Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       Ա . Դարալագեազի Կնիշիկ գիւղում։
      
       Նանիկ ասեմ՝ քնես դու,
       Ծածկեմ՝ քրտնես դու,
       Ծածկածն եդ գցեմ,
       Վարդի նման փռուես դու։
       Սիրտս խոցով եարայ ա,
       Թաքուն չի, աշկարայ ա
       Դեղ կանեմ, դարման կանեմ
       Դեառէն եարէն եարայ ա.
       Աստըծուէ նման ա,
       Թոռ (անձրեւ) կայ, տափը նմանայ,
       Նանին բերի քիանայ (քեզնից)
       Բաջու սիրտը թոռանայ։
       Ես նան ունեմ մոլորած,
       Գիշերը քունը կորած,
       Նանն ու բաջին ինչ անի,
       Ժուճուր տղայ մլորած։
       Թարդախտ ցան եմ ածել,
       Բոյիդ նման եմ ածել,
       Ես էլ քեզ ջան եմ ասել,
       Մեծացրած ման եմ ածել։
       Նանիկ արա մեր պզտիկ,
       Թամիչ բերեմ կեր պզտիկ,
       Ծառի տակին ձնէ բուկ,
       Մաղեմ եփեմ, կեր պզտիկ։
      
       Բ . Դարալագեազի Խաչիկ գիւղում պապը իւր թոռին խաղացնելու ժամանակ։
       Ձիւնն եկաւ քուլայ քուլայ,
       Ժապն ասեց դանեն ուր ա,
       Գէլն ասաց, հրէս տարայ
       Շունն ասեց հրէս բերի,
       Պոչիկ թիւլայ,
       Մեղրը կերար, պուլիկս ու՞ր ա։
      
       Գ . Նոյն գիւղում, լուսաբացին, երեխային խաղացնելու ժամանակ մայրը երգում է։
       Լիսը լիսացաւ,
       Հարսը վերկացաւ,
       Հացը գողացաւ,
       Կերաւ կշտացաւ.
       Սկեսուրն իմացաւ,
       Պատրոնը կռուեցաւ.
       Գնաց թուրքացաւ,
       Տէր ողորմեա՞, Տէր ողորմեա
      
       Դ . Ղազախի Ուզունթալա գիւղում տատն իւր թոռին խաղացնելու ժամանակ։
       Պապար կանի կըտիտը
       Հարս ու աղջիկ խտիտը (գիրկը)
       Խնձորը կծի, ծուլ անի,
       Զիզի հարսին կուլ անի,
       Ծառի ծէրի (կաչաղակ) եմ,
       Աղջկերանց մարդն եմ
       Ծառի ծէրի հոպոպն եմ
       Աղջկերանց փոփոքն եմ,
       Ծառի ծէրի ճիւղն եմ,
      
       Ե. Հին Նախիջեւանում։
       Լալա ասեմ քունդ տանի,
       Թար կամարիկ ջուրը տանի,
       Ըվ որ քեզ չի սիրում,
       Թող նրան ջուրը տանի։
       Էս օր մեր տուն խան ա գալու.
       Բաղ ու բաղչէն ման ա գալու,
       Հարս ու աղջիկ էյվանումը
       Թոփ ծաղիկը մէյդանումը,
       Ոսկին ծոցին ճնկճնկաց
       Ալ ձին տակին խրխնջաց։
      
       Զ . Երեւանում եւ Ղազախի Ուունթալա գիւղում, ձեռքերի վերայ թռցնելով երեխային։
       Էդ ո՞վ էք էդ կտերը,
       Թռցրէք էդ ծտերը,
       Ազափ տղի տեղն ինչ ա
       Կոկոմ կոկոմ ծծերը։
       Թռի, թռի թռցնեմ,
       Խեւ հաւի միս կերցնեմ,
       Ազափ բաշուն հասցնեմ։
      
       Է . Հին Նախիջեւանում աղջիկ մանկան համար։
       Դանդանի դանդան պիտի,
       Մի լաւ տղայ բանդ պիտի,
       Ջիբը քար ու քանդ պիտի,
       Դան դանի գան դանեցի,
       Բերանը եկեղեցի,
       Տուն եկաւ համբուրեցի,
       Դուրս եկաւ բարեւեցի
       Աղջիկ ունիմ նմանի,
       Չենք տալ հազար թիւմանի,
       Բուրդ բերէք բաժինք անի,
       Ուղտ բերէք բարձի տանի
       Կտանք մի բազիրգեանի
       Ջորին գայ ճեհէզը տանի։
      
       Ը . Ալէքսանդրապօլում
       Ծափին ծափին կուլկուլայ,
       Հալուայ շաքեար կուլ կուտայ
       Ելէք, աշեցէք վեւ գուքայ
       (Տուբիթ) խանումը տուն գուքայ։
       (Գաբրիէլ) աղան տուն գուքայ,
       Չլի խորոզը (աքաղաղ) մորթեցէք
       Թղթով խանումիս փայը պահեցէք։
      
       Թ . Դարալագեազի Էրդափին գիւղում, երեխային լողացնելիս եւ քուն դնելիս։
       Էրկնը վզիկ,
       Թափտէր ճրիկ,
       Առնէր քնիկ,
       Ջաղամաթի քունը քեզիկ։