Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ակռայեկս հալ մի չունի,
Կու խոստէ, յիս չի մնաց հոգի,
Թէ տամ քաշել, նա կու ցաւի,
Դու ի՞նչ խրատ կու տայք ինձի:

Հոգիս կելնու հետ չոր հացի,
Հաւաս ունիմ ես չոր մսի,
Զէտ որ ի յակռաս կու հասանի,
Այլ չի մնաց ի յիս հոգի:

Հանց ակռայեկն կըկզի,
Գիշեր ու ցորեկ չի հանգչի,
Ինքն հանդիպի կաքվու մսի
Եւ աղւոր կակուղ հէրիսի:

Խեղճ ակռայեկ, դու իլահի
Ուտես փիլաւ ու գեր եախնի,
Դու հանդիպիս կծու խաշի,
Ի ժիր ուտես դու պօրանի:

Մատրան լինիս դու ղիմայի,
Որ լնուն մէջն երվիշտի,
Յառջեւդ որ գա գէր_գէր ղազեր,
Մարդ չի թողնուս, որ ձեռք տանի:

Խեղճ ակռայեկս հաւաս ունի
Բաթու, ղազու, հաւու մսի,
Ինք հանդիպի գէր ղալիի,
Մէջն լցած ղապուրղայի:

Աղէկ եփած պօրէկ լինի,
Մէջն հաւկիթ եւ աղաւնի,
Ակռայ, լինիս դու արժանի,
Ուտես գաթա քուլիճանի:

Վայր կու մնամ թ՚ինչ կու ցաւի,
Ակռաս թէ ինչ հիլլաթ ունի,
Զէտ մէկ մէկու կու հասանի,
Խիստ կու խոստէ, յետ կու քաշուի:

Զիս կու խաբէ, թէ չի ցաւիր,
Տեսնամ քանի օր մի անցնի,
Ակռաս սլա ու կու հայի,
Վայն կու տայ խորված մսի:

Յանչափ պահեմ զքեզ անօթի,
Սեւ ակռայեկ ողորմելի,
Գլուխ դնես դու կորկտի,
Յետեւն լաս դու չոր կտի:

Տեսնաս ոսպով սպանախ եփի,
Սիրտդ դողայ հետ բակլայի,
Չանկա կու զանես լովիասի,
Հոգիդ դողա դէմ սըսեռի:

Որ թէ լինիս աղապեկի
Եւ քապար խոտ, առանց քացխի,
Գլուխ չունիս դու պատնճի,
Հասրաթ լինիս փախլաւայի:

Ծեծած ցորենն է քո հոգին,
Զայն այլ աղէկ եփած լինի,
Այս մէկ ապրիկն ինձ պիտանի,
Զայն այլ կասես, թէ մեզ պիտի:

Աժնիկ լինիս դու թարխանի,
Որ ի պահուց օրերն կեփուի,
Դու հանդիպիս անեփ ոսպի,
Ետ կացիր, ակռատ կու ցաւի:

Կուզես, որ ակռատ չի ցաւի,
Մի ուտեր թթու, կծու ՚ւ աղի,
Այլ դու կուտես ինչ հանդիպի,
Գնա, քաշէ, քեզ չի պիտի:

Ակռա, քո երեսն մօռ լինի,
Ահա եղեւ հինգեւվեց տարի,
Զէտ որ ի քեզ բան կու հասնի,
Վա՛յ կու կանչես, խելքս կանցնի:

Հանց կայ քառսուն, յիսուն տարի,
Խեղճս խզմաթ կէնէ քեզի,
Այս ադմորդիս նսաֆ չունի,
Դեռ նախատինք կու տա մեզի:

Խեղճ ակռայեկ ողորմելի,
Վատ չեմ ուզեր ես այլ քեզի,
Կասեմ, թէ խեղճ է, կու ցաւի,
Զատ չէ կերեր` կայ վեց տարի:

Գանկատ մ՚ունիմ ես այլ քեզի,
Թէ դու տէր ես այս ակռայի,
Դու մի՛ կենար շատ անօթի,
Երբ որ լուսնայ, հաց կեր քեզի:

Ես մեղաւոր Պարսամ գերի,
Որ զակռանիս իմ գովեցի,
Բնաւ զհոգիս իմ չյիշեցի,
Որպէ՞ս ճուղապ տամ Քրիստոսի:

Տէր Միքայէլն Լովեցի
Յինէն խնդրեաց, ես գրեցի,
Ինձ մեղաւոր անարժանի
Դուք ասացէք Տէր ողորմի: