Այս 
   
    տարեգրությունը 
   
    գտնվում 
   
    է 
   
    Մատենադարանի 
   
    N 
   
    7709 
   
    ժողովածուի 
   
    220ջ-244բ 
   
    էջերում, 
   
    իսկ 
   
    մի 
   
    փոքրիկ 
   
    հատվածը՝ 
   
    148բ, 
   
    149ա, 
   
    բ 
   
    եւ 
   
    150ա 
   
    էջերում 
   
    եւ 
   
    վերջիններիս 
   
    լուսանցքներում։ 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցու 
   
    տարեգրությունը 
   
    լույս 
   
    է 
   
    տեսնում 
   
    առաջին 
   
    անգամ, 
   
    սակայն 
   
    նրա 
   
    մասին 
   
    «Էջմիածինե 
   
    ամսագրում 
   
    առանձին 
   
    հոդված 
   
    ունի 
   
    պրոֆ. 
   
    Ա. 
   
    Աբրահամյանը 
   
    [1944 
   
    թ., 
   
    N 
   
    1, 
   
    էջ 
   
    39-51]։
 
   
    Ժողովածուն 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցու 
   
    (նույն 
   
    ինքը 
   
    Խաչգռուզ) 
   
    ինքնագիր 
   
    օրինակն 
   
    է, 
   
    որ 
   
    ընդօրինակվել 
   
    է 
   
    Կաֆայուոմ, 
   
    սկսելով 
   
    1620 
   
    թվականից 
   
    [էջ 
   
    66ա]։
 
   
    Տարեգրության 
   
    մեջ 
   
    ինչպես 
   
    եւ 
   
    ժողովածուի 
   
    մի 
   
    քանի 
   
    մեծ 
   
    ու 
   
    փոքր 
   
    հիշատակարաններում 
   
    գտնում 
   
    ենք 
   
    հեղինակին 
   
    վերաբերող 
   
    մի 
   
    շարք 
   
    տեղեկություններ։ 
   
    Այսպես, 
   
    1656 
   
    թ. 
   
    գրած 
   
    հիշատակարաններից 
   
    իմանում 
   
    ենք, 
   
    որ 
   
    նա 
   
    այդ 
   
    ժամանակ 
   
    եղել 
   
    է 
   
    64 
   
    տարեկան, 
   
    հետեւապես 
   
    Խաչատուր 
   
    երեցը 
   
    ծնվել 
   
    է 
   
    1592 
   
    թ. 
   
    [1656-64]։ 
   
    Նրա 
   
    աշխարհական 
   
    անունը 
   
    եղել 
   
    է 
   
    Խաչգռուզ 
   
    [էջ 
   
    66ա, 
   
    138բ, 
   
    տես 
   
    նաեւ 
   
    տարեգրության 
   
    մեջ]։ 
   
    Նա 
   
    ամուսնացել 
   
    է 
   
    25 
   
    տարեկան 
   
    հասակում՝ 
   
    1617 
   
    թ.
   
    ։ 
   
    Այնուհետեւ 
   
    1624 
   
    թ. 
   
    ձեռնադրվել 
   
    է 
   
    քահանա 
   
    եւ 
   
    կոչվել 
   
    Խաչատուր։
 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցին 
   
    իր 
   
    տարեգրության 
   
    ընդգրկած 
   
    ժամանակագրական 
   
    սահմանների 
   
    մասին 
   
    հիշատակարանում 
   
    հետեւյալն 
   
    է 
   
    գրում. 
   
    «. . . 
   
    մի 
   
    մեղայդիր 
   
    լինիք 
   
    գիրեր 
   
    է 
   
    գրաց 
   
    անպիտանի, 
   
    որմն 
   
    առաջին 
   
    ոմն 
   
    յետի, 
   
    տաղեր 
   
    եւ 
   
    հայրեններ. . . 
   
    թվականներ 
   
    անթիւելի, 
   
    ՌԾԷ 
   
    [1608] 
   
    եղեալ 
   
    է 
   
    յաշխարհիս 
   
    բաներ 
   
    զարմանալի, 
   
    ոմն 
   
    պիտանի 
   
    եւ 
   
    ոմն 
   
    անպիտանի, 
   
    ումեմըն 
   
    ցանկալի 
   
    եւ 
   
    այլ 
   
    ումեմըն 
   
    ախորժալի, 
   
    իմաստուն 
   
    հետեւի, 
   
    կարդայ 
   
    եւ 
   
    աճապի, 
   
    թէ 
   
    այսպէս 
   
    բաներ 
   
    է 
   
    եղեալ 
   
    յերկրի . . . 
   
    որ 
   
    հետեւեցայ 
   
    հետ 
   
    թըւականին 
   
    մինչ 
   
    ի 
   
    ՌՃԵ 
   
    [1656] 
   
    թվականին, 
   
    եթէ 
   
    հասանիմ 
   
    այլ 
   
    կու 
   
    գրեմ, 
   
    թէ 
   
    չի 
   
    հասանիմ 
   
    դուք 
   
    հասանիք 
   
    ձեր 
   
    փափաքանացնե 
   
    [էջ 
   
    38ա]։
 
   
    Այստեղից 
   
    ինչպես 
   
    դժվար 
   
    չէ 
   
    եզրակացնել, 
   
    նախ՝ 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցին 
   
    վերոբերյալ 
   
    հիշատակարանը 
   
    ամբողջությամբ 
   
    ժողովածուի 
   
    մեջ 
   
    շարադրել 
   
    է 
   
    տարեգրությունը 
   
    մինչեւ 
   
    1656 
   
    թվականը 
   
    հասնելուց 
   
    հետո, 
   
    երկրորդ՝ 
   
    նա 
   
    տարեգրությունը 
   
    հիմնականում 
   
    սկսել 
   
    է 
   
    1608 
   
    թվականին 
   
    վերաբերող 
   
    տեղեկություններով 
   
    եւ 
   
    վերջացրել 
   
    է 
   
    1656 
   
    թվականի 
   
    դեպքերի 
   
    հիշատակությամբ, 
   
    միաժամանակ 
   
    զգուշացնելով, 
   
    որ 
   
    1656 
   
    թվականից 
   
    հետո 
   
    «եթէ 
   
    հասնիմ, 
   
    այլ 
   
    կու 
   
    գրեմե։
 
   
    Եւ 
   
    իսկապես, 
   
    եթե 
   
    բացառենք 
   
    բուն 
   
    տարեգրության 
   
    սկզբի 
   
    խիստ 
   
    համառոտ 
   
    երկու 
   
    տեղեկությունները, 
   
    որոնք 
   
    վերաբերում 
   
    են 
   
    1583 
   
    եւ 
   
    1584 
   
    թվականներին, 
   
    ապա 
   
    տարեգրության 
   
    սկզբնական 
   
    եզրը 
   
    կլինի 
   
    1608 
   
    թվականին 
   
    վերաբերող 
   
    վկայությունը։ 
   
    Վերջին 
   
    եւ 
   
    ուրիշ 
   
    մի 
   
    քանի 
   
    տեղեկությունները 
   
    գտնվում 
   
    են 
   
    տարեգրությունից 
   
    առանձին 
   
    ժողովածուի 
   
    148բ 
   
    էջի 
   
    եւ 
   
    149ա, 
   
    բ, 
   
    եւ 
   
    150ա 
   
    էջերի 
   
    ներքեւի 
   
    լուսանցքներում։
 
   
    Տարեգրության 
   
    ժամանակագրական 
   
    վերջին 
   
    սահմանը 
   
    կարող 
   
    է 
   
    մի 
   
    փոքր 
   
    կասկածանքների 
   
    տեղիք 
   
    տալ, 
   
    ժողովածուի 
   
    վերջից 
   
    կորած 
   
    թերթեր 
   
    լինելու 
   
    պատճառով։ 
   
    Ինչպես 
   
    երեւում 
   
    է 
   
    մեզ 
   
    արդեն 
   
    հայտնի 
   
    հիշատակարանից, 
   
    Խաչատուր 
   
    ԿՋաֆայեցին 
   
    տարեգրությունն 
   
    ավարտել 
   
    է 
   
    1656 
   
    թվականին 
   
    վերաբերող 
   
    տեղեկություններով՝ 
   
    շարունակելու 
   
    պայմանով, 
   
    եթե 
   
    դրանից 
   
    հետո 
   
    էլ 
   
    կենդանի 
   
    մնա։ 
   
    Տարեգրության 
   
    քայքայված 
   
    վերջին 
   
    թերթերը 
   
    վերաբերում 
   
    են 
   
    1656 
   
    թվականից 
   
    մինչեւ 
   
    1658 
   
    թվականը 
   
    տեղի 
   
    ունեցած 
   
    անցուդարձին 
   
    եւ 
   
    վերջանում 
   
    1658 
   
    թվականին 
   
    ոմն 
   
    Գրիգորի 
   
    մահվան 
   
    առթիվ 
   
    գրված 
   
    բանաստեղծությամբ։ 
   
    Այստեղից 
   
    ենթադրում 
   
    ենք, 
   
    նախ՝ 
   
    1656-1658 
   
    թ. 
   
    թ. 
   
    տեղի 
   
    ունեցծած 
   
    եղելությունները 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցին 
   
    արձանագրել 
   
    է 
   
    համաձայն 
   
    իր 
   
    այն 
   
    խոստման, 
   
    թէ 
   
    « 
   
    եթէ 
   
    հասնիմ, 
   
    այլ 
   
    կու 
   
    գրեմե, 
   
    երկրորդ՝ 
   
    1658 
   
    թ. 
   
    Գրիգորի 
   
    մահվան 
   
    առթիվ 
   
    գրած 
   
    բանաստեղծությունը 
   
    տարեգրության 
   
    վերջաբանը 
   
    կարելի 
   
    է 
   
    համարել, 
   
    երրորդ՝ 
   
    տարեգրության 
   
    վերջին 
   
    սահմանը 
   
    1658 
   
    թվականից 
   
    այս 
   
    կողմ 
   
    չի 
   
    անցնում, 
   
    չորրորդ՝ 
   
    հեղինակը 
   
    մահացել 
   
    է 
   
    1658 
   
    թվականի 
   
    վերջերին 
   
    (գուցե 
   
    եւ 
   
    1659 
   
    թ. 
   
    սկզբներին)։ 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցին 
   
    իր 
   
    տարեգրությունը 
   
    գրի 
   
    է 
   
    առել 
   
    ոչ 
   
    թե 
   
    մեկ 
   
    անգամից, 
   
    իր 
   
    կյանքի 
   
    վերջին 
   
    տարիներին, 
   
    վերհիշելով 
   
    իր 
   
    ժամանակակից 
   
    կարեւոր 
   
    դեպքերը, 
   
    այլ 
   
    տարիների 
   
    ընթացքում, 
   
    եղելությունների 
   
    թարմ 
   
    ազդեցության 
   
    ներքո, 
   
    այսպես, 
   
    1621 
   
    թ. 
   
    տեղի 
   
    ունեցած 
   
    մի 
   
    շարք 
   
    դեպեր 
   
    մանրամասն 
   
    կերպով 
   
    հիշատակելուց 
   
    հետո 
   
    գրում 
   
    է. 
   
    «Եւ 
   
    դարձեալ 
   
    նոր 
   
    ըսքանչելիք 
   
    այնաւր 
   
    տարիքի 
   
    Թ 
   
    [9], 
   
    օրն 
   
    երկուշաբթի, 
   
    ձիւն 
   
    եկաւ . . . 
   
    կամ 
   
    «Ձի 
   
    տէր 
   
    Խաչատուր 
   
    վարդապետ 
   
    այսաւր 
   
    փոխեցաւ 
   
    յաշխարհէս 
   
    ի 
   
    յերկինս . . .
   
    ե, 
   
    կամ 
   
    «Թվական 
   
    ՌՁ 
   
    [=1631] 
   
    այսաւր 
   
    շաբաթ 
   
    օր 
   
    է, 
   
    ապրիլի 
   
    Լ 
   
    [30] 
   
    է. 
   
    (Խաչատուր 
   
    նվիրակը 
   
    - 
   
    Վ. 
   
    Հ.
   
    ) 
   
    եկաւ 
   
    ան 
   
    սահաթին 
   
    մտաւ 
   
    նաւ 
   
    եւ 
   
    գնաց. . .
   
    ե։
 
   
    Այս 
   
    եւ 
   
    նման 
   
    ուրիշ 
   
    օրինակները 
   
    նկատի 
   
    ունենալով 
   
    առաջարկվող 
   
    տարեգրությունը 
   
    որոշ 
   
    առումով 
   
    կարող 
   
    ենք 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցու 
   
    օրագրություն 
   
    համարել։ 
   
    Տարեգրության 
   
    վերջին 
   
    տեղեկությունները 
   
    ժամանակագրական 
   
    հաջորդականությամբ 
   
    չեն 
   
    նշված, 
   
    այս 
   
    հանգամանքը 
   
    մեզ 
   
    ենթադրել 
   
    է 
   
    տալիս, 
   
    որ 
   
    տարեգրության 
   
    որոշ 
   
    տեղեկություններ 
   
    ամենայն 
   
    հավանականությամբ 
   
    արձանագրվել 
   
    են 
   
    հետագայում, 
   
    վերհիշման 
   
    միջոցով։
 
   
    Առաջարկվող 
   
    ժամանակագրությունը 
   
    ժամանակակցի 
   
    եւ 
   
    ականատեսի 
   
    արժանահավատ 
   
    եւ 
   
    արժեքավոր 
   
    տեղեկություններ 
   
    են, 
   
    որոնք 
   
    վերաբերում 
   
    են 
   
    Ղրիմի 
   
    պատմությանը 
   
    եւ 
   
    այլն։ 
   
    Բավական 
   
    հետաքրքիր 
   
    եւ 
   
    մանրամասն 
   
    կերպով 
   
    տրված 
   
    է 
   
    Ղրիմի 
   
    խաների 
   
    գահակալական 
   
    պայքարը, 
   
    մի 
   
    շարք 
   
    խաների 
   
    ժամանակագրական 
   
    ստույգ 
   
    հաջորդականությունը, 
   
    Ղրիմի 
   
    խաների 
   
    վարած 
   
    պատերազմները 
   
    հայերի 
   
    խաղացած 
   
    դերը։ 
   
    Տարեգրության 
   
    մեջ 
   
    տեղ 
   
    են 
   
    գտել 
   
    նաեւ 
   
    բնական 
   
    զանազան 
   
    պատահարների, 
   
    Ղրիմի 
   
    ներքին՝ 
   
    տնտեսական 
   
    եւ 
   
    քաղաքական 
   
    պատմության 
   
    վերաբերյալ 
   
    մանրամասն 
   
    տեղեկություններ։
 
   
    Տարեգրությունը 
   
    հետաքրքիր 
   
    է 
   
    նաեւ 
   
    բարբառների 
   
    պատմության 
   
    ուսումնասիրության 
   
    կապակցությամբ, 
   
    օրինակ 
   
    «Խոտ 
   
    չի 
   
    քարամ 
   
    ըռնէե, 
   
    «եկան 
   
    գեղրանքն 
   
    ընկան . . .
   
    ե, 
   
    «հուրթունայ 
   
    եղաւ 
   
    ան 
   
    գեղերն, 
   
    չախչըներ 
   
    կոտրտեցաւ, 
   
    պարիսպէն 
   
    կըտորմն 
   
    տեղ 
   
    բլաւ . . .
   
    ե, 
   
    «. . . 
   
    քովի 
   
    տըներն 
   
    որըն 
   
    բլաւ, 
   
    որըն 
   
    շէն 
   
    մնաց, 
   
    որին 
   
    պատն 
   
    բըլաւ, 
   
    որին 
   
    առիքն 
   
    չոքեցաւ. . .
   
    ե, 
   
    արխերն 
   
    աւրեցւ. . .
   
    ե. 
   
    «. . . 
   
    բազում 
   
    տներ 
   
    աւիրեց 
   
    եւ 
   
    գեղրանք 
   
    կոխեց, 
   
    ոչխարն 
   
    ու 
   
    տաւարն, 
   
    պախր 
   
    ու 
   
    եզն 
   
    ու 
   
    կոմէշն 
   
    քիշեց 
   
    իբեր 
   
    տիրվտիքն 
   
    ամէնն 
   
    լալակին 
   
    հետն 
   
    եկան, 
   
    ոմանք 
   
    գտան 
   
    կէսվի 
   
    կէս, 
   
    որմանք 
   
    իսկի 
   
    չի 
   
    գտանե, 
   
    «[ինքն 
   
    շըր]ջոմալիք 
   
    մարդ 
   
    էր՝ 
   
    կահ 
   
    ասաց 
   
    Կաֆան 
   
    [կո]ւ 
   
    երթամ, 
   
    [կ]ահ 
   
    ասաց 
   
    կերթամ 
   
    մեր 
   
    Թօփրախալան . . . . 
   
    կահ 
   
    ասաց 
   
    գու 
   
    գամ, 
   
    կահ 
   
    ասաց 
   
    չեմ 
   
    ի 
   
    գալ . . . 
   
    ե 
   
    եւ 
   
    այլն 
   
    եւ 
   
    այլն։
 
   
    Խաչատուր 
   
    երեցի 
   
    բառապաշարից 
   
    բազմաթիվ 
   
    բառեր՝ 
   
    գեղրանք, 
   
    ջախջներ, 
   
    կտորմ, 
   
    քով, 
   
    հոս, 
   
    հոդ, 
   
    առիք, 
   
    չոքեցաւ, 
   
    արխ, 
   
    տիրվտիք 
   
    եւ 
   
    այլն, 
   
    գտնում 
   
    ենք 
   
    Շիրակի, 
   
    այժմյան 
   
    Ղուկասյան 
   
    շրջանի 
   
    գյուղերի 
   
    բնակչության 
   
    բարբառի 
   
    մեջ։
 
   
    Այն 
   
    վերսիան, 
   
    որ 
   
    Ղրիմի 
   
    հայերը 
   
    գաղթել 
   
    են 
   
    Անիից, 
   
    հարկադրում 
   
    է 
   
    վերջինիս 
   
    բարբառը 
   
    ուսումնասիրելու 
   
    տեսակետից 
   
    եւս, 
   
    սույն 
   
    տարեգրությունն 
   
    առանձին 
   
    հետաքրքրության 
   
    առարկա 
   
    դարձնել, 
   
    եթե 
   
    իհարկե, 
   
    Խաչատուր 
   
    Կաֆայեցին 
   
    ինքը 
   
    XVI-ի 
   
    վերջերի 
   
    եւ 
   
    XVII 
   
    դարի 
   
    սկզբներին 
   
    բուն 
   
    Հայաստանում 
   
    ուժեղացած 
   
    գաղթականական 
   
    հոսանքներից 
   
    մեկի 
   
    պատճառով 
   
    չի 
   
    ընկել 
   
    Ղրիմ։