Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ո'վ մահ, հետ ինձ ինչ արիր, իրիցկինս ինձմէ բաժանեցիր,
Մնացի խեղճ, ողորմելի, զիս իւր տեսուն զրկեցիր:
Վայ ասելով ես կտոչորիմ, այլ մխիթարանք մի չունիմ,
Երերման կամ եւ տատանիմ, ..........................................:

Ահա մնացի այրի, խոցոտեալ սիրտս կարօտի,
Այլ դիմաց ճարակ մի չունիմ, ողորմած աստուած ողորմի:
Նմանեցայ որպէս բու, որ անվայր վայրիքն կու կենայ,
Արժան եմ ես խոցոյս, որ իմ կեանքս հարամանայ:

Է', Ալմաստ, անգին ճուհար, ի մէջ դու մտացս գտվար,
Երեք օր պառկար, մեռար, օր յիսնէ շուտով բաժնեցար:
Սիրուն, գեղեցիկ պատկեր, զիս անտէր թողիր գնացիր,
Ա՞յդ էր քո ղավլն հետ ինձ, զարկեցիր մէջքս կոտրեցիր:

Է', Տէր, տուր համբերութիւն, այրեցաւ իմ սիրտս բոցուն,
Խեղճ, ողորմելի մնացի, միթէ դուն անես թողութիւն:
Րաբուն բարի, տէր Յիսուս, արժանի եմ ես այս խոցուս,
Իմ խնդիրքն ի քեզ այս է` բժշկես զիս ի այս ցաւուս:

Է', անգէտ էրէց յիմար, աշխարհէս դու ի՞նչ շահեցար,
Հալալ ու հարամ արիր եւ յետոյ կնոջէդ այլ զրկեցար:
Ցանկամ թ՚երազիս տեսնամ, որ սրտիս կարօտն անցանի,
Գիշեր ու ցորեկ կայրիմ եւ ոչ ոք ունիմ սիրելի:

Ա'յ, իմ շնորհալի սիրուն, ահ կանիր լուսուն կարօտուն,
Քո պատճառն ես եղա, զրկըւար Քրիստոսի լուսուն:
Սար ու ձոր դարձէք ի լաց, վա~յ ասացէք իմ չար մեղաց,
Կարօտ էր սուրբ գերեզմանին, հասրաթով գնաց ի ձեռացս:

Աւր հոգեւարին ասաց. Ինձ հալալ արէք սիրելիք,
Ես գնացի, բարով մնացէք, աղաչեմ զիս չի մոռնէք:
Ցորէկն զիս յիշեցէք, կիրակմտի ինձ խունկ ծխեցէք,
Ինձ պաշար պատարագ տվէք եւ աստուած ողորմի ասացէք:

Այրի Ովանէս էրէց, մէջ մեղաց քանի՞ կաս դու քուն,
Մեղայ ասա եւ լեր արթուն, մատո Կուսին միշտ գոհութիւն: