաբառ։ Ածական անունը երբեմն վարվում է որպէս մակբայ, ինչպէս նաեւ գրաբար եւ աշխարհաբար խօսքեր՝ գըրաբառ խօսել, աշխարհաբար գրել. բայց բուն մակբայը կամ մակբայի սեփական վերջաւորութեամբ բաղադրված մակբայը չէ վարվում որպէս ածական։ Նոյն այս հին լեզուի կանոնով էլ սխալ է "աշխարհաբար" ասելը, աշխարհաբառ ասելու տեղ։
Շատ նորելուկ գրողներ այնքան սիրահարուած են վեվի տեղ ու գործածելու վրայ, որ կրաւորականի անցեալ ընդունելութիւնն էլ շատ անգամ գրում են ու մասնիկով. ինչպէս, գրված ասելու տեղ ասում են գրուած. այս երկուքը տարբեր բաներ են եւ առանց ուղղախօսութիւնը շփոթելու չեն կարող իրար տեղ գործ դրվել։ Ներգործականի անցեալ ընդունելութիւն է գրած, իսկ կրաւորականինը՝ գրված. էլ սոցանից դուրս անցեալ ընդունելութիւն չկայ։ Մնաց որ շատ անգամ կրաւորականի տեղ էլ ներգործականն է բանում. չենք ասում հալված եղ, այլ՝ հալած եղ. յայտնի է, թէ հալածը կրաւորականի զօրութիւնով է գործ դրվում այստեղ։ Պիտի իմանալ նոյնպէս, որ անցեալ ընդունելութիւնը գործ է դրվում ածական առմամբ։ Իսկ ուած կամ ուածքը, երբ միանում են մի բառի հետ, ինչպէս գրուած կամ գրուածք, գոյական են եւ վերացական նշանակութիւն են ստանում, ինչպէս գրութիւն։ Միեւնոյն ուժն ունի, եթէ ասենք "իմ գրութեանց մէջ կամ իմ գրուածքի մէջ"։ Պարզ է, թէ այս ընդունելութիւն չէ, այլ գոյական անուն։ Բացի սորանից, ուած կամ ուածքը, միանալով մի բայարմատի հետ, ինչպէս ծեծուածք, ռուսի ость կամ ность, իսկ ֆրանսերէն --------- վերջաւորութեանց ուժն ունի. Ինչպէս՝ երկաթի ծեծուածքը, երկաթի քաշուածքը՝ ковкость желѣза, тягучесть желѣза։ Չգիտենք, թէ ինչպէս բացատրենք մեր գաղափարը, որ աւելի որոշ կերպով յայտնվի։ Պ. Պռօշեանցի գործի մէջ (եր. 1088) կարդում ենք "Ամբերթը գոված ջուր ա, համա սրա խումը չունի"։ Այս խում խօսքը ճիշտ այն է նշանակում, ինչ որ մենք ուրիշ բառերում ուզեցանք ասել. այսինքն՝ եթէ ջրին խումը, ապա եւ երկաթին ծեծուածքը։ Յոյս ունինք, որ այժմ հասկացուցինք, թէ ինչ նշանակութիւն ունի ուածը կամ ուածքը եւ թէ որքան հեռու է նա կրաւորականի անցեալ ընդունելութեան ված վերջաւորութիւնից։ Եթէ այսպէս է (որպէս եւ է), ապա ուրեմն կրաւորական ընդունելութեան ված վերջաւորութեան տեղ ուած կամ ուածք գրելը աններելի սխալ է ուղղախօսութեան ընդդէմ։ NB. Իւ վերջացած բառերը, ինչպէս պատիւ, եթէ գործ են դրվում որպէս պատուած եւ այլն, վերացական նշանակութիւն չունին եւ կարող են կրաւորական անցեալ ընդունելութեան տեղ վարվել, մանաւանդ որ պատուածը պատել բայի կրաւոր անցեալի ընդունելութեան տեղ կարող է հասկացվել, թէեւ պատած կարելի է եւ կրաւորականապէս գործ դնել, ինչպէս հալածը, որի մասին խօսեցանք։
Առ հասարակ մենք խօսում ենք ընդհանուր կանոնների վրայ, որոնց մանրամասն եւ բացառայական կանոնների աւանդութիւնքը պիտի քերականութիւնից եւ բառարանից պահանջել։
Մենք շատ հին լեզուով գրողներ գիտենք, որ եւ հին լեզուի մէջ երբեմն գործ են ածում իրենց սքանչելի տրամաբանութիւնը. փոխանակ գրելու ցաւէ ինձ՝ ցաւ է ինձ գրելով։
Այս բոլոր հոլովմունքը մանրամասն ե՛ւ իրենց խոտորմունքներով, ե՛ւ բացառութիւններով աւանդելը քերականութեան գործն է եւ մեր ներկայ քննութեան մէջ տեղ չունի. ապա թէ ոչ, մեր հատուածը բնաւ չի վերջանալ։
Թուղթ կաթուղիկեայց Խապառաճեան հօր ընդդէմ Թոռնակայ Կըկռեկեան, տպեալ Փարիզ, յերեսներորդ եօթներորդ ամի բնակութեան հեղինակին նմին քաղաքի։
 օք վերջաւորութեամբ գործիականը միմիայն "ձեռք" բառը հոլովելի ժամանակ Նոր Նախիջեւանի հին պառաւները ասում էին՝ "ձեռօքս գրի", բայց այժմ իսպառ չէ լսվում։ Առ հասարակ այդ քաղաքի լեզուն մեծ փոփոխութեան է ենթարկվել, որոնց մի քանիսը՝ մեր աչքի առջեւ կատարված։ Սորանից 20-30 տարի առաջ շատ պառաւներ կամ ծերունիք գործ էին ածում այնպիսի բառեր, որ բաւական մօտաւորութիւն ունէին հին լեզուին, օրինակ՝ բերեմ բայի կատարեալի երրորդ դէմքում ասում էին ի բեր փոխանակ եբեր, նոյնպէս դնեմ-ի կատարեալը եդեր, փոխանակ եդ։ Այսօր այս բոլորը անհետացել են, եւ Ղրիմից բերած թաթար բառերի պաշարի վրայ ոչ միայն "օր ըստ օրէ", այլ "ժամ ըստ ժամէ", եթէ կարելի է այսպէս ասել, աւելանում են ռուսի բառեր. այնպէս որ, սորանից յիսուն տարի ետքը, եթէ այս աղճատանքի առաջը չառնվի, հարիւր բառի մէջ քսան հինգ բառ հայի չպիտի մնայ։ Ցաւալի երեւոյթ։
Արդարութիւնը պահանջում է խոստովանել, որ այս կարճութեան համար պահելն էլ իրաւունք չէ։ Նոր լեզուի բառը կարճ է թէ երկայն, որ այդպէս է ձեւաւորվել, մենք ի՞նչ ունինք մերժել այդ բառը։ Հին լեզուում չկան բազմավանկ բառեր։ Բայց այս կայ, որ անհնար է մէկ օրվայ մէջ կամ մէկ տարու մէջ, միայն տեսական կանոնների վրայ հիմնվելով, հազար տարու աւերանքը շինել. հերիք է, եթէ միայն այդ ուղղութիւնով առաջ երթանք։
 "Ասւում է լսուելու համար" եւ "Գլուխ վեցերորդ" յօդուածները խմբագրութիւնս միացրել է մի վերնագրի տակ՝ իբրեւ միեւնոյն նիւթի վերաբերեալ յօդուածներ։
 Գիտենք, որ մերկապարանոց կացուցանելով այս իրողութիւնքը, պիտոյ է համարուինք ազգային ամօթի մերկացուցիչ. պիտոյ է վատամարդիկ դառնանք մի քանի նեղսիրտ, պղտոր տեսութեամբ պարոնների առաջեւ, որ ծածկելով ազգի պակասութիւնքը՝ խառնափնդորում էին ամենայն դատողութիւնք՝ յանցանքը որպէս առաքինութիւն ձեւացնելով եւ առաքինութիւնը որպէս յանցանք։ Բայց մեք որպէս ուսումն եւ խրատ ամեններիս համար, պարտական ենք տեղեկանալ մեր բարոյական ցաւերին ու խոցերին, եւ այդպէս վերքարշել մի վարագոյր, որի տակ ամենայն զգուշութեամբ աշխատում էին տգէտ մարդիկ թագուցանել ճշմարտութիւնը։ Յայտնի է մեզ լատինական առածը, "Մեռածների վերայ կամ լաւ, կամ ոչինչ խօսել". բայց մեր դատաստանի առաջեւ աւելի յարգ ու արժանաւորութիւն ունի ազգի բուն օգուտը եւ նորա յառաջադիմութեան շարժառիթքը։ Խնդրում ենք այդ պարոններից, որ բամբասելու էին մեզ, ձեռքը սրտի վերայ դրած վկայել մեր ասածին, եւ խղճմտանքով, եւ առանց կողմնապահութեան դատաստան առնել. բայց ուշաբարձութիւնը սովոր է հրաժարուիլ ամենայն պայմանից. այդպիսի վատաբաղդ դիպուածում եւս մեր հոգին հանդարտ է եւ խղճմտանքը՝ հանգիստ։ Մեք գիտենք, որ ապագայքը, որ կարող էին սառն աչքով նայել անցած գնացած իրողութենների վերայ, եւ ամենայն բանի տալ իւր արժանի վարձը, գնահատելու են մեր խօսքերը եւ արդարացնելու մեր անձը. փոյթ չէ, որ այն ժամանակ դրած կը լինինք հողի տակին յաւիտենական քնով հանգստացած։
Քաղցր պարտականութիւն կը համարենք մեզ հրատարակել այս աշխատութիւնը տպագրութեամբ՝ հանգուցելու խորհրդին եւ ցանկութեանը համեմատ։
Հայոց գերեզմանատունը գտանւում է Վագայնկով արուարձանի մէջ։
Տպագրական ինչ ինչ արգելքների պատճառով այս "բացատրութիւնքը" չկարողացանք զետեղել իր տեղում, այսինքն՝ "Թղթի" թարգմանութեան կից։
Միքայէլ Նալբանդեանի այս յիշած բաները մենք բնաւ չգտանք նորա թղթերում, թէեւ ամենայն մտադրութեամբ աչքէ անցուցինք, ինչ որ մնացել էր նորանից։ Անշուշտ, պէտք է կարծել, որ դոքա եւս կորած անհետացած են, որպէս մի քանի ուրիշ աշխատութիւնքը, որոնց մասին յիշել ենք մեր յառաջաբանութեան մէջ։
 Ստոյգ է Փաւստոս Բիւզանդացին (դպր. Գ., գլ. ԺԴ). Տարօնի սուրբ Կարապետի՝ Գլակայ վանքի, վրայ խօսելով կոչում է նորան եւս "Մայր եկեղեցեաց ամենայն Հայաստանեայց", բայց այս այն պատճառով միայն, ինչպէս ինքը՝ Փաւստոսն էլ յայտնում է, որ առաջին է ժամանակով բոլոր հայոց եկեղեցիներից։
 Թղթի յառաջաբանի մէջ յիշուած եկեղեցու փայտակերտը, որ վնասուել էր կրակից, մենք հասկանում ենք Ս. Էջմիածնի գմբէթը, որ ինչպէս երեւում է, էրվելուց յետոյ, վերստին փայտից է շինուել, որ փայտէ մնացել է մինչեւ եօթներորդ դարու սկիզբը, որ Կոմիտաս կաթողիկոսը, իսպառ վերցնելով, փոխանակը շինել է այն հոյակապ քարակառոյց գմբէթը։
Այն պարոնները, որոնք ամեն ստութեան երկրպագում են, միայն թէ ճշմարտութեան երեսից փախչին, ինչպէս սատանան խունկից, չեն ամաչում մինչեւ այսօր էլ այս սուրբ եպիսկոպոսը քաղկեդոնական հռչակել՝ առիթ առնելով նորա րոպէական ակամայ սխալը։ Ահաւասիկ բուն ճշմարտութիւնը։ Յիրաւ է, որ այս ականաւոր անձը, Գէորգ կաթողիկոսի օրով, մինչդեռ Սեւանայ վանքում էր լինում, կարծելով, թէ կարելի է ընդունել քաղկեդոնեան ժողովը առանց ուղղափառ լինելուց դադարելու՝ հրատարակել էր այս մասին մի գրուածք։ Երանելի Գէորգ կաթողիկոսը, տեսնելով այս, նզովքով դատապարտեց թէ՛ գրուածքը եւ թէ՛ նորա հեղինակը՝ ցոյց տալով եթէ որքան սխալական եւ մեղանչական է այդ խռովայոյզ ժողովի սահմանադրութիւնը, դու ասա, Լեւոնի տումարը։
Երանելի Մաշտոցը, անախտակիր ոգւով քննելով այս բաները, զղջացաւ իր գործի վերայ եւ իր կարծիքով գրուածքը իսկոյն պատառելով ապաշխարեց եւ մեղայ գոչեց։ Սմբատ թագաւորի եղբայր Աբասը, իր եղբօր թագաւորութեան մասին թշնամացած լինելով երջանիկ Գէորգ կաթողիկոսի հետ եւ դաւաճանութիւն հնարելով նորա ընդդէմ, երբ նամակ էր գրել Մաշտոցին, որ նա եւս միանայ իր հետ ընդդէմ կաթողիկոսին, իր ծանծաղամտութեամբ կամենալով գրգռել Մաշտոցի վրէժխնդրութիւնը, յիշեցնում էր նորան կաթողիկոսի նզովքը։ Ահա Մաշտոցի խօսքերը. "բայց իմ նզովք դատապարտութեան յաւէտ յիրաւի եւ արժանի էր. եւ զի վրիպեցայ եւ ըստ արտուղի անկեալ ինքնահրաման բարձի զխտրոց սուրբ Հարցն, որ մէջ մեր եւ Քաղկեդոնականացն, վասն որոյ աղօթահայց ապաշխարութեամբ եւ առաջի անկմամբ պատառեցի նովին սուրբ ձեռօք զձեռնագրեալսն յինէն կարծեօք" (Յովհ. կաթ., եր. 83)։ Այս խօսքերից յետոյ Մաշտոցը քաղկեդոնիտ էր ասողը պարզապէս հայհոյում է անկաշառ ճշմարտութեան սրբութիւնը։ Այսչափ։
Այլ առակ լուարուք. "իսկ զկնի վճարման սուրբ նահատակացն մեր, չարն Վասակ՝ զկին եւ զերեսին որդիս Հմայեկայ Դուռն տանէր" (Վարդան, Պատմ., եր. 56)։ Մենք չենք ընդունում Հմայեկի կնոջ Ձուիկի գերութիւնը. այս մասին Վարդանի վկայութիւնը բնաւ արժէք չունի մեր աչքում։ Գուցէ, եթէ Փարպեցու պատմութիւնը չլինէր եւ Թուղթն էլ չյայտնուէր, ընդունէինք Վարդանի խօսքը։ Բայց, քանի որ Հմայեկի կնոջ՝ Ձուիկի սնուցած հոյակապ Փարպեցին ասում է, թէ չիք Վասակը ուրիշ նախարարաց որդոց հետ (որդոց, բնաւ եւ ոչ մի կնոջ անուն չկայ) բռնեց եւ Հմայեկի երեք որդոցը եւ Դուռը տարաւ, երբ աշուշան, Պարսկաստանից յետ բերելով, նորանց յանձնում է նոցա մօրը՝ Ձուիկին, մենք չենք ընդունում Վարդանի խօսքը։ Փարպեցու Թղթից իմանում ենք նորա յարաբերութիւնը Ձուիկի հետ, այնտեղից մենք տեսնում ենք, որ այս երանելի տիկինը մայր է եղել մեր հոյակապ վարդապետին, Փարպեցու Պատմութեան մէջ կարդում ենք այդ օրհնեալ տիկնոջ գովասանութիւնը եւ այնտեղ, ուր խօսում է Դռնում կապուած նախարարների՝ Հայաստան մնացած կանանց վրայ, Փարպեցին առիթ չէ բաց թողում, որ կարելի եղածի չափ մանրամասն չպատմէ Մամիկոնեանց գերդաստանին վերաբերեալ մի նշանաւոր անցք, ի՜նչպէս կարելի է, որ Փարպեցին լռէր Ձուիկի գերութիւնը։ Մենք չենք կարող այս թոյլ տալ, երբ նա չէ ծածկում մեզանից Ներսէհ եւ Հրահատ Կամսարականների կանանց գերութիւնը, Մեծ Վահանի պատերազմերի ժամանակ Պերոզի օրով։ Չենք կարող թոյլ տալ, որովհետեւ, եթէ Ձուիկը տարուած լինէր Պարսից Դուռը, անհնար է, թէ նորա պէս ժրագլուխ կինը հանդէս չունենար այն անցքերի մէջ, որ կապուած նախարարների եւ Ս. Ղեւոնդեանց մասին խօսելով՝ պատմում են մեզ ե՛ւ Փարպեցին, ե՛ւ Եղիշէն՝ առանց Ձուիկի կամ որեւիցէ կնոջ անուն յիշելու։ Չենք կարող թոյլ տալ, որովհետեւ Փարպեցու Պատմութեան եւ Թղթի մէջ փոքր այլապէս պիտի խօսուէին, եթէ Ձուիկը լինէր երբեւիցէ բռնուած։
Այս պատուական Մերհուժանի կամ Մեհրուժանի անունը պէտք չէ շփոթել Արծրունեաց տանից դուրս եկած ուրացող Մեհրուժանների հետ։ Այս պատուական Մերհուժան Արծրունին՝ երանելի Աղանի եղբայրը, ինչպէս պատմում է Փարպեցին (Պատմ. եր. 108), ուխտապահ նախարար էր, եւ Վահանի հօր՝ երանելի Հմայեկի եւ Ամատունի Վահանի հետ միասին, Հայոց նախարարաց թղթով, 450 թուին Յունաստան գնաց՝ Թէոդոս կայսրից Պարսից ընդդէմ օգնութիւն խնդրելու (Ինչ ապրանք էր այդ կայսրը, Եղիշէն ասում է թէ "քանզի խաղաղասէր էր Քրիստոս, ոչ կամեցաւ ելանել ընդ առաջ պատերազմաւ. այլ այր մի Անատօլ անուն, որ էր նորա սպարապետ արեւելից, առաքեաց առ նա բազում գանձիւք։ Եւ արք Պարսիկք, որ փախուցեալ էին վասն Քրիստոնէութեան եւ էին քաղաքին կայսեր, կալաւ եւ ետ ձեռս նորա (Յազկերտի)։ Եւ զամենայն զոր ինչ ասաց ի ժամանակին՝ կատարեաց ըստ կամաց նոցա..." (Եղիշ. եր. 13-14)։ Թէեւ այս բանը Հայոց օգնութիւն խնդրելուց առաջ էր)։
Իսկ այն չիք Մեհրուժաններից առաջինը, որ եւ Մե՜ծ ուրացող, Ս. Ներսէս Մեծի ժամանակ, այն է՝ 376 թ-ին, ուրացաւ եւ, քրիստոնեայ Հայերի արիւնը խմելով, հինգ տարի անդադար թուր քաշեց ազգի եւ եկեղեցու ընդդէմ, մինչեւ վերջին պատերազմում Հայոց սպարապետ հոյակապ Սմբատ ասպետը բռնեց նորան եւ, կրակի նման տաքացրած կարմիր շամփուրը պսակ շինելով եւ ուրացօղի գլխին դնելով, տեղն ի տեղը շան սատակ արաւ (381 թ-ին)։
Երկրորդ չիքը, նոյնպէս Մեհրուժան Արծրունի, ութերորդ դարում, այն է՝ 786 թ-ին, Եզիտ ոստիկանի ժամանակ ուրացաւ, որով բոլոր Վասպուրականի իշխանութիւնը ստացաւ եւ այս այն ժամանակ, երբ նորա երկու երանելի եղբարքը՝ Սահակը եւ Համազասպը, դահճի ձեռքով մորթուեցան նոյն 786 թ-ի ապրիլի 8-ին՝ հաստատ եւ հաւատարիմ մնալով ազգին եւ եկեղեցուն։ Բայց այս Մեհրուժանն էլ համ չ'առաւ իր ուրացութիւնից։ Երբ Վասպուրականի իշխանութիւնը առած վերադառնում էր իր երկիրը, Վան քաղաքում նստող Մամիկոնեան Դաւիթ իշխանը, նորա առաջը դուրս գալով, Վասպուրականի տեղ դժոխք ուղարկեց՝ նոյն իսկ հանդիպած տեղում նորա պատանը ձեւելով։
Ցաւելի է, որ մի քանի չքերի պատճառով որպէս Մեհրուժան, նոյնպէս եւ Վասակ անունը էլ ոչ ոք չէ տալիս իր զաւակներին։ Պէտք չէ մոռանալ, որ այդ անուններով շատ ընտիր եւ պատուական մարդիկ են եղել, եւ ազգի եւ եկեղեցու համար արիւն թափել. ուստի մի քանի չքերի պատճառով այն մարդոց անունն էլ կորցնելը լաւ բան չէ։ Մենք սրտանց շնորհակալ ենք մեր հին բարեկամից, որ այս նախապաշարմունքի ընդդէմ, իր պատուական որդու անունը դրել է Մեհրուժան։ Թող նմանի նա Աղանի եղբօր Մեհրուժանին։

Մեզ թւում է, թէ այս ոճը "անէծք լինել", որպէս նաեւ "նզով լինել" (Փարպեցին իր Պատմութեան մէջ, բերելով այս վկայութիւնը, գրում է "նզովեալ լինել") (եր. 89) բնիկ հայկական ոճ չէ, այլ յունական լեզուի ուղղակի ազդեցութիւն, ըստ որում կարդում ենք...
Այստեղ պակասում է շարունակութիւնը, այսինքն՝ բերելու օրինակը։
 Բառական թարգմանութիւն է յունականից, ուր կարդում ենք Kapivos, մինչդեռ հրէական բնագրում.......... պարզապէս սենեակ է նշանակում եւ ոչ հնոց. եւ Զամբրին Քազբու հետ ո՞ւր է մտնում հնոցը. յայտնի է, թէ իր սենեակը կ'երթար, ինչպէս եւ ասում է Եբրայական բնագիրը։ Հայկազ. բառարանն էլ, "հնոց" բառի տակը, ճարը կտրուած, յիշում է "ըստ այլոց պոռնկանոց"։ Ցանկալի էր իմանալ՝ ո՞յք են այդ "այլքը", որ հնոցը պոռնկանոց են հասկանում. եւ քանի արժէք ունի այդ տեսակ քաշկռտուք մեկնութիւնը։
Մենք վէճ չունինք, գուցէ եղել են մարդիկ, որ հնոց բառը այդ տեղում արդարացնելու համար ստիպուել են այդպէս կարկտել աններելի ուշաբարձութեամբ. որովհետեւ եթէ իսրայէլեան բանակում մի պոռնիկ մարդ կամ մի բոզ յայտնուէր, իսկոյն քարկոծում էին նորան առանց խնայելու։ Էլ ի՞նչպէս ուրեմն կարող էր յատուկ բոզանոց լինել բանակի մէջ, եթէ բոզ եւ պոռնիկ չկար։ Բայց, աբեղայից ինչ հարցնես լօգիկա։ Սակայն Հայկազնեան բառարանը պարտական էր անունով յիշել հնոցը պոռնկանոց հասկացողքը, որովհետեւ այժմ առանց վկայութեան էլ հաւատ չկայ։
 Հետեւեալ § 43-դ յօդուածում յիշուած հատուածի վրայ է ակնարկում։
Երանելի Մաշտոց կաթողիկոսը Սմբատ թագաւորի եղբօր՝ Աբասին գրած հիանալի թղթում, դարձեալ որպէս բովանդակութիւն գործ է ածում "գլուխ" խօսքը. "Գլուխք պատգամաց թղթիս ամբաստանութիւն էր" եւ այլն (տե՛ս Յովհ. կաթ., Պատմ. Հայ., եր. 83)։
Թող ինչ կամի, ասէ Չամչեանը, հիմնուելով Եղիշէի "եպիսկոպոս" բառի վրայ, որ տեսուչ է նշանակում, մենք, Փարպեցու կրկին եւ բացատրութիւնը ընդունում ենք որպէս անհերքելի վկայութիւն այն բանին, թէ Ս. Յովսէփը բնաւ եպիսկոպոս չէ ձեռնադրուած։
---------------

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

114