Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԲ (623) Ար•էշն էառ Թուրքն, ըստ Սամուէլի ՀԴ (625)-ին:

ՃԺԳ (664) երեւեցաւ սուրբ Խաչն Վարագայ, ի ժամանակս Վարդ Պատրկին:

ՆԿԵ (1016) Սենեքերիմ թագաւորն Վասպուրականի ետ զՎան ի Վասիլ թագաւորն Յունաց եւ էառ զՍուվազ փոխան նորա. եւ ինքն գնացեալ անդ հինգ որդւովքն:

ՈԿԲ (1213) մեռաւ Մխիթար վարդապետ մականուն Գօշ կոչեցեալ:

ՊԼԵ (1386) Լա[ն]կ Թամուր եկն ի Թաւրէզ, ի Վան. աւերեաց զամենայն երկիրսն. եւ շատ գերի առեալ տարաւ ընդ ինքեան յերկիրն Սմրղանտայ. եւ անդ սատակեցաւ ՊԾԵ (1406):

ՊՀԸ (1429) Ջհանշահն էառ զՇամշուլտոյ բերդն:

ՊՂ (1441) Լուսաւորչի աջն ի Սըսայ գողացան եւ բերին յԷջմիածին:

ՋԲ (1453) սուլթան Մահմատն էառ զՍտամբօլ:

ՋՂԹ (1550) սուլթան Սիւլէյման էառ զՎան:

ՌԺ (1561) Շամիրամայ ջուրն բերին Վանայ այգիքն. չորս ամիս դատեցան, ութ հազար սարակ քաղաքէն գնաց, թող զգիւղօրէիցն:

ՌԻԹ (1580) մեծ եւ առաջին շահ Աբասն ի Մաշադ թաղթ նստաւ:

/124/ ՌԽ (1591) Քօռ օղլին, Գզիր օղլին, եւ այլ բազումք եղէն Ջալալիք:

ՌԾԳ (1604) Ջղալ օղլի սարդար Սինան փաշայն եկն ի Վան, եւ գնաց ի վերայ շահին:

ՌԾԵ (1606) երկրորդ անգամ եկն Ջղալ օղլին եւ կոտորեցաւ ի շահէն. եւ գնացեալ ի Յամիթ սատակեցաւ:

Ի սոյն թուին մեծ սով անկաւ, որ շուն եւ կատու կերին, նաեւ մարդագայլքն երեւեցան:

ՌԿԳ (1614) առաջին շահ Աբասն զԷջմիածնի քարերն եւ զԼուսաւորչի սուրբ աջն տանել ետ ի Յասպահան:

ՌՀ (1621) յունվարի 12, ծովն Ըստամբօլայ պաղեցաւ, որ մարդ շրջէր ի վերայ:

ՌՁԴ (1635) սուլթան Մուրատն եկն յԵրեւան եւ ինն օր էառ զնա. եկն ի Թաւրէզ եւ անտի ի Վան, եւ ապա գնաց ի Ստամբօլ, եւ դարձեալ զկնի երից ամաց եկն ի վերայ Բաղդատայ եւ յաւուրս երեսուն եւ ութ մեծաւ զօրութեամբ էառ զնա:

ՌՂԷ (1648) ապրիլ 2, աւագ ուրբաթու գիշերն, սաստիկ շարժ եղեւ ի Վան քաղաքին եւ շատ աւերութիւն եղեւ եւ բազում մարդիկ մեռան:

ՌՃ (1651) անի•եալն Չօմար եւ Խօշա/125/պայ պարոնն թալանեցին Վարագայ վանքն. եւ սուրբ Նշան եւս գերի տարան, զոր Մարխաս Չալապին ազատեալ եբեր զկնի չորս ամաց, եւ եդին յեկեղեցի Տիրամօրն:

ՌՃԻԷ (1678) Բաքըր փաշայն էր ի Վան. սա Խօ•այ Ալխասն կախեաց, որ Լէշկեր ասէին, հետ կլուն շատ կռուան:

ՌՃԻԸ (1679) Մուսլի փաշէն էր ի Վան, որ հրամայեաց Հայոց մորուս թողուլ:

ՌՃԻԹ (1680) Ջանփօլատ օղլին. սա զԿայի լա• եւ զՉրթաւ օղլին խեղտեաց. հրամայեաց Հայոց գօտիկ վեր առնուլ եւ գտակ դնել. սորա ջորին ծընաւ եւ ինքն աստ մեռաւ:

ՌՃԼ (1681) Նիշլի Ալի փաշէն էր ի Վան. քարախառն կարկուտ եկն Ըստամբօլ, որ մէկ` հարիւր գրամ կշռեցին:

ՌՃԼԱ (1682) Չալանգլի Ալի փաշէն. ի սորա ժամանակն շինեցաւ սուրբ Յակոբն:

ՌՃԼԲ (1683) Կօ•այ Օմար փաշէն, Խօշապայ Միր-Շամղդին զՆալբանդ օղլի Ղադր աղէն եւ Շաթր օղլի Իբրահիմ աղէն սպանեց: Ի սոյն թուին դարձեալ մարդագայլն երեւեցաւ:

ՌՃԼԴ (1685) Ճաֆար փաշէն. սա զգող Մանսուր եւ զկոյր Էդգարն կախեաց. եւ պլիկ ետուր:

ՌՃԼԵ (1686) խաղնատար Ալի փաշայն էր ի Վան:

ՌՃԼԶ (1687) Կայայլի Կօզօղլի Մահմատ փաշէն եկաւ. չի թողին քաղաքն, ելան Աւանց դէմ թալանեցին, խաղք ու [խայտ]առակ յետ ջամխեցին:

/126/ ՌՃԼԸ (1689) Կաթր Հասան փաշէն. սա զՋամուշ Մահմատ աղէն, Շապան աղէն եւ Ջաֆար աղէն տարաւ Արտամետն սպանեց. աղայոց մահն եղեւ շատ:

ՌՃԼԹ (1690) Չոլախ, ըստ ոմանց Թօփալ, Օմար փաշէն եկաւ:

ՌՃԽ (1691) Տուրսուն Մահմատ փաշէն եկն ի Վան:

Ի սոյն թուին սուլթան Սիւլէյման առաքեաց վայվատայ ի քաղաքս Վան, եւ թղթով ժողովեաց զխարաջն` ալայ, աւսատ, ատնայ:

ՌՃԽԱ (1692) Սօֆի կամ Սարի Օմար փաշէն եկաւ Վան. Մարդանենց Ատոմն եւ Շէկ Միրզէն կախեց:

Ի սոյն թուին դարձեալ Կօ•այ Իսմայիլ փաշէն եկն ի Վան. սա խարաջն ինքն ժողովեաց:

ՌՃԽԲ (1693) Մուրթաղայ փաշէն եկն ի Վան. սա չաւուշ քահեայսին սպանեց:

ՌՃԽԴ (1695) Գուռ•ի Մահմատ փաշէն եկն ի Վան. սա երկու անգամ մահթու էառ վանօրէից:

ՌՃԽԵ (1696) Չարաֆիլ օղլի, ըստ ոմանց Չալապի Իւսիւֆ փաշայն եկն ի Վան:

ՌՃԽԶ (1697) Տաֆայ Տուրսուն Մահմատ փաշէն եկաւ Վան:

ՌՃԽԷ (1698) Տաֆայ ծերունի Ալի փաշէն եկն ի Վան, ըստ ոմանց Իսմայիլ փաշէն. սա գնաց վերայ Մանծկերտու, Շատօն սպանեց:

ՌՃԽԸ (1699) Վանայ կուլ մարդագլուխ ըռմ առեց Հայոց:

ՌՃԽԹ (1700) Տաֆայ Սարի կամ Սըրքայ Օմար փաշէն եկն ի Վան. գնաց վէր Խիզնայ. մանղուլ եղաւ գնաց: Վանայ կուլ կրկին Հայոց մարդագլուխ մէկ ղուռուշ խարաջի կոտոր ժողովեցին դաւթարով:

ՌՃԾ (1701) ծերունի Իբրահիմ փաշէն եկն ի Վան: Ի սոյն թվին ծերունի Իբրահիմ փաշէն աստ մեռաւ:

/127/ Ի սոյն թուին մարտի 7, մեծ պահոց, սաստիկ շարժ եղեւ Վան, որք ամենեքեան դուրս ելին ի քաղաքէն:

ՌՃԾԱ (1702) Կարա Կուլախ Մուստաֆայ փաշէն եկաւ Վան. սորա աւուրս Վան քաղաքի ռհաթ կարի նեղացեալ էին ի ռէս Թօխմախ Միրաքէն, գնացեալ օր մի զտուն կոխեցին, եւ նա մտեալ էր ի հաւու բոյնն, փ[ն]տռելով գտին, եւ չուան եդեալ յոտս քաշելով մեռուցին, եւ այնպէս բերեալ արկին միջին դարգախն: Փաշայն իմացաւ, որ խօ•այ Ջանգուլն էր արեր, Արապկերցի Չիման Չալապին ի հետն էր, նա յղեց բերաւ տարաւ մօտ փաշայն. փաշայն Ջանգուլն խեղդել ետ, եւ զվեց հարիւր ղուռուշ ըստակ էառ քաղաքիցն. թէ «Ձեր գլխու էսպէս բա՞ն անէքե:

ՌՃԾԲ (1703) Ավտի փաշէն եկն ի Վան:

Ի սոյն թուին Դահի•ենց խօ•այ Սաֆարն Ֆռանկստանայ եկն, հարիւր քէսիմալ ունէր, կուլ թալանեց:

ՌՃԾԳ (1704) յունիս 28, Տօռի•ան Ահմատ փաշէն եկաւ Վան. սա Աւանուց սուրբ Յովհաննէս ժամատունն շինեաց. ասէին թէ Հայու տղայ է: Թագաւորէն գափուջիպաշի եկաւ տեղս` գլուխ կտրեց:

Ի սոյն թուին Վարդան վարդապետ սուրբն, Բաղիշեցի, վախ•անի:

ՌՃԾԴ (1705) դաւթարտար Քօսայ Խալիլ փաշայն եկն ի Վան:

ՌՃԾԵ (1706) Մաղթուլ օղլի Ալի փաշայն. սորա աւուրս ոհաթն նեղացեալ ի հարկապահանջութենէ երկրով կամէին Ըստամբօլ գնալ. ըխտիարներն եկին ի Բանտի-մահուց յետ դարձուցին:

Ի սոյն թուին շիրէն հարիւր լիտր երեք ղուրուշի ծախվաւ:

/128/ ՌՃԾԶ (1707) շինեցաւ սուրբ Պետրոս Առաքելոյ եկեղեցին ձեռամբ տէր Իգնատիոսին:

ՌՃԾԷ (1708) Չարքազ Մահմատ փաշէն եկն ի Վան:

ՌՃԿ (1711) օգոստոս 25, Ռաջապ փաշէն եկն ի Վան. սա սպան զԱլխան օղլի Հասան աղէն. շատ ասքարով, մեծ թօփօվ, գնաց վէր Խօշապայ բերդին, ի •անապարհին թալանեց Զեռնկայ բերդն` շատ գանձ առեց, զպարոնն փոխեաց, եւ ինքն մեծաւ փառօք դարձաւ ի Վան:

Ի սոյն թուին էին Վարագայ առաջնորդ Բարդուղիմէոս եւ Ստեփաննոս վարդապետքն, եւ սուրբ Նշանն այսմ ամի հանին Տիրամայր:

ՌՃԿԱ (1712) Հասան փաշէն եկաւ. ի սորա աւուրս Առ•իշու դատաւորին երկու գոմէշք ջամուկ ծնան: Երկիրն Գաւաշու, Թուրքի մի երեք խոր ցորէն, գարի տարեկան քար դարձաւ:

Ի սոյն թուին, դեղին սօլ ու մըխս Հայու եասաղ արին:

ՌՃԿԲ (1713) վազիր քեահասի Աբրահման փաշէն եկն ի Վան:

Ի սորա ժամանակն նորոգեցաւ Կտցու սուրբ Կարապետի եկեղեցին:

ՌՃԿԳ (1714) Կօջայ Մուրաթազայ փաշայն. շարժ եղեւ Վան: Եւ ի սոյն ձըմռան կարի շատ ձիւն եկաւ, եւ սաստիկ ձմեռն եղեւ, որ պղնձէ գուգումք պատառեցան ի մէջ տանց. լուաք որ Ար•էշ քաղաքն մէկ լիտր փթիրն ըռու[պ?] եղեւ, մէկ բարդ խոտ երեք ղուռուշ, մէկ կարար յարդն ղուռուշ կէս, երկու խուրձ խոտ լաւ ոչխար մի տային. Աստուած ազատէ:

ՌՃԿԵ (1716) յունվարի 18, Բալլի Բուզուք Մահմատ փաշայն եկն ի Վան. /129/ սա գնաց ի վերայ Մահմուտանայ սաֆար, եւ Ապաղու գեղօրայսն եզարկ, եւ զվեց հարիւր գերի եբեր, երեսուն հազար ոչխար, անթիւ ձի եւ ջորի, եզ, գոմէշ եւ կով եբեր. եւ Ջամուշու Խալիլ աղան սպանեց. եւ ինքն մեծ Զատկի խթման օրն սատկաւ:

Ի սոյն թուին օգոստոս 26, Դալի Հասան փաշէն հետ կլուն կռվան. կուլ ջարդեց ետ դարձոյց. ամէն եարալու վիրաւոր, մերկ տկլոզ, քանզի քառասուն բայրաղ լաւանդ ունէր:

ՌՃԿԶ (1717) յունվար 10, Չալապի Ուսուֆ փաշէն եկն Վան, մայիս 22 մանզուլ եղեւ գնաց. յուլիս 3 դարձեալ եկն ի քաղաքն:

ՌՃԿԷ (1718) Քալաջի Մահմատ փաշէն եկն ի Վան. մեծ խռովութիւն եղեւ հետ Նօհ աղի լա•ուն եւ հետ Ալի աղին. շատ կռիւ արին. էլան բերդ թոփ զարկին. Նօհ աղի լա• եւ Ալի աղէն փախան, Ալի աղի տուն այրեցին:

ՌՃԿԸ (1719) յունիս 17, եկն Քօրփլի օղլի Ավտուլայ փաշէն թաւթիշ: Քալաջի փաշէն եւս, տեղս մանսուպ էր, գնաց դէմ. փաշայն եկն յԱտնականց Ալի աղէն եւ Նօհ աղի լա•ն սպանեց. եկաւ Աւանց եւ բերդն յանձնեց դիզտարին. եւ ինքն 15 օր նստաւ եւ ապա գնաց:

Ի սոյն թուին օգոստոս 30, եկն Հա•ի Ալի փաշայն եւ սպան զՆաման աղի լա•` Յասան աղէն, զՆամաթի լա•` Ալի աղէն. եւ միւս աղէքն երկեան յահէ, վասնորոյ Լօթոնց Ուսուֆ աղայն իւրով զօրօքն ել ի Ներքին բերդն` եհար վրան. կանգնեաց զբայրաղն մինչ ի լոյս մաշկալ վառէր. եւ թօփ ձգէր դէմ փաշային. Խալիլ աղայի լա•ն եւ Նօհ աղայի լա•ն, որ փախած էին Ավտուլայ փաշայէն, եկին եւ ելին ի կողմն /130/ փաշային. 22 օր գիշեր կռվան մինչի հինգ հարիւր թօփ աւեր զարկին միմենաց. եւ ապա Խալիլ աղայի լա•ն էառ ի փաշայէն յիսուն ընտիր մարդ եւ նոքօք գնացեալ ի Վերին բերդն, ի Քասուկէն իջեալ Ներքին բերդն, մինչ Ուսուֆ աղայն եւ զորք իւր անհոգ նստեալ կային. սոքա առաւօտեան յանկարծակի հասին ի վերայ նոցա, հարին, վիրաւորեցին եւ առին զինչս նոցա զամենայն. եւ կալեալ զգլխաւորսն նոցա զՈւսուֆ աղայն, զԻբրահիմ քահեայն, զՄուստաֆայ բակն, զՕսման աղայն եւ զԴուզանսզի երեք լա•ն եւ զմեծամեծս նոցա զամենայն` զձեռսն կապեցին եւ այլքն ցրվեցան. եւ զկապեալսն առեալ տարան դէմ փաշային. նոյն ժամայն տասն եւ չորսն ի նոցանէ գլխատեաց, եւ տասն հոգի ի կազուխն էզարկ` Նօհ աղի կորն` Կանլի Մուսթաֆէն, Կարայ Յասանն, Փաչաջու Փշիկն եւ Նամաթի լա•ն սպան. ի սոյն պատ•առէն ծաղկազարդի կիրակին Հաւքողի խօջայ Մաղաքէն կոր Ուսուֆն կախեց. Բայրամ քէհէն կանաչ գլօխ մօլէմ ետ դնել ի յէշ եւ շուկայն շուռ ածել դալալով: Սա սարայի բակն մեծացուց, նոր դուռ մի եբաց, զոր Ալի փաշայի դուռ ասեն, ի ծովակողմն. սա աւելի խարաջմ էառ ի Հայոց, եւ թանբեհ արաց, որ Թուրք օլան սիլահ, խանջալ, ձեռք չառնէ. եւ վասն խնդրոյ տէր Իգնատիոսին Պետրոս առաքելոյ դուռն մեծացուց չորս աստի•անաւ բարձր: Յունվարի 20 մանզուլ եղեւ գնաց. միւս օրն մօլայքն ժողովեցան եկին Պետրոս առաքելոյ դուռն քակեցին. տէր Իգնատիոսն փախաւ. կալան հինգ մեծ իշխան ի քաղաքէն, եւ եդին ի բանտ եօթն օր եւ հինգ քէսայ տուգանք առին եօթն եկեղեցեացն. եւ ապա հրամ[ան] ետուն առաջի փոքր դրան /131/ շինելոյ. այս ամէն չարիքս Խալիլ աղայի լա•ն գործեաց. եւ ինքն փախեաւ Ըստամբօլ եւ անդ սպանին եւ ձգեցին մարմին շանց կերակուր:

ՌՃՀ (1721) փետրվար 17 Տաֆայ Ավտուլայ փաշայն եկն ի Վան եւ մայիս 27 գնաց վէր Խօշապայ բերդին:

Ի սոյն թուին Օսմանլու էառ ըզԹլֆիս:

ՌՃՀԲ (1723) ապա հրաման եկն ի թագաւորէն` եկին Վան Ամասիոյ, Ուրհայու, Չանգռու փաշայքն եւ այլ բազում փաշայս իւրեանց զօրօքն առ Ավտուլայ փաշայն, որ եղեւ սարասքար եւ գնաց ի վերայ Պարսից. եւ էառ ըզՀօյ, զՈրմի, զԵրեվան, զԹավրէզ, զԱրտաւիլ, զՀամատան, զՄուղան եւ այլ բազում տեղիս, եւ որչափ գերի տարան եւ արիւն հեղին, եւ աւար առին թիւ ոչ մտանէ. զի ոչ մնաց երկիր որ չորս հինգ հարիւր գերի ոչ տարան. եւ Ավտուլայ փաշայն ամենայն տեղիս փաշայ եւ զօրագլուխ եդ. եւ ինքն եկաց ի Թաւրէզ մինչի ՌՃՀԵ (1726) թիւն: Եւ ապա եկն Ալի փաշայն հրամանաւ թագաւորին ի Թավրէզ. եւ Ավտուլայ փաշայն օգոստոս 18 եկն ի Վան. եւ իւր որդի Աբդրահման փաշայն եդ ի տեղի իւր եւ ինքն սեպտեմբեր չորսին գնաց:

ՌՃՀԶ (1727) Աբդրահման փաշայն. սա ի մէջ սարային բաղնիս շինել ետ. եւ Աւանուց տղմուտ տեղիքն իբրեւ հազար քայլ տեղ դօշամայ արաց. քանզի մանուկ էր եւ գինասէր. ի Ըստամբօլ տեսեալ էր փոքր նաւեր` շինել ետ եւ փոքր թօփեի ետ դնել ի մէջն. եւ ամէն երեկոյի սակաւ մարդով մըտանէր ի նաւսն մաշկալով, գինով, սազով. գիշերն ողջ շրջէր ի վերայ ծովուն, թօփ ձգէր աստ եւ անդր. ուտելով եւ ըմբելով ուրախանայր եւ /132/ յառաւօտն ելեալ գնայր յիւր սարայն. ի մարտի 18 մանզուլ եղեւ եւ գնացեալ ի Տրապիզոն եւ անդ մեռաւ:

ՌՃՀԷ (1728) Բանլի Մուստաֆայ փաշայն եկն ի Վան:

ՌՃՀԸ (1729) Արաբկերցի Մահմատ փաշայն, որ Քալաջի ասէին. սորա աւուրս եկն վոյվատայ ի Վան եւ խարաջ էառ:

ՌՃՀԹ (1730) Կարայ Մուստաֆայ փաշէն, որ Թաւրէզ սարասքար էր, փախաւ էկաւ մօտ չաուշպաշին, յապս արին, յետոյ գնաց:

ՌՃՁ (1731) Յարիֆի Մահմատ փաշէն եկաւ Վան:

ՌՃՁԱ (1732) մեծ Թամուր փաշայն եկն ի Վան ապրիլ 3, աւագ երկուշաբթին, եւ միւս օրն ելաւ գնաց Արզրում. մայիս 6 դարձեալ եկն, եւ հասեալ ի Քարափոսն չաուշպաշի Ավտուլայ աղայն սպան. Նօհ աղի լա•, Ահմատ քեհէն եւ այլքն փախեան. եւ զօրքն փաշային զհետ մտեալ բազումք թալանեցին, շատք վիրաւորեցին. եւ այնպէս ջարդելով եկն եւ եմուտ ի քաղաքն. եւ երեք դարգահն եւ գաղտան դուռն չանկալ եւ տարաղաջ շինեաց. ով որ դէմ տանէին ի չանկալն ձգել տայր, եւ ամենայն երկիր դողային ի յահէ նորա. եւ այսմ ամի գնաց ի վերայ Բաղիշու, զխանն փոխեաց. երեք մեծ աղայ սպան, բազում գանձս էառ եւ եկն դաձրեալ ի Վան:

Եւ ի ՌՃՁԲ (1733) գնաց ի վերայ Սալմաստու եւ կողոպտեաց զնա. էառ զՉիչագ, երեք չորս հազար մարդ սուր քաշեց, եւ դարձեալ եկաւ ի Վան. եկաց աւուրս ինչ իմտատի սաֆարիայ ժողովեաց` քան զվաթսուն քէսայ աւելի. ի մայիս 10-ին ելաւ Վանայ եւ գնաց ի վերայ Թաւրիզու եւ էառ /133/ զԹաւրէզ. եւ զբազումս Պարսից ազգէն կոտորեաց եւ գերի արաց, որ թիւ ոչ գոյր:

Ի սոյն թուին յունիս 10 օրին եղեւ տօնամայ երեք օր երեք գիշեր վասն Բաղդատայ, որ Թահմազ յետ դարձրին. եւ զօրաց Պարսից զբազումս սպանին զօրքն Թօփալ Օսման փաշային:

Ի սոյն ամի եկին ազգ մի Թաթար, որ մարդակեր էին. գնացին Թաւրէզ` մօտ Թամուր փաշայն. եւ փաշայն ի զնջիլ եղած տուրսաղներէն օրն 15 մարդ թային տայր նոցա, որք մորթէին եւ ուտէին:

Ի սոյն ամի դարձաւ փաշայն Թամուր ի Թաւրիզոյ եւ եկն ի Սալմաստ. իսկ Վանայ կուլն, որք էին Թամուր աղային լա•` Ահմատ բէկն, սէյիտ Խզրի լա•ն, Ալի աղայի լա•` Օսման բէկն եւ այլ բազում մեծամեծ աղայք, խորհուրդ արարին թէ փաշայն ոչ թողումք որ քաղաքն մտանէ. եւ Վանայ մուսալիմ Ալի աղան իմացաւ. մարդ յղեց Սալմաստ մօտ փաշայն. եւ նա մէկ օր Սալմաստու եկն ի Խօշապ. իսկ Վանայ Հայն եւ Տա•իկն յահէն ամենեքեան փախեան ի քաղաքն, եւ նորա շինած տարաղաջնին չանկալնին ջարդեցին եւ տարգահներն փակեցին. փաշէն երեք օր նստաւ ի Խօշապ, թէ բալքի գան դէմս, սակայն ոչ գնացին դէմն, ոչ առին եւ ոչ ծախեցին այլ դարգահներն հողեցին. եւ թուագչիքն ի բադան լցին. իմացաւ փաշայն, որ կռուել կամին, ելաւ ի Խօշապայ եւ եկն ի Ղուռուպաշ գիւղն, եւ դուրս եղած քրիստոնեայ ռայէն ամեն գնացին ի մօտն. կու վահենային թէ թալանէ զինքեանս. եւ նա յուսադրեաց ասելով «Մի վահենաք, գնացէք ի ձեր տեղին եւ միամիտ նստարուքե. յետ գնա/134/լոյ նոցին ինքն եւս հեծեալ անտի Ղուռուպաշայ եւ եկն Կենդանանից առաջովն անց գնաց ծովու ափամբքն ի բերդի յետեւն. զի հետ ենգիչար աղասուն բան եդեալ էին. ի գիշերին ել ի բերդն. եւ լցեալ զթօփերն ձգեաց ի մէջ քաղաքին. ուր եւ կամէր ի վերայ աղայոց տանն. եւ ան•ար մնացեալ բացեալ զդուռն քաղաքին ամենեքեան փախեան. եւ ապա եկն փաշայն եւ նըստաւ ի տեղին իւր. եւ զէնգիչար աղասին կալեալ սպանեաց վասն տալոյ բերդին ինքեան. յետոյ սարասքարն խնդրեաց զնա եւ գնաց անդ. եւ Առնաւուտ փաշայն կտրեաց զգլուխ նորա ՌՃՁԴ (1735):

ՌՃՁԵ (1736) Քուրդ Իբրահիմ փաշայն եկն ի Վան եւ աստ սատկաւ:

ՌՃՁԶ (1737) օգոստոս 25, Սէլիմ փաշայն եկն ի Վան. հետ կլուն կռվաւ. խիստ ռազիլ, դուրս արին քաղաքէն, գնաց:

ՌՃՁԷ (1738) ապրիլ 7, մուսուլցի' հաջի Յուսէն փաշէն եկն Վան. հետ կլուն կռուան ալչախ ինգաւ. Օսման աղի թղերն էկաւ որչանք թախում ունէր` ետուր Օսման աղին, ինքն ահուզարով գնաց Մուսուլ:

ՌՃՁԸ (1739) վանեցի Օսման աղայն եղեւ Վանայ փաշայ: Ի սոյն թուին շինեցաւ Հայկավանուց սուրբ Աստուածածին: Եւ եկաց ի Վան Օսման փաշայն մինչ ի ՌՃՂ (1741)-ին եւ ապա մանսուպ ի Մուսուլ ետուն եւ անդ Յուսէն փաշայն զգլուխ նորա կտրեց, զի ֆէրմանչի էր. ասեն թէ վասն շինման Ներքին բերդին:

ՌՃՂ (1741) Ուչուջի օղլի Օմար փաշէն եկաւ. յետոյ Մուրթազայ փաշայն եկաւ մուսալիմ Սարխօշ Ալի փաշային. ապա եկաւ Սարխօշ Ալի /135/ փաշայն երեք ամիս նստաւ եւ գնաց. Մուրթազայ եւ Օմար փաշայներն մնացին ի Վան. ըռայէն շատ նեղացան յՕմար փաշայէն. լուսահոգի մեծ Ախիջան աղայն Ղարայսաֆարեան առեալ զՎանայ ըռայէն եւ գնաց Արզրում ի դուռն Համալ օղլի սարասքէր վէզիրին. եւ կամէր ի դուռն թագաւորին գնալ. վասնորոյ առաքեաց ի դուռն թագաւորին եւ ծանոյց զարարս նորին. եւ զգալ ըռայեային յԱրզրում եւ բերեալ ֆէրման յղեաց Վան ի վերայ Մուրթաղայ փաշային. եւ Մուրթաղայ փաշայն եղբայրագիր գոլով նմա դժուարանայր առ այն. սակայն զթագաւորի հրամանն կատարեաց. աւուր մի ելան երկոքին փաշայքն ի բերդն վասն քաւշ անելոյ. եւ անդ կամեցան սպանանել եւ չեղեւ հնար. իջեալ ի բերդէն եկին Թաւրիզու դռնովն. քանզի Մուրթազայ փաշայն ի Չաւուշպաշոնց տունն իջեալ էր. եւ Օմար փաշայն ի սարայն հասեալ ի Թաւրիզոյ դրան փոքրիկ •ամոյ առաջն` Օմար փաշայն կամեցաւ Ազապ Աղաանց փողանն գնալ, սակայն ձին ոչ գնաց, այլ շահ կանգնեցաւ. վասնորոյ Մուրթազայ փաշայն Օմար փաշային հրաւիրեաց ի •աշ ի տունն իւր. եւ նա յակամայ գնաց առ ի չգնալոյ երիվարին. զի երիցս շահ կանկնեցաւ, եւ յետ ուտելոյ •աշին, Աղուան ոմն հարեալ ահ ու վայ խանչարաւ, պատ•առ սէյր անելոյ խանչարին, եւ Մուրթուզայ փաշայն չոքեալ ի վերայ սրտի նորա կտրեաց զգլուխ նորին եւ առաքեաց յԱրզրում, եւ ապա եկն Ախիջան աղայն իւրայնովքն:

ՌՃՂԲ (1743) արծկեցի Սիւլէյման փաշէն եկաւ Վան. մեծ թանկութիւն եղեւ, որ քիլայ ցորեն հարիւր ղուռուշ /136/ ծախուաւ, լիտր ալուրն երեք ղուռուշ, ամէն բան սոցա նման:

ՌՃՂԳ (1744) Զարբինի իթ Օմար փաշէն տեղս եկաւ մանսուպ չկայր:

ՌՃՂԴ (1745) Թաղթայ Սաղկալ Յուսէն փաշէն. սա սպան զՇկակ մեծ Օմար աղէն:

Ի սոյն թուին Աստուածածնի պահոց Թահմազն եկաւ վէր Վանայ. մեծ կափանլղ եղեւ. Աստուած ետուր յետ դարձաւ:

ՌՃՂԶ (1747) Չալիք փաշէն եկաւ երկու երեք ամիս եկաց գնաց:

Դարձեալ ի սոյն թուին եկաւ Չաթաջի Ավտուլահ փաշայն. խօջէք շատ տուգանեց. Հայկավանուց թառմէն փլաւ, էրէց կօրհնէին, անտի եւս տուգանս էառ:

ՌՃՂԷ (1748) Սինագ Մուստաֆայ փաշայն եկաւ Վան. եւ ի ՌՃՂԸ (1749) Կարայ Միրաքենց Լալէն մեռաւ. չորս օրէն յետ մարմին գերեզմանէն հանին, գլուխ կտրեցին Ճաւշունենց դռնէն կախեցին:

Այսմ թուին, Գուշուկենց Սաֆարն կախեցին, որ Խօջեկանց Շարամիրի տուն կոխեց:

ՌՃՂԹ (1750) Զարբինի Օմար փաշէն տաֆայ եկաւ Վան, որ դրամ կոտրեց, քառասուն փարայ արաց երեսուն երկու փարայ:

ՌՄ (1751) Ավտի Ջալալ օղլի հա•ի Յուսէն փաշէն եկաւ Վան. սա սպան զՆապի Հասան, ըռէզի Լօլօնն. ադաբոզներն շատ սպանեց, խօջէք բռնեց շատ դրամ առեց. հացն էլ շատ թանգ էր` կալին քսան ու հինգ ղուռուշ էր ցորէն, ալուր լիտր մինչ երկու ղուռուշ ծախվաւ. ուղարկեց Մուսուլայ շատ հաց եբեր, լիտր աբասիմ իջաւ. անիծեալ Աբաս մօհթասըբ էր. /137/ թէ ի՞նչ էր կերաւ գրել չի գար:

ՌՄԲ (1753)-ին Թօփչու Մուտաֆայն արաց սարքալայ լաւանդ հետ կլուն գնացին վէր հակարցուն. Թաթար խանն էնպէս ջարդեց, որ ոչխարի պէս, ամէն էլ թալանեց, որ յետք առէջք բաց եկին տեղս:

ՌՄԳ (1754) ղարսեցի կոր Ուսուֆ փաշէն հետ կլուն կռվան. մտուցին սարէն, էլան մաչիթ, բռնեցին թուա[ն]քի առջեւ. յղեց Խօշապայ մարդ իբեյ. ելան դէմ չի թողին, գիշերով գաղտ դռնէն ելաւ փախաւ:

Ի սոյն թուին Եազի•ի օղլի Արզրումայ Իբրահիմ փաշէն էկաւ, տասն ու հինգ օր նստաւ չայիր, էլ մի գնաց:

Ի սոյն թուին Շահսուվար օղլի Մուստաֆայ փաշէն եկն եւ գնաց:

ՌՄԴ (1755) մարտ 1, Գուրջի Հա•ի փաշէն իբեյ եկն Նորովանց նստաւ. քաղաք չի թողին. Իսայ աղէն ասքար առեց դէմ գնաց, կռվան, շատ մարդ մեռաւ. գեղրանք զմէն փախան. ցանքեր կերուցին. յետոյ ենգիչար աղասին ենգիչարօքն, ղազանօքն առին Իսաղ աղէն տարան մօտ փաշայն` բարիշան` Մարմետ բաշխեց աղին, ինքն մազուլ եղաւ գնաց. երեք հազար մարդ աւելի ունէր:

Ի սոյն թուին Սինագ Մուստաֆայ փաշայն եկաւ Վան Կօ•այ Արապն սպանեց:

Ի սոյն ամի Համբարձման մահն անկաւ. օր հինգ ու տասն կու մեռանէր մինչի Վարդավառ. Աստուածածնին օրն 80-90 Տա•կից հասաւ, 30-40 Հայոց հասաւ մինչեւ աշուն, ապա վերացաւ ողորմութեամբն Աստուծոյ:

Ի սոյն թուին, սուրբ Խաչի պահոց սուրբ Նշանն հանին երեք օր Տիրամայր եկեղեցին:

/138/ ՌՄԵ (1756) Ըռաջաբ փաշէն եկաւ Վան:

ՌՄԷ (1758) Տաֆայ Շահսուվար օղլի Մուստաֆայ փաշէն եկաւ. հաց շատ խիստ սուղ էր, ցորեն 40 ղուռուշ. հաց օղկէն եօթն փարայ, կորեկ ալուր լիտր քառասուն փարայ:

ՌՄԹ (1760) Աղայ փաշէն եկաւ Վան. Թօսբաք օղլին քահեայ էր, շատ արաց որ աղէն սպանի, չի կարցաւ. աղէն մօտ չգնաց իսկի: Այսմ ամի Դօրօյի Աղախան խազնէն եհան:

ՌՄԺ (1761) նոյեմբեր 12, Ֆէզուլահ փաշայն եկաւ. ոհ եղկելոյս, զի լուսահոգի եղբայրն իմ մեռաւ: Սա սպան զԱւտի Քարիմի լա•ն ենգիչարի գոլով, ալթմիշ եդին օրթէն կշել ետ ձմռան ձան վերէն:

Ի սոյն ամի մեռաւ Տուռզու կնիկն:

ՌՄԺԱ (1762) յունվար 15 տօնամայ եղեւ եօթն օր, զի սօլթան Մուստաֆային տղայ եղեւ:

Ի սոյն թուին Չօպան աղէն Խօշապայ պարնի լա• բռնեց, վանեցիք գնացին վէր Ապաղու սաֆար` ազգի քասիգ թօփ տարան հետ. թօփ զարկողն Աւթանտիլն էր. Չօպան աղէն փախաւ, բերդն առին:

Ի նոյն թուին ապրիլ 14, Ապարանից սուրբ Խաչն լոյս էջ ի վերայ գմբէթին բազում աւուրս եւ բազում ուխտաւորք գնացին անդ եւ տեսին:

Ի սոյն ամի եկն Քարիմ խանն ի վերայ Սարդար Վաթալի խանին ի Յորմի, եւ հսարեաց զնա տարի մը բոլոր, եւ ի հասանել կէս ձմռան ռայ եկաւ, եւ էառ զՈրմի:

ՌՄԺԲ (1763) վախ•անեցաւ Շամախեցի Յակոբ կաթողիկոսն, ապրիլ 14 նստաւ Սիմէօն կաթողիկոսն:

Ի սոյն թուին շինեցան` Արարուց /139/ ժամատուն, Անկոյսներուն, Էջմիածնին, Ղուռուպաշայ եկեղեցին, սուրբ Պօղոս եկեղեցւոյ դուռն եւ տանիքն եւ այլ բազում վանքեր:

Ի սոյն թուին սպանին յԵրուսաղէմայ •անապարհին Չարուհ•ի Բարսեղն եւ Երիցու Նազարն:

Ի սոյն թուին Սարի փաշայն եղեւ սարսաքէր. եւ գնաց ի վերայ Պաշիաչուղին, շատ ջարդուաւ, հինգ վեց մարդով անջախ փախաւ եկաւ Արզրում:

Ի սոյն թուին դեկտեմբեր 29 մանզուլ եղեւ այս Ֆէզուլահ փաշայս, եւ գնաց Սուվազ:

ՌՄԺԳ (1764) ապրիլ 1 Խասաքի Քօռ Ահմատ փաշէն էկաւ, շատ ջանաց թէ Իսաղ աղէն սպանէ` չի կարացաւ. աղէն սարայն չէր երթայր, այլ փաշայն ամեն օր կերթայր աղենց այգին:

Ի սոյն թուին աղէն իւր տղին` Մահմուտ աղային սունաթ թօյի արաց, բայց խիստ զարմանալի թամաշէք կայր ի ֆշանկէն: Այս թամաշայիս յետի գիշերն զարկին Բարբար Յոհանենց Աստուածատուրի լա•` Յոհաննէսն սպանեցին յունիս 17. սեպտեմբեր 18 Ահմատ փաշէն գնաց Քիլիս:

Ի սոյն թուին, նոյեմբեր 15, Քոփրի օղլին Նաման փաշէն, որ Խուլ ասէին, եկն ի Վան. շատ հարամ ունէր հետն. իւր երկու լա•ուն սունաթ թօյի արաց. հետ նոցա երկու հարիւր տղայ աւելի սունաթեցին:

ՌՄԺԴ (1765) տէր Սահակն օրհնեցին սուրբ Վարդան: Ի սոյն թուին, մայիս 26 ես գնացի Օրտուվար:

Ի սոյն թուին եկին ի Մշոյ հինգ վեց հարիւր ձիաւորք եւ բակզատայք, հանըմք եւ խոջայք մէյթարխանայիւք, յաղագս Իսաղ աղայի աղջկան` Ուսկուն հանըմի շէրբաթ խմելոյ. հարիւր քսան /140/ թապաղ կու քաշէին, երկու երկու լաւ սարայսար կումաշ քակած ձգած վերայ թապախին. այսպէս ջէրգայ սօլ աղասի Մահմատ աղենց դռնէն բոլորան, Թօփչոնց դռնէն գնացին աղէնց տուն. շատ լաւ թամաշայ եղեւ:

Ի սոյն թուին բինայ էմինին սկսաւ բերդ եւ բանտեր նորոգել: Ի սոյն թուին, նոյ[եմբեր] 20, Ամիր Մուստաֆայ փաշէն եկաւ:

ՌՄԺԵ (1766) մայիս 11 օրին մեծ եւ ահագին շարժ եղեւ ի մայրաքաղաքն Ըստամբօլ, անթիւ տեղիք փլան եւ շատ մարդ մեռաւ:

Ի սոյն թուին, յունիս 21, Մուստաֆայ փաշայ մանզուլ եղեւ եւ գնաց իւր երկիր:

Ի սոյն թուին Եազջի օղլի Իբրահիմ փաշայն եկն ի Վան. եւ հոկտեմբեր 14 օրին աստ սատկեցաւ:

Ի սոյն օրս, հոկտ[եմբերի] 14 լուսահոգի Ղարասաֆարեանց Սահակ աղայն մեռաւ:

Ի սոյն թուին, մայիսին անձրեւ եկն, Յակռփու կուռի չայն այնքան շատցաւ, որ եկն եմուտ Թարվիզու դուռն:

Ի սոյն թուին դեկտեմբեր 27-ին էր, որ Գրիգոր առաջնորդ սուրբ Նշանն Տիրամօրայ եհան, տարաւ իդիր Էջմիածին. ի ժամանակս Իսաղ աղային. քանզի տեղս փաշայ չկայր. ձեռնտւութեամբ Պարիկ աղայի եւ մղտեսի Թումայ աղային, եւ քանզի Տիրամայր եկեղեցւոյ ժողովուրդքն ոչ կամէին, զվեց խօջայս ի նոցանէ ըմբռնեաց եւ զվեց հարիւր ղուռուշ տուգանս էառ. յառաջագոյն Վարագ կամէր տանել, յետոյ Էջմիածին եղին: Եւ որ ինչ կայ սուրբ Նշանի հետն այս է` կենաց փայտն, բողէ խաչն, ինն մանր խաչ մասունքով, մարգարտէ ոսկի ղութի մի /141/ մասունքով, սուրբ Գէորգայ աջն, խաչ մի էլ մէջն, Զաքարիայ վարդապետի խաչն, Յօհաննէս աբեղայի խաչն, տէր Սարգսի սուրբ նշանն երկու մասունքով ղութի, պստիկ ոսկի խաչ մը, արծաթէ գտալ մը, եւ մարգարտէ տօպրակ մը:

ՌՄԺԶ (1767) Աղկսկայու Հասան փաշէն եկաւ Վան:

ՌՄԺԷ (1768) Քուրդ Օմար փաշէն եկաւ. խա[ն]դակներ հորդեցինք: Մօսկոֆու սաֆար բացուաւ:

ՌՄԺԸ (1769), նոյեմբեր 6, Գրիգոր առաջնորդ մեռաւ:

Ի սոյն թուին, օգոստոսի 15 Կայմաղ փաշայն եկն Վան:

Ի սոյն թուին դեկտեմբերի մէջ, յետ մեռանելոյ Խալիլ աղային, Թամուր աղայն կամէր լինել սօլ աղասի, ոչ ետուն նմա. վասնորոյ անկաւ խռովութիւն ի մէջ իւրեանց. եւ սկսաւ կուլն դառնալ ի վերայ Թամուր աղային. միաբանեցան ընդ Օսման փաշայի տղային, դաշինս եդին. յետոյ օր աւուր յաւելան Շաթըր օղլի Իսմայիլ բէգն եւ էհսար աղասին, Աշուրի լա•ն` Իսահանի Իբրահիմ բէգն, Իրըղի լա•երն, Սօղբաթ օղլին, եւ այլ անթիւ մարդիկ ամէն եղէ[ն] ի կողմն Թամուր աղային, եւ զի տեղս փաշայ չկայր այնպէս սիլահով շուրջ կուգային խռըլ գռըլով. յաւուր միում վստահացեալ հարին փըշտօվ զկորն մուֆտին, որ Կասըմ աֆանտի կասէին, մեծ շուն էր. եւ սպանին ի մէջ փողանին, եւ ապա սկսան կռվիլ ռամազան մինչ ի գլուխ. շուկայք դատարկեցին եւ բոլորք փակեցին ի ահէ թալանելոյ. եւ մարդ ոչ կարէր դուրս ելանել ի յահէ գուլուլայիցն, որ այնչափ հարկանէին միմեանց. իլահքի գիշեր` յետ /142/ մաղրպին. քանիցս անգամ էրիշ արարին ի վերայ միմեանց եւ ոչ կարացին. ռամազանին մինչ ի բայրամ կռիւ արարին, մինչեւ` որ խապար եկաւ, թէ «Դամաթ Յուսէն փաշէն Մուսուլայ կուգայ տեղսե: Յաւուր միում էհսար աղասին, Թամուր աղայի խօսքով, գնացեալ էնգիչար աղասու հետն զրուցեցին. գիշերով Դամուր կափուն բացին վերին բերդն, ցածրի բերդն Կասապ օղլի Ուսուֆ աղայն էր բռներ, ըսկըսան երկու կողմանց եւ ի մաչիթացն եւ ի մաթարիսներացն միմեանց հարկանել, երկու երեք հարիւր մաթարիս աւելի կայր, կամէին թօփ ձգել ի վերայ Իսաղ աղայենց տան, բայց ոչ կարացին` երկեան, քանզի Իսաղ աղայի թաթարն միշտ գնայր գայր աստ եւ անդր, եւ փաշայն եւս մօտեցաւ գալու:

ՌՄԺԹ (1770) յունիս 1 Դամաթ Յուսէն փաշայն եկաւ Ար•էշ. ելան Թամուր աղան եւ Օսման փաշի լա•ն, երեք չօրս էլ մօլայ մեծագլուխ գնացին հասան Բանտի-մահուն. մօլէքն յղեցին մօտ փաշէն գանգատ վէր Իսաղ աղին. փաշէն նեղացաւ, թէ «Ես կուգի քաղաքն, էլ դուք ինչի՞ եկիքե. մօլէքն վերուց երկուքի վիզն իզարկ, Նաֆասի մօլէն, Ռասուլ աֆանտին խրկեց Աղթամար որ գվնեն. աղէք, կուլ լսան` խէծան, բերդան փախան Բայազիտ, միւս օր Իսաղ աղէն իւր բօլուկիւն գնաց դէմ փաշին` խալաթ հագաւ. փաշէն առեց եկան քաղաքն. գիր օղօրկեց Բայազիդ, թէ «Ձեզ ըռայի էկէքե. էն վաղտ, որ մտաւ քաղաք, Կարայ քէհէն Ջաֆար բէկի լա•ու վիզն իզարկ, Թաղթայ Սաղկալի վիզն իզարկ. քսան օրից յետ Թամուր աղէն, միւս աղաների հետ` կուլն ամէն, եօթն ութ հարիւր ձիաւորով, եկան լցուան Էգեստար. Գօրգօենց /143/ թաղ, Աշուրենց թաղ, Յասան բագենց թաղ. բիրդան մաթարիս բռնեցին: Կարա քէհէն, Իսաղ աղէն գնացին. երեք թօփ տարան հետ Կլոր տար բռնեցին. քառսուն յիսուն թօփ աւելի զարկին տներաց. վերջ կուլ տեսաւ չի եղներ, մէկ մէկ մեծեր տօնմիշ եղան. կուլ, որ վէր Թամուր աղին էր, զմէն փախան, մնացին երեք ֆէրմանլի աղայքն. ան•ար մնացեալ իւրեանքն էլ փախան, Օսման փաշայի լա•ն գնաց ի Բաղդատ, Թամուր աղէն եւ Շաթըր օղլին` Ամետի:

ՌՄԻ (1771) յունվար 17 սուրբ Սարգսի պահոց երկուշաբթի Իսաղ աղէն մեռաւ. հազար ափսոս:

Ի սոյն թուին մայիս 5 Թամուր փաշէն, Օսման փաշի լա•ն եկին Վան. Օսման փաշի լա•ն ելաւ սաղ աղասի, Շաթըր օղլին` ազապ աղասի:

Ի սոյն թուին Կայմաղ փաշէն թուղ ոչ ունէր. ի սորա աւուրս մուֆթու թոռ ձեռ իսկեցին. երկրով գնացինք` Հայ, Տա•իկ Մաղազա•ի օղլոնց իգին, ծառեր կտրեցին, լամուկ փախաւ:

ՌՄԻԱ (1772) մայիս 15 Վանայ կուլն երկու խարաջ առին Հայոց, կէս ղուրուշ էլ խարամ խարաջ:

Ի սոյն թուին սեպտեմբեր 1 սիլախտար Խալիլ փաշէն եկաւ Վան: Թամուր աղէն էլաւ սաղ աղասի, քէհէն եւ կուլ գնացին վէր Նարեկայ Սէյիտ աղի լա•, ռայ եկաւ` բերդ քակեցին:

ՌՄԻԲ (1773) Խալիլ փաշայն գնաց Արծկու Մուրատ բէգին վրայ:

ՌՄԻԳ (1774) Մալագ Ահմատ փաշան եկաւ Վան:

Ի սոյն թվին Թամուր փաշայն թուղ առեց եկաւ Վան, որ գնայր Քարքուտ մանսուպ: Ի սոյն թվին Ահմատ բէկն ելաւ սաղ աղասի. Օսման փաշայի տղայն բայրաղ /144/ չէր տայր. կուլ տօնագ էր, փլաւ կերցնելով, հալաթ տալով, զօռօվ բայրաղ բերել ետուր:

ՌՄԻԴ (1775) օգոստոս 21, Վանեցի Թամուր փաշայն եկն Վան մանսուպ. սկսաւ ողորմութիւն հաւաքել Տա•կաց. սա սպան զՏաւուտ աղի լա•` Օսման աղէն եւ զՍօղբաթ օղլին:

ՌՄԻԵ (1776) Ահմատ բագ կափուչիպաշին գնաց Ըստամբօլ: Ի սոյն թիւն եկաւ 120 քէսայ միրի խազնայ Թամուր փաշային: Սեպտեմբեր 8 օրին Ախիջան աղէն գնաց Ըստամբօլ. Աստուած բանն յաջողէ:

ՌՄԻԶ (1777) սեպտեմբեր 1, Ախիջան աղէն եկաւ Ըստամբօլայ. Թօփչոնց Ռասուլ կախեց փաշայն:

ՌՄԻԷ (1778) մայիս 28, այս Թամուր փաշայս մեծ սաֆար արաւ վէր Բաղիշու, ուր հետն ունէր եւ Մաղսուտ փաշայն Մշոյ. եւ գնաց անդ նստաւ աւուրս 17, երկիրն ամեն ռայ եկին. Աբութ բէկն, որ ի մէջ բերդին էր, 23 քէսայ ըստակ տուաւ. ապա գաղտ ի բերդէն փախաւ. եւ կալեալ ութ մեծամեծացն զէնջիլով ի Մուշն առաքեաց. եւ զերկուսն սպան եւ առեալ հարկս բազումս եւ մեծաւ յաղթութեամբ եւ փառօք եմուտ ի Վան: Այս Թամուր փաշայս զչափն` կշռի քարերն, բազըզի գազերն, ախթարների քարերն ամէն դամկալամիշ արաց:

Ի սոյն թուին նոյեմբեր ամսոյն գնաց Աղբակու նստած էլն իզարկ. երեք չորս հազար ոչխար իբեր. էկաւ տեղս` Չպուխսարան Օսման աֆանտին խեղդեց. սորա կին երեք էլ ուրիշ Տա•կի կնիկ իդիր կայմին քշեց. Ղարայ Սաֆար օղլու մորուսն կնդել ետ, որ սարի մէլիք էր:

Ի սոյն թուին, դեկտեմբեր ամսին /145/ այս Թամուր փաշայս Մխիթարենց Բաբանիկն Ապով, որ գիշեր կոր Կազկէ տուն բռնեցին. եօթն անուանի կնիկ դնել ետուր կամին կշեց, որ են այսոքիկ` կոր Կազկէ աղջիկն, Գուլխնչու Եղիսէն, Խանթումանն, Քաչալ աղջիկն, Օտայպաշու կնիկն, Կազանչու կնիկն, Նօրշէնցի կնիկն սերսուփներ:

ՌՄԻԸ (1779) յունվար ամսին Վանայ ծովն պաղեցաւ եօթ շաբաթ, որ փաշայի մանզիլքն ի վերայ ծովուն գային եւ գնային ի Յար•էշ: Յայսմի ամի Ըստամբօլայ ծովն, որ ասի Բօղազիչի, պաղեցաւ, զի կարի ցուրտ եղեւ, որ ի Ըստամբօլ, Ջզիրայ եւ Բաղդատ մեծամեծ ձիւնք եկին, որ այլ տարիք չէր եղեր: Ի սոյն թուին Քարիմ խանն սատկեցաւ. Սարդարի լա•ն Սպահան սպանեցին, յուլիս 13-ին այս Թամուր փաշայս գնաց վերայ Ջուլամերկու Աւտալ բագին. 25 քեսայ ըստակ ետուր լա•ն յղեց մօտ երեսուն աւուր վերայ. յետ դարձաւ եկաւ քաղաքն:

Նոյեմբեր 15 այս Թամուր փաշայս ի մէջ գիշերին Քաչալ աղջիկն եւ իւր էրիկն դէմ մէկմէկու կախեաց, եւ Դալի Իբրահիմի լա•ն ի մէջ սարային փարալամիշ արաց, եւ նորա տուն եւ Սէլիմ աֆանտու լա•ու տունն այրել ետ: Ի սոյն ամսի Ջրբաշէնց Յակոբն զԿայֆա•ի Սարգսի աղբէրն դանակով սպան. շատ ջառիմայ առին ի նմանէ:

Ի սոյն թուին յուլիս 6-ին արքայն Վրաց Հերակլ եկն ի վերայ Երեւանայ քաղաքին քառասուն հազար զօրօք եւ շատ աւերութիւն արար` երկիրն բոլոր քանդեաց եւ այրեաց, վերջ հարիւր յիսուն գեօղ քշեալ տարաւ, երեսուն հազար ոգիս եւ հարիւր հազար տավարս համարով, որ տասանորդն իւր էր` տասն հազար տավար. /146/ եւ ինքն յանկարծ ի մարդկանէ վերացեալ գնաց Թիլֆիզ:

Ի սոյն թուին դեկտեմբեր 27, որ էր օրն ուրբաթ, ահագին շարժ եղեւ ի քաղաքն Թաւրիզ, որ բոլոր քաղաքն ամէն տապալեցաւ, եւ անթիւ մարդիկ մեռան եւ ի ներքոյ հողին մնացին, որ ականատեսքն ասացին, թէ «Ահագին քաղաքն իբրեւ բնական բլուր մի եղեւե, որ ամենեւին քաղաքի նշմարանք ոչ երեւէին. նաեւ շրջակայ կասաբայք նորին եւ գիւղօրայքն` Գունայի, Թասու, Սալմաստ, Խօյ, Յորմի եւ ի քաղաքս մեր Վան եւս շարժեցաւ քանիցս անգամ, բայց ողորմութեամբն Աստուծոյ ոչինչ վնաս եղեւ:

Ի սոյն թուին Սամար•ի Աբրահամու տղայ Շահէն, որ նոր փեսայ էր, եւ Արզրում կերթար գայր. սա քանի բեռ պարութ առեր էր, որ վերոյիշեալ քաղաք տանէր. յանկարծակի մէկ բեռ ալշմիշ եղեւ մէկ լիք կարաս պարութի հետ. Աստուած նշանց չիտայ մարդոյ, շատ զիան ետուր ուրենցն էլ, երկրին էլ. զի ական թօթափելն բոլոր տունն քանի գրկեցի տնօվ դաշտ եղեւ. եւ հինգ հոգի մնացին ներքոյ հողին. եւ բազում ինչք ու ապրանք ցիրուցան եղէն ի ներքոյ հողին եւ այլ տեղիս. լուաք թէ գերան մի ձգեալ էր ի Տա•կաց` գօռերն, եւ խախտեալ տանց դրանց եւ փէն•էրայից. եւ այլ իրաց ոչ ոք կարէ գրով ասել. մինչ զի Իսկալայ դուռն եւ ի Թարվիզու դուռն եւ շրջակայ մահլաքն բոլոր քաղաթլամաքն եւ ջամերքն եւ երգոց չարչիվաքն ամէն վար թափեցան: Եւ նոյն պահն երկրի մերձաւորքն եւ սաղ աղասին, սօլ աղասին, բոլոր Հայ եւ Տա•իկք անդ եկին, եւ սկսան առ ժամայն պղել զհողն. լինի թէ ներքոյ /147/ մնացեալքն ողջ գտանիցեն. ջանք տալով գտին զնոր հարսն եւ փոքր աղջիկ մի ի գիրկն. իբր թէ կամեցեալ էր փախչիլ, եւ անդէն եկեալ էր տուն ի վերայ, եւ մեռեալ էին երկոքեան. եւ ի միւս օր հանին եւս երեք մեռեալ, որք էին երկուք մեծ տղայ 15 եւ 20 տարոյ եւ աղջիկ մի. եւ յետ երկու եւ երեք աւուրց, որք զհողն պղէին այրեցեալ գերանքն եւ ինչք դուրս հանէին ամէն ոչընչացեալ եւ այրեցեալ. եւ այն էր զարմանք, որ հիմն ի վեր էր ելեալ, եւ վերն յանդունգս իջեալ. եւ այնպէս խառն ի խուռն էր եղեալ, որ ոչ ոք կարէ զկերպ բանին գրել:

ՌՄԻԹ (1780) ապրիլ 15 հինգ հոգի Թուրք սպանին ի գիշերի Տա•իկ մի ի մէջ իւր տանն. եւ իմացեալ փաշային եւ աղայիցն գտեալ զԹրքերեն երկուքն ի կազուխ էզարկ, եւ մին կախեաց եւ միւսքն փախեան, եւ փաշայն էր վերոյիշեալ Թամուրն. սորա ջորին ծնաւ, զոր մեք աչօք տեսաք ի սարայն սատկած քան զկատու մի:

Ի սոյն թուին յուլիս 16, Սահապ Ախի•ան աղին հետն գնացինք Աղթամարայ սուրբ Խաչն. ուխտ արինք Վարդավառի կիրակին: Ի սոյն օր փոխեցաւ առ Աստուած լուսահոգի Սիմէօն կաթողիկոս եւ նստաւ յաթոռն տէր Ղուկաս սրբազան կաթողիկոսն. տէր Աստուած կեանս յերկար պարգեւեսցէ նմա:

ՌՄԼ (1781) սոյն Թամուր փաշայս յունվար 11-ին հարսանիք արար իւր տղայ Ալիբէգին, քսան տիւ եւ քսան գիշեր, որ այսպէս հարսանիք ոչ ոք չէր տեսեալ ի Վան, զի անհամար եւ անթիւ էին բարութից եղեալ խշանգք, եւ ձիաւորք, եւ չարխի ֆէլագք, եւ ֆրանկ ուշաղիք, յաւայի ֆշանգք. եւ /148/ փոքր թօփեր. զի երկու բերդ էին շինած ի մէջ սարային. գիշերն յետ ամեն աթաշբազ օյինացն երկու բօլուդ լինէին, եւ ի վերայ բերդից էրիշ տանէին, որ տեսողացն երեւիւր թէ սարայն բոլոր նաեւ մարդիկն ամէն ի կրակ էին, քանզի ֆշանգն իբրեւ կարկուտ գայր միմեանց, այլ եւ չուանի վերայ խաղացողքն, եւ գուլաշ բռնօղքն, եւ օղկապազք, եւ սազանդարից հաշիւ ոչ գոյր. նաեւ քսան տիւ եւ գիշեր բոլոր երկիրն անդ պատուած էին` կերակրին եւ էմադին, կայֆային եւ թութունին, ստակին եւ խալաթին թիւ ոչ գոյր, զի բոլոր երկիրն անդ հաւաքեալ էին, թող թէ ի դրսէ եկեալ հիւրքն. իլահքի թօյ բակին, որ երեսունէն աւելի նաֆար ունէր, որ քահեայ եւ խազնատար, չաւուշ եւ չուխատարք էին, թող թէ այլ խզմաթքարք, եւ եդա[ք]ջիք. քանզի եօթն ահագին մեծ շուն եալտուզլի թղթէ կալխանով եւ թախըմով ետաք կու քաշէին առէջն. իւր մեհթարհանային եւ գափիփաջայն բոլոր պաշգայ էր, յուքմ եւ բուուրդում ի փաշայէն առեալ էր. բոլոր երկիրն որքան այեան եւ անուանի մարդ կայր ամէն տուգանեց. քանզի ասէին թէ մինչ ի ութ եւ տասն քէսայ ըստակ էառ թէ փաշայէն, եւ թէ այլոցն. քանզի երկու անգամ փաշային կալդըր արաւ. կարի մեծ եւ զարմանալի հարսանիք էր, որ մեծ եւ ծեր մարդիկն ասէին թէ Վան, որքան որ Վան է, այսպիսի հարսանիք եղեալ չէ. եւ այս ամենայն դէլուր եւ գիտարից վերայ. եւ ամենայն գործոց վերակացուք էին փաշայի գանձապետ Շէքար աղան եւ փաշայի վա•առականապետն Ղարասաֆարեան խօ•այ Ախիջան աղայն:

ՌՄԼԵ (1786) սեպտեմբեր 17, /149/ վանեցի Թամուր փաշայն կրկին եկաւ Վան. շաբաթ օր դիվան արաց. Ջամուշչի օղլիք, ենգիչար աղասին եւ սաղ աղասին ի մէջ սարային սպանեց. այս ենգիչար աղասին մղտեսի Յօհանենց այգու մօտն ջաղաց էր շիներ, Թամուր փաշայն քակեց, եւ այլ բազում յաղթութիւն արաց, զոր ոչ գրեցաք: Ի սոյն թուին այս Թամուր փաշայս պլիկ կտրել ետ:

ՌՄԽԵ (1796) յուլիս մէկ օրին վանեցի Ահմատ փաշէն մեծ սաֆար արար, գնաց ի վերայ Խօյեայ էլին` յադարանցի Ալի աղային, բազում զօրօք. երեք հազար մարդ աւելի կայր եւ ոչ պակաս, քանզի Թամուր փաշայի լա•` Հասրաթ բակն, քահեայ էր. եւ ունէր ընդ ինքեան սաղ աղասին իւր մեծ եղբայր. եւ սօլ աղասին, Շաթըր օղլին, Նաման աղէն եւ այլ բակերն եւ օջախլիք գնացին մինչեւ Բերկրի, 12-13 օր նստան. յետոյ ի մէջ գիշերի յանկարծակի հեծան եւ քշեցին ի վերայ Ալի աղային, քանզի Ալի աղայի վերայ կէր 1200 մարդ, եւ մերոյս կէր 3000 աւելի եւ ոչ պակաս, քսան եւ չորս բայրաղ լաւանդ կէր մերում. ամենեցուն բայրաղ տարան. սաղ աղասին, Շաթըր օղլին, Նաման աղէն եւ այլ բազում Տա•իկք եւ Քիւրդք ըսպանեցին եւ մերկացուցին եւ եարալի արին, որ ոչ գոյր թիւ. քանզի հարիւր մարդ •օրով սաղ պրծաւ իրե Վան. էն էլ ոտով մերկ, բոբիկ, որ այսպիսի խայտառակութիւն մարդ չէր տեսեր. եւ Վանայ ասքարին այսպիսի խայտառակութիւն չէր հանդիպեր. Աստուած հեռու անէ:

ՌՄԽԶ (1797) ի սոյն թիւ յուլիս 20, Էմին բագն էլաւ սաղ աղասի. փետր. 28 Ահմատ փաշէն պաղաւ: Ի սոյն թիւ, ապրիլ 2, հինգշաբթի, /150/ Ղարասաֆարեան Ախիջան աղայենց տունըն այրեցին, որ կասէին թէ վեց հարիւր քէսայի սալթ մալ գնացեր տնէն, որ յետոյ Ախիջան աղան ինքն եւ իւր եղբայր Յարութիւն աղայն գնացին Արզրում մօտ քօռ Իւսուֆ փաշայն եւ նա արզ արաց Ըստամբօլ, որ մուշապիր եկաւ մալին թաւթիշ անելու մէկ եւ երկու անգամ. թէպէտ ժողովեցին, բայց ղուռուշի մէկ փարէն էլ ձեռ չինգաւ. այս ամենայն չարիք գործողներն Ջամուշչոցն Յուսէն եւ Խալիլ աղայքն եղէն. պատ•առ թէ Ախիջան աղայն եղեւ պատ•առ, որ մեր հայրք Թամուր փաշայն սպանեց:

Ի սոյն թիւ մայիս 2 սաղ աղասի Էմին բագն փաշայ եղեւ Վանայ, թագաւորէն թղերն ընդունելով:

Ի սոյն թիւ յունիս 9 աշխարհաժողով արին Յանկուսներ. պատ•առ թէ Էմին փաշէն խարջ սալեալ շատ բանի զուլում կանի. շուկայք փակեր էին. քանի անգամ յղեց թէ եկէք բացէք, զի եկին, յետոյ բարկացաւ, յունիս 10 օրին Ֆարջուլենց Մանուկ աղէն եւ Խաչկանց մահտեսի Խաչատուր բռնեց կախեց. պատ•առ որ կասէին, թէ Ախիջան աղենց տուն այրելուն եւ շուկէք փակելուն պատ•առ Մանուկ աղայն եղեւ, որ սպանելէն յետոյ հարիւր քէսայից աւելի թէ ըստակ եւ թէ մալ բերեց կէրաւ:

Ի սոյն թիւ յունիս 15 Ջամուշչոնց Յուսէն եւ Խալիլ աղայքն փախեան:

Ի սոյն թիւ, ՌՄԽԶ (1797), յունիս ամսոյն Խադըմ շահն սպանեցին:

ՌՄԽԷ (1798) փետրվար ամսոյն Սօղբըթենց Ջալիլն Արծկէ սպանեցին. դեռ կողընայ, որ պատ•առ սա էր եղեր Ախիջան աղայենց տուն այրելուն:

Ի սոյն ամսոյ 18-ին, Վէյիս աղէն եւ Թօփչոնց Օսման բագն ի մէջ սարային խեղդեցին. պատ•առ վասն Ախիջան աղայենց տուն այրելուն:

ՌՄԽԹ (1800) Էմին փաշայն խանդակներ հորդել ետ, որ մահլայ մահլայ գնացին հորդեցին:

Ի սոյն թուին վախ•անեցաւ Ղուկաս կաթողիկոսն. եւ յիշատակեցին զՅովսէփ:

Ի սոյն թուին վախ•անեցաւ սրբոյ Երուսաղէմայ Պետրոս պատրիարգ եւ նստաւ վանեցի Թէոդորոս պատրիարքն:

Ի սոյն թուին սեպտեմբեր 31-ին, Վարագայ խաչի տօնին, Թամուր փաշայի որդի Յասրաթ բագի թղի մուժտէն /152/ իրե. այն վախդ, որ խալհ լսաւ, երկիրս շարժի նման դղրդաց:

Ի սոյն թիւ հոկտեմբեր 11, ուրբաթ գիշեր, երկինք որոտաց, երբ կայծակ թալեց ի վերայ բերդին Վանայ. ներքին կողմէն քանի կտոր մեծ քարեր պրծաւ անկաւ. դուռ եւ տանիս ջարդել եւ ծակել. ժամ 11-ին, որ ժամահարներ կու դփէն, այն վախդ սուրբ Առաքելոյ ժամահար, որ Կիրակոս ասէին, այդ տեղն որ քարեր կուգայ, մին ի քարանց կանկանէ սորա վերայ կու մեռանի. տէր լուսաւորեսցէ հոգին: Եւ ես տրուպ Մարտիրոս խալիֆայն, այն վախտ արթուն էի եւ բաց տեղ, զոր աչօք իմովք ականատես եղէ:

Ի սոյն թիւ, դեկտեմբեր ամսոյ ես` Մարտիրոս մտայ աշխարհի կարք: