Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՂԻՇԷ ԵՒ « ԲԱՆ ՎԱՍՆ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Աշխատութեան բուն վերնագիրը տալիս է հեղինակը` Բան վասն Հայոց պատերազմի, որին հետագայում աւելացուել է նաեւ Վարդան անունը: Հեղինակը ներկայացնում է իրեն որպէս իր կողմից նկարագրուած պատմական անցքերի ժամանակակից եւ մասնակից, մինչդեռ սեփական անունը չի տալիս: Աշխատութեանն անցել է երէց Դաւիթ Մամիկոնեանի հրաւէրով: Նրա Վարքում եղած կենսագրական տեղեկութիւնները (Սոփերք Հայկականք, ԺԱ, էջ 39-45) առաջացել են զուտ գրական հողի վրայ:

Հեղինակի ժամանակը շարունակում է մնալ վէճի առարկայ: Հակառակ Ե դարի խօսում են մէջբերումները Փիլոն Եբրայեցու թարգմանութիւններից, միաժամանակ Եղիշէն ոչ մի տեղ չի յիշում Գրիգոր Լուսաւորչի անունը, թէպէտ խօսում է Տրդատ Գ-ի ճակատագրի մասին: Դա որոշիչ կռուան է Եղիշէի անունով յայտնի աշխատութիւնը կամ, թերեւս, նրա գրական սկզբնօրինակը թուագրել Ե դարի 60-ական թթ.:

Գրականագիտական առումով Եղիշէի երկը բազմատեսակ է: Պատմութեան շարադրանքը զուգորդւում է վկայաբանութեան, ներբողի ու ողբի, բանավէճի ու ջատագովութեան հետ: Եղիշէն քարոզիչ է, նրա երկի ուսուցողական բնոյթը միանգամայն թափանցիկ է: Սակայն ատաղձը պատմութիւնն է, պատմական անցքերի եւ պատմական դէմքերի նկարագրութիւնը:

Հեղինակը ներկայացնում է Մեծ Հայքի վիճակը 387 թ. բաժանումից եւ Արշակունիների հարստութեան վերացումից յետոյ, Սասանեանների ճնշումները Յազկերտ Բ-ի օրօք, հայերի բռնի կրօնափոխութեան առաջին քայլերը, հայերի ապստամբութիւնը, պառակտումը Վարդան Մամիկոնեանի եւ Վասակ Սիւնու միջեւ, Աւարայրի ճակատամարտը, ապստամբութեան վախճանը, հոգեւորականների վկայութիւնը, նախարարների աքսորը, ապա` Պերոզի իշխանութեան գալը եւ նախարարների վերադարձը հայրենիք: Շարադրանքը բաժանւում է 7 յեղանակների եւ նրանց կից մի յաւելեալ գլխի` իր սեփական բաժանումներով:

Բան վասն Հայոց պատերազմի երկը դիտւում է հայոց հին գրականութեան խոշորագոյն կոթողներից մէկը, միաժամանակ այն թանկագին սկզբնաղբիւր է Ե դարի քաղաքական պատմութեան եւ հասարակական կարգի ուսումնասիրութեան համար:

Եղիշէի երկր վերահրատարակւում է՝ ըստ հետեւեալ հրատարակութեան. Եղիշէի վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, ի լոյս ածեալ բաղդատութեամբ ձեռագրաց՝ աշխատութեամբ Ե. Տէր-Մինասեանի, Երեւան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչութիւն, 1957: Համեմատութիւնների համար Երուանդ Տէր-Մինասեանի կողմից, որին էլ պատկանում են առաջին դէմքով դիմումները, հիմք է ընդունուած Եղիշէի Վարդանանց պատմութեան, այսպէս կոչուած, Անձեւացեաց օրինակը՝ որպէս ամենից աւելի տարածուած տեքստը (Տփղիս, 1913):

Կարէն Իւզբաշեան, Պարոյր Մուրադեան

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1. Եղիշէի վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, ի լոյս ածեալ բաղդատութեամբ ձեռագրաց՝ աշխատութեամբ Ե. Տէր-Մինասեանի, Երեւան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչութիւն, 1957, էջ 204-219

2. R. W. Thomson. A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD. Brepolis-Turnhout, 1995, pp. 112-116.


ԲԱՂԴԱՏՈՒԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՏԱՌԱՆԻՇԵՐ

Ա. ՏՊԱԳԻՐՆԵՐ  

Տ 1 -Գիրք, որ կոչի Եղիշէ պատմագիրք Շարադրեալ գիտնական եւ խստակրօն սուրբ վարդապետին Եղիշէի, աշակերտի սրբոց թարգմանչացն մերոց Իսահակայ եւ Մեսրօպայ Յորում լիակատար պատմին նահատակութիւնք սրբոց Վարդանանց զօրավարացն Հայոց եւ Ղեւոնդեանց սրբոց քահանայից, Կոստանդնուպօլիս, ի թուականիս Հայոց ՌՄԺԳ [1764], ի տպարանի հանգուցեալ Աստուածատուրի

Տ 2 -Պատմութիւն նահատակութեան սրբոց Վարդանանց, եւ Ղեւոնդեանց քահանայից արարեալ սրբոյն Եղիշայի գերահռչակ վարդապետի եւ արքեպիսկոպոսի Ամատունեաց, եւ աշակերտի երանելի թարգմանչացն մերոց սրբոցն Սահակայ եւ Մեսրոպայ. Կոստանդնուպոլիս, Հայոց ՌՄՀԲ (1823), ի տպարանի Մայր եկեղեցւոյ Սուրբ Աստուածածնի

S 3 -Եղիշէի վարդապետի վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին. ի Վենետիկ, ի Սուրբ Ղազար, ՌՄՀԷ (1828)

Վ 1852 -Վենետիկի 1852 թուականի հրատարակութիւնը. այս տպագրութեան համար օգտագործուած է Լիմի երկաթագիր ձեռագիրը, որը, սակայն, դժբախտաբար լրիւ չի եղել

A - Եղիշէի պատմութիւն Վարդանանց՝ Ըստ Անձեւացեացն օրինակի. Թեոդոսիա, ի Խալիպեան տպարանի, 1861

Բ. ՁԵՌԱԳՐԵՐ

Ա - ՄՄ ձեռ. թիւ 1890, ժամանակ` 1174

Բ - ՄՄ ձեռ. թիւ 1888, ժամանակ` ՈԾԶ (1207)` Եղիշէի, ՈԽԱ (1192)` Երկրորդ մասի գրողի եւ ստացողի

Գ - ՄՄ ձեռ. թիւ 4809, ժամանակ` ՉԾԹ (1310)

Դ - ՄՄ ձեռ. թիւ 1886, ժամանակ` ԺԴ դար (?)

Ե - ՄՄ ձեռ. թիւ 1920, ժամանակ` ՌԺԸ (1569)-ՌԺԹ (1570)

Զ - ՄՄ ձեռ. թիւ 2559, ժամանակ` ԺԵ-ԺԶ դար

Է - ՄՄ ձեռ. թիւ 1882, ժամանակ` ՌԿԸ (1619)

Ը - ՄՄ ձեռ. թիւ 1862, ժամանակ` ՌՂ (1641)

Թ - ՄՄ ձեռ. թիւ 1404, ժամանակ` ՌՃԺԳ (1664)

Ժ - ՄՄ ձեռ. թիւ 2639, ժամանակ` ՌՃԻԱ (1672)

Ի - ՄՄ ձեռ. թիւ 1889, ժամանակ` ՌՃԻԴ (1675)

Լ - ՄՄ ձեռ. թիւ 1482, ժամանակ` 1678

Խ - ՄՄ ձեռ. թիւ 4351, ժամանակ` ՌՃԼԸ (1689)

Ծ - ՄՄ ձեռ. թիւ 4584, ժամանակ` 1668

Կ - ՄՄ ձեռ. թիւ 573, ժամանակ` ԺԷ դար

Հ - ՄՄ ձեռ. թիւ 1458, ժամանակ` 1705

Ձ - ՄՄ ձեռ. թիւ 1737, ժամանակ` անյայտ

V - Ս. Ղազարի Մխիթարեան Մատենադարանի ձեռ. թիւ 200 [1], ժամանակ` ՌՃԹ (1660)

Գ. ՃԱՌԸՆՏԻՐՆԵՐ

Ճ 1 - ՄՄ ձեռ. թիւ 3779, ժամանակ` ՈՀԶ (1227)

Ճ 2 - ՄՄ ձեռ. թիւ 6196, ժամանակ` ՈՀԶ (1227)

Ճ 3 - ՄՄ ձեռ. թիւ 4871, ժամանակ` ԺԳ դար

Ճ 4 - ՄՄ ձեռ. թիւ 4709, ժամանակ` ՉՂԳ (1344)

Ճ 5 - ՄՄ ձեռ. թիւ 7443, ժամանակ` ՊԱ-ՊԲ (1352-1353)

Ճ 6 - ՄՄ ձեռ. թիւ 3787, ժամանակ` ԺԴ դար

Ճ 7 - ՄՄ ձեռ. թիւ 1524, ժամանակ` ՊԾ (1401)

Ճ 8 - ՄՄ ձեռ. թիւ 4670, ժամանակ` ՊԾ (1401)

Ճ 9 - ՄՄ ձեռ. թիւ 1521, ժամանակ` 1404

Ճ 10 - ՄՄ ձեռ. թիւ 4802, ժամանակ` 1404-ից քիչ յետոյ

Ճ 11 - ՄՄ ձեռ. թիւ 994, ժամանակ` ՊԾԸ (1409)

Ճ 12 - ՄՄ ձեռ. թիւ 996, ժամանակ` ՊՂԱ (1442)

Ճ 13 - ՄՄ ձեռ. թիւ 3791, ժամանակ` 1453-ից առաջ՝ մինչեւ ԺԵ դար

Ճ 14 - ՄՄ ձեռ. թիւ 993, ժամանակ` ՋԵ (1456)

Ճ 15 - ՄՄ ձեռ. թիւ 4869, ժամանակ` ՋԼԱ (1482): Ճ 8, 10, 15, մասամբ նաեւ Ճ 16 լիովին հետեւում են Ճ 7 -ին:

Ճ 16 - ՄՄ ձեռ. թիւ 4822, ժամանակ` ՋԽ (1491)

Ճ 17 - ՄՄ ձեռ. թիւ 1523, ժամանակ` ԺԴ-ԺԵ դար

Ճ 18 - ՄՄ ձեռ. թիւ 4929, ժամանակ` ԺԵ դար

Ճ 19 - ՄՄ ձեռ. թիւ 5406, ժամանակ՝ ԺԵ դար, ընթերցուածներով հետեւում է Ճ 17 -ին:

Ճ 20 - ՄՄ ձեռ. թիւ 4676, ժամանակ` ԺԵ դար

Ճ 21 - ՄՄ ձեռ. թիւ 2782, ժամանակ` ԺԵ-ԺԶ դար

Ճ 22 - ՄՄ ձեռ. թիւ 4803, ժամանակ` ԺԵ-ԺԶ դար

Ճ 23 - ՄՄ ձեռ. թիւ 4774, ժամանակ` ԺԶ դար

Ճ 24 - ՄՄ ձեռ. թիւ 4789, ժամանակ` ԺԶ դար

Ճ 25 - ՄՄ ձեռ. թիւ 4677, ժամանակ` ԺԶ դար, Ճ 24 եւ 25 հետեւում են Ճ 23 -ին: Ճ 25 տալիս է հինգշաբթի Ղեւոնդեանք, երեքշաբթի Վարդանանք, ինչպէս Ճ 22:

Ճ 26 - ՄՄ ձեռ. թիւ 3772, ժամանակ` ԺԶ դար

Ճ 27 - ՄՄ ձեռ. թիւ 7441, ժամանակ` 1322

Ճ 28 - ՄՄ ձեռ. թիւ 992, ժամանակ` ՌՃ (1651)

α  - Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Մատենադարան, ձեռ. թիւ 200 [2], ժամանակ` 1224

β  - Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Մատենադարան, թուականն՝ անյայտ

γ  - Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Մատենադարան, թուականն՝ անյայտ

***

Այս ձեռագրերը բաժանւում են՝ ըստ իրենց ընթերցուածների հետեւեալ հիմնական խմբերի.

ա) ԱԶԷԹԻ ձեռագրերը կազմում են մէկ խումբ: Բացի ընթերցուածների նոյնութիւնից, այդ բանն ապացուցւում է նրանով, որ այդ բոլոր ձեռագիրներն էլ հաւասարապէս չունեն «եւ զանխաբ տեղիս զանկեալսն ի սրոյ»: Այս խմբի Թ եւ Ի ձեռագրերը շատ նման են միմեանց, բայց Ի ձեռագիրը, որ 11 տարի յետոյ է գրուած Թ ձեռագրից, նրանից չէ արտագրուած, որովհետեւ Թ-ի մէջ բացակայող տողերը կան սրա մէջ՝ «յամենայն կողմանց անդր ժողովեցան», ինչպէս նաեւ՝ «եւ անարգօք զմեծամեծ իրս կատարել»: Պէտք է ենթադրել, ուրեմն, որ այդ երկու ձեռագրերի աղբիւրը մէկն է:

բ) Երկրորդ խումբը կազմում են ԳԵԸԺԽԿՀ ձեռագրերը, որոնք համարեայ ամենուրէք նոյն կամ նման ընթերցուածներ են տալիս: Այս խմբի Գ եւ Ե ձեռագիրները, չնայելով նրանց իրար շատ մօտ լինելուն, միմեանցից չեն արտագրուած: Գ-ն (գրուած 1310 թ. Վանում) պէտք է այդ դէպքում լինէր Ե-ի (գրուած 1569 թ. Բաղէշում) աղբիւրը, սակայն Ե-ն անշուշտ Գ-ից չի արտագրուած, որովհետեւ Ե-ի մէջ կան արտայայտութիւններ, որ չունի Գ-ն, Գ-ն չունի «առաւել զարմանային չարասէրքն» բառերը, իսկ Ե-ն ունի այդ բառերը: Այստեղ էլ պէտք է ենթադրել, որ այդ երկու ձեռագրերի սկզբնօրինակը մէկն է:

գ) Երրորդ խումբը կազմում են ԴԼԾ ձեռագրերը: Այդ ձեռագրերից Դ-ն համարւում է գրուած XIV դարում, Լ-ն գրուած է 1678 թ., իսկ Ծ-ն՝ 1668 թ.: Ծ-ի գրութեան թուականը պարզուեց հետագայում՝ աշխատանքի երկար էտապ անցնելուց յետոյ. սկզբում անորոշ կերպով նրա գրութեան ժամանակը նշանակուած էր XVII դար: Պարզ չէ նաեւ այս երկու ձեռագրերի փոխյարաբերութիւնը: Շատ հաւանական է, սակայն, որ այդ ձեռագրերը եւս միմեանցից արտագրուած չլինեն, այլ մի ընդհանուր աղբիւրից բխած լինեն, որովհետեւ Լ-ն ունի այնպիսի նախադասութիւններ, որ Ծ-ն չունի, եւ ընդհակառակը. Լ-ն ունի, իսկ Ծ-ն չունի «որպէս զմարդ Որմիզդ արար եւ զախտս եւ զհիւանդութիւնս եւ զմահ Արհմն արար» բառերը: Ծ-ն ունի՝ «անկան կործանեցան ապարանք նոցա», այնինչ Լ-ն չունի այդ բառերը:

  դ) Առանձին տեղ է գրաւում բոլոր ձեռագրերի մէջ Բ ձեռագիրը (գրուած 1207 թ. եւ նորոգուած 1687 թ. յայտնի Զաքարիա սարկաւագ պատմագրի ձեռքով): Այստեղ կարեւոր նշանակութիւն ունի այն հանգամանքը, որ այս ձեռագիրը ութերորդ յեղանակ չի ճանաչել: Սակայն պէտք է նշել, որ այս ձեռագիրը յաճախ միանում է երկրորդ խմբի ձեռագրերի հետ, երբեմն էլ՝ երրորդ խմբի հետ:

 



[1]    Ձեռագրի մանրամասն նկարագրութիւնը տե՛ս Հ. Ս. վրդ. Ճեմճեմեան, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հատոր Զ, Պատմագիրք Հայոց- Կանոնգիրք. Գրիգոր Նարեկացի- Ներսէս Շնորհալի. Ներսէս Լամբրոնացի- Աղօթագիրք, Վենետիկ- Ս. Ղազար, 1996, էջ 119-124:

[2]    Ձեռագրի մանրամասն նկարագրութիւնը տե՛ս Հ. Բարսեղ վրդ. Սարգիսեան, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հատոր երկրորդ, Վենետիկ, 1924, էջ 2-36: