Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Իմացայ թէ աշխարհս ունայն,
Մահկանացու մարդս ամենայն,
Ընդէ՞ր տրտմիմք մեք ընդունայն,
Ուտեմք, խմեմք, ուրախանամք.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Գարունն եղեւ խիստ զանազան,
Սարեր, ձորեր կանանչացան,
Յերկիրս ամէն զուարճացան,
Պէսպէս ծաղկօքն գովական.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձազ խմեմք, ուրախանամք:

Նման դրախտին եդեմական,
Այգիքն ամէն զարդարեցան,
Վարդն է բացվեր, սիւմպիւլ, ռեհան,
Պիւլպիւլն եկեր կանէ սէյրան.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Արէք երթամք հետ ձեզ պաղչան,
Քաղեմք զվարդն պէկուման,
Ուրախութեամբ նստիմք սեղան,
Խմեմք սիրով եղբայրական.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Տես, թէ աղքատ ես պարտական,
Ուտել խմելն է քեզ հարամ,
Թէ տալացու չունես մարդկան,
Ուրախանալն է քեզ արժան.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Ի յաղօթից եւ ժամատան
Մի' ծոյլ կենար միշտ անխափան,
Ե'րթ վճարեա' զպարտն հոգեկան,
Նի'ստ, կե'ր, խմէ', ասա' զայս բան.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Ո'չ սիրելի, ո'չ ազգական,
Օր նեղութեան քեզ չէ պիտան,
Օտարն չէ օգուտ մարդկան,
Շուտով զընկերն մոռանան.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Սիրել չէ պարտ զսուտ Եւան,
Երբ ունենաս կին սիրական,
Ընդ նմա կեր, խմէ ի տան,
Ցնծա որդւովքդ միաբան.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Իգնատիոս, լից զկթղայն,
Երկու հատն է քեզ բաւական,
Մէկ այլ խմէ ոտից վերայն,
Լինի բաժակն արքայութեան.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք:

Էր Համթեցին ի նաւ նստման,
Սեւ ծովու մէջն ալէկոծման,
Զբաներս ասաց ուրախական,
Խմեմք, ասեմք զհայր մեղայն.

Ա'յ, լի'ց ու տուր, ա'յ, լի'ց ու տուր,
Ա'յ, լի'ց ու տուր զանուշ գինին անապական,
Այսօր ալ խմեմք, վաղն ալ խմեմք,
Հետ ձեզ խմեմք, ուրախանամք: