Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

 

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ  ՍԻՄԷՕՆ  ՄԱՆԻԿԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ  ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ 

ՋԵՐՄ  ՍԻՐՈՎ  ՆՈՒԻՐՈԻՄ Է ՀԵՂԻՆԱԿԸ

 

ԻՄ ՔԱՂՑՐ ԵՂԲԱՐՔ

 

Կենդանութեան նուիրուած այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերի անունով ցանկացայ պսակել եւ այս խորհուրդով ձեզ ընծայեցի:

Մեր ազգի անցածը տխուր է, այն օրերի պատմական յիշատակարաններից արտասուք է հոսում: Մեր ազգի ներկան թշուառ է, ստրկութիւնը եւ աղքատութիւնը բարձրաձայն խօսում են այստեղ: Եթէ յոյս ունինք ապագայի վերայ, նորա երեւեցուցիչը դուք էք, ձեզանից կախւում է ազգի ապագան եւ ձեր վերայ է միակ յոյսը: Ինչ չափով պիտի արդարացնէք այդ յոյսը, դորա վկան եւ չափողը պիտի լինի ձեր գործը:

Մի՛ մոռնաք, որ ձեր ապագան պիտի դատաստան կատարէ ձեր գերեզմանի վերայ, ինչպէս դուք դատում էք այսօր ձեր նախահարց ոսկերքը: Բայց, այն օրերից բռնած, որչափ յառաջ, այնքան ծանր պիտի լինի այդ դատաստանը. աշխատեցէ՛ք պայծառ յիշատակներ կտակել ձեր ժառանգներին:

Կանխակալ կարծիքները, որպէսզի աւելի չասենք, պիտի պատերազմին ձեզ հետ. այս բնական է, բայց առիթ կայ եւ նոցանից օգուտ քաղելու։ Ոյժը չէ կարելի զգալ, եթէ չկայ դիմադրութիւն, եւ մրցանակը դժուարութեան չափով յարգ ունի

Թողէ՛ք մեռելներին թաղել իւրեանց մեռելները. նոցա արեւը մտած է, իսկ դուք կենդանի էք եւ ապագայի արշալոյսը ձեր գլխի վերայ է բացւում: Ձեր սակաւաթիւ լինելը, համեմատելով պէտքերի շատութեան, թո՛ղ չվհատեցնէ ձեզ. այն մարդը, որ զգում է իւր անձը կենդանի, պիտի յարի ձեզ, որովհետեւ կեանքի հոսանքը միայն մի ընթացք ունի՝ դէպի յառաջ:

Յառա՜ջ… Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ եւ որոտընդոստ յարութեան…

Կենդանութիւն:

 

Միշտ  ձեր ` ՍԻՄԷՕՆ  ՄԱՆԻԿԵԱՆ

26 մարտի, 1862