«Երուսաղէմի միաբան եւ նուիրակ, Թրակիայի (Թեքիրդաղի) առաջնորդ 1709-1734 թթ., եւ յետոյ՝ Էջմիածնի կաթողիկոս, որպէս յաջորդ Աբրահամ Բ Խոշաբեցու, 1734-1737 թթ.: Նրա մասին խօսում է Սիմէոն Երեւանցին[1]: Աբրահամը ծնուել է Կրետէի Կանդիա քաղաքում եւ այդ պատճառով կոչւում է Կրետացի. բայց կոչւում է նաեւ Թրակացի կամ Թեքիրդաղցի՝ իր պաշտօնավարութեան տեղի անունից: Կաթողիկոսների շարքում կրում է Աբրահամ Գ անունը: Մտերիմն էր Նադիր-շահի, որի թագադրութեան ժամանակ օրհնեց նրա սուրը եւ կապեց մէջքին: Աբրահամ Կրետացին ունի պատմական աշխատութիւններ եւ կոնդակներ: Առաջինների մէջ գլխաւորն է «Պատմութիւն»-ը կամ «Պատմագրութիւն»-ը, որտեղ մանրամասնօրէն նկարագրել է իր կաթողիկոսութեան ժամանակի եւ Նադիր-շահի իշխանութեան առաջին տարիների դէպքերը: Նմանապէս նրա Յուշատետրը (Յիշատակարան), որը, բացի օրագրական մի շարք շատ հետաքրքիր գրանցումներից, պարունակում է պատմական արժէքաւոր Նիւթեր, որոնք լրացնում են նաեւ նրա «Պատմագրութեան» մէջ ամփոփուած տեղեկութիւնները:
Աբրահամ Կրետացին գրել է նաեւ մի «Պատմութիւն Անի քաղաքին»: Նրա կոնդակներից մեզ յայտնի են միայն երեք հատ»:
Յակոբ Անասեան
Միքայէլ Նալբանդեան-190