Վասպուրականի Ասորիներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մարդաբանական տեղեկութիւններ
       Ասորիները, ինչպէս ցոյց են տալիս մարդաբանական եւ լեզուաբանական հետազոտութիւնները պատկանում են սեմիտական ցեղին։
       Մարդաբանական հետազոտութիւններ, մինչեւ այժմ դժբախտաբար, չափազանց քիչ են կատարուած, այն էլ շատ սակաւաթիւ անձերի վրայ։ Ընդամենը չափուած են 56 գանգ, որից 22 տղամարդու եւ 5 կնոջ չափել է Շանտրը ։ Էրկերտը 11՝ Ի. Պանտիւխովը եւ 13՝ Յ. Յարութիւնեանը ։
       Այս բոլորն էլ միահամուռ վկայում են, որ ասորիները իրենց ֆիզիքական կազմութեամբ տիպական սեմիտների տպաւորութիւն են թողնում։ Շանարը ենթադրում է, որ ասորիները Կովկասում հանդիսանում են սեմիտական ցեղի ամենամաքուր ներկայացուցիչները, որին իբրեւ ապացոյց, բացի սեմիտական արտաքին տիպից ծառայում է նաեւ նրանց լեզուն, որ պատկանում է սեմիտական խմբի արամէական ճիւղին։
       Պանտիւխովը ասորիներին համարելով հին քաղդէացիների ամենաքիչ խառնուած սերունդը, շատ նմանութիւն է գտնում ախալցխայի հրէաների հետ ։
       Ըստ Էրկերտի՝ ասորիները ունին սեւ մազեր, թխագոյն աչքեր, բարձր ճակատ, հաստ շրթունք, փոքր ինչ առաջ ցցուած այտոսկրներ եւ տափակ ծոծրակ։
       Ըստ Ի. Պանտիւխովի ասորիներն ունին սեւ, թեթեւ ալիքաւոր մազեր եւ խիտ ունքեր։
       Ըստ Շանտրի՝ ասորիներն թխադէմ են, ունին սեւ, ալիքաւոր եւ հարթ մազեր, շատերի աչքերը թուխ են, շրթունքները բարակ, բերանը բնական, 49 հազարամետր բացուածքով, ուղիղ եւ առողջ ատամներով։
       Յարութիւնեանը այսպէս է բնորոշում ասորիներին.
       Սրանց հասակը միջակից բարձր է (34 8 %) աւելի հակուած դէպի բարձրահասակը (30, 2 %)։ Կուրծքը լաւ է զարգացած եւ հասակի կիսից անցնում է։ Իրանը, վերին եւ ներքին անդամները եւ սրանց զանազան մասերը չափաւոր եւ համաչափ են զարգացած դէմքը- լայն չէ, նեղ այտոսկրներով, բաւական բարձր ճակատով. քիթը երկարութեամբ միջակ է, դէմքի երեք մասերից, այսինքն ճակատից քթից եւ դէմքի ներքին երրորդ մասից, վերջինս փոքր ինչ երկար է. աչքերն ու բերանը միջակ մեծութեան են։ Գլուխը բաւական մեծ է, միայն մեծացած է գլխաւորապէս ուղղահայեաց ուղղութեամբ շնորհիւ զանգի մեծ բարձրութեան յետեւից ընդ հակառակը կարծէք ճմլուած է, ունենալով տափակ ծոծրակ։ Ասորիներից շատ շատերը (88%) սաստիկ բրախիցեֆալ են (կարճագլուխ ), ունենալով գլխի նշանացոյց միջին հաշուով 87, 72։ Ասորիների մեծամասնութիւնը սեւորակ է, թուխ մորթով եւ թխագոյն աչքերով, աւելի մութ երփով, սեւ ալիքաւոր մազերով, ինչպէս գլխի, այնպէս եւ մորուքի վրայ։ Մարմինը բաւական վաղ եւ առատ ծածկւում է մազերով ։
       Այս տեղեկութիւնների վրայ ինձ մնում է աւելացնել, որ Թիարի Թխումի եւ Դէզի բնակիչները ենթակայ լինելով յարատեւ իենդին, դեղնած են։ Կանայք ենթակայ լինելով ծանր աշխատանքի, ընդհանրապէս նիհար են եւ արագաշարժ։ Նրանցից շատերը ունեն բաւականին նորբ դէմքի գծեր եւ գեղեցիկ են։