Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դարալագեազի Խաչիկ գիւղում։
       93. Ճոշ թող ես արել լծի.
       Գունջակ ես արել, կծի
       Իմ հէրը քեզ եղջիկ չի տալ
       Մարէն վեր ընկի պրծի։
       94. Ջրի ճամբէն սառել ա,
       Մաճը բուռը տարել ա,
       Կաքաւ պոչիկ թուխ տղայ,
       Ուշ ու խելքս տարել ա։
       95. Ես իմ պճուրիկ տօխ եմ,
       Շուշի ղալին կկոխեմ,
       Ես էն եարին հաւան չեմ
       Ուրիշ եարի կփոխեմ։
       96. Ուռի ծառին հով քամի,
       Շիրվանիդ քամին տանի,
       Ես դու գնանաք դատաստան,
       Ում ղսմաթն է՝ էն տանի։
       97. Ես Ղզէքայ ձորէն եմ,
       Ելմալայ խնձորէն եմ
       Խաբար տարէք իմ Նանին,
       Իլում իլում կորել եմ
       98. Սարը ձիւնը կալել ա,
       Անձրեւ արել հալել ա,
       Խաբար տարէք իմ Նանին,
       Սիրտս վարամ կալել ա։
       99. Արկանքն ա աղի վրէն,
       Խիարն ա թաղի վրէն
       Ես մի թառլան ղուշ պտի,
       Իմ հօրանց բադի վրէն։
       100 Իմ ծաղիկս քաղած ա,
       Տեփրի տակին պահած ա
       Ով որ ծաղկիս դաստ անի
       Հէրն ու մէրը թաղած ա
       101. Ա տղայ, անունդ Ուռուշան,
       Սպիտակ կուլիդ թուխ նշան
       Եայլուխդ ղարկի նախշեմ
       Ղարկեմ քո եարիդ նշան։