Վասպուրական. Ազգագրութիւն. - Ա. Վան. Տոսպ Եւ Հայոց-Ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա

       ԱԶԴ 

       Սկսելով նիւթեր հաւաքել Վասպուրականի կամ այժմեան Վանի վիլայէթի վերաբերութեամբ, ես հետեւելու եմ հետեւեալ ծրագրին։ 

       Ա. Ամբողջ Վանի նահանգի տեղագրութիւնը, պատմական եւ հնագիտական տեղեկութիւններով կազմելու են մի առանձին հատոր։ 
       Բ. Ամբողջ նահանգի բոլոր վանքերի նկարագրութիւնը կազմելու է նոյնպէս մի առանձին հատոր։ 
       Գ. Ազգագրական տեղեկութիւնները նոյնպէս կազմելու են մի առանձին հատոր, սակայն ո՛չ թէ ամբողջ Վանի նահանգը միայն մի անգամից, այլ առնուազը երեք գլխաւոր մասերի բաժանուած, Վանի, Շատախի եւ Մոքսի։ 
       Դ. Ժողովրդական հաւատքը, ամբողջ Վասպուրականի վերաբերմամբ կազմելու է մի առանձին հատոր։ 
       Ե. Ծասպուրականի ձեռագիրների ցուցակը մի առանձին հատոր եւ 
       Զ. Ամբողջ Վասպուրականի բանաւոր գրականութիւնը նոյնպէս մի առանձին հատոր, ըստ բարբառների պրակների բաժանուած։ 

       Այս 1910 թուին, յունիսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը, անցել եմ Վանի, Տոսպի եւ Հայոց-Ձորի գաւառակները, ինձ հետ ունենալով պ. Խ. Լեւոնեանին իբր ուղեցոյց եւ պ. Յ. Մաղաքեանին իբր լուսանկար։ 

       Սրտաբուղխ շնորհակալութիւն եմ յայտնում Վանի նահանգապետ վսեմաշուք Բէքիր Սամի բէյին՝ եւ Ռուսաց փոխ-հիւպատոս մեծարգոյ Ս. Պ. Օլ‎ֆերիեւին, որոնք մեծապէս աջակցեցին ինձ։