Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յայն առաջին ժամանակին,
Որ զպտղաբերքն տնկեցին,
Յառաջ զբաժակն գովեցին,
Քաւիչ մեղաց անուանեցին.

Ա՛յ, լից ու տուր, ա՛յ, լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Պատեցին, բոլորեցին,
Պայծառ ծաղկօք զարդարեցին,
Ամէն պտղով զայգին լցին,
Ապա զայգուն գովքն ասացին.

Ա՛յ, լից ու տուր, ա՛յ, լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Քո պատկերդ է վարդենի,
Շուրջ ու բոլորդ արմաւենի,
Քո ծառ ու տունկդ է նշենի,
Պտուղ բերէ քաղցր ու բարի.

Ա՛յ, լից ու տուր, ա՛յ, լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Քո կոճերն ելէր շիտակ,
Երկայնացէր զերդ բարունակ,
Ճուղք արձակէր մանր ու բարակ,
Խաղողն ի կախ թուխ ՚ւ սպիտակ.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Քո կոճերդ է ի կանգուն,
Ողկոյզն մեծ եւ քաղցրագոյն,
Պտուղն ի վառ դէմ արեւուն,
Քան զկանթեղ մէջ գիշերուն.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Քո ճղերն երկայն ի ման,
Կուզեր կանդեղ է յանդիման,
Յանկարծակի լուսդ կու տան,
Ամէն ի քո տեսդ կու գան.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Յամառնայինն ժամանակ,
Այգէպըներն ելան դիտակ,
Աջոյ ձեռին սուր եւ դանակ,
Ձախոյ ձեռին կթոց, քաղալակ.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Երբ աշունն մոտենայ,
Այգեգործներն ելնուն ու գան,
Զքեզ քաղեն, ձգեն հնձան,
Յայնժամ կոխեն, ածեն յաման.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Զքեզ խփեն, այլվի բանան,
Լինիս գինի քաղցրաճաշակ,
Զքեզ տանեն գեղ ՚ւ ի քաղաք,
Մանկտիք խմեն զքեզ համարձակ.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Անուանեցին զքեզ բաժակ,
Որ դուն ի շուրջ գաս համարձակ,
Յամենայն գեղ ՚ւ ի քաղաք,
Քենով ուրախ կենան յերակ.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Շատ խռովներ հաշտեցնես,
Շատ սիրելիք կռուեցնես,
Շատ անխելքներ ի խելք բերես,
Եւ շատ խելօք այլ խեւցնես.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Թագաւորաց առջեւ երթաս,
Ո՛չ երկնչիս, ո՛չ վախենաս,
Շատ պարոնայք սպանանել տաս,
Շատ խալիաթ առնուս, գնաս.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Դու ես գունով զէտ մանուշակ,
Կարմիր եաղութ, ակն սուտակ,
Քեզ քահանայքն են մատռուակ,
Պատարագեն եւ տան բաժակ.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Սարկաւագներն լսեցին,
Սաղմոսելով ելան եկին,
Զքեզ խնկօք մեծարեցին,
Առեալ տարան յեկեղեցին.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Այլ եւ ի վեր մեծարեցին
Ի վերայ բեմին բազմեցուցին,
Պատարագի սուրբ սեղանին,
Ի ձեռն սուրբ քահանային.

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Կենաց բաժակ յանդորրութիւն,
Քաւիչ մեղաց եւ թողութիւն,
Քրիստոսի մարդասիրին
Փառք եւ պատիւ եւ գոհութիւն.

Ա՛յ լից ու տուց, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական:

Քո անունդ է Տիրատուր
Եւ իմ անունն` Աստուածատուր,
Զկթխան իլի արա ու տուր,
Թող շատ ապրիս իմ Խաչատուր:

Ա՛յ լից ու տուր, ա՛յ լից ու տուր
Զանուշ գինին անապական: