Գիրք
թղթոցի
-
ում
պահպանուել
են
Սմբատի
երկու
նամակները
(
Ցուրտաւի
եպիսկոպոս
Մովսէսին
եւ
Վրաց
Կիւրիոն
կաթողիկոսին
),
ինչպէս
նաեւ
աւանդաբար
նրա
անուան
հետ
կապուող
երկու
հաւատոյ
«
ձեռնարկներ
»:
Դրանցից
առաջինը
կազմել
եւ
կնքել
են
Դուինում
հաւաքուած
կաթողիկոսական
ընտրութեան
մասնակից
աշխարհականները
եւ
հոգեւորականները՝
Սմբատ
Վրկան
Մարզպանի
եւ
Մանասէ
Բասենի
եպիսկոպոսի
գլխաւորութեամբ
(
տե՛ս
ստորեւ՝
Սմբատի
երկու
թղթերից
յետոյ
):
Իսկ
երկրորդը,
արդէն
Աբրահամ
Աղբաթանեցի
կաթողիկոսի
ընտրուելուց
յետոյ
կազմուել
է
երկաբնակութիւնը
եւ
միւս
աղանդները
ժողովի
այն
մասնակիցների
կողմից
մերժելու
մասին,
որոնք
նախկինում
(591
թ.
մինչեւ
Իրանի
յաղթանակի
արդիւնքում
Հայաստանի
արեւմտեան
կէսի
վերամիաւորումը
իրանահպատակ
կէսի
հետ
)
ենթակայ
են
եղել
Բիւզանդիային
(
վերնագրում
ձեւակերպուած
է՝
«
որք
էին
ընդ
իշխանութեամբ
Հոռոմոց
ի
թագաւորութեանն
Մաւրկան
»):
Քանի
որ
այդ
ձեռնարկը
դժուար
է
ուղիղ
կապել
Սմբատ
Բարեյաղթի
հեղինակութեան
հետ,
բայց
միւս
կողմից՝
այն
նրա
ղեկավարած
հակաբիւզանդական
դաւանական
գործողութեան
էական
մասն
է,
յարմար
ենք
գտել
«
Մատենագիրք
Հայոցում
»
այդ
բնագիրը
զետեղել
ոչ
թէ
Սմբատի
երկերի
շարքում,
այլ
ստորեւ՝
սոյն
ներածականում.
Ձեռնարկ՝
զոր
ետուն
Աբրահամու
Հայոց
կաթուղիկոսի
ի
միաբանութեանն
աշխարհիս
Հայոց
այնոքիկ,
որք
էին
ընդ
իշխանութեամբ
Հոռոմոց
ի
թագաւորութեանն
Մաւրկան
Եւթն
եւ
տասներորդ
ամի
Ապրուէզ
Խոսրովու
արքայից
արքայի,
իմ՝
Աբրահամու
Հայոց
կաթուղիկոսի,
եւ
աթոռակցաց
իմոց՝
Մանասէի՝
Բասենոյ
եպիսկոպոսի,
Քրիստափորի՝
Սիւնեաց
եպիսկոպոսի,
Յովանիսի՝
Ամատունեաց
եպիսկոպոսի,
Գրիգորի՝
Անձեւացեաց
եպիսկոպոսի,
Սիովնի՝
Գողթան
եպիսկոպոսի,
Ահարոնի՝
Մեհնունեաց
եպիսկոպոսի,
Ներսէսի՝
Բուժունեաց
եպիսկոպոսի,
Յոհանկայ՝
Էղոյ
եպիսկոպոսի,
Թադէոսի՝
Առ
[
ա
]
նայ
եպիսկոպոսի,
եւ
իշխանաց
մերոց՝
Տեառն
Սմբատայ՝
Վրկան
մարզպանի
եւ
տերանց
զինուորի,
եւ
Գիգա
Դաշտկարանի,
եւ
Վարդապետի՝
Հայոց
Շարսաղարի,
եւ
այլ
իշխանաց
եւ
աշխարհականաց
ուղղափառաց
առաջի
կացեալ՝
Թէոդորոս՝
Սեպհական
գնդին
եպիսկոպոս,
Ստեփանոս՝
Բագրաւանդայ
եպիսկոպոս,
Մովսէս՝
Խոռխոռունեաց
եպիսկոպոս,
Քրիստափոր՝
Ապահունեաց
եպիսկոպոս,
Ներսէս՝
Վանանդայ
եպիսկոպոս,
հանդերձ
վանից
երիցամբքս
այսոքիւք.
Աբրահամ՝
Սրբոյ
կաթուղիկէի
վանից
երէց,
Սամուէլ՝
Սրբոյ
Հռիփսիմէի,
Բաբիւլաս՝
Սրբոյ
Յովհաննու
վանաց
երէց,
Խոսրով՝
Աւշականու,
Յաւիտեան՝
Եղիվարդայ,
Դաւիթ՝
Երեւանայ,
Իսմայէլ՝
Գառնոյ,
Յունանէս՝
Աւանի,
Իսրայէլ՝
Պտղավանից,
Ջոջիկ՝
Արամունից,
Յովհանիկ՝
Արտաւազդայ
ապարանից,
Աբաս
եւ
Որդեակ
եւ
Աբրահամ՝
Փարպիոյ,
Միքայէլ՝
Աղցից,
Գրիգորիս՝
Արճոյ,
Կոզմաս՝
Ուրդայ,
Մայէն՝
միւս
Արճոյ,
Յովհանիկ՝
Արծափաց,
Սիմոն՝
Դարունից,
Սամոտ՝
Բագարանի,
եւ
այլ
վանից
երիցամբ
հանդերձ,
եկեալ
յանդիման
մեր՝
զբարեպաշտութիւն
խոստովանեցին,
նզովելով
նոյնաձեւս
ըստ
երանելի
հարցն
մերոց
զամենայն
հերձուածողս,
եւ
զԱրիոս,
եւ
զՄակեդոն,
եւ
զՆեստոր,
եւ
զԵւտիքոս,
եւ
զչար
ժողովն
Քաղկեդոնի,
եւ
զպիղծ
տումարն
Լեւոնի,
եւ
աղաչանս
մատուցանելով
առաջի
մեր՝
խառնել
զինքեանս
ի
միաբանութիւն
եկեղեցւոյ
ճշմարիտ
հաւտին
Քրիստոսի։
Եւ
ասացին
միաբանութեամբ
ամենեքեան,
թէ
զխոստովանութիւն
եւ
զսահման
հաւատոյ,
զոր
հաստատեցին
երանելի
հարքն
մեր,
անշարժ
պահեսցուք
առաջի
Աստուծոյ
եւ
հոգեւոր
հարանցդ
մերոց,
եւ
զապաշխարութիւն,
զոր
տայք
մեզ,
յաւժարութեամբ
ընդունիմք
եւ
կամաւք
կատարեմք,
եւ
ի
հաղորդութենէ
նզովելոցն
ամենեւին
հեռանամք,
եւ
թէ
խաբէութիւն
ինչ
իցէ
ի
կամս
ուրուք,
նզովեսցի
հոգւով
եւ
մարմնով
յԱմենասուրբ
Երրորդութենէն:
Եւ
ընկալեալ
զնոսա
ապաշխարութեամբ,
բեռն
ինչ
եւ
մեր
բառնալով
զնոցա՝
ըստ
գրեցելումն
կնքեցաւ
ձեռնարկս
այս
ի
նոցանէն
յանդիման
մեր
ամենեցուն,
վկայութեամբ
Սրբոյ
Երրորդութեանն,
որում
փառք
յաւիտեանս.
ամէ՜ն:
Նշուած
ձեռնարկները
պահպանուած
են
միայն
«
Գիրք
թղթոցի
»
զմմառեան
գրչագրում
եւ
հրատարակուած
թիֆլիսեան
տպագրում
(
մենք
վերահրատարակում
ենք
Նորայր
արքեպ.
Պողարեանի
պատրաստած
երուսաղէմեան
երկրորդ
տպագրից
):
Իսկ
երկու
թղթերը
բացի
զմմառեան
գրչագրից՝
պահպանուած
են
նաեւ
այսպէս
կոչուած
«
Էջմիածնական
Գիրք
թղթոցի
»
ձեռագրերում
(
ՄՄ
թիւ
3062
եւ
2966),
որոնք
մանրամասնօրէն
համեմատել
ենք
ԳԹԷ
1,
ԳԹԷ
2
տառանիշերով
(
թիֆլիսեան
տպագիրը
նշուած
է
ԳԹԹ
):
Պարոյր
Մուրադեան,
Ալեքսան
Յակոբեան
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
1.
Հ.
Ն.
Ակինեան,
Կիւրիոն
կաթողիկոս
Վրաց,
Վիեննա,
1910
2.
Գիրք
թղթոց,
Երուսաղէմ,
1995
3.
Պատմութիւն
Սեբէոսի,
աշխատասիրութեամբ
Գ.
Աբգարեանի,
Երեւան,
1979