Տաղիկներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԻ՛ ՀԱՅԻՐ

Մի՛ հայիր, աղուոր, մի՛ հայիր,

Ատ աչքովդ մի՛ հայիր,

Երբ դըռնէն դուրս կ՚երեւաս,

Ատ աչքերովդ մի՛ հայիր,

Ես քար չեմ որ բան չ՚իմնամ [1],

Ատ հայելուդ դիմանամ:

 

Մի՛ հայիր, մի՛ հայիր,

Աստուած սիրես, մի՛ հայիր,

Թէ հանդիպիս ու հայիս,

Հող ու մախիր կ՚ընես իս,

Հող ու մախիր ոտքիդ տակ,

Իրաւ, պատիւ փառքունակ

Բայց լման աշխարհք վկայ որ

Դեռ հովցուկ [2] եմ պաղորակ:

 

Ասոնք կ՚ըսեմ որ, աղւո՛ր,

Ալ չի պահես իս տէրտւոր,

Երբոր հանդիպիս, հայիս

Շիտակն ըսես հոգիիս:

1908



[1]            Չ՚իմանամ։

[2] Ժողովրդական ոճ ըսել է՝ «դեռ շատ կէնճ եմ»։