Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|287ա| Ադամա մինչեւ ի ջրհեղեղն՝ ամք ՍՄԽԲ [2242]։

Ջրհեղեղէն ի յաշտարակն՝ ամք ՇԻԵ [525]։

Յաշտարակէն ի Յաբրահամ՝ ամք ՆԺԷ [417]։

Յաբրահամէն մինչեւ ի Մովսէս յելսն յԵգիպտոսէ՝ ամք ՇԵ [505]։

Յելիցն մինչեւ ի Սողոմոն յառաջին շինուած տաճարին՝ ամք ՆՁ [480]։

Յառաջին շինուածոյն մինչեւ ի Զօրաբաբելի յերկրորդ շինումն՝ ամք ՇԺԱ [511]։

Եւ անտի մինչեւ ի ծնունդն Քրիստոսի՝ ամք |287բ| ՇԺԸ [518]. որոց շարադրութիւնք լինի ըստ եւթանասնիցն՝ ամք ՐՃՂԸ [5198]։

Ի Յառաքելոյն Թադէոսի մինչեւ ի սուրբն Գրիգոր՝ ամք ՅԺԲ [312]։

Զամս ծնընդեանն Քրիստոսի այսպէս արա՝ կալ ՇԾԳ [553] զհայ թվականն ի վերայ բեր եւ այն է։

Զամս Լուսաւորչին այսպէս արա՝ կալ ՄԽԱ [241] զհայ թվական[ն] ի վերայ բեր եւ այն է։

Ի սուրբ Գրիգորէ ի Սահակ Պարթեւն՝ ամք ՃԸ [108]։

[Ի] Գրիգորէ հայ] թվականն՝ ամք ՄԾԲ [252]։

Ի Գրիգորէ մինչեւ ի տէր Մովսէսն ԻԴ [24] կաթուղիկոս է։

Ի սորա Ժ [10] ամին եդաւ թվականն Հայոց ի ձեռն Անանիայ Շիրակացոյն մեծի իմաստասիրի։

Ի ծնընդենէն Քրիստոսի մինչեւ ի ժողովն Նիկիայ՝ ամք ՅԻԲ [322]։

Անդի մինչեւ ի Կոստանդնուպօլսին՝ ամք ՀԳ [73]։

Անդի ի ժողովն Եփեսոսի՝ ա[մք] Ծ [50]։

Անդի մինչեւ ի պիղծ ժողովն Քաղ|288ա|քեդոնի՝ ամք ԻԷ [27].

Անդի մինչեւ ի ժողովն Դվնայ ի Հայք՝ ամք [ԼԶ]։

Անդի ի ժողովն Էջմիածին Ղ [90] ամ էր, որոշեցին զՅոհան։

Անդի կորացան, որ Հայոց թվականին ՀԳ [624] ի բաց կացին Վրացիքն ի միաբանութենէ Հայոց ի ձեռն Կիւրոնի [եւ] Գաբրիէլի Վրաց առաջնորդի։

ՀԶ [627] թվականի[ն] տէր Կոմիտաս շինեաց զսրբոյն Հռեփսիմէի վանքն։

ՁԸ [639] թվականին ելն տաճկաց ի Հայս։

ՃԲ [653] թվականին շինեաց Ներսէս հայրապետն զսուրբն Սարգիս ի Դվին եւ զՎիրապն սուրբ [Գրիգոր]։

ՃԺԸ [669] թվին հայրապետն Անաստաս կոչէ առ ինքն զմեծն Անանիա, անշարժ կարգել զտոմարս մեր. եւ արարեալ մեծաւ ջանիւ, եւ իբրեւ կամեցան ժ[ո]ղ[ո]վս առնել վաղճանաւ սուրբն Անաստաս։

ՃԻԳ [674] թվին երեւեցաւ խաչն |288բ| Վարագայ։

ՃՀԱ [722] թվին Յոհան Օձնեցին պայծառացաւ ի Հայս։

ՄԻԳ [774] թվին շրջի տէր Յեսային մուրացիկ։

ՄԼԵ [786] տէր Սողոմոն շինէ զՄաքենի։

ՄԽԷ [798] թվին Սահակ եւ Յովսէփ կատարեցան ի Կարնոյ քաղաքն։

ՅԽԱ [892] թվին տէր Մաշտոց Ժ [10] ճգնաւորաւ պայծառանայր։

ՅՂԸ [949] թվին Սմպատ Տիեզերակ[ա]լն հիմնարկեաց զկաթուղիկէն Հանի։

ՆԽԲ [993] թվին կատարեաց Կատրամիտէ զսոյն կաթուղիկէ։

ՆԺԴ [965] թվին շինեցաւ Յաղբատ քան զՍանահին, ԺԱ [11] ամաւ յառաջ։

ՆԻԸ [979] թվին թագաւորն Սըմպատ պարըսպէ զՀանի։

ՆՁԹ [1040] թվին Սըմպատ Մաքրիստոսն զԲգնայրն Դունայ շինեաց։

ՇՀԱ [1122] թվին թագաւորն Դաւիթ էառ զՏփխիս։

ՇՀԳ [1124] թվին թագաւորն [Դաւիթ] էառ զՅանի ի տաճկէն եւ մեռաւ |289ա| եւ թագաւորեաց որդի նորա Դեմետրէ։

ՈԷ [1158] թվին փոխեցաւ առ Քրիստոս թագաւորն Դեմետըրէ եւ նստաւ աթոռ նորա Դաւիթ։

ՈԺ [1161] թվին թագաւորեաց մեծն Գուրգի եւ եհար զՇահիարմէն սաստիկ պատերազմաւ։

ՈԺԲ [1163] թվին Ել[դ]կուզ աթափակն ի Յանի ի մեծն Գորգէ էառ զնա։

ՈԽԵ [1196] թվին թագաւորեաց Հայոց Լեւոն։

ՈԽԹ [1200] թվին խանկարումն զատկին եւ սուտ գտան Վիրք եւ Յոյնք, բայց ի Հայոց։

ՈԾԲ [1203] թվին Ֆռանգն էառ զթագաւորութիւն Հոռոմին։

ՈԾԹ [1210] թվին զԻւանէ աթապակն կալան ի Խլաթ։

ՈՀԱ [1222] թվին մեռաւ թագաւորն Լեւոն։

ՈՀԷ [1228] թվին Խորազն ել ի Հայս, որ հայրն Յոհանու հաւատաց ի Քրիստոս։

ՈՁ [1231] թվին թաթարն ը[զ]Խ[որ]ազմն կոտորեաց եւ զԳանձակ էառ։

ՈՁԷ [1238] թվին էառ թագաւորն զԼօռէ |289բ| եւ զՅանի։

ՈՁԸ [1239] թվին խաւարեցաւ արեգակն. ի սոյն ամի մեռաւ Աւագն։

Չ [1251] թվին Վանական վարդապետն մեռաւ. եւ Մանկուն խանն թագաւորեաց։

ՉԳ [1254] թվին Արղուն խանն նստաւ։

ՉԸ [1259] թվին Դաւիթ թագաւորն Վրաց Յափխազք եմուտ։

ՉԺ [1261] թվին սպանաւ Զաքա[ր]իայ եւ Պաղտատ աւերաց։

ՉԺԱ [1262] թվին Հուլայուն խանն նստաւ։

ՉԺԴ [1265] թվին Աբաղայ խանն նստաւ։

ՉԺԶ [1267] թվին Արղուն խանն նստաւ։

ՉԼԳ [1284] թվին Քեղաթու խանն նստաւ։

ՉԼԱ [1282] թվին Ահմատ խանն նստաւ։

ՉԽԲ [1293] թվին Բահատին խանն նստաւ։

ՉԽԶ [1297] թվին Ղազան խանն նստաւ։

ՉԾԲ [1303] թվին Խարբանդա խանն նստաւ։

ՉԿԶ [1317] թվին սուլթան Բուսաիթն նստաւ։

ՉՂ [1341] թվին Սոթի բէկն նստաւ։

|290ա| ՉՂԳ [1344] թվին շխի Հասան նստաւ։

ՉՂԶ [1347] թվին Աշրափն նստաւ։

ՊԾԵ [1406] թվին Չօպան խան նստաւ։

ՊԼԵ [1386] թվին Թամուր խանն նստաւ եւ գնաց մինչեւ ի Դըմըշխ եւ եկն ի Հայս. եկաց ամս ԺԷ [17] ի Սամարղանդ մեռաւ։

ՊԾԳ [1404] թվին Ղարա Յուսուփն նստաւ։ Մսրա եկն ի Թարվէզ ԺԵ [15] տարի թագաւորեաց։

ՊԾԶ [1407] թվին Էզ Ալին Մսրա եկն, զԱրճէշ շինեաց զգումբէթն ըռազին։

ՊԿԷ [1418] թվին Իսկանդար միրզան թագաւորեաց։