Տէր Եղիշէ Սարբանկացու Հրոյ Երկիր «ճանապարհորդութեան» հայերէն նորայայտ թարգմանութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՅՍ Է ԱՇԽԱՐՀԱՑՈՒՑ ՊԱԼԱԼԱԿԵՆՑ ԲԱՐՂԱՄՆ
       ԸՍՏԱՓԻՆ ՍՈՒՐԱԹՆ ԱՅ ԱՅՍՊԷՍ.
       Որ Ըսպանիայ եկել. հայոց թիվն ՌՃԺԴ /1114/ ումն, ֆռանկին թիվն ՌԶՃԿԵ /1665/ ումն էս գիրս ըստայփայ են տվել ֆռանկըստան, որ Ջուղայեցի Բարղամն Ենկի Դունիումն երկիր այ տեսել, եկել այ Ասպանիոյ թագաւորին քշտին թարիֆ այ արարել: Առաջ գրածն այս է, որ Բաղրամնին անումն ֆռանկեւար Սարբանկ դի Բալալակաւ Արմէնի:
       Որ էս բաներս ներքոյ գրեալ կայ, տեսել այ, եկել այ Ըսպանիոյ թագաւորին կշտին պատմել այ, բանին գլուխն այս է.
       Տօպրայ Վանայտիկումն (50բ) Ա [1] նաւ կու մտուն, Զ [6] ամսէն զախիրայ վեր կառուն, որ գնան մեծ ծովն մտնուն, գնան Ենկի դունեն: Մարտի ամսուն ԻԱ [21] ումն կու գնան Թեռայ դի Վիսդիսյես. տեղն Բ/2/ ատայե այ ելել, նաւայվարէրն զարմայցել ան, ասուման ելել, թէ էս Բ/2/ ատէս մեր ճանապախին վերայ չկէր, մեք տեսել չենք, ասել ան, թէ` գնանք էս Բ /2/ ատինումնս արկաթ ձգենք, ծովն զարպեղ ախինդու այ ելել, համ ֆթռայ այ ելել, տեղն կարացել չեն որ արկաթ ձգեն, բաց ան թողել գնացել, եդոյ կու գնան ծովումն Ա [1] ատայ ել կու տեսնեն, ես ատին անումն Դիրիստամ դէ Կունե այ ելել, ուզում ան ելել, թէ գնան տեղն արկաթ ձգեն, (51ա) ու ռիզիկարն յառաջկէն այ ելել էս ատումս, էլ արկաթ կարացել չեն ձգել, գնացել ան Մաքան դանկիզն, քամին ուժով այ ելել, Դ [4] սահաթումն նավն Ճ [100] միլ ճանապախ այ ելել վազման, շատ ֆռթնայ նեղութիւն կու քաշեն, խապար չեն ելել, թէ ինչ տեղ ան կամ ինչ ճանապախում ան, եդոյ նավն գնաման. տեղն Ա/1/ լեւ մեծ գետ ան տեսել, գոլման այ ելել ծովն մտման, եդոյ կասեն թէ էս լեվ իլիման այ, տեղս արկաթ ձգենք եւ տեսնենք, թայ էս ի՞նչ աշխարքայում անք: Զրայ ծովումն, որ նեղութիւն շատ ան քաշել, գետն տեսնելն բաց նավն ուր ելքանանովն ոխչ բաց նի այ մտել. Լ [30] միլ գետն ի վեր է գնացել, աջայկողմեան Ա [1] լեվ իլիման այ եղել, տեղն արկաթ ան (51բ) ձգել, տեսել ան Ա [1] մեծ ցամաք չօլ երկիր, Ի (20) մարդ նավէն դուս ան գնացել, թէ գնան տեսնեն ավատանլուղ կա՞յ, կամ ինչպէ՞ս տեղ այ: Էս Ի [20] խոգուն մեծավորն Բարղամն այ ելել: Տեղն ֆռանկեւար Բարղամին անունն Դօն Էզէլէ ան դրել: Էն ատումն, որ դուս ան գնացել, տեղն շատ ման կու գան, ավայդանլուղ չեն գթայման, մանգոլման տեղն շատ ուղտ կու տեսնեն, էն Ի [20] խոգին Ի [20] ուղտ կու բռնեն, կու բերեն նավին կուշտն, նավէն Բ [2] ամսէն զախիրայ վեր կառուն, էս բերած ուղտերին կու բառնան, ուրենքն ել թրով, թֆանկով, ամէն եարաղով, ուղտէրն վեր կելնուն կու գնան, աջայկողմեանըն օվայ այ ելել, ճանապարհն կու բռնեն, կու գնան` կասեն թէ` (52ա) աչք այ միտիլ, որ թամաշայ անի, խելք այ միտիլ, որ ֆքրումն պախէ, որչափ թամաշայ տեղ այ ելել, կամ որչափ նեղութիւն ան քաշել, թէ ճանապարհէ, թէ գազանէ եւ թէ ջանավարէ , ոխչ բարձր սարեր է, ուչուրում տեղեր է եւ փոս փոս ձորեր ան ելել մտման: Էս Ի [20] խոգին էն ճանպախովն ուչուրում տեղերովն եւ փոս փոս ձորերովն են քնայման, ոչ ղօնաղ ան ելել իմանման, ոչ մանզիլն, ոչ ճանապախն, ոչ ջատէն, եւ աստուածապով գնայման ան էլէլ, չուրի Լ[30] օր գնացել ան, էն ջաֆէն քաշել ան, Բ [2] ընկերն զայ կելնի, որ Ա [1] ըն աժդահի դեմ կելնի, մարդն էլ ուղտն էլ մին տեղ կուլ այ տվել, Ա [1] ըն էլ ուղտովն ուչուրում տեղէ վեր այ ընկել, մեռել այ: Էնտի յետնէ վախ (52բ) եցել ան գնալն եւ փէշմանէլ, թէ էս ինչ փորցանք էր, որ մեր գլուխն արեկ, մեք եկինք տեղս ընկանք, եւ ապայ վախեցել էն, էլ պարձր սարէր սարէրօ չեն ելել, ԼԳ [33] օրէն ետնէ սարերէն դուս ան գնացել: Տեղն Ռ (1000) մեծ յերկիր ան տեսել, էս երկիրս գնալով ուրտի եւ ղօնաղի տեղեր ան տեսել, շատ քանդած ամարաթէր եւ տնէր ան տեսել, որ հին ժամանակէն մեծ քաղաք այ էլէլ, ապայ խարապ այ էլէլ, էս օր տեսել ան` մին փոքր թօխթաշմիշ ան էլել, եդոյ գնացել ան, գնացել ան, մին մեծ աղբուրի վերայ վեր են եկել, էս ախպուրն Ա [1] քարե այ էլէլ դուս գոլման, աղբուրին վերայ խաց կուտեն, Ա [1] սահաթ կու հանկչեն, Ա [1] քանի խոքի վեր կու կան էն քանդ(53ա)ած տեղերն թամաշայ առելով ման կու լինին գոլման: Բարղամն ձեռն երեսին գընի դրած աղբրին կշտին նըստած կընի ֆքր այ էլէլ անում, էստոնց Բ [2] ընկերն, որ Ա [1]ին անունմն Դէկ այ էլէլ, Ա [1]ին անումն Կապուրալիօ այ էլէլ, էն Բ [2] խոգին ման գոլման Ա [1] թուջէ թավլի կու գթանեն, որ Լ(30) ոտ ձիքսն այ էլէլ, Լ [30] ոտ լենքսն, Դ [4] գուշէն նաշխած այ էլէլ, ոխչ սուրաթանի այ էլէլ քաշած, Բ [2] մարմարէ սնի վերայ, թաղ նմայ ղարար էլէլ տված, էն թավլին որ էն Բ (2) խոգին տեսել ան, իւրեանց ընկերանոցն կանչել ան: Դօն Էզելօն որ Բարղամին անումն այ, աղբուրին վերայ նըստած ելել Ֆիքր այ ելել անում, ոչ քուն այ ելել եւ ոչ զարթուն, էստոնք, որ կու կանչէն (53բ) Դօն Էզէլուն խաբար կանեն, վեր կառուն կու գնան կու տեսնեն էս թավլիս ժանկոտած, զրայ որ հին ժամանակէն շինած այ ելէլ, ձիւն-անձրեւ շատ այ եկել վերէն, ժանկոտած այ ելել, ժանկն քերել ան, տեսել են, թէ հոռոմէվար եւ ֆռանգէվար գիր գրած: Էս մարդկոց միջումն համ հոռոմէվար համ ֆռանգեվար կարդացօղ կայ ելել, գրած այ ելել, թէ «փառք մեծ Աղեգսանդր թագավորին, որ յառաջ Աղէքսանդր թագաւորն այ եկել էս վալիաթս, որ էս յերկրիս անումն է Անտիբօտիայ », համ շատ բանէր այ ելէլ գրած: Գրած այ, թէ «էս յերկրի բանալիքն էս թավլիիս այ, ինչ մարդ որ կու գայ տեղս, էս թավլիս կարդայ, ինչ որ գրած է` յէնց առէ, որ դալ(54ա)վաթի տիրանայ: Թէ Աղէքսանդր ես, լեվ, թէ չէ` ում որ ղսմաթ կայ` կու գթանի»: Գրած այ ելէլ, թէ «չրայփետ բարձէք` յաջայկողմեան ճանապախն գնացէք, ճանապախին շատ աղբուր կայ, համ հետշ (հե՞շտ- Պ. Չ. ) կու գնաք»:
       Էս գիրս կարդացել են, իմացել են, խաթրջամ են ելել, չրայփէտն բարձել են, գնացել են յաջայկողմեան ճանապախն, գնալով Ա [1] սարի տակում Ա [1] մաղարայ են տեսել, որ ճանապախն էն մաղարէն այ ելէլ, չրայփէտն վառել են, մտել են էն մաղարին մէջն, գնացել են, զրայ մաղարէն էլ մթին այ էլէլ. էլ ֆիքր չեն արել, թէ էսդուր սօկն դոր կնի: Է [7] օր եւ Է [7] գիշեր գնացել են էս մաղարի միջումն, լուս չէն տեսել, զրայ որ էնչանք ձիգ այ ճանապախն` լուս չէ երեւացել, միթին այ էլէլ, Դօն Եզելին, որ է Բարղամն, (54բ) առէջքումն ճրաքն վառ` յառէջ գնայման այ էլէլ, շատ աղբուրնի ան էլէլ տեսման, էս մաղարումն, ինչպէս որ են թավլուն վերայ գրած էր, էնպէս այ էլէլ ճանապախն, հենց սարիշու այ էլէլ, որ գնամ ան հենց գիտէն թէ գլխնուն վերայ են գնայման, էս խետ զախիրէն գլխվէլ կու լինի, Ա [1] ուղտն կու մորթէն, կէսն կու խորովեն կուտեն, կէսն էլ վեր կառուն: Ոչ գիշեր են ելել իմանման եւ ոչ ցերեկ, շատ գնալէն բեզարել են, ասացել են. էլ ինչ հաճաթ, որ էսչանք նեղութիւն ենք քաշում, էս խօ կորանք, անդունքն հասանք, սովայմահ կու լինինք, ապայ մեր ճարն դո՞ր կու լինի: Ասացել են, թէ յետ դառնանք, տեսել են, որ յետ դառնալէ այլ ճար չկայ. (55ա) տեղն ումիտերանին կու կտրվի, կու մնան պաշարած: Էտ ֆքրումըտ գնալման կու լինին: Տեսել ան դոստ Ա [1] ծակ լոյս երեւման, վազէվազ կու գնան` էն ծակին մոտկանան, կու տեսնեն Ա [1] դռնակի չանք ծակ այ, էն մաղարին տակումն այ էլէլ, էն ծագէն դուս ան ականել` տեսել ան Ա [1] մեծ չօլ երկիր, լուսն ոսկոյ ըռանկ այ տալման, դիլջամ կու դառնան, փառք կու տան աստուծոյ, շատ ուրախացել ան, ասացել ան, թէ փառք քեզ աստուած, որ մեզ մթնէն լուս խանեցիր, ծակէն դուս կու գնան կու տեսնեն, որ էս երկիրն էլ, չաւլն էլ ոխջ ոսկոյ ըռանկ այ, որ էստոնք կու տեսնեն, շատ կուրախանան, քանի որ ծագումն գնաման (55բ) ան էլէլ, հենց իմացել էն, թէ գլխնոյն վերայ են գնաման, հենց որ ծագէն դուս ան եկել, տեսել են, որ ոտներանուն վերայ մէկն կագնած, ճանապախն կու բռնեն կու գնան, կու տեսնեն, որ խողն երկնքին ըռանգն այ, էլ էնէնց կապուտ այ, խոտերն, փետերն ոսկոյ ըռանգ այ էլէլ: Փառք կու տան աստուծոյ, թէ էս ինչ վայելուճ երկիր այ: Դօն էզէլին իւր ընկերանոցովն ման են ելէլ գոլման, թամաշայ առելով, եմիշ ուտելով, ետնէտ տեսել են, թէ ղալին տնէր մարաղի պէս ձկան ոսկռով շինած, շատ յանց չեն կացել, որ տեսել են եդոյ էն տէղին մարդիքն, եկել են յառէջ իշարաթով ասացել են, թէ` վախել մէք, մէք զձեզ կու ճանանչենք: (56ա) Դօն էզէլին իւր ընկերանոցովն վեր ան առել տարել, գնացել են Ա [1] բարձր սարի տակ, տեղն Ա [1] քանի սուրաթ այ էլէլ, ոսկով քաշած գրած այ էլէլ, թէ Աղէգսանդր Մացայդօնացին /... / ղալին ուրիշ բան այ էլէլ գրած: Էն անդիբօդիոյ մարդիքն, էստոնք էն սուրաթանուն նման կու տանեն սապապէն ոչինչ չեն արարել, ասացել ան, թէ` մեք զձեզ վաղէց կու ճանանչենք, Ա [1] տարի տեղն կացել էն, որ տեղին բանքն եւ աֆալն ոխջ իմացել են, որ բալքի թէ աստված աջողէ, էնդոնք զաֆտեն, դինու մասապ բերեն: Տեղին ամէն Ա [1] ցորենի ՌՌ [1000. 1000] դան այ ելել, ամէն Ա [1] դանէն փնդուղի չանք այ ելել, եմիշն ողջ ոսկոյ ըռանկ այ ելել (56բ) փառ փառ վառման Ա [1] ոբել՞՞ եմիշ այ ելել, մարդի սուրաթի նման, խոտերն ողջ նօղայտար այ ելել, որ ջհուտի գրին նման այ ելել, կարդալ չէն ելել գիտել, գետերին ջրերն, որն ոսկոյ ըռանկ այ ելել, որն ժիպակի ըռանկին, այս գրած գիրս մարդ որ կարդայ, մասղարայ չիմանա, որ ըղորթ այ ելել, դօր օր Աղ թանկիզին տակն ցեխն, աւազն ճարմակ այ` ջուրն էլ այ ճարմակ, դոր որ Ղարայ դանկիզին ջուրն սեւ այ` տակի ցեխն, աւազն էլ սեւ այ, այն գետերին, որն ոսկի այ, որն որ արծաթ այ, ջուրն էլ էն ըռանկն այ երեւայցանում, ձկներն համ ոսկոյ, համ արծաթի ըռանգ այ, փողէրն աստղի նման փայլման այ: Ինչ որ գրած այ, աղորթ այ, մասղարայ չանէք, (57ա) չունքի յերկիրն հավէն լէվ այ, ամէն ինչ ողջ լէվ այ. անասնոց չունեն, ողջ տկլոր ան ման գոլման, ամայ կաշենին ողջ աստղի պէս նախշուն այ ելել, որ մարդ թամաշայէ կուշտաման չէ ելել: Էնտեղ վարել ցանել չկայ, էս տարէն սերմն ինքնինքն վեր այ ելել դառման, գոլ դարի կանանչման այ ելել, բասքի տեղն կեծակ շատ կընի, օր գետինն վարելէ պէս կու փորփորի, հենց զարբեղ քամի կընի, որ սերմն խողի խետ կու խառնի: Ա [1] տարի այս Դօն էզէլին իւր ընկերանոցովն տեղն նըստել ան, անձրեւ չեն տեսել, գիշերն հենց չավնամ այ ելել դնում, օր փոս-փոս տեղերն լցնում այ ելել, էն շօվնամի վրէն էն ելել խմում, ցորենն (57բ) կրակի դեմ բռնում են ելել` բովման այ ելել, էն չաղն ուտում ան ելել, ամայ կրակին ըռանգն մեր կրակին ըռանգին պէս չէ ելել, երկընքին ըռանգն այ ելել, ձուկն ինքնինքն արեւումն խորովման այ ելել, ապայ թէ ուրանքն ուտում ան ելէլ, ուրիշ եմիշ չէ ելել. հագուստէրանին ձկան կաշի այ ելել, պազի վախտ չիփլախ ան ելել ման գոլման, էնտոնց եարաղն ձկան ոսկուռն այ ելել, էլ ուրիշ եարաղ չէ ելել, էնտոնց զարդարքն էն այ ելել, որ ձկան փողով նախշում ան ելել:
       Էնտոնց օրենքն հէնց այ ելել, որ բազի վախտ գնայման ան ելել Ա [1] սարի տակում բարձր վայում ան ելել` բառլայհակ. սէքֆակ: Տնէրն ողջ ձկան ոսկռով է շինած, (58ա) Ա [1] թագաւոր ունեն, յերբ որ գնայման կնին թագաւորին կուշտն` Ա [1] ոտնով կու գնան: Էնտոնց բարով տալն էն այ, որ գլուխն կու դնեն աջի ուսին վերա: Թագաւորին ուտմունքն էնտոնց ուտմունքին վերա ֆարղ ունի, գինին էլ մեր գինուն պես այ, ամայ փետի սերմէ կու շինեն, էն փետին անումն հոռոմեվար գինեղլայ կասեն, որ տերեւն լեզուի նման այ` ձիք-ձիք, կասեն` թէ դին ու մասապ չունին:
       Կնիկն, որ յուղի կըլնի, մօտկաման չեն, ինչ մարդ որ յուղի կնկանն մօտկացաւ, կու ըսպանեն, ամայ էնդոնք ոչինչով չեն ըսպանում, էնչանք ջուր կու խմայցնեն, որ կու ճաքի: Էնտոնց ձմեռն մեր գարունն-ամառն այ, (58բ) էնտոնց ձմեռան օրն ԺԲ [12] սահաթ այ, աշունքն, գարունքն Զ-Զ [6- 6] սահաթ այ, ամառն Խ [40] սահաթ այ, տեղն ձնէ կամ ցրտէ ահ չկայ, համիշայ խօշ հավայ այ անց կալման, տեղին մարդկոց բօյն արախայ վախտն Ա-Ա (1 -1) թիզ այ, Ժ (10), ԺԵ [15] Ի [20] տարեկանի բօյն Բ-Բ [2-2] թիզ այ, դիր մեծի բօյն Գ-Գ [3-3] թիզ այ, մազերն բրթի պէս այ, ոսկոյ ըռանկ այ, խալայորէրինն արծաթի ըռանգ այ, թէուքէրն թէթերեւանուքն թէ ինչպէս մազ որ կայ, ամենն այնպէս այ, քընդէրանին ձիք` իլան դիլու պէս այ, որ բազի վախտ քիթերանովն կռիւ կանէն` մարդի եարայ կու տան, աչքէրանին կրակի պէս վառ այ (59ա) երեսանուն գունքն մեր ցորնին ըռանգն այ, դառ մին փոքր էլ բաց այ, ոտնէրանին չարգուշայե այ, եղունգանին թօփ թօփ այ կուլուլակ, բասքի աստղն դիրայ մօտիկ, որ եղունկնին էնպէս այ, ոտներանուն մատունք չունին, խազէրին-նշանն կայ, ամայ մատունքն ջոկման չէ. բիթաւ այ : Ապայ Ա [1] տարէն յետնէ յետ ան դարձել, ճանապախի ԺԱ [11] ընկերն էլ կորցուցել ան, մընացել ան Է [7] խոքի:
       Որ էս Է [7] հոգուս Ա [1] Դօն էզելին է ելել, օր Բարղամն է, եկել այ Ըսպանիայ թագաւորէն ասկար ու եարաղ յինք առել, որ քնան տեղն զաֆրեն : Անցեալ գարունքին խմար տառցել են, որ ալտ[59բ] այ տեղն են, էնտոնց մեծաւորն, հօքմ առողն Պալալակէնց Բարղամն այ:
       Էստոնք ոխչ ըստամբուն սուրաթն այ: Պարզեցաւ Իզմիր, թվին ՌՃ եւ ԺԴ [1665] սե/պ/տեմբեր ամսոյ ԺԸ [18] սուրբ խաչ օրն Բ [2] շաբաթ:
      
       ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
       Ձեռագիրը` անյայտ:
      
       Հրատարակութիւն` Dell' Aviso curiosissimo del fortunato camino, di Don Eliseo, da Sarbanga, Paleologo Armeno. - «Բազմավէպ», 1882, էջ 217-221.
      
      
       Թարգմանութիւն`
       1. ՄՄ, ձեռագիր թիւ 10572, թերթ` (49բ), 50ա-59բ.
       2. «Ճանապարհորդութիւն Տէր Եղիշէի Սարբանկացւոյ հայ հնախօսի», -«Բազմավէպ», 1882, էջ 212-217: Հրատ. Ղ. Ալիշանի: