Հայոց Հարցի վաւերագրերը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
1912-1914

Իսկ այդ բարեյաջող դէպքն էր Բոլգարիայի, Սերբիայի, Չէրնօգօրիայի եւ Յունաստանի պատերազմը Թիւրքիայի դէմ, 1912-ին: Նորից դրուած էր Թիւրքիայի գոյութեան հարցը եւ այս անգամ էլ հայութիւնը թէ Թիւրքիայում եւ թէ Ռուսաստանում աշխատեց չը կորցնել այս առիթը՝ նորից եւրոպական պետութիւններին ներկայացնելուհայկական արիւնոտ դատը:

Այս անգամ յաջողութեան մի մեծ գրաւական կար: Ռուսական քաղաքականութիւնը 1880-ական թուականների սկզբից իր բռնած ուղղութիւնը թողնելով, այժմ շատ բարեացակամ վերաբերմունք էր ցոյց տալիս դէպի Հայոց Հարցը, իր պետական շահերի տեսակէտից անհրաժեշտ համարելով որ այդ հարցը լուծուի հայերի ցանկացած եղանակով:

Պաշտօնական բանակցութիւններն սկսեց ամենայն հայոց Գէորգ Ե. Կաթողիկոսը, որ թարգման հանդիսանալով հայ ազգի իղձերին, Կովկասի փոխարքայի մի ջոցով դիմեց ռուսաց կենտրոնական կառավարութեան մի խնդրագրով, որի մէջ հայերի պաշտանութիւնն էր խնդրում: Այս դիմումի վրայ իսկոյն գործել սկսեց Կ. Պօլսի ռուսաց դեսպանատունը, ինչպէս երեւում է հետեւեալ վաւերագրից:

28
Կ. ՊՕԼՍԻ ՌՈՒՍԱՑ ԴԵՍՊԱՆ ԳԻՐՍԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐ ՍԱԶՕՆՈՎԻՆ [1]

Կ. Պօլիս, 1912 թ. նոյեմբերի 26

Ձեր Բարձր Գերազանցութիւննն ինչպէս հօֆմայստեր Չարիկովի, նոյնպէս եւ իմ յայտարարութիւններից արդէն իրազեկ է այն դրութեան, որի մէջ գտնւում է հայ ժողովուրդը Թիւրքիայում: 1894-1896 յիշատակելի տարիներից, երբ հայերը ենթարկուեցին բարբարոսական կոտորածի Փոքր Ասիայում եւ Կ. Պօլսի մէջ անգամ, նրանց դրութիւնը բոլորովին չէ փոխուել դէպի լաւը: Հայկական նահանգների մէջ մտցուելիք րէֆօրմների այն հրամանը, որ հրատարակեց Սուլթան Աբդուլ-Համի դը 1895 թ. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի ճնշման տակ, մեռած տառ մնաց: Հայոց Հարցը օրը օրին սուր կերպարանք է ընդունում. հողերի մեծամասնութիւնը յափշտակուած է եւ յափշտակւում է քրդերի ձեռքով եւ իշխանութիւնները ոչ միայն չեն արգելում այդ, այլ նոյն իսկ հովանաւորում են եւ աջակցում են այդ յափշտակումներին: Մեր հիւպատոսները միաբերան վկայում են որ քրդերի աւազակութիւններն ու կողոպուտները դադար չեն առնում, որ նրանք սպանում են հայերին եւ զօռով հարկադրում են հայ կանանց իսլամանալ, եւ այս անկարգութիւնների պատճառները երբեք չեն ենթարկւում պատասխանատւութեան: Կ. Պօլսի Հայոց Պատրիարքի թագրիրը, որ ներկայացուած է Բ. Դրան եւ արդարադատութեան մինիստրին, ճիշտ է նկարում այն թշուառութիւնների եւ հարստահարութիւնների պատկերը, որոնց ենթարկւում են Սուլթանի հայ հպատակները:

Վերոգրեալ հանգամանքները ինքն ըստ ինքեան բաւականաչափ բացատրում են հայ զանգուածների աւելի եւ աւելի ուժեղացող ձգտումը դէպի Ռուսաստան եւ կատարեալ հիմք են տալիս հաւատալուայս ուղղութեան անկեղծութեանը: Բայց համակրանքները դէպի Ռուսաստան մտել են եւ հայ բուրժուազիայի  եւ հայ ինտելիգենցիայի մէջ, ուր, ինչպէս ես արդէն առիթ ունեցայ մատնանշելու, յեղափոխական կուսակցութիւնները սկսում են կորցնել հեղինակութիւնը եւ կազմակերպւում են նոր կուսակցութիւններ պահպանողական ծրագիրներով: Վանի, Բայազիտի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի մեր հիւպատոսները, որոնց ես այս քանի օրը հարց էի տուել, միաբան վկայում են, որ այժմ բոլոր հայերը, առանց կուսակցութիւնների խտրութեան, Ռուսաստանի կողմն են. այսպէս, Վանի փոխ-հիւպատոսը հեռագրում է այս տարուայ նոյեմբերի 21-ից թէ «Բոլոր հայերն այժմ Ռուսաստանի կողմն են, անկեղծ ցանկանում են որ գան մեր զօրքերը կամ րէֆօրմն եր մտցուին Ռուսաստանի հսկողութեան տակ»: Բայազիտի փոխ-հիւպատոսը նոյեմբերի 21-ի հեռագրով հաղորդում է. «Բոլոր հայերը, առանց կուսակցութիւնների խտրութեան, չափազանց թշնամաբար են այժմ վերաբերւում Թիւրքիային եւ շատ են ուզում Ռուսաստանի հովանաւորութիւնը եւ Հայաստանի գրաւումը նրա զօրքերով»:

Այժմ ամենայն հայոց Կաթողիկոսը, Նորին Կայսերական Մեծութեան Կովկասեան Փոխարքայի միջոցով, դիմում է Ռուսաստանին, ինչպէս Արեւելքի քրիստոնեայ ժողովուրդների վաղեմի պաշտպանին եւ Աստուծուանունով աղաչում է իր հովանաւորութեան տակ առնել Թիւրքաց Հայաստանում ապրող բազմատանջ հայ ժողովուրդը»:

Հիմնուելով վերոգրեալ բոլոր հանգամանքների վրայ, ես պիտի խոստովանեմ որ Կաթողիկոսի դիմումը միանգամայն հաւատարիմ կերպով է ցոլացնում իր մէջ Թիւրքաց պետութեան հայ ազգաբնակութեան ներկայ տրամադրութիւնը Ռուսաստանի վերաբերմամբ: Հայ ժողովրդի Հոգեւոր Գլխի պաշտօնապէս յարուցած հարցը Ռուսաստանի համար առաջնակարգ պետական կարեւորութիւն ունեցող հարց է, որ պահանջում է բազմակողմանի մշակում, որին ես մտադիր եմ ձեռնամուխ լինել ամենամօտ ապագայում, երբ դեսպանատան մէջ կը ստացուեն այն տեղեկութիւնները, որ ես պահանջել եմ Պատրիարքարանից եւ մեր հիւպատոսներից: Ինչպէս ինձ յայտնի է, այստեղի հայկական շրջաններում արդէն պատրաստւում է մի ուղերձ, որ պիտի ներկայացուի Մեծ Պետութիւնների առաջիկայ հաշտութեան կոնֆերենցիայի ժամանակ: Բայց դէպքերը կարող են հարկադրել հեղինակներին ներկայացնել այդ ուղերձը կոնֆերենցիա հաւաքելուց առաջ: Այսպիսով, նախաձեռնութիւնը դուրս կը գար մեր ձեռքից:

Ուստի ինձ անհրաժեշտ է երեւում տալ հաւաստիացում թէ Կաթողիկոսին եւ թէ Կ. Պօլսի Պատրիարքին թէ կայսերական կառավարութիւնը թեքւում է հայ ժողովրդի խնդիրքի կողմը եւ ցոյց կը տայ նրան, հարկաւոր դէպքում, հնարաւոր հովանաւորութիւն:

Այսպիսի մի խոստում, թէկուզ խմբագրուած ամենաընդհանուր կերպով, կը տայ թիւրքահայերին յոյս թէ մենք կօգնենք եթէ նոր աւարառումներ եւ կոտորածներ պատահեն եւ կարող էր նրանց պետութիւններին անմիջապէս դիմելուց յետ պահել: Եթէ մենք այսպիսի մի ընդհանուր խոստում տանք հայերին, մենք կարող էինք նոյն իսկ ծածկաբար տալ նրանց հասկանալ, որ ներկայ րոպէին մենք յարմար չենք համարում ընդհանուր բնաւորութիւն ունեցող շարժումն երը:

Գալով այժմ այն ձեւերին, որոնց մէջ կարող էր ձուլուել մեր հովանաւորութիւնը Թիւրքաց Հայերին, ես պիտի յայտարարեմ որ հայկական վիլայէթների գրաւումը, որի վրայ յոյսեր ունեն հայերը, ներկայ րոպէին ինձ վաղաժամ է թւում: Բայց բռնելով րէֆօրմն երի ճանապարհը թիւրքաց պետութեան մէջ, չը պէտք է մոռանալ 1895 թուի հայկական րէֆօրմների տխուր ճակատագիրը եւ ստեղծել ամուր երաշխիքներ հայկական նահանգների համար ենթադրող բարելաւումների համար, դնելով այդ բարելաւումները մեր կամ եւրոպական ագենտների իրական վերահսկողութեան տակ: բայց պէտք է նկատի առնել եւ այն հնարաւորութիւնը, որ ներկայումս Թիւրքիայում տիրող անիշխանութեան մէջ րէֆօրմները սպասուող հանգստացումը չեն բերի եւ պատրաստ լինել այն բանին, որ մեր զօրքերի մուտքը նահանգների մէջ գուցէ անհրաժեշտ կը դառնայ:

(Ստոր. ) Գիրս

 

----------

Մօտաւորապէս այս մտքով էլ Պետերբուրգի կառավարութիւնը պաշտօնական խոստում արաւ Գէորգ կաթողիկոսին: Ռուսաց դիւանագիտութիւնն իր ձեռքն առաւ Հայոց Հարցը: Բայց որովհետեւ նա մենակ չը պիտի լուծէր այդ հարցը, այլ միւս մեծ պետութիւնների եւ մանաւանդ Ռուսաստանի դաշնակից Ֆրանսիայի, ինչպէս եւ Անգլիայի համաձայնութեամբ եւ աջակցութեամբ, ուստի հայկական մի պատգամաւորութիւն, որի գլուխն էր Պօղոս-Նուբար-փաշան, Գէորգ կաթողիկոսի յանձնարարութեամբ եւ լիազօրութեամբ, գնաց Եւրոպա կարեւոր դիմումներ անելու: Այդ պատգամաւորութեան միտքը նախօրոք ռուսաց կառավարութեան հաւանութիւնն էր գտել:

Բալկանեան պատերազմը անյաջող ընթացք ունէր Թիւրքիայի համար: Թիւրք կառավարութիւնը, երկիւղ կրելով որ Հայոց Հարցը կարող է ռուս կառավարութեան ձեռքում վտանգաւոր մի ջամտութեան առիթ տալ, փորձեց ինքը համաձայնութիւն ստեղծել հայերի հետ, առաջարկելով նրանց րէֆօրմներ իր կողմից: Բայց այս քայլը կատարուեց ճիշտ թիւրքական եղանակով: Րէֆօրմներ մշակելուհամար կազմուեց մի յանձնաժողով՝ բաղկացած արտաքին գործերի, ժողովրդական լուսաւորութեան, ֆինանսների եւ ներքին գործերի մինիստրներից՝ Մեծ Վեզիրի նախագահութեամբ: Այդ յանձնաժողովի մի քանի որոշումն երը ներքին գործերի մինիստրը մասնաւոր կերպով հաղորդեց Պատրիարքարանի Խառն Ժողովի անդամներից երկուսին եւ խնդրեց նրանց կարծիքը: Հետեւեալ օրը (դեկտեմբերի 8-ին) յանձնաժողովի նիստին հրաւիրուեցին մի քանի հայ հասարակական գործիչներ, որոնք հայոց Պատրիարքարանի հետ կապ չունէին: Սակայն այս հայերը հասկացան, թէ ինչ է ուզում անել կառավարութիւնը, հեռացնելով Պատրիարքարանը պաշտօնական բանակցութիւններից, ուստի տալով իրանց խորհուրդները, խնդրեցին միւս անգամ իրանց չը հրաւիրել, այլ դիմել Պատրիարքարանին: Այս մի աչքի ընկնող ցոյց էր որ հայերը այդ կարեւոր միջոցին ուզում էին գործել առանց պառակտումների, գիտակցելով ազգային շահերի կարեւորութիւնը:

Այսպէս թէ այնպէս, թիւրք կառավարութիւնը ափ յափոյ պատրաստեց բարենորոգումների մի ծրագիր, որի համառօտութիւնը նա ձեւակերպեց այսպէս.

29
ՀԱՅԿԱԿԱՆ ՐԷՖՕՐՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ [2]

Ահա ճիշտ համառօտումը զանազան յօդուածների այն օրէնքի, որ պիտի գործադրութեան մէջ մտցուի ժամանակաւորապէս, մինչեւ պարլամենտական վաւերացումը:

 

Յօդ. 1. Օրէնքները, որոնք որոշում են պաշտօնեաների յարաբերութիւնները, ինչպէս եւ վարչական, ֆինանսական, իրաւական, զինուորական օրէնքները, Շէրիի օրէնքը, որոնք գործում են ամբողջ պետութեան մէջ, իրանց ոյժի մէջ են մնում եւ յիշուած չորս նահանգների [3] մէջ:

Յօդ. 2. Անուանուած վիլայէթների մէջ նշանակւում են Առանձին Յանձնաժողով եւ մի Ընդհանուր Տեսուչ:

Յօդ. 3. Յանձնաժողովը բաղկացած է երեք մահմետականներից, երկուհայերից եւ մի քաղդէացուց [4]: Յանձնաժողովի անդամներն ընտրւում են այնպիսի անձանց միջից, որոնք անհրաժեշտ յատկութիւններն ու ընդունակութիւններն ունին եւ վստահութիւն են ներշնչում:

Յանձնաժողովի մէջ նախագահում է Ընդհանուր Տեսչի խորհրդականը:

Յօդ. 4. Խորհրդականը կը լինի օտարերկրացի, որ ծանօթ է վարչական գործերին եւ երկրի սովորութիւններին եւ ունի անհրաժեշտ ընդունակութիւններ: Նա մտնում է օսմանեան կառավարութեան ծառայութեան մէջ:

Յօդ. 5. Ընդհանուր Տեսուչը նշանակւում է կայսերական կառավարութիւնից վեց տարի ժամանակով, եւ նա անփոփոխելի է, բացի այն դէպքերից, երբ մեղաւոր կը ճանաչուի պատասխանատւութիւն առաջացնող գործողութիւնների մէջ:

Յօդ. 6. Յանձնաժողովի անդամները կարող են արձակուիլ բացառապէս ապօրինի գործողութիւններ կատարելուհամար, եւ մի միայն այն վճռի հիման վրայ, որ ընդունուած կը լինի Յանձնաժողովի նախագահի եւ անդամն երի մեծամասնութեան կողմից:

Յօդ. 7. Ընդհանուր Տեսչի բոլոր գործողութիւնները տեղի են ունենում Յանձնաժողովի որոշումն երի հիման վրայ: Ընդհանուր Տեսուչը լիազօրուած է կատարել Յանձնաժողովի վճիռները եւ տալ այս մասին անհրաժեշտ հրահանգներ վալիներին:

Յօդ. 8. Ընդհանուր տեսուչը ունի իրաւունք հեռացնելու վիլայէթի պաշտօնեաներին, բացի հոգեւոր տեսչութեան (Շարիաթի) պաշտօնեաներից, որոնց վերաբերմամբ նա պիտի դիմէ Շէյխ-իւլ-Իսլամին, եւ այն անձանց, որոնք նշանակուած են բարձրագոյն իրադէներով, որոնց վերաբերմամբ նա պիտի դիմէ Ներքին Գործերի Մինիստրութեան, եւ այն էլ Յանձնաժողովի որոշման հիման վրայ:

Յօդ. 9. Ընդհանուր Տեսուչները եւ Յանձնաժողովները պիտի կատարեն վերազննողական ուղեւորութիւններ:

Յօդ. 10. Տեսուչն անձամբ, ինչպէս եւ Յանձնաժողովի իւրաքանչիւր անդամ կարող են, անհրաժեշտութեան դէպքում եւ Յանձնաժողովի վճռով, կատարել վերազննողական ուղեւորութիւններ:

Յօդ. 11. Յանձնաժողովի իրաւասութեան ենթարկուած առար-կաներն են.

Վճռել, արդարութեան հիմքերի վրայ, հողային վէճերը քրդերի եւ հայերի մէջ:

Վերացնել այդ երկու տարրերի մէջ պառակտումների առիթներն եւ նրանց մէջ կատարեալ համաձայնութիւն հաստատել:

Ապահովել կարգը, հաստատել ամենակատարեալ հաւասարութիւն, վերակազմել ժանդարմներիան, շինել ուղիներ եւ հաղորդակցութեան ճանապարհներ, լաւացնել գիւղատնտեսութիւնը եւ արհեստները, միջոցներ ձեռք առնել երկրի բնական հարստութիւնները շահագործելու եւ այլն:

Յօդ. 12. Վալին, զինուորական հրամանատարը, ոստիկանութիւնը եւ ժանդարմերիան պիտի կատարեն Ընդհանուր Տեսչի հրամանները:

Յօդ. 13. Մէարիֆի եւ մէնաֆիի յաւելեալ տուրքրերը, ինչպէս եւ վիլայէթի եկամուտները կը գործածուեն վիլայէթի ժողովրդական լուսաւորութեան, հասարակական շինութիւնների եւ գիւղատնտեսութեան կարիքների համար, համաձայն առանձին բիւջէի:

Յօդ. 16. Այս նահանգներում կարգը միւս վիլայէթների կարգին հաւասարեցնելուց յետոյ, ընդհանուր վարչական օրէնքները կը վերստանան իրանց ոյժը եւ այս չորս նահանգներում:

Յօդ. 17. Տեսուչը եւ Յանձնաժողովի անդամները նշանակւում են 5 տարուայ ժամանակով. այս ժամանակն անցնելուց յետոյ նրանց նշանակումը կարող է վերանորոգուել: Ընդհանուր Տեսչին ռոճիկ նշանակւում է 20, 000 ղրուշ, իսկ Յանձնաժողովի անդամներին 10, 000 զրուշ եւ խորհրդականին . (բաց է թողնուած):

 

Հայոց Պատրիարքարանը որոշեց յայտարարել թիւրք կառավարութեան թէ այս ծրագիրը իրան պաշտօնապէս չէ հաղորդուած եւ իրան յայտնի չէ թէ Բ. Դուռը ինչպէս է ուզում ապահովել րէֆօրմների գործադրութիւնը: Սրանով Պատրիարքարանը իր անվստահութիւնն էր յայտնում թիւրք կառավարութեան: Կարելի էր նոյն իսկ վէճի չենթարկել րէֆօրմների բովանդակութիւնը: Ամենագլխաւորն այն էր որ եւրոպական հսկողութիւն լինի. մի բան, որից խուսափել էր թիւրք կառավարութիւնն իր ծրագրի մէջ, ինչդեռ առանց այդ վերահսկողութեան ոչինչ էին րէֆօրմների նոյն իսկ լաւագոյն ծրագիրները: Այս նոյն վերաբերմունքը ցոյց տուեց, ինչպէս տեսանք, եւ Իզմի րլեան պատրիարքը 1895-ի ծրագրի նկատմամբ:

Ազգային Ժողովը շտապեց հրապարակով արտայայտել իր կատարեալ համամտութիւնը Խառն Ժողովի հայեացքների հետ:

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցաւ Ազգային Ժողովի պատմական նիստը: Լսելով Խառն Ժողովի զեկուցումը րէֆօրմն երի մասին, որի մէջ դարձեալ անց էր կացրած այն միտքը թէ ոչ մի խոստում առանց իրական երաշխիքների չէ կարող գոհացնել հայերին, Ազգային Ժողովը, որ մինչեւ այդ կեղեքում էր կուսակցական պայքարներից, միակամութեան մի հոյակապ ցոյց արաւ. չընդունեց Խառն Ժողովի հրաժարականը եւ կատարեալ վստահութիւն յայտնեց նրան:

Դաշնակցական պատգամաւորները յայտարարեցին որ պատմական այդ մեծ րոպէին իրանք հրաժարւում են կուսակցական հաշիւներից, որպէս զի կատարեալ մի ութիւն թագաւորէ ազգի մէջ:

Եւ այնուհետեւ հայ իրականութեան ամենախոշոր իրողութիւնը հէնց այս միակամութիւնն էր, որ կարողութիւն տուեց ամենայն եռանդով պաշտպանել ազգային դատը ամեն տեղ, ուր այդ հարկաւոր էր: Գործունէութեան գլխաւոր կենտրոնը դարձաւ Կ. Պօլսի ռուսական դեսպանատունը եւ դեսպան Գիրսը ցոյց էր տալիս մեծ եռանդ: Մինիստր Սագոնովն արդէն համաձայնութիւն էր կայացրել Ֆրանսիայի եւ Անգլիայի հետ եւ ռուսաց դեսպանութիւնը ձեռնարկեց րէֆօրմների մի նոր ծրագիր խմբագրելու:

Մինչեւ այդ Կ. Պօլսի Հայոց Պատրիարքարանի շրջանակներում մշակուած էր րէֆօրմների մի ծրագիր, որ ներկայացուեց դեսպան  պ. Գիրսին: Հայերի այդտեղ արտայայտած համարեա բոլոր պահանջները նկատի առնուեցին ռուսական ծրագրի մէջ. որի խմբագրութիւնը յանձնուած էր դեսպանատան առաջին թարգման Մանդէլշտամին:

Ահա այդ վաւերագիրը.

30
ՆԱԽԱԳԻԾ ԾՐԱԳԻՐ ԱՆԱՏՕԼԻԱՅԻ ՄԷՋ ՄՏՑՈՒԵԼԻ ՐԷՖՕՐՄՆԵՐԻ [5]

8 Յունիսի 1913

որ մշակել է Կ. Պօլսի Ռուսաց Կայսերական Դեսպանատան Առաջին Թարգման Պ. Ա. Մանդէլշտամը, հիմք ունենալով

Կ. Պօլսի Ֆրանսիական, Մեծ Բրիտանական եւ Ռուսական Դեսպանների Յիշատակագիրը Հայաստանի մէջ մտցուելիք րէֆօրմների վերաբերմամբ (Մարտ-Ապրիլ 1895 թ. ):

Ծրագիրը այն վարչական րէֆօրմների, որոնք պիտի մտցուեն հայկական նահանգներում, մշակուած Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի Դեսպանների ձեռքով (Մարտ-Ապրիլ 1895 թ. ):

Հրամանը Հայաստանի րէֆօրմների մասին 1895 թ. Հոկտեմբերի 20-ից, հրատարակուած Նորին Կայսերական Մեծութիւն Սուլթանից:

Եւրոպական Թիւրքիայի վիլայէթների օրէնքի նախագիծը 1880 թ. Օգոստոսի 11/23-ից, որ կազմել է Եւրոպական Յանձնաժողովը:

Վիլայէթների օրէնքը 1913-ի եւ Լիբանանին վերաբերուող արձանագրութիւններն ու որոշումները:

I

1. Կազմւում է մի միակ Նահանգ (Province) հետեւեալ 6 վիլայէթներից. Էրզերում, Վան, Բիթլիս, Դիարբէքիր, Խարբերդ, Սըվազ, բացառութեամբ մի քանի մասերի, որոնք գտնւում են ծայրերում, այն է՝ Հէքքեարիի, Սղերդի հարաւային մասերի, Բիշերիկի եւ Մալաթիաի եւ Սըվազի հիւսիս-արեւմտեան մասի:

2. Նահանգը բաղկացած է հետեւեալ վարչական ստորաբաժանումներից. 1) Սանջակ (գաւառ), 2) Կազա (գաւառակ), 3) Նահիէ (գիւղախումբ, համայնք):

3. Այս վարչական ստորաբաժանումները կը կատարուին այնպիսի հաշուով, որ ազգաբնակութիւնը նրանց մէջ դասաւորուած լինի, որքան հնարաւոր է, մի անման ազգագրական խմբերով:

(Համմ. 1 կէտ Յիշատ. երեք Դես. 1895 թ. յօդ. 7 Դեսպան. Ծրագրի 1895 թ. ):

II

Հայոց Նահանգի Ընդհանուր-Նահանգապետը պիտի լինի քրիստոնեայ-օսմանեան հպատակ կամ, որ աւելի նախադասելի է, եւրոպացի. նա նշանակւում է հինգամեայ ժամանակով Նորին Կայսերական Մեծութիւն Սուլթանից, Պետութիւնների համաձայնութեամբ:

(Հմմ. 17 յօդ. Քեր. դաշնադր. յօդ. 1 Կրէտի Կանոն. 1896 թ., Լիբանանի արձանագր. եւ կանոնադր. յօդ. 2 եւ 7 Յիշատակագրի երեք դեսպ. 1895 թ., ներմուծութիւն հրամանի Հայաստ. րէֆօրմ. մասին 1895 թ. Հոկտեմբեր 20-ից, կ. 1):

III

1. Ընդհանուր Նահանգապետը նահանգի գործադիր իշխանութեան գլուխն է: Նա նշանակում է եւ արձակում է նահանգի վարչութեան բոլոր պաշտօնեաներին, առանց որ եւ է բացառութեան: Նա նշանակում է նոյնպէս նահանգի բոլոր դատաւորներին:

2. Ոստիկանութիւնը եւ ժանդարմերիան անմիջապէս հպատակուած են Ընդհանուր Նահանգապետի իշխանութեան:

3. Ընդհանուր Նահանգապետի պահանջով, զինուորական ոյժերը պիտի նրա կարգադրութեան տակ դրուին՝ նահանգի մէջ կարգ պահպանելուհամար:

(Հմմ. Յօդ. 1 Լիբանանի կանոնադր. 1864 թ., Եւրոպական Յանձնաժ. Ծրագիր 1880 թ. յօդ. 27, 32 եւ 44, վիլայէթների վարչ. օրէնքը 1913 թ. յօդ. 20, 25 եւ 26):

IV

Նահանգի Ընդհանուր Նահանգապետի մօտ գտնւում է Վարչական Խորհուրդ խորհրդակցական բնաւորութեամբ, բաղկացած

Ա) Նահանգի վարչութեան առանձին մասերի գլխաւորներից,

Բ) Զանազան կրօնական համայնքների հոգեւոր գլուխներից,

Գ) Եւրոպական տեխնիքական խորհրդականներից, որոնք գտնւում են կայսերական կառավարութեան ծառայութեան մէջ եւ վարչութեան մասերի գլխաւորների օգնականներն են:

Դ) Վեց խորհրդականներից (3 մահմետական եւ 3 քրիստոնեայ, ընտրուած Նահանգային Ժողովի ձեռքով իր անդամների միջից: )

(Հմմ. յօդ. 49 ծրագրի Եւրոպ. Յանձ. 1880 թ., յօդ. 62 վիլայէթ. օրէնքի 1913 թ. յօդ. 6 հրամանի 1895 թ. հոկտեմ. 20-ի):

V

1. Նահանգային Ժողովը բաղկացած է մահմետականներից եւ քրիստոնեաներից հաւասար թուով:

2. Նահանգական Ժողովի անդամները ընտրւում են գազանի քուէարկութեամբ կազաներում ընտրողական ժողովներով, որոնք կազմւում են այդ նպատակով:

3. Տեղերի թիւը, որոնք տրւում են նահանգի զանազան մահմետական եւ քրիստոնեայ ազգութիւններին, կորոշուի առանձին իւրաքանչիւր կազայի համար: Այդ թիւը պիտի համեմատական լինի կազայի ազգութիւնների քանակութեան, որքան այդ համապատասխան կը լինի այն կարգին, որ պարունակուած է այս յօդուածի առաջին կէտում:

(Հմմ. յօդ. 2 կանոն. եւ արձանագրութիւնների, որոնք վերաբերւում են Լիբանանի վերակազմութեան 1861 թ. յունիսի 9, յօդ. 3 § 5 երեք դեսպան. ծրագրի 1895 թ., յօդ. 69 Եւր. Յանձն. ծրագրի 1880 թ., 103 յօդ. 1913 թ. օրէնքի):

VI

1. Նահանգային Ժողովը ընտրւում է հինգ տարի ժամանակով եւ հաւաքւում է տարին միանգամ սովորական երկամսեայ նստաշրջանի: Այս նստաշրջանը կարող է երկարացնել Ընդհանուր Նահանգապետը:

2. Ժողովը կարող է հրաւիրուել արտակարգ նստաշրջանի Ընդհանուր Նահանգապետի ձեռքով կամ նրա սեփական նախաձեռնութեամբ, կամ ժողովի անդամների երկուերրորդի խնդրանքով:

3. Ընդհանուր Նահանգապետն իրաւունք ունի արձակելու Նահանգային Ժողովը: Այս դէպքում ընտրողները պիտի կանչուեն երկու ամսուայ ընթացքում արձակման հրամանը հրատարակելու օրից:

4. Արձակման եւ հրաւիրման հրամանները հրատարակւում են Նորին Մեծութիւն Սուլթանի անունից:

(Հմմ. 73-75 յօդ. Եւրոպակ. Յանձ. ծրագրի 1880 թ., յօդ. 111-115 օրէնքի վիլայէթ. մասին 1913 թ. ):

VII

1. Նահանգային Ժողովը օրէնսդրում է այն հարցերի վերաբերմամբ, որոնք նահանգի շահերն են շօշափում:

2. Նահանգային Ժողովի օրէնսդրական եւ բիւջետային իրաւասութիւնը ոչ մի դէպքում չէ կարող աւելի նեղ լինել այն իրաւասութիւնից, որ նախատեսուած է 1880 թուին Եւրոպական Յանձնաժողովի մշակած ծրագրի 82-93 յօդուածների մէջ:

3. Ժողովի կողմից ընդունուած օրէնքները կը ներկայացուեն ի հաստատութիւն Նորին Կայսեական Մեծութիւն Սուլթանի: Այս հաստատութիւնը պիտի տեղի ունենայ կամ հաստատման մերժում պիտի տրուի երկու ամսուայ ընթացքում, եւ այս ժամանակից յետոյ կառավարութեան լռութիւնը պէտք է բացատրուի տեղի ունեցած հաստատման իմաստով:

(Հմմ. 82-93 յօդ. Եւրոպ. Յանձ. ծրագրի 1880 թ., յօդ. 123, 124, 128-135 վիլայէթ վարչութեան օրէնքի 1913 թ. ):

VIII

1. Սանջակների վարչական խորհուրդների մէջ նախագահում են մութեսարիֆները: Այս խորհուրդները կազմւում են սանջակի վարչութեան առանձին մասերի գլխաւորներից, կրօնական համայնքների հոգեւոր գլուխներից եւ վեց անդամն երից (որոնցից 3 մահմետական, 3 քրիստոնեայ), ընտրուած կազայի վարչական խորհրդից:

2. Կազայի վարչական խորհրդների մէջ նախագահում են կայմակամները: Այս խորհուրդները բաղկացած են կազայի վարչութեան առանձին մասերի գլխաւորներից, կրօնական համայնքների հոգեւոր գլուխներից եւ չորս անդամներից (2 մահմետական եւ 2 քրիստոնեայ), ընտրուած նահիյէների խորհրդներից:

3. Այս խորհրդների իրաւասութիւնը կորոշուի համաձայն 115-116 եւ 139-140 յօդ. այն օրէնքի ծրագրի, որ մշակուած է 1880 թ. Եւրոպական Յանձնաժողովի ձեռքով:

(Հմմ. 114, 115, 116, 138, 139 եւ 140 յօդ. Եւրոպ. Յանձ. ծրագրի 1880 թ., յօդ. 6 հրամանի 1895 թ. հոկտեմբերի 20, 1913 թ. օրէնքի 62, 63, 64 եւ 65 յօդ. ):

IX

1. Իւրաքանչիւր նահիէի (համայնքի) սահմանները, ըստ չափու հնարաւորութեան, կորոշուին այնպէս, որ մի ցեղի պատկանած գիւղերը միացած լինին մի նահիէի մէջ:

2. Իւրաքանչիւր նահիէ պիտի կառավարէ մուդիրը, որի մօտ գտնւում է ազգաբնակութիւնից ընտրուած մի խորհուրդ, բաղկացած ոչ պակաս 4 եւ ոչ աւել 8 անդամներից: Այս խորհուրդն ընտրում է իր անդամներից մուդիր եւ նրա օգնական: Մուդիրը պիտի պատկանէ այն ազգային խմբին, որ կազմուած է բնակիչների մեծամասնութիւնից, իսկ նրա օգնականը՝ միւս խմբին:

3. Այն նահիէների մէջ, որոնց ազգաբնակութիւնը խառն է, փոքրամասնութիւնը պիտի ներկայացուած լինի խորհրդի մէջ իր թուի համեմատ, այն պայմանով, որ նա բաղկացած լինի առնուազն 25 տներից:

4. Նահիէի խորհրդների իրաւասութիւնը կորոշուի համաձայն տրամադրութեան 163-168 յօդուածների օրէնսդրութեան ծրագրի, որ Եւրոպական Յանձնաժողովը մշակել է 1880 թ.:

(Հմմ. յօդ. 162-168 Եւրոպակ, Յանձ. ծրագ. 1880 թ., յօդ. 7, 8, 9 րէֆօրմ. ծրագրի, որ մշակել են երեք դեսպանները 1895 թ., 7, 8, 9 յօդ. հրամանի 1895 թ. հոկտ. 20):

X

1. Իւրաքանչիւր նահիէի մէջ կայ հաշտարար դատաւոր, որին նշանակում է Ընդհանուր Նահանգապետը եւ որ պատկանում է նահիէի բնակիչների մեծամասնութեան կրօնին: Բացի դրանից, կազայի իւրաքանչիւր գլխաւոր քաղաքի մէջ կայ մի հաշտարար դատաւոր:

2. Հաշտարար դատաւորի իրաւասութեան ենթարկւում են.

Ա) Քրէական կարգով, առանց վճռաբեկ գանգատ ներկայացնելուիրաւունքի, այն խանգարումները, որոնց համար նշակաւում են ոստիկանական տուգանումներ եւ, վճռաբեկ գանգատ ներկայացնելու իրաւունքով, այն յանցագործութիւնները, որոնց համար նշանակւում են դրամական հատուցումներ ոչ պակաս քան 500 ղրուշ կամ բանտարկութիւն 3 ամսից ոչ աւել:

Բ) Քաղաքացիական կարգով, առանց վճռաբեկ գանգատի իրաւունքի, բոլոր անձնական պահանջները, քաղաքացիական թէ առեւտրական, 1000 ղրուշից ոչ բարձր արժողութեամբ, եւ բողոքարկու գանգատ ներկայացնելու իրաւունքով, միեւնոյն պահանջները 5000 ղրուշից ոչ բարձր արժողութեամբ:

3. Հաշտարար դատաւորին իրաւունք է տրուած նոյնպէս հաշտութեան բերել կողմերը: Նա կարող է, կողմերի ցանկութեամբ, նշանակել մի ջնորդ դատաւորներ վճռելուհամար այնպիսի գործեր, որոնց արժէքը նոյն իսկ 5000 ղրուշից էլ բարձր է: Միջնորդ դատարանի վճռի դէպքում, կողմերը պիտի հրաժարուեն վճռաբեկ գանգատ ներկայացնելուիրաւունքից:

4. Սանջակի դատարանները բաղկացած են միայն մի քաղաքացիական բաժանմունքից, որ կազմւում է նախագահից եւ երկու դիպլոմաւոր դատաւորներից (որոնցից մէկը մահմետական, միւսը՝ քրիստոնեայ), որոնց նշանակում է Ընդհանուր Նահանգապետը:

Սանջակի դատարանները առաջին ինստանցիայում քննում են քաղաքացիական կամ առեւտրական պահանջներ, 5000 ղրուշից աւել արժէքով, իսկ վճռաբեկ ատեանի կարգով՝ հաշտարար դատաւորների վճիռները քաղաքացիական եւ առեւտրական գործերի վերաբերմամբ:

5. Սանջակների դատարանների քրէական բաժինները փոխարինւում են շրջուն քրէական դատարաններով (cours d’assises ambulantes): Այս քրէական դատարանները բաղկացած են նախագահող դատաւորից, ընտրուած վճռաբեկ պալատի կողմից, որին ենթարկուած է սանջակի դատարանը, իր անդամն երի միջից եւ երկու անդամից, որոնց նոյն պալատը նշանակում է սանջակի հաշտարար դատաւորների միջից, որոնցից մէկը կը լինի մահմետական, իսկ միւսը՝ քրիստոնեայ:

6. Քրէական դատարանը հերթով նիստեր կունենայ բոլոր կազաներում, ուր նրա ներկայութիւնը անհրաժեշտ կը լինի դատուած:

7. Իւրաքանչիւր կազայում կայ մի դատաստանական քննիչ:

Կազան գնալուց յետոյ՝ քրէական դատարանի նախագահը պահանջում է դատաստանական քննիչից ներկայացնել այն գործերը, որոնք պէտք է անյապաղ քննուեն դատարանի կողմից, նոյնպէս եւ այն գործերը, որոնց վերաբերմամբ դեռ քննութիւն է կատարւում: Եթէ նա երեւան կը հանէ այս վերջին տեսակի գործերի վերաբերմամբ որ եւ իցէ անկանոնութիւն կամ ապօրէն քաշքշուկներ, այդ մասին նա պարտաւոր է անյապաղ զեկուցում ներկայացնել վճռաբեկ պալատի նախագահին:

8. Քրէական դատարանը քննում է բողոքարկութեան կարգով գանգատներ հաշտարար դատաւորների վճիռների վրայ, որոնք կայացել են յանցագործութիւնների վերաբերմամբ: Առաջին եւ վերջին ինստանցիաներում նա քննում է այնպիսի յանցանքների գործերը, որոնց համար որոշւում են դրամական տուգանումն 500 ղրուշից բարձր կամ բանտարկութիւն 3 ամսից աւել:

9. Վճռաբեկ դատարանների թիւը վեցից պակաս չէ: Իւրաքանչիւր վճռաբեկ դատարան բաղկացած է մի դիպլոմաւոր նախագահից, որին նշանակում է Ընդհանուր Նահանգապետը եւ բաժանմունքների մի թուից, որ բաւարար կը լինի քննելուհամար այն քաղաքացիական գործերը, որոնց վերաբերմամբ վճռաբեկ բողոքներ են ներկայացւում, նոյնպէս եւ քրէական դատարաններին նախագահներ հասցնելուհամար: Վճռաբեկ դատարանի ատեանը բաղկացած է երկուանդամի ց եւ մի նախագահից: Բացի դրանից, նրա կազմի մէջ կան ընդհանուր դատախազ, բաւական թուով դատախազներ եւ դատախազների օգնականները:

10. Առեւտրական դատարանները կը հիմն ուեն այն տեղերում, ուր կարիք կը զգացուի: Այն տեղերում, ուր նրանք պիտի գործեն, քաղաքացիական դատարանները առեւտրական գործեր չեն քննի:

11. Շէրիի դատարանների (հոգեւոր) իրաւասութիւնը ճիշտ կորոշուի եւ Ընդհանուր Նահանգապետը կը հսկէ, որ նրանք չը խառնուեն շրջանի ուրիշ դատարանների գործերի մէջ: Շէրիի դատաւորներին արգելուած կը լինի, մնալով իրանց պաշտօնի մէջ, ստանձնել միւս դատարանների նախագահների կամ անդամների պաշտօնը:

(Հմմ. յօդ. 29-39 երեք Դեսպ. 1895-ին մշակ. րէֆօրմների ծրագր., յօդ. 125-263 Եւրոպակ. Յանձնաժողովի ծրագրի 1880 թ. ):

XI

1. Հիմնւում են ոստիկանութեան եւ ժանդարմերիայի նահանգային կորպուսներ: Այս կորպուսները կը հաւաքուեն նահանգի մահմետական եւ քրիստոնեայ բնակիչներից կէս առ կէս:

2. Այդ կորպուսների կազմակերպումը եւ բարձր հրամանատարութիւնը կը յանձնուեն թիւրքական ծառայութեան մէջ գտնուող եւրոպացի սպաներին:

3. Նահիէների մէջ մտցւում է գիւղական պահնորդների պաշտօնը: Պահնորդները նշանակւում են նահիէների խորհրդների կողմից եւ ենթարկուած են մուտիրներին:

(Հմմ. յօդ. 18-21 րէֆօրմ. ծրագ. երեք Դեսպանների 1895 թ., յօդ. 24 հրամանի 1895 թ. հոկտ. 20):

XII

1. Խաղաղութեան ժամանակ նահանգում ապրող զինուորացուները այդտեղ էլ իրանց զինուորական ծառայութիւնն են կատարում:

2. Քրդական թեթեւ հեծելազօրքի գնդերը (նախկին Համիտիէ) արձակուած կը լինեն:

(Հմմ. յօդ. 25 երեք Դեսպ. 1895 թ. մշակ. ծրագրի, յօդ. 28 հրամանի 1895 թ. հոկտ. 20):

XIII

1. Նահանգի վարչական պաշտօնեաներն ուդատաւորները նշանակւում են հաւասար թուով մահմետականներից եւ քրիստոնեաներից:

2. Սանջակների գլխաւորների (մութէսարիֆ), կազաների գլխաւորների (կայմակամ) պաշտօնները բաշխելու ժամանակ պէտք է նկատի առնել զանազան ազգախմբերի քանակը, նոյնպէս եւ նրանց տնտեսական շահերի կարեւորութիւնը:

(Հմմ. յօդ. 5 Հրամ. 1895 թ. հոկտ. 20):

XIV

Միայն նստակեաց բնակիչները պիտի օգուտեն ակտիւ եւ պասսիւ ընտրողական իրաւունքով:

(Հմմ. յօդ. 24 § 8 երեք Դեսպ. 1895 թ. մշ. ծրագրի, յօդ. 27 հրամանի 1895 թ. հոկտ. 20):

XV

1. Օրէնքները, հրամանները, որոշումն երը, շրջաբերականները եւ կառավարչական կարգադրութիւնները, որոնք պէտք է հրատարակուեն նահանգի մէջ, գրւում են նահանգի գլխաւոր երեք լեզուներով (թիւրքական, հայկական եւ քրդական):

2. Խնդիրները, հանրագրերը եւ բոլոր վաւերագրերը, որոնք նշանակուած են վարչական եւ դատաստանական իշխանութիւնների համար, յօրինւում են երեք գլխաւոր լեզուներից մէկով, ըստ ընտրութեան շահագրգռուած անձերի:

3. Կողմերի վիճաբանութիւնները դատարաններում, ըստ ցանկութեան, կարող են վարուել նրանց մայրենի լեզուով:

4. Դատաստանական վճիռները յօրինւում են թիւրքերէն լեզուով, կցելով նրան թարգմանութիւնը կողմերի մայրենի լեզուով:

(Հմմ. երեք Դես. 1895-ին մշակ. ծրագրի յօդ. 32 Եւրոպ. Յանձ. 1880 թ. ծրագ., ներքին գործ. մի նիստրի շրջաբերականը 1913 թ. ապրիլի 6-ից վիլայէթներին արաբ. լեզուի մասին):

XVI

1. Նահանգի իւրաքանչւիր ազգութիւն ունի իրաւունք հիմնելու ամեն տեսակի մասնաւոր դպրոցներ եւ կառավարելունրանց:

2. Ազգութիւնն իրաւունք ունի իր անդամն երին առանձին տուրքի ենթարկել՝ դպրոցների պահպանութեան համար:

3. Դասաւանդութիւնը այս մասնաւոր դպրոցների մէջ տեղի կունենայ մայրենի լեզուով:

4. Դպրոցների բարձր հսկողութիւնը պատկանում է Ընդհանուր Նահանգապետին, որ այդ բանն իրագործում է համաձայն այն կանոնների, որոնք դրուած կը լինեն նահանգի կազմական կանոնագրի մէջ:

5. Թիւրքերէն լեզուի աւանդումը պարտադիր է մասնաւոր դպրոցների համար:

(Համ. գլ. XIV ծրագր. 1880 թ. Յանձնաժողովի):

XVII

Մի առանձին Յանձնաժողով, Ընդհանուր Նահանգապետի նախագահութեամբ, կորոշէ այն պայմանները, որոնց համապատասխան հայերը յետ կը ստանան իրանցից խլած հողերը կամ թէ կը ստանան նրանց փոխարէնը, փողով կամ հոգով:

(Հմմ. Դեսպ. 1895-ին մշ. ծրագրի յօդ. 26, յօդ. 29 հրամանի 1895 թ. հոկտ. 20):

XVIII

Անձեռնﬗ ելիութիւնը այն իրաւունքների եւ արտօնութիւնների, որոնք հայ ժողովրդին ապահովապէս տրուած են 1863 թ.

սահմանադրութեամբ եւ շնորհուած են Սուլթանների բէրաթներով, հաստատւում է:

(Հմմ. երեք Դեսպ. 1895 թ. մշ. Յիշատակագրի III կէտը):

XIX

Նահանգի հողերի վրայ արգելւում է մուհաջիրներ բնակեցնելը:

XX

Կը մշակուեն առանձին, վերոգրեալ սկզբունքների ոգուն համաձայն, որոշումն եր բարելաւելու համար դրութիւնն այն հայերի, որոնք ապրում են նահանգի սահմաններից դուրս, եւ մանաւանդ Կիլիկիայում:

(Հմմ. յօդ. 12 Յիշատ. Դեսպ. 1895 թ., յօդ. 4 ներածութիւն 1895 թ. հոկտ. 20-ի հրամանի):

XXI

Մի առանձին Յանձնաժողով, բաղկացած օսմանեան կառավարութեան եւ պետութիւնների պատուիրակներից, կը զբաղուի նահանգի կազմական կանոնագրի, ինչպէս եւ XX յօդ. մէջ յիշատակուած որոշումների մշակմամբ, ղեկավարուելով այս նախագիծ ծրագրի սկզբունքներով:

XXII

Պետութիւնները կը հետեւեն այս բոլոր որոշումների կատարմանը:

(Հմմ. յօդ. VIII Յիշատակագրի 1895 թ., յօդ. 32 հրաման. 1895 թ. հոկտ. 20, յօդ. 14 Կրետական Կանոնագրի 1896 թ. ):

-------

Այս ծրագրին իրանց կատարեալ հաւանութիւնը տուին Երրեակ Համաձայնութեան պետութիւնների դեսպանները Կ. Պօլսում: Շուտով նոյն հաւանութիւնը տուին եւ այդ պետութիւնների կառավարութիւնները: Այժմ սկսւում էր գլխաւոր դժուարութիւնը– համաձայնութիւն կայացնել Երրեակ Նիզակակցութեան պետութիւնների հետ, եւրոպական մի համերաշխութիւն ստեղծելու համար Հայոց Հարցի շուրջը:

Այս համաձայնութեան հիմքերը պիտի մշակուէին Կ. Պօլսում: Ռուսաց դեսպանութիւնը բանակցութիւններ էր վարում Գերմանիայի, Աւստրօ-Հունգարիայի եւ Իտալիայի դեսպանութիւնների հետ: Սկզբից եւ եթ պարզուեց գերմանական դիւանագիտութեան սաստիկ չկամութիւնը: Բացարձակ յայտնի էր դառնում որ Գերմանիան դժգոհ է այն պատճառով, որ Հայոց Հարցը արծարծւում է Ռուսաստանի ձեռքով: Ինքը Գերմանիան կուզէր լինել նախաձեռնողը: Նա ուզում էր սիրաշահել հայերին, քանի որ գերմանական շահերը շատ խոշոր են Կիլիկիայում, իսկ հայերը այդտեղ ազգաբնակութեան նշանաւոր մասն են կազմում: Սակայն այդ սիրաշահման միտքը այնքան հզօր չէր, որ մոռացներ թէ Ռուսաստանն է նախաձեռնող հանդիսանում: Պէտք էր դիմադրել հայկական րէֆօրմներին, դիմադրած լինելուհամար Ռուսաստանին եւ պաշտպանած լինելուհամար Թիւրքիան: Եւ գերմանական արտաքին գործերի մինիստրը յայտնում էր Բերլինի ռուսաց դեսպանին թէ Բերլինում էլ ստացուել են տեղեկութիւններ Թիւրքիայի հայկական վիլայէթների յուզումն ալից դրութեան մասին, բայց այդ տեղեկութիւնները դեռ ճշտման են կարօտ, հայերն էլ գրգռիչ վարմունք ունին, հայերը փոքրամասնութիւն են կազմում ամեն տեղ, րէֆօրմն երի ծրագիրը հազիւ թէ գործնական նշանակութիւն ունենայ եւ յամենայն դէպս Գերմանիան չի համաձայնուի այնպիսի քայլերի, որոնք սպառնում են Թիւրքիայի հողային ամբողջութեան [6]:

Բայց բանակցութիւնների արդիւնքն այն եղաւ, որ վեց մեծ պետութիւնները համաձայնութիւն կայացրին որ Մանդելշտամի կազմած ծրագիրը ենթարկուի Կ. Պօլսի դեսպանների ներկայացուցիչների քննութեան: Վեց մեծ պետութիւնների դեսպանատներից մի մի լիազօր 1913 յուլիսի 3-ից սկսեցին կանոնաւոր ժողովն եր աւստրիական դեսպանատան մէջ: Ռուսաց դեսպանի կողմից ներկայացուցիչ էր ծրագրի հեղինակ պ. Մանդէլշտամը, որ եւ հայկական րէֆօրմների իւրաքանչիւր կէտը պաշտպանում էր, զինուած բազմաթիւ հարուստ նիւթերով: Բայց նրա հզօր հակառակորդ հանդիսացաւ գերմանական դեսպանի լիազօր Շօնբերգը, որ եւ ամենայն եռանդով զարգացնում էր իր կառավարութեան հայեցակէտերը յանուն Թիւրքիայի անձեռնﬗելիութեան, Սուլթանի վեհապետական իրաւունքների եւ այլն: Մանաւանդ անընդունելի էր համալրւում հայկական վեց վիլայէթներից մի հատ նահանգ կազմելը: Գերմանական լիազօրի տեսութիւնները պաշտպանում էին իտալական եւ աւստրօ-հունգարական լիազօրները, իսկ ռուսական ծրագրի կողմնակից էին Ֆրանսիայի եւ Անգլիայի ներկայացուցիչները: Վիճաբանութիւնները տեւեցին եօթը նիստերի մէջ (մինչեւ յուլիսի 23): Ռուսական ծրագրի ամենագլխաւոր, էական մասերը մերժուեցին Երրեակ Նիզակակցութեան կողմից:

Ռուսական դիւանագիտութեան մնում էր նոր հիմքերի վրա համաձայնութիւն որոնել կոմպրոմիսների եւ զիջողութիւնների մի ջոցով: Եռանդուն բանակցութիւնների հետեւանքն այն եղաւ, որ ռուսական եւ գերմանական դեսպանները համաձայնութիւն կայացրին թէ ինչ ձեւ պէտք է տալ հայկական րէֆօրմներին եւ երկուսով միասին յայտարարութիւններ արին թիւրքաց մեծ վեզիրին: Երկար ձգձգումներ եւ դիւանագիտական խաղեր սկսեց թիւրք կառավարութիւնը: Բայց այդ բոլոր դժուարութիւնների մէջ ռուսաց դեսպան պ. Գիրսը կարողացաւ որոշ ձեւակերպումով ընդունել տալ թիւրք կառավարութեան Հայաստանի դրութիւնը բարւոքելումի տքը. 1914-ի յունվարի 5-ին Գիրսը գնաց արձակուրդով Ռուսաստան, իսկ կայացրած համաձայնութեան վերջնական ձեւակերպումն ու ստորագրումը մնաց Գուլկէվիչին, որ փոխարինեց նրան իբրեւ Հաւատարմատար:

1914 յունվարի 26-ին ռուսաց Հաւատարմատարը եւ մեծ վեզիր Սայիդ-Հալիմ փաշան ստորագրեցին հետեւեալ վաւերագիրը, որ յետոյ հաստատուեց Սուլթանի իրադէով:

31
ԲՆԱԳԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ.
որ ստորագրել են 1914 թ. յունվարի 26-ին Կ. Պօլսի Ռուսաց Կայսերական Հաւատարմատարը եւ օսմանեան պետութեան մեծ վիզիրը Հայաստանի րէֆօրմների մասին [7]

Նորին Գերազանցութիւն պ. Կոստանդին Գուլկեվիչ, Ռուսական Հաւատարմատարը եւ Նորին Բարձրութիւն պրինց Սաիդ-Հալիմ փաշան, մեծ վիզիր եւ մինիստր արտաքին գործերի օսմանեան պետութեան, համաձայնուեցին, որ երկու Ընդհանուր Տեսուչներ նշանակելու հետ միասին, որոնք պիտի Արեւելեան Անատօլիայի երկու հատուածների գլուխ կարգուեն, Բարձր Դուռը կը դիմէ մեծ պետութիւններին հետեւեալ ծանուցագրով.

«Երկու օտարահպատակ Ընդհանուր Տեսուչներ կը նշանակուեն գլուխ Արեւելեան Անատօլիայի երկուհատուածների. պ. Ա… գլուխ այն հատուածի, որի մէջ կը մտնեն Էրզրումի , Տրապիզոնի եւ Սիվասի վիլայէթները, եւ պ. Բ… գլուխ այն հատուածի որ կը պարունակէ իր մէջ Վանի, Բիթլիսի, Խարբերդի եւ Դիարբէքիրի վիլայէթները:

Ընդհանուր Տեսուչներին կը յանձնուի վերահսկողութիւն իրանց յանձնուած հատուածների վարչութեան, դատարանի, ոստիկանութեան եւ ժանդարմերիայի վրայ: Այն դէպքերում, երբ հասարակական ապահովութիւնը պահպանելուհամար որոշած պահնորդութեան կազմը պակասաւոր համարուի, Ընդհանուր Տեսչի խնդրանքով նրա իշխանութեան տակ պիտի դրուին զինուորական ոյժեր՝ ձեռք առնելուհամար այն միջոցները, որոնք վերաբերւում են նրա տեսչութեան սահմաններին: Ընդհանուր Տեսուչները, նայելով հանգամանքներին, հեռացնում են պաշտօնից բոլոր պաշտօնակատար անձանց, որոնց անհամապատասխան լինելու կամ վատ վարք ունենալու վերաբերմամբ նրանք համոզուած են, յանձնելով արդարադատութեան ձեռքը այնպիսիներին, որոնք մեղաւոր են օրէնքներով պատժուող յանցանքների մէջ: Նրանք հեռացրած ստորին աստիճանների պաշտօնեաների փոխարէն նշանակում են նոր պաշտօնեաներ այն թեկնածուների թուից, որոնք բաւարար են պաշտօնավարութեան՝ ընդունակութեան օրինասահման պայմանների տեսակէտից: Նրանց իրաւունք է տրւում ներկայացնել բարձրաստիճան պաշտօնեաներին ի հաստատութիւն Նորին Մեծութեան Սուլթանի կառավարութեան:

Այս կամ այն պաշտօնեայի հեռացման համար ձեռք առած իրանց միջոցների մասին նրանք անյապաղ հաղորդում են պատշաճաւոր մինիստրներին հեռագիրներով, որոնց մէջ համառօտակի յիշատակում են պատճառաբանութիւնները, եւ այդ հեռագիրներից յետոյ ութ օրուայ ընթացքում պէտք է ուղարկուի գործը այդ անձանց մասին եւ մանրամասն պատճառաբանութիւնները նրանց հեռացման մասին:

Կարեւոր դէպքերում, երբ պահանջւում է ձեռք առնել անյապաղ մի ջոցներ, Ընդհանուր Տեսուչները իրաւունք կունենան իսկոյն հեռացնելու դատաստանական մասին պատկանող անփոփոխելի պաշտօնավարներին, այն պայմանով որ առանց յետաձգման հաղորդեն այդ միջոցը գործադրելու պատճառները արդարադատութեան դեպարտամենտին:

Այն դէպքերում, երբ երեւան են հանուած վալիների կատարած այնպիսի արարքներ, որոց վերաբերմամբ հարկաւոր կը լինէին առանձնապէս լուրջ միջոցներ, Ընդհանուր Տեսուչները հեռագրում են այդ մասին ներքին գործերի մի նիստրութեան, որին հրամանագրւում է անյապաղ գործը ենթարկել մինիստրների խորհրդի քննութեան եւ այս վերջինը պարտաւոր է վճիռ կայացնել Ընդհանուր Տեսչի հեռագիրն ստանալուց չորս օրուայ ընթացքում:

Հողային հարցի վերաբերմամբ տեղի ունեցած ընդհարումն երը կը կարգաւորուեն Ընդհանուր Տեսուչների անմիջական հսկողութեան տակ:

Աւելի մանրամասն հրահանգներ Ընդհանուր Տեսուչների պարտաւորութիւնների եւ պաշտօնավարութեան սահմանների մասին կը մշակուեն նրանց նշանակումից յետոյ եւ նրանց մասնակցութեամբ:

Այն դէպքում, երբ 10 ամեայ ժամանակի ընթացքում Ընդհանուր Տեսուչների պաշտօնը թափուր կը մնայ, բարձր Դուռը այդ Տեսուչների ընտրութեան գործում յոյս ունի մեծ պետութիւնների բարեացակամ աջակցութեան վրայ:

Օրէնքները, հրամանները եւ պաշտօնական հաղորդագրութիւնները իւրաքանչիւր շրջանում գրւում են տեղական լեզուներով:

Դատաստանական եւ վարչական հիմն արկութիւնների մէջ գործ ունեցող իւրաքանչիւր կողմ իրաւունք կունենայ գործածելու իր մայրենի լեզուն, երբ այդ հնարաւոր կը գտնէ Ընդհանուր Տեսուչը:

Դատաստանական վճիռները կը գրուին, թիւրքական լեզուով եւ կունենան, ըստ չափու հնարաւորութեան, թարգմանութիւններ մայրենի լեզուով:

Իւրաքանչիւր ազգային տարրի (ունսուր) մասնակցութիւնը ժողովրդական լուսաւորութեան բիւջէի մէջ համեմատական է այն մասնակցութեան, որ նա ունի ժողովրդական լուսաւորութեան համար ստացուող հարկերի մէջ: Կայսերական կառավարութիւնը չի արգելի որ առանձին առանձին համայնքների մէջ, վերջիններիս այն անդամն երը, որոնք պատկանում են մի եւնոյն հաւատին, պահեն իրանց սեփական դպրոցները:

Իւրաքանչիւր օսմանեան հպատակ կը կատարէ զինուորական պարտաւորութիւնը այն շրջանում, ուր նա ապրում է: Սակայն կայսերական կառավարութիւնը, մի նչեւ նոր կարգադրութիւն, կուղարկի Իեմէնի, Ասսիրի եւ Նեջէթի հեռաւոր կողմերը տեղական զօրքերի քանակութիւններ, որոնք հաւաքւում են օսմանեան պետութեան բոլոր կողմերից համեմատ այդ կողմերում բնակուող ազգութիւնների. բացի դրանից, ծովային զինուորները կը հաւաքուեն ամբողջ պետութիւնից:

Համիդիէ գնդերը կը վերածուին պահեստի հեծելազօրքի:

Նրանց զէնքերը կը պահուեն զինուորական մթերանոցներում եւ նրանց ձեռքը կը տրուեն միայն զինակոչի եւ զօրախաղերի ժամանակ:

Նրանք կենթարկուեն այն կորպուսների հրամանատարների իշխանութեան, որոնց շրջանում ապրում են նրանք: Խաղաղ ժամանակներում գնդերի, էսկադրօնների եւ գումարտակների հրամանատարները կընտրուեն կայսերական օսմանեան գործող բանակի սպաների թուից: Այս գնդերի հասարակ զինուորները պիտի ծառայեն մի տարի: Ծառայութեան մէջ մտնելուհամար նրանք պիտի ներկայանան իրանց ձիաներով եւ ձիաների ամբողջ կարգ ուսարքով: Ամեն մի անձ առանց ազգի եւ կրօնի խտրութեան, որ բնակութիւն ունի տուեալ շրջանում եւ բաւարարում է ցոյց տուած պայմաններին, կունենայ յիշեալ գնդերի մէջ ընդունուելու իրաւունք: Զինակոչի կամ զօրախաղերի ժամանակ այդ զօրքերը պիտի ենթարկուեն նոյն կարգապահական կանոններին, ինչպէս կանոնաւոր զօրքերը:

Վիլայէթների ընդհանուր խորհուրդների գործունէութեան սահմանները որոշւում են համաձայն 1329-1913 թ. մարտի 13-ի օրէնքի ցուցմունքներին: Վերջնական ժողովրդագրութեան մի ջոցով պիտի կատարուի Ընդհանուր Տեսուչների հսկողութեամբ ամենամերձաւոր ապագայում եւ եթէ կարելի է՝ ոչ ուշ քան մի տարուց յետոյ կը սահմանուի զանազան դաւանութիւնների եւ լեզուների ճիշտ յարաբերութիւնները դէպի իրար:

Մինչեւ այդ, Վանի եւ Բիթլիսի վիլայէթների ընդհանուր խորհրդի (մէջլիս ումումի ) եւ կոմի տէների (էնջումէն) համար ընտրուածները կը լինին մահմետական եւ ոչ-մահմետական կէս առ կէս: Էրզրումի վիլայէթում, եթէ վերջնական մարդահամարը կատար չածուի մի տարուայ ընթացքում, Գլխաւոր Խորհրդի անդամները դարձեալ կընտրուեն հաւասարութեան սկզբունքով, ինչպէս վերոյիշեալ երկու վիլայէթներում:

Սըվազի, Խարբերդի եւ Դիարբէքիրի վիլայէթներում Գլխաւոր Խորհրդի անդամն երը կընտրուեն հէնց այժմ համեմատականի սկզբունքով: Այս նկատառումով, մինչեւ մարդահամարի վերջանալը, մահմետական ընտրողների թիւը առաջուայ պէս կորոշուի այն ցուցակներով, որոնք վերջին ընտրութիւնների հիմքն են կազմել, իսկ ոչ-մահմետականների թիւը կորոշուի այն ցուցակների հիման վրայ, որոնք կը ներկայացուեն համայնքների կողմից:

Եթէ նիւթական դժուարութիւնները կը դարձնեն այս նախնական ընտրական կարգը անգործադրելի իրականութեան մէջ, Ընդհանուր Տեսուչներին իրաւունք կը տրուի առաջարկել եւ մի այլ սկզբունք երեք վիլայէթների-Սըվազի, Խարբերդի եւ Դիարբէքիրի Ընդհանուր Խորհուրդների մէջ եղած տեղերը բաշխելու համար, մի սկզբունք որ աւելի համապատասխան կը լինէր այդ վիլայէթների կարիքներին եւ ժամանակակից պայմաններին: Այն վիլայէթներում, ուր Ընդհանուր Խորհուրդները կընտրուեն համեմատականի սկզբունքով, փոքրամասնութիւնը ներկայացուած կը լինի կոմիտէներում (էնջուման): Վարչական Խորհուրդների համար ընտրուած անդամն երը կը լինեն, ինչպէս անցեալում կէս առ կէս մահմետականներ եւ ոչ-մահմետականներ:

Մահմետականների եւ ոչ-մահմետականների հաւասարութեան սկզբունքը գործադրուած կը լինի նմանապէս եւ ոստիկանութեան ու ժանդարմերիայի կազմակերպման մէջ երկուշրջաններում էլ այն չափով, որքան տեղեր կը բացուեն, եթէ միայն այս բանի դէմ արգելք չը գտնեն Ընդհանուր Տեսուչները: Միեւնոյն սկզբունքը երկու շրջաններում էլ կը գործադրուի, ըստ չափու հնարաւորութեան, եւ միւս հասարակական բոլոր պաշտօնների բաշխման նկատմամբ:

Ի հետեւումն որոյ վերոյիշեալները ստորագրեցին ներկայ թուղթը եւ կնքեցին իրանց կնիքներով:

Ստորագրուած Գուլկեվիչ, Սաիդ-Հալիմ

Կ. Պօլիս, 26 յունվարի 1914 8 փետրվարի

------------

Ներկայացնելով այս ստորագրուած վաւերագիրը արտաքին գործերի մի նիստր Սազոնովին, Հաւատարմատար պ. Գուլկեվիչը մի ընդարձակ յայտարարութեան մէջ նկարագրում էր հարցի ամբողջ պատմութիւնը, թէ ռուսաց դիւանագիտութիւնը որքան խոչընդոտների ու դժուարութիւնների դէմ պիտի մրցէր, մինչեւ որ հասնէր այս վերջնական ձեւին: Նայելով այդ դժուարութիւններին, պէտք էր ընդունել որ յունվարի 26-ի վաւերագիրը ռուսական դիւանագիտութեան մի խոշոր յաղթանակի արդիւնքն էր:

Ուրիշ հարց էր թէ ո՛րքան այդ համաձայնութիւնը համապատասխանում էր հայ ժողովրդի ակնկալութիւններին: Այս առիթով պ. Գուլկեվիչը գրում էր.

«Դիմելով յունվարի 26-ի ակտի գնահատութեան, պէտք է, ի հարկէ, խոստովանել որ նա չէ տալիս հայերին ինքնավարական այն ընդարձակ իրաւունքները, որ ուզում էր նրանց համար ապահովել Ռուսական Ծրագիրը»: Բայց եւ այդպէս, նոր խմբագրութեան մէջ էլ կարելի է եղել անցկացնել բաւական կարեւոր որոշումն եր: Թուելով այդ բոլոր առաւելութիւնները, պ. Գուլկեվիչը յարում էր.

«Այսպիսով, 1914 թ. Յունվարի 26-ի ակտը անկասկած մատնանշում է նոր, աւելի բախտաւոր մի շրջանի սկիզբ հայ ժողովրդի պատմութեան մէջ: Իր ներքին քաղաքական նշանակութեամբ, որ ունի այդ ազգի համար, նրան կարելի է համեմատել 1870 թուականի ֆերմանի հետ, որ ստեղծեց Բոլգարական մի Էկզարխութիւն եւ դրանով ազատեց Բոլգարներին յունական խնամակալութիւնից: Հայերը չեն կարող չը գիտակցել, որ այժմ արուած է առաջին քայլը՝ նրանց թիւրքական լուծից ազատելու համար» [8]:

Ռուսաց դիւանագիտութիւնն սկսեց հետեւել որ թիւրք կառավարութիւնը կատարէ իր յանձն առած պարտաւորութիւնները:

Երկար որոնումն երից հետոյ կարելի եղաւ գտնել եւ նշանակել երկու եւրոպացի Ընդհանուր Տեսուչներ-Վեստէնենկ եւ Հօֆ: Նրանք գնացին Կ. Պօլիս եւ այդտեղ նրանց հետ միասին մշակուեց եւ հաստատուեց (մայիսի 10-ին) այն հրահանգը, որի մասին որոշում կայ վերոյիշեալ համաձայնութեան մէջ:

32
ՀՐԱՀԱՆԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՁԵՌՆՀԱՍՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ [9]

Յօդ. 1. Ընդհ. Տեսուչներն իրանց կենտրոնատեղին հաստատելուեն իրանց պատկանող հատուածի այն քաղաքի մէջ, որ իրանց պաշտօնավարութեան կարիքներին աւելի համապատասխան կը դատեն:

Նրանք իրանք որոշելուեն այն քննութիւնների ու պտոյտների ժամանակն ուեղանակը, որ պիտի կատարեն իրանց շրջաններում, մի եւնոյն է անձնապէս թէ պատուիրակների միջոցով, այն վերապահութեամբ միայն, որ պարտաւոր են իւրաքանչիւր ամիս թէ՛ ներքին գործերի թէ՛ արդարադատութեան մինիստրութիւններին տեղեկագիր ուղարկել իրանց շրջանների կացութեան մասին քաղաքացիական եւ դատական վարչութեան տեսակէտներից:

Յօդ. 2. Ընդհ. Տեսուչները կոնտրոլի են ենթարկելուիրանց շրջանի քաղաքացիական, դատական, ոստիկանական եւ ժանդարմական վարչութիւնները:

Հանրային ապահովութեան ուժերի անբաւարար լինելու դէպքում Ընդհ. Տեսչի պահանջմամբ իր տրամադրութեան տակ պիտի դրուին զինուորական ուժեր՝ իր ձեռնհասութեան սահմաններում ձեռք առնուած մի ջոցների գործադրութեան համար:

Ընդհ. Տեսուչների պահանջման դէպքում հեռագրական պաշտօնեաներն պիտի ուղարկուեն նրանց մասնաւոր բնակարանը՝ պաշտօնական թղթակցութիւններ յղելու համար: Ընդհ. Տեսուչների գործածութեան համար մշակուելու է մի յատուկ հեռագրական բառարան՝ ծածկագիր թղթակցելու Մեծ Վեզիրութեան եւ Ներքին Գործերի ու Արդարադատութեան մինիստրութիւնների հետ: Ժանդարմներ կամ զինուորներ հաւասարապէս դրուելու են նրանց տրամադրութեան տակ՝ իրենց մասնաւոր բնակարաններում:

Յօդ. 3. Ընդհ. Տեսուչներն իրանց պատկանող շրջաններում հսկելուեն վիլայէթների եւ համայնքների օրէնքների որոշումների գործադրման վրայ, ինչպէս եւ կայսրութեան այն բոլոր օրէնքների ու կանոնների, ուր վերաբերում են քաղաքացիական վարչութեան, արդարադատութեան, ոստիկանութեան եւ ժանդարմերիային:

Յօդ. 4. Ընդհ. Տեսուչները, նահանգապետների կարծիքն ստանալուց յետոյ, Բ. Դրան ներկայացնելու են պատճառաբանութիւններով ընթացակցուած օրինագծեր, պահանջելու կայսրութեան այն օրէնքների ձեւափոխութիւնը, որոնք չեն համապատասխանում իրանց շրջանի իրական կարիքներին: Նրանք մշակելուեն հաւասարապէս եւ հրահանգների նախագծեր՝ դիւրացնելու յիշեալ օրէնքների գործադրութիւնն իրանց շրջաններում:

Հրահանգների այս նախագծերն ենթարկուելու են համապատասխան դեպարտամենտի հաւանութեանը:

Յօդ. 5. Ընդհ. Տեսուչները նշանակելուեն այն վայրերը, որ անհրաժեշտ կարիք ունին քաղաքացիական վարչութեան կազմակերպութեան հաստատման, համաձայն վարչութեան օրէնքի 3-րդ յօդուածի, եւ այս առթիւ նահանգապետների ու զօրաբանակների հրամանատարների կարծիքն ստանալուց յետոյ, պատրաստելու են համապատասխան օրինագծեր: Նրանք են որոշելուայն գիւղերի եւ համայնքների այս կամ այն վիլայէթից կախումը, որոնք յաւակնում են երկու վիլայէթների հետ էլ կապուած լինել: Նրանք հաղորդելուեն ներքին գործերի մի նիստրութեան իրենց կարծիքը այն որոշումների մասին, որ համաձայն վերոյիշեալ յօդուածի, պիտի տրուին վիլայէթների ընդհանուր ժողովներից՝ սանջակների ու կազաների կենտրոնատեղիների փոփոխման, այս սանջակների ու կազաների սահմանների ձեւաւորման ու ուղղման, ինչպէս եւ իրանց վարչական բաշխման մէջ տեղի ունենալիք փոփոխութիւնների առիթով:

Յօդ. 6. - Վիլայէթների օրէնքի 4-րդ յօդուածի համաձայն Ընդհ. Տեսուչները մշակելու են ու ներկայացնելու ներքին գործերի մինիստրութեան յատուկ կանոնների նախագծեր, իրանց պատկանող շրջանում գտնուած նոմադ ցեղերի տեղաւորման ու վարչութեան մասին, հաշուի առնելով նրանց բարքերն ու սովորոյթները, հասարակական կարիքները ու տեղական պահանջները: Վալիների հետ միակարծիք, նրանք անհրաժեշտ միջոցներ են ձեռք առնելու կանխելու նոմադների կողմից որ եւ է աւարառութիւն շէն գաւառամասերում, մինչեւ որ այս ցեղերը տեղաւորուեն եւ ընտելանան երկրագործական եւ ինդուստրիական աշխատանքներին:

Յօդ. 7. Այլ պարտականութիւնների հետ միասին Ընդհ. Տեսուչների պարտքն է եւ ամրապնդել իրենց շրջանի ազգագրական զանազան տարրերի համերաշխութիւնը, ցրել նրանց անջատող թիւրիմացութիւնները, եթէ կան, ապահովել բոլորի իրաւունքների հաւասարութիւնը եւ յարգել տալ ընդհանրապէս ամէն մէկի ազատութիւնն ուիրաւունքները: Ըստ այսմ, Ընդհ. Տեսուչներն առանձնապէս անմի ջական հսկողութիւն են ունենալու՝ կարգադրելու հողային սեփականութեան շուրջը ծագած վէճերը, որոնք որոշ վայրերում ազգաբնակութեան զանազան տարրերը բաժանում են:

Յօդ. 8. Ընդհ. Տեսուչների ձեռնահասութիւնն ու պարտականութիւնն է կազմում, ինչպիսի եղանակով էլ այդ լինի, հսկելու՝ որ իրանց վերահսկողութեան տակ եւ ըստ կարելւոյն կարճ ժամանակամիջոցում մի վերջնական մարդահամար կատարուի, որ պիտի հաստատէ իրանց պատկանող շրջանների զանազան կրօնների, ազգութիւնների, լեզուների ստոյգ համեմատական թիւը:

Ընդհ. Տեսուչներն իրանց պատկանող շրջաններում հսկելու են կայսերական կառավարութիւնից հաստատուած հետեւեալ որոշումն երի իրագործման վրայ. Վանի եւ Բիթլիսի վիլայէթների Ընդհ. Ժողովների (Մէջլիսի Ումումի) եւ Կօմիտէների (Էնջիւմէն) ընտրովի անդամները պիտի լինեն կիսով մահմետական եւ կիսով ոչ մահմետական: Էրզրումի վիլայէթում, եթէ վերջնական մարդահամարը մի տարուայ ընթացքում տեղի չէ ունեցել, ընդհ. Ժողովների անդամն երը պիտի ընտրուեն նոյնպէս «կիսով»ի հիման վրայ, ինչպէս վերոյիշեալ երկու վիլայէթներում: Սըվազի, Խարբերդի եւ Դիարբէքիրի վիլայէթներում ընդհ. Ժողովի անդամներն հէնց այժմեանից պիտի ընտրուեն համեմատականութեան սկզբունքի հիման վրայ: Այս նպատակով, մինչեւ վերջնական մարդահամարը, մահմետական ընտրողների թիւն որոշուած կը մնայ համաձայն վերջին ընտրութիւններին իբրեւ հիմք ծառայած ցուցակների, իսկ ոչ-մահմետական ընտրողների թիւը կորոշուի համաձայն իրանց համայնքներից ներկայացուելիք ցուցակների:

Եթէ սակայն նիւթական դժուարութիւններն անգործադրելի դարձնեն ընտրական այս ժամանակաւոր սիստեմը, Ընդհ. Տե-

սուչներն իրաւունք են ունենալուերեք վիլայէթներին՝ Սըվազի, Խարբերդի եւ Դիարբէքիրի ընդհ. ժողովների աթոռների բաշխման համար մի այլ առաջարկութիւն անել, որ աւելի համապատասխան լինի յիշեալ վիլայէթների իրական կարիքներին ուպայմաններին:

Այն բոլոր վիլայէթներում, ուր ընդհ. ժողովներն ընտրուելուեն համեմատականութեան սկզբունքի հիման վրայ, փոքրամասնութիւնը ներկայացուցիչ է ունենալու կօմիտէի մէջ (էնջիւմէն):

Վարչական ժողովների ընտրովի անդամները, ինչպէս անցեալում, պիտի լինեն կիսով մահմետական եւ կիսով ոչ-մահմետական:

Եթէ Ընդհ. Տեսուչներն անյարմար չեն գտնի, մահմետականների եւ ոչ-մահմետականների հաւասարութեան սկզբունքը գործադրելու են երկուշրջաններում էլ ոստիկանութեան եւ ժանդարմերիայի հաւաքման համար այն չափով, ինչ չափով ազատ տեղեր կը բացուին:

Հաւասարութեան նոյն սկզբունքը գործադրուելու է հնարաւորութեան չափ նաեւ երկու հատուածների միջի բոլոր հասարակական պաշտօնների բաշխման համար:

Յօդ. 9. Ընդհ. Տեսուչները կոնտրոլի են ենթարկելու ուղղակի կամ անուղղակի կերպով բոլոր պաշտօնեաների պաշտօնակատարութեան եղանակը, ստուգելով նրանց ընդունակութեան ու ժրաջանութեան աստիճանը:

Նրանք կազմել են տալու բոլոր պաշտօնեաների «ցուցակ ծառայութեանը»:

Յօդ. 10. Ընդհ. Տեսուչները հանգամանքներին նայած պաշտօնանկ են անում այն բոլոր պաշտօնեաներին, որոնց անբաւարար լինելն ուվատ ընթացքը կը հաստատեն, արդարադատութեան յանձնելով նրանց որոնք օրէնքով յանցաւոր կը լինեն պատժելի արարքի համար. նրանք փոխարինում են հրաժարեցրած ստորադաս պաշտօնեաներին նորերով, որոնք պէտք է լրացնեն օրէնքներով եւ կանոններով նախատեսնուած ընդունելութեան եւ ունակութեան պայմանները: Նրանք իրաւունք են ունենալուՆորին Վեհափառութիւն Սուլթանի կառավարութեան անուանմանը ներկայացնել բարձրաստիճան պաշտօնեաներին: Կատարուած պաշտօնանկութիւնների մասին անմիջապէս հաղորդելու են համապատասխան մինիստրութիւններին պատճառաբանուած կարճ հեռագիրներով, որոնց պիտի հետեւեն ութ օրուայ ընթացքում այս պաշտօնեաների գործերն ու մանրամասն պատճառաբանութիւններով մի տեղեկագիր:

Բարձրաստիճան պաշտօններն են՝

Վալին,

Միւթեսարիֆը,

Կայմակամները,

Դէֆթերդարը,

Մեքթուբջին,

Հանրային կրթութեան վերատեսուչը,

Երկրագործութեան վերատեսուչը,

Հանրային աշխատանքների գլխաւոր ինժեները,

Կալուածային վարչութեան վերատեսուչը,

Ոստիկանութեան վերատեսուչը,

Մարդահամարի վերատեսուչը,

Առողջապահութեան վերատեսուչը,

Քաղաքական գործերի վերատեսուչը, կամ վիլայէթի թարգմանը,

Սանջակի մուհասեբեջին,

Սանջակի թղթակցութեան վերատեսուչը,

Ուսուցման երկրորդական հիմն արկութիւնների եւ նորմալ դպրոցների (վարժապետանոցների) վերատեսուչները եւ ինչպէս եւ ուսուցիչները,

Բոլոր տեսուչները անմիջապէս վալիներից կախում ունեցող պաշտօնեաներին վերաբերող որոշումն երը հաղորդելուեն իրենց վալիներին:

Յօդ. 11. Եթէ հաստատուի, որ վալիներն այնպիսի գործեր են կատարել, անհրաժեշտ է անյետաձգելի խիստ միջոցներ ձեռնարկել, Ընդհ. Տեսուչները խնդիր ներկայացնելուեն ներքին գործերի մի նիստրութեան, որն անմիջապէս մտցնելու է այդ մինիստրների ժողով, եւ այս վերջինս պիտի որոշում տայ ամենաուշը 4 օրուայ ընթացքում, հաշուելով Ընդհ. Տեսչի հեռագիրը ստացուելու ժամանակից:

Ընդհ. Տեսչից կամ նրա պահանջով հրաժարեցուած պաշտօնեաները չեն կարող նոր պաշտօնի ունակ յայտարարուել, նոյն իսկ պաշտօնից ազատների խմբում, մի նչեւ որ կենտրոնական իշխանութիւնը 10-րդ յօդուածով նախատեսուած հրաժարեցման մասին մանրամասն պատճառաբանուած տեղեկագիրը չստանայ ուչհաստատէ նրա բովանդակութիւնը:

Յօդ. 12. Քաղաքացիական, դատական, ժանդարմերիայի, հանրային աշխատանքների եւ երկրագործութեան քննիչները կախում ունեն ուղղակի իրանց պատկանած դեպարտամենտներից, բայց վիլայէթների պաշտօնեաների հետ մի աստիճանի վրայ դրւում են Ընդհ. Տեսուչների վերահսկողութեան տակ եւ Ընդհ. Տեսուչների անհրաժեշտ դատած դէպքերում պարտաւոր են այս վերջինների ուղարկած ծանուցումները (communication) գործադրել: Այս Տեսուչները ներկայացնում են Ընդհ. Տեսչին իրանց հրահանգների համաձայն կատարելիք քննութիւնների տեղեկագրի պատճէն, իսկ բնագիրը ուղարկում են այն դեպարտամենտին, որից կախում ունին:

Պաշտօնեաների պարտականութիւնների կատարման եղանակի առթիւ եղած քննութիւնների տեղեկագիրները, լինին դրանք կատարուած մի նիստրութիւնների թէ Ընդհ. Տեսչի հրամանով, միաժամանակ հաւասարապէս ներկայացուելուեն՝ պատճէնը– Ընդհ. Տեսչին բնագիրը, համապատասխան մի նիստրութիւններին:

Յօդ. 13. Ֆինանսական քննիչներն անմի ջապէս կախում ունեն ֆինանսական մի նիստրութիւնից: Նրանք այդ մի նիստրութեան ուղարկելու են յատուկ կանոնադրութեան համաձայն կատարուելիք քննութեան տեղեկագիրները եւ պատճէն ընձեռնելուեն Ընդհ. Տեսչին:

Այն դէպքում երբ վերջինս անհրաժեշտ կը դատի քննութիւն բանալ մի յատուկ խնդրի առթիւ եւ այդ կը հաղորդէ Ընդհանուր Տեսչութեան կենտրոնատեղիում գտնուող գլխաւոր քննիչին, սա պարտաւոր է կամեցուած քննութիւնը կատարել, լինի այդ անձնապէս թէ մի այլ քննիչի ջանքերով, եւ Ընդհանուր Տեսչին տեղեկագիր ներկայացնել. ֆինանսների մինիստրութիւնը հաւասարապէս հաղորդակից պիտի լինի նմանօրինակ քննութիւնների:

Յօդ. 14. Եթէ որ եւ է դատական պաշտօնեայ, որ պատկանում է անփոփոխ դատաւորների կարգին, յանցաւոր կը գտնուի դատի կամ պաշտօնանկութեան ենթակայ իր արարքով, Ընդհ. Տեսուչը դիմում է Արդարադատութեան մինիստրութեան նրան դատի տալու համար: Մինիստրութիւնը գործին ընթացք պիտի տայ մէկ շաբաթից ոչ ուշ: Եթէ յիշեալ պաշտօնեան դատաւոր չէ, Ընդհ. Տեսուչը պահանջելու է նորա պաշտօնանկութիւնը եւ ուրիշով փոխարինումը, լինի այդ Արդարադատութեան մի նիստրութիւնից թէ Վերաքննիչ Պալատի Ընդհանուր Դատախազից, պաշտօնի կարեւորութեան աստիճանի համեմատ:

Անյետաձգելի կարգադրութիւններ պահանջող կարեւոր դէպքերում Ընդհ. Տեսուչները վայելելու են անմիջական ժամանակաւորապէս պաշտօնից արձակելու (suspensiont) իրաւունք, նոյնիսկ դատական անփոփոխ պաշտօնեաների նկատմամբ, այն պայմանով, որ դէպքերն անմիջապէս Արդարադատութեան դեպարտամենտին հաղորդեն:

Յօդ. 15. Ընդհ. Տեսուչների ամենակարեւոր պարտականութիւններից մէկն է եւ հսկել՝ որ դատական վիճաբանութիւնները զերծ մնան որ եւ է արտաքին ճնշումից, վճիռները տեղի ունենան ամենամեծ անկողմն ակալութեամբ ուազատութեամբ եւ դատաւորներն ոչ մի կերպ չազդուեն:

Յօդ. 16. Դատական պաշտօնեաները պարտադիր են համակերպել Ընդհ. Տեսուչների այն ծանուցումներին, որոնք վերաբերում են վարչական բաժնի եւ դատական գործերի դիւանական աշխատանքների մէջ ներմուծուելիք ռեֆօրմներին, սրանց կանոնաւոր ընթացքն ապահովելու համար:

Ըստ այսմ, Ընդհ. Տեսուչները հսկելու են իրանց պատկանող շրջաններում կայսերական կառավարութեան կողմից հաստատուած հետեւեալ որոշումն երի իրագործման վրայ:

Իւրաքանչիւր շրջանում օրէնքները, հրամանագրերը եւ յայտարարութիւնները հրատարակելու են տեղական լեզուներով: Իւրաքանչիւր կողմ իրաւունք է ունենալու դատաւորների եւ վարչութեան առջեւ գործածել իր լեզուն, երբ Ընդհ. Տեսուչն այդ հնարաւոր կը դատէ: Դատավճիռները գրի են առնուելու տաճկերէն, եւ եթէ հնարաւոր է, թարգմանուելու են կողմերի լեզուներով:

Յօդ. 17. Ոստիկանութեան ուժանդարմերիայի կազմակերպութիւնն ու վերակազմութիւնը տեղի է ունենալու իւրաքանչիւր շրջանի մէջ Ընդհ. Տեսչի ղեկավարութեամբ ու գիտութեամբ:

Ոստիկանութեան եւ ժանդարմերիայի կազմակերպման համար անհրաժեշտ դատուած ձեւափոխութիւնները, վալիի գիտութեամբ մատնանշուելու են Ընդհ. Տեսչից եւ ներմուծուելու կենտրոնական իշխանութիւնից:

Յօդ. 18. Հանրային կրթութեան բոլոր հաստատութիւնների բարձր վերահսկողութիւնները պատկանում են Ընդհ. Տեսուչներին:

Ընդհ. Տեսուչները իրանց պատկանող շրջաններում հսկելու են կայսերական կառավարութեան հաստատած հետեւեալ որոշումն երի գործադրման վրայ:

Իւրաքանչիւր վիլայէթի հանրային կրթութեան բիւջէից ամեն մի ազգագրական տարրի պատկանող մասը որոշուելու է համեմատականօրէն, ամէն մէկի հանրային կրթութեան համար ժողովուած հարկերի մէջ ցոյց տուած մասնակցութեան համեմատ:

Կայսերական կառավարութիւնն ոչ մի արգելք չի յարուցանիլ, եթէ համայնքներում կրօնակիցները տուրքեր ժողովեն իրանց դպրոցների պահպանման համար:

Յօդ. 19. Ընդհանուր Տեսուչները ստուգելուեն բոլոր մանրամասնութիւններով պետութեան բիւջէի մէջ վիլայէթի հանրային գործառնութիւններին յատկացուած վարկերը եւ վալիներին ծանուցանելուց յետոյ, մատնանշելու են ինչ որ իրական կարիքներից աւելի կամ պակաս է, այսպիսով անօգուտ ծախսերը կանխելու եւ կարիք եղած դէպքում վարձի յաւելումն առաջ բերելու համար:

Յօդ. 20. Ընդհանուր Տեսուչներն ուսումն ասիրելուեն այն մի ջոցները, որ թոյլ են տալիս առաջարկելու կենտրոնական իշխանութեան տասանորդների գանձման այնպիսի մի սիստեմ ընդունել որ ապահովելով գանձատան ու հարկատուների շահերը, իր պարզ ու գործնական բնոյթով, ոչ ժամանակի կորուստ, ոչ էլ երկրագործներին դժուարութիւն պատճառի:

Յօդ. 21. Ընդհանուր Տեսուչները հարկերի ու թեմմեթուլի գանձման եղանակը ուսումնասիրելուց եւ, այն վայրերի համար, որ անհրաժեշտ կը նկատեն, վալիների կարծիքը ստանալուց յետոյ, կարող են առաջարկութիւններ ներկայացնել՝ կալուածային վարչութեան վերանորոգման եւ արդէն սկսուած ընդհանուր րէֆօրմների բարելաւման համար:

Յօդ. 22. Ընդհանուր Տեսուչները իրանց յատկացուած մասնագէտ տեխնիքներին ուսումնասիրել են տալուայն բոլոր միջոցները, որոնց օգտակար կը լինի դիմել, իրանց շրջանի հանքերն ու անտառները պետութեան համար ամենաարդիւնաւէտ եղանակով պահպանելու ու շահագործելու, հողը պարարտացնելու, արտադրութեան ծախսերը նուազեցնելու, հանրային կրթութիւնը տարածելու, ինդուստրիան եւ առեւտուրը քաջալերելու, հաղորդակցութիւնները դիւրացնելու համար. մի խօսքով քննել են տալու ամեն ինչ, որ կարող է նպաստել վիլայէթների մտաւոր եւ տնտեսական բարձրացման:

Ըստ այսմ նրանք հսկելուեն, որ վալիներն իրագործեն այն րէֆօրմն երը, որ ոչ բիւջէի մէջ վարձի ներմուծումն, ոչ էլ օրէնքի կամ կայսերական հրամանագրի հրատարակումն են պահանջում: Ինչ վերաբերում է այն կարգադրութիւններին, որոնք նախադրում են կամ ընդհանուր բիւջէի մէջ յատուկ վարկերի ներմուծման կամ թէ առանձին օրէնքի ուկայսերական վաւերացման գոյութիւնը, այդ առթիւ դիմելու են ձեռնհաս դեպարտամենտներին:

Յօդ. 23. Ընդհանուր Տեսուչներից իւրաքանչիւրին իրենց գոր-ծառնութիւնների կատարման համար յատկացուելու են՝

1. Մի ընդհանուր քարտուղար-դիւանապետ եւ բաւարար թուով խմբագրողներ, թարգմանողներ, գրագիրներ եւ ծառաներ:

2. Մի քննիչ քաղաքացիական, ոստիկանական եւ ժանդարմական գործերի համար:

3. Մի քննիչ դատական գործերի համար:

4. Մի քննիչ հանրային կրթութեան համար:

5. Մի մասնագէտ քննիչ, օտար կամ օսմանցի, երկրագործութեան համար:

6. Մի մասնագէտ քննիչ, օտար կամ օսմանցի, հանրային աշխատանքների համար:

7. Մի թիկնապահ, որ պէտք է ընտրուի ժանդարմերիայի օտար սպաներից:

8. Մի օտար անձնական քարտուղար:

9. Մի քրդերէնի թարգման:

10. Մի հայերէնի թարգման:

Այս պաշտօնեաներն անուանուելու են Ընդհանուր Տեսուչների ցուցումով կամ հաւանութեամբ, իսկ նրանց իրաւունքները սահմանուելուեն Ընդհանուր Տեսուչների աջակցութեամբ մշակուած մի յատուկ կանոնադրութիւնով:

Ընդհանուր Տեսուչներն ուղեւորուեցին Հայաստան, բայց դեռ նրանք չէին հաստատուել իրանց տեղերում, դեռ իրանց պաշտօնի կիրառութեան մէջ էլ չէին մտել, երբ ծագեց եւրոպական ահեղ պատերազմը: Թիւրքիան, հանդիսանալով Գերմանիայի դաշնակից, սկսեց մի շարք համարձակ քայլեր անել, ուղղուած մանաւանդ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դէմ: Այդ քայլերից մէկն էլ այն էր, որ Հայաստանի Ընդհանուր Տեսուչները հեռացուեցին պաշտօնից:

Նորից պատռուած ու ոտի տակ էր տրորուած Հայաստանի բարեկարգման թոյլ փորձերի ծրագիրը: Գուլկեվիչը գրում էր թէ ռուսական դիւանագիտութեան ձեռք բերած արդիւնքը սկիզբ է մի նոր, աւելի երջանիկ շրջանի հայ ժողովրդի պատմութեան մէջ:

Աւա՜ղ: Երջանկութիւն չը տեսաւ նահատակ թիւրքահայ ժողովուրդը:

Եւ այժմ նրա արիւնոտ պատմութեան ամենասարսափելի մի երկունքն է տեղի ունենում, երբ նորից եւ նորից նրա գոյութիւնն անգամ սաստիկ վտանգուած է…



[1]            «Сборникъ Дипломатическихъ документовъ–Реформы въ Арменiи», Петроградъ, 1915, с. 3-5.

[2]            Ibïd. c. 15-17.

[3]            Վանի, Բիթլիսի, Դիարբէքիրի, Խարբերդի: Դուրս էին ձգւում Սիվասի եւ Էրզրումի վիլայէթները:

[4]            Նեստորական ասորի:

[5]            Էջմիածնի Հայրապետական Դիւան եւ Оранж. Книга, с. 61-69.

[6]            Оранж. Книга с. 45.

[7]            Էջմիածնի Հայրապետական Դիւան:

[8]            Оранжев. Кн. с. 173.

[9]            Էջմիածնի Հայրապետական Դիւան, թարգ. «Արարատ» ամսագրի, 1914, 6: