Մատենադարանի
N
3425
ձեռագրում
ի
թիվս
զանազան
քարոզների,
տաղերի
եւ
այլ
նյութերի
գտնվում
են
նաեւ
երկու
ժամանակագրություն.
առաջինը,
որ
բռնում
է
ժողովածուի
1ա-20ա
էջերը,
արդեն
հրատարակված
է,
իսկ
երկրորդը՝
առաջարկվող
ժամանակագրությունն
է.
«Եւ
Հոռմաց
թագաւորաց
կարգն
այս
է
զոր
ոսմանցիք
վերայկոչեն
նոցայ
անուն.
այս
է
պորտէ
պորտ
ազգ
նոցա
մինչեւ
ի
մեզ,
ի
մերում
ժամանակիսե
խորագրով։
Ժամանակագրությունը
գտնվում
է
ժդողովածուի
101ա-111ա
էջերում
եւ
սկսվում
է
1384
թվից,
հասնում
է
մինչեւ
1596
թիվը՝
Մուհամմետ
III-ի
կողմից
Ակրի
գրավումը։
Թեեւ
վերջից
պակասում
են
թերթեր,
բայց
հաստատ
կարելի
է
պնդել,
որ
այն
չի
անցնում
Մուհամմետ
III-ի
մահից
այս
կողմ,
նույնիսկ
հեղինակը
չի
տալիս
Մուհամմետ
III-ի
մահը։
Այդ
երեւում
է
նրանից,
որ
նախքան
ժողովածուն
սկսելը
101ա
էջի
առաջին
կեսում
կա
շատ
բնորոշ
մի
սիմվոլիկ
նկար,
որտեղ
պատկերում
է
գալարվող
օձ,
որի
մարմնի
զանազան
մասերում
դուրս
են
ցցված
2-4
ճիրաններ
ունեցող
վիշապի
գլուխներ։
Յուրաքանչյուր
գլխի
մոտ
գծած
է
փոքրիկ
շրջանակ,
որտեղ
հաջորդաբար
դրված
է
օսմանական
սուլթաններից
մեկի
անունը,
սկսած
Օսմանից
մինչեւ
ՄՋուհամմետ
III-ը
(13
սուլթան)։
Որ
ժամանակագրությոան
հեղինակի
վկայությունները
չպետք
է
անցնեն
Մուհամմեդ
III-ից
այս
կողմ,
այդ
երեւում
է
նաեւ
ժամանակագրություն
փոքրիկ
ներածությունից,
որի
մեջ
նույնպես
բերված
է
սուլթանների
հաջորդական
կարգը՝
Օսմանից
մինչեւ
Մուհամմետ
III-ը։
Վերջինիս
անվան
մոտ,
բնագրի
120ա
էջում,
մեկ
ուրիշը
ավելացրել
է
«Եւ
յետ
նորա
թագաւորեաց
Ահմատե։
Այս
նախադասությունից
պետք
է
եզրակացնել,
որ
մինչեւ
Ահմադի
թագավորության
առաջին
տարին
ժամանակագրությունը
ոչ
միայն
պատրաստ
է
եղել,
այլեւ
ընդօրինակված
տվյալ
[N
3425]
ձեռագրում։
Նշանակում
է,
թէ
ժամանակագրությունից
պակասում
է
նրա
մի
չնչին
մասը,
եւ
որ
այն
կազմվել
է
Մուհամմետ
III-ի
կենդանության
օրոք։
Հեղինակը
ժամանակագրության
վերջին
եղելություններին
ժամանակակից
է։
Այդ
երեւում
է
Կոստանդնուպոլսում
1572
թ.
տեղի
ունեցած
մի
հրաշքի
նկարագրությունից,
որի
վերջում
հեղինակն
ավելացնում
է.
«տեսողքն
եկեալ
պատմեցին
մեզե։
Ինչպես
ասացինք,
բուն
ժամանակագրությունը
սկսվում
է
1384
թվից
եւ
հասնում
մինչեւ
1596
թիվը
ներառյալ։
Կարծում
ենք
մինչեւ
1482
թիվը՝
Մուհամատ
II-ի
մահը,
հեղինակը
վերցրել
է
իրենից
առաջ
կազմված,
մեզ
հայտնի
մի
ժամանակագրությունից,
որը
գտնվում
է
N
2151
ժողովածուի
170ա-174ա
էջերում։
Վերջինիս
երկրորդ
եւ
առաջարկվող
բնագրի
առաջին
մասի
համեմատությունից
երեւում
է,
որ
այս
երկու
բնագրերի
համապատասխան
տեղեկությունները
թե
ծավալով
եւ
թե
նկարագրական
մանրամասնություններով
ծածկում
են
իրար։
Այստեղից
եզրակացնում
ենք,
որ
N
2151
ժողովածուի
ժամանակագրության
որեւէ
տարբերակ
իր
ձեռքի
տակ
ունեցել
է
մեր
ժամանակագրության
հեղինակը
եւ
այն
շարունակել
է
իր
ժամանակի,
ըստ
հեղինակի,
ամենակարեւոր
դեպքերով։
Հավանական
է
կարծել,
որ
ներկա
ժամանակագրության
հեղինակը
իր
ձեռքի
տակ
ունեցած
պատրաստի
բնագիրը
շարունակել
է
ՋԿ
[1511]
թվից։
Այս
թիվը
սահման
ենք
ընդունում,
որովհետեւ
այստեղից
սկսվում
է
30
տարվա
ընդհատում,
որպիսի
փաստ
չկա
ողջ
ժամանակագրության։
մեջ։
Հեղինակը
ՋԿ
[1511]
թվից
գրի
է
առել
ուրիշներից
լսած,
իրենից
առաջ
մոտակա
տարիներին
վերաբերող
դեպքերը,
իսկ
այնուհետեւ
ինքը
շարունակել
որպես
ժամանակակից։
Ժամանակագրության
մեջ
շատ
հաճախ
խոսվում
է
Սեբաստիայում
տեղի
ունեցած
մանր
դեպքերի
մասին՝
1521
թվին
բաղնիսն
կառուցման,
1535
թվին
ուժեղ
հողմի
պատճառած
վնասների
մասին,
կամ
ասում
է՝
1541
թ.
տղաժողովը
«Ի
Սեւաստ
չեկաւե
եւ
այլն.
այս
փաստերը
մեզ
ենթադրել
են
տալիս,
թէ
ժամանակագրության
հեղինակը
Սեբաստիայի
բնակիչ
է։
Փիրղալեմյանը
ժամանակագրության
մի
քանի
վկայությունները
վերցնելով
Առ.
Դավրիժեցու
«Պատմութիւնե
աշխատությունից
եւ
մեջ
բերելով
«Հիշատակարանք
կամ
նշխարք
պատմութեան
Հայոցե
անտիպ
աշխատության
մեջ,
ոչ
այնքան
էլ
համոզիչ
կարծիք
է
հայտնում,
թե
սույն
ժամանակագրության
հեղինակը
Սեբաստացի
Թադեոս
վարդապետն
է,
որի
1551
թ.
հիշատակարանից
ընդարձակ
հատված
մեջ
է
բերել
Չամչյանը։
Առաջարկվող
ժամանակագրության
առաջին
մասի
առանձին
դեպքերը
տարբեր
ծավալով
եւ
մանրամասնություններով
հանդիպում
ենք
նաեւ
IX,
XIII
ժամանակագրություններում,
սակայն
նկատենք,
որ
վերջիններիս
տեղեկությունները
կապ
չունեն
ներկա
ժամանակագրության
համապատասխան
դեպքերի
նկարագրության
հետ
եւ
կազմվել
են
բոլորովին
տարբեր
մարդկանց
կողմից։
Այս
ժամանակագրության
վկայություններից
շատերը
հետագայում
տեղ
են
գտել
այլ
ժողովածուների
ժամանակագրություններում
[NN
7273,
3078,
605,
1771,
3276
եւ
այլն]։
Մատենադարանի
N
3881
ժողովածուի
1
եւ
2
էջերում
պահվել
է
Օսմանին
վերաբերող
մի
այլ
վկայություն,
որը
պատմական
առանձին
արժեք
չունի,
ուստի
նրա
մասին
կբավականանանք
հիշատակելով
միայն։