Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ եւ դրամից բոլոր աշխարհի

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՅԱՂԱԳՍ ՀԻՆ ԿՇՌՈՑ, ՉԱՓՈՑ ԵՒ ԴՐԱՄԻՑ:


ԼՈՄԱՅ, ԲՆԻՈՆ, ՆԱՔԱՐԱԿԻՏ ՊՂԻՆՁ ԵՒ ԳԱՐԵՀԱՏ.
մի եւ նոյն ինչ է' եւ է' յետին մասն կշռոց:
3 լոմայ մին դանկ էր:
6 դանկն մին դրհամ էր:
8 դրհամն` մին ունցա:
12 ունցն` մին ռաթլ:
7 դինարն կամ 7 դահեկանն` մին ունցա:

18 ունցա.
Մին մնասն Պտողոմէական էր. 144 դրհամ.
864 դանկ:

20 ունցա.
Մին մնաս Աղէկսանդրացւոց կշռէր. 160 դրհամ:


12 ունցա կէս.
Մին մնաս Յունաց քաշէր. 100 դրհամ.
1800 ղիրաթ:

12 ունցա.
84 դինար.
Մին ռաթլ Արաբստանու կշռէր. 96 դրհամ.
864 դանկ:

Վաթսուն դրհամն` մին նուկի.
12 նուկին` մին լիտր.
2 լիտրն` մին քսեստ.
50 քսեստն` մին մար.
72 քսեստն` մին արդու.
80 քսեստն` մին քոռ.
180 դրհամն` մին կապիճ.
4 կապիճըն` մին մոթ.
Մին քանքար կամ տաղանդ Յունաց քաշէր 60 մնաս, որ է' 6000 դրհամ:
Մին քանքար Սրբութեան կշռէր առ Հեբրայեցիս 100 մնաս, այսինքն` 1200 ունցա:
Իսկ քանքար Ժողովոյն քաշէր 50 մնաս, որ է' 600 ունցա:
Մին երկդրամեան կամ դիդրաքմայ էր 4 դանկ, որ է' 12 գրան:
Ասեն ոմանք, թէ սատեր, սիկղ, դիդրաքմայ եւ երկդրամեան` մի եւ նոյն կշռոյ անուն է': Այսպէս եւս` տաղանդ, քանքար եւ մնաս` մի' եւ նոյն է':

Այսքան առ այս:

Յաղագս այլ եւ այլ լտրից` եւ քաշից:

՚Ի Ֆրանկստան այլ եւ այլ լիտր կայ, որ Լիբրա եւ Փունթ ասի: Կայ լիտր, որ 12, 14 եւ 15 ունցա է': Մին ունցէն բաժանի յ՚երկու լօտ, մին լօտն` յ՚երկու սիսայն, մին սիսայն` յ՚երկու դրհամ կամ յ՚երկու քուինթ:

Բոլոր Իտալիու յ՚երկրումն մին լիբրա ունի 12 ունցա, 24 լօտ, 48 սիսայն, 96 դրհամ, 576 դանկ, 1728 ղիրաթ, 5760 գրան:

Լիօնացիք, որք են ՚ի Ֆրանցիայ` զիւրեանց լիբրէն սապէս բաժանեն: Նոյնպէս որքան բժիշկ կայ ՚ի Ֆրանկստան` ունին լիբրայ, որպէս Իտալացիք:

Վէնէտիկցիք մին լիբրէն բաժանեն ՚ի 12 ունցա, 1728 ղիրաթ, 6912 գրան: Մին ղանթարն` 100 լիբրայ, մին լիբրէն` 96 դրհամ կամ 12 ունցա, մին ունցէն` 9 դրհամ, որ է' 6 մսխալ: Արդ` մին ղանթարն 24 հօղկայ է', 9600 դրհամ:

Սապէս եւ Լիվօռնու քաշն է': Բայց ՚ի Լիգօրնայ ապրշմի ղիտրն 21 լիբրայ է': Մին լիբրէն 108 դրհամ է': Լինի մին ապրշմի ղիտրն` 2268 դրհամ:

Ջէնուացիք մին լիբրէն 102 դրհամ բաժանեն: Մին ղանթարն 25 հօղկայ եւ կէս է':
Յերկրին Ֆրանցայու մին լիբրէն 134 դրհամ է', 88 մսխալ եւ 4 դանկ: Մին ղանթարն 33 հօղկայ է':

Փարէզ մին լիբրէն 16 ունցայ է', 128 գրօս, 384 ըսկրիպուլ, 9216 գրան: Բայց մին թագաւորական քաշն 94 լիբրայ եւ 3 կարտ է':

Ինգլիզումն մին ղանթարն 100 փունթ է', մին փունթն` 144 դրհամ: Թագաւորական քաշն ունի 91 փունթ եւ կէս: Մին փունթն 96 մսղալ է': Մսրդամու մին ղանթարն կամ քուինթալն 100 փունթ է':

Մին փունթն 160 դրհամ է':
Մին փունթն 16 ունցայ է':
Մին ունցէն 2 լօտ է':
Մին ըսկիպփունթն 300 լիբրայ է':
Մին լէյզփունթն 15 լիբրայ է':
Թրաշած քահրիբարի քաշն 153 դրհամ է': Անթրաշ քահրիբարի քաշն 159 դրհամ է':
Տանձկայ քահրիբարի քաշն 150 դրհամ է':
Վէնայ` որ է' Բէչն եւ կայսերանիստ քաղաքն, մին լիբրէն 32 լօտ է', 128 քուինթ, 512 պէնինգ, 12800 գրան:

Միսինայ մին ղանթարն 100 ռօ'թլ է': Մին ռօ'թլն 256 դրհամ է', որ է' 170 մսխալ եւ 4 դանկ:

Մին ղանթարն 64 հօղկայ է', որ լինի 17066 մսխալ եւ 4 դանկ:
Սիվիլեայ, որ է' մայրաքաղաք եւ մեծագանձ վաճառատեղի Հիսպանիու, երեք քուինթալ եւ երեք ռօվայ կան:

Մեծ քուինթալն 144 լիբրայ է': Սորա ռօվայն 36 լիբրայ է':
Փոքր քուինթալն 120 լիբրայ է':
Սորա ռօվայն 30 լիբրայ է':
Այլ միւս պզտիկ քուինթալն 112 լիբրայ է':
Սորա ռօվայն 28 լիբրայ է':
Լիզբօնայ, որ է' Փօրթուգալի թագաւորանիստ քաղաքն, մեծ քուինթալն 128 լիբրայ է':
Սորա ռօվայն 32 լիբրա է':
Պզտիկ քուինթալն 112 լիբրայ է': Սորա ռօվայն 28 լիբրայ է':
Մօսկօվի ղիտրն փուտ է': Մին փուտն 40 ֆունթ է': Մին ֆունթն 130 դրհամ է', որ է' 86 մսղալ, 4 դանկ` Աջամստանայ մսղալաւն: Բայց Մօսկօվի մսղալաւն` 96 մսղալ է': Զի Մօսկօվի մսղալն քան զԱջամստանանն պակաս է': Նոցա մսղալն 86 գրան ու կէս է' եւ Աջամստանայ 10 ղիրէթն Մօսկօվումն 11 ղիրէթ է':


Ոսկւոյ եւ արծաթի քաշն ՚ի Ֆրանկստան:

Հօլլանդայ մին մարքն 8 ունցայ է':
Մին ունցէն 20 էնգլս է', մին էնգլսն 32 աս է':
Դա'րձեալ` մին զուտ ոսկւոյ մարքն 24 ղիրաթ է': Մին ղիրէթն 12 գրան է':
Լինի մին մարքն 5120 աս կամ 160 էնգլս:
Հռօմայ մէկ մարքն 8 ունցայ է', մէկ ունցէն` 8 դրհամ, մէկ դրհամն 3 ըսկրի'պուլ, մէկ ըսկրիպուլն` 2 դանկ, մէկ դանկն` 3 ղիրաթ, մէկ ղիրաթն` 4 գրան:

Լինի Հռօմայու մէկ մարքն 4608 գրան:
Տանձկայ մէկ մարքն 8 ունցայ է', մէկ ունցէն` 32 պէ'նինգ, մէկ պէ'նինգն` 2 հէ'լր: Լինի Տանձկու մարքն 512 հէ'լր:

Յերկրին Ֆրանցայու մէկ մարքն 8 ունց է', մէկ ունցէն 8 գրօս է', մէկ գրօսն` 3 պէ'նինգ, մէկ պէ'նինգն` 24 գրան:

Լինի Ֆրանցու մէկ մարքն 4608 գրան:
Հիսպանիայ` մէկ մարքն 8 ունցայ է', մէկ ունցէն 8 օկտա'վ է', մէկ օկտավն 4 մեծ գրան ու կէս է': Լինի մին մարքն Սպանիու 288 մեծ գրան:

Վէնէտիկ` մէկ մարքն 8 ունց է', մէկ ունցէն` 4 քուա'րտ, մէկ քուա'րտն` 36 ղիրէթ, մէկ ղիրաթն 4 գրան է': Լինի մէկ մարքն Վէնէտիկու 4608 գրան կամ 1152 ղիրաթ:

Յ՚երկրումն ֆրանկաց մին լիբրայ կամ մէկ փունթ արծաթն արժէ
150 փունթ պղինձ,
700 փունթ երկաթ,
600 փունթ արճիճ,
50 փունթ ղիպակ,
120 փունթ կլայեկ:
յ՚Ալլեմանի երկրումն մին մարք ոսկին 11 մարք արծաթ արժէ:
Հիսպանեայ` մին մարք ոսկին` 10 մարք արծաթ եւ 3 թուլթ արժէ:
՚Ի Ֆրանցեայ 1 մարք ոսկին 11 մարք արծաթ արժէ:
Այսպէս է' եւս Ինգլթէռայ:
Արդ` Հօլլանդու եւ Ֆիանդրու երկրի հարիւր մարքն ոսկւոյ կամ արծաթի հարիւր քաշն յ՚Ալլեմանի երկրումն քաշէ' 105 մարք եւ 19 բաժնէն հինգ բաժին աւելի:

Բամբէրգ, Նօրմբէրգ, Հռօմայ եւ Վէնէտիկ քաշէ' 103 մարք, 1 կարտ աւել: Բէչումն եւ Մաջառումն 87 մարք քաշէ', Փարէզ` 112 մարք, Հիսպանիայ` 107 մարք, Ըստամպօլ, Հոռմաստան, Նարսինգայ եւ Նոր Հիսպանիայ` 87 մարք:

Եւ հարիւր Անվէրսու փունթն
Մսրդամ է' 95 փունթ:
Անքօնայ` 143:
Կրակօվ` 118:
Կալիս` 106:
Տանձկայ` 120:
Դանիմարք` 104:
Ֆրանկֆօրտ` 92:
Ֆլօրէնցայ` 143:
Ջէնուայ` 245:
Համբուրգ` 97:
Լօնդրայ` 104:
Լիպսիկ` 100:
Լիզբօնայ` 102:
Մարսիլիայ` 117:
Մսինայ` 155:
Նուրըմբէրգ` 92:
Նապօլի` 147:
Օրան` 102:
Փարէզ` 95:
Ռիգայ` 111:
Ռէվլայ` 97:
Սիվիլեայ` 102:
Շուէթն` 97:
Վէնէտիկ մեծ կշիռ` 98 եւ պզտիկ քաշն` 56:
Վէնայ, որ է' Բէչն` 83:

Այսքան բաւեսցի:

Հնդուստան լեղակի լիտրն աքբարի ղիտր է':
Մէկ աքբարի ղիտրն 40 սէր է': Մէկ սէրն 30 փէսաբար է': Մէկ փէսաբար 4 մսխալ ու կէս է': Լինի մէկ աքբարի ղիտրն 5400 մսխալ:

Էգրայ` քահրիբարի եւ մարջանի քաշն 14 փէսաբար է', որ է' 63 մսղալ:
Մշկի քաշն 16 փէսաբար է', այսինքն 72 մսղալ:
Ղրմզին եւ զաֆրանի քաշն սէր է':
Մին սէրն 40 փէսաբար է' եւ 1 քաշին 2 փէսաբար դարայ կառնուն, որ հսաբջայ 42 փէսաբարի քաշն է', որ է' 189 մսխալ:

Մին փաքաղիտրն 40 փաքասէր է:
1 փաքասէրն 40 փէսաբար է':
1 քաչաղիտրն 20 փաքասէր է':
1 քաչաղիտրն 3600 մսղալ է':
1 փաքաղիտրն 7200 մսղալ է':
Այլ միւս քաշ կայ Հնդուստան, որ Թօլայ ասի, որ է' երկու մսղալ ու կէս եւ եօթն դրան:

՚Ի Բանդարի Սուրաթն մարգարտի քաշն ռաթին է', կամ թանկ, որ 11 ռաթինն 10 ղիրաթ է':
Քահրիբարի, մշկի եւ մէրջանի քաշն 18 փէսաբար է', որ լինի 81 մսղալ:
Ղրմըզի եւ զաֆրանի քաշն 40 փէսաբար է', որ լինի 180 մսղալ` որ է' մէկ փաքասէր:
Հեյդարաբադ մէկ սէրն 60 մսղալ է':
Ալմազի քաշին մանջանի ասի: Մին մանջանին 1 ղիրէթ կէս է', որ է' 6 գրան:
Մանջանուն կէսն փայ է':
Փայուն կէսն փարգ է':
Փարգուն կէսն վիսայ է':
Փէգուայ երկրի քաշն ասի վէս:
1 վէսէն 100 թիքալ է':
1 թիքալն 3 մսղալ է':
Բութանդայ քաշի անունն է' լանգ: 1 լանգն 10 մսղալ է', որ 1 գաթուրի ասի:
1 մսղալն 5 ֆուն է':
1 ֆունն 19 գրան է':
Բութանդայ 10 մսղալն Աջամստանայ 8 մսղալ է':
Աստ մշկի քաշն 16 փէսաբար է', այսինքն` 72 մսղալ:
Զիրբադայ քաշին փիքուլ ասի, մին փիքուլն 100 քաթի է', մին քաթին 120 մսղալ է', որ է' 180 դրհամ:

10 քաթին մէկ շահի ղիտր է':
3 փիքուլն 1 բարայ է', որ է' 30 շահի ղիտր, 10 Սուրաթի ղիտր:
5 ղիտր փաքայ` է' 1 ղիտր Շահիջհանի:
Մանիլու եւ իւր կղզեաց ոսկւոյ եւ արծաթի քաշն դայէլ է':
1 դայէլն 7 մսղալ է', որ լինի 10 դրհամ կէս:
Աջամստան շահի ղիտրն 1200 մսղալ է', որ է' 1800 դրհամ:
Քօհնաղիտրն 3 չհարեք շահի է', որ է' 900 մսղալ, 1350 դրհամ:
Թարվիզի ղիտրն 600 մսղալ է', 900 դրհամ:
Լեղակի մին քալլէն 7 շահի ղիտր է', այսինքն 8400 մսղալ:
Մշկի ղիտրն 187 դրհամ կէս է', այսինքն` 125 մսղալ:
Մին մսղալն մին դրհամ կէս է', 6 դանկ է', 24 ղիրէթ է', 96 գրան է':

Մին դրհամն 4 դանկ է', 16 ղիրէթ, 64 գրան:
Մին ղիրէթն 4 գրան է', կամ 4 ցորեան:
Մին գրանն մին ցորենոյ տեղ է':
Գիլանայ ապրշմի մին փանջէն 100 մսղալ է': 12 փանջէն` մին շահի ղիտր է':
Ըռէշտու քաշն դրհամ է', մին դրհամն 6 մսղալ է' եւ 200 դրհամն մին շահի ղիտր է':
Լահիջանու մին դրհամն 2 մսղալ է' եւ 600 դրհամն 1 շահի ղիտր է':
Երեւանայ եւ Նախչուանայ տանն 1 նուկին 133 մսղալ եւ 2 դանկ է', որ լինի 200 դրհամ:

1 շադէն 100 մսղալ է'. այսինքն 150 դրհամ:
Մին ըստիլն 33 մսղալ եւ 2 դանկ է, որ լինի 50 դրհամ:
Հոռմացտանն մին հօղկէն 400 դրհամ է', այսինքն` 266 մսղալ եւ 4 դանկ:
1 ղանթարն 100 լիտր է', լիտրն 180 դրհամ է'. այսինքն` 120 մսղալ: Ղանթարն 7 ղիտր կէս հօնթկարի է', որ է' 1800 դրհամ, 12000 մսղալ, 45 հօղկայ:

Հօնթկարի ղիտրն 6 հօղկայ է', որ է' 2400 դրհամ:
Ապրշմի ղիտրն հօնթկարի է':
Արծաթի քաշն 150 դրհամ է':
Զաֆրանի քաշն 140 դրհամ է':
Թրաշ մէրջամին եւ ղուրս արծաթի քաշն 100 դրհամ է':
Թրիաքի քաշն 250 դրհամ է':
Թֆտիկի քաշն 2 հօղկայ է'. այսինքն` 800 դրհամ:
Դանայ մազտաքու մին սանդուղն 80 հօղկայ է':
Կայ այլ միւս ղանթար, որ 45 հօղկայ է', այսինքն` 100 լիտր, 7 ղիտր կէս հօնթկարի, 18000 դրհամ:

Բաղդադ մին վաղիէն 50 մսղալ է', որ է' 75 դրհամ:
Բասրայ 1 ղիտր կայ, որ սեֆի ղիտր ասի:
1 սեֆի ղիտրն 24 վաղիայ է':
1 վաղիէն 334 մսղալ, 2 դանկ է'. այսինքն` 500 դրհամ:
Ուրեմն սեֆի ղիտրն 8000 մսղալ է', որ լինի 12000 դրհամ:
Կայ այլ միւս ղիտր, որ ատթարի ասի:
1 ատթարի ղիտրն 24 վաղիայ է':
1 ատթարի վաղիէն 108 մսղալ է', որ լինի 162 դրհամ:
1 ատթարի ղիտրն 2592 մսղալ է', որ լինի 3888 դրհամ:
1 լեղակի քալլէն 10 ղիտր կէս շահի է':
1 քալլէն 117 վաղիայ է':
1 վաղիէն 07 մսղալ, 66 գրան կէս է': Ուրեմն մին քալլէն 2600 մսղալ է', որ լինի 18900 դրհամ:

Մշկի ղիտրն 125 մսղալ է', 187 դրհամ ու կէս է':
Ղուրս արծաթի քաշն 100 մսղալ է', 150 դրհամ:
Հալապի 1 ռաթլն 480 մսղալ է', 720 դրհամ:
1 լեղակի քալլէն 26 ռաթլ է' եւ 1 ռուբ, որ կանէ 12600 մսղալ, 18900 դրհամ:
1 հալապի ղիտրն 720 դրհամ է', 12 նուկի է': 1 նուկին 60 դրհամ է':
Ղուրս արծաթի քաշն 66 մսղալ եւ 4 դանկ է', որ լինի 100 դրհամ:
Իզմիրն 1 քալլէն 10 ղիտր կէս շահի է', որ է' 47 հօղկայ:

Յաղագս զանազան Ազգաց դրամից:

Հօլլանդու եւ Ֆիանդրու երկրումն 1 ֆլա'մշ փունթն 20 շէ'լինգ է' եւ 1 փունթ գրօտն 6 գուլդն է': 1 շէլինգն 12 գրօտ է': 1 գրօտն 8 պէ'նինգ է' կամ 12 մէ'յտ:

Հօլլանդայ 1 դուկատն 63 ըստակ է', որ ըստօ'յվր ասի:
1 ռէքսդալդրն 50 ըստակ է':
1 կրօնն 40 ըստակ է':
1 դալդրն 30 ըստակ է':
1 ղօվտ գուլդն 28 ըստակ է':
1 գուլդն 20 ըստակ է':
1 ըսկէլինն 6 ըստակ է':
1 ռէալն 3 ըստակ կէս է':
1 ըստօ'յվր 2 ըստակ կէս է':
1 ըստօ'յվր կամ 1 ըստակն 8 դօյտ է' կամ 16 պէնինգ:
1 բլանկն 6 դօ'յտ է':
1 բրասպէնինգ` 10 դօ'յտ է':
1 գրօտն 4 դօ'յտ է':
1 օրքի' 2 դօ'յտ է':
1 դօյտն 2 պէնինգ է':
Դա'րձեալ ՚ի Լօնդրայ 1 փունթ ըստէրլին 20 շէ'լինգ է':
1 շէլինգն 12 պէնինգ է':
1 պէնինգն 8 ֆրդին է':
՚Ի Ֆրանկֆօրտ 60 կրէ'յցր 1 գուլդն է':
1 փունթն 20 շէ'լինգ է':
1 շէլինգն` 12 հէ'լր:
՚Ի Բէչն` 1 գուլդն` 8 շէլինգ:
1 շէլինգն` 30 պէնինգ:
1 պէնինգն` 2 հէլր:
1 մարչիլն` 8 շէլինգ:
1 դուկատն` 12 շէլինգ:
՚Ի Մաջառն 1 մարչիլն 7 շէլինգ եւ 7 գրօտ է':
1 դուկատն` 10 շէլինգ:
1 շէլինգն` 30 գրօտ:
1 ֆլօրինն` 20 շէլինգ:
1 շէլինգն` 12 հէ'լր:
Կայ այլ միւս ֆլօրին, որ 100 գրօտ է':
1 գրօտն` 2 հէ'լր:
՚Ի Համբօրգ 1 մարչիլն 33 շէլինգ է':
1 շէլինգն` 3 վիթպէնինգ:
1 մարքն` 16 շէլինգ:
1 շէլինգն` 12 գրօտ:
՚Ի Շուէթն մին մարչիլն 3 կլիպպինգ ու կէս է', 7 հին մարք է', 9 նոր մարք է':
՚Ի Դանիմարքն մին մարչիլն 32 գրօս է' կամ 60 շէլինգ:
Միւս դալդր կայ` որ 48 շէլինգ:
՚Ի Տանձկայ մին մարչիլն 35 գրօս է', 1 գրօսն` 3 շէլինգ կամ 18 պէնինգ:
1 Լէհի գուլդն 30 գրօս է':
1 մեծ մարքն 20 գրօս է' կամ 60 շէլինգ:
1 պզտիկ մարքն 15 գրօս է':
՚Ի Հռօմ քաղաքի 5 քուատրինն մին բայեօք է':
Տասն բայեօքն 1 ջուլի է':
Տասն ջուլին մին ըսկուդ է':
Վէնէտիկումն 2 սօլդին մին ղազէթայ է':
Քսան սօլդին մին լիրայ է': 24 ղրուշէթն մին դուկատ է': 6 լիրէն եւ 4 սօլդին մին դուկատ է': 8 լիրէն մին մարչիլ է': 9 լիրայ եւ 6 սօլդի մին դուկատուն է': 10 լիրէն մին ըսկուտ է':

Նապօլի 12 կավա'լլի մին գրան է': Տասն գրանն մին կարլին է': Տասն կարլինն մին դուկատ է', երկու կարլինն մին դա'րօ է', 9 դարին մին դուկատ է', 11 դարին մին մարչիլ է':

Հիսպանիայ 2 մարավիդին մին չավ է': 2 չավն մին քուարտ է': 16 քուարտն 1 ռիալ դի փլատայ է', որ է' կէս ռուբ, 8 ռիալ դի փլատան մին մարչիլ է': 11 ռիալն մին դուկատ է':

Փօրթուգալլումն` ռէյզով կու խօսին, ինչպէս շահի երկրումն` դեանով: Այսպէս. մին վինտէն քսան ռէյզ է' կամ 20 դիան, որ է' մին բիստի: Հարիւր ռէ'յզն 1 թէստօն է', որ է' 100 դիան: 400 ռէյզն 1 կրուսադ է, որ է' 400 դիան: 1 միլռէյզն մին հազար դիան է':

՚Ի Ֆրանցայ` 12 մանղուրն` մին ըստակ:
20 ըստակն 1 ֆրանկ է':
3 ֆրանկն 1 մարչիլ է':
1 դուկատն 36 գրօս է':
1 թէստօնն 6 գրօս է':
Հնդուստան մին ռուփին 32 փաքափէսայ է':
1 փէսէն 4 չդամ է':
1 չդամն 2 դմբրի է':
1 դմբրին 8 օրօջ է':
Ուրեմն` մին փաքափէսէն 64 օրօջ է':
Շարինովումն 1 թիքալն, որ 1 ռուփա քաշ է'` 8 միամ է':
10 թիքալն 1 թուռնայ է':
100 թուռնէն 1 քաթի է':
Բասրայ մին մարչիլն 3 աբասի է':
1 աբասին` 11 դայնիմ:
2 դայնիմն` 1 Բասրայի շահի:
1 դայնիմն` 2 փարայ կէս:
1 փարէն` 2 աղչայ:
1 աղչէն` 8 ֆլուս:
Այլ միւս աբասի կայ Բասրայի, որ 1 աբասին 2 դայնիմ եւ 27 ֆլուս է':
1 լառին 3 դայնիմ եւ 13 ֆլուս է':
1 դայնիմն` 40 ֆլուս:
1 աբասին` 440 ֆլուս:
Բաղդատ մին մարչիլն 8 բաղդատի է':
1 բաղդատին 4 բիստի, կամ 80 դիան է':
1 մարչիլն 640 դիան է':
Հոռմացտան 15 մարչիլն 1 թուման է':
3 զօլօթէն 2 ասլանլու է':
Ասլանլուն 110 ըստակ է', 3 թուլթ, 4 ռուբ, 6 թնկըր, 10 թիմին:
Շահի երկրումն 1 ղազբէգին 5 դիան է':
1 փարէն` 10 դիան:
1 բիստին` 20 դիան:
1 շահին 50 դիան:
1 աբասին` 200 դիան, 9 դանկ կէս արծաթ է':
1 թումանն 10000 դիան է':
Մօսկօվումն 1 սօմն 100 կօպէկ կամ նօղրաթ է': 1 կօպէկն 2 ղիրէթ արծաթ է' եւ է' 10 դիան: 100 կօպէկն 1000 դիան է':


Գին եւ Քաշ Ոսկւոց:

Մին թամամ ոսկին 4 դանկ կէս է', 18 ղիրէթ, 72 գրան:
Ցքինն 1600 դինար է':
Ունգռուզն` 1500 դինար:
Շարիֆին` 1400 դինար:
Արծաթի մսղալն 1 դրամ կէս է', 6 դանկ, 24 ղիրէթ, 96 գրան:
Ղուրս արծաթի քաշն 66 մսղալ եւ 4 դանկ է կամ 100 դրհամ:
1 սաղ մարչիլն 9 դրհամ է', կա'մ 5 մսղալ եւ 84 գրան է', կա'մ թէ 1 ունց է':
100 ոսկւոյ քաշն 75 մսղալ է':
100 մարչլի քաշն 600 մսղալ է':

Յաղագս զանազան Չափոց եւ Թւոց.

1 գազն 16 բահր է':
1 բահրն 2 գիրահ կամ գրէհ է': Դիվանի մին ջրիբն 1067 գազ եւ 75 տուկրայ է':
1 ջրիբն 10 ղաֆիս է':
1 ղաֆիսն 106 գազ եւ 75 տուկրայ է' Հէյգազի: (՞՞՞՞)
100 տուկրէն 1 գազ է':
1 ջրիբն 40 նէ երկայն եւ 1 նէ լայն:
1 նէն 5 գազ եւ 1 դանկ է' գազին:
6 դանկն 1 գազ է':
6 նէ եւ 2 դանկ նէի երկայնութիւնն, 6 նէ եւ 2 դանկ նէի լայնութիւնն է' 1 շահի ջրիբ:

1 շահի գազն 1 հալապի կէս է' կամ 10 գրեհ, եւ 3 փայ շահի գազիցն 1 հալապի գազ է':
՚Ի Ֆրանկստան 1 գազն 4 կարտ ունի եւ ամէն կարտ 4 փայ է':
Այս լուսանցի խազն Անվէրսու գազի 1 կարտի կէսն է':
Այս վերոյգրեալ Անվէրսու 100 թամամ գազն ՚ի նոյն Անվէրս քաղաքումն 98 գազ եւ 1 թուլթ այ` ապրիշումեղինաց գազովն:

՚Ի Մսրդամ 101 գազ եւ 1 կարտ այ:
4 Անվէրսու գազն` Լօնդրա 3 գազ այ:
100 անվէրսուն` 104 այ Նուրըմբէրգ:
Վեց անվ. Սիվիլեայ 5 գազ այ: 100 անվ. ՚ի Լիզբօն 103 գազ այ, ՚ի Բէչն` 96: ՚ի Փարիզ` 59 եւ 1 կարտ, ՚ի Մարչիլեայ` 36 ապրիշումեղինաց եւ 33 կէս այլ ճոթեղինաց, ՚ի Ջէնուայ` 60:

Համբօրգ` 112 գազ եւ կէս, Տանձկայ` 122, Նարվայ` 125 արշուն, Կօլօնիայ` 120, ՚ի Լօնդրայ` 60 գազ, եւս` 75, 49, 61: ՚Ի Սիվիլեայ` 83 վարայ եւ 1 թուլթ, ՚ի Լիզբօն` 62 վարայ, ՚ի Վէնէտիկ` 101 բրաչ եւ 2 թուլթ, ՚ի Հռօմ` 33 կանայ, Ղըպրուզ` 124 գազ, Բուրսայ` 114, Ըստամպօլ` 113, Հալապ` 108:

Մին քուռին 20 դանայ այ:
Երկու թալինն 1 ջօռ այ:
Մին հայելոյ ղութին 60 դանայ է': Մին ջղջղի սանդուղն 12 թուղթ կէս այ: Մին թուղթն 3 դուզին է':

1 դուզինն 12 դանայ այ:
1 գրդլվի մացէն 40 պատ է':
1 ռիմն 500 է', մին քիսան 500 մարչիլ է' կամ 30 թուման, 1 չօքրէն` 8 հատ:
Գիտեա' եւս` էլ, վարա, բրաչա, կաննա, արշին, գազ` մի եւ նոյն խօսք է':