Ժամանակագրութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա
1187   ՈԼԶ   զԵրուսաղէմն էառ Սալահատին:  

1229   ՈՁԸ   զԽորազմ կոտորեց Ալատին ի Յասիչմանն:  

1236   ՈՁԵ   թաթարն զմեծ Հայքն էառ եւ ճապաղեցաւ եւ մէկ ծայրն ի Դարբանդն կայր եւ մէկ այլն ի Կարնոյ քաղաք:  

1243   ՈՂԲ   խանգարեց թաթարն զԽիաթատինն:  

1258   ՉԷ   Հովայունն զՊաղտատն աւերեց:  

1260   ՉԹ   Հովայուն զՀալէպն էառ:  

1263   ՉԺԲ   Աւագ պարոն մեռաւ:  

1266   ՉԺԵ   առջի թուրքն երեկ Սմլմաւթն:  

1267   ՉԺԶ   մեռաւ տէր Կոստընտին կաթուղիկոսն:  

1268   ՉԺԷ   մսրցին զԱնտաքն էառ եւ զտէր Յակոբ դրին կաթուղիկոս:  

1270   ՉԺԹ   Հեթում թագաւորն մեռաւ:  

1271   ՉԻ   զԼեւոնն օրհնեցին թագաւոր:  

1275   ՉԻԴ   Պնդուխտարն մտաւ ի Կիլիկիէ. եւ ի յայսմ ամի մեռաւ տէր Բարսեղ: Յապրիլի ԺԹ [19] մեռաւ տէր Բարսեղ:  

1276   ՉԻԵ   զտէր Սարգիսն սպանին: Ի յայսմ ամի զՍմբատ Գունդուստապլն ի Սարվանդա:  

1279   ՉԻԸ   Ալֆին մտաւ ի Հայք:  

1281   ՉԼ   Մանգու Տամուրն խանկրեցաւ ի Հէմս: Եւ ի նոյն ամի մեռաւ ինքն եւ Ապաղայն եւ թագաւորեց Ահմատն:  

1284   ՉԼԳ   սպան Արղուն զԱհմատն:  

1285   ՉԼԴ   Կեռան թագուհին [Հայոց] մեռաւ. եւ է օգոստոս ամսոյ Թ [9]:  

1287   ՉԼԶ   Նստաւ տէր Կոստընդին Պրունգործ կաթուղիկոս:  

1289   ՉԼԸ   փետրվարի վեցն մեռաւ Լեւոն թագվորն: Եւ աքսորեցաւ տէր Կոստանդին կաթուղիկոսն: Ի նոյնս մեռաւ տէր Յովհաննէս եւ նստաւ տէր Ստեփաննոս Հռոմայեցին կաթուղիկոս: Եւ զՏրապօլիսն էառ թուրքն:  

1291   ՉԽ   զԱքքայ էառ մսրցին: Եւ յայսմ ամի մեռաւ Արղաւնն:  

1292   ՉԽԱ   կՀաւռաւմկլայն էառ մսրցին յուլիս ԻԸ [28] եւ զտէր Ստեփանոս ծառայ տարաւ: Ի նոյնս էր ծուռ զատիկն:  

1294   ՉԽԳ   նստաւ տէր Գրիգոր կաթուղիկոս: Ի նոյնս Հեթումն զպարոն Թորոս նստոյց թագաւոր եւ ինքն միակեց եղեւ:  

1295   ՉԽԴ   գնաց Հեթումն ի ղանն Ղազան եւ ել չար հրաման ի ղանէն` աւերել զեկեղեցիք աշխարհին, զոր եւ աղաչեաց Հեթումն զղանն եւ լռեցոյց:  

1296   ՉԽԵ   Հեթումն զՍմբատն եդիր յաթոռն եւ ինքն էառ զպարոն Թորոս եւ գնաց ի թագաւորութիւնն:  

1297   ՉԽԶ   բռնեց Սմբատն զիր երկու եղբայրն զՀեթումն եւ զպարոն Թորոս ու եդիր զՀեթումն ի Մոլովոնն ի զնդան եւ զպարոն Թորոս ի Բարձրբերդ:  

1297   ՉԽԶ    յուլիս ԻԳ [23] սպանեց Սմբատն զիր աղբայրն զպարոն Թորոս:  

1301   ՉԾ   Ներսէսն մեռաւ եւ էր մայիս ԻԶ [26]:  

1307   ՉԾԶ   սպանեցին զաւագ պարոն զՀեթումն, թագվորն զԼեւոնն յամսեան նոյեմբերի ԺԵ [15]:  

1310   ՉԾԹ   մեռաւ Զաբել թագուհին Աւշնին եւ էր մայիս Գ [3]:  

 

[ձեռ. 4442, թթ. 611ա-611բ - A օրինակ
հրատարակութիւնը տես Մանր ժամանակագրութիւններ XIII-XVIII դդ., հատոր I, կազմեց Վ. Յակոբեան, Երեւան, 1951, էջ 105-106
Յ. Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց, էջ 903-906 - B օրինակ]