Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Տէր Յիսուս, տուր կարողութիւն,
Սուրբ աթոռին հաստատութիւն,
Սորա կեանք եւ կենդանութիւն.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Ի հիմանէ խորան շինեաց,
Գեղեցկայարմար զարդարեաց,
Սուրբ Սարգիս տաճար անուանեաց.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Րաբունապէս եւ քարոզիչ,
Հայոց ազգին մխիթարիչ,
Նորէ յայտնեալ լուսաւորիչ.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Ապստամբելոցն խրատեաց,
Հերետիկոսքն իսպառ ջնջեաց,
Սա անուն բարի ժառանգեաց.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Ցրուեալ գերիքն ժողովեաց,
Շատոց պատճառ եղեւ բարեաց,
Բազում եւ անթիւ ազատեաց.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Որպէս Յոհան Ոսկէբերան,
Գերերջանիկ աստուածաբան,
Քարոզէ միշտ ժողովրդեան.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Ւիւրասէր իբրեւ զԱբրահամ,
Առատ գետ, աղբիւր բարեհամ,
Միշտ փարել առ ոտսն ցանկամ.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Սիրելի յաչս ամենեցուն,
Հանճարեղ եւ յոյժ իմաստուն,
Արհեպիսկոպոս բանիբուն.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Ամենեքեանս միաբան
Հայցեմք առ տէր Յիսուս արքայն`
Պահել անփորձ եւ անսասան.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Հայցեցէք, ո'վ ծաղկեալ մանկունք,
Առ երկնային սուրբ զօրութիւնք,
Լիցին սմա թեւք եւ թիկունք.
Որ է պարծանք ազգիս Հայոց:

Առաջնորդ Թէոդուպօլսուն,
Սանձող քահանայից դասուն,
Բազումք ցանկան ի քո տեսուն.
Որ ես պարծանք ազգիս Հայոց:

Կուսածին Որդւոյն աշակերտ,
Խաչատուր, մաքուր վարդապետ,
Վերստէն կարգեալ դիտապետ.
Որ ես պարծանք ազգիս Հայոց:

Ի Սահակէ մեղօք լցեալ,
Գերիս քեւ եղէ ազատեալ,
Սակաւ գովեստս առ եւ ընկալ.
Որ ես պարծանք ազգիս Հայոց: