Կանոնք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

  Սահակ Ձորոփորեցու անունով մեզ են հասել եկեղեցական կանոններ, շարականներ, մէկ թուղթ եւ մէկ ճառ՝ նուիրուած Արմաւենեաց ( Ծաղկազարդի ) տօնին:

ա. Սահակ Ձորոփորեցու կանոնները, որոնք թուով 15- ն են, զետեղուած են Կանոնագրքում: Երկը բովանդակում է Յովհաննէս Սիւնականի հարցումներն ու « պատասխանիք նմին՝ Սահակայ Հայոց կաթողիկոսի եւ նորին աթոռակցաց եպիսկոպոսաց բազմաց »: Կանոններն աչքի են ընկնում իրենց խայտաբղէտ կազմով: Դրանք վերաբերում են ներեկեղեցական հասարակական կեանքի տարբեր մարզերի ( ծիսական, բարեպաշտական սովորոյթներ եւ այլն ): Ի դէպ, այստեղ օրինակարգուած է այն խորհրդական եւ իրաւական գիտակցութիւնը, թէ միայն օրհնուած ձէթի ( միւռոն ) մէջ է բնակւում շնորհը, եւ թէ հէնց այդ պատճառով ծիսական գործառոյթի նպատակով այն պէտք է ընդունել բացառապէս հայրապետից՝ հանգամանք, որը միտուած է հայրապետական կենտրոնաձիգ իշխանութեան հաստատմանը:

բ. Բաւական մեծ թիւ են կազմում Սահակի շարականները, որոնց մէջ գերակշիռ տեղ են զբաղեցնում Ս. Խաչին նուիրուածները: Սա հոգեւոր անդրադարձն էր պարսիկների կողմից Խաչափայտի գերեվարութեան եւ Յունաց Հերակլ կայսեր ջանքերով նրա գերեդարձի պատմական իրադարձութեան: Ձորոփորեցու գրչին պատկանում են նաեւ Եկեղեցուն նուիրուած շարականներ, որոնց մէջ յիշարժան են Շողակաթի կանոնի մէջ մտած 5 փոքրիկ երգերը, մասնաւորապէս Էջ Միածինն ի Հաւրէ գողտրիկ երգը: Շարականներում լսւում են թէ՛ մեկնողական եւ թէ՛ դաւանական աստուածաբանութեան արձագանքներ:

գ. Արմաւենեաց աւր, որ է ղոգոմեան ճառում, իր խօսքը սկսելով գարնան, բնութեան զարթօնքի գեղեցիկ նկարագրութեամբ, հեղինակն ընթերցողին առաջնորդում է դէպ հոգեւոր գարուն: Ճառը շարադրուած է Հին ու Նոր կտակարանային արժէքների նրբին համեմատութեամբ, արեւելաքրիստոնէական ճառախօսութեանն ընտանի սկզբունքների, հայրախօսական աւանդների պահպանութեան առողջ գիտակցութեամբ:

դ. Պատասխանի թղթոյն Հոնաց (681 թ ). պահպանուել է Անանուն ի 684 թ. պատմութեան մէջ (II, ԽԵ ), ( տե՛ս աստ, էջ 893-894): Թուղթն ունի վարչաիրաւական բովանդակութիւն: Ի պատասխան Հոնաց խնդրանքի՝ Հայոց կաթողիկոսը նշում է, որ ինքն իրաւասու չէ Իսրայէլին եպիսկոպոս կարգելու նրանց շրջանի վրայ, քանզի դա պատկանում է Աղուանքի կաթողիկոսական աթոռի վարչական իրաւասութեանը: Փաստն անուղղակիօրէն ցոյց է տալիս այն հեղինակութիւնը, որ վայելում էր Հայոց կաթողիկոսական աթոռը շրջակայ երկրներում:

Յակոբ Քէոսէեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Յովհաննէս Իմաստասէր Աւձնեցի, Մատենագրութիւնք, երկրորդ տպագրութիւն, Վենետիկ - Ս. Ղազար, 1953, էջ 213-222 ։

2. Կանոնագիրք Հայոց, Ա, աշխատասիրութեամբ՝ Վ. Յակոբեանի, Երեւան, 1964, էջ 506-513 ։

3. Գ. Յակոբեան, Սահակ Ձորոփորեցի, « Էջմիածին », 1976, թիւ 3, էջ 41-47 ։

4. Ն. Թահմիզեան, Սահակ Ձորոփորեցին եւ Խաչի ու Եկեղեցու շարականները, « Էջմիածին », 1980, թիւ 11, էջ 37-47 ։

5. M. van Esbroek, Le discours du Catholicos Sahak III en 691 et quelques dossiers annexes au Quinsexte, - The Council in Trullo revised, ed. G. Nedungatt and M. Featherstone, Rome, 1995, pp. 323-454.

ՏԱՌԱՆԻՇԵՐ ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ( ԿԱՆՈՆՔ )

Ա խմբի ձեռագրեր

A - Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռ. թիւ 131, Կանոնագիրք. ժամանակ՝ 1098 թ.

B - ՄՄ ձեռ. թիւ 8926, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԳ դ.

C - ՄՄ ձեռ. թիւ 6409, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ կանոնական այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԵ - ԺԶ դդ.

D - ՄՄ ձեռ. թիւ 795, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1618 թ.

E - ՄՄ ձեռ. թիւ 2635, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ կանոնական այլ նիւթեր. ժամանակ՝ 1635 թ.

F - ՄՄ ձեռ. թիւ 6496, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ կանոնական այլ նիւթեր. ժամանակ՝ 1637 թ.

G - ՄՄ ձեռ. թիւ 2655, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ կանոնական այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԷ դ.

H - ՄՄ ձեռ. թիւ 2596, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ դ., ընդօրինակուած է G - ից

I - ՄՄ ձեռ. թիւ 8158, Կանոնագիրք. ժամանակ՝ 1635 թ.

J - ՄՄ ձեռ. թիւ 3706, Կանոնագիրք. ժամանակ՝ 1636 թ., սրանից ընդօրինակուել են IJ ձեռագրերը

K - ՄՄ ձեռ. թիւ 4403, Կանոնագիրք. ժամանակ՝ 1647 թ.

L - ՄՄ ձեռ. թիւ 4631, Կանոնագիրք. ժամանակ՝ 1649 թ.

M - ՄՄ ձեռ. թիւ 5782, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԷ դ.

N - ՄՄ ձեռ. թիւ 7580, Դատաստանագիրք եւ Կանոնագիրք. ժամանակ՝ 1651 թ.

O - ՄՄ ձեռ. թիւ 3291, Դատաստանագիրք եւ Կանոնագիրք. ժամանակ՝ 1654 թ.

P - ՄՄ ձեռ. թիւ 9298, Դատաստանագիրք եւ կանոնական այլ նիւթեր. ժամանակ՝ անյայտ

Q - ՄՄ ձեռ. թիւ 5894, Կանոնագիրք. ժամանակ՝ 1664 թ.

R - ՄՄ ձեռ. թիւ 2883, Կանոնագիրք. ժամանակ՝ 1665 թ.

S - ՄՄ ձեռ. թիւ 3097, Կանոնագիրք. ժամանակ՝ մինչեւ 1681 թ., ընթերցումներով աւելի մօտ է KLMQT ձեռագրերին

T - ՄՄ ձեռ. թիւ 9488, Կանոնագիրք. ժամանակ՝ 1621 թ., T ձեռագրից հաւանաբար ընդօրինակուել են IJ KLMSQ ձեռագրերը եւ կատարուած ուղղումներն անցել են այլ ձեռագրերի՝ IJKLMSQ:

U - ՄՄ ձեռ. թիւ 3148, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ՞ դ., ընդօրինակուած է A ձեռագրից

V - ՄՄ ձեռ. թիւ 3099, Կանոնագիրք. ժամանակ՝ մինչեւ 1667 թ., V ձեռագրի գրչութիւնը շատ նման է S - ի գրչութեանը, գուցէ ընդօրինակել է միեւնոյն գրիչը:

X - ՄՄ ձեռ. թիւ 449, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1757 թ.

Y - ՄՄ ձեռ. թիւ 3297, Կանոնագիրք եւ Դաւիթ - բեկի պատմութիւն. ժամանակ՝ 1780 թ., ամենայն հաւանականութեամբ ընդօրինակուած է նախորդ X ձեռագրից

Z - ՄՄ ձեռ. թիւ 7317, Կանոնագիրք. ժամանակ՝ 1652 թ.

W - ՄՄ ձեռ. թիւ 3059, Դատաստանագիրք, « Գիրք Նոմոսի » եւ Կանոնագիրք. ժամանակ՝ 1843 թ.

Ւ - ՄՄ ձեռ. թիւ 3065, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԸ՞ դ.

Ս - ՄՄ ձեռ. թիւ 1779, Զանազան նիւթեր եւ Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ դ.

օ - ՄՄ ձեռ. թիւ 3141, Կանոնագիրք, ժամանակ՝ ԺԹ դ.

Բ խմբի ձեռագրեր

a - ՄՄ ձեռ. թիւ 7615, Կանոնագիրք եւ կանոնական այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԴ՞ - ԺԵ՞ դդ.

b - ՄՄ ձեռ. թիւ 8380, Կանոնագիրք. ժամանակ՝ 1632 թ.

c - ՄՄ ձեռ. թիւ 8964, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԴ՞ - ԺԵ՞ դդ.

d - ՄՄ ձեռ. թիւ 2676, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԷ դ.

e - ՄՄ ձեռ. թիւ 783, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1605 թ.

f - ՄՄ ձեռ. թիւ 8006, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1611 թ.

g - ՄՄ ձեռ. թիւ 5148, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1618 թ.

h - ՄՄ ձեռ. թիւ 3368, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1639 թ.

i - ՄՄ ձեռ. թիւ 656, Կանոնագիրք. ժամանակ՝ 1661 թ.

k - ՄՄ ձեռ. թիւ 654, Կանոնագիրք. ժամանակ՝ 1671 թ.

l - ՄՄ ձեռ. թիւ 8938, Կանոնագիրք, Դատաստանագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ մինչեւ 1685 թ.

m - ՄՄ ձեռ. թիւ 2677, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1697 թ.

n - ՄՄ ձեռ. թիւ 778, Կանոնագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ 1635 թ.

o - ՄՄ ձեռ. թիւ 660, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ դ., մօտ է hl ձեռագրերին

p - ՄՄ ձեռ. թիւ 3544, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ դ.

q - ՄՄ ձեռ. թիւ 8236, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ դ.

r - ՄՄ ձեռ. թիւ 9513, Կանոնագիրք. Դատաստանագիրք եւ այլ նիւթեր. ժամանակ՝ ԺԷ դ., ընդհանուր առմամբ մօտ է it ձեռագրերին

s - ՄՄ ձեռ. թիւ 3098, Կանոնագիրք. ժամանակ՝ ԺԷ դ.

t - ՄՄ ձեռ. թիւ 646, Կանոնագիրք. ժամանակ՝ 1731 թ., ընթերցումներով մօտ է hilor ձեռագրերին