Եկեղեցաքաղաքական
յարաբերութիւններում
նմանապէս
Ներսէս
Բագրեւանդացին
կարողացաւ
ճիշտ
օգտագործել
Պարսից
արքունիքի
դրական
դիրքորոշումը
Հայոց
եկեղեցու
հանդէպ:
Ուժեղացնելով
նեստորականութեան
դէմ
պայքարը՝
Ներսէս
Բագրեւանդացի
հայրապետը
դաւանական
հովանու
տակ
է
վերցնում
Հայոց
եկեղեցուն
դիմած
ասորիներին
եւ
նրանց
համար
եպիսկոպոս
ձեռնադրում
Աբդիշոյին:
Պատասխան
Թղթում
Ներսէս
հայրապետը,
Հայոց
եկեղեցու
ընդունած
սկզբունքներին
համերաշխ,
ուղղափառ
ու
վաւերական
է
նկատում
ասորիների
հակասեւերեան
եւ
հականեստորական
դաւանանքը՝
նրանց
յորդորելով
«
հաստատուն
ունել
զնոյն
ամենայն
քաջութեամբ
ոչ
երկնչել
ի
սպառնալեաց
նոցա
»
(
նեստորականներին
):
Թերեւս
առաջին
անգամ
լինելով՝
Թղթում
յանձնարարւում
է
երից
սրբասացութիւնը
(«
խաչեցարիւ
»):
Ի
մտի
ունենալով
այս
Թղթի
դաւանական
կարեւորութիւնը՝
նրանից
մի
հատուած
ներառնուած
է
Կնիք
հաւատոյ
ժողովածոյի
մէջ:
Նեստորականներից
զգուշանալու
կոչ
-
ահազանգ
է
հնչեցւում
նաեւ
Տեառն
Ներսէսի
հայոց
կաթողիկոսի
թուղթ
մեղադրութեան
առ
եպիսկոպոսունս
գրուածքում:
Այստեղ
արձանագրուած
է,
որ
«
վաճառաշահութեան
»
պատրուակով
Հայաստան
ներթափանցած
նեստորականները,
աշխուժանալով
նոյնիսկ
իրենց
«
առաջնորդ
չեպիսկոպոս
կարգեալ
»,
ձգտում
են
հայերին
շեղել
իրենց
ուղղափառ
դաւանութիւնից:
Ուստի
եկեղեցաքաղաքական
այս
կարգավիճակի
թելադրանքով
554
թ.
Ներսէս
Բագրեւանդացին
գումարում
է
Դուինի
երկրորդ
ժողովը,
որին
մասնակցում
են
նաեւ
ասորիները
Աբդիշո
եպիսկոպոսի
գլխաւորութեամբ:
Այստեղ
ընդունուած
Միաբանութեան
ուխտի
մէջ
յիշատակւում
են
առաջին
երեք
տիեզերաժողովները,
նզովքի
են
ենթարկւում
նեստորականութիւնը,
մծղնէութիւնը,
եւ
կարգադրւում
է
«
ամենեւին
մի
վիճել
ընդ
նոսա
հակառակաբանութեամբ,
այղ
հեռանալ
ի
նոցանէն՝
արդարեւ
որպէս
ի
թշնամեաց
Քրիստոսի
Աստուծոյ
»:
Ժողովում
սահմանւում
են
37
բարենորոգչական
կանոններ,
որոնք
վերաբերում
են
գլխաւորաբար
քահանայական
պաշտօնավարութեանը,
եկեղեցի
-
հասարակութիւն
յարաբերութեան
կարգաւորմանը:
Այդ
կանոնները
մաս
են
կազմում
Հայոց
կանոնագրքի
եւ
վերահրատարակւում
են
համաձայն
Վ.
Յակոբեանի
հրատարակութեան:
Ներսէս
Բագրեւանդացուց
պահպանուել
է
եւս
մի
թուղթ՝
Որոշումն
նեստորականացն
ի
սրբոյ
եկեղեցւոյ
խորագրով:
Այստեղ
յիշեցւում
է
Դուինի
եկեղեցաժողովի
հականեստորական
որոշումների
եւ
դրանք
կատարելու
խստագոյն
անհրաժեշտութեան
մասին:
Յակոբ
Քէոսէեան
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
1.
Մ.
Օրմանեան,
Ազգապատում,
««
359-362,
366-370,
372-373
։
2.
Գիրք
Թղթոց,
էջ
172-205
։
3.
Կնիք
հաւատոյ
ընդհանուր
սուրբ
եկեղեցւոյ
յուղղափառ
եւ
ս.
հոգեկիր
հրացն
մերոց
դաւանութեանց,
յաւուրս
Կոմիտաս
կաթուղիկոսի
համահաւաքեալ,
հրատարակութիւն
Կարապետ
եպիսկոպոսի,
Ս.
Էջմիածին,
1914,
135-136
։
4.
Կանոնագիրք
հայոց,
Ա,
աշխատասիրութեամբ՝
Վ.
Յակոբեանի,
Երեւան,
1964,
էջ
475-490,
638-640
։
ՏԱՌԱՆԻՇԵՐ
ԲԱՂԴԱՏՈՒԱԾ
ՁԵՌԱԳՐԵՐԻ
ԵՒ
ՀԱՄԱՌՕՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ