ՆԵՐՍԷՍ ՏԱՅԵՑԻ

Ներսէս Գ. Տայեցի (Շինող) կաթողիկոսը աթոռակալել է 641-661 թթ.՝ Հայաստանի եւ Հայոց Եկեղեցու համար ամենաբարդ մի դարաշրջանում: Նրա օրօք տեղի են ունեցել մի շարք եկեղեցական ժողովներ, որոնցից մէկում ընդունուած կանոնները յայտնի են «Կանոնք սուրբ ժողովոյն Դւնայ» անուանումով: Սովորաբար այդ ժողովը թուագրւում է 645 թ., թէպէտ բացառուած չէ նաեւ 648 թ., երբ Բիւզանդիայի Կոնստանտ Բ. կայսրը պահանջեց հայերից միանալ Քաղկեդոնի տիեզերական ժողովի երկաբնակ բանաձեւին եւ նորից մերժում ստացաւ: