ՄԱՄԲՐԷ
ՎԵՐԾԱՆՈՂՆ
ՈՒ
ՆՐԱ
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ
Ե
դարի
հայ
եկեղեցական
մատենագրութեան
մէջ
իր
ուրոյն
տեղն
ու
դերը
ունի
Մամբրէ
Վերծանողը,
որ,
ըստ
պատմագրական
աղբիւրների,
Մովսէս
Խորենացու
կրտսեր
եղբայրն
էր:
Մամբրէ
Վերծանողին
նուիրուած
իր
շահեկան
ուսումնասիրութեան
մէջ
Արամ
վրդ.
Քէշիշեանը
(այժմ`
Ն.
Ս.
Օ.
ՏՏ.
Արամ
Ա
կաթողիկոս
Մեծի
Տանն
Կիլիկիոյ)
հեղինակի
ապրած
ժամանակի
վերաբերեալ
զանազան
կարծիքների
համադրումից
յետոյ
գալիս
է
այն
եզրակացու
թեան,
որ՝
«Մամբրէ
Վերածանող
Ե
դարուն
430-էն
500
թուականներուն
միջեւ
ապրած
եւ
գործած,
թարգման
չաց
Բ
սերունդին
պատկանող
հեղի
նակ
մըն
է՝
«երկրորդ :
Դատելով
Մամբրէի
անուամբ
յայտնի
երկերից՝
նա
եղել
է
խօսքարուեստի
նրբութիւններին
քաջատեղեակ
մի
հեղինակ
եւ,
ինչպէս
երեւում
է,
իր
կարեւոր
մասնակցութիւնն
է
բերել
հայ
թարգմանական
գործին: :
Մամբրէ
Վերծանողի
մատենագիտութիւնը
բազմաժանր
է.
այն
բաղկացած
է
ճառերից,
իմաստասիրական,
քերականական
երկերից:
Հեղինակի
անունով
յայտնի
կամ
նրան
վերագրելի
են
հետեւեալ
հինգ
ճառերը՝
ա.
Ի
Ծնունդն
Փրկչին
ասացեալ
եւ
ի
Ծնունդ
նորին
ութ
աւուրն,
այդ
է`
Մկրտութիւն
(տպ.
Էջմիածին,
1992,
թիւ
Ա-Բ-Գ,
էջ
90-98`
ՄՄ
թիւ
1798
(440ա-449ա)
ձեռագրի
հիման
վրայ).
բ.
Ճառ
ի
յարութիւն
Ղազարու.
գ.
Վասն
յարութեան
Ղազարու
յաւուր
շաբաթի
(նախորդի
ընդարձակ
տարբերակն
է).
դ.
Նորին
ի
մեծի
գալստեան
Տեառն
մերոյ
Յիսուսի
Քրիստոսի
յԵրուսաղէմ.
ե.
Նորին
յաղագս
եկաւորութեան
Փրկչին
յԵրուսաղէմ
(բ.
-ե.
միաւորները
տպ.
Մատենագրութիւնք
նախնեաց
շարքի
հետեւեալ
հատորում՝
Կորիւն
վարդապետի,
Մամբրէի
Վերծանողի
եւ
Դաւիթ
Անյաղթի
մատենագրութիւնք,
Վենետիկ-Ս.
Ղազար,
1833,
էջ
35-54,
55-75,
76-87,
88-93,
իսկ
բ.,
ե.
միաւորները՝
առանձին
գրքոյկով՝
Մամբրէ
Վերծանողի
Ճառք,
Վենետիկ-Ս.
Ղազար,
1832,
Բ
տպ.,
1894:
Սրանցից
բ.
միաւորը
որոշ
ձեռագրե
րում
(ՄՄ
ձեռ.
թիւ
3782,
ԺԲ
դար)
եւ
Տարօնի
Առաքելոց
վանքի
Տօնա
կան
(ԺԳ
դար)
յայտնի
Երանելւոյն
Եղիշայի
հայոց
վարդապետի
անունով:
Մինչդեռ
ուսումնասիրութիւնը
պար
զում
է,
որ
Ճառը
վերագրելի
է
Մամբրէի :
Բացառուած
չէ,
որ
այն
մի
հատուածը
լինի
հեղինակի
այսօր
ան
յայտ
Յովհաննու
Աւետարանի
մեկնութեան,
իսկ
գ.
միաւորը`
դրա
վերարծարծեալ
ընդարձակ
ճառային
տարբերակը,
որ
շարադրուել
է
Մամբրէի
իսկ
ջանքե
րով:
Յայտնի
են
նաեւ
նշխարներ
Մամբրէի
ճառերի
հնագոյն
ընդօրինակութիւններից:
Այսպէս,
ՄՄ
թիւք
1921,
4997
ձեռագրերի
պատառիկ-պահպանակները
(Ժ-ԺԱ
դդ.
)
պարունակում
են
առանձին
հատուածներ
բ.,
ե.
միաւորներից:
Մամբրէ
Վերծանողի
մեզ
հասած
իմաստասիրական
միակ
եր
կը
Հարցմունք
Մամբրէի,
որ
գիտակ
էր
արտ[աքին]
փիլիսոփայութեան
եւ
պատասխանիք
Դաւթի
եռամեծի
եւ
Անյաղթ
փիլիսոփայի
խորագրով
հարցուպատասխանին
է,
որ
առ
կայ
է
ՄՄ
թիւ
1555
ձեռագրում
(285ա-290ա):
Մամբրէ
Վերծանողի
մեզ
ամբողջապէս
չհա
սած
Մեկնութիւն
քերականի
երկի
մի
հատո
ւածն
է
Դատումն
քերդա
ծայ
սկսուածքով
հատուածը
(ՄՄ
ձեռ.
թիւ
2382,
տպ.
Ն.
եպս.
Պողարեան,
Մայր
ցուցակ
ձեռագրաց
Ս.
Յակոբեանց,
հտ.
Դ,
Երուսաղէմ,
1969,
էջ
558),
որ
դրսեւորում
է
հեղինակի
քերականագիտական
կարողութիւնները:
Յակոբ
Քեօսէեան