Թումանեանի դատավարութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Սուսաննա Յովհաննիսեան

« Էսպէս է աշխարհքի բանը - լաւութիւնն էլ է պատժւում - էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում » (10, 139) ։

Յովհաննէս Թումանեանի գրական ժառանգութիւնը, նրա կեանքը, ազգային- հասարակական գործունէութիւնը իր բազմաշերտ ու բազմակողմանի դրսեւորումներով անսպառ մի երեւոյթ է, եւ որեւէ հետազօտող երբեք չի ասելու, թէ ինքը աւարտուն, սպառիչ ու ամբողջական խօսք է ասել Թումանեանի մասին։

Թէեւ Թումանեանի խաղաղասիրական գործունէութեան մասին բազմիցս ասուել ու խօսուել է, սակայն բազմաթիւ մանրամասներ, որոնք նոր լոյս են սփռում Թումանեան? ազգային եւ հասարակական գործչի գործունէութեան վրայ, դեռեւս մնում են չլուսաբանուած նրա ժամանակակիցների արխիւներում եւ յուշերում, մամուլում, «Դաշնակցական գործ» վերնագիրը կրող դատական գործի արխիւային նիւթերում։

Թումանեանը յեղափոխական գործիչ չի եղել երբեք եւ մշտապէս բարձր է կանգնած եղել կուսակցական միակողմանիութիւնից։ Նա ինքը հայի ոգին էր եւ այդ վերնագրով յօդուածում ձեւակերպում է իր «անկուսակցական» հաւատամքը. «Ամէն ազգի մէջ կան եւ միշտ կը լինեն ամէն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցութիւններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջութիւնը» [1] ։ Այս տողերը Թումանեանը գրում էր 1910 թ., իսկ մինչ այդ նա համագործակցել էր տարբեր կուսակցութիւնների՝ մասնաւորապէս հնչակեանների, դաշնակցականների ու սոցիալ-դեմոկրատների հետ, անդամակցել, սակայն շատ կարճատեւ՝ միշտ կապուած հայանպաստ ազգային կարեւորութեան գործերի իրականացման հետ։ Բանաստեղծի գրառումներում կարդում ենք. «Եւ եթէ որեւէ սոցիալիստական խմբակցութեան էլ կապուած եմ եղել ու շատ կարճ միջոցով, կապուած եմ եղել ոչ թէ ծրագրային կապով, այլ լոկ ընկերական եւ կոնկրետ գործի շուրջը» (8, 451) [2] ։

Այդ կոնկրետ գործերից մէկն էլ հայ-թաթարական ընդհարումներն էին 1905-1906 թթ. եւ հայերի ինքնապաշտպանութիւնը։ Երիտասարդ տարիներից Թումանեանը անմասնակից չի եղել քաղաքական խմորումներին։ 1880-ական թթ. յայտնի է նրա եւ Ալեքսանդր (Վարդան) Գոլոշեանի համագործակցութիւնը։ Վերջինս զոհուեց 1889 թ. գարնանը Յովհաննէս Ագրիպասեանի հետ Վան մեկնելու ճանապարհին [3] ։ Թումանեանը այդ պահին պէտք է լինէր նրանց հետ։ 19-ամեայ բանաստեղծը իր ամառային վերարկուն վաճառել էր եւ այդ գումարով զէնք էր գնել, որպէսզի ընկերակցէր Գոլոշեանին եւ նրա հետ մեկնէր Արեւմտեան Հայաստանը ազատագրելու։ Միայն ծանր հիւանդութիւնը ստիպեց նրան յետաձգել մեկնումը, եւ միայն նախախնամութեան բարի կամքով փրկուեց հայրենասիրական ռոմանտիկ ծրագրերով խանդավառուած բանաստեղծի կեանքը։

1890-ական թուականների վերջերից Թումանեանը յաճախել է «Ծիածան», «Ազգագրական-հրատարակչական», «Երիտասարդ Հայաստան», «Օջախ» գաղտնի կազմակերպութիւնների պարապմունքներին։ Բանաստեղծը չի խուսափել օգտակար լինել թէ՛ դաշնակցականներին, թէ՛ հնչակեաններին, նոյնիսկ սոցիալ-դեմոկրատներին, եթէ նրանց գործունէութեան մէջ նկատել է ազգաշահ ու հայանպաստ որեւէ ձեռնարկ։ Ընդյատակեայ այդպիսի հաւաքներին մասնակցելը Թումանեանին դարձրեց «անբարեյոյս քաղաքացի» ցարական իշխանութիւնների աչքում։ Եւ 1900 թուականից նրա անունը յայտնուեց կասկածելի անձանց «սեւ ցուցակում» [4] ։

1902 թ. փետրուարի 16-ի գիշերը Թումանեանի տանը առաջին անգամ ոստիկանութեան կողմից խուզարկութիւն է կատարւում, սակայն հիւանդ բանաստեղծը չի կալանաւորւում [5] ։

Շիրուանզադէն պատմում է, որ դեռեւս եկեղեցական կալուածքների բռնագրաւման ժամանակ Գոլիցինի հրամանով ռուսական զօրքը դիմել էր զէնքի ուժին։ Այսպէս, օրինակ, Էջմիածնում պայթեցրել էին պողպատեայ դրամարկղը, իսկ Բաքուի եկեղեցում պաշարուած մի քանի հայերի դէմ հրացանաձգութիւն էին սկսել։ Մինչդեռ պաշարուածների մէջ կային կանայք եւ երեխաներ։ Եւ ահա հնչակեան երիտասարդութեան մի մասը վրիժառութեան ուղիներ է փնտրում։ Պարսկաստանից եկած մի քանի հնչակեան երիտասարդներ Թիֆլիս են գալիս Գոլիցինին սպանելու նպատակով։ Նրանք խորհրդակցում են Ղազարոս Աղայեանի հետ։ «Ծերունին խնդրեց, թախանձեց այդ տեռորը չկատարել։ Նա նախազգում էր անյաջողութիւնըÖԳոլիցինըդաշոյնիմիքանիթեթեւվէրքերստացաւուչմեռաւ, իսկերեքփորձարարներիցերկուսըսպանուեցինկոզակներիձեռքով » [6] ։

Եթէ նկատի ունենանք այն, որ այդ շրջանում Աղայեանը Վերնատան անդամ էր եւ Թումանեանի հետ ամենասերտ յարաբերութիւնների մէջ էր, ապա, ըստ ամենայնի, Թումանեանը նոյնպէս նախօրօք տեղեակ է եղել մահափորձի մասին եւ, անշուշտ, հաւանութիւն չի տուել։

Ինչպէս արդէն ասել ենք, այդ մահափորձը նոր հետապնդումների ու հալածանքների առիթ դարձաւ։ 1904 թ. յունուարին Թիֆլիսից Պետերբուրգի ոստիկանական դեպարտամենտ է ուղարկւում հայազգի մի քանի բանտարկեալներից բռնագրաւուած իրեղէն ապացոյցների ցուցակ։ Այստեղ յիշատակւում էին արգելուած գրականութիւն, նամակներ, յեղափոխական կոչեր, զէնք եւ այլն, այդ թւում՝ Թումանեան ազգանունով մէկի դաշոյնը եւ անյայտ նամակագրից Թումանեանին հասցէագրուած 62 էջ կազմող նամակներ։

1909 թ. որոշ վաւերագրեր վկայում են, որ այդ շրջանում Վոլոգդա է աքսորուել Յովհաննէս Թումանեան կամ Իւան Թումանով անունով քաղաքական մի բանտարկեալ։ Հնարաւոր է, որ այդ դաշոյնը պատկանել է այդ Թումանեանին, եւ նամակներն էլ հասցէագրուած են եղել նրան։ Առաջին անգամը չէր, որ Թումանեանին շփոթում էին այլ ազգանուանակիցների հետ։ Թէեւ չի կարելի բացառել, որ նամակների հասցէատէրը գուցէ եւ Յովհաննէս Թումանեանն է եղել։ Միայն այդ նամակների յայտնաբերումը կամ գոնէ նրանց հեղինակների անունները կարող էին լոյս սփռել, եթէ, իհարկէ, դրանք երբեւէ յայտնաբերուեն։ Անգամ եթէ իրեղէն ապացոյցները կապւում էին Թումանեան ազգանունով այլ քաղաքացու հետ, միեւնոյն է բանաստեղծի անձի նկատմամբ պահնորդական բաժնում կասկածները աւելի են ուժեղանում, հետեւաբար եւ հետապնդումները չեն դադարում։ Պահպանուել է նաեւ պահնորդական բաժնի պետի 1904 թ. ապրիլի դիմում-խնդրագիրը՝ ուղղուած ժանդարմական վարչութեանը, որով բաժնի պետը թոյլտւութիւն է խնդրում խուզարկելու եւ բանտարկելու կամ միանգամից բանտարկելու որոշ հայ մտաւորականների, որպէսզի կանխէին «հնչակեանների» եւ «դրօշակականների» (դաշնակցականների) ազդեցութիւնը նոյն օրերին սպասուող հակակառավարական ցոյցի մասնակիցների վրայ։ Թումանեանի ազգանունը խուզարկութեան ենթակայ մտաւորականների ցանկում էր։ Հնարաւոր է, որ այդ խուզարկութիւնը եղել է բանաստեղծի բնակարանում, սակայն մեզ այդ մասին որեւէ տեղեկութիւն չի հասել։ Գրողի կեանքի հիմնական վաւերագրերում, մասնաւորապէս՝ նամակագրութեան մէջ, հասկանալի պատճառներով պէտք է լռութիւն պահպանուէր։ Այլ վաւերագրերի նոյնպէս չենք հանդիպել։ Ամէն դէպքում, իրողութիւնն այն է, որ ըստ Թիֆլիսի ոստիկանական բաժնի գաղտնի գրութիւններում առկայ՝ գործակալների տուած «տեղեկութիւնների», Թումանեանը 1903 թ. դեկտեմբերից հետապնդուել է իբրեւ կուսակցական ակտիւ գործիչ, գաղտնի տպարանի տնօրէն [7] ։

Այս շրջանում Թումանեանը, իրօք, ակտիւ ազգային գործիչ էր, թէեւ՝ ոչ քաղաքական, եթէ անգամ ենթադրենք, որ նա յարում էր դաշնակցութեան կուսակցութեանը կամ նոյնիսկ նրա անդամն էր։ Սակայն որեւէ գաղտնի տպարանի տնօրէն չի եղել երբեք։ Թերեւս, կարելի էր հասկանալ նաեւ ժանդարմական վարչութեան անհանգստութիւնն ու զգուշաւորութիւնը՝ կապուած Թումանեանի գործունէութեան հետ։

Յեղափոխական խմորումների այդպիսի շրջանում բոլոր կուսակցութիւնների եւ բոլոր գործիչների հետ այդքան մեծ կապեր ունեցող անհատը այսպէս թէ այնպէս պէտք է յայտնուէր անյուսալիների ցանկում։ Այս ամէնին գումարւում է նաեւ հայ-թուրքական ընդհարումների շրջանում՝ 1905-1906 թթ., բանաստեղծի գործունէութիւնը, որը նոր քաղաքական հալածանքների սկիզբ է դառնում գրողի համար։ Այդ ընդհարումները ուղեկցւում էին նաեւ ժողովրդի սոցիալական պայքարով։ Մի կողմից Բորչալուի թուրքերն էին յարձակւում Թիֆլիսի վրայ, միւս կողմից տեղի էին ունենում բանուորական գործադուլներ։ Մի կողմից Դաշնակցութեան հետ համատեղ Թումանեանը կազմակերպում է հայրենի Լոռու ինքնապաշտպանութիւնը, միւս կողմից Հաղպատի գիւղացիներն են ապստամբում տեղի կալուածատէրերի դէմ։ Այսպէս, 1906 թ. օգոստոսին Ալաւերդու պղնձահանքերի գործարանի՝ Բորչալուի բանուորական կոմիտէն կազմակերպել էր գործադուլ։ Թումանեանը շտապում է Բորչալուի շրջանի գաւառապետ Պեօտր Լէոնտեւին համոզելու, որ գործադուլի հետ «հայկական կոմիտէները» առնչութիւն չունեն եւ այդ ընթացքում զբաղուած էին անկարգութիւնների, թալանի ու աւազակութեան դէմ պայքարով՝ «դատական գործեր» յարուցելով։

Բնականաբար, իշխանութիւնները այդ խառնակ շրջանում չէին կարող եւ չէին ցանկանում տարբերութիւն տեսնել ազգային ինքնապաշտպանութեան եւ սոցիալական բողոքի արտայայտութիւնների միջեւ։ Հետեւաբար, իր ժողովրդի ինքնապաշտպանութեան համար խաղաղութեան դրօշ պարզած բանաստեղծը նոյնպիսի «տեռորիստ» էր, ինչպիսին բանուորի եւ գիւղացու մէջ դասային ատելութիւն սերմանող յեղափոխականը։ Եւ քանի որ ոստիկանութեան վաւերագրերում հայերի զինուած ինքնապաշտպանութիւնը հռչակւում է իբրեւ «տեռոր թուրքերի դէմ», հետեւաբար եւ Թումանեանի անունը պէտք է յայտնուէր «տեռորիստ յեղափոխականների» ցուցակում, քանի որ նա շրջում էր ոչ միայն սպիտակ դրօշով, այլ նաեւ՝ զէնքով։

Երրորդ անգամ քաղաքականապէս անյուսալի անձանց ցուցակում Թումանեանի անունը յայտնւում է 1905 թ. փետրուարի 1-ին։ Բաքուի կոտորածը սկսուել էր Թումանեանի անունը հետապնդման ենթակայ անբարեյոյս անձանց ցուցակում ներառելուց հինգ-վեց օր յետոյ միայն՝ 1905 թ. փետրուարի 6-ից 9-ը։

Սա նշանակում է, որ բանաստեղծի հետագայ հալածանքները եւ բանտարկութիւնները չեն կապւում միայն հայ-թուրքական ընդհարումների հետ։ Վերջինիս ընթացքում Թումանեանի գործունէութիւնը բարեպատեհ առիթ էր այդ հետապնդումները ուժեղացնելու համար։

Անբարեյոյս անձանց ցուցակը, որը վերնագրուած էր «ԽՐՈՑՍՌռ րտՌրՏՍ սՌՓ, ՉՏՔպՊՔՌւ Չ րՒպՐց վՈոս՚ՊպվՌ я Չ չ. ՁՌՒսՌրպ ր 1-չՏ ՒպՉՐՈս я տՏ 2-պ ՎՈՐՑՈ 1905 չՏՊՈ », կազմուել էր մէկ ամսուայ ընթացքում, եւ այնտեղ հայ, ռուս, հրեայ, վրացի կուսակցական գործիչների եւ յեղափոխականների, պարզապէս մտաւորականների՝ Ս. Խանոյեանի, Աւ. Ահարոնեանի, Յովսէփ Արղութեանի, Ա. Ջափարիձէի, Հ. Տէր-Դաւթեանի, Միխա Ցխակայայի եւ ուրիշների անունների կողքին յ այտնուել էր Թումանեանի ազգանունը։ Ընդհանուր առմամբ, ցուցակում կար 61 անուն, որոնցից իւրաքանչիւրի դիմաց գրուած էր նրա կուսակցական պատկանելութիւնը, սոցիալական ծագումը, յեղափոխական կեղծանունը։ Թումանեանի ազգանունը 39-երորդն էր, եւ նրա դիմաց գրուած էր. «ՁցՎՈվ я վ ԿՉՈվպր ՁՈՑպՉՏրՏՉ, ՍՐպրՑՖ я վՌվ (ԻՏՍպռ) - ԺՈՔվՈՍ» [8] ։

Թումանեանին հետեւող գործակալը նոյնպէս ունէր իր կեղծանունը՝ Շմակով։ Այդ անունը յիշատակւում եւ կրկնւում է 1905 թ. սեպտեմբերից ոստիկանական բաժնի գաղտնի գրութիւններում [9] ։ Իսկ փետրուարին տրուած ոստիկանական լրտե սների զեկուցագրերի համաձայն՝ Թումանեանը 1905 թ. փետրուարի 15-ի երեկոյեան 8-ն անց 40 րոպէին մտել էր Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի թիւ 15 տունը, որտեղ իբր ելումուտ էին անում սոցիալ-դեմոկրատները [10] ։

Անզէն աչքով անգամ Շմակովի հաղորդած լուրերը կեղծ էին ու մտացածի ն, յաճախ իրարամերժ եւ իրենց վայր ի վերոյ, շինծու բնոյթով որեւէ հեռաւոր առնչութիւն չունէին բանաստեղծի գործունէութեան հետ։ Շմակովի հաղորդումներում Թումանեանը ներկայանում է Դաշնակցութեան եւ գիւղական կոմիտէների միջնորդ, որին Դաշնակցական կուսակցութիւնը դատի է տուել ինչ-որ գումարներ վատնելու համար։ Զեկուցագրերում նշւում էր նաեւ, որ բանաստեղծը Իսահակեանի հետ միասին ահաբեկչական խմբի անդամ է, Քոլագերան կայարանում սպանել է երեք թուրքի եւ այլն։ Եւ քանի որ լրտեսները չէին կարող շրջանցել ռուս պաշտօնեաների հետ Թումանեանի սերտ բարեկամական յարաբերութիւնները, հարկադրուած էին այդ իրողութեանը տալ սեփական մեկնաբանութիւնները։ Ռուս պաշտօնեաների, յատկապէս՝ գաւառապետի ու նրա օգնականի անթաքոյց բարեացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ բացատրում է նրանց կաշառուածութեամբ։ Ընդ որում, «կաշառողը» եղել էր անձամբ Թումանեանը՝ իբր Դաշնակցութիւնից նրանց փոխանցելով 10. 000 ռուբլի։

1906 թ. մայիսի 18-ի զեկուցագրում Շմակովը բանաստեղծին ներկայացնում է այսպէս. «Լոռու շրջանում նա կարծես «գեներալ-գուբերնատոր է», նրան է ենթարկւում ամբողջ ղեկավարութիւնը եւ ոստիկանութիւնը» [11] ։

Շմակովը Թումանեանին բնորոշում է իբրեւ անսահմանափակ իշխանութիւն ունեցող մի գործիչ, որը, ոստիկանութեանը իրեն ենթարկելով, «շրջում է գիւղերում, դատ ու դատաստան տեսնում, տուգանում գիւղերըÖմինչեւ 500 ռ. » [12] ։

Բանաստեղծին ներկայացւում է եւս մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «խեղճ անտառապահին՝ կողոպտելու նպատակով»։ Այդ մասին յիշատակւում է Վ. Զոլոտարէովին ուղղուած Թումանեանի պաշտօնական նամակում՝ գրուած 1906 թ. մայիսին. «Իհարկէ ծիծաղելի է, - գրում է Թումանեանը, - բայց տեսնում էք դրա հետ միասին որքան ստորութիւն կայ, եւ ինչպէս մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել եւ դա թոյլ էլ չեմ տուել, ինչպէս ասում եմ ես։ Յովհաննէս Թումանեանը սպանել է անտառապահին - մի կողմ թողնենք, որ Թումանեանն այդ ժամանակ Լոռուայ գաւառամասում չի էլ եղել։ Բայց, այնուամենայնիւ, ինչպէս նրանք ասում են, գուցէ սպանուածի դժբախտ հօրը մոլորութեան մէջ են գցել։ Իհարկէ, նա ինձ չի ճանաչում» (10, 448)։

Շմակովի՝ անտառապահի սպանութեան մասին 1906 թ. մայիսի 18-ի ամբաստանագիրը անմիջապէս յայտնւում է ոստիկանապետի ուշադրութեան կենտրոնում եւ, հաւանաբար, նոյն պահին էլ արւում է Թումանեանին ձերբակալելու կարգադրութիւնը։ Մայիսի վերջերին Թումանեանը արդէն տեղեակ էր թէ՛ իր հասցէին եղած մեղադրանքներին եւ թէ՛ իրեն ձերբակալելու մասին ոստիկանապետ, Կովկասի փոխարքայի ոստիկանական գործերի գծով օգնական Շիրինկինի կարգադրութեանը։ Այսպէս, հայ-թուրքական ընդհարումների եւ Թումանեանի գործունէութեան ամենաեռուն շրջանում անգամ թշնամական տարրերը դաւեր էին նիւթում նրա դէմ ե՛ւ ժանդարմական վարչութիւնից նշանակուած յատուկ գործակալների միջոցով, ե՛ւ տեղի բնակիչների։ Հէնց նրա հայրենակիցների մէջ էին գտնւում այնպիսինները, որոնք շարունակում էին ստայօդ լուրեր տարածել եւ չարանենգ մատնութեամբ զբաղուել։ 1906 թ. մայիսի վերջերին Թումանեանը ստիպուած էր կարճ ժամանակով՝ մի քանի օրով, Թիֆլիս վերադառնալ՝ հաւանաբար ոստիկանութեանը ներկայանալու եւ իրեն հասցէագրուած մեղադրանքները անձամբ հերքելու նպատակով։ Սակայն այստեղ էլ բանաստեղծի սկզբունքայնութիւնն ու համարձակութիւնը որեւէ զիջում չեն անում, եւ նա, որ մայիսի 30-ին Թիֆլիսում էր, յունիսի սկզբին դարձեալ Լոռում է, եւ առանց վախենալու նոր զրպարտագրերից ու մատնութիւններից, շարունակում է իր ազգանուէր գործունէութիւնը։

Հետագայում Շմակովին յաջորդում է մի նոր գաղտնի գործակալ՝ ոմն «Մանասեանց Ստալնոյ», որն ամենայն հաւանականութեամբ նոյն Յարութիւն (գիւղացիների համար Շահբազ) Շահուերդովն էր։ Նա Թումանեանին սկսում է հետապնդել եւ վայրիվերոյ տեղեկութիւններ է ուղարկում Թիֆլիսի ժանդարմական վարչութիւն։

Ցանկացած մէկը այսպիսի պայմաններում կը զգուշանար եւ գոնէ ժամանակաւորապէս կը դադարեցնէր իր գործունէութիւնը՝ կարմիր ու սպիտակ դրօշներով, զէնքով ու խաղաղութեան կոչերով, Լոռու եւ Բորչալուի գաւառի գիւղերում անձամբ շրջելը։ Բայց Թումանեանը անտեսում էր իրեն հետապնդողներին եւ վստահ, աներկբայ շարունակում էր իր առաքելութիւնը՝ քաջ գիտակցելով իր խաղաղարար գործողութիւնների անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը, ինչպէս ազգերի համերաշխութեան հաստատման, այնպէս էլ հայութեան համար խաղաղ կեանք ապահովելու եւ հայրենակիցներին գրեթէ անխուսափելի արիւնահեղութիւնից փրկելու գործում։ Սակայն, ինչպէս գրում է Լէօն. «Յովհաննէսի գեներալ-գուբերնատորութիւնը Öշատթանկնստեցնրան » ( ԹԺՀ, 62) ։Լէօնսրտիցաւովէնշում, « որՅովհաննէսնէլիրբաժինըպիտիստանարիբրեւԼոռու « գեներալ - գուբերնատԹումանով » ։Ճիշտէ, այսպաշտօնումնաայնպիսիհաշտարարգործունէութիւնէրցոյցտուել, որդրահամարպէտքէրհամբուրելնրաճակատը, բայցÖ » ( ԹԺՀ, 65) ։

1906 թ. Թումանեանին յաջողւում է խուսափել ձերբակալութիւնից։ Չի բացառւում, որ այս գործում Թումանեանին օգնել են գաւառի ամենաբարձր պաշտօնեաները, որոնք բոլորն էլ բարեացակամ են տրամադրուած եղել Թումանեանի հանդէպ եւ բարձր են գնահատել նրա անձնազոհ գործունէութիւնը։ Այն, որ ռուս բարձրաստիճան պաշտօնեաները հետաքրքրւում էին Թումանեանի գործով, վկայում է նաեւ մեծահարուստ իշխան, Շահալի-Դսեղ խճուղին կառուցող Իւան Լեւինին ուղղուած՝ 1906 թ. ամռան վերջին կամ աշնան սկզբներին գրած բանաստեղծի նամակը. «Դուք հետաքրքրւում էք իմ գործով. ուրախ եմ հաղորդելու, որ այն շատ լաւ է ընթանում» (10, 21)։ Այսպէս, 1906 թ. ամռան վերջերին Թումանեանն արդէն հանգիստ էր եւ համոզուած, որ թիւրիմացութիւնները վերջնականապէս հարթուել են եւ իրեն ձերբակալութիւն այլեւս չի սպառնում։

***

Դեռ զանգուածային հալածանքները չէին սկսուել, երբ Թումանեանը՝ իր հանդէպ մշտապէս խստապահանջ մարդն ու բանաստեղծը, թերեւս կեանքում առաջին անգամ չափազանց գոհ էր իր առաքելութիւնից։ Նա փրկել էր մարդկային կեանքեր, խաղաղութիւն պարգեւել հայրենակիցներին, պայքարել գողերի ու մարդասպանների, պղտոր ջրում ձուկ որսացողների դէմ եւ վերադարձել էր Թիֆլիս՝ մի պահ խաղաղուած հոգով, արածի կարեւորութեան խոր գիտակցումով։ Նա փորձում է ապրել գրողի եւ մարդու սովորական կեանքով, ինչը նրան երբեք չի յաջողուել։ 1907 թ. ապրիլի 22-ին Փիլիպոս Վարդազարեանին ուղղուած նամակում կէսլուրջ-կէսկատակ գրում է. «Գրել ասի - միտս ընկաւ, որ գրող էլ եմ» (10, 24)։

1908 թ. դեկտեմբերի 23-ի լոյս 24-ի գիշերը Բեհբութեան փողոցի վրայ գտնուող բանաստեղծի տանը խուզարկութիւն է կատարւում, եւ նրան կալանաւորում են որդու՝ Մուշեղի հետ միասին։ Բանտում նստելով շուրջ կէս տարի՝ 1909 թ. յունիսի 13-ին Թումանեանը ընկերոջ՝ Փիլիպոս Վարդազարեանի վճարած 5000 ռուբլի գրաւով ազատ է արձակւում։ Պայմանական ազատութեան մէջ գտնւում է մինչեւ 1911 թ. նոյեմբերի 1-ը, երբ նորից է կալանաւորւում եւ տարւում է Մետեխի բանտ [13] ։ Դա բանաստեղծի երրորդ բանտարկութիւնն էր, քանի որ ամիսներ առաջ՝ 1911 թ. յունուարի 19-ին դարձեալ կալանաւորուել էր, սակայն բանտարկութիւնը տեւել էր մէկ օր [14] ։

Երրորդ անգամ Թումանեանը Մետեխի բանտում նստեց 40 օրից աւելի։ Թումանեանին եւ «Դաշնակցական գործով» միւս դատապարտուածներին Պետերբուրգ են տեղափոխում դեկտեմբերի 14-ին [15] ։ Ահա թէ ինչպէս է յիշում այդ օրը բանաստեղծի դուստրը՝ Նուարդը. «Մենք բոլորս՝ մայրիկն ու երեխաները, ինչպէս միւս բանտարկեալների հարազատները, առաւօտից մինչեւ երեկոյ Մետեխի բանտի մօտ փողոցներում ու նրբանցքներում անցկացրինք։ Անհամբեր սպասում էինք բանտարկեալների դուրս բերելուն։

Օրը մթնում էր արդէն, երբ բանտի դռները ճռնչալով բացուեցինÖ

Մեզ վրայ շատ ծանր ազդեց բանտարկեալների ոտքերի շղթաների զրնգոցը. գնում էին շարքերով՝ շրջապատուած հրացանաւոր ոստիկաններով։ Հայրիկը եւ մի երկու հոգի առանց շղթաների էին։ Ասում էին, որպէս ազնուական ծագում ունեցողների ազատել էին շղթաներից» [16] ։

Պետերբուրգ հասնում են հինգ-վեց օրում, դեկտեմբերի 20-ին՝ առաւօտեան ժամը 4-ին։ Թէեւ վագոնը ապրանքատար էր, բայց Թումանեանի խօսքերով, «էնքան տաք էր, որ մենք բոլորս նստել էինք առանց բաճկոնների» (10, 530)։

Ռոստովից սկսած բանտարկեալներին ուղեկցում է անձամբ պահակախմբի պետը։ Այս անգամ էլ Թումանեանը իր դահիճների մէջ կարողանում էր տեսնել լաւն ու դրականը։ Եւ ահա այդ պահակախմբի պետը նոյնպէս արժանանում է ամէնուր լաւը որոնող բանաստեղծի համակրանքին։ Դստերը գրած նամակում Թումանեանը բնութագրում է նրան իբրեւ «հրաշալի մարդ, շատ բարի, սիրալիր, մի խօսքով ռուս մարդ» (10, 530)։

Իհարկէ, առաջին հայեացքից կարող է թուալ, թէ դրանք ըստ պատշաճի ասուած խօսքեր են, քանի որ գրուած են ռուսերէն եւ կարող էին ընթերցուել Պետերբուրգի բանտի աշխատակիցների կողմից։ Սակայն Թումանեանը կարող էր պարզապէս լռել։ Նրան դուր էր եկել ռուս վերահսկիչը՝ իբրեւ բարեկիրթ անձնաւորութիւն, որն առանձնայատուկ ուշադրութեամբ եւ հոգատարութեամբ էր վերաբերուել Թումանեանին։

Պետերբուրգը բանաստեղծին դիմաւորում է անարեւ, մռայլ եղանակով, «ինչպէս մէկ-մէկ աշնանը լինում էÖԼոռիում » (10, 531) ։Տարուայայդեղանակը, ինչխօսք, բանաստեղծինչիհրապուրում, եւնաորոշչափովզարմացածգրումէ. « Արեւչկայ, բայցեւայնպէս, մարդիկ, ինչպէս երեւում է, ապրում են առանց արեւի» (10, 531)։

Առաջին ցանկութիւնը, որ ունենում է բանտում, կնոջն ու ընտանիքին նամակ գրելն էր, որոնց անհանգստութեան չափը շատ լաւ պատկերացնում էր։ Հայերէն գրել չեն թոյլատրում, իսկ թարգմանիչ չկար։ Այդ պատճառով Պետերբուրգից հարազատներին գրած առաջին նամակները ռուսերէն էին։ Հայերէն գրելու թոյլտւութիւն ստանալու՝ բանտապետին եւ նրա օգնականին ուղղուած բանաստեղծի խնդրանքը դրական լուծում է ստանում միայն 1912 թ. փետրուարի 4-ին։ Բանտարկեալները նամակ կարող էին ստանալ ամէն օր, բայց գրել կարող էին միայն շաբաթը մէկ անգամ։

Նախնական կալանատունը գտնւում էր Շպալեարնայեայ փողոցի եւ Լիտէյնի պողոտայի անկիւնում գտնուող սենատի շէնքում։ Կալանատանը Թումանեանին յատկացւում է թիւ 121 բանտախուցը, որի մասին դստերը գրում է. «Իմ կամերան մաքուր է, փոքր սենեակ՝ ամէն յարմարութիւններով» (10, 530)։

Ի տարբերութիւն Մետեխի բանտի, որտեղ դրսից կարելի էր ուտելիք ստանալ, Պետերբուրգում դա արգելուած էր. «Ուտելիք (պերեդաչա) չեն ընդունում, բայց ամէն ինչ տալիս են, իհարկէ, փողով» (10, 530)։ Նամակներից մէկում Թումանեանը նշել է այն ճաշերի ցուցակը, որոնցից կալանաւորները օգտւում էին՝ դրա դիմաց վճարելով։

«Կիրակի - 1. ըցսՖՏվ ր ՍցսպոяՍՏռ 2. ԽցՐՈ ր ՐՌրՏՎ.

Երկուշաբթի - 1. ըՏՐք. 2. ԽՏՑսպՑօ ՑպսяփՖՌ, ՏՑոՌՉվօպ ր չՏՐՏՔՍՏՎ.

Երեքշաբթի - 1. հցտ տպՐսՏՉօռ. 2. ՀՈչց Ռջ ոՈՐՈվՌվօ, ր ՋՈՐպվօՎ ՍՈՐՑՏՒպսպՎ Ռ ՏչցՐՓՈՎՌ.

Չորեքշաբթի - 1. մՌ ՍՌրսօպ. 2. ՀօոՈ ՋՈՐպվՈя.

Եւ այլն։ Եւ էս ճաշն արժէ 40 կոպեկ օրական։ Նոյնպէս եւ ինչ ուրիշ ուտելիք կ՚ուզես, կարող ես փողով ստանալ» (10, 140)։

Նախնական կալանատանը օրը 4-5 անգ ամ եռացրած ջուր էին տալիս։ Թումանեանը ամէն անգամ իրար ետեւից երեք բաժակ թէյ էր խմում։ Նա հարազատներին հաւաստիացնում էր, որ լաւ է սնւում. ամէն օր ստանում է համեղ ճաշ, թորած կաթ եւ սերուցք, խմում կաթով կակաո (10, 538), որի մասին գրում է. «Այսպիսի կաթ Թիֆլիս ում չկայ» (10, 532)։ Ստանում էր նաեւ կարագ եւ «նոյնիսկ կիլկի եւ հապլասաու (ոՐցրվՌփվՏպ) մուրաբայ» (10, 532)։

Իսկ փետրուարի 29-ին գրում է. «Առաւօտը էս օրուանից էլ սկսեցի մածուն մերել» (10, 142)։

Երբ բերում էին ճաշացուցակը, առաջարկում էին չորս օրուայ ուտելիքը միանգամից պատուիրել (10, 142)։

Թումանեանը դեկտեմբերի 23-ին սպասում էր աւագ որդուն՝ Մուշեղին, որն այդ ժամանակ Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժնի ուսանող էր եւ ապրում էր «Վասիլեւեան կղզում»։ Նա գալիս էր հայրիկին տեսակցութեան, բերում սպիտակեղէն։ Թոյլ առողջութիւնը բանտում զգացնել էր տալիս, թէեւ բանաստեղծը հարազատներին անվերջ հանգստացնում էր. «Ես առողջ եմ» (10, 532), «Ես, կարծեմ, մինչեւ անգամ առողջացել եմ։ Ամէն տարի էս ժամանակ, եթէ չեմ սխալւում, հիւանդանում էի» (10, 140)։ Սրանք միայն խօսքեր էին, քանի որ Պետերբուրգեան ցուրտ եւ դաժան ձմռան շարունակ ա մպամած ու մռայլ երկինքը անտանելի էր Թումանեանի համար. «Ոչ արեւ կայ, ոչ արեւի շող» (10, 532)։ Իրականում, յատկապէս գիշերները, բանաստեղծը չի կարողացել տաքանալ բանտախցում. «Գիշերները մրսում էի վերմակի տակ, խնդրեցի երկրորդը - պետական» (10, 532)։

Հէնց առաջին շա բաթուայ ընթացքում Մուշեղը եղել էր դատախազի մօտ։ Ստոյգ յայտնի չէ, թէ արդեօք դատախազը յուսադրել էր բանաստեղծի որդուն, թէ ոչ, սակայն Մուշեղն աշխատում էր ինքը յուսադրող պատասխաններ հաղորդել հօրը։ Իսկ աւագ դուստրը՝ Աշխէնը եւ նրա ամուսինը՝ փաստաբան Գէորգ (Գիգա) Խատիսեանը, դեկտեմբերի 26-ին Թիֆլիսից ուղեւորւում են Պետերբուրգ։ Դեկտեմբերի 31-ին հասնելով Մոսկուա՝ նրանք կանգ են առնում այնտեղ, որպէսզի հանդիպեն Թումանեանի փաստաբաններին։ Մէկ օր Մոսկուայում անցկացնելուց յետոյ՝ յունուարի 2-ին, ճանապարհւում են Պետերբուրգ, ուր նրանց դիմաւորում է Մուշեղը եւ գիշերելու հնարաւորութիւն ստեղծում։ Յաջորդ օրը Աշխէնն ու ամուսինը իջեւանում են Նեւսկի պողոտայի եւ Նադեժդինսկայեայ փողոցի անկիւնում գտնուող մասնաւոր հիւրանոցում, ուր եւ մնում են մինչեւ դատավարութեան աւարտը։

Դեռեւս դեկտեմբե րի 9-ից Գ. Խատիսեանը նշանակուել էր Թումանեանի դատապաշտպան։ Տեղ հասնելով՝ նրա հիմնական զբաղմունքը լինում է վկաներին Պետերբուրգ կանչելու գործը։ Թումանեանի՝ իշխանութիւններին արուած խնդրագրերին ի պատասխան, դեկտեմբերի 27-ին բանաստեղծին տեղեկացրել էին, որ նա կա րող է իր 63 վկաներին բերել իր հաշուին։ Բոլոր բանտարկեալների մէջ Թումանեանը միակն էր, որի վկաները իր հաշուին էին եկել Պետերբուրգ եւ մի ամիս ապրել այնտեղ։

Պետերբուրգ հասնելու առաջին իսկ օրերից Թումանեանը անմիջապէս նամակներ է գրում դուստրերին՝ Նուարդին ու Աշ խէնին, որպէսզի հնարաւորինս «գունազարդելով» իր բանտային պայմանները՝ յուսադրի ընտանիքին։ Սակայն նրա նամակները ուշ էին տեղ հասնում։ Այսպէս, օրինակ, 1911 թ. դեկտեմբերի 28-ի նամակը Թիֆլիս է հասել միայն յունուարի 14-ին, ուստի ընտանիքի անդամները, տեղեակ չլինելով նամակագրութիւնը միայն ռուսերէնով թոյլատրող բանտային օրէնքի մասին, գրում էին հայերէն նամակներ, որոնք, բնականաբար, բանաստեղծը չէր ստանում։ Իսկ երեխաները գրում էին գրեթէ ամէն օր։ Պահպանուել են Աշխէն եւ Նուարդ Թումանեանների՝ դեկտեմբերի 24-ի, 25-ի, 26-ի կամ 27-ի, Արտաւազդի դեկտեմբերի 29-ի նամակները [17] ։

Թումանեանը ընտանիքին գրած բոլոր նամակներում յուսադրում էր հարազատներին, իր վիճակը այնպէս էր նկարագրում, կարծես ոչ թէ բանտում, այլ ամառանոցում լինէր, հրահանգում է բոլորին հաղորդել, որ «իրենց համար հանգիստ նստեն» (10, 532)։ Իսկ երբ հարազատները առաջարկում են դրամ ուղարկել, որն այնքան անհրաժեշտ էր կալանատանը, Թումանեանը պատասխանում է. « Մի՛ուղարկէք։Դուքծախսեցէք։Աշխատեցէքառո՛ղջմնալ » (10, 140) ։

Բանաստեղծը հետաքրքրւում էր յատկապէս իր փոքր երեխաների՝ եօթամեայ Սեդիկի ե ւ հինգամեայ Թամարի գործողութիւններով, որոնք նոյնպէս սրտատրոփ սպասում էին հայրիկի վերադարձին։ Ինչպէս գրում է Արտաւազդը Թումանեանին. «Սեւուկն ու Սեդիկը շուտ-շուտ են պոկոտում օրացոյցի թերթերը «համ  Նոր տարին շուտ գայ, համ էլ դու»» (ՅԶ, 96)։ Գրեթէ բոլոր նամակնե րում Թումանեանը ընդգծում էր, որ իր երազներում մշտապէս տեսնում է երեխաներին. «Ձեզ յաճախ եմ տեսնում երազում, համարեա ամէն գիշեր» (10, 532)։

Գրասեղանին հրաժեշտ տուած բանաստեղծին անհանգստացնում էին նաեւ իր ձեռագրերի արկղերը, գրադարանը։ Դեկտեմբերի 28-ին վստահեց նում է, որ «գործը կը բացուի, անպայման կը բացուի եւ ի զարմանս բոլոր դատաւորների - կը պարզուի ողբերգութիւնը եւ ա՛յն, թէ ինչպիսի ստորութիւնների են ընդունակ մեր հայրենակիցներն ու հարեւանները։ Կը բացուի» (10, 532)։ Նոյնը կրկնում է դատավարութեան ընթացքում փետրու արի 1-ին. «Ամէն ինչ լաւ կը լինի, ճշմարտութիւնը կը բացուի, իսկ աւելի շատ կը բացուի հետագայում» (10, 539)։ Նոյն ոգով նրան սատարում էին նաեւ հարազատ երեխաները. «Ոչինչ, քիչ է մնացել։ Երկու ամսից յետոյ կը գաս ու ինքդ կը տեսնես, որ քո գրասեղանը հէնց էնպէս է մն ացել, ինչպէս որ թողել ես։ Պահարանները շատ կանոնաւոր են», - գրում է Արտաւազդը (ՅԶ, 96)։

***

Պետերբուրգի սենատի յատուկ ատեանում 159 մեղադրեալների գործը յայտնի էր ինչպէս «Դաշնակցական գործ», այնպէս էլ «159-ի դատավարութիւն» անունով։ Թէեւ 159-ից ներկայ էին միայն 146-ը, որոնցից 100-ը բանտում էին, իսկ միւսները՝ պայմանական ազատութեան մէջ։ Յունուարի առաջին օրերին բանտում Թումանեանի հետ տեսակցում են Գ. Խատիսեանը եւ քաղաքից բացակայող բանաստեղծի գլխաւոր դատապաշտպանի՝ Գրուզենբերգի օգնական Զերախովիչը։ Ամենայն հաւանականու թեամբ, Գրուզենբերգը Թումանեանին առաջին անգամ այցելել է միայն յունուարի 11-ին՝ յամենայն դէպս յունուարի 6-7-ից ոչ շուտ։ Ստոյգ տեղեկութիւններ կան միայն յունուարի 11-ի հանդիպման մասին։ Այդ մասին վկայութեան հանդիպում ենք Թումանեանի նոյն օրը գրած նամակում. «Ի նձ մօտ էր Գրուզենբերգը՝ իմ պաշտպանը։ Ես պատմեցի եւ բացատրեցի գործը։ Նա ապշեց եւ շատ ուրախացաւ» (10, 535)։

***

Աշխէնն ու  Մուշեղը  օգտւում են ընձեռուած առաջին իսկ հնարաւորութիւնից եւ արդէն յունուարի 3-ին թոյլտւութիւն ձեռք բերելուց յետոյ հանդիպում իրենց հայրի կին։ Սակայն այնուհետեւ մօտ մի շաբաթ՝ մինչեւ յունուարի 10-ը Մուշեղը չի կարողանում գնալ բանտ տեսակցութեան, քանի որ իր ընկերոջ՝ Պետրոս Յակոբեանի հետ միասին ձերբակալւում է, երբ գնացել էր կայարան՝ Պետերբուրգ բերուող մեղադրեալներին հեռուից տեսնելու։ Այդ օրերի ն լրտեսական հսկողութիւնն իրականացուել էր նաեւ Մուշեղի տան մօտ։ Դա նշանակում է, որ բանտարկեալներն ու Պետերբուրգի հայ մտաւորականութիւնը  ամիսներ շարունակ՝ դատավարութեան ողջ ընթացքում, ոստիկանական խիստ հսկողութեան տակ էին։

Աշխէնը յիշում է, թէ ինչպիսի անսպասել ի նոր հոգսեր առաջացրեց եղբօր բանտարկութիւնը։ Աշխէնը ստիպուած էր ամէն օր նորանոր տեղեկանքներ ձեռք բերել, դիմել զանազան ոստիկանական բաժանմունքների. «Չեմ յիշում, ո՛ր բանտն էր, մի սեւ շէնք էր՝ հինգ յարկանի, եւ նրանց կամերայի պատուհանները նայում էին փողոց։ Տես ակցութիւն չեմ ունեցել, բայց փողոցից միշտ տեսնւում էինք, եւ ամէն օր ուտելիք էի տանում» (ԹԺՀ, 636)։

Մէկ շաբաթ անց, հաւանաբար Աշխէնի ամուսնու, այլ փաստաբանների միջնորդութեամբ եւ մի «ազդեցիկ մարդու» ջանքերով Մուշեղին ազատում են բանտից։ Անշուշտ, Աշխէնը հայրիկի ց թաքցրել էր եղբօր բանտարկութեան լուրը, քանի որ նա հետագայում գրում է. «Լաւ էր, որ արդէն հայրիկի հետ մի անգամ տեսնուել էինք» (ԹԺՀ, 636)։

Մուշեղի կալանքը տեւել է ոչ աւելի, քան 4-5 օր՝ յունուարի 4-ից կամ 5-ից մինչեւ 9-ը, քանի որ Մուշեղը Թումանեանի հետ տես ակցութեան եղել է ե՛ւ յունուարի 3-ին, ե՛ւ յունուարի 10-ին։ Իր յուշերում Աշխէն Թումանեանը նշում է, որ «Մուշեղն ու իր ընկերը տասը օր նստած էին բանտում եւ ազատուեցին դատավարութեան սկզբում» (ԹԺՀ, 536)։ Սակայն այդ տեղեկութիւնը հաւաստի համարել չի կարելի։ Դատավարութի ւնը սկսուել է յունուարի 17-ին, մինչդեռ Թումանեանը յունուարի 11-ին գրում է. «Երէկ Աշխէնն ու Մուշեղն ինձ մօտ էին» (10, 535)։

Տեսակցութիւնների սենեակը հսկայական շէնքի երկրորդ յարկում էր։ Թումանեանը միշտ երեխաներին դիմաւորում էր «ուրախ-զուարթ»։ Խօսել թոյլատրւ ում էր միայն ռուսերէն եւ հսկիչների ներկայութեամբ։ «Ես սկսում էի ռուսերէն, - պատմում է Աշխէնը, - եւ աննկատ էլի անցնում հայերէնի. տարօրինակ էր հայրիկի հետ ռուսերէն խօսելը. նման դէպքում հայրիկը ժպտալով հասկացնում էր, որ ռուսերէն խօսեմ, իսկ վկան դանդաղ հեռանո ւմ էր» (ԹԺՀ, 635)։

Բանաստեղծի զաւակները ստանում են նաեւ դռնփակ դատավարութեանը ներկայ լինելու թոյլտւութիւն, որը յատկացւում էր միայն մեղադրեալների մերձաւորներին՝ ծնողներին, կնոջը ու երեխաներին։

« Դաշնակցական գործին» մասնակցել են ժամանակի յայտնի փաստաբաններ Ա լեքսանդր Կերենսկին (հետագայում՝ Ժամանակաւոր կառավարութեան վարչապետը), Կարաբչեւսկին, Մակլակովը, Մուրաւէովը, Օսկար Գրուզենբերգը, Զարուդնին, Տեսլենկոն, Նիկոլայ Սոկոլովը, իշխան Անդրոնիկովը, Վոլկենշտէյնը, Աճեմեանը, Պերեւերզեւը, Սկարեատինը եւ այլոք՝ մօտ 60 փաստ աբաններ ու նրանց օգնականները, որոնց մեծ մասը Մոսկուայից ու Պետերբուրգից էին։ Դաշնակցութիւնը նիւթական միջոցներ չէր խնայել ժամանակի լաւագոյն փաստաբաններին վարձելու համար։ Նրանք բոլորը բարեխղճօրէն ձեռնամուխ էին եղել այդ դժուարին գործին։ Ալ. Կերենսկին մեղադրե ալներից 14-ին պաշտպանելու համար ուսումնասիրել էր հայոց պատմութիւնը եւ, ամենայն հաւանականութեամբ, դատավարութեան ընթացքում մտերմացել էր դաշնակցական գործիչներից շատերի հետ։ Լուր է տարածւում, որ դատավարութիւնը սկսուելու է յունուարի 10-ին, սակայն ինչ-ինչ պատճառ ներով հետաձգւում է։ Հնարաւոր է նաեւ, որ այդ լուրերը իրական հիմքեր չունէին եւ տարածւում էին դատապարտեալների հարազատների կողմից։

Սենատի յատուկ ատեանի Սպիտակ դահլիճում դատավարութիւնը սկսւում է երեքշաբթի օրը՝ յունուարի 17-ին, ժամը 11-ին։ Այդ օրուայ նիստը տեւ ում է մինչեւ երեկոյեան ժամը 6-ը։ Մեղադրեալների այն խումբը, որում ներառուած էր Թումանեանի անունը, ըստ Աշխէնի յուշերի՝ բաղկացած էր 13 հոգուց։ Այդ խմբի 10 մեղադրեալների, այդ թւում նաեւ Թումանեանի պաշտպան էր նշանակուել ազգութեամբ հրեայ 45-ամեայ Օսկար Օսիպովիչ Գրուզենբերգը։ Նրա կարծիքով, իր 10-ը պաշտպանեալներից «ամենակարեւորը եւ ամենադժուարը» Թումանեանն էր։ Այդ խմբի գործը նախատեսուած էր լսել փետրուարի 8-ին։ Սակայն Աշխէնն ու Մուշեղը առաջին իսկ օրուանից հետեւում էին դատավարութեան ամբողջ ընթացքին։ Նրանք հանդիպում էին Լիտէյնի պողոտայում գտնուող դատարանի մուտքի մօտ, ճեղքում բազմահազար բազմութիւնը եւ երեք անգամ անցագրերը ցոյց տալուց յետոյ՝ երկրորդ յարկի Սենատի յատուկ ատեանի Սպիտակ դահլիճում միանում էին բանտարկեալների հարազատներից այն 35-40 հոգուն, որոնց թոյլատրուել էր մասնակցել փակ նիստերին։ Իւրաքանչիւր մեղադրեալին, այդ թւում նաեւ Թումանեանին, ներս էր բերում մէկ զինուած ժանդարմ՝ «մերկ սուրը բարձր բռնած»։ Մեղադրեալները ոչ թէ կալանաւորների, այլ իրենց հագուստներով էին եւ առանց գլխարկի։ «Հայրիկը, - յիշում է դուստ րը, - ներս մտաւ ձախ ձեռքը գրպանում, իսկոյն նայեց վերեւ, մեզ գլխով արաւ, ժպտաց։ Մենք պատասխանեցինք։ Արտաքուստ հայրիկի տեսքը վատ չէր, իրեն հանգիստ էր պահում եւ չէր ջղայնանում։ Ասում էին, որ հարցաքննութեան ժամանակ շատ էր կատակում եւ սրախօսում» (ԹԺՀ, 637)։

 

Թումանեանի միայն արտաքուստ թուացող հանգստութիւնը դրսի համար էր, թշնամիների ու նաեւ՝ հարազատների համար։ Իրականում բանաստեղծը անհանգիստ էր։ Դրա վկայութիւնն է բանտից գրած յունուարի 4-ի նամակը, որտեղ նա յանձնարարում է Նուարդին. «Բիւրոյում եղած նամակների հետ դրուած բոլոր իմ ստացած հեռագրերը ուղարկեցէք Մուշեղին» (10, 533)։ Ինչպէս երեւում է Համլիկ Թումանեանի նամակից, բանաստեղծի խօսքը վերաբերել է Ստեփան Լիսիցեանի հեռագրին, որը «Գառնիկ ախպերը» հեքիաթի մասին էր։ Հեռագիրը, սակայն, չի գտնուել [18] ։

Հաւանաբար, բանաստեղծի հետ միասին նրա փաստաբանները որոշել էին պաշտպանութիւնը կառուցել Թումանեանի՝ բանաստեղծ եւ յատկապէս մանկագիր լինելու, ռուսական իշխանութեան հետ համագործակցութեան, ինչպէս նաեւ հրապարակական այն ելոյթների հիման վրայ, որոնք ապացուցում էին նրա խաղարարար գործունէութիւնը եւ ռուսական կողմնորոշումը։ Եւ քանի որ յունուարի 17-ին Թումանեանի պահանջած հեռագրերը, «Հասկերի» համարները եւ «Բողոքի դէմ» յօդուածի ռուսերէն թարգմանութիւնը տեղ չէր հասել, Թումանեանը դատավարութիւնը սկսուելու յաջորդ օրն իսկ՝ յունուարի 18-ին, անհանգստացած գրում է Նուարդին. «ÖՄինչեւհիմաչկայԹիֆլիսիլրագիրներիցայնհամարը, որտեղտպագրուածէ 1905 թուիվերջերինկաթողիկոսինՂարախաչիթուրքերի յարձակման առթիւ տուած իմ հեռագիրը, որով օգնութիւն եմ խնդրում, չկան առհասարակ բոլոր հեռագրերը, չկայ Լիսիցեանի՝ Քոլագերան կայարանի հասցէով տուած հեռագիրը «Գառնիկ ախպերի» մասին, եւ չկան «Հասկերի» այն երկու համարները, ուր տպուած է այդ հեքիաթը, եւ չկայ 1908 թուի ամբողջ «Հասկերը»ÖՉկանայդբոլորը, նոյնիսկչգիտեմ, կըստանամթէոչ, բայցահագործըքննւումէ, եւդրանքչկան, չկայեւիմբանավէճը « Հորիզոնում » Կ. Պոլսիմիտինգիառթիւ, յօդուածներ, որոնքչափազանցկարեւորենգործիհամար, ինչպէսԳրուզենբերգնէասում։Գիգան ու Աշխէնն իրենց հետ չեն վերցրել «թՏսՏր ԽՈՉՍՈջՈ » լրագրի գոնէ այն համարը, ուր տպագրուած է յօդուածի թարգմանութիւնը։ Նոյեմբեր ամսից ես շարունակ խնդրում եմ, եւ դրանք չկան» (10, 537) ։

Սա նշանակում է, որ դեռ առանց դատապաշտպանի նոյեմբեր ամսից Թումանեանը այդպէս էր պատկերացրել իր քրէական գործի պաշտպանութիւնը, եւ անշուշտ, քաղաքական գործերի յայտնի փաստաբան Գրուզենբերգը օգտուել էր նրա խորհուրդներից։ Հարազատներից Թումանեանի պահանջածը այն իրե ղէն ապացոյցներն էին, որոնք պէտք է հաստատէին, որ ինքը զբաղուած է եղել գրական խաղաղ աշխատանքով։

1912 թ. դատավարութեան ընթացքում Սենատում անհրաժեշտ է եղել պարզել Խրիմեան Հայրիկի միջնորդութեամբ ռուսական էսկադրոնի՝ Թումանեանի տրամադրութեան տակ դրուելու հանգամ անքները։ Պատճառը, հաւանաբար, այն էր, որ 1905 թ. դեկտեմբերի 5-6-ին Շամշադինում  Յովհաննէս Թումանեան անունով մէկը մի ռուս կազակ էր սպանել։ Այդ սպանութիւնը կարող էին վերագրել բանաստեղծին։ Մեղադրանքից խուսափելու համար նրա փաստաբանները որոշել էին ձեռք բերել այդ օրերի Թումանեանի՝ կաթողիկոսին ուղղուած հեռագրի պատճէնը, որպէսզի ապացուցէին նրա գտնուելու վայրը՝ Դսեղը, եւ դրանով հարթէին թիւրիմացութիւնը։ Այդ հեռագիրը ժամանակին տպագրուել էր ընդամէնը ութ ամիս հրատարակուած «Արշալոյս» օրաթերթում եւ մոռացուել էր [19] ։ Իսկ Թումա նեանը յիշում էր միայն հեռագրի՝ որեւէ օրաթերթում տպագրուելու փաստը։ Ընտանիքի անդամներին չի յաջողւում ժամանակին գտնել հեռագիրը եւ ուղարկել Պետերբուրգ։ 1912 թ. փետրուարի 23-ի նամակում Համլիկ Թումանեանը գրում է, որ ինքը փնտրել է հեռագիրը «Մշակ» եւ «ՁՌՒսՌրրՍՌռ սՌրՑՏՍ » թերթերում ու չի գտել։ Այնուհետեւ հեռագրի եւ Սեւերսկի գունդը Թումանեանի տրամադրութեան տակ դնելու փաստը ապացուցելու խնդրով զբաղւում է Թումանեանի եղբայրը՝ Վահանը։

Իր յուշերում Վահան Թումանեանը գրում է. «Ես Յովհաննէսից իմացայ էսկադրոնի հրամանատարների անունները եւ գնացի Ալեքսանդրապոլ։ Յետոյ նամակներ տարայ քաղաքագլուխ Կամսարականի անունով։ Կամսարականը հաւաքեց Դուման, բայց բոլորը հրաժարուեցին օժանդակել, պատասխանելով, որ փոխգնդապետ Գոնչարովը շատ հայատեաց մարդ է» (ԹԺՀ, 244)։

Ոչ ոք չէր ցանկանում հայ բանաստե ղծի համար դիմել հայատեաց փոխգնդապետին։ Թէ ինչպէս էր ժամանակին Թումանեանին յաջողուել հայատեաց գնդապետին համոզել հրետանին ուղղել թուրքերի դէմ, ինչպէս էր հէնց Գոնչարովի միջոցով Թումանեանը ուժեղացրել հայերի ինքնապաշտպանութիւնը, ինչպէս էր կարողացել հայատեաց մ արդու մէջ սէր ու մեծ յարգանք առաջացնել հայ գրողի նկատմամբ, յայտնի էր միայն իրեն՝ Թումանեանին։ Երբ Վահանը, այլընտրանք չունենալով, տարակուսած ու վախեցած հայատեաց փոխգնդապետից այնուամենայնիւ, համարձակւում է գնալ անձամբ նրա մօտ՝ ռուսական պահակակէտ («ՍՈջՈփՌռ տՏրՑ » ), Գոնչարովը, լսելով Թումանեանի անունը, ուրախացած պատասխանում է. «Պատրաստ եմ որքան կարող եմ օգնել Յովհ. Թումանեանին» (ԹԺՀ, 245)։ Նա անմիջապէս Վահանին է տալիս թէ՛ հեռագիրը, թէ՛ Սենատին ուղղուած յատուկ գրութիւն գնդապետ Աբաշիձէի ստորագրութեամբ՝ ի պաշտպ անութիւն բանաստեղծի։ Երբ գրագրին յանձնարարում էր պատրաստել այդ յատուկ գրութիւնը, Վահանին խնդրում է անձամբ թելադրել նրա տեքստը, որպէսզի գրութիւնը առաւելագոյնս օգնի բանաստեղծին։ Այդ ամէնի դիմաց նա ընդամէնը պահանջում է «մէկ ռուբլի յիսուն կոպեկի դրոշմանիշ» (ԹԺ Հ, 245)։

Թումանեանի միւս եղբայրը՝ Ռոստոմը, հայթայթում էր բանտում այնքան անհրաժեշտ ֆինանսական միջոցները եւ ուղարկում Պետերբուրգ (10, 533), մանաւանդ որ Թումանեանի ընտանիքը դարձեալ յայտնուել էր տնտեսական շատ ծանր կացութեան մէջ։ Պարտատէրերը սկսել էին անհանգստ ացնել տիկին Օլգային։ Նրանց մէջ էր նաեւ «Գուտտենբերգ» մասնաւոր գրախանութը, որտեղ Թումանեանի 1908 թ. Բաքուի ժողովածոն յանձնուել էր վաճառքի՝ «տոկոսով»։ Բանաստեղծին ոչինչ չէր մնում անել, քան յուսադրել կնոջը. «Ես գիտեմ, որ շատ նեղութիւն կը քաշես նիւթականի կող մից, բան չկայ, շուտով վերջ կը լինի էդ ամէնին» (10, 143)։

Յունուարի 17-ին Թումանեանը առաջին անգամ ծանօթանում է դատարանի կազմին՝ յատուկ ատեանի նախագահ Կրիւցովին, հինգ սենատորների, քաղաքագլխին ու դատախազներին։ Կրիւցովը վերահաստատում է, որ տխրահռչակ 102-րդ յօ դուածը, որը նախատեսում էր պատիժ պետական դաւաճանութեան համար, տարածուելու է բոլոր մեղադրեալների վրայ։ Դատավարութեան հէնց սկզբում պարզւում է, որ մեղադրական եզրակացութիւնների եւ վկաների ցուցմունքների միջեւ մեծ քանակով հակասութիւններ կան։ Նախաքննութեան ընթացքո ւմ հարցաքննուած հազար վկաներից Պետերբուրգի դատարան էին ներկայացել միայն հարիւրը, ինչը ճշմարտութեան բացայայտման գործում կարող էր մեծ չափով դժուարութիւններ առաջացնել։ Այդ պատճառով փաստաբաններից Ն. Դ. Սոկոլովը խնդրում է գործը փոխադրել Կովկաս։ Նախագահութեան տաս ը րոպէանոց խորհրդակցութիւնից յետոյ Կրիւցովը մերժում է՝ ասելով. «Չկայ այդպիսի կենտրոնական քաղաք այսպիսի յանցաւոր յանցագործութեան համար, քանի որ նա իր գործունէութիւնը տարածել է շատ լայնօրէն» (ԹԺՀ, 638)։

Երեք-չորս օր շարունակ դատարանում ընթերցւում են մեղադր ական եզրակացութիւնները։ «Թէեւ բաւական տաղտկալի էր լսելը, - գրում է Աշխէնը, - բայց մենք լսում էինք» (ԹԺՀ, 638)։

Դատական նիստերը տեղի էին ունենում ամէն օր՝ ժամը 12-ից 15-ը եւ 16-ից 19-ը։ Նիստերից առաջ եւ յետոյ՝ առաւօտեան մինչեւ 12-ը եւ երեկոյեան ժամը 19-ից յ ետոյ, Թումանեանը բաւականին հետաքրքիր գրառումներ է կատարել իր օրագրում։ Վերջինս չափազանց կարեւոր փաստաթուղթ է, պատմական նշանակութեան մի վաւերագիր, որն արտացոլում է ինչպէս 1905-1906 թթ. Թումանեանի ծաւալած ազգային գործունէութեան զգալի թուով մանրամասներ, այնպէ ս էլ՝ բանաստեղծի գրական հետաքրքրութիւնները այդ շրջանում [20] ։

  Բանտի օրագրում տեղ են գտել գեղարուեստական մի ստեղծագործութիւն՝ նուիրուած դատապաշտպան Օսկար Գրուզենբերգին («Երկու հոգի»), եւ «ԹպփպՐվՌռ ջՉՏվ » բանաստեղծութեան տողացի թարգմանութիւնը։ Սակայն գրառումնե րի զգալի մասը ինքնակենսագրական բնոյթի են, երբեմն շարադրուած յստակ ու պարզ, սակայն աւելի յաճախ՝ կցկտուր։ Դրանք նշումներ են, անունների թուարկումներ, դէպքերի չափազանց անորոշ յիշատակումներ։

Բանտում, ինչպէս հաւաստում են տետրում արուած գրառումները, Թումանեանին հնարաւորութիւն են տուել ծանօթանալու առաւել կարեւոր գործերով քննիչ Ն. Լիժինի պատրաստած նիւթերին։ Թումանեանը օրագրում նշում է այն էջերը, որոնցում տպագրուած են իր դէմ տրուած մեղադրական ցուցմունքների, հարցաքննութիւնների արձանագրութիւնները [21] ։

Այդ արձանագրութիւն ներում բանաստեղծը անվերջ հանդիպում է Լիժինի կատարած բազմաթիւ կեղծիքներին, եւ օրագրում գոհունակութեամբ է նշում, թէ ինչպէս դատարանում բացայայտուեցին քննիչի կատարած զանգուածային կեղծումները եւ յատկապէս վկաների տուած ցուցմունքների խարդախումները։ Լիժինի կազմած հատորներում ծանօթանալով իր վկաների ցուցմունքներին՝ բանաստեղծը գրի է առել իրեն ներկայացրած կոնկրետ մեղադրանքները եւ արտայայտել դրանց շուրջ իր մտորումները։ Բանտում է Թումանեանը հասկանում, որ իր դէմ անհեթեթ մեղադրանքների հեղինակները տարիներ շարունակ իրեն հե տապնդող «Շմակով» եւ «Մանասեանց Ստալնոյ» գործակալներն են, որոնց լրտեսական կեղծանունների տակ, ըստ ամենայնի, թաքնուել էր այգեհատցի Յարութիւն (համագիւղացիների համար՝ Շահբազ) Շահուերդովը։ Նրա անուան յաճախակի յիշատակումները Բանտի օրագրում նշանակում են, որ Շահու երդովի կեղծ վկայութիւնները լուրջ անհանգստացրել են Թումանեանին։ Եւ իրօք, բանաստեղծը հիմքեր ունէր առնուազն չվստահելու եւ նրանից միայն ակնյայտ կեղծ, շինծու ու զրպարտող ցուցմունքներ ակնկալելու։ Թումանեանը հրաշալի գիտէր, թէ ով է Շահբազը, որը այգու մի փոքր հողա կտորի՝ ունեցուածքի համար սպանել էր հարազատ եղբօրը եւ դարձել էր ցարական պահնորդական բաժնի գործակալ։ Նա այնքան «փայլուն» էր ծաւալել իր լրտեսական գործունէութիւնը, որ ոստիկանութեան կողմից արժանացել էր կրծքանշանի։

Բացի այդ, Գրուզենբերգը  իր պաշտպանեալին նոյնպ էս զգուշացրել էր, որ վկաների մէջ կան մարդիկ, որոնք յատուկ եկել են՝ «նրան խորտակելու» (ԹԺՀ, 639)։ Դատապաշտպանը համոզուած էր, որ Շահբազի ցուցմունքները փոխել հնարաւոր չի լինի։ Եւ նա իրաւացի էր։ «Մի քանիսին կը յաջողուի հրաժարեցնել նախնական ցուցմունքներից, իսկ Շահ բազին » ( ԹԺՀ, 63 9)։

Սակայն Թումանեանի համար պարզ էր նաեւ, որ իրեն հետապնդող Շահբազ Շահուերդովի լրտեսական գործունէութեան մասին տեղեակ են եղել նրա հայրենակիցները՝ լոռեցիները։ Թումանեանը բանտի օրագրում վկայակոչում է նաեւ 1909 թ. համագիւղացիների՝ իրեն ու ղղուած դիմումը Շահբազ Շահուերդովին հասարակութիւնից հեռացնելու խնդրանքով, եւ իր վերաբերմունքը այդ առաջարկին։ Շահբազի անվերջ սադրանքներից ու չարագործութիւններից յոգնած ու զայրացած՝ համագիւղացիները պատրաստւում էին հաշուեյարդար տեսնել նրա հետ։ Բանաստեղծը թոյլ չի տալիս հայրենակիցներին պատժել կամ հեռացնել Շահբազին Լոռու շրջանից։ Փրկելով Շահբազի կեանքը՝ Թումանեանը վստահեցնում էր, որ աւելի կարեւոր է բարոյական պատիժը. «Թող նա ողջ մնայ, եւ մարդիկ ասեն՝ սա էր Թումանեանին մատնողը» (ԹԺՀ, 244)։

1909 թ. ամռանը՝ Մե տեխի բանտից դուրս գալուց յետոյ, Թումանեանը արդէն ծանօթ էր Շահբազի զրպարտագրերին։ Սակայն Դսեղում նա կրկին իր պաշտպանութեան տակ է առնում իր դէմ ստոր վկայութիւններ տուողին՝ այս անգամ փրկելով իր հարազատների դատաստանից, կարծելով, թէ նրանք կարող են վնասել Շահբա զին։

Բանաստեղծի եղբայրը՝ Վահանը, գրում է. «Յովհաննէսը կարծում էր, թէ կարող ենք վատութիւն անել Շահբազին եւ աշխատում էր ամէն կերպ կանխել այդ» (ԹԺՀ, 244)։

Այսպէս, 1909 թ. Թումանեանը անհանգստացել էր Շահբազի ճակատագրի համար եւ փրկել նրան զանազան հաշուեյարդարներից, իսկ Շահբազը 1910 թ. օգոստոսի 27-ի հարցաքննութեան ընթացքում պնդել էր, որ Թումանեանն է ղեկավարել զէնք գնելու նպատակով ժողովրդից հանգանակութիւն կազմակերպելու գործը, եւ յայտարարել էր. «1905-1907 թթ. մեր գիւղում՝ Իգահատում, Յովհաննէս Թումանեանը եւ Արտէմ (Արտուշ) Ստեփանի Քոչարեանը ստեղծեցին դաշնակցութեան բաժանմունք։ Ղեկավարը Յովհաննէս Թումանեանն էր, իսկ Քոչարեանը օգնականն էր։ Նրանք ստեղծեցին զինուած դրուժինաÖնա ( Թումանեանը - Ս. Յ. ) իրենգուբերնատորիպէսէրպահում։Գալիսէր 30 հոգուցկազմուածզինուածջոկատի հետÖԱյդզինուորներըԹումանեանիեւՔոչարեանիյանձնարարութեամբհաւաքումէին « Դաշնակցութիւն » կուսակցութեանըզինելուհամարդրամ։Ովչէրվճարում, նստեցնումէին նկուղներում, բանտերում՝ ստիպելով վաճառել վերջին հաւերը։ Յովհաննէս Թումանեանը գնում էր դրօշով (ինչ գոյնի չգիտեմ), հէնց հասնում էր ռուսական գիւղին՝ դրօշը թաքցնում էր» [22] ։

Ի պատասխան այս զրպարտագրի, Թումանեանի՝ 1911 թ. մայիսի 2-ի հարցաքննութեան արձանագրութեան մէջ նշւում է, որ բանաստեղծը պայքարել է նրանց դէմ, ովքեր կարմիր կնիքներով, իբր կուսակցութեան անունից, սպառնալիքներով գիւղի բնակիչներից դրամ են պահանջել։ Այսինքն, իրականում Թումանեանը պայքարել էր բոլոր նրանց դէմ, ովքեր, կուսակցութեան անունը շահարկելով, փորձել էին դրամ շորթել գիւղացիներից։

Շահբազի գրաւոր բոլոր ցուցմունքներում իրողութիւնը շրջուած էր գլխիվայր։ Նրա ցուցմունքները ոչ միայն սուտ էին եւ շինծու, այլ նաեւ հիւանդագին երեւակայութեան դրսեւորում։ Նա բանաստեղծին մեղադրում էր՝ որպէս Դաշնակցութեան ղեկավարներից մէկի, որն իբր կազմակերպել է կառավարական պաշտօնեայ Արշակ Փերիխանովի սպանութիւնը։

Ըստ լրտեսական տուեալների եւ զրպարտագրերի՝ իբր Փերիխանովը մատնել էր յեղափոխական Սարգիս Սոլովեանին, իսկ վերջինս թաքնուել էր Թումանեանի՝ դաշնակցական գործերով օգնական Արտուշ (Արտէմ) Քոչարեանի մօտ։ Բանաստեղծն էլ, իր հերթին, կուսակցական գործերով իր օգնական Արտուշ Քոչարեանի հետ Այգեհատում (Իգահատ) Դաշնակցութեան բաժանմունք էր ստեղծել եւ Լոռու շրջանի բոլոր գիւղերի բնակչութեանը յորդորել էր չենթարկուել ռուսական կառավարութեանը, հարկեր չվճարել, չդիմել դատարաններ եւ այլ բնոյթի հակապետական կոչեր էր արել։

Շահբազ Շահուերդովը պնդում էր նաեւ, որ Թումանեանի տրամադրութեան տակ գտնուող զինուած խումբը փորձել է իրեն՝ Շահբազին, սպանել, սակայն չի յաջողուել։ Մեղադրական բանսարկութիւններից էր նաեւ այն, թէ բանաստեղծը 300 կամ 400 ռուբլի է վերցրել ոմն Գրիգոր Շահուերդովից, որը բողոքել է գաւառապետին, եւ Թումանեանն էլ վախեցած՝ մի մասը ետ է վերադարձրել։

Ի դէպ, այս ցուցմունքներից Թումանեանը օրագրում բառացի արտագրութիւններ է անում եւ փորձում է ոչ այնքան բացատրութիւնների, որքան տրամաբանական հարցադրումների միջոցով մէկ առ մէկ հերքել այդ անհեթեթութիւնները՝ չխուսափելով ներկայացնել մատնիչի անձն ու կեանքի որոշ դրուագներ, որոնք, ըստ էութեան, բնութագրում էին Թիֆլիսի պահնորդական բաժնի այդ լրտեսին։ Հաւանաբար, իր պաշտօնական խօսքը կառուցելիս Թումանեանը  կամենում էր դիմել դատախազին ու դատաւորին, որպէսզի նրանք հաւատ չընծայէին մարդասպանի ու սադրիչի խօսքերին. «Չէ՞ որ դուք գիտէք, որ նա սպանել է եղբօրը, եւ ինքն էլ խոստովանել է», - գրում է բանաստեղծը իր օրագրում (8, 630)։

Բանտի տետրում զգալի տեղ են գրաւում նաեւ բանաստեղծի մտորումները իր անմեղութիւնը հաստատելու համար ապացոյցներ ներկայացնելու խնդրում։ Նա բերում է փաստեր, անուններ, վաւերագրեր, որոնք կարող էին օգտակար լինել իր արդարացման գործում։ Մի քանի անգամ յիշատակում է Լոռու եւ Բորչալուի շրջանի գաւառապետ Կոստանդին Շանշիեւին եւ Նիկոլայ Ռեզանովին, քանի որ համոզուած էր, որ նրանց հետ իր վարած բանակցութիւնների գրաւոր վկայութիւնները, անշուշտ, պահպանուել են եւ անկասկած դրական դեր կը խաղան իր արդարացման գործում։

Յունուարի 23-ը Թումանեանի գործի քննութեան օրն էր, եւ նա առաջին անգամ միայնակ էր նստած մեղադրեալի աթոռին։ Նրան բերում են դատարան եւ, ընդունուած կարգի համաձայն, երկու կողմից կանգնում են ոստիկաններ՝ մերկ սրերով։ Աշխէնի տպաւորութեամբ՝ «հայրիկը հանգիստ յենուած էր նստարանի թիկունքին» (ԹԺՀ, 640)։

Թումանեանի վկաներին լսել են նոյն օրը՝ յունուարի 23-ին, դատական նիստում։ Նրա գործով անցնող վկաներից դատարան էին ներկայացել հինգը՝ Լոռու շրջանի երկու գաւառապետերը՝ Նիկոլայ Ռեզանովը, Վասիլի Զոլոտարէովը, ինչպէս նաեւ ազգութեամբ թուրք Մահմադ Վեքիլովը, Շահբազ Շահուերդովը եւ Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսեանը։ Մինչ վկաների ցուցմունքներ տալը՝ Թումանեանի դէմ դատարանում իբրեւ մեղադրանքը հիմնաւորող յանցանշաններ յիշատակուել է երեք հեռագիր։ Դրանցից մէկը վերաբերում էր «Լուսաբերի» հրատարակութեան համար յայտարարութիւն տալուն։ Բացի Թումանեանից այն ստորագրել էին Լիսիցեանն ու Շանթը։ Երկրորդ «կասկածելի» հեռագիրը բանաստեղծը ստացել էր Մանգլիսում՝ 1907 թ. յուլիսի 23-ին՝ «Արտիւշա» ստորագրութեամբ։ Հեռագրում ասւում էր. «թՊպ իՈՐչՈՐяվՓ, րՐՏՍ ըՈչՐՈՎՈ ՍՏվփՈպՑրя. ԿՑՉպփՈռ ղՈՐՌրւց » (10, 550) [23] ։

Արտիւշայի եւ Բաղրամի ով լինելը չյաջողուեց պարզել, իսկ Զարգարեանը ոչ միայն Թումանեանի մտերիմներից էր, այլեւ ցար Նիկոլայ Երկրորդի պա լատում յարգուած եւ արքայազնի վստահելի բժիշկներից էր։ Հեռագրերից երկրորդը կասկած էր յարուցել, հաւանաբար, այն պատճառով, որ այնտեղ յիշատակւում էր «Խարիսխ» խմբագրութեան անունը, որն, իբրեւ Դաշնակցութեան օրգան, ոստիկանութեան կողմից մշտապէս հսկողութեան տակ էր։ Երր որդ հեռագիրը վերաբերել է բանկից ստացած բանաստեղծի պարտամուրհակին։ Ոստիկանութիւնը ենթադրել է, թէ գումարը բանկից դուրս է բերուել զէնք գնելու կամ յեղափոխական այլ նպատակներով։ Անշուշտ, նաեւ, այդ նպատակով է դատարանում յիշատակուել տարբեր լրագրերից բանաստեղծի ստ ացած երկու հարիւր ռուբլի հոնորարը։ «Դուք տեսնո՞ւմ էք՝ ինչ դատարկ բաներ են դնում առջեւս, - գրում է բանաստեղծը ամիսներ անց իշխանուհի Մարիամ Թումանեանին, - հեռագիրները ծիծաղելի միանգամայն, այն, թէ թերթերից հոնորար եմ ստացել՝ 200 ռ. ու չգիտեմ ինչքան. այո՛, ստ ացել եմÖինչկայ, եթէմիայնայդթերթինէվերաբերում, եսպատասխանատուեմիմգրածիհամարÖԻսկգրածսհամեցէք, թէինչթերթէ եղել - իմ ընչին է պէտք, դուք թոյլ էք տուել, հրատարակուել է, ինձ էլ վճարել են, աշխատակցել եմ» (10, 155)։

Խօսքը վերաբերում է Դաշնակցութ եան օրգան «Յառաջ», «Խարիսխ», «Վտակ» եւ այլ թերթերից ստացած հոնորարներին, որոնց աշխատակցել է Թումանեանը 1906-1908 թթ. ։

1905-1906 թթ. Լոռու գաւառապետ, իսկ 1912 թ. Բելոռուսիայի քաղաքներից մէկի ռոտմիստր Նիկոլայ Ռեզանովը ի պաշտօնէ չէր կարող երկար բացակա յել աշխատանքից, այդ պատճառով դատարանում նրա վկայութիւնը լսւում է առաջնահերթ։ Դժուար չէ պատկերացնել, թէ ինչպիսի հիացմունքով է նա պատասխանել Թումանեանի գործունէութեան մասին Գրուզենբերգի հարցերին, քանի որ նա մարդկային, բարեկամական ջերմ զգացմունքներ էր տածում Թումանեանի հանդէպ, որի հետ համատեղ ձգտել էր կանխել հայ-թուրքական ընդհարումները, ինչի համար հատուցել էր պաշտօնազրկմամբ։ Ամէնից լաւ նա գիտէր, թէ ինչպիսի դժուարին դեր էր ստանձնել Թումանեանը այդ շրջանում եւ որքան պատուով էր կատարել այն։ Անշուշտ, նա տեղեակ էր ու նաեւ շնորհակալ Թումանեանին՝ նրա կազմակերպած պայքարի համար՝ իրեն պաշտօնում վերականգնելու նպատակով։

Ռեզանովին հարցաքննելուց յետոյ դատարան է ներկայանում ազգութեամբ թուրք Մահմադ Վեքիլովը։ Նա հրաժարւում է իր եւ բոլոր թուրքերի անունից ն ախաքննութեան ընթացքում Թումանեանի դէմ տրուած բոլոր ցուցմունքներից՝ վստահեցնելով, որ դրանք կորզուել են քննիչ Լիժինի ակնյայտ ճնշման եւ կեղծ լուրերի հիման վրայ։ Վեքիլովը պնդում է, որ դատարան է եկել սեփական խիղճը հանգստացնելու եւ վկայելու, որ Թումանեանը «Ղազախ ում շրջում էր խաղաղասիրական նպատակներով» (ԹԺՀ, 641)։

Հարցաքննուող երրորդ վկան Շահբազ Շահուերդովն էր, այսինքն՝ այն միակ վկան՝ ցարական պահնորդական բաժնի «լաւագոյն գործակալը», որի նպատակն էր Թումանեանից իր անձնական վրէժը լուծել եւ նրան ուղարկել տաժանակրութեա ն։ Յայտնի է, որ բանաստեղծը այդ խառնակ ժամանակներում իր ուժերի ներածին չափ հետապնդել էր գաւառում շրջող բոլոր յանցագործներին, որոնցից էր նաեւ Շահուերդովը, որը եղբօրը սպանելուց յետոյ, Թումանեանից վախեցած, ապաստան էր գտել Ղազախի թաթարների մօտ։ Յամենայն դէպս, բանաստեղծի համոզմամբ, Շահբազը իր կեղծ ցուցմունքներում ու զրպարտագրերում առաջնորդուել էր անձնական վրէժի զգացումով։

Բանտի օրագրում Թումանեանը գուցէ իր ելոյթի, գուցէ դատապաշտպաններին օգնելու նպատակով նշել էր, որ յանուն ունեցուածքի եղբօրը սպանելուց յետոյ Շա հբազը երկու տարի պատսպարուել է թուրքերի մօտ, եւ, հաւանաբար, նրան յայտնաբերողների եւ իշխանութեանը յանձնողների մէջ էր եղել հէնց ինքը՝ Թումանեանը։ Այդ է վկայում Թումանեանի կատարած հետեւեալ գրառումը. «Բայց նրանք պէտք է վրէժխնդիր լինէին։ Բայց ո՞ւմ, ահա նրանց, ով քեր հետապնդեցին եւ բացայայտեցին իրենց յանցագործութիւնները» (8, 146)։

Շահբազը, համարձակ մտնելով նիստերի դահլիճ, խոնարհում է գլուխը Նիկոլայ Երկրորդի նկարի առջեւ, խաչակնքում եւ սկսում իր վայրիվերոյ զրպարտութիւնների շարանը։ Նա շատ երկար է խօսում, թէեւ չի հ ասցնում նախատեսած բոլոր մտացածին մեղադրանքները շարադրել։ Ամենակարեւորը, սակայն, չի մոռանում այն, որ Թումանեանն է կազմակերպել հայ-թուրքական կոտորածը, որ շրջելով «եայլաները»՝ հայերի ու թուրքերի ներկայութեամբ հակակառավարական ճառեր է ասել, տրամադրել ցարի ու նրա իշխանութեան դէմ, թուրքական գիւղերի բնակչութեանը ամէնուր առաջարկել է միանալ հայերին՝ տապալելու համար ռուսական կառավարութիւնը, ճնշել է բոլոր գիւղացիներին եւ փորձել է սպանել անձամբ իրեն։ Շահբազը ռուսերէն չգիտէր, եւ նրա խօսքը թարգմանում էր հայերէնի բարբառ ներին այնքան էլ լաւ չտիրապետող Չարիխովը։ Ահա թէ ինչ է պատմում բանաստեղծի դուստրը Շահբազի տուած վկայութեան ժամանակ առաջացած զաւեշտական թիւրիմացութեան մասին. «Յիշում եմ, ինչպէս նա ոտքը բարձրացրեց, ձեռքով խփեց ներբանին եւ գոչեց՝ Թումանեանն ասում էր, թէ ահա՛, էստե՛ղ է ձեր թագաւորը։

Նախագահութեան անդամները նայեցին միմեանց եւ սուր հայեացք նետեցին հայրիկի վրայÖմիկուրիոզեղաւ։Շահբազըպատմումէր, թէինչպէս « եայլաղումտաւարըքշեցմեշէն » ։Չարիխովնանմիջապէսթարգմանեց. « ՁՏՉՈՐ տՏսՏՋՌս Չ ՎպՔՏՍ » ։

Մեղադրեալները, որ հայ եր էին, փռթկացին։ Շահբազը հասկացաւ բանն ինչումն է, ձեռքը մեկնեց դէպի թարգմանիչը, գոռալով. «Սկատինա, սկատինա»՝ իբր թէ ոչ թէ ապրանք, այլ տաւար՝ սկոտ։ Ծիծաղը աւելի ուժեղացաւ, իսկ ատեանը, կարծելով թէ նա թարգմանչին է վիրաւորում, զայրացաւ։ Նախագահը զանգահարեց, աղմուկ բարձրացաւ, սպառնաց, որ գործը կը դադարեցնի։ Երբ մի քիչ հանդարտուեց, փաստաբան Գէորգ Խատիսեանը խօսք խնդրեց՝ բացատրելու թիւրիմացութիւնը։ Երբ թիւրիմացութիւնը պարզուեց՝ հիմա էլ ատեանը սկսեց ծիծաղել։ Շահբազը դեռ կը շարունակէր զրպարտիչ ցուցմունքներ տալ, եթէ նախագահը ժանդարմներին չկարգադրէր դուրս տանել նրան» (ԹԺՀ, 642)։

Հայ, ռուս եւ թուրք վկաներից դատարանում միայն ազգութեամբ հայ, այն էլ՝ բանաստեղծի հայրենակից Շահբազ Շահուերդովն էր, որ այդպէս էլ չհրաժարուեց նախաքննութեան ընթացքում իր տուած կեղծ ցուցմունքներից ու յերիւրանքներից, քանի որ նա այդ արել էր ոչ թէ քննիչի ճնշման տակ կամ թիւրիմացաբար, այլ յօժարակամ, մեծ հաճոյքով ու գիտակցաբար։

Յունուարի 23-ը նաեւ Շահբազի կեանքում նշանակալի օր էր, որովհետեւ կարող էր սրտի ուզած չափով մեղանչել ճշմարտութեան դէմ, ակնկալել իր ոխերիմ թշնամու պատիժը, գոյն տալ իր անիմաստ գոյութեանը եւ ձեռք բերել Հերոստրատի փառք։ Նորաթուխ Յուդայի պէս տականքն ու ոչնչութիւնը դուրս էր եկել արդարի ու անմեղի, մեծութեան ու առաքինութեան եւ, վերջապէս, իր կեանքը փրկողի դէմ։ Սակայն, բարեբախտաբար, նա այս անգամ յաջողութեան չհասաւ։

Շահբազից յետոյ վկայութիւն տալու համար ներկայանում է Վասիլի Զոլոտարէովը՝ 1906 թ. Բորչալուի գեներալ-նահանգապետը։ Բացի Թումանեանի խաղաղասիրական գործունէութեան եւ ռուսական կառավարութեան հանդէպ նրա չէզոք դիրքորոշման մասին վկայութիւն տալուց, նա հարկ է համարում անդրադառնալ Շահբազի ցուցմունքներին, մէկ առ մէկ հերքել դրանք եւ նրան հռչակել «անազնիւ մարդ, եղբայրասպան», ի վերջոյ՝ հոգեկան հիւանդ, որը տառապում է հետապնդման մանիայով։ Բանաստեղծը նոյնպէս Շահբազի վկայութիւնը որակում էր որպէս աննորմալ մարդու մտացածին անհեթեթութիւն։

Վերջին վկան, որը դատարանում խօսեց Թումանեանի մասին, Աշխէնի ամուսնու եղբայրն էր՝ Թիֆլիսի քաղաքագլուխ, մասնագիտութեամբ իրաւաբան Ալեքսանդր Խատիսեանը։ Թէեւ նա բարեկամական կապեր ունէր Թումանեանի ընտանիքի հետ, սակայն նրան չէին կարող արգելել ցուցմունք տալ, քանի որ նրա ճառը եւ հարցաքննութիւնը վերաբերում էր ոչ միայն Թումանեանին, այլեւ «Դաշնակցական գործին» ամբողջութեամբ։ Հաւանաբար, նրա ելոյթը եղել է փետրուարի 4-ին կամ աւելի ուշ, քանի որ նոյն օրը Թումանեանը, վերադառնալով բանտախուց, գրել է. «Հէնց էս րոպէին եմ եկել Սենատից ու իմ գործն է, այժմ մնաց կիսատ» (10, 138)։ Սա նշանակում է, որ փետրուարի 4-ից յետոյ էլ, յունուարի 23-ին սկսուած Թումանեանի գործի հետ կապուած իրաւական գործողութիւնները շարունակուել են։ Ալ. Խատիսեանը՝ Հայաստանի առաջին հանրապետութեան ապագայ վարչապետը, երեք ժամ շարունակ այնպիսի համոզիչ ու փաստարկուած ճառ է ասել, որ նիստերի արանքում եղած ընդմիջումների ընթացքում հիացմունքի խօսքերի հետ միասին ռուս փաստաբանները ցանկութիւն են յայտնել. «ÖահաայսպիսիքաղաքագլուխէրպէտքՊետերբուրգին » [24] ։

Խատիսեանը այնքան լաւ է ներկայացնում Թումանեանին՝ իբրեւ քնարերգու, անուանի բանաստեղծ, որ դատարանի նախագահ Կրիւցովի մէջ հետաքրքրութիւն է առաջանում Թումանեանի արուեստի նկատմամբ, եւ նա պահանջում է իրեն յանձնել Թումանեանի երկերի ժողովածուն։ Խատիսեանը վկայում է նաեւ, որ երբ Թիֆլիսին վտանգ էր սպառնում Բորչալուի շրջանի թուրքերից, Թիֆլիսի քաղաքային իշխանութիւններն են խնդրել Թումանեանին՝ օգնութեան գալ իրենց եւ առաջարկել են «իբրեւ այդ շրջաններին ծանօթ անձնաւորութեան՝ խաղաղեցնել ժողովրդին, մի գործ, որ նա կատարեց փայլուն կերպով» (ԹԺՀ, 642)։

Մի քանի օր յետոյ դատարանի նախագահ Կրիւցովը Թումանեանի 1903 թ. ժողովածոն մեկնում է դատախազին եւ ասում, որ ինքը ծանօթացաւ մեղադրեալ Թումանեանի գրուածքներին եւ հակապետական ոչինչ չգտաւ։

Վկաների հարցաքննութիւնների աւարտից յետոյ սովորաբար մեղադրեալները տալիս էին բացատրութիւններ։ Բացի Աշխէնի շարադրած մի քանի նախադասութիւնից՝ Թումանեանի այդ ելոյթի տեքստը չի պահպանուել։ Սակայն դժուար չէ, համադրելով նամակներում եւ Բանտի օրագրում կատարած նշումները, դրանց հիման վրայ կռահել այդ խօսքի բովանդակութիւնը գրեթէ բառացի։ Անշուշտ, բանաստեղծը խօսել է համարձակ ու վստահ թէ՛ դատարանում, թէ՛ հարցաքննութիւնների ընթացքում հետեւեալ բովանդակութեամբ. «Եթէ կայ օրէնք ու հնար, ես ձեզ դատի եմ կանչում եւ ասում եմ, որ դուք պաշտպանում էք շանտաժիստներին, մարդասպաններին ու գողերին ու շարժւում էք նրանց խօսքերով. նրանք էն ժամանակ զբաղուած էին շանտաժով ու մարդասպանութեամբ, իսկ այսօր, երբ տեսնում են, ժամանակները փոխուել են, զբաղուած են դանոսներով ու շպիոնութիւնով եւ վրէժ են առնում, որովհետեւ իր ժամանակին ես հալածել եմ նրանց։ Այժմ դուք ոյժ էք տալի ու պաշտպանում էք նրանց. թէ ցոյց չտամ ու չապացուցեմ, պատասխանատու եմ իմ կեանքով։ Իսկ եթէ նրանց իմ դէմ տուած փաստերից թէկուզ ամենափոքրը կ՚ապացուցուի, այն ժամանակ բոլորը, ինչ որ գրել են, ընդունեմ ինձ վրայ։ Բաց արէք, թող բաց եւ պարզ լինի» (10, 155)։

Իր ելոյթում Թումանեանը վկայակոչել է «Բողոքի դէմ» յօդուածը՝ ապացուցելու համար իր ռուսամէտ դիրքորոշումը նոյնիսկ քաղաքական հալածանքների օրերին։ Անշուշտ, յիշեցրել է նաեւ ֆրանսիական ընկերութեանը պատկանող Շահալի-Էլիար պղնձի գործարանի տնօրէն Կաբալից եւ պարսից դեսպան Արնոլդ-Կանանից ստացած գրաւոր շնորհակալութեան մասին, որին նա արժանացել էր արիւնահեղ ընդհարումները դադարեցնելու համար։

Հաւանաբար, Թումանեանը իր ելոյթում յիշեցրել է նաեւ, որ այդ պայքարն իր համար «ֆեդերացիայի կամ հանրապետութեան խնդիր չէր, այլ հարազատ ժողովրդի եւ հայրենիքի կեանքի խնդիր» (8, 328)։ Գուցէ շեշտել է նաեւ, որ չէր կարող գրասեղանի մօտ հանգիստ նստել, երբ հայրենիքից գալիս էին «տագնապալի լուրեր» (8, 327)։

«Բայց նորից ու նորից սպանութիւնների մէջ, հրդեհների մէջ զբաղուած էի խաղաղութեան ու հաշտեցման գործով եւ կատարում էի ոչ թէ կուսակցական մարդու գործ, եւ նոյնիսկ ոչ թէ հայի, այլ մարդուÖԵւայնսպիտակդրօշակը, որանկարգութիւններիամբողջժամանակամիջոցինեսբռնելէիիմձեռքում, երբեքբացչեմթողելո՛չՂարախաչիհրդեհիառջեւ, ո՛չայնժամանակ, երբյարձակւումէին, ո՛չ նոյնիսկ այն սարսափելի գիշերը, երբ թաթարները շրջապատել էին Շուլաւերը, որտեղ գտնւում էին կինս եւ երեխաներս, եւ ուզում էին մորթել» (8, 332)։ Այս խօսքերը բանաստեղծը գրել է Բանտի օրագրում, որպէսզի օգտագործէր իր բանաւոր ելոյթի ընթացքում։ Դատարանում Թումանեանն իր խօսքը աւարտում է իրեն այնքան բնորոշ լաւատեսութեամբ՝ դրսեւորելով արդար մարդու հոգու եւ խղճի խաղաղութիւնն ու հանգիստը. «Ես գտնւում եմ բանտում, բայց լաւ գիտակցելով իմ անմեղութիւնը, շատ հանգիստ եմ։ Հանգիստ քնում եմ՝ համոզուած, որ արդարութիւնը կը յաղթանակի, եւ ինձ կ՚արդարացնեն» (ԹԺՀ, 643)։

Թումանեանը այս խօսքերն ուղղում է բոլորին՝ թէ՛ ատեանի դատաւորներին ու մեղադրող դատախազին, թէ՛ բոլոր մեղադրեալներին ու վկաներին, եւ թէ՛ հարազատ երեխաներին՝ Մուշեղին ու Աշխէնին, որոնց ամէն անգամ դատարանում բարձր ճաղերի ետեւից տեսնելիս նմանեցնում էր բնից գլուխները հանած թռչունների։ Թումանեանին ուժ էր տալիս նաեւ այն, որ նա համընդհանուր մեծ համակրանք էր զգում թէ՛ իր, թէ՛ իր գործունէութեան նկատմամբ. «Իսկ պաշտպանում էին ինձ տերութեան գրեթէ բոլոր պաշտօնեաները - ստրաժնիկներից ու գրադաւոյներից սկսած, մի քանի պրիստաւներ, գաւառապետեր, գեներալ-գուբերնատորը, Սեւերսկի պոլկը, գլխաւոր շտաբը, որքան գիտեմ - փոխարքան եւ ուրիշները» (10, 148)։ Բացի այդ, նա օրէցօր ականատես էր լինում վկաների՝ իր համար բարենպաստ ցուցմունքների եւ իր գործի բարեյաջող ընթացքին, որը նրան նոյնպէս լաւատեսութիւն էր ներշնչում։ «Եւ որքան բացուեց, էնքան իմ օգուտն է։ Տակից դուրս է գալի, որ տասնեակներով մարդիկ եմ ազատել կրակից եւ շարունակ զբաղուած եմ եղել՝ կռուելով չարութեան դէմ։ Փաստեր՝ որքան կ՚ուզէք, դէպքեր, վկաներ՝ անհամար» (10, 155)։

Դատարանի պատերից դուրս Թումանեանի անմեղութիւնը հաստատելու համար որոշ քայլեր էին ձեռնարկել նաեւ Կովկասի փոխարքան՝ Վորոնցով-Դաշկովը եւ նրա կինը։ Այդ մասին Թումանեանը իմացաւ շատ աւելի ուշ, երբ արդարացուել եւ Թիֆլիս էր վերադարձել։ 1912 թ. յուլիսի իր նամակներից մէկում նա գրում է. «Անցեալ օրը հաստատ աղբիւրից տեղեկացայ, թէ փոխարքան ինչպէս համոզուած է եղել իմ անմեղութեանը եւ ինչ է արել ինձ համար - պատմեմ պիտի զարմանաք, նոյնը՝ կինը» (10, 156)։ Այդ «հաստատ աղբիւրը» եւ փոխարքայի ու նրա կնոջ ձեռնարկած կոնկրետ քայլերը պարզել չկարողացանք, սակայն, ըստ ամենայնի, դա կարող էր լինել միայն փոխարքայի ընտանիքին շատ մօտ կանգնած որեւէ մէկը։

Ինչպէս արդէն ասացինք, Թումանեանի վկաների հարցաքննութիւնը սկսուել էր յունուարի 23-ին։ Մինչեւ արդարացման վճիռը մօտ երկու ամիս կար, եւ գնալով մթնոլորտը դատարանում շիկանում էր։ Ամէն օր փաստաբանները յայտնաբերում եւ բարձրաձայնում էին Լիժինի զեղծարարութիւնները՝ ստորագրութիւնների կեղծում, կարեւոր վկայութիւնների վրայ դիտաւորեալ թափուած թանաքի հետքեր։ Այդպիսի կեղծիքներից մէկի մասին գրում է Աշխէնը. «Փաստաթղթում գրուած Տվ վպ ՊՈՉՈս ՏՐցՋՌպ արտայայտութեան մէջ վպ - ն դարձուել էր Ջպ, ստացուել էր Տվ Ջպ ՊՈՉՈս ՏՐցՋՌպ » (ԹԺՀ, 640)։

Կեղծիքների առատութիւնը ստիպում է դատաւորին նոր փորձագէտ հրաւիրել։ Վերջինս ոչ միայն հաստատում է արդէն յայտնաբերուած կեղծիքները, այլեւ գտնում է նորերը։ Պարզւում է, որ նոյնիսկ կեղծուել էր աւագ դատախազ Աստրախանցեւի ստորագրութիւնը։ Դատի ընթացքում մեղադրեալներից մէկի քրէական գործի փաստաթղթերը անհետանում են այն սենեակից, որը ոստիկանների հսկողութեան տակ էր, եւ որտեղ մուտք ունէր միայն դատաւորը։ Չկամեն ալով հանդուրժել հսկայական թուով կեղծիքների առկայութիւնը՝ դատարանը արձանագրութիւն է կազմում փաստաթղթերի կորստի մասին, եւ Լիժինին հեռացնում են դատարանից [25] ։

Դատաւոր Կրիւցովը այլեւս հաւատ չէր ընծայում նախաքննութեան նիւթերին, յատկապէս՝ Լիժինի հարցաքննութիւններին, եւ միշտ հետաքրքրւում էր, թէ ով է վերցրել ցուցմունքը։ Թումանեանը գրում է, որ նախագահը դատարանում յայտնեց, որ «արիւնը իր խղճի վրայ չի առնում, կասկածելի դոկումենտներին եւ Լիժինի առած ցուցմունքներին նշանակութիւն չէր տալիս» (8, 337)։

1912 թ. մարտի 3-ին դատա պաշտպաններ Ա. Ս. Զարուդնին, Ա. Ֆ. Կերենսկին, Ն. Դ. Սոկոլովը, Գ. Դ. Սկարեատինը, Պ. Ն Պերեւերզեւը, Բ. Տ. Բարտը պաշտօնական գանգատով դիմեցին դատարանի նախագահին։ Նրանք մեղադրում էին Լիժինին զեղծարարութիւնների մէջ եւ պահանջում էին նրան պատասխանատւութեան ենթարկե լ։ Այդ բողոքը մեծ ազդեցութիւն է ունենում։ Քննիչի բացայայտ ապօրինութիւնները դատապարտւում էին Պետերբուրգի եւ Մոսկուայի բոլոր ազդեցիկ թերթերի էջերում։ Հրապարակւում էին պահանջներ՝ չբաւարարուել Լիժինին միայն հեռացնելով, այլ խիստ պատժել։ Լիժինի հրաժարականից յետ ոյ նրա հասցէին ամէնից խիստ արտայայտւում է «ՀպփՖ » օրաթերթը [26] ։

Դատարանի նախագահ Կրիւցովը, հաշուի առնելով դատական գործընթացի նկատմամբ առաջացած հասարակական մեծ հետաքրքրութիւնը եւ ձեւաւորուած հանրային կարծիքը, կարգադրում է վճռաբեկ դատարանին միացեալ նիստում քն նել Լիժինի վարքագիծը։ Նիստը տեղի է ունենում, եւ առաջարկւում է Լիժինին դատի տալ՝ մեղադրելով նրան քրէական օրէնսգրքի 362-րդ յօդուածով [27] ։   

Լիժինի դէմ յարուցուեց քրէական գործ, սակայն ոչ թէ 362, այլ 303 յօդուածով։ 1912 թ. սեպտեմբերի սկզբներին «Դաշնակցութեան գործով» մեղադրեալներից մի քանիսը դատաստանական քննիչ Ալեքսանդրովից ծանուցագիր էին ստացել, ըստ որի պահանջւում էր չհեռանալ Թիֆլիսից սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ընկած մէկամսեայ ժամանակահատուածում, որովհետեւ այդ ընթացքում Լիժինի գործի վերաբերեալ ար ուելու էր նոր քննութիւն [28] ։

1912 թ. նոյեմբերի 20-ի բանաստեղծի նամակում արուած ակնարկից տեղեկանում ենք, որ նրան Պետերբուրգ են հրաւիրել Լիժինի դէմ ցուցմունք տալու համար։ Թումանեանը Գիւտ Աղանեանին գրում է. «Մեզանից էլ հինգ հոգի են կանչում Պետրոգրադ» (10, 162)։ Սակայն Թումանեանը Պետերբուրգ չի մեկնում, իսկ Լիժինը այդպէս էլ չդատապարտուեց, որովհետեւ նրա գործը նախ ձգձգուեց եւ ի վերջոյ դադարեցուեց [29] ։ Լիժինի դէմ գործ յարուցելու մասին Թումանեանը գրառումներ է կատարել Բանտի օրագրում, որտեղ, մասնաւորապէս, նշում է. «Ամբողջ դատը կեղծիք բաց անելու վրայ էր։ Դատապաշտպաններն էլ էին կեղծիք կատարելÖԼիժիննէլէրկեղծիքկատարել, երբորերկուկողմիկեղծիքնէլբացուեց, հետեւանքնայնեղաւ, որմեզթողին, նրանցպատժեցին » (8, 338) ։

Թերթելով Բանտի օրագրի էջերը՝ զգում ես, որ բանտարկեալը ոչ թէ սովորական քաղաքական մեղադրեալ էր կամ յանիրաւի հալածուած գործիչ, այլ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լեզուաբանական եւ բանասիրական ուսումնասիրութիւնների հեղինակ։

Եւ իրօք, Թումանեանը բանտում չէր մոռացել ո՛չ գրելը, ո՛չ թարգմանելը եւ ո՛չ, մանաւանդ, ընթերցելը։

Բանտում Թումանեանը զգալի ժամանակ էր յատկացնում ինչպէս գիտական, այնպէս էլ գեղարուեստական գրականութեան ընթերցանութեանը։ Այստեղ նա թարգմանաբար գրառումներ է կատարել Ռ. Անդերսոնի «Արեւելքի կործանուած քաղաքակրթութիւնների պատմութիւնը», Հ. Հաուպտմանի «Ջրասոյզ զանգը», Ն. Ա. Լէյկինի «Պատմուածքներ, վիպակներ եւ ստեղծագործութիւններ», Լ. Ժակոլիոյի «Հնդկաստանի խիտ անտառներում», Օ. Շրեդերի «Համեմատական լեզուաբանութիւն եւ նախնադարեան պատմութիւն», «Յունական դիցաբանութիւն» գրքերից։ Յունուարի 4-ին բանաստեղծը գրում է. «Էս քանի օրը կարդում էի Լէյկինը եւ յանկարծ գտայ իմ «Գիքորին», իհարկէ, ռուս «ՁՏՐչՏՉօռ ՎՈսՖփՌՍ ԹՈվ՚ՔՈ » վերնագրով» (10, 531)։

Յունուարի 10-ից 11-ը ընթերցում էր Ժակոլիոյի «Թ ՑՐցքՏոՈւ ԼվՊՌՌ » գիրքը, որում նա աղերսներ է տեսնում Րաֆֆու ստեղծագործութեան հետ։ «Շատ հետաքրքիր գիրք է նրանով, որ ինչպէս ինձ թւում է, Րաֆֆին ի ր «Կայծերը» գրել է այդ գրքի տպաւորութեան տակ» (10, 535)։

Ժակոլիոյի գրքում Թումանեանը հանդիպում է «Ղումա» կամ «Խումա» թռչունի մասին առասպելին, որին անդրադարձել էր Ն. Մառը իր «ՁպՍրՑօ Ռ ՐՈջօրՍՈվՌя տՏ ՈՐՎяվՏ-չՐցջՌվրՍՏռ ՒՌսՏսՏչՌՌ » գրքի 12-րդ հատորում (Սանկտ Պետերբուրգ, 1910)։ Այդ գրքի մասին Թումանեանը քննադատական գրախօսականով հանդէս էր եկել դեռեւս 1910 թ. «Հորիզոնի» էջերում [30] ։

Թումանեանին չէր համոզել յիշեալ թռչունի մասին Մառի մեկնութիւնները, եւ բանաստեղծը բառը ստուգաբանել էր այսպէս. «Մեզ կը ների յարգելի գիտնա կանը, եթէ նրա ուշադրութիւնը խնդրենք պարսկական «Խումա» բառի վրայ, որ բարձր, ազնիւ տեսակի արծիւ է նշանակում, էն արծիւը, որի մասին առասպելներ կայ, թէ նա երբեք գետնին չի իջնում ու միշտ ապրում է օդի վերին ոլորտներում։ «Խումա» անունը նուիրական է եղել Արեւելքո ւմ. նա իր մէջ ամփոփել է ամէն ազնիւ ու վսեմ յատկութիւններ. նրա հովանաւորութիւնը կարող էր բախտաւորեցնել մարդուն եւ հասցնել մինչեւ թագաւորութեան։

Նրա անունը դարձել է թագաւորների համար պատուանուն, եւ էսօր էլ մտնում է սուլթանի տիտղոսների մէջ» (6, 215)։

Հասկանալի է, թէ բանտում Ժակոլիոյի գրքի 257-րդ էջում հանդիպելով «Խումա» թռչունի մասին նիւթերի, Թումանեանը ինչպիսի հետաքրքրութեամբ է դրանք ընթերցել։

Մարտի 7-ին բանտում Թումանեանը Ղազարոս Աղայեանի որդուց՝ Մուշեղից, ստացել էր նրա «հսՏՉՈՐՖ տՐՈՉՌսՖվօւ ցՊՈՐպվՌռ » գիրք ը (Թիֆլիս, 1911), որն ուսումնասիրելուց յետոյ գրում է որդուն՝ Արտաւազդին. «Մուշիկին համբուրիր, ասա, որ ստացայ իր առաջին գրական գործը եւ շատ յուզուեցի» (10, 144)։

Բանտի օրագրի գրառումներից պարզւում է նաեւ, որ Թումանեանին մեծ չափով հետաքրքրել են յատկապէս արե ւի ու լուսնի մասին առասպելներն ու աւանդութիւնները, որոնցից նա յիշատակում է Նթիտրոսի (պայծառ լուսին) սիրահարուելը խորթ որդուն՝ Թեզէոսին (Պոսէյդոնի որդուն)։ Ողջախոհ ու անմեղ պատանին զոհւում է՝ մերժելով խորթ մօր սէրը։

Թումանեանը Ռիգուեդայից յիշատակում է արե ւի աստծոյ դուստր Ախրիայի ամուսնութիւնը Սոմայի՝ Լուսնի հետ։ Բերում է նաեւ ռուսական աւանդութիւնը արեւի ու լուսնի ամուսնութեան մասին, որոնք կռուել ու հեռացել են եւ պայմանաւորուել, որ հերթով են լոյս տալու։ Եւ միայն արեւի խաւարման ժամանակ են մօտենում իրար ու մ իմեանց յանդիմանում։ Իսկ լիտուական հեքիաթում թէեւ լուսինն ու արեւը դարձեալ ամուսիններ են, սակայն լուսինը գարնան մի առաւօտ սիրահարւում է լուսաստղին՝ Արուսեակին, իսկ Պերուն բարկանում է եւ սրով նրան կտրատում։ Համեմատելով նոյն թեմայով տարբեր ազգերի առասպելները ՝ Թումանեանը եզրակացնում է, որ ցուրտ բնակլիմայական պայմաններ ունեցող ժողովուրդների համար Արեւը մեղմ ու հեզահամբոյր կին է, իսկ հարաւում՝ ընդհակառակը, Հելիոսի նման խիստ է եւ ինքնիշխան, նետերով մահ տարածող, դաշտերի զաւակներին սպանող։

Արեւի նկատմամբ սէրը Թու մանեան-հետազօտողին եւ մարդուն այնքան բնորոշ է եղել, որ իբրեւ նրան բնութագրող յատկանիշ չի վրիպել ժամանակակիցների աչքից։ Նկատի ունենալով Ղազարոս Աղայեանին եւ Յովհաննէս Թումանեանին՝ Մուշեղ Աղայեանը գրում է. «Երկուսն էլ սիրում էին Արեւի կուլտը։ Անարատ յղացման լեգենդը (նրանք այդ համարում էին լեգենդ) նրանք վերագրում էին արեւին, արեւն է կեանքին սկիզբ տուողը, Արեւը ջերմացրել է հողը եւ բեղմնաւորել է այն - երկիրը, եւ հողը տալիս է իր բերքը երկրին ու մարդկութեանը» [31] ։

Թումանեանի ժամանակակիցները վկայում են նրա «կրակապաշ տ» լինելու մասին։ Բանաստեղծի բնակարանում պատի մէջ տեղադրուած հոլանդական վառարանը կարող էր բնակարանը տաքացնել միայն այն դէպքում, եթէ նրա երկաթէ դուռը փակ լինէր։ Սակայն, ինչպէս վկայում է Վարդգէս Ահարոնեանը, նրա ողջ բնակարանը տաքացնելու «պարտականութիւնը» ընկն ում էր միւս սենեակներում գտնուող վառարանների վրայ, քանի որ Թումանեանը իր վառարանի դուռը միշտ բաց էր պահում, որպէսզի կրակը «չբանտարկուի»։ «Սիրում էր կրակը եւ անուանում ձմեռուայ ծաղիկ, - գրում է Վարդգէս Ահարոնեանը, - ամբողջ ընդարձակ բնակարանի բոլոր վառարանն երը աւելի քիչ հոգս էին պատճառում, քան Յովհաննէս Թումանեանի մէկ վառարանը, որը սպառում էր ձմեռուան փայտի պաշարի մեծագոյն մասը։ Կրակը միշտ բոցավառ պիտի լինէր այդ վառարանի մէջ եւ իր դռնակը լայն բացած։

Իր շուրջը լոյս, ջերմութիւն եւ ուրախութիւն տարածող հուրը ին չպէ՞ս կարելի է փակել աղիւսէ փոքրիկ գերեզմանի մէջ եւ թողնել, որ մահանայ դանդաղ այրումով։ Արեւապաշտ հին հայի ոգին չէ՞ր արդեօք, որ խօսում էր մեր բանաստեղծի այդ քմայքի մէջ» [32] ։

Թումանեանին անչափ շատ է հետաքրքրել արեւի մասին առասպելի հերոս Դեմուցիի (կամ Դումուզա) եւ Իշտարի (կամ Իստարի)՝ մեռնող եւ յարութիւն առնող աստծու մասին առասպելը, որը նա ոչ թէ սոսկ ընթերցել է, այլ խորութեամբ ուսումնասիրել է բանտում՝ ձեռքի տակ ունենալով Ռ. Անդերսոնի թարգմանութեամբ Բիտների «Արեւելքի կործանուած քաղաքակրթութիւնների պատմութիւնը» գրքի մոսկովեան հրատարակութիւնը [33] ։

Թումանեանին ոչ պակաս հետաքրքրել են նաեւ ճապոնական աւանդութիւններն ու հեքիաթները, որոնք ֆրանսերէնից ռուսերէն էր թարգմանել Բաշանովը։ Բանաստեղծը այնքան մանրամասն է գրի առնում այդ հեքիաթների, յատկապէս՝ Բենկէի արկածների հետ կապ ուած սիւժէները, որ, ամենայն հաւանականութեամբ, մտադրուել էր հետագայում օգտագործել եւ լրացնել իր հեքիաթները ճապոնական սիւժէներով։

Նոյնիսկ հպանցիկ ուսումնասիրելով Թումանեանի՝ բանտում կատարած վիթխարի ծաւալի գրական-բանասիրական հետազօտական աշխատանքը, կարելի է կարծ ել, թէ ֆիզիկապէս թոյլ բանաստեղծի մտաւոր էներգիան ու հնարաւորութիւնները անսահմանափակ ու անսպառ են։ Բանտում բանաստեղծը ռուսերէնից հայերէնի է թարգմանում Բայրոնի ընկերոջ ու կենսագրի՝ Թոմաս Մուրի «Սանկտ Պետերբուրգի զանգերը» յայտնի երգը, որը Իւան Կոզլովի թարգմ անութեամբ դարձել էր ռուսական ժողովրդական երգ՝ «Իրիկնային զանգեր» վերնագրով [34] ։ Ամենեւին պատահական չէ, որ հէնց բանտում Թումանեանը թարգմանում է շուրջ մէկուկէս դար հնչող ռուսական ամենաժողովրդական երգերից մէկը՝ «ԹպփպՐվՌռ ջՉՏվ »- ը, որը շատերին է յուզում՝ իբրեւ աքս որեալի երգ, երգ դատապարտուած մարդու մասին, որը տաժանակրութեան վայրերում տառապում է՝ անձկալի մերձաւորների ու հայրենիքի կարօտն ու ցաւը հոգում անթեղած։ Հայ ընթերցողին Թոմաս Մուրի այդ ստեղծագործութիւնը առաջինը ներկայացրել էին Մխիթարեանները «Բազմավէպում» 1905 թ. [35] ։ 

Անգլերէն բնագրից հնաոճ եւ ծանրաշունչ լեզուով թարգմանութիւնը կատարել էր «Հ. Ա. Յով. » ստորագրութեամբ հեղինակը (Հայր Յովհաննէս Աւգերեան)։ Բանտային պայմաններն ու աքսորի վտանգը հէնց այն իրողութիւններն էին, որոնք հոգեբանական առումով հասկանալի են դարձնո ւմ հայրենիքից ու մանկութեան վայրերից, հարազատներից ու սիրելիներից հեռու գտնուող բանաստեղծի համար այդ երգի տրամադրութեան հոգեհարազատութիւնը։ Թումանեանի բազմամարդ ընտանիքում յաճախ էր հնչել «ԹպփպՐվՌռ ջՉՏվ »- ը, հնչել էր հէնց այն զաւակների՝ աւագ որդու եւ դստեր շ ուրթերից, որոնք այդ պահին նրա հետ էին եւ փորձում էին կիսել իրենց հայրիկի ցաւն ու տառապանքը։ Բանտում յաճախակի տեսնելով նրանց՝ Մուշեղին ու Աշխէնին, գուցէ եւ լսելով ինչ-որ կալանաւորից այդ երգի ելեւէջները, Թումանեանը որոշում է կայացնում «հայեացնել» այն։

Բան տի օրագրում մարտի 9-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատուածում նախ արտագրում է Թոմաս Մուրի բանաստեղծութեան ռուսերէն թարգմանութիւնը՝ նշելով թէ՛ հեղինակի, թէ՛ ռուս թարգմանչի անունները (ՁՏՎ. ԾցՐ., ԽՏջսՏՉ), ապա կատարում է տողացի թարգմանութիւն։

Հետագայում, բանտ ի պատերից դուրս այլեւս ժամանակ չունենալով բանաստեղծութեան գեղարուեստական թարգմանութիւնը աւարտելու եւ վերջնական տեսքի բերելու, բանաստեղծը խորհուրդ է տալիս Վերնատան Բրանդէսին՝ Նիկոլ Աղբալեանին, թարգմանել այն։ Պահպանուել է Աղբալեանի թարգմանութեան առաջին քառա տողը Թումանեանի ընտանեկան արխիւում։

Մայրամուտի ղօղանջ զանգի

Որքան խոհեր բերում ես դու

Հայրենիքում ապրած կեանքի,

Ուր սէր տեսայ, հայրենի տուն [36] ։

Թերթելով Թումանեանի՝ բանտում արուած գրառումներն ու այնտեղից գրուած նամակները՝ կարելի է յստակ պատ կերացում կազմել բանաստեղծի խոհերի եւ ապրումների մասին։ Անմեղ դատապարտուած լինելը, հասարակութիւնից անորոշ ժամանակով մեկուսացուելը, յանիրաւի տանջանքների ու տառապանքների ենթարկուելը մազաչափ անգամ չէին խաթարել նրա մարդկային պայծառ նկարագիրը։ Թերեւս, այստեղ աւե լի շատ ժամանակ եւ առիթ ունէր խորհելու մարդ-արարածի մասին, որի հոգու բաղադրութեան ուսումնասիրութիւնը եղել էր ողջ կեանքի եւ գեղարուեստական ստեղծագործութեան առաջնահերթ խնդիրը։ Գուցէ եւ իր անձնական կեանքի օրինակով, նա կարեւորում էր աշխարհի մեծ ու հազուագիւտ մա րդկանց դրական ու հերոսական գործերի, համաշխարհային դասական գրականութեան օրինակով սերունդներ դաստիարակելը։ Նա հաւատում էր մեծ մարդկանց առաքինի գործերի եւ արուեստի հզօր ուժի ներգործութեանը բացասական բոլոր երեւոյթների դէմ պայքարում։

Զաւակներից Արտիկին ու Հա մլիկին բանտից բանաստեղծը խորհուրդներ է տալիս. «Կարդացէ՛ք եւ կարդացէք լա՛ւ գրքեր, փա՛ռք Աստծոյ, մեր տանը լաւ գրքեր շատ կան։ Կարդացէք եւ երեխաների համար, պատմեցէք նրանց լաւ, մեծ մարդկանց կեանքից, բարի մարդկանց կեանքից» (10, 134, 536)։

Առհասարակ Թումանեանը բանտախցի միայնութեան մէջ, թերեւս, ամէնից շատ զգում էր երեխաների կարիքը։ Ո՞վ գիտի, գուցէ յիշում էր ոստիկանի կողմից Նուարդին ուղղուած հրացանի փողը, կամ ամենափոքր դուստրերին՝ Սեդիկին ու չորս-հինգամեայ Թամարին։ Փաստն այն է, որ նրանց ամէն օր տեսնում էր երազում եւ ամէն վայրկեան կարօտով նրանցից լուրի էր սպասում. «ÖՏարօրինակերազներեմտեսնումÖերեխաներիմասին » (10, 140) ։

Յունուարի 25-ին զաւակներին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ստացայ ձեր նամակները եւ շատ ուրախացայ։ Շատ լաւ էիք գրել, իսկ Սեդիկն ու Թամարը - ամէնից լաւ։ Գրեցէք աւելի յաճախ։ Խնայում էք, ինչ է։ Չէ՞ որ դուք կարող էք ինձ գրել ամէն օր։ Իմ պահարանումÖուրփոստիթուղթեւթանաքէպահւում, միծրարկայ, իսկծրարում՝շատմարկաներ - վերցրէ՛քբաժանէքձերմէջեւգրէ՛քամէնօր » (10, 538) ։Մէկայլնամակումհարցնումէ. « Թամարնի՞նչոտանաւորներէսովորել» (10, 141) [37] ։

Փետրուարի 1-ին բանաստեղծը յանդիմանում է Նուարդին՝ գրելով. «Դուք այնպէս էլ չիմացաք, թէ ինչպէս պէտք է նամակ գրել։ Չէ՞ որ ես հետաքրքրւում եմ իմանալու ձեր մասինÖի՞նչենանումԹամարնուՍեդիկը, ի՞նչենասումնրանքՊետերբուրգիմասին, ինչպէ՞սեն պատկերացնում» (10, 539, 540)։

Եւ քանի որ երեխաների նամակները ուշանում էին, նա կրկնում է նոյնը. «Մի՞թէ չէք կարող հասկանալ, թէ ինչ բան է նամակը բանտում, մի՞թէ չէք կարող ամէն օր գրելÖԵրեխաներնինչպէ՞սեն - ամէնմէկիմասինգրեցէք։Թողիրենքհերթովերկարգրեն» (10, 139)։ Եւ երբ ուշացած նամակները ստանում է միանգամից, մարտի 6-ին, գրում է. «Իհարկէ, դուք չէք կարողանայ երեւակայել, թէ ինչքան լաւ էր» (10, 143)։

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներելÖՓետրուարի 1- ինբանտիցգրումէ. « Էդպէսանաստուածկերպովզրպարտութեանենթարկուելէնմարդկանցկողմից, որոնցնկատմամբդուբարերարեսեղել  - դրամէջտանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ» (10, 540)։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «ÖԱւելիմեծանարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր - անկարելի է երեւակայել» (10, 152)։

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը - լաւութիւնն էլ է պատժւում - էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում» (10, 139)։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր, - գրում է Թումանեանը, - որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի» (10, 147)։

Միակ գեղարուեստական ստեղծագործութիւնը, որ Թումանեանը գրեց Պետերբուրգի բանտում, «Երկու հոգի» բանաստեղծութիւնն էր՝ նուիրուած դատապաշտպան Օսկար Գրուզենբերգին։ Ամէն անգամ բանտախցում Թումանեանին տեսնելիս Գրուզենբերգը մեծ յուզումներ է ունեցել։ Նրան անհանգստացնում էր Թումանեանի հանգստութիւնը, դատական գործի նկատմամբ թուացեալ անտարբերութիւնը։ Թուացեալ, որովհետեւ, ինչպէս վկայում է բանաստեղծի աւագ դուստրը՝ Աշխէնը, «Öչիկարելիասել, թէհայրիկըչէրհետաքրքրւումիրգործով։Նաշատ լաւ գիտէր բոլորը, գիտէր բոլոր վկաներին, ե՛ւ լաւերին, ե՛ւ վատերին» (ԹԺՀ, 639)։ Նոյնն են հաւաստում նաեւ բանտախցի առանձնութեան մէջ արուած բանաստեղծի նշումները, վկաների ցուցմունքների շուրջ նրա խոհերը, Շահբազ Շահուերդովի իւրաքանչիւր խօսքը հերքելու համար բերուած փաստարկները, իր անմեղութեան ապացոյցների կցկտուր եւ դատարանում իր ելոյթը նախապատրաստող ազդեցիկ խօսքի շարադրանքը։

Իբրեւ դատապաշտպան քաջ ծանօթ լինելով ամբողջ մեղադրական գործին, դատական ատեանի եւ դատախազի՝ հայ մտաւորականութեանը պատժելու վճռական տրամադրութիւններին՝ Գրուզենբերգը պարզապէս խուճապի էր մատնւում՝ հանդիպելով Թումանեանի հանդարտ ու խաղաղ բնաւորութեանը, որն ընկալում էր որպէս անտարբերութիւն։ Նա բանաստեղծի դստերը անվերջ դժգոհում էր իր պաշտպանեալից. «ÖԵսյուսահատւումեմ. ձեր հօր գործը շատ է լուրջ, մեղադրանքը՝ ծանր, իսկ նա չի ուզում հասկանալ, գնում եմ մօտը՝ գործի հետ ծանօթանալու, իրեն նախապատրաստելուÖիսկնա՝ոչմիուշադրութիւն, շատհմուտկերպովխօսքըդարձնումէգրականուփիլիսոփայականհարցերիշուրջ, եւցաւալինայնէ, որնրանյաջողւումէինձգրաւելայդնիւթերով։ Երկու ժամ մօտը մնալուց յետոյ դուրս եմ գալիս փողոց եւ նոր եմ սթափւում ու հասկանում, որ ըստ էութեան գործի վերաբերեալ իրենից ոչինչ չիմացայ» (ԹԺՀ, 639)։

Նոյն տպաւորութեամբ բանտից հեռանում էր նաեւ Գրուզենբերգի օգնականը՝ Զերախովիչը, որի հետ 1912 թ. յունուարի 3-ի հանդիպումից յետոյ Թումանեանը գրել է. «Զերախովիչը, մի համակրելի երիտասարդ, աւելի շատ հետաքրքրուեց իմ բանաստեղծութիւններով, քան թէ իմ գործով» (10, 533)։

Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն» (10, 138)։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք» (10, 534)։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում» (10, 538)։

Նոյն թուի փետրուարի 29-ին բանաստեղծը գրում է. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ» (10, 141)։

Որքան էլ՝ հոգով խաղաղ, այնուամենայնիւ, Թումանեանը տանջարանում էր, եւ ինչպէս իւրաքանչիւր կալանաւորի, նրա ուրախութեան պահերը կապւում էին միայն ազատութեան երազանքի հետ. «Ես բանտում խաղաղ էի, - գրում է նա, - եւ ունենում էի շատ ուրախութեան վայրկեաններ՝ երազելով դուրսը» (10, 153)։

Թերեւս, հոգեկան այդ հանգստութիւնն էր պատճառը, որ կալանաւոր Թումանեանը բանտում կարողացաւ չյուսահատուել ու չխեղճանալ։ Նա նոյն համարձակ ու սկզբունքային անձնաւորութիւնն էր։ Անմեղութեան եւ արդար լինելու զգացողութիւնից ծնուող այդ համարձակութիւնն ու քաջութիւնը բանաստեղծի անկոտրում կամքի ու լաւատեսութեան ակունքն էին։ Անմեղ լինելով, դատապարտուած լինելու դրաման ապրելով հանդերձ՝ Թումանեանը գրում է. «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է - հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանըÖԵսհամարձակկարողանումէիասելամէնբան, ինչորչիկարողասելմեղաւորմարդըկամչպէտքէասի » (10, 154, 155)։

Այդ վստահութիւնը ունէր նաեւ պատմահոգեբանական ազդակներ։ Այն բխում էր ինչպէս բանաստեղծի աշխարհայեացքային մօտեցումներից, համոզուած ռուսական կողմնորոշումից, այնպէս էլ բնաւորութեան լաւատեսութիւնից, դժուարութիւնները յաղթահարելու անկոտրում կամքից եւ, որ, թերեւս, ամենակարեւորն է, ապագան կանխազգալու նրա ունակութիւնից եւ երազներին տուած նշանակութիւնից։ Թումանեանը օժտուած է եղել դէպքերը կանխազգալու պայծառատեսութեան զգացումով։ Նախազգացել է ոչ միայն իր եւ մերձաւորների կեանքի դէպքերը, այլեւ հայ ժողովրդի կեանքում տեղի ունեցող պատմական իրադարձութիւնները։ Նա գիտէր, որ այդ յատկութիւնը ժառանգել էր իր ծնողներից, յատկապէս՝ մօրից. «Իմ հէրն ու մէրն էլ նախազգացումի, պայծառատեսութեան ու երազի զարմանալի ընդունակութիւն ունէինÖ

Իսկ մէրս մինչեւ օրս էլ ինձ զարմացնում է իր նախազգացումներով, իր պայծառատեսութեամբ ու իր երազներով» (8, 430)։

Տէր Թադեւոսի ընտանիքում, թերեւս, ամէնից շատ անդրանիկ որդին՝ Յովհաննէսն էր ժառանգել դէպքերը նախազգալու այդ յատկութիւնը։ «Երազը իմ կեանքում» գրառման մէջ Թումանեանը վկայում է. «Չեմ սխալուիլ, եթէ ասեմ՝ իմ կեանքում մի որեւէ դէպք չի պատահած, որ առաջուց նախազգացած ու նախատեսած չլինեմ։ Նախազգացած ու նախատեսած էլ որ ասում եմ, ասում եմ ոչ միայն արթուն ժամանակ, այլեւ քնած ժամանակ, երազում, այլաբանօրէն, պատկերներով, խորհրդանշաններով» (8, 429)։

Պետերբուրգի բանտում հոգեկան ներքին խաղաղութիւնն ու հանգստութիւնը, արդար լինելու եւ արդարացուելու խորին համոզմունքը յենւում էին նաեւ բանաստեղծի կանխազգացման վրայ, կամ այն երազի, որ նա տեսել էր բանտում, երբ հայրը՝ տէր Թադեւոսը, նրան լոյս ճանապարհ էր ցոյց տուել։ Թումանեանի թէ՛ անձնական կեանքում եւ թէ՛ ստեղծագործութեան մէջ երազն ու իրականութիւնը յաճախ են հանդէս գալիս սերտ միահիւսուած։ Նրա հերոսներից շատերն են օժտուած դէպքերը նախազգալու ունակութեամբ, շատերի երազներն են խորհրդանշական։ Ո՞վ գիտի, գուցէ բանտախցում տեսած հօր եւ լոյս ճանապարհի մասին երազն էլ բանաստեղծի կեանքում տեսած այն «շքեղ ու թանկ» երազներից էր, որոնցից իւրաքանչիւրը նրա համար «մի գեղեցիկ կեանք» արժէր։ Իհարկէ, արդարացուելու հաւատը ծնւում էր նաեւ միանգամայն արդար լինելու զգացողութիւնից։ Ինչպէս գրում է Աշխէնը, «Öհայրիկը վստահ է, որ ինքն արդար է, իրեն չեն կարող զրպարտել, եւ որ ճշմարտութիւնը կը յաղթի» (ԹԺՀ, 639)։

Իհարկէ, ինչպէս արդէն նշուեց, դատապաշտպան Գրուզենբերգը ամենեւին չէր կիսում իր պաշտպանեալի հանգստութիւնը, որովհետեւ աւելի տեղեկացուած էր եւ համոզուած էր, որ այդ մեծ դատը պետականօրէն կազմակերպուած ահաբեկչութիւն է, հաշուեյարդար է ողջ հայ մտաւորականութեան եւ ժողովրդի դէմ, «ինտելիգենցիայի բնաջնջում է» եւ առնուազն «50 տոկոսին կը մեղադրեն» (ԹԺՀ, 643)։

Այդ պատճառով դատապաշտպանը աշխատում էր օր ու գիշեր, աշխատում էր սրտանց, ուժերի ներածին չափ։ Ազգութեամբ հրեայ ու նաեւ բազմափորձ իրաւաբան՝ Օսկար Գրուզենբերգը հրաշալի գիտէր, որ «ուժեղի մօտ միշտ էլ թոյլն է մեղաւոր», որ դատավարութիւնը ի սկզբանէ մեղադրական ուղղուածութիւն ունէր, որ դատական մեքենայի անիւները արդէն շարժման մէջ են դրուել, որ անմեղ լինելը եւ նոյնիսկ անմեղութիւնն ապացուցելը ամենեւին բաւարար հիմք չեն արդարացուելու համար։ 

Դատարանում իր ելոյթը Գրուզենբերգը կառուցել էր նախաքննութեան ընթացքում կատարուած կեղծիքների, կողմնակալ քննիչների անբաւարար, թերի աշխատանքը բացայայտելու եւ հերքելու հիման վրայ։ Պնդելով, որ զեղծարարութիւնները միտումնաւոր բնոյթ են կրում՝ Գրուզենբերգը իր պաշտպանական ճառում ասել է. «ÖՏուէքմեզմաքուր, կասկածչյարուցողնախաքննութիւն, որմենքկարողանանքհանգիստխղճովյենուելդրավրայ » ( ԹԺՀ, 643) ։

Անշուշտ, դատապաշտպանը ներկայացրել է նաեւ Թումանեանի անմեղութիւնը ապացուցող այլ փաստարկներ։ Եւ իրօք, Թումանեանի արդարացման գործում մեծ դեր են խաղացել ոչ միայն նրա բացարձակ անմեղութիւնը, այլեւ դատապաշտպանների, յատկապէս՝ Գրուզենբերգի ջանքերը, նրա փայլուն ելոյթը, որից յետոյ դատարանում որեւէ կասկած չի յարուցել բանաստեղծի անձնազոհ հայրենասիրական գործունէութիւնը եւ Կովկասի ազգերի միջեւ համերաշխութիւն ստեղծելու գործում նրա բերած նպաստը։

Այն, որ դատապաշտպանը ջանք ու եռանդ չպիտի խնայէր իր պաշտպանեալին արդարացնելու, նրա հերոսական նկարագիրը բոլորի առջեւ պարզելու նպատակով, բնականոն է եւ օրինաչափ։ Սա իւրաքանչիւր դատապաշտպանի գործն է, եթէ անգամ պաշտպանեալը իրօք մեղաւոր է։ Սակայն միանգամայն այլ բան է, երբ մեղադրեալին իր մեղադրական ճառում պաշտպանում է դատախազը։ Թումանեանը ներքին տեսողութեամբ կանխազգացել էր նաեւ այդ հնարաւորութիւնը։ Դեռեւս փետրուարի 1-ին Թումանեանը դստերը գրում է. «Տարօրինակ բան է - մի հայ եւ մի քանի թուրք կեղծ ցուցմունքներով մեղադրում են ինձ եւ իբր թէ՝ պաշտպանում պետական շահերը, իսկ ռուսները եւ ամբողջ ադմինիստրացիան պաշտպանում են ինձ նրանց դէմ։ Ե՛ւ տխուր է, ե՛ւ ծիծաղելի, ե՛ւ յուզիչ։ Էդ չենք մոռանայ։ Մնում է միայն մի բան, որ դատախազն էլ պաշտպանի ինձ» (10, 540) [38] ։ Թումանեանի՝ այս կատակով ասուած անհեթեթ թուացող զգացողութիւնն էլ է իրողութիւն դառնում։ Կարծում ենք, որ համաշխարհային դատական պրակտիկայում դժուար թէ լինեն դէպքեր, երբ դատախազը իր մեղադրական ճառում ոչ միայն պաշտպանութեան տակ առնի մեղադրեալին, այլեւ հիացմունքի խօսքեր ու մաղթանքներ յղի նրան։

Մարտի 5-ին աւարտւում է գործի քննութիւնը (10, 142) եւ սկսւում է Նովոչերկասկի դատարանի դատախազ Վ. Ս. Սերգէեւի մեղադրական ճառը, որը տեւում է երեք օր՝ մինչեւ մարտի 9-ը [39] ։ Դատախազը իր ճառում մասնաւորապէս ասել էր. «Ես չեմ գիտեր ոչ միայն մեր, այլ եւ ընդհանուր, համամարդկային պատմութեան մէջ, կազմակերպութիւն մը, որ ունենար իր ծոցին այնքան հակապետական ուժ եւ կռիւ մղէր պետութեան դէմ այնքան թափով ու կատաղութեամբ, ինչպէս այս մէկըÖ

Պարոններ, հակառակ շարք մը վկաներու հսկայական ջանքերուն, ես պիտի պնդեմ, որ Դաշնակցութիւնը եղել է իր ծագման օրէն ի վեր (1890 թուականէն) հակապետական ու յեղափոխական եւ շատ աւելի վտանգաւոր ու անհանդուրժելի, քան որեւէ այլ կուսակցութիւնÖԵրբդաշնակցականներըկըզինուինմէկդրացիպետութեանդէմեւատորհամարկըդիմենանթոյլատրելիմիջոցներու, անոնքկըդառնանյեղափոխականմերդէմ » [40] ։ 

Թումանեանի տպաւորութեամբ. «Պրոկուրորը մի սքանչելի մարդ էր, եւ չէր իմանում ինչ անի - այնքան էր յուզուած՝ նկատելով իմ արածն ու իմ դրութիւնը, որ պատահել է ինձ հետ» (10, 153)։

Այդ «սքանչելի մարդը», իհարկէ, պատուէր էր կատարում, եւ նրա համակրանքն ու ջերմութիւնը դրսեւորւում է միայն Թումանեանի գործի նկատմամբ։ Սերգէեւը Դաշնակցութեանը մեղադրել է իշխանութիւնը բռնի ուժով տապալելու եւ պետական պաշտօնեաներին «տեռորի ենթարկելու» մէջ։ Ասենք նաեւ, որ դատախազի ճառը նախորդել է դատապաշտպանների ճառերին, որոնք լսուել են մարտի 11-ից 18-ը։ Այնպէս որ դատախազի վրայ ազդեցութիւն էր ունեցել ոչ թէ Գրուզենբերգի ելոյթը, այլ՝ վկաների ցուցմունքները եւ անձամբ բանաստեղծի խօսքը։

Դատախազ Սերգէեւը 146 մեղադրեալներից անպարտ է ճանաչում միայն 15 հոգու, այդ թւում նաեւ՝ Թումանեանին։ Այդ ցանկում միայն Թումանեանն էր, որին անպարտ ճանաչելիս դատախազը չի բաւարարւում նրա անունը մեղադրուածների ցանկում ընթերցելով։ Նա իր հիացմունքի խօսքն է ուղղում բանաստեղծին. «Թէեւ բոլոր ասածներին չեմ հաւատում, բայց ինքն էլ է հաւատացնում, վկաներն էլ են հաստատում, որ նա շրջում էր սպիտակ դրօշակով։ Ինձ մնում է ասել՝ գնա, փաթաթուիր քո սպիտակ դրօշակի մէջ եւ հանգիստ քնիր։ Ես հրաժարւում եմ քեզանից» (ԹԺՀ, 644)։ Պէտք է ենթադրել, որ դատախազի այս խօսքերից զարմացել էր դատարանի ողջ կազմը։ Ինչպէս գրում էր Թումանեանը. «Ինչքան են զարմանալու ե՛ւ սենատորները, ե՛ւ աշխարհքը, երբ որ իմ գործը բացուի» (10, 138)։

Դատախազի ելոյթի օրերին՝ մարտի 7-ին, դատարանի նախագահ Կրիւցովը ներկայանում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդին, որպէսզի զեկուցի այդ աղմկայարոյց դատավարութեան ընթացքի մասին եւ նոր հրահանգներ ստանայ։ Այդ պատճառով մարտի 7-ի դատական նիստը ուշացումով է սկսւում։

Ըստ Լէօի հաւաստիացման՝ ցար Նիկոլայ Երկրորդը հայ բանտարկեալներին ազատելու եւ արդարացնելու խնդրանքով իրեն ներկայացած նորընտիր (1911 թ. դեկտեմբերին) Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ 5-երորդին ընդունելութեան ժամանակ խոստացել էր. «Մինչեւ դուք տեղ կը հասնէք, ամէնքն արդէն ազատուած կը լինեն» [41] ։

«Դաշնակցութեան գործը» այնքան մեծ իրադարձութիւն էր հայութեան կեանքում, որ յուզումներ էր առաջացրել բոլոր հայկական գաղթավայրերում։ Գործի ընթացքին սեւեռուն ուշադրութեամբ հետեւում էին ո՛չ միայն մեղադրեալների հարազատները եւ ո՛չ միայն Պետերբուրգում ու Թիֆլիսում։ Անմեղ դատապարտուող հայ մտաւորականութեան հանդէպ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու միջնորդութեամբ Թուրքիայի հայոց պատրիարքը հանդիպում է Ռուսաստանի դեսպանի հետ։ 1912 թ. յունուարի 20-ին՝ դատավարութիւնը սկսելուց երեք օր յետոյ, Պոլսում տեղի է ունենում Հայոց երեսփոխանական ժողով, ուր միաձայն ընդունւում է Գրիգոր Զոհրապի բանաձեւը։ Ժողովի անունից Զոհրապը յայտարարում էր, որ ժողովը «կ՚ակնկալէ, որ Ռուսական կառավարութիւնը ոչ միայն լայն արդարադատութիւն մը ապահովէ, այլ իհարկէ իր վեհանձնութիւնն ալ չզլանայ կովկասահայ ամբաստանեալներուն, ինչ որ ապաքէն վայելուչ է 20-րդ դարու քաղաքակրթութեան» [42] ։

Յանձին Զոհրապի՝ արեւմտահայութիւնը իր աջակցութեան ձեռքն էր մեկնում Պետերբուրգի բանտերում նստած բոլոր հայ մտաւորականներին։

Փետրուարի ընթացքում գործը քայլ առ քայլ բացայայտւում է։ Թումանեանը դարձեալ գրում է դատաւորների զարմանքի մասին. «Գործս շատ լաւ է, արդէն շատ ու շատ բան պարզուել է ամէնքի համար, եւ գլխի են ընկել, իսկ եթէ էլի պարզուի, վերջապէս երբ բոլորովին պարզուի՝ պիտի զարմանան» (10, 141)։

Փետրուարի 28-ին վեց սենատորներից Զուոլեանսկին հիւանդացել էր, եւ գործը դարձեալ յետաձգուել էր երկու-երեք օրով՝ մինչեւ ուրբաթ։ Ըստ դատական օրէնքի, երբ սենատորներից մէկը հիւանդանում էր, նոր սենատոր էր ընդգրկւում դատարանի կազմում, եւ գործը քննւում էր նորից։ Սակայն, ինչպէս երեւում է դէպքերի զարգացումներից, դատարանը, խախտելով ընդունուած դատական կարգը, որոշակի շտապողականութիւն է դրսեւորել, եւ ընթացքը արագացնելու նպատակով սենատոր Զուոլեանսկու հիւանդութիւնը խոչընդոտ չի համարել դատական գործը շարունակելու համար։ Պարզապէս յատուկ ատեանի նիստերը արդէն տեղի էին ունենում առանց նոր սենատոր հրաւիրելու՝ նախկին հինգի մասնակցութեամբ [43] ։

Մարտի 10-ից կամ 11-ից սկսւում են դատապաշտպանների ճառերը, որոնք տեւում են եօթ օր։ Եթէ դատախազի մեղադրական եզրակացութիւնը չափազանց խիստ էր, քանի որ 146 մեղադրեալներից անպարտ էին ճանաչուել միայն 15-ը, ապա նրան յաջորդած դատապաշտպանների ելոյթները ուղղուած էին դատախազի դէմ եւ եղել են շատ տպաւորիչ։ 131 մեղադրեալներ շարունակում էին սպասել իրենց վերջին խօսքին եւ ինչ-որ յոյսեր էին կապում դրա հետ։ Սակայն դատարանի շտապողականութիւնը այստեղ էլ խաղաց իր դերը։ Աշխէն Թումանեանը վկայում է. «Պահանջեցին տեղից խօսել, որ նշանակում էր զրկել «վերջին խօսքից»։ Մի քանիսը խօսեցին, մեծամասնութիւնը հրաժարուեց» (ԹԺՀ, 644)։

Մինչ դատավճռի հրապարակումը շրջանառւում էին լուրեր, որոնց համաձայն նախարարներից ոմանք՝ Սազանովը եւ Կոկովցեւը, պահանջում էին մեղմ վճիռ, իսկ Շչեգլովիտովը եւ Սուխոմլինովը՝ ծանր պատիժ։ Այդ լուրերը անհանգստացնում էին բանաստեղծի զաւակներին, դատապաշտպաններին եւ մանաւանդ մեղադրեալներին, բոլոր նրանց, ովքեր սրտատրոփ սպասում էին թէ՛ բանաստեղծի, թէ՛ միւս անմեղների արդարացմանը։ Աշխէնը գրում է. «Թէեւ դատախազը հայրիկին անպարտ էր ճանաչել, բայց համոզուած չէինք գործի բարեյաջող ելքին» (ԹԺՀ, 644)։

Մարտի 20-ը դատավարութեան վերջին օրն էր։ Դատավճիռն ընթերցւում է յատուկ ատեանի նիստերի դահլիճում ժամը 2-ին։ Համաձայն օրէնքի նիստը տեղի է ունենում դռնբաց, եւ պահակախումբը կրկնապատկւում է։ Դատավճիռը ընթերցւում է «մեռելային լռութեան» եւ սարսափելի լարուածութեան, ծանր սպասումների պայմաններում։ Հետաքրքիր է, որ ուշագնացութեան դէպքը դահլիճում ոչ թէ մեղադրեալների կամ նրանց հարազատների, այլ դատապաշտպանների շարքերում էր։ Խօսքը վերաբերում է փաստաբան Լուարսաբ Անդրոնիկովին, որը գիտակցութիւնը կորցնում է դատավճռի ընթերցման պահին։

146 քաղաքական մեղադրեալներից, ըստ Աշխէնի հաւաստիացումների, արդարացւում է միայն 94-ը (ԹԺՀ, 645)։ 52 դատապարտուածների նկատմամբ սահմանւում են տարբեր պատժաչափեր, իսկ նրանցից չորսի մասով կայացւում է տաժանակրութեան վճիռ։ Խօսքը վերաբերում է Համո Օհանջանեանին, Սարգիս Մանասեանին, Յովհաննէս Ղազարեանին եւ Արշակ Մուրադովին։ Աքսորի  դատապարտուածների մէջ էին Աւետիք Սահակեանը, Անիսոնեանը, Այվազեանը, Տէր-Աւետիքեանը, Շարոյեանցը, միլիոնատէր Շապոշնիկեանը, Զաւրիյեանը, Եդիգարեանը, Նալբանդեանը, Մատինեանը, Մեհրաբեանը, Ղազարեանը, Մուրադեանը, Սրուանձտեանը եւ ուրիշներ։

Շատերի համար դատը սպասուածից լաւ է աւարտւում։ Ինչպէս գրում է Մ. Վարդանեանը, «լիժինեան կեղծիքները խարխլել էին պատրաստուած մեղադրանքի «ջրանիւթ կառուցուածքը»» [44] ։ Ինը տասնեակից  աւելի մեղադրեալների արդարացումը հսկայական ջանքեր էին պահանջել նրանց փաստաբաններից։ Սակայն 52, ըստ ամենայնի, անմեղ մարդկանց՝ միայն քաղաքական հայեացքների համար դատապարտուելը, նրանց աքսորն ու բանտի ճաղերի ետեւում մնալը առանձնապէս մեծ մխիթարութիւն չէր կարող լինել հայ մտաւորականութեան համար։ Հակապետական արարքների մէջ մեղադրուողների մեծ մասի արդարացումը եւ միւսների համար սահմանուած շատ աւելի թեթեւ պատիժները, քան սպասւում էին, վկայեցին «Դաշնակցական գործի» բարեյաջող աւարտը։ Դատապարտուածներից շատերը շարունակում են իրենց պայքարը՝ բողոք ներկայացնելով վճռաբեկ ատեանին 1912 թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Մայիսի 21-ին Սենատի վճռաբեկ դեպարտամենտի ընդհանուր ժողովում վերստին քննւում է «Դաշնակցական գործը»՝ սենատոր Ժելիխովսկու նախագահութեամբ։ Յատուկ զեկուցումով խնդիրը ներկայացնում է սենատոր Չեբիշեւը։ Դատական եզրակացութիւններին ծանօթացնում է օբեր-դատախազ Ռէյնկէն։ Վճռաբեկ ատեանում իբրեւ դատապաշտպաններ հանդէս են գալիս երդուեալ հաւատարմատարներ Վոլկենշտէյնը, Գոլդշտէյնը, Կուլիշերը, Զարուդնին, Սոկոլովը, Պերեւերզեւը եւ Բուդաղեանը [45] ։

«Դաշնակցութեան գործով» դատապարտուած հայ անմեղ մտաւորականները երկար չմնացին բանտերում։ Շատերը ազատուեցին Ռոմանովների արքայատոհմի 300-ամեակի կապակցութեամբ յայտարարուած համաներումով։ Վերջինս, սակայն, միայն առիթ էր. բուն պատճառները աշխարհաքաղաքական նոր գործընթացներն էին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակը եւ ռուսական իշխանութիւնների թուլացումը օրէցօր հզօրացող յեղափոխական շարժման ազդեցութեան ներքոյ։ Դա պայմանաւորուած էր մի շարք հանգամանքներով։ Թերեւս առաջնայինը, կարեւորն ու որոշիչը ժամանակի ռուս եւ այլազգի լաւագոյն փաստաբանների հմուտ պաշտպանութիւնն էր։ Երկրորդ հանգամանքը փաստաբանների, վկաների եւ փորձագէտների ջանքերով հրապարակ հանուած նախաքննութեան կեղծիքներն էին եւ գործերի զգալի մասի շինծու բնոյթը։ Երրորդ՝ ոչ պակաս կարեւոր դերը խաղաց նաեւ սենատի յատուկ ատեանի նախագահ, սենատոր Ա. Ն. Կրիւցովի անթաքոյց բարեացակամ վերաբերմունքը յանիրաւի մեղադրուողների նկատմամբ։ Անշուշտ, այդ նա էր կատարուածի մասին տեղեկացրել երկրի քաղաքական բարձր իշխանութիւններին եւ կարողացել էր ստանալ վերջիններիս համաձայնութիւնը՝ իրողութիւնները անաչառ դատելու գործում։ Չորրորդ էական հանգամանքը ռուսական ազատամիտ թերթերի սեւեռուն ուշադրութիւնն էր «Դաշնակցական գործի» հանդէպ։ Իրենց նպաստը բերեցին նաեւ ռուսական թերթերի առաջադէմ ու համարձակ լրագրողները իրենց հայանպաստ ելոյթներով ու հրապարակումներով, որոնք ուղեկցում էին դատավարութեան ողջ ընթացքին։

94 հայ մտաւորականների փրկուած ճակատագրերը դատապաշտպանների համար մեծ յաջողութիւն էին, եւ նրանք որոշում են տօնել իրենց յաղթանակը Պետերբուրգի ամենաշքեղ ռեստորաններից մէկում՝ «Դոնոնում»։

Մարտի 20-ի երեկոյեան ժամը 8-ից 9-ը նախատեսուած էր Թումանեանին ազատ արձակել բանտից, սակայն բիւրոկրատական ձեւականութիւնները, զանազան փաստաթղթերի ձեւակերպումները, որոնցով զբաղւում էր Գ. Խատիսեանը, աւելի երկար են տեւում։ Այդ ժամերին իր հայրիկի կողքից չէր հեռանում աւագ որդին՝ Մուշեղը։ Իսկ ռեստորանում բոլորը անհանգիստ սպասում էին Թումանեանին։ Աշխէնի ետեւից գնում են փաստաբանները գիշերուայ ժամը 11-ին, եւ նրա բնակարանից հեռախօսով յայտնում են բանտ՝ Թումանեանին, որ այնտեղից տուն գալու փոխարէն միանգամից ուղեւորուեն ռեստորան, ուր հաւաքուել էին շուրջ 100 փաստաբաններ եւ դատական գործի հետ կապուած այլ անձինք։

Աշխէնին ուղեկցում էր Թումանեանի ընտանիքին հարազատ դարձած Գրուզենբերգը՝ ասելով. «Նո՛ւ, սիրելի՛ս, այսօր Դուք իմ դաման էք» (ԹԺՀ, 645)։ Երբ գիշերուայ ժամը 12-ին ռեստորանի դահլիճ են մտնում Թումանեանը եւ Մուշեղը, բոլորը նրանց դիմաւորում են յոտնկայս ծափահարութիւններով։ Նոր դուրս եկած տառապանքների խցից՝ Թումանեանը կարողանում է իրեն այնպէս պահել, որ ոչ միայն բոլորին, այլեւ հարազատ աղջկան թւում է, թէ նա «շատ առոյգ էր, յոգնածութիւն բոլորովին չէր երեւում» (ԹԺՀ, 645)։

Գրուզենբերգը իր կողքին տեղ էր պահել Թումանեանի համար։ Բանաստեղծն էլ հէնց այդ օրը՝ մարտի 20-ին, «Դոնոն» ռեստորանում դատական գործի բարեյաջող աւարտին նուիրուած ընթրիքին առաջին անգամ ընթերցում է Գրուզենբերգին նուիրուած իր «Երկու հոգի» բանաստեղծութիւնը։ «Փաստաբաններից ոմանք, - գրում է Աշխէնը, - նախանձում էին Գրուզենբերգին, որ հայրիկի գործը նրան էր ընկել։ Դատավարութեան ժամանակ էլ նոյնն էին ասում՝ ինչ ազնիւ ու շնորհակալ գործ է, ափսոս իմը չէ» (ԹԺՀ, 645)։

Բնական է, որ փաստաբաններից իւրաքանչիւրը կը ցանկանար պաշտպանել նշանաւոր բանաստեղծին, յաղթել՝ ապացուցելով նրա անմեղութիւնը, կը ցանկանար, որ հէնց իրեն նուիրուած լինէին բանաստեղծական այն տողերը, որոնց արժանացել էր Գրուզենբերգը.

Եւ օրհնեալ է, ով այդ սիրով

Կեանքի ճամփում ընկնող մարդուն

Պաշտպանում է եղբօր ձեռքով,

Տանում դէպի խաղաղութիւն։

Եւ խաղաղ է նրա հոգին

Կեանքի ամէն ասպարէզում,

Եւ թէ երբեք յուզւում է նա,

Սէրն է միայն նրան յուզում։

Ռեստորանից հեռանում են լուսաբացին, եւ Թումանեանը մի քանի օր ապրում է քաղաքի կենտրոնում՝ Նեւսկի պողոտայի եւ Նադեժդինսկայեայ փողոցի անկիւնում գտնուող այն հիւրանոցում, որտեղ կանգ էր առել Աշխէնն իր ամուսնու հետ։ Եւ սկիզբ է առնում վերջ չունեցող այցելութիւնների շարքը։

Պետերբուրգում անցկացրած օրերի մասին Մուշեղ Թումանեանը գրում է. «Ամէն օր մի տեղ են լինում. թատրոն, ցուցահանդէս, գրական մանկական հանդէս, կոնծաբանութիւն, այցելութիւններ եւ այլն։ Ամբողջ կոլոնիայի հետ բարեկամացաւ, սրանց բոլորի հետ դոստացաւ» (ՅԶ, 97)։

Թումանեանը մի նկուղային պանդոկ էր գտել (Մակկաեւի), որտեղ երկու զաւակների եւ փեսայի հետ երեկոները գնում էր ընթրելու։ Այցելում էր բուկինիստների խանութներ եւ գրքեր գնում։

Պետերբուրգի հայկական ակումբում Թումանեանի պատուին մեծ խնջոյք է կազմակերպւում, եւ նա հիւրանոց է վերադառնում լուսադէմին։ Յաջորդ օրը հրաւիրւում է Պետերբուրգի հայկական դպրոց, որի տնօրէնն էր Աննա Տէր-Ղեւոնդեանը՝ երգահան Անոյշաւան Տէր-Ղեւոնդեանի քոյրը։ Նա բազմաթիւ երգերի հեղինակ էր («Կկուն», «Ճախարակ», «Գարնանը», «Կալի երգ», «Արի, գութան» եւ այլն)։ Ինքը՝ Անոյշաւանը այդ պահին Պետերբուրգի կոնսերուատորիայի ուսանող էր եւ մասնակցել էր Թումանեանի պատուին կայացած մանկական հանդէսի կազմակերպչական աշխատանքներին։

Բանաստեղծը դպրոց է գնում զաւակների հետ։ Դպրոցական երգչախումբը նրա համար կատարում է «Մեր հայրենիքը», «Զէյթունցիների մարշը», «Քրիստոս յարեաւը», Անոյշաւան Տէր-Ղեւոնդեանի մանկական եւ այլ երգեր։ Հնչում է ջութակ, թաւջութակ, կամերային եռեակի կատարումներ։ Բացի հայերէն, ռուսերէն եւ ֆրանսերէն ոտանաւորների արտասանութիւնից, երեխաները ներկայացնում են մի փոքրիկ պիես։ Թումանեանի մտերիմներից բժիշկ Արտաշէս Բուդաղեանը կազմակերպել էր մարմնամարզական համարներ, որոնց յաջորդում է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Բանաստեղծը յիշում է. «Մի երեխայ առաջ եկաւ, իրեն նման պստլիկ մի ճառ ասաւ ինձ ու ծաղիկներ տուեց, իհարկէ, ես էլ համբոյրներով ընդունեցի ÖՆերկայացրին « Շուննուկատուն », յետոյշարքովմիխումբերեխաներեկանինձ - համբուրուեցինքծափերիտակ » (10, 144) ։

Ինչպէս վկայում է Մուշեղը. «Վերջը երեխաներն ու մեծերը ովացիաներ արին, ու երեխաները (մասնակցողները) մօտեցան հայրիկին ի օրհնութիւն» (ՅԶ, 98)։

Թումանեանը այցելում է նկարիչ Վարդգէս Սուրէնեանցին, լեզուաբան Նիկողայոս Մառին եւ նորանոր ծրագրեր կազմում Հայկազեան ընկերութիւն կազմակերպելու մասին։ Լինում է նաեւ Պետերբուրգի բուսաբանական այգում, շրջում քաղաքում, փաստաբան Վոլկենշտէյնի հրաւէրով հիւրընկալւում է նրան, որի բնակարանը բանաստեղծին յիշեցնում է «հազուագիւտ իրերի մի թանգարան» (ԹԺՀ, 646)։ Այնտեղ ծանօթանում է այդ պահին փաստաբանի, ապագայում գրող Ալեքսէյ Տոլստոյի կնոջ՝ բանաստեղծուհի Սոֆիա Տոլստայայի հետ։ Այնտեղ Թումանեանին մի ոտանաւորով ողջունում է բանաստեղծուհի Շչեպկինա-Կուպերնիկը, որին անմիջապէս բանաստեղծը պատասխանում է հայերէն էքսպրոմտով, եւ որը սեղանակիցները անմիջապէս թարգմանում են։

Թումանեանը հրաւէր է ստանում նաեւ Պետերբուրգի կոնսերուատորիայից, ուր Անոյշաւան Տէր-Ղեւոնդեանը տեղի հայկական ուժերով կազմակերպել էր մի ցերեկոյթ Թումանեանի պատուին։ Ծրագրում դարձեալ տեղ էին գտել Թումանեանի ստեղծագործութիւնները։

Թումանեանը հիւրընկալւում է նաեւ փաստաբան Նիկոլայ Դմիտրիեւիչ Սոկոլովի տանը, որն, ինչպէս վկայում է Աշխէնը, «առանձին քնքշութեամբ էր վերաբերւում հայրիկին» (ԹԺՀ, 646)։ Սոկոլովի տանը Թումանեանը շրջապատուած էր ժամանակի յայտնի նկարիչներով։ Ներկայ էին Բրոդսկին, Լանսերեն, Կաւոսը, Լիւբիմովը, Վարդգէս Սուրէնեանցը։ Ն. Դ. Սոկոլովը Թումանեանին ծանօթացնում է գրող Վլադիմիր Կորոլենկոյի հետ, որը բանաստեղծին ուղեկցում է մինչեւ նրա տուն։ Աշխէնը պատմում է, որ Սոկոլովը «հայրիկին թողել է Կորոլենկոյի տանը, եւ ինքը գնացել։ Երկար զրուցել էին երկուսով։ Հայրիկը շատ գոհ էր։ Հրաժեշտ տալիս, Կորոլենկոն դուրս է գալիս հայրիկին մի քիչ ուղեկցելու։ Յետոյ էլ հակառակն է եղել։ Այսպէս Նեւսկի պողոտայով միմեանց ճանապարհ են դրել մինչեւ ուշ գիշեր» (ԹԺՀ, 647)։ Երկու գրողների զրոյցի թեման, ինչ խօսք, եղել է գրականութիւնը, մասնաւորապէս՝ Պուշկինը։ Թումանեանը հիացմունքով էր խօսել «Ձմեռուայ իրիկունը» բանաստեղծութեան մասին, ասել էր, որ գերադասում է այն նոյնիսկ «Եւգենի Օնեգինից», ինչը սկզբում զարմացրել էր Կորոլենկոյին, սակայն յետոյ համաձայնուել էր։ «Մի պահ կանգնում են փողոցում, - շարունակում է Աշխէնը, - Կորոլենկոն ձեռնափայտը խփում է գետնին եւ ասում. «Գիտէք, դուք իրաւացի էք»» (ԹԺՀ, 647)։

Պետերբուրգի հայկական գաղութը Թումանեանի պատուին ընթրիք է կազմակերպում, իսկ ապրիլի 7-ի ուշ երեկոյեան բանաստեղծը մասնակցում է մի հաւաքի, որի նպատակն էր ստեղծել հայոց պատմութեան եւ գրականութեան հիմնադրամ։ Այդ նպատակով ընտրւում է յանձնաժողով, որի կազմում էին Ն. Մառը, Ն. Ադոնցը, Ա. Ղուկասեանը, Ս. Տիգրանեանը, Վ. Վարդանեանը եւ ուրիշներ։ Այդ ֆոնդը հիմնելու նախաձեռնութիւնը պէտք է վերագրել նաեւ Թումանեանին։ Նա Պետերբուրգի նախնական կալանատնից ազատուելուց երկու օր յետոյ գրում է «Հայոց պատմութիւն» յօդուածը, որը «Հորիզոնում» տպագրւում է ապրիլի 7-ին [46] ։

Բանտից դուրս գալուց յետոյ Թումանեանը աւելի էր կարեւորում ազգային պատմութեան նշանակութիւնը։ Նա համոզուած էր, որ պատմութեան փաստերին չտիրապետելը վնասակար է, քանի որ միայն գիտական հիմքերի վրայ դրուած եւ անաչառ շարադրուած պատմութիւնը կ՚օգնէր իշխող ազգերին աւելի լաւ տարբերել թշնամուն բարեկամից, իսկ սեփական ժողովրդին ու նրա առաջնորդներին՝ հեռու մնալ փորձանքներից։ 146-ի դատավարութիւնը ստիպել էր բանաստեղծին «աղաղակել», թէ «հայ ժողովուրդը չունի եւ չգիտէ իր պատմութիւնը, նոյնիսկ երէկ մէկէլ օրուայ պատմութիւնը. չգիտի, թէ ո՞վ է ինքը, որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր գնում։ Հոգեկան ու մտաւոր կուրութեան մէջ այս տեսակ ժողովուրդը անուղեցոյց խարխափում է» (6, 355)։ Խորենացիական այս հարցադրմամբ իր պատմութիւնը չիմացող եւ նրանից դասեր չառնող ժողովրդին Թումանեանը անուանում է «անգիտակից մի խալխ», որը միշտ ենթակայ է փորձերի ու փորձանքների։

Ապրիլի 7-ի շաբաթ օրուայ Պետերբուրգի հայ մտաւորականներից Թումանեանի հրաւիրած խորհրդակցութեան մասին վկայում է Մուշեղը, որն իր մայրիկին գրում է. «Իսկապէս, հայրիկը էստեղ մեծ գործի վրայ է. սրանք էսօր պիտի դուրս գային դէպի ձեզ, բայց որովհետեւ շաբաթ օրը ժողով նշանակեցին հայրիկի առաջարկութեամբ, այդ պատճառով էլ մնացին» (ՅԶ, 97)։

Որպէսզի Պետերբուրգում կատարուած «ողբալի դրութիւնը» այլեւս չկրկնուէր, Թումանեանը առաջարկում է. «Մի «Հայոց պատմութիւն» պէտք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը կարողանայ ծանօթանալ ու այնպէս դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմութիւնը եւ այնպէս պաշտպանի, որ նա ինքը, պատասխանի կանչուելիս բաց անի այդ պատմութիւնն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն» (6, 356)։

Ապրիլի 11-ի «Հորիզոնի» առաջնորդողը, մեծ յոյսեր կապելով «Հայոց պատմութեան ֆոնդի» կազմակերպման հետ, բանաստեղծի յօդուածի առաջադրած հիմնահարցերի մասին գրում է հետեւեալը. «Դա մի սրտաբուխ հառաչանք էր մեր ժողովրդի վերաբերմամբ, որ ցաւով ու կսկիծով պատմութիւն է ստեղծել, բայց միանգամայն անծանօթ է այդ պատմութեանըÖ » [47] ։

  Պետերբուրգում անցկացրած օրերից Թումանեանը մեծ բաւականութիւն է ստանում, եւ գուցէ աւելի երկար մնար, եթէ չլինէր Մոսկուայից Ալ. Ծատուրեանից ստացած հեռագիրը, որով վերջինս Մոսկուայի գրական խմբակցութեան անունից խնդրում էր վերադարձին մի քանի օրով կանգ առնել Մոսկուայում։

Պետերբուրգից Թումանեանը, հաւանաբար, դուրս է եկել ապրիլի 8-ին կամ 9-ին։ Այդ մասին է վկայում բանաստեղծի նամակը՝ ուղղուած Նուարդին. «ÖՄտածումենքէսօր, կիրակիամսի 8- ինկամվաղը՝երկուշաբթի, դուրսգանքՄոսկուա » (10, 145) ։

Քանի որ Թումանեանը Մոսկուայում շատ կարճ է մնում՝ երեք օր, նա չի հասցնում այնտեղ կազմակերպել «Հայոց պատմութեան ֆոնդի» հիմնադրման աշխատանքները։ «Միայն ժողովը հրաւիրելու համար երեք մարդ նշանակուեցին» (10, 146)։

Բացի սահմանափակ ժամանակը՝ կար նաեւ մէկ այլ պատճառ, որը շատ էր յուզում բանաստեղծին։ Նա նկատում է անհամերաշխութիւն եւ պառակտուածութիւն Մոսկուայի հայ մշակոյթի գործիչների միջեւ եւ ցաւում է, որ չի կարողանում հաշտեցնել նրանց. «Ինչպէս պատմեցին ու նկատեցի՝ կարեւոր մարդկանցից ոմանք լաւ չեն իրար հետ եւ դրսից եկած մարդ է հարկաւոր նրանց իրար բերելու։ Մի խօսքով, մի կողմից՝ ստիպուած էի շտապելու, միւս կողմից՝ ցաւում եմ շտապելուս համար եւ ինձ մեղաւոր եմ համարում» (10, 146)։

Թումանեանը իրեն մեղաւոր էր զգում, քանի որ պատմութեան ֆոնդի կազմակերպման աշխատանքները կիսատ էր թողել, սակայն երեք օրում նա կարողացել էր գործի նկատմամբ հետաքրքրութիւն եւ խանդավառութիւն առաջացնել. «Մոսկուայում շատ ուրախացան այդ գործի համար, մի պարոն՝ պ. Բուդաղեանը հէնց առաջին խօսքից այնքան հաւանեց, որ իսկոյն եւեթ մի գումար առաջարկեց» (10, 146)։

Իհարկէ, Մոսկուայում բանաստեղծը լսում է նաեւ առաջարկներ գրականութեան եւ պատմութեան ֆոնդերը միացնելու, հայկական ակադեմիա հիմնելու մասին։ Այդ քննարկումներին մասնակցել է նաեւ իրաւաբան, հասարակական գործիչ Ս. Տ. Մամիկոնեանը։

Մոսկուայում ամէն օր բանաստեղծին ուղեկցում էին Վահան Տէրեանը եւ Պօղոս Մակինցեանը։ Հաւաքոյթներից մէկի ընթացքում խօսք է բացւում այն մասին, թէ ռուսերէն ինչպէս դիմեն բանաստեղծին։ Տէրեանն ու Մակինցեանը կէսլուրջ-կէսկատակ առաջարկում են Թումանեանին անուանել «Իւան Ֆադէյիչ»։ Հետագայում՝ յատկապէս 1916 թ., Թիֆլիսում բրիւսովեան օրերին, Թումանեանին յաճախ էին այդ անունով դիմում։

Տէրեանի եւ Մակինցեանի ուղեկցութեամբ Մոսկուայում բանաստեղծը այցելում է Վորոբէովեան բլուրներ, որոնց անունը կնքում է «Ծտի սար»։

Պետերբուրգի եկեղեցական խորհուրդը Թումանեանին տրամադրել էր 300 ռուբլի՝ որպէս Թիֆլիս մեկնելու ճանապարհածախս։ Սակայն հէնց այդ պատրուակով եկեղեցական խորհրդի անդամ Վարդան Վարդանեանը մերժում է բանաստեղծի որդուն՝ Պետերբուրգի համալսարանի ուսանող Մուշեղին, մինչ այդ նշանակուած կրթաթոշակը, որը նա դեռ չէր էլ ստացել եւ ուսման վարձը տալ չէր կարողանում։ Նոյնիսկ Մեսրոպ եպիսկոպոս Տէր-Մովսիսեանի միջամտութիւնից յետոյ եկեղեցական խորհուրդը եւ անձամբ Վ. Վարդանեանը անդրդուելի են մնում եւ կրկնում են կրթաթոշակը մերժելու որոշումը [48] ։

Եթէ չլինէին դատավարութեան ծախսերի համար արուած անթիւ-անհամար պարտքերը, գուցէ եւ բանաստեղծը կարողանար հոգալ որդու կրթութեան վարձը։ Միայն իր բոլոր վկաներին Պետերբուրգ բերելու համար նրա ընտանիքը արդէն ծախսել էր երկու հազար ռուբլի։ Նոյն շրջանում Մոսկուայում մեծահարուստների շրջանում բանաստեղծը կարողացել էր հայոց պատմութեան ֆոնդի կազմակերպման շուրջ այնպիսի խանդավառութիւն առաջացնել, որ նոյն այդ պահին նրանք պատրաստ էին զգալի նիւթական միջոցներ յատկացնել։ Բանաստեղծի միայն մի ակնարկը բաւական կը լինէր թէ՛ Մուշեղի եւ թէ՛ Արտաւազդի կրթաթոշակների խնդիրը կարգաւորելու համար։ Թումանեանը ոչ մի ակնթարթ չէր մոռանում, որ Արտաւազդը երազում է Մոսկուայում գեղարուեստի ասպարէզում բարձրագոյն կրթութիւն ստանալ։ Դեռեւս բանտից՝ մարտի 7-ին, բանաստեղծը խոստացել էր որդուն՝ Արտիկին. «Մի վախենալ, կը գամ կը ղրկեմ մի որեւէ տեղ շարունակես» (10, 144)։ Սակայն երբ Մոսկուայում յայտնւում է օգնելու պատրաստ մեծահարուստների շրջանում, այդ մասին բացարձակ լռութիւն է պահպանում. «ÖԱմաչեցիմէկինասեմ, որօգնեն » (10, 150) ։Թումանեանըայնքանշատէրդիմումհանրութեանըազգայինգործերիննպաստելունպատակով, այնքանէրիրհեղինակութիւննուանունըզոհաբերումընկեր - բարեկամներիննիւթական սուղ դրութիւնից դուրս բերելու համար, որ իրեն ու իր ընտանիքին հերթ չէր հասնում։ Բոլորի համար ամէնքին դիմող բանաստեղծը քար լռութիւն էր պահպանում, երբ խօսքը վերաբերում էր անձամբ իրեն կամ իր ընտանիքի նիւթական հոգսերին։

Այսպէս, 1911 թ. հոկտեմբերի 31-ից մինչեւ մարտի 20-ը ներառեալ Մետեխի եւ Պետերբուրգի նախնական կալանքի տանը մնալուց յետոյ Թումանեանը ազատութեան մէջ երկու շաբաթից աւելի Պետերբուրգում եւ երեք օր Մոսկուայում մնալուց յետոյ վերադառնում է Թիֆլիս։ Ապրիլի 18-ին ժամը 2-ին ընտանիքը հեռագիր է ստանում նրա ժամանման մասին, եւ յաջորդ օրն իսկ՝ ապրիլի 19-ին, ժամը 10-ին դիմաւորում է Թումանեանին։ Կայարանը բազմամարդ էր. շատերն էին եկել Թումանեանին անձամբ դիմաւորելու (ՅԶ, 99)։ Բանաստեղծը Թիֆլիս էր ժամանել դստեր՝ Աշխէնի եւ փեսայի հետ։

Շուրջ 20 օր Պետերբուրգի եւ Մոսկուայի հայ եւ ռուս գրողների ու մտաւորականների շրջանում լինելով՝ Թումանեանը վերադարձել էր հարուստ տպաւորութիւններով, սակայն հիւանդ եւ ուժասպառ։ «Վերջապէս այսօր արեւի լոյսի տակ եմ, հարազատներիս ու բարեկամներիս շրջանում», - գրում է Թումանեանը յունիսի 23-ին (10, 152)։

Յունիսի 23-ին բանաստեղծը Թիֆլիսում հանդիպում է Պետերբուրգից նոր վերադարձած Ամենայն հայոց Գէորգ 5-րդ կաթողիկոսին, որին բնորոշում է որպէս «սրտալիÖեռանդոտ, փորձուած, հեռատեսուշրջահայեաց » (10, 152) ։Կաթողիկոսիհետառանձնազրոյցից համոզւում է, որ հայրապետը կայսեր մօտ ունեցել է շատ լաւ ընդունելութիւն եւ միանգամայն հանգիստ է։ Բանաստեղծը կրկին հաւաստիանում է, որ արդէն ետեւում էր մնացել Դաշնակցութեան եւ հայ մտաւորականութեան դէմ ցարական կառավարութեան բացասական ահաբեկչական վերաբերմունքը, ինչը նա որակում է «զուր ու անիրաւացի հալածանքներ» (10, 152)։

Թիֆլիս վերադառնալուց երեք ամիս անց՝ 1912 թ. յուլիսին, Թումանեանը դեռեւս լրիւ չէր ապաքինուել մօտ կէս տարուայ վերջին բանտարկութիւնից յետոյ։ Բանաստեղծը գրում է. «Բանտից դուրս գալուց յետոյ սկսեցի թուլանալÖայնքանթոյլ էի զգում ինձ, եւ մինչեւ այժմ էլ նոյնըÖ վերջապէստեսնումեմշուտովչեմլինելուայնպէս, ինչպէսպէտքէլինեմÖթուլութիւն, որառաջացելէրերկարժամանակուայջղային, լարուածդրութիւնից » (10, 154) ։

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմÖվերջըդուեսյաղթելու » (7, 433) ։Այստողերընագրելէ 1914 թ., երբարդէննստելէրմեղադրեալիաթոռինեւարդարացուել։Նրադէմդուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բիւրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիւ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջը նա էր յաղթել», որովհետեւ գործը, որի համար պայքարել ու մեղադրուել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն» (10, 540)։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։ Իշխանուհի Մարիամ Թումանեանին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ես հէնց էն գլխից, լաւ գիտենալով իմ ոչ միայն անմեղութիւնը - այլեւ, անհամեստութիւն չլինի - առաքինութիւնը, որ ցոյց եմ տուել խառնակութեան տարիներում, շատ էի ինձ զգում ուժեղ, եւ ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինուած իր լաւ գործերով» (10, 153)։

Ռուսաստանին անկեղծ նուիրուած բանաստեղծը արժանացաւ ծայրայեղ անարդար վերաբերմունքի ռուսական իշխանութիւնների կողմից։ Նա, ինչպէս եւ ողջ հայ ժողովուրդը, բոլոր հիմքերն ունէր դժգոհելու ցարական իշխանութիւններից, սակայն ոչ մի գնով չէր համաձայնի որեւէ խօսքով վնասել հայ-ռուսական յարաբերութիւններին՝ համոզուած, որ դրանց բնականոն զարգացումը ի վերջոյ հայ ժողովրդի համար ունենալու է դրական հետեւանքներ։

Նա նմանուեց իր հալածական հերոսներին՝ դառնալով ամենամեծ հալածականը։ Շատերի համար նա նոյն Թումանեանն էր՝ միշտ բարի ժպիտը դէմքին, ուրախ, անվրդով, խաղաղ ու անխռով։ Եւ իրօք, այդպիսին էր Թումանեանի ներաշխարհի արտաքին դրսեւորումը, մանաւանդ որ նա, առանց դոյզն-ինչ իրեն խնայելու, գիշեր-ցերեկ լծուեց ազգային-մշակութային մեծ կարեւորութեան ձեռնարկների իրականացմանը՝ դառնալով ե՛ւ նախաձեռնողը, ե՛ւ կեանքի կոչողը միաժամանակ։ Միայն շատ մօտ հարազատների աչքից չէին կարող վրիպել այն լուրջ փոփոխութիւնները, որ կատարուել էին Թումանեանի հետ։ Դուստրը՝ Նուարդը, վկայում է. «Հայրիկի առողջութեան քայքայման եւ նկատելի ծերութեան նշանները երեւացին 1912 թ. գարնանը, երբ ազատուեց եւ վերադարձաւ Թիֆլիս։ Քառասուներկու տարեկան էր, բայց դէմքի արտայայտութիւնը եւ գոյնը փոխուած էր արդէն։ Առաջուայ զուարթ խաղը, մաշկի վարդագոյն առողջ գոյնը չկար այլեւս։ Քայլուածքն էլ փոխուել էր, մէջքը կռացել» (ՅԶ, 100)։

Իհարկէ, այդ վաղաժամ ծերութեան նշանները բանտում երկար ու ձիգ ամիսներ նստելու, իր եւ հայ մտաւորականութեան նկատմամբ իրականացուող անարդար դատավարութեան հետ կապուած ապրումների ու յուզումների հետեւանք էին։ Հայրենանուէր, անձնազոհ գործունէութեան համար, բազմաթիւ կեանքեր փրկելու, ամէնուր արդարութիւն ու խաղաղութիւն հաստատելու համար շատ դաժան էին Թումանեանի հալածանքները՝ մի շարք խուզարկութիւններ, պարկերով ձեռագրերի կորուստ, շուրջ մէկ տարուայ արգելափակում բանտային ռեժիմի խիստ պայմաններում՝ նախ Թիֆլիսում, ապա՝ Պետերբուրգում, ընդհատուած հին ու նոր ծրագրեր [49] ։

Չափից դուրս թանկ նստեցին Թումանեանի վրայ իր՝ ազնուական տոհմից ժառանգած քաջութիւնն ու արիութիւնը, շիտակութիւնն ու սկզբունքայնութիւնը, ամէնքի հետ ապրելն ու ամէնքի չափ տառապելը, սեփական անձը երբեք չխնայելը։ Վաղաժամ ծերութեան նշանները, ճերմակող մազերն ու կորացող մէջքը ոչ մի ընդհանուր աղերս չունէին բանաստեղծի աներեր կամքի, գեղարուեստական կեանքը կազմակերպելու ցանկութեան ու անսպառ եռանդի հետ, ամէն տեղ լինելու, ամէնքին հասնելու մղումի, անթիւ-անհամար երազների եւ անկոտրում ոգու հետ։ Պատահական չէ, որ ապրիլի 19-ին, երբ Թիֆլիս է հասնում, առաջին հերթին պատմում է ոչ թէ բանտում իր կրած չարչարանքների մասին, այլ մի քանի օր առաջ՝ ապրիլի 16-ին, խորտակուած «Տիտանիկի» նուագախմբի արիութեան մասին։ Նրան ամէնից շատ յուզել էր այն հերոսական քայլերգը, որը նուագել էին խորտակուող նաւի երաժիշտները՝ անխուսափելի մահուան դատապարտուած ուղեւորների ոգին բարձր պահելու համար։ Եւ նա ձեռք է բերում այդ ձայնապնակը՝ միշտ աղերսելու համար մարդկային հերոսական անքննելի ոգուն։

Թումանեանը ընտանիքում այնպիսի լռութիւն էր պահպանում իր բանտային կեանքի մասին, որ նրա երեխաները կարող էին թեթեւ ու հումորով ներկայացնել իրենց հայրիկի հետ պատահածը։ Եւ մի օր նա երեխաներին տեսնում է «բանտ» խաղալիս։ Ինչպէս գրում է Նուարդը, «վրան շատ ազդեց» (ՅԶ, 100)։

Պետերբուրգից Թումանեանը հինգ արկղ գիրք էր գնել։ Թէ՛ Մոսկուան, թէ՛ Պետերբուրգը բանաստեղծին դուր էին եկել, սակայն ամէնից շատ նրան հրապուրել էին մեծ քաղաքների բուկինիստական խանութները, եւ նա երազում էր նորից վերադառնալ այնտեղ՝ «յատկապէս գրքեր գնելու համար» (ՅԶ, 99)։

Պետերբուրգից եւ Մոսկուայից բերած գրքերի մեծ մասը բանագիտութեանը վերաբերող ժողովածոներ էին, որոնք ընդգրկում էին նաեւ ժողովրդական բանահիւսութեան նիւթեր։ «Լաւ առիթ եղաւ ինձ համար, - ասել է բանաստեղծը Կովկաս վերադառնալիս, - բուկինիստներից բաւականին լաւ բաներ եմ հաւաքել, հետս տանում եմ» (ՅԶ, 98)։ Իսկ կինը՝ Օլգան, տխուր կատակով արձանագրել էր. «Է՜, ինքը հնարաւորութիւն չունեցաւ իր միջոցներով գնալու, գոնէ էսպէս աշխարհ կը տեսնի» (ՅԶ, 98)։ Եւ իրօք, տխուր է, սակայն փաստ, որ միայն բանտն ու ապրանքատար վագոնը, որը մի իրական դժոխք էր անիւների վրայ, հայ ազգային ամենամեծ բանաստեղծին առաջին անգամ դուրս բերեցին Կովկասի սահմաններից, հասցրեցին Պետերբուրգ, այն էլ՝ տաժանակրութեան եւ աքսորի հեռանկարով։

Թումանեանի մարդկային էութեանը բնորոշ էր հերոսականութիւնը եւ աներկիւղ հայեացքը ամէն ինչի հանդէպ։ Թերեւս այդ պատճառով նա կարողացաւ դիմանալ անասելի տառապանքներին։ Մի քանի տարի տեւած հետապնդումներն ու հալածանքները, ընդհանուր առմամբ կալանաւորուած բանտային պայմաններում մօտ մէկ տարի մնալը լրջօրէն վնասեցին թէ՛ նրա ստեղծագործական աշխատանքին եւ թէ՛ առողջութեանը։ Սակայն դժուարութիւնների առջեւ ընկրկելը, նահանջելն ու յուսահատուելը բնորոշ չէին Թումանեանի մարդկային նկարագրին։

Հետագայում եւս նա շարունակեց ակտիւօրէն մասնակցել գրական-մշակութային եւ ազգային-հասարակական բազմաթիւ նախաձեռնումների՝ ամէնուր դառնալով առաջատար դէմք եւ հեղինակութիւն։

Պետերբուրգի բանտում գտնուելիս իր օրագրում, անհիւրընկալ պատերի ներքոյ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, դատարանում երես առ երես հանդիպելով իր «հայրենակից» լրտեսներին ու մատնիչներին, մարդու վատ տեսակին՝ բանաստեղծը շարունակում էր մնալ թէ՛ հայ ժողովրդի, թէ՛ մարդկութեան զինուոր։

Նախկին սենատոր Նիկոլայ Դմիտրեւիչ Սոկոլովը, իբրեւ պաշտպան, մասնակցել է Դաշնակցական գործի 1912 թ. դատավարութեանը։ Բանաստեղծի դուստրը՝ Աշխէնը, նրան բնութագրում է որպէս վերին աստիճանի կիրթ, արուեստասէր անձնաւորութիւն (ԹԺՀ, 638)։ 1919 թ. Թումանեանին ուղղած իր շնորհաւորական հեռագրում Սոկոլովը բանաստեղծին անուանել է հայ հասարակութեան խիղճը։ 1905-1906 թթ. Թումանեանի կեանքի այն կարեւոր նշանաձողն էր, երբ 36-ամեայ բանաստեղծը ազգամիջեան կռիւների մէջ ներքաշուած հայ ժողովրդի համար դարձաւ նահապետ, առաջնորդ, անառարկելի հեղինակութիւն, խաղաղասիրական բնոյթի արտայայտիչ, հաւաքական կամքի, արիութեան եւ  իմաստութեան խորհրդանիշ։ Հէնց այս՝ հայ ժողովրդի համար արհաւիրքի, դաժան փորձութիւնների բախտորոշ տարիներին նա դարձաւ հայութեան խիղճը։



[1] Յովհաննէս Թումանեան, Երկերի լիակատար ժողովածոյ 10 հատորով, հտ. 6, Երեւան, 1994, էջ 194։ Այսուհետեւ հատորն ու էջը կը նշուեն տեքստում։
[2] Այս տողերը Թումանեանի սեւագիր մի պատառիկի վրայ է գրուած, որը մեզ էր տրամադրել բանաստեղծի կրտսեր դուստր Թամար Թումանեանը։ Այն պահւում է Թումանեանի թանգարանի (այսուհետեւ՝ ԹԹ) թիւ 1079 նոր նիւթերի թիւ 52 թղթապանակում։ Առաջին անգամ մենք այն հրապարակեցինք «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում (1994, թիւ 33)։
[3] Լէո, Հայ հերոսներ, 1920, էջ 41-70։
[4] ԹԹ, ՓԲ, Պահնորդական բաժնի գրութիւնները, թիւ 42։ Ժանդարմական վարչութեան գաղտնի գրութիւնների մի մասը յայտնաբերել է Լուսիկ Կարապետեանը Պետերբուրգի ոստիկանական դեպարտամենտի յատուկ բաժնի ֆոնդից, որն այժմ պահւում է Մոսկուայի պետական արխիւում (ՃթԸԿՀ, ԺկԿԿ)։ Պահնորդական վարչութեան դիւանի փաստաթղթերի միւս մասը պահւում է Թբիլիսիում գտնուող Վրաստանի պետական կենտրոնական արխիւում։ Այդ նիւթերի հաւաքման գործում Երեւանի Թումանեանի թանգարանի նախկին գիտաշխատող Լուսիկ Թաշճեանի շնորհակալ աշխատանքի արդիւնքում Թամար Թումանեանի տնօրինութեան տարիներին թանգարանում կենտրոնացել են Թումանեանին վերաբերող գաղտնի գրագրութեան լուսապատճէնները, որոնք պահւում են նիւթերի փաստաթղթերի բաժնում (ՓԲ), որոնցից եւ օգտուել ենք մենք։
[5] Թումանեանը ժամանակակիցների յուշերում, Երեւան, 1969, էջ 354։ Այսուհետեւ՝ ԹԺՀ. էջերը կը նշուեն տեքստում։
[6] Ղազարոս Աղայեանը ժամանակակիցների յուշերում, կազմեց եւ ծանօթագրեց Աս. Ասատրեանը, Երեւան, 1967, էջ 266։
[7] ԹԹ, ՓԲ, 46։
[8] ԹԹ, ՓԲ, 45-47, 55։ Տե՛ս նաեւ Լուսիկ Կարապետեան, Յովհաննէս Թումանեանի հասարակական գործունէութիւնը, Երեւան, 1992, էջ 21։
[9] Նոյն տեղում։
[10] ԹԹ, ՓԲ, 56։
[11] ԹԹ, ՓԲ, 51։
[12] Նոյն տեղում։
[13] ՎՊԿԱ, ֆ. 94, ց. 1, գ. 444, թ. 254, ինչպէս նաեւ ԹԹ, ՓԲ, թիւ 170։ Տե՛ս նաեւ «Հորիզոն», 1911, թիւ 242, 286։ Աշխէն եւ Նուարդ Թումանեանների յուշերում բանտարկութեան օրը նշուած է նոյեմբերի 7-ին, որը ճիշտ չէ։ Ըստ ոստիկանատան փաստաթղթերի եւ մամուլի հաղորդումների՝ Թումանեանը կալանաւորուել է նոյեմբերի 1-ին։
[14] Տե՛ս առգրաւուած նիւթերի ցուցակը եւ խուզարկութեան վճիռը, ԹԹ, ՓԲ, թիւ 123, 127, 128։
[15] «Հորիզոն», 1911, թիւ 286։
[16] Նուարդ Թումանեան, Յուշեր եւ զրոյցներ, էջ 94-95։ Այսուհետեւ՝ ՅԶ. էջերը կը նշուեն տեքստում։
[17] Տե՛ս ԹԹ, ՓԲ, թիւ 281, 282, 2997 եւ ՅԶ, 95։
[18] Տե՛ս ԹԹ, ՓԲ, թիւ 2820։
[19] Տե՛ս «Արշալոյս», Թիֆլիս, 1905, թիւ 66, դեկտեմբերի
[20] Առաջին անգամ բանտի օրագիրը ուսումնասիրել, թարգմանել ու հրապարակել ենք մենք 1999 թ. ( ԵԼԺ, հ. 8, էջ 325-348 եւ 615-633)։ Ճիշտ է, բանտի օրագիրը որոշ չափով պատկերացում է տալիս 1910-ական թթ. սկզբի Թումանեանի գրական հետաքրքրութիւնների մասին, սակայն այն աւելի արժէքաւոր է իբրեւ մի պատմագրական փաստաթուղթ, գրողի գրչով գրուած փաստագրական անփոխարինելի վաւերագիր, որի հիմնական բովանդակութիւնը թէ՛ բանաստեղծի 1905-1906 թթ. ազգային գործունէութիւնն է հայ-թուրքական ընդհարումների շրջանում եւ թէ՛ 1912 թ. «Դաշնակցական գործով» մեղադրուող հարիւրաւոր անմեղ հայ մտաւորականների Պետերբուրգեան դատավարութեան ընթացքի արտացոլումը։ Այն այսօր էլ չի կորցրել իր նշանակութիւնը եւ արժանի է պատմաբանների եւ քաղաքագէտների ուշադրութեանը։
[21] Ո՛չ Թումանեանի, ո՛չ էլ նրա վկաների արձանագրութիւնները առայսօր չեն հրատարակուել։ Թումանեանի հետ կապուած նիւթերը 135 փոքրադիր հատորներից 21-երորդում են, իսկ 7-հատորեակից՝ 5-երորդում։
[22] ՀՀ ԱԱ, հսպՊրՑՉպվվօպՎՈՑպՐՌՈսօտՏՊպսցտՈՐՑՌՌ "ԺՈՔվՈՍՓցՑ՚վ", հտ. 1, 428։
[23] Տե՛ս նաեւ ԺկՂ 102, 1909, ՏՑ. 147, պՊ. 1660, ս. 116.
[24] Տե՛ս Լ. Հախուերդեան, Թումանեանը եւ ժամանակը, Երեւան, 1995, էջ 33։ Աշխէնի յուշերում այդ խօսքերը չկան։ Գրականագէտը, հաւանաբար, մէջբերումը կատարել է ընտանիքի հետ ունեցած իր զրոյցներից։
[25] Նիւթերի կեղծման եւ որոշ վաւերագրերի անհետացման փաստը տե՛ս  «իՈՍՈՉՍՈջրՍՈя ՐպփՖ», օրաթերթ, Թիֆլիս, 1912, թիւ 23, 42, 44, 57, 68։ Տե՛ս նաեւ «Մշակ», 1912, թիւ 34, 36, 37, «Հորիզոն», 1912, թիւ 33-37, 39, 44, 48, 51։
[26] «ՀպփՖ», 1912, թիւ 44, 61, 62, 80։
[27] «Հորիզոն», 1912, թիւ 49, 51։
[28] Տե՛ս «Հորիզոն», 1912, թիւ 193։
[29] Տե՛ս «Հորիզոն», 1912, թիւ 43։
[30] Տե՛ս «Հորիզոն», 1910, թիւ 125-128, յունիսի 10, 13։
[31] Ղազարոս Աղայեանը ժամանակակիցների յուշերում, Երեւան, 1967, էջ 386։
[32] Վարդգէս Ահարոնեան, Մարդը եւ բանաստեղծը, Բոստոն, 1936, էջ 62։
[33] Հ. ԸվՊպՐրՏվ. ԼրՑՏՐՌ я ՉօՎպՐՔՌւ ՓՌՉՌսՌջՈՓՌռ ԹՏրՑՏՍՈ, Ծ., 1898.
[34] Այս թարգմանութեան մասին հանգամանօրէն տե՛ս Պիոն Յակոբեան, « Իրի կնային զանգեր » երգը եւ Յովհաննէս Թումանեանը, - «Գարուն», 1985, թիւ 8, էջ 85։
[35] «Բազմավէպ», 1905, թիւ 11, էջ 518։
[36] Նիկոլ Աղբալեանի դուստրը՝ Շաղիկը, իր յուշերում հաղորդել է, որ հայրը բանաստեղծութիւնը թարգմանել էր ամբողջութեամբ, իսկ երեխաներն էլ ձայնակցել էին։ Տե՛ս Ռուբէն Զարեան, « Մայրամուտից առաջ » ինքնապատումը, հտ. Բ, Երեւան, 1990, էջ 433։
[37] Պահպանուել են երեխաներից ստացած 1911 թ. դեկտեմբերի 31-ի 1912 թ. յունուարի 5-ի բացիկները եւ յունուարի 6-ի նամակը, նաեւ Արտաւազդի եւ Համլիկի՝ 1911 թ. դեկտեմբերի 29-ի, 1912 թ. յունուարի 6-ի նամակները։ Տե՛ս ԹԹ, ՓԲ, թիւ 2972։ Ընտանիքից ստացած նամակները տե՛ս ԹԹ, ՓԲ, թիւ 2818, 2819, 2927-2930 եւ այլն։
[38] Փետրուարի մէկի դրութեամբ Թումանեանը ծանօթ էր միայն նախաքննական ցուցմունքներին, որոնցում ազգութեամբ թուրք Վեքիլովի՝ ի վնաս Թումանեանի տուած վկայութիւնները եղել էին Լիժինի ճնշման տակ, ինչը նա խոստովանել էր դատարանում։ Իրականում ոչ մի թուրք դատարանում բարձրաձայն վկայութիւն չի տուել Թումանեանի դէմ։
[39] «ՀցրրՍՏպ րսՏՉՏ», 1912, թիւ 57։ Աշխէնը նշում է մարտի 10-ը (ԹԺՀ, 644)։ Հաւանաբար, շփոթում է։
[40] Միքայէլ Վարդանեան, ՀՅ Դաշնակցութեան պատմութիւն, հտ. 2, էջ 528։
[41] Լէո, Անցեալից, 1925, էջ 226։ Գէորգ Սուրէնեան կաթողիկոսը մեկնել էր Պետերբուրգ 1912 թ. յունիսին, ընդունուել էր Նիկոլայ Երկրորդի կողմից յունիսի 7-ին։ Ընդունելութեան հիմնական նպատակն էր ցարի կողմից կաթողիկոս հաստատումը։ Խօսքը, հաւանաբար, վերաբերում էր արդէն դատապարտուած հինգ տասնեակից աւելի հայ մտաւորականներին։
[42] Լ. Հախուերդեան, Թումանեանը եւ ժամանակը, Երեւան, 1995, էջ 34։
[43] «ՀցրրՍՌպ ՉպՊՏՎՏրՑՌ», 1912, թիւ 12։
[44] Միքայէլ Վարդանեան, ՀՅ Դաշնակցութեան պատմութիւն, հտ. 2, էջ 531։
[45] Աշոտ Ներսիսեան, Աւետիք Սահակեան ( Հայր Աբրահամ ), Երեւան, 2003, էջ 120-121։
[46] Տե՛ս «Հորիզոն», 1912, թիւ 71, ապրիլի Պատմութեան ֆոնդ ստեղծելու համար ընտրուած յանձնաժողովի մասին հաղորդումը տե՛ս նոյն տեղում, ապրիլի 10, թիւ 72։
[47] «Հորիզոն», 1912, թիւ 73, ապրիլի 11։ Հայոց պատմական եւ հնագիտական ընկերութիւն ստեղծելու թոյլտւութիւնը եղել է միայն 1913 թ. մայիսի 29-ին։ Ընկերութեան նպատակն էր հաւաքել եւ ուսումնասիրել հայոց պատմութեան եւ հնագիտութեան վերաբերեալ տարբեր բնոյթի նիւթեր։ Բացումը տեղի է ունեցել 1914 թ. մարտի 29-ին։
[48] Տե՛ս Մուշեղ Թումանեանի՝ Պետերբուրգից ուղարկած նամակները, ԹԹ, ՓԲ, թիւ 2744, 2775։
[49] «Սուտլիկ որսկանը» հեքիաթը մշակելուց մօտ երկու տարի առաջ՝ 1908 թ., Թումանեանը թարգմանել եւ «Հասկերի» թիւ 11-ում տպագրել էր գերմանացի գրող Էրիխ Ռուդոլֆ Ռասպէի «Բարոն Միւնհաուզենի զարմանալի արկածները» յայտնի գրքի առաջին հատուածը, որի նիւթը նոյնպէս պարծենկոտ «սուտլիկ որսկանութեան» մոտիւներն են։ «Հասկերի» ընթերցողներին Թումանեանը խոստացել էր այդ գրքի թարգմանութեան շարունակութիւնը՝ անելով խմբագրական «Կը շարունակուի» նշումը («Հասկեր», 1908, թիւ 11, 371-375)։ Սակայն 1908 թ. վերջի Թումանեանի ձերբակալութիւնը եւ դրան յաջորդած քաղաքական խանգարիչ հանգամանքները անհնար դարձրեցին նոր թարգմանութիւնների երեւան գալը։