Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մատենադարանի NN 1737 տարբերակ), 3695 տարբերակ) ժողովածուներում գտնվում են միեւնույն ժամանակագրության երկու տարբերակները։ Ը-ն ունի «Դուրս գալն թաթարաց» խորագիրը, ը տարբերակը այն չունի։

Ժամանակագրության երկու տարբերակները եթե սկսվում են միեւնույն դեպքի՝ 1221 թ. դեպի Հայաստան մոնղոլների կատարած արշավանքի հիշատակությամբ, ապա վերջանում են տարբեր եղելությունների վկայությամբ։ Այս փաստը մեզ ենթադրել է տալիս, որ նրանք հայտնի սահմանից հետո շարունակվել են տարբեր անձնավորությունների կողմից։ Եւ իսկապես, ժամանակագրության երկու տարբերակների համեմատութեյունը ցույց տվեց, որ եթե մի քանի տեղեկությունների մեջ նկատի չունենանք նրանց աննշան շեղումները եւ մանրամասնությունները, ապա երկու տարբերակները սկզբից մինչեւ 1549 թվի վկայությունը ներառյալ, ընդհանուր առմամբ զուգահեռ գնում են եւ ծածկում միմյանց։ Այնուհետեւ երկու տարբերակներում էլ շարունակությունները զանազանվում են։ Ճիշտ է, այստեղ մի քանի վկայություններ կրկնվում են, սակայն այդ դեպքերը երկու տարբերակում էլ դրված են տարբեր տարեթվերի ներքո, տարբեր ծավալով եւ մանրամասնությամբ։ Վերոհիշյալ փաստերը մեզ ենթադրել են տալիս, որ ժամանակագրությանսկզբնական բնագիրն ընդգրկել է 1221 թվից մինչեւ 1549 թվականի՝ շուրջ 330 տարվա եղելությունների համառոտ տեղեկություններ։ Իսկ մնացած մասն ավելացրել են ուրիշները։ Եթե ճիշտ է վերոհիշյալ ենթադրությունը, նշանակում է ժամանակագրության սկզբնական բնագրի հեղինակը XVI դարի առաջին կեսի անձնավորություն է։

Սակայն զարմանալին այն է, որ հեղինակն իր մասին ոչ միայն հիշատակմություն չի թողել, այլեւ ոչ մի տեղ չի ակնարկել, թե ինքը որեւէ եղելության ժամանակակից է։ Այդ եւ ժամանակագրության համառոտ լինելու պատճառով հնարավոր չէ նրա հեղինակի կամ աղբյուրների մասին որեւէ բան ասել։

Ժամանակագրության տեղեկությունների մեջ կան այնպիսիները, որոնք բացահայտ սխալ են, ինչպես Հուոլաուի կողմից Բաղդատի գրավման, այնպես էլ Արղունի, Քեղաթուի, Բաթուի եւ այլոց գահակալության տեղեկությունները եւ այլն։

Ներկա հրատարակության համար հիմք ընդունել ենք ը տարբերակը, իսկ Ը-ի տարընթերցվածները նշել ենք տողատակ։

Բ. Մատենադարանի NN 7040, 8509 եւ 1127 ժողովածուներում գտնվում է միեւնույն ժամանակագրության երեք տարբերակները։ Առաջարկվող ժամանակագրության առաջին մասը, սկզբից մինչեւ մոնղոլների կողմից Անիի եւ Լոռիի գրավման վկայությունը թողնում է I ժամանակագրության համառոտման տպավորությունը, իսկ երկրորդ մասը համապատասխանում է վերեւում նշված ժամանակագրության առաջին՝ Ա. մասին։ Այսպիսով, չնայած առաջարկվող ժամանակագրությանը կարծեք թե կրկնում է I եւ IX (Ա)ժամանակագրության տեղեկությունները, սակայն նրա բնագիրը չտարալուծելու, ավելորդ բարդություններ եւ թյուրիմացություններ չառաջացնելու նկատառումներով, որոշեցինք ներկա հրատարակության մեջ այն ներկայացնել ամբողջական, ինչպես բնագրում է։

Ենթադրությունների մեջ չդեգերելու համար, թե սույն ժամանակագրությունն ինչպե՞ս կարող էր առաջ գալ, կամ նրա հեղինակն ի՞նչ աղբյուրներ ղ օգտագործել, բավարարվենք միայն մի քանի տեղեկություններով։ Վերջինիս խորագիրը՝ «Թվականք առ հասարակ մինչեւ առ մեզե, պահվել է միայն Ը եւ ը բնագրերում։ Երեք տարբերակում էլ պատմական մասին նախորդում է, նահապետների ու նրանց սերունդների, տիեզերական ժողովների եւ վերջիններիս միջեւ ընկած տարիների ու այլ եւ այլ դեպքերի հաջորդական թվարկումը եւ այլն։ Ը եւ ը տարբերակների այս մասը ծածկում են իրար, իսկ թ տարբերակում այն բավական ընդարձակ է։ Հնարավոր է, որ ժամանակագրության նախասկզբնական օրինակում նահապետներին եւ այլոց վերաբերող տրադիցիոն պատմությունը եղել է այնպես, ինչպես Ը եւ ը տարբերակներում, իսկ հետագայում ընդօրինակողներից որեւէ մեկը չհավանելով դրան, սկզբնական մասն ինքն է կազմել՝ ավելի ընդարձակ ձեւով։ Սակայն հնարավոր է եւ հակառակը՝ Ը եւ ը տարբերակների վերոհիշյալ մասը համառոտվել է թ տարբերակի որեւէ բնագրից։

Երեք տարբերակներում էլ պատմական մասը սկզբից ծածկում ենն միմյանց, մինչդեռ նրաենք միեւնույն տեղեկություններով չեն վերջանում։ Ը տարբերակը վերջանում է 1418 թվականին, ը տարբերակը՝ 1010 թվականին, իսկ թ տարբերակը՝ 1302 թվականին վերաբերող վկայություններով։ Այստեղից դժվար չէ եզրակացնել, որ ը եւ թ տարբերակներում ժամանակագրությանը մնացել է թերի, որպիսի հանգամանքն ակնառու կերպով երեւում է թ տարբերակի բնագրից։ Սակայն կարծում ենք, որ թերի է նաեւ Ը տարբերակը։ Հենց այն հանգամանքը, որ հեղինակը խորագրում խոստանում է տեղեկությունները հասցնել «մինչեւ առ մեզե՝ իր ժամանակաշրջանը մի կողմից եւ IX ժամանակագրության Ա մասն էլ այդ դեպքից հետո շարունակվում է մյուս կողմից, ցույց է տալիս մեր ենթադրության հավանականությունը։

Հեղինակի օգտագործած սկզբնաղբյուրներից որոշակիորեն կարելի է նշել Աստվածաշունչը. նա հենց այդպես էլ գրում է. «որոց (Ադամի եւ հաջորդների տարիների քանակը - Վ. Հ. ) շարադրութիւնք լինի ըստ եւթանասնիցն ամք՝ ՐՃՂԸ [5198]ե։ Ներկա հրատարակության մեջ առաջարկվող ժամանակագրության Ը տարբերակը դարձրել ենք հիմք, իսկ ը եւ թ տարբերակների տարընթերցվածները տվել ենք տողատակ։