Նոր Ջուղայի հայուհիների տարազը…

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նոր Ջուղայի հայուհիների տարազն ըստ հոլանդացի ճանապարհորդ եւ նկարիչ Կոռնեյ Լը Բրիւինի (1652-1727)
      
      
       [1703]
       * , չնայած որ հագուստը «այնքան էլ մաքուր չի եւ չալմաների ծալքերն այնքան էլ խնամքով չեն արուած: Բացի դրանից հայերին չէր թույլատրւում չալման կրել պարսկական ձեւով, ինչպէս նաեւ կանաչ մաշիկներ կրել» ։
       Ըստ լը Բրիւինի, հարուստ հայուհիների հագուստը շատ թանկարժէք է։ Նրանք իրենց գլխին կրում են թանկագին քարերով ու մարգարիտներով զարդարուած ժապաւէն, իսկ նրա տակ երկու մատ լայնութեամբ, նույնպէս ոսկեզօծ շամբարայ։ Իսկ այտերի շուրջը աւելի քան քսան մարգարիտներով ընդմիջուող, ոսկէ դուկատներ եւ այլ զարդեր, որոնք անցնում են կզակի տակով:
       * ։ Երրորդը՝ «լաչակը» («Letsiek») եւս ասեղնագործ է եւ այս երկու քօղերի տակից, ետեւի կողմից, թիկնոցաձեւ իջնում է մինչեւ հագուստի ներքեւի մասը:
       Կանայք հագնում են ձեռագործ տաֆտայից, կամ մի այլ հարուստ կերպասից շապիկ, որը բաճկոնից քիչ կարճ է: Դրա վրայից հագնում են մինչեւ ծնկները հասնող մի «արխալուղ» ( «Argalog»), իսկ դրա վրայից ծաղկաւոր կերպասից մի բաճկոնակ («Takala»): Այս բոլորի վրայից հագնում են ոսկեկար կերպասից սիբիրեան սամոյրի մորթով երկտակուած բաճկոն («Katebie»):
       Կանայք գծաւոր, կարմիր—ճերմակ սատինից անդրավարտիքներ «ոտաց շոր» - «Wotaets-sjoor») են կրում, ապա նաեւ կարմիր կամ դեղին մաշիկներ «բափուջներ» - «Paepoet-sjes»), քանի որ, ինչպէս տղամարդկանց, հայ կանանց էլ արգելուած էր կանաչ մաշիկներ կրել:
       Գօտին, որ 3—4 մատ լայնութիւն ունի, գործուած է ոսկէ, կամ արծաթէ փորագրուած թաղանթներով եւ զարդարուած է թանկագին քարերով: Այս գօտին նրանք կապում են աւելի լայն մետաքսէ գօտու վրայից։ Հարուստ կանայք վզից կախում են 2—3 ոսկէ շղթաներ, որոնցից մէկիg կախուած է լինում անուշահոտով լի մի սրուակ, իսկ միւսներից՝ ոսկէ դուկատներ։ Սրանց հետ միասին նրանք կրում են նաեւ մարջանէ մի վզնոց, որը 2-3 հատիկը մէկ ընդմիջւում է մէկ կամ զոյգ ոսկի դուկատներով: Սրանցից բացի կանայք կրում են նաեւ ոսկի ապարանջաններ ու մատանիներ:
       Ամռանը մորթէ բաճկոնի փոխարէն նրանք անթեւ, մինչեւ ծնկները հասնող մի այլ բաճկոն (Koer-toek) էին կրում ։
       Ի տարբերութիւն կանանց, օրիորդներն այնքան էլ քողարկուած չեն: Հիմնական տարբերութի ւնր գլխի յարդարանքի մէջ է: Նրանք միայն պարանոցի շուրջն են քող կրում, իսկ գլխին՝ ոսկուց ու արծաթից ձեռագործուած մարգարտազարդ ապարոշ են կրում ։
       Լը Բրիւինի եզրակացութեամբ, փողոց դուրս եկող հայուհին գրեթէ ոչնչով չէր տարբերւում պարսկուհիներիg:
      
      
       Աղբիւրը՝ Է. Թաջիրեան, Կոռնեյ Լը Բրուինի «Ուղեգրութիւնը» որպէս հայ գաղթօջախների պատմութեան ուսումնասիրման աղբիւր, - «Էջեր հայ գաղթավայրերի պատմութեան», Երեւան, 1996, էջ 122-145։