Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հագեր ես սէրասէր, ելէր կանգներ ես,
Բարեւ է՞ր չես ի տար, սուտ խռովեր ես,
Ես ո՞ւմ երթամ գանկտիմ, գանկատս իմ դու ես.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի:

Կուժն ի շալակդ, եար, կու գաս ի ջրէն,
Ճամփեկդ մի՛ շաղիր, զալում ՚ւ անօրէն,
Սիրտս կերի, կելնէ մուխն` ի տամարէն
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ արի:

Կժիկդ ի վայր դիր, եա՛ր, պահ մի հանգի,
Ես այլ քո սիրուդ եղեր եմ պէնկի,
Չկա քեզ նմանակ ի մէջ ֆռէնկի.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի:

Հագեր ես կարմիր ու վրան դեղին,
Ելեր ես կանկներ ես ի բարձր տեղին,
Երեսս արժան արա ոտացդ հողին.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի:

Զերեսդ կու սիրեմ, կարմիր է զէտ վարդ,
Ակռանիդ մարգարիտ, շրթունքդ է շէրպէթ,
Քէնէ պագ մի կուզեմ, դու արա միւրվէթ.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի:

Երեսդ է կարմիր, զէտ կաքվու արուն,
Դուն ալ ինձ պիտէիր Աստուծոյ բարուն,
Գիրկ ու ծոց անէաք մինչեւ ի գարուն.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի:

Կոշկիկ ես հագեր, եա~ր, ոտացդ նեղ է,
Երկու ծծիդ մէջն պագնելու տեղ է,
Երեսիդ պագերն ալ հիվնդին դեղ է.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի:

Թեւիդ ես շարեր, եա~ր, ոսկի ապրջան,
Ստամպօլու հետ մինչեւ ի Դերջան
Շուրջ եկա, չի տեսա զէտ քեզ, նազլու ճան.
Աղվոր աղէկուկ ես, դես մտիկ, արի: