Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

/29բ/ Թվոյն 1696 նոյեմբեր 15-ի Պռասլօվ էի ընտանեօքս: Եւ ի Հայոց թվոյն ՌՃԽԵ նոյեմբերի Ե (5) էինք ի Պռասլօվ. այսուհետեւ գիտելին Աստուած է, թէ ուր պիտի բնակիմք:

Թվոյն 1696 յօգոստոսի ամսոյ 20 պատերազմեցան Նէմցան ու Թուրքն. եւ էր Նէմցանու սէրազգէրն քուրվիրշտն Սաքսն, որ է լօթռան, ոչ կարացին յաղթել միմենաց. ապա սակաւ Թուրքն զէն արաւ Նէմցայու, մէկ քանի •էնէրալ ինկաւ, մէկն •էնէրալ Հայեզլերն է, այլոց անուն չեմ գիտեր:

Թվոյն 1696 յուլիսի 15 փիրինծ Սաւօյն հաշտեցաւ հետ Ֆռանցա թագաւորին:

Թվոյն 1697 հաշտեցան Ինկիլիզն ու ֆէլէմէնկն հետ Ֆրան/30ա/ցայու թագաւորին եւ հաշտեցուցին եփրատօրն այլ ի հետ Ֆրանցուսին:

Թվոյն 1697 փետրվարի 28, այլ եւ Հայոց թվոյն ՌՃԽԶ փետրվարի ԻԸ (28) Պռասլօվ գրեցի այս տէֆտէրս, որ Պռասլօվ խրիտ իմ արեր Նիրընպէռքու ըռզակ:

Թուրքաց երկրի խար•, դանակ տէստէն ԺԵ (15) չէսկի լաւն: Բ (2) ծիթնար, դեղին թէնէքէ. ծիթնարն Խ (40) թուվարտի: Ասեղին Ռ (1000)-ն գինն ԺԶ (16) չէսկի:

Ե[ր?]կան իլան տիլի չալղի, պօյն Ե (5) թիզ ու նեղ լինի, գինն ԼԲ (23) թուվարտի Ճ (100)-ն:

Ածելի, վրան գրվածն, գինն ԺԴ (14) չէսկի` տէստէն, առանց գիրն` ԺԲ (12) չէսկի:

Լաւ թուրն, վրան գրված յեալտզով, գինն մէկ-մէկ թուրվատի: Օրթապօյ թուրին գինն է թուվարտի, դէստէն ԺԲ (12) հատ է:

Կնկան մատնոց գինն ԼԸ (38) չէսկի տուզինըն, Ֆռանցուսի մատնոց գինն Ծ (50) չէսկի:

Ճերմակ սիմ գինն` տէստէն ԺԳ (13)-ական չէսկի:

Ղատախ գինն տէստէն Է (7) ու կէս չէսկի (ուրիշ գրչէ). Մանտր դանակ` ԺԱ (11) տէստէն մէկ թուվարտի:

Աղըզ ղօփուզի գինն` տէստէն Ը (8)-ական չէսկի: Սեւ կոթ դանակ գինն` տէստէն ԻԵ (25) չէսկ ու կէս:

Դեղին չախմախ տէստէն ԺԲ (12)-ական չէսկի:

Պօն•ուխներ` •երմակ, դեղին, կապուտ, գինն տէստէն ԺԵ (15)-ական չէսկի:

Կարմիր սուտ մէր•ան, տէստէն գինն ԺԸ (18)-ական չէսկի: Առանց գիր դեղին շամտան, տէստէն ԻԵ (25) չէսկի, վրան դրած մեծ շամտաներ կան` Բ (2)-ն մէկ տէստէ, Դ (4)-ն մէկ տէստէ, Զ (6)-ն մէկ տէստէ, գներն` մեկին ԾԵ (55) չէսկի, Ծ (50) չէսկի, ԽԵ (45) չէսկի:

Մանտր մկրատներուն գինն տէստէն ԻԴ (24) չէսկի, մեծերուն գինն ԼԵ (35) չէսկի, օրթայ պոյն Լ (30) չէսկի: Չախու գինն մէկ-մէկ թուվարտի ցածն, լաւն Հ (70) չէսկի տէստէն, մանտրերուն գինն լաւն Ծ (50) չէսկի:

Մոմի մկրատ, տէստէն ԻԵ (25) չէսկի. եւ այլ մանտր դանակ, տէստէն ԾԶ (56) հատ է, գինն ԽԹ (49) չէսկի:

Մեծ հայլիին գինն մէկ թուվարտի:

Պիպեռի չաղացներուն գինն Ի (20) չէսկի, օրթայ պօյ հայլիին գինն տուզին մէկ թուվարտի:

Նիրընպէռքու մատնեստանունն գինն տուզինան 45-ական չէսկի, լաւն ու ցածն մէկ զմէկի վրայ:

Չախմախ քարն Ճ (100) մէկ թինֆ: Քառթայ լաւն Է (7) չէսկի, ցածն` 6 չէսկի: Ավել 25-ն ԾԶ (56) չէսկի:

/30բ/ Թվոյն 1696 յունիսի 10 մեռաւ Լեհաց թագաւորն, որ էր Սօպէցկին ի Վարշօվ եւ ունի երեք որդի եւ մեկ դուստր. մեծ որդոյն անուն է` Ետքուփ, միջնեկ որդոյն անուն է` Աղեքսանդրի եւ փոքր որդոյն անուն է Կոստանդին: Եւ դուստրն առեր է տուքս տու Պավերան: Մեծ որդին Յեաքուպն առեր է եփրատօրին քէնին եւ է պա•անախ եփրատօրին:

/31ա/ Թվոյն 1697 յօգոստոսի 15 թագաւոր քուրվիրշտն Սաքսն ի Լէհաց ազգին, որ էր լօթռան եւ եղեւ կաթուլիկ, ապա Լէհաց մեծ իշխանքն կէսն կուզին զինքն, կէսն չէ:

Թվոյն 1696 յուլիսի ամսոյ 10 Մօսկօֆու թագաւորն առաւ Ազախ վէրայով եւ ի Հայոց թվոյն ՌՃԽԵ յունիսի Լ (30):

Թվոյն Հայոց ՌՃԼԴ, Լաթենացոց 1685, ես եկի սեպտեմբերի 20 Թուրքաց երկրէն` Պ[է]րրղատու ի Պուտիմ, անտի Գօմորան, որ է Մա•արու երկիր, անտի Յեանըղ, անտի հոկտեմբերի 1 եկի ի Վեննա, որ է Պէջ եւ է թախտ ենփերատօրին:

Թվին ՌՃԼԵ-ին եւ Լաթենացոց 1686 ես պսակ առի որ է ամուսնանալ, ի Վեննայ, յունվարի 15, սուրբ Ըստեփաննոս եկեղեցին, որ է եպիսկոպոսարան:

Թվոյն 1685 եւ ի Հայոց թվոյն ՌՃԼԴ-ին սուլթան Մէհմէտն իջեցուցին իւր թախտէն եւ իւր եղբայր սուլթան Սուլէյմանըն թագաւորեցուցին ի Կոսդանտինուպօլիս. զսուլթան Մէհմէտն Կեօզ խափսին դրին եւ մեռաւ այնպէս:

Դարձեալ թվոյն 1687 մեռաւ սուլթան Սուլէյմանն եւ թագաւորեաց իւր եղբայրն սուլթան Ահմէտն եւ ի Հայոց թվոյն ՌՃԼԶ:

Թվոյն 1686 եւ ի Հայոց ՌՃԼԵ-ին սերտեմբերի 2, օրն երկուշաբթի, կէս օրէն ետոյ` Բ (2) ժամուն, Նէմցայու ազգն առաւ ի Պուտիմ ի Թուրքէն: Եւ էր Պուտիմու մէջն վէզիր Ապտի փաշան, յէնիչէրի աղայութենէ ելած էր, եւ այլ Սուլէյման փաշան, որ էր քեահեայ պէկութենէ ելած եւ այլ Կիշի Ապմետ աղան էր քեահեայ պէկի, եւ էր յէրլի յէնիչէրի, աղասի էր Սաքչալի Մէհմէտ աղան, որ Մէմի աղա օղլի կասեն իւրեան, Սուլէյման փաշան Կիշի Ահմէտ աղան եւ Սաքչալի Մէհմէտ աղան գերի եղան եւ գին տվին` ելան, ապա Ապտի փաշան ըսպանեցին Նէմցաներըն յիւրուշ եղած օրն:

Եւ այլ այս տարոյ մէջն հոկտեմբերի ամսոյ գնաց փիրինծ Լոյն, որ է մարկռօֆ տէ Պօտն, էառ Փէչօյ, Շքլօվուշ եւ Գափուշվար:

Դարձեալ թվոյն 1687 եւ ի Հայոց ՌՃԼԶ-ին յօգոստոսի 25 Նէմցան առաւ Օսէկ եւ Փօ•օղայ եւ էր սէրազգէր •էներալ Տանի Վէժթն:

Թվոյն 1688 եւ ի Հայոց ՌՃԼԷ-ին յունվարի 9 Նէմցան առաւ Էկրէ վէրայով, եւ շատ այլազգի քրիստոնէ եղաւ մնաց Էկրէ: Եւ ի սոյն ամսոյ եփրատօրն իւր որդին թագաւոր արաւ Մա•արու ի Փօժօն:

Թվոյն 1688 եւ ի Հայոց ՌՃԼԷ յունիսի ամսոյ 5 Նէմցան առաւ Ըստօնի Պէլըրղատ վէրայով. եւ էր միջի փաշան տէրէնտէցի շէյխ օղլի Ահմէտ փաշան երետ զբերթն եւ ինքն ու միջի լինող Թուրքն ելան գնացին դէպի Թունայու Պէլըրղատ:

/31բ/ Թվոյն 1688 քուրվիրշտն, որ է տուքայ տու Պավէրան, սա էառ Մեծ Պէլըրղատն ի Թուրքէն յիւրուշով սեպտեմբերի ամսոյ 15:

Դարձեալ թվոյն 1689 եւ ի Հայոց ՌՃԼԸ յունիսի 5 առին Սէկէվթար վէրայով, միջի Թուրքն •ամբեցին դէպի Սօֆիայ:

Թվոյն 1690 առին Գանիժայ վէրայով, որ է Սէկէթվարու Գ (3) օրէն •անապարհ ի ներս:

Դարձեալ թվոյն 1691 առին զՎարատ վէրայով, եւ էր Նէմցայու ազգէրին սէրազգէրն •էնէրալ Հայիզլէրն, սա էառ Վարատ:

Թվոյն 1691 մարտի ամսոյ 12 Ըստամպօլ թագաւորեաց սուլթան Մուստաֆայն, որ է որդի սուլթան Մէհմէտին. եւ Հայոց թվոյն ՌՃԽԳ (1694) մարտի Բ (2) թագաւորեաց սուլթան Մուստաֆան ի Կոստանդնուպօլիս:

Թվոյն 1682 էյի Պաղտատ սեպտեմբերի ամսոյ 5, ետոյ նաւըն մտայ գնացի Պասրա, դարձեալ նոյեմբերի 30, դարձեալ եկի, ի Պաղաատ, անտի Բէրքիւտ, անտի Մուսուլ, անտի Մէրտին, ետոյ Տիարպէքիր: Փետրվարի 20 ելայ Տիարպէքիրու, Յարութեան օրն եկի ի Սեբաստիայ, Նոր կիւրակի եկի Թօխաթ մայրս տեսի, ետոյ ելայ Թօխաթու մայիսի 25 եկի Զիլէ, անտի Էնկիւռի, ետոյ Պէկպազարի, անտի Ըստամպօլ. Ըստամպօլու ելայ յուլիսի 28 եկի Պէլըրղատ, ետոյ Պուտիմ, յօգոստոսի 30 հասայ ի Պուտիմ, նստայ հոն:

Թվոյն 1685 սեպտեմբերի 12 Նէմցան առաւ Ույվար եւ էր Ույվարու մէջն առնաւուտ Խօ•օղլին փաշայ: Եւ էր Նէմցայու սէրազգէրն տուքա տ Լօրէնըն, որ Հէրձուկ կասէին Ալամանակ, 45 օր ծեծ[եց] Ույվարու բերթն ետոյ յիւրուշով առաւ, մէջի Տա•իկըն ամէնն կոտորեցին: Դարձեալ իմ կողակիցս Ույվարու է, եւ էր ազգաւ այլազգի եւ մեծի զարմէ, որժամ որ Նէմցայու ասկէրն Ույվար առաւ սա այն ժամ գերի եղաւ, անտի ուղարկեցինք Վեննայ զինքըն Բ (2) դստերովն. եւ փոքր դուստրն խիստ սիրուն էր, եւ էր Զ (6) տարեկան, նա առաւ փիրինծ Սավօյըն, մօրն կամաւն, եւ ուղարկեաց իւր մօրն, որտեղ որ է իւր երկիրն, սա մեծ փառաց եւ տեօլվէթի հասաւ, եւ է անունըն աժմս Օլօմպիեայ Պէնէտիքտայ: Եւ ես ետոյ պսակ առի հետ ընկերոչս Վեննայ, յունվարի 15, սուրբ Ըստեփաննոս եկեղեցին, որ է եպիսկոպոսարան. եւ էր այն ժամ այս մեծ դուստրս 8 տարեկան: Դարձեալ որժամ քրիստոնէ եղան ընկերոչս կնկայհայր եղաւ Տիօտաթօն. եւ դստերըս եղաւ եփրատօրին Հօֆցօլմաստօրին խաթունն, որ է մեծ խազնատար ասրյ (sic) երիկն թագաւորին, եւ թվոյն 1686 դեկտեմբերի 22:

Թվոյն 1695 փետրվարի 25 էյի Վէնետիկ, կեցա 8 օր, ետոյ ելայ գնացի փօստով Պօլօնիայ, անտի Ֆլօրենցայ, անտի Ալիկուռնայ, մնացի 3 օր, ետոյ մտայ նաւըն, ապրիլի 11, օրն չորեքշաբթի, գնացի ի Մառսիլիեայ, հասանք 6 օրն, ապրիլի 17 մտանք ի Մառսիլեայ, որ է Ֆռանցուզ թագաւոր հրամանուցն, եւ է լաւ իսկէլէ. /32ա/ եւ է քաղքին մէջ տեղն լիմանն, որ թագաւորական չէքտուրիքն հոն են ամէն տարի, •էմն 40 չէքտուրի է: Սուրբն Աղքատ Ղազար հոս է նահատակվեր, պատկերն շինած է մէկ աղբիւրի վերայ, որպէս որ գլխատեր են, եւ այլ Մարիամ Մակդաղենացուն •կնաց մաղարան հոս է:

Դարձեալ գիտութիւն լինայ ձեր հրամանուցն, երբ Ալիկուռնայու նաւըն մտնուս գնաս դէպի Մառսիլիեայ, ծօվօվ 300 միլ է, ուզենաս կու հանդիպիս Ճընվայ, որ ինքն իւրեան տուքայ է, որպէս որ կրանտուքն Ֆլօրէնցայու, եթէ չուզենաս շիտակ կերթաս Թօլօն, որ է Ֆռանցայու թագաւորին եւ է մեծ լիման. եւ թագաւորական գուռսան նաւերն, որ են պատերազմօղք ի վերայ ծովուն, •էմն 90 նաւ է, որ ամենայն ժամ ձմեռն հոն զըշլայմիշ կանեն:

Թվոյն 1695 յօգոստոսի 30 դարձեալ եկի ի Վէնէտիկ, մնացի 4 օր, ետոյ ելայ Վէնէտիկու եկի Աղուստիեայ, որ է Ավուշփուռք եւ է Օգոստոս կայսերն շինած. հոս է եփրայտօրին թագն եւ հոս կու լինի կօռօնայցիոն: Անտի գնացի Նիրընպէռք 4 օրն, սեպտեմբերի 1, անտի Լայփսիկ, որ է քուրվիրշտն Սաքսին եւ է լօթռան արենատ (sic) երկիրն, անտի եկի Պռասլօվ, որ է Շլէզիեայ եւ է եփրայտօրին, կէսն ուղղափառ են եւ կէսն լօթռան են:

Թվոյն 1695 հոկտեմբերի ամսոյ 1 ելայ ի Պռասլօվու եկի ի Լօվ հոկտեմբերի 26. այսուհետեւ գիտելին Աստուծոյ է, թէ այլ ուր պիտի գնամ եւ մնամ. կամք տեառն օրհնեալ եղիցի:

Թվոյն 1696 մայիսի 5 ելա Լէհաց երկրէն` Լօվու ընտանեօքս, եւ ի Հայոց թվոյն ՌՃԽԵ ապրիլի 25 ելայ Լօվու, եկայ Պռասլօվ ընտանեօքս մայիսի 28:

Թվոյն 1693 օգոստոսի 15 ելա Վեննայու ընտանեօքս գնացի դէպ ի Լէհաց երկիրն` Վարշօվ, անտի մարտի 15 ելա գնացի ի Լօվ:

Թվոյն 1695 յուլիսի 10 ելայ Մառսիլիեայու գնացի Ալիկուռնա, Մալթայի նավօվ, 8 օրն հասանք Ալիկուռնա եւ ի Հայոց թվոյն ՌՃԽԵ յունիսի 30, օրն հինգշաբթի:

/33ա/ Թվոյն 1688 յուլիսի 1 ծնաւ Մարիյա Թրէղին, օրն երեքշաբթի, կէս օրէն ետոյ` 2 ժամուն, ի Վեննայ. եւ եղեւ կնքահայր սորա եփրատօրին Հօֆցօլմաստօրն. եւ է մեծ խազնատար, որ է անունն Ըսգալվինիծն, որ կու բնակի ի Վեննայ. եւ ի Հայոց թվոյն ՌՃԼԷ (1688)-ին յունիսի ԻԱ (21), օրն երեքշաբթի, ի Վեննայ:

Թվոյն 1695 ապրիլի 23 երեքշաբթի, կէս օրէն ետոյ` 2 ժամուն, ծնաւ Ֆուրուղինայ Կատարինան Լէհաց երկիրն` Լէվ, եւ ի Հայոց ՌԽՃԴ-ին ապրիլ է ԺԳ (13) ի Լէվ, որ է Լօվ. եւ սորա կնքահայրն է անունն բան Քրիստօֆ, որ է Լաղուպն Ըստէտգօվիչ եւ այլ բան Տօմէնիքին կողակիցն, որք բնակին ի Լօվ եւ են ազգաւ Հայ: