Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Սաստիկ հողմոյ հանդիպեցայ,
Յորժամ հնչեաց, սասանեցայ,
Սակաւ մի լուր եւ համբերեա.
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծով,
Ծով, ծով, ծով, զալում ծով,
Զիս իմ երկիրն առաքեա, ծով:

Ալիք, որ դուք կու բարձրանայք,
Նաւապետոյքս կու հիանամք:
Ողորմութեան Տեառն յուսանամք.
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծով,
Ծով, ծով, ծով, զալում ծով,
Զիս իմ երկիրն առաքեա, ծով:

Հարաւ, յորժամ դու կու հնչես,
Հոգիս ի մարմնոյս կու քակես,
Պոնտոսի ծով, անյատակ ես.
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծով,
Ծով, ծով, ծով, զալում ծով,
Զիս իմ երկիրն առաքեա, ծով:

Ամենեցո՞ւն զայս բան կառնես,
Թէ զիս միայն կու տեսանես,
Վախեմ յանկարծ քարին ածես.
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծով,
Ծով, ծով, ծով, զալում ծով,
Զիս իմ երկիրն առաքեա, ծով:

Կապուտակ ես, քան զդաղի,
Ազգի մարդկան ես դու լեղի,
Մեծամեծ ձկանց ես տեղի.
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծով,
Ծով, ծով, ծով, զալում ծով,
Զիս իմ երկիրն առաքեա, ծով:

Է', իմ աստուած, զիս ազատեա,
Մեղաւոր աբէղէս փրկեա,
Որ եմ տեղաւ ըՍպահանայ,
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծով,
Ծով, ծով, ծով, զալում ծով,
Զիս իմ երկիրն առաքեա, ծով: