ՍԵԲԷՈՍ

Հեղինակի անունը առաջին անգամ տալիս է Ստեփանոս Տարօնացին (Ասողիկը), այսինքն՝ ԺԱ դ. սկզբին, այնուհետեւ Սեբէոսին յիշում են եւս մի շարք պատմիչներ: Հեղինակի նոյնացումը Դուինի եկեղեցական ժողովի (645 թ.) մասնակից, Բագրատունեաց եպիսկոպոս Սեբէոսի հետ հաւանական է, բայց մնում է լոկ ենթադրութիւն: Սեբէոսը հանդէս է գալիս որպէս նկարագրուած դէպքերի ժամանակակից. դրանցից վերջինը տեղի է ունեցել 661 թ., ուստի պատմութիւնը գրուել է այդ թուականից յետոյ: Աշխատութեան վերնագիրը չի պահպանուել. որոշւում է պայմանականօրէն՝ ելնելով երկի բովանդակութիւնից: