Աշխարհացոյց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ, Բ, Զ, Զ, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Դ, Կ, Հ, Ղ, Ճ, Պ, Փ, Ս, Ն,

Իսկ ի կողմանէ Պարսից, սկսեալ յարեւելից, նախ Չինումաչին եւ Խաթա քաղաքն եւ աշխարհն, որ են գին բոլոր աշխարհին, եւ են ուղղափառ հաւատով (Ժ) քրիստոնեայք, եւ ունին թագաւորութիւն եւ քահանայութիւն. ունին արդար դատաստան եւ ճշմարտութիւն. ոչ որբն լայ եւ ոչ այրին յոգոց հանէ. եւ ունին գիրք միայն զՄատթէոս գլուխ աւետարանն. եւ պարարտ է աշխարհն եւ բարեխառն եւ բարելի. մի անգամ սերմանեն եւ Դ տարէն հաց լինի, քանզի մօտ է դրախտն. անտի գայ ամբար եւ անուշահոտ ծաղկունք դեղք զանազան ազնիւ (Ը) ցաւոց: Եւ անտի () գայ երկիրն Քուշանաց եւ ապա աշխարհն (Ժ) Ճենաց, ուստի էին ազգն Մամիկոնէից Բ եղբարքն Մամակ եւ Կոնակ փախուցեալք ի թագաւորէն (Ը) Ճենբակրոյ եւ եկին առ թագաւորն Հայոց Արտաշէս, եւ նա վասն քաջութեանց նոցա կարգեաց զօրավարս Հայոց գնդին. եւ կոչեցան Մամիկոնեանք. ուստի էր քաջն Մուշեղ, որ կոտորեաց զզօրսն Պարսից գնդին աղօթիւք սուրբ հայրապետին Ներսէսի ի դաշտն Նպատական, որ Ապաղի դաշտ կոչի այժմ. եւ սուրբն Վարդան որ (Բ) թոռն է նորին Մուշեղայ (Բ): Եւ այնպէս փարթամ է ազգն Ճենաց մինչ զի կերպաս զգենուն առհասարակ (ԲԸԺԾՂՃ) ամենեքեան:

Եւ ապա երկիրն եւ ազգն Թետալացոց, որ սահմանակից է Խորասանայ յեզր Հնդկաց ծովուն:

Իսկ աշխարհն Պարսից Խորասան (), որ ասի արեւելք, - մեծ քաղաքն Հրէ եւ Մաշատ, զոր առաքեալն Քրիստոսի Բարդուղիմէոս տարաւ զպատկեր Աստուածամօրն եւ (Բ) - Նուշաւուր () քաղաք, որ աթոռն է Պարսից թագաւորացն, ուր կան (Ժ) սուրբ Ղեւոնդեանքն որ անդ (Ժ) նահատակեցան. եւ երանելի մոգպետն նահատակեցաւ (Ի), որ հաւատաց ի Քրիստոս Ղեւոնդեանց նահատակութեամբն, եւ հրամանաւ թագաւորին տարան ի Կուրան եւ ի Բակուրան (), որ է խորին Խորասան, եւ ընկեցին ի վիրապն, եւ նա (ԲԹԾՂՃ) խնդրեաց յԱստուծոյ զի մի կորիցէ եւ (Ի) ծածկեսցի նահատակութիւն նորա, եւ աղօթիւք մոգպետին (Ժ) ել ջուր յատակս հորոյն, եւ այն է տարմաջուրն. ուր որ տանին եւ տարմ հաւուց զհետ երթան նմա անդադար (Ղ) եւ ուտեն զմարախ թռչունն (Ժ). - Սմրղանդ եւ Բուխարա եւ մեծ լեառն Սրանդէլ, ուր պատուական ակունք լինին եւ (Բ) - Բալխ եւ Պատաշխան, ուստի գեղեցիկ լաճվարդն ելանէ. զոր առին ազգն Արշակունեաց եւ Պահլաւունիք կոչեցան: - Կուրան եւ Բագուրան խորին Խորասան է: Եւ Եզտ եւ Քաշան եւ Քիրման, Շիրազ եւ զԼարիստան (Բ) - Հրէ եւ Ստախրա, ուստի գեղեցիկ ապրիշումն ելանէ, եւ Եզտ, ուստի ազնիւ ղումաշն ելանէ, Շիրազ, Ղում եւ Քաշան, Ղազվին, Յռէ եւ Շահրիարն եւ Մազանդարան, եւ գայ հասանէ մինչեւ ի Սուլթանիա, որ է քաղաք Հայոց (ԸԹԺԻԼԾԿՀՊՃՓՍՆ). ամենեքեան սոքա քաղաք են Պարսից, եւ Արաղ կոչին առհասարակ: Շօշ քաղաքն Ասպահան է, ուր Դանիէլ մարգարէն մարգարէացաւ (Ժ) զտեսիլն ետես եկեալ ընդ Կիւրոս թագաւորին Պարսից:

Ելիմացիք եւ Մոգուց ազգն (ԹԺԻԾՂՊՃՍՆ) Պարսից ազգն են:

Նարտստան եւ այլ բազում քաղաք, զոր անօգուտ համարիմ զգրելն դոցա:

Սամարղանդ աթոռն է Նետողաց ազգին, որ են Թաթարք (Ի), յայնկոյս Սարանկաս () գետոյն, որ Ջահան գետ եւ Ամու սու անուանի, զոր այժմ Քաչապաշ կոչի անուն ազգին:

Սագաստան երկիրն ի Պարսից աշխարհն է մօտ ի Համիան քաղաքն:

Իսկ գաւառք Ասորոց եւ Մարաց Եկպատան Ամէտի է աթոռ ազգին Մարաց, յորում զթագաւորն Սարդանաբաղոս եսպան Վարբակոս Մար, եւ յետոյ Նաբուգոդոսար քակեաց զնա:

Նինոս Նինուէ է, զոր շինեաց Նինոս թագաւորն որ ունէր կին զՇամիրամ որ երկուցեալ ի կնոջէն փախեաւ յԵլլադա եւ նա առաքեաց առ Արայ թագաւորն Հայոց զի երթիցէ առ նա եւ լինիցի նմա այր. եւ նա անարգեաց զնա եւ ոչ կամեցաւ գնալ: Եւ Շամիրամ բազում զօրութեամբ եկն ի վերայ Արայի, եւ պատերազմեալ սպան զԱրայն Գեղեցիկ (Զ), եւ ինքն թագաւորեաց Հայոց ԺԵ. տարի, եւ շինեաց զբերդն Վանայ, եւ կոչեաց զանուն քաղաքին Ամարաստան (), զոր յետոյ Երուանդ փոխեաց եւ եդ զանուն քաղաքին Երուանդաւան, զոր յետոյ, հրամանաւ Արտաշէսի, զԵրուանդն բարձան եւ մնաց անուն քաղաքին Վան. եւ յետոյ որդիքն իւր սպանին զՇամիրամ: Եւ մինչեւ Նաբուգոդոնոսոր ի Նինուէ նստէին թագաւորքն Ասորոց, եւ նա ի Բաբելոն փոխեաց զաթոռն, որդին Նապուպալսարայ, հայրն Պաղտասարայ: ()