Չափածոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ
      
       Ի՜նչքան տենչացի
       Քե՛զ միայն երգել.
       Ամէն ինչ մոռնալ,
       Քե՛զ միայն հեգել։
      
       Ի՜նչքան տենչացի
       Քե՛զ միայն սիրել.
       Ամէն ինչ լքել,
       Քե՛զ միայն գրկել։
      
       Ի՜նչքան տենչացի
       Քե՛զ միայն յիշել.
       Ամէն ինչ դրժել,
       Քե՛զ միայն գովել։
      
       Ի՜նչքան տենչացի
       Քե՛զ միայն սեղմել.
       Ամէն ինչ զոհել,
       Քե՛զ միայն փրկել։
      
       Յուլիս 1919