Ոսկեդարեան
գրականութեան
շարքում
Մաշտոցի
Վարքը
միակն
է,
որ
վստահօրէն
պատկանում
է
Կորիւնի
գրչին.
նրան
վերագրուածների
մէջ
է
Եւթաղի
նախադրութիւնների
թարգմանութիւնը:
Վարքը
գրուել
է
443-449
թթ.,
հաւանաբար
աւելի
մօտ
առաջին
ժամկէտին:
Վարքի
կրճատուած
ու
փոփոխուած
տարբերակները
մտել
են
Ճառընտիրների
ու
Յայսմաւուրքների
մէջ:
Որոշ
առանձնայատկութիւններ
աշխատութիւնը
առնչում
են
ներբողի
ժանրին,
սակայն
գերակշռում
են
բուն
վարքային
ձեւերը:
Վարքագրութեան
կանոնների
համաձայն`
Կորիւնը
հաղորդում
է
իր
հերոսի
ծննդավայրի,
ընտանիքի,
դաստիարակութեան,
գործունէութեան,
վախճանի
մասին:
Առանցքային
դեր
են
կատարում
մասնաւորապէս
այն
փաստերը,
որոնք
վերաբերում
են
երեք
այբուբենների
ստեղծմանը
եւ
Մաշտոցի
քարոզչական
գործունէութեանը:
Ձեռագիր
աւանդոյթի
յաջողուած
ուղղման
շնորհիւ
(Արտաշէս
Մաթեւոսեան)
պարզւում
է,
որ
Մաշտոցը
անմիջապէս
կռահել
է
Դանիէլեան
գրերի
անբաւարարութիւնը
եւ
անցել
բուն
հայկական
գրութեան
ստեղծմանը:
Վարքի
լեզուն
խրթին
է՝
ծանրաբեռնուած
հռետորական
դարձուածքներով,
կան
յատկորոշման
կուտակումներ,
այնուհանդերձ
փաստական
շերտը
առանց
մեծ
դժուարութեան
ենթարկւում
է
բացորոշ
մեկնաբանութեան:
Վարքի
առանձին
հատուածներ
մտել
են
Ագաթանգեղոսի
եւ
Փաւստոս
Բուզանդի
երկերի
մէջ,
վերիմաստաւորուել
եւ
ձուլուել
նրանց
հետ:
Երկի
վերջին
հատուածը
կազմում
է
ժամանակագրական
մի
աղիւսակ,
որը
կարեւոր
եւ
վստահելի
տեղեկութիւններ
է
պարունակում
Մաշտոցի
գործունէութեան
վերաբերեալ:
Ոճական
առումով
այն
թերեւս
դուրս
է
մնում
Վարքի
շարադրանքից,
բայց
անվերապահօրէն
հիմնուած
է
նրա
բովանդակութեան
վրայ:
***
Կորիւնի
երկի
էլ-տարբերակը
վերահրատարակւում
է՝
ըստ
Մանուկ
Աբեղեանի
կազմած
բնագրի
(Կորիւն,
Վարք
Մաշտոցի
բնագիրը
ձեռագրական
այլ
ընթերցուածներով,
թարգմանութեամբ,
առաջաբանով
եւ
ծանօթագրութիւններով
ի
ձեռն
պրոֆ.
Մանուկ
Աբեղեանի,
Հայպետհրատ,
Երեւան,
1941).
հաշուի
է
առնուած
Արտաշէս
Մաթեւոսեանի
ձեռագրագիտական
շտկումներն
ու
դիտողութիւնները:
Կարէն
Իւզբաշեան,
Պարոյր
Մուրադեան
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
1.
Կորիւն,
Վարք
Մեսրոպ
Մաշտոցի,
աշխատութեամբ
Ա.
Մաթեւոսեանի,
Երեւան,
1994
(Կորիւնի
երկի
ձեռագրերի
ու
տպագրերի
ցանկը
տե՛ս
էջ
9-19):
2.
R.
W.
Thomson.
A
bibliography
of
Classical
Armenian
Literature
to
1500
AD.
Brepolis-Turnhout,
1995,
pp.
142-145.
3.
Կորիւն,
Վարք
Մաշտոցի.
Յառաջաբան,
բնագրի
վերակազմութիւն
եւ
ծանօթագրութիւններ,
աշխատասիրեց
Հ.
Պօղոս
Անանեան,
Վենետիկ-Ս.
Ղազար,
1998
(Հայկական
մատենադարան,
4),
(մատենագիտութիւնը
տե՛ս
էջ
Ը-ԺԴ)
ԲԱՂԴԱՏՈՒԱԾ
ՁԵՌԱԳՐԵՐԻ
ՏԱՌԱՆԻՇԵՐ
Բնագիր
Ա
b
-
ՄՄ
ձեռ.
թիւ
2639,
ժամանակ`
1675-ից
յետոյ
c
-
ՄՄ
ձեռ.
թիւ
1891,
ժամանակ`
1774
d
-
ՄՄ
ձեռ.
թիւ
131,
ժամանակ`
1781
e
-
ՄՄ
ձեռ.
թիւ
3143,
ժամանակ`
1828
Ճա
-
ՄՄ
ձեռ.
թիւ
3787,
Տօնական,
ժամանակ`
1347-1350
Ճբ
-
ՄՄ
ձեռ.
թիւ
3797,
Տօնական,
ժամանակ`
շուրջ
1347
a
-
Կորիւն,
Պատմութիւն
Վարուց
եւ
մահուան
սրբոյն
Մեսրոպայ,
Վենետիկ,
1894.
Բ
տպագրութիւն
վ
-
Կորիւն,
Պատմութիւն
Վարուց
եւ
մահուան
սրբոյն
Մեսրոպայ,
Վենետիկ,
1894
հրատարակութեան
մէջ
բերուած
ընթերցուածքները
Ս.
Ղազարի
ձեռագրատան
«միւս
օրինակից»:
Այդ
երկու
օրինակներն
էլ
«անթուական
եւ
նոտրագիր»
են:
Ս
-
Սուտ-Կորիւն:
Ըստ
հետեւեալ
հրատարակութիւնների`
Կորիւն,
Պատմութիւն
Վարուց
եւ
մահուան
սրբոյն
Մեսրոպայ,
Վենետիկ,
1894
եւ՝
Կորիւն,
Պատմութիւն
վարուց
եւ
մահուան
սրբոյն
Մեսրոպայ,
Թիֆլիս,
1913:
Բ
նագիր
Բ
ՄՄ
ձեռ.
թիւք
3787
եւ
3797.
Տօնականներ,
որոնք
օգտագործուել
են
նաեւ
Մ.
Աբեղեանի
կողմից
Կորիւնի
համեմատական
բնագիրը
կազմելիս:
Բնագիր
Գ
Փարիզի
Ազգային
Մատենադարան,
հայերէն
ձեռ.
թիւ
178.
Տօնական
ժողովածու.
ժամանակ՝
ԺԲ
դար: