Տէր 
   
    Յիսուս, 
   
    տուր 
   
    կարողութիւն,
   
    Սուրբ 
   
    աթոռին 
   
    հաստատութիւն,
   
    Սորա 
   
    կեանք 
   
    եւ 
   
    կենդանութիւն.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Ի 
   
    հիմանէ 
   
    խորան 
   
    շինեաց,
   
    Գեղեցկայարմար 
   
    զարդարեաց,
   
    Սուրբ 
   
    Սարգիս 
   
    տաճար 
   
    անուանեաց.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Րաբունապէս 
   
    եւ 
   
    քարոզիչ,
   
    Հայոց 
   
    ազգին 
   
    մխիթարիչ,
   
    Նորէ 
   
    յայտնեալ 
   
    լուսաւորիչ.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Ապստամբելոցն 
   
    խրատեաց,
   
    Հերետիկոսքն 
   
    իսպառ 
   
    ջնջեաց,
   
    Սա 
   
    անուն 
   
    բարի 
   
    ժառանգեաց.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Ցրուեալ 
   
    գերիքն 
   
    ժողովեաց,
   
    Շատոց 
   
    պատճառ 
   
    եղեւ 
   
    բարեաց,
   
    Բազում 
   
    եւ 
   
    անթիւ 
   
    ազատեաց.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Որպէս 
   
    Յոհան 
   
    Ոսկէբերան,
   
    Գերերջանիկ 
   
    աստուածաբան,
   
    Քարոզէ 
   
    միշտ 
   
    ժողովրդեան.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Ւիւրասէր 
   
    իբրեւ 
   
    զԱբրահամ,
   
    Առատ 
   
    գետ, 
   
    աղբիւր 
   
    բարեհամ,
   
    Միշտ 
   
    փարել 
   
    առ 
   
    ոտսն 
   
    ցանկամ.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Սիրելի 
   
    յաչս 
   
    ամենեցուն,
   
    Հանճարեղ 
   
    եւ 
   
    յոյժ 
   
    իմաստուն,
   
    Արհեպիսկոպոս 
   
    բանիբուն.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Ամենեքեանս 
   
    միաբան
   
    Հայցեմք 
   
    առ 
   
    տէր 
   
    Յիսուս 
   
    արքայն`
   
    Պահել 
   
    անփորձ 
   
    եւ 
   
    անսասան.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Հայցեցէք, 
   
    ո'վ 
   
    ծաղկեալ 
   
    մանկունք,
   
    Առ 
   
    երկնային 
   
    սուրբ 
   
    զօրութիւնք,
   
    Լիցին 
   
    սմա 
   
    թեւք 
   
    եւ 
   
    թիկունք.
   
    Որ 
   
    է 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Առաջնորդ 
   
    Թէոդուպօլսուն,
   
    Սանձող 
   
    քահանայից 
   
    դասուն,
   
    Բազումք 
   
    ցանկան 
   
    ի 
   
    քո 
   
    տեսուն.
   
    Որ 
   
    ես 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Կուսածին 
   
    Որդւոյն 
   
    աշակերտ,
   
    Խաչատուր, 
   
    մաքուր 
   
    վարդապետ,
   
    Վերստէն 
   
    կարգեալ 
   
    դիտապետ.
   
    Որ 
   
    ես 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց:
 
   
    Ի 
   
    Սահակէ 
   
    մեղօք 
   
    լցեալ,
   
    Գերիս 
   
    քեւ 
   
    եղէ 
   
    ազատեալ,
   
    Սակաւ 
   
    գովեստս 
   
    առ 
   
    եւ 
   
    ընկալ.
   
    Որ 
   
    ես 
   
    պարծանք 
   
    ազգիս 
   
    Հայոց: