Նորայայտ
Կարկառ
քաղաքատեղին
Արցախում
(նախնական
դիտարկումներ)
Միջնադարեան
Կարկառ
քաղաքը
Մեծ
Հայքի
Արցախ
նահանգի
այն
եզակի
բնակավայրն
է,
որի
մասին
տեղեկութիւններ
են
պահպանուել
ինչպէ՛ս
հայկական,
այնպէ՛ս
էլ
արաբական
եւ
վրացական
աղբիւրներում:
Քաղաքի
մասին
ժամանակագրօրէն
առաջին
յիշատակումը
կատարում
է
Թ
դ.
երկրորդ
կէսին
ստեղծագործած
արաբ
աշխարհագէտ
Իբն
Խորդադբեհը
(820-912)
իր
«Գիրք
ճանապարհների
եւ
թագաւորութիւնների
մասին»
երկում:
Վերջինիս
«Ճանապարհը
դէպի
Հայաստան»
գլխում
հեղինակը
գրում
է.
«Կուբադը
[=Կավատ
Ա]
կառուցեց
Բայլական,
Բարդա'ա
[=Պարտաւ]
եւ
Կաբալա
[=Կապաղակ]
քաղաքները,
ինչպէս
նաեւ
Սուդդ
ալ-Լաբինը
[Աղիւսէ
պատնեշ]:
Անուշիրուանը
կառուցեց
Շաբուրան,
Քարքարա
[Կառկառ]
եւ
ալ-Բաբ
[=Դերբենդ]
քաղաքները»
(ըստ՝
Արաբական
աղբիւրներ,
Գ
/Օտար
աղբիւրները
Հայաստանի
եւ
հայերի
մասին,
16/,
Թարգմ.
բնագրից,
առաջաբանը
եւ
ծանօթագրութիւնները
Ա.
Տէր-Ղեւոնդեանի,
Եր.,
2005,
էջ
448,
որոշ
սրբագրումներով,
հմմտ.
Н.
А.
Караулов,
Сведения
арабских
писателей
о
Кавказе,
Армении
и
Азербайджане,
-
СМОМПК,
вып.
XXXII,
Тифлис,
1903,
էջ
15):
Մեզ
համար
հետաքրքիր
են
նաեւ
շարունակութեան
մէջ
առկայ
որոշ
տեղեկութիւններ.
«
Իսկ
ալ
-
Բաբը
բաղկացած
է
ամրոցներից,
որոնք
լեռնային
ճանապարհի
վրայ
են
կառուցուած
եւ
երեք
հարիւր
վաթսուն
հատ
են...
Ջուրզան
[
Վիրք
]
երկրում
[
Անուշիրուանը
]
կառուցեց
Սուղդաբիլ
[=
Ցուրտաւ
]
քաղաքը
եւ
այնտեղ
եւս
իր
պալատը
կառուցեց
ու
կոչեց
Բաբ
Ֆիրուզ
Կուբադ
[
Պերոզ
-
Կաւատի
դուռ
]:
Արմինիյայում
[
Հայաստան
]
են
նաեւ
Խոյը,
Սաննարիյան
[
Ծանարք
],
ալ
-
Բակը
[
Աղբակ
],
Քիսալը
եւ
Աբխազը,
Ջարդաման
[
Գարդման
]
բերդը,
Խայզանը,
Շաքին
եւ
Բաբ
քաղաքը...
Նրանում
[
Կովկասում
]
կան
բերդեր,
ինչպէս
Բաբ
Սուլը
[
Չողայ
դուռ
],
Բաբ
ալ
-
Լանը
[
Ալանաց
դուռ
],
Բաբ
Շաբուրանը,
Բաբ
Լազիկանը,
Բաբ
Բարիկան,
Բաբ
Սամսախին
[
Սամցխէի
դուռ
]...
»
(
տե՛ս
նոյն
աշխատութիւններում,
էջեր
448-449
եւ
15-16):
Իբն
Խորդադբեհի
ժամանակակից,
արաբագիր
պարսիկ
աշխարհագէտ
Իբն
ալ
-
Ֆակիհը
(
մահ.
903-
ից
յետոյ
)
իր
«
Գիրք
երկրների
մասին
»
երկի
«
Խօսք
Հայաստանի
մասին
»
գլխում
գրում
է.
«
Կուբադը
կառուցել
էր
Բայլական
քաղաքը,
նոյնպէս
եւ
Բարդա
'
ա
եւ
Կաբալա
քաղաքները,
Սուդդ
ալ
-
Լաբինը
եւ
սրա
երկայնքով
կառուցեց
վաթսուն
քաղաք,
որոնք
կործանուեցին
ալ
-
Բաբ
ու
-
ալ
-
Աբուաբի
կառուցումից
յետոյ:
Ապա
նրանից
յետոյ
իշխեց
որդին՝
Քիսրա
[
Խոսրով
]
Անուշիրուանը,
որը
կառուցեց
Շաբուրան,
Մասքաթ
եւ
Քարքարա
[
Կառկառ
]
քաղաքները:
Յետոյ
կառուցեց
ալ
-
Բաբ
ու
-
ալ
-
Աբուաբը
[=
Դերբենդ
]
»:
Մեզ
համար
հետաքրքիր
է
նաեւ
հատուածի
շարունակութիւնը
(
զուգորդուող
ալ
-
Բալազուրիի
տեղեկութիւնների
հետ
).
«
Առան
երկրում
նա
կառուցեց
Շաքէի
դռները
եւ
Դուդանիյայի
[
Դիդոյք
]
դռները...:
Նա
կառուցեց
Դուրզուկիյան
[
Դուրձուկք
],
որը
տասներկու
դուռ
ունի,
ամեն
մի
դռան
վրայ՝
քարէ
ամրոց:
Ջուրզան
երկրում
կառուցեց
մի
քաղաք,
որը
կոչւում
էր
Սուղդաբիլ,
ուր
բնակեցրեց
ցեղեր
Սուղդի
[
Սողդիանայի
]
մարդկանցից
ու
Ֆարս
[
Պարսք
]
երկրի
որդիներից
եւ
այն
դարձրեց
սահմանային
զինանոց
[=
զօրանոց
]:
Կառուցեց
նաեւ
Բաբ
ալ
-
Լանը
եւ
Բաբ
Սամսախին,
Ջարդաման
[=
Գարդման.
կամ
Գարդաբանի՞
]
ամրոցը
եւ
Սամշուլդա
ամրոցը...:
Նա
գրաւեց
ամբողջ
երկիրը,
որ
գտնւում
էր
Հոռոմների
ձեռքում,
շէնացրեց
Դաբիլ
[
Դուին
]
քաղաքը,
ամրացրեց,
կառուցեց
Նաշաւա
[
Նախճաւան
]
քաղաքը,
որը
Բասֆուրջանի
[
Վասպուրական
]
նահանգի
քաղաքներից
է:
Նա
կառուցեց
Վայս
[
Վայոց
]
բերդը
եւ
ամրոցներ
Սիսաջանի
[
Սիսական
]
հողում,
որոնցից
է
Քիլաբ
բերդը
եւ
Շահաբունսը
[
Շահապոնք
]
եւ
այնտեղ
բնակեցրեց
իր
քաջ
եւ
կորովի
սիյասիջիյաներից
»
(
ըստ՝
Արաբական
աղբիւրներ,
Գ,
էջ
495,
սրբագրումներով;
Н.
А.
Караулов,
Сведения
арабских
писателей...,
-
СМОМПК,
вып.
XXXI,
Тифлис,
1902,
էջ
17):
Նշելի
է,
որ
Իբն
ալ
-
Ֆակիհի՝
Իբն
Խորդադբեհից
տարբերուող
տեղեկութիւնները
մեծապէս
համընկնում
են
(
աւելի
յաճախ՝
բառացի
)
Թ
դ.
պատմիչ
ալ
-
Բալազուրիի
«
Երկրների
նուաճում
»
երկի
«
Հայաստանի
նուաճումը
»
գլխի
վկայութիւնների
հետ:
Հմմտ.
«
Ապա
Կուբադը
հասաւ
նրան
[
խազարներին
հալածող
իր
զօրավարին
]
եւ
Առանում
կառուցեց
Բայլական
քաղաքը,
ինչպէս
նաեւ
Բարդա
'
ա
քաղաքը
ամբողջ
սահմանային
ամրութիւնների
համար,
իսկ
Կաբալա
քաղաքը՝
խազարների
դէմ:
Ապա
շինեց
հում
աղիւսից
պատնեշը
Շարուանի
եւ
Բաբ
ալ
-
Լանի
միջեւ
եւ
աղիւսէ
պատնեշի
վրայ
երեք
հարիւր
վաթսուն
քաղաք
կառուցեց,
որոնք
կործանուեցին
ալ
-
Բաբի
կառուցումից
յետոյ:
Կուբադից
յետոյ
իշխեց
Քիսրա
Անուշիրուանը՝
Կուբադի
որդին,
որը
կառուցեց
Շաբուրան,
Մասքաթ
քաղաքները,
ապա
շինեց
ալ
-
Բաբը,
եւ
սա
կոչուեց
Աբուաբ
[
Դռներ
]...
Այս
կառուցած
վայրերում
բնակեցրեց
մի
ժողովուրդ,
որին
կոչում
էին
ալ-Սիյասիջին:
Նա
Առան
երկրում
կառուցեց
Շաքան
[Շաքի]
դռները,
Կամբիզանը
[Կամբեճան]
եւ
Դուդանիյա
դռները...
Կառուցեց
նաեւ
Դուրզուկիյան,
որը
բաղկացած
է
տասներկու
դռներից,
որոնց
ամեն
մի
դուռը
քարէ
ամրոց
է:
Ջուրզան
երկրում
կառուցեց
մի
քաղաք,
որը
կոչւում
է
Սուղդաբիլ,
ուր
բնակեցրեց
Սուղդից
բերուած
մարդկանց
ու
Պարսից
որդիների
եւ
այն
դարձրեց
ամրակուռ
աւան:
Ջուրզան
երկրում,
Ռումից
այն
կողմ
[՞]
մի
ամրոց
կառուցեց,
որը
կոչւում
էր
Բաբ
Ֆիրուզ
Կուբադ
եւ
մի
այլ
ամրոց,
որը
կոչւում
էր
Բաբ
Լազիկան
[Լազիկայի
դուռ],
եւս
մի
ամրոց,
որը
կոչւում
էր
Բաբ
Բարիկա
եւ
գտնւում
էր
Թարաբուզանդայի
[Տրապիզոնի]
ծովի
վրայ:
Նա
կառուցեց
նաեւ
Բաբ
ալ-Լանը,
Բաբ
Սամսախին,
շինեց
Ջարդաման
եւ
Սամշուլդա
ամրոցները:
Անուշիրուանը
Արմինիյայից
գրաւեց
այն
ամենը,
որ
Հոռոմների
ձեռքում
էր
գտնւում:
Շէնացրեց
ու
ամրացրեց
Դաբիլ
քաղաքը,
կառուցեց
Նաշաւա
քաղաքը,
որը
Բասֆուրջան
նահանգի
քաղաքն
է:
Շինեց
Վայս
բերդը
եւ
ամրոցներ
Սիսաջանի
հողում,
ինչպէս
Քիլաբ
եւ
Շահաբունս
ամրոցները
եւ
այս
բերդերում
ու
ամրոցներում
բնակեցրեց
քաջարի
ու
կորովի
մարդկանց
Սիյասիջիյյա
կոչուածներից»
(տե՛ս
Արաբական
աղբիւրներ,
Գ,
էջ
265-266;
Бала
дзо
ри,
Книга
завоевания
стран,
Пер.
П.
К.
Жузе,
Баку,
1927,
էջ
5-7):
Ինչպէս
տեսնում
ենք,
յիշատակելով
Անուշիրուանի
նոյն
կառուցումները,
ալ-Բալազուրին
բաց
է
թողնում
միայն
Քարքարա-Կարկառ
քաղաքանունը
(նոյն
կերպ
է
նաեւ,
ըստ
ամենայնի՝
ալ-Բալազուրիից
որոշ
քաղումներ
կատարած
Կուդամայի
մօտ,
տե՛ս
Արաբական
աղբիւրներ,
Գ,
էջ
560).
ի
դէպ,
հնարաւոր
է,
որ
դա
պարզապէս
արդիւնք
է
մեզ
հասած
ձեռագրերի
մայր
օրինակի
գրչի
վրիպման:
Տեղին
նշենք,
որ
հայ
պատմիչներից
Դերբենդի
ամրութիւնների՝
Խոսրով
Անուշիրուանի
կողմից
կառուցման
մասին
նշում
ունի
Է
դ.
40-50-ական
թթ.
երկասիրած
Սեբիոսը
(«Այս
Խոսրով
ի
ժամանակս
իւրոյ
թագաւորութեանն
կապեաց
զՊահակն
Ճորայ
եւ
Աղուանից»,
տե՛ս
Սեբէոսի
եպիսկոպոսի
Պատմութիւն,
Չորրորդ
տպագրութիւն,
բաղդատութեամբ
ձեռագրաց,
հանդերձ
առաջաբանիւ
եւ
ծանօթագրութեամբք
ի
ձեռն
Ստ.
Մալխասեանց,
Եր.,
1939,
գլ.
Է,
էջ
29.
1979
թ.
հրատարակութեան
մէջ՝
էջ
69):
Իսկ
Եղիշէ
պատմիչի
եւ
Ղեւոնդ
վարդապետի
մօտ
տեղեկութիւններ
են
պահպանուել
Յազկերտ
Բ-ի
(439-457)
օրօք
Չողի
(Դերբենդի)
ամրութիւնների
կառուցման
մասին՝
անկասկած,
նկատի
ունենալով
քարով
ու
կրաշաղախով
անուշիրուանեան
պարիսպներին
նախորդած
կաւաղիւսէ
պարսիսպը
(տե՛ս
Եղիշէի
Վասն
Վարդանայ
եւ
Հայոց
պատերազմին,
Ի
լոյս
ածեալ...
աշխատութեամբ
Ե.
Տէր-Մինասեան,
գլ.
Գ,
էջ
78,
գլ.
Զ,
էջ
129;
Պատմութիւն
Ղեւոնդեայ
մեծի
վարդապետի
Հայոց,
Ս.
Պետերբուրգ,
1887,
գլ.
ԺԲ,
էջ
40-41.
հմմտ.
А.
А.
Акопян,
Албания-Алуанк
в
греко-латинских
и
древнеармянских
источниках,
Ереван,
1987,
էջ
121-122):
Կարկառ
քաղաքի
մասին
կարեւոր
յիշատակում
ունի
ԺԳ
դ.
առաջին
կէսի
արաբ
հանրագիտակ
Յակուտ
ալ
-
Համաւիի
բազմահատոր
«
Աշխարհագրական
բառարանը
».
«Քարքար
- ...
(Կառկառ).
Քաղաք
է
Առանում,
Բայլականի
մօտ,
կառուցուած
Անուշիրուանի
կողմից»
(ըստ՝
Արաբական
աղբիւրները
Հայաստանի
եւ
հարեւան
երկրների
մասին,
Կազմեց
Հ.
Թ.
Նալբանդեան,
Եր.,
1965,
էջ
103;
Йакут
ал-Хамави,
Муджам
ал-булдан
/Сведения
об
Азербайджане/,
Пер.
с
арабского
З.
М.
Буниятова
и
П.
К.
Жузе,
Баку,
1983,
էջ
30):
Նոյն
տեղում
հեղինակը
յիշատակում
է
նաեւ
մերձեփրատեան
նոյնանուն
բերդաքաղաքը:
ԺԳ
դ.
20-ական
թթ.
վրաց
անանուն
հեղինակի
կողմից
գրուած
«Թագակիրների
պատմութիւնն
ու
գովաբանութիւնը»
երկում
ուշագրաւ
յիշատակութիւն
է
պահպանուել
Ղարղրի
(Կարկրի
-
*Կարկար-ի)
երկրի
մասին,
որի
առնչութիւնը
Կարկառ
քաղաքի
հետ
հետազօտողների
մօտ
կասկած
չի
յարուցում:
1200-ական
թթ.
Զաքարէ
Երկայնաբազուկ
ամիրսպասալարի
գլխաւորութեամբ
վրացական
բանակի
մի
արշաւանքի
մասին
բնագիրը
յայտնում
է.
«Երբեւէ,
ի
ժամ
մի,
հաւաքուելով,
ելան
Գելաքուն
[=Գեղաքունի
գաւառ],
անցան
Խաչիանիով
[=Խաչէն]
եւ
իջան
Ղարղրիս
երկիրը,
հասան
մինչեւ
Բելաղուն
[=Բայլական],
աւերեցին
ամբողջ
Արեզը
[=Երասխի
դաշտավայրը]
եւ
բարձրացան
մինչեւ
Գանձայի
դռները...
Եւ
Ղարղ[րի]ից
մինչեւ
Շանքոր
[=Շամքոր]
անցան
վեց
օրում...
ու
յաղթանակած
վերադարձան
ու
եկան»
(ըստ՝
Խ.
Թորոսեան,
«Թագակիրների
պատմութիւնն
ու
գովաբանութիւնը»
որպէս
Զաքարեան
Հայաստանի
ու
Զաքարեանների
պատմութեան
սկզբնաղբիւր.
Բնագրի
թարգմանութեամբ
եւ
մեկնաբանութիւններով
հանդերձ,
Եր.,
1992,
էջ
398-399,
հմմտ.
История
и
восхваление
венценосцев,
Пер.
К.
С.
Кекелидзе,
Тбилиси,
1954,
էջ
54-55):
Վերջապէս՝
Կիրակոս
Գանձակեցին
յիշատակում
է
Կարկառը
Ներքին
Խաչէնի
հզօր
իշխան
Հասան
Ջալալին
պատկանած
ամրոցների
շարքում:
Պատմիչի
հաղորդմամբ՝
իշխանը
մոնղոլ
Բաթու
ղանի
որդի
եւ
իր
բարեկամ
Սարթախի
օժանդակութեամբ
այցելեց
ղանին
1251
թ.,
նրա
վախճանից
մի
փոքր
առաջ,
եւ
արժանացաւ
նրա
բարեացակամութեանը՝
մասնաւորապէս
յետ
ստանալով
յանուանէ
յիշուած
երեք
ժառանգական
կալուածքներ,
որը,
ճիշտ
է,
շատ
կարճ
տեւեց:
Ըստ
բնագրի.
«Եւ
տարեալ
[Սարթախը
Հասան
Ջալալին]
առ
հայրն
իւր
մեծապատիւ
[2
ձեռ.
մեծապատիւ
արար
]
եւ
ետ
ի
նա
զհայրենիս
իւր
զՉարաբերդ
եւ
զԱկանայ
եւ
զԿարկառն
[մի
քանի
ձեռ.
զԿառկառն],
զոր
հանեալ
էին
յառաջագոյն
ի
նմանէ
ազգն
Թուրքաց
եւ
Վրաց...
Եւ
եկն
Ջալալն
ի
տուն
իւր
ուրախութեամբ,
բայց
զկնի
աւուրց
նեղեալ
ի
հարկապահանջացն
եւ
յԱրղունէն՝
գնաց
առ
Մանգու
ղանն:
Եւ
թագաւորեաց
Մանգու
ղանն
յեօթն
հարիւր
թուականին
Հայոց
[=1251
թ.
]
»
(
Կիրակոս
Գանձակեցի,
Պատմութիւն
Հայոց,
Աշխատասիրութեամբ
Կ.
Ա.
Մէլիք-Օհանջանեանի,
Եր.,
1961,
գլ.
ԾԵ,
էջ
359):
Բերուած
աղբիւրագիտական
տեղեկութիւնների
հիման
վրայ
ուսումնասիրողներին
չէր
յաջողւում
հաստատապէս
տեղորոշել
Մեծ
Հայքի
Արցախ
նահանգում
միջնադարեան
հեղինակների
կողմից
յիշատակուած
փաստօրէն
միակ
քաղաքը
(մի
քանի
յայտնի
եւ
անյայտ
տեղորոշմամբ
քաղաքներ
յիշատակւում
են
Ուտիք
նահանգում):
Պատճառն
այդ
տեղեկութիւնների
որոշակի
հակասականութիւնն
է.
եթէ
Կիրակոս
Գանձակեցու
տեղեկութեամբ
Կարկառն
անհրաժեշտ
էր
տեղորոշել
Խաչէնի
տարածքում
(Հասան
Ջալալի
տիրոյթներում,
իրականում՝
նրա
յաւակնութիւնների
շրջանակում),
ապա
ըստ
վրաց
հեղինակի
եւ
Յակուտի
այն
ընկնում
էր
նրանից
դուրս,
դէպի
Բայլական,
այսինքն՝
հարաւային
Արցախի՝
Վարանդայ-Դիզակի
հատուածում
(կենտրոնական
եւ
հարաւային
Արցախի
սահմանը
մշտապէս
անցել
է
Վարարակն
օժանդակ
-
Կարկառ
գետ
գետագծով):
Ընդ
որում՝
Իբն
Խորդադբեհի
եւ
Իբն
ալ-Ֆակիհի
ենթատեքստերում
քաղաքը
յիշուած
է
ուղղակի
Դերբենդից
հարաւ
ընկած
քաղաքների
կողքին
(թէպէտ
պարզ
է,
որ
դա
կարող
էր
առաջ
գալ
զուտ
շարադրանքի
բովում):
Բացի
այդ,
հայերէն
«քարքարուտ»,
«քարակոյտ»
պարզ
ստուգաբանութեամբ
(ըստ
Հայկազեան
բառարանի,
Հ.
Հիւբշմանի,
Կ.
Գանի,
Բ.
Ուլուբաբեանի
եւն)
նոյնանուն
բնակավայրեր
ու
մարզեր
են
յայտնի
Հայկական
լեռնաշխարհի
մի
քանի
այլ
շրջաններում՝
Արեւելեան
Կիլիկիայում
եւ
Ծոփքում
(Կարկառ-Քարքար
բերդաքաղաքները
Եփրատի
զոյգ
ափերին),
Հարաւային
Վասպուրականում
(Կարկառ-Գեառգեառ
կազա-գաւառակը
Վանից
հարաւ),
Մոկքում,
Տաշիր,
Զարեւանդ,
Քուստի
Փառնէս
գաւառներում
(Գեառգեառ-Կարկառ
գիւղեր)
եւ
այլն
(ամփոփ
տե՛ս
Հ.
Ս.
Էփրիկեան,
Պատկերազարդ
բնաշխարհիկ
բառարան,
հտ.
Բ,
գիրք
Ա,
Վենետիկ
-
Ս.
Ղազար,
1907,
էջ
325-326;
Հայաստանի
եւ
յարակից
շրջանների
տեղանունների
բառարան,
հտ.
3,
Եր.,
1991,
էջ
47-48),
որն
այս
կամ
այն
չափով
շփոթութիւնների
տեղիք
է
տուել:
Մասնաւորապէս,
հմմտ.
Սլ.
Սարգսեանի
կողմից՝
արցախեանի
հետ
Համդալլահ
Ղազվինիի
յիշատակած
հարաւերասխեան,
զարեւանդեան
Կարկառ-Գեառգեառ
քաղաքի
(Լինչի
քարտէզում՝
Գառգառ
գիւղ,
Ջուղայից
հարաւ)
համադրումը,
որը
ԺԴ
դ.
պարսիկ
աշխարհագէտը
տեղորոշում
է
Մարանդի
թումանում
(
Хамдаллах
Казвини,
Нузхат
ал-кулуб
/Материалы
по
Азербайджану/,
Пер.
с
английского
З.
М.
Буниятова,
Пер.
с
персидского
И.
П.
Петрушевского,
Баку,
1983,
էջ
50-51):
Ըստ
այդմ,
մինչեւ
քաղաքատեղիի
յայտնաբերումը
Կարկառի
տեղորոշումները
կարող
էին
կրել
եւ
ըստ
էութեան
կրում
էին
զուտ
ենթադրական
գուշակումների
բնոյթ:
Ակադ.
Ս.
Երեմեանի
«Վրաստանի
աւատական
պետութիւնը
XIII
դ.
սկզբին»
չհրատարակուած
ռուսերէն
քարտէզում
Կարկառ
երկրամաս
է
նշուած
Բայլականից
մի
փոքր
հիւսիս,
Ալգեօլ
կոչուած
լճերի
շրջանում:
«Հայաստանի
եւ
յարակից
շրջանների
տեղանունների
բառարանի»
հեղինակները
Կարկառ
(Գարգար,
Քարքար)
քաղաքը
համադրում
էին
ԼՂՀ
Մարտունու
շրջանի
Հերհեր
գիւղի
հետ,
որը
հէնց
Հերհեր
է
կոչւում
գոնէ
ԺԷ
դ.
վիմագրերում
ու
փաստաթղթերում:
Սլ.
Սարգսեանը
եւ
Բ.
Կարապետեանը
Կարկառը
տեղորոշում
էին
Շուշի
բերդաքաղաքի
տեղում,
իսկ
Հ.
Պետրոսեանը՝
մերձակայքում:
Ալ.
Յակոբեանի
մի
քարտէզում
Կարկառ
անուանումը
նշուած
է
Վարարակն
օժանդակից
հիւսիս,
հետագայի
Կռկժան
գիւղի
տեղում
(այսինքն՝
Խաչէնում)
եւ
այսպէս
շարունակ:
Սակայն
ս.
թ.
Յունիսի
29-ին,
իրականացնելով
ԼՂՀ
Կառավարութեանն
առընթեր
Զբօսաշրջութեան
վարչութեան
ծրագրով
կատարուող
պեղման-մաքրման
աշխատանքները
Ասկերանի
շրջանի
Քարաշէն
(Դաշուշէն)
գիւղի
Սբ.
Սարիբեկ
սրբավայրում,
արշաւախմբի
ղեկավար`
հնագէտ
Գագիկ
Սարգսեանը
նոյն
գիւղի
բնակիչ,
74-ամեայ
Վազգէն
Աղաջանեանի
ուղեկցութեամբ
այցելեց
Կարկառ
գետի
հանդիպակաց
ընդարձակ
սարահարթը,
որին
տեղացիները
«Թագաւորեն
տեղ»
խօսուն
անունն
են
տալիս:
Ուղեկցողի
վկայութեամբ՝
այստեղ
երեւում
էին
հին
պատերի
հետքեր,
որոնց
քարերը
1960-70-ական
թուականներին
Շոշ
գիւղի
բնակչութիւնը
տանում
էր՝
օգտագործելու
որպէս
պատրաստի
շինաքար:
Այս
այցելութեան
արդիւնքը
եղաւ
Արցախ-Ղարաբաղի
երբեմնի
գլխաւոր
քաղաքի`
նշանաւոր
Կարկառի
յայտնաբերումն
ու
երկրորդ
ծնունդը:
Քաղաքատեղին
գտնւում
է
Ստեփանակերտ
եւ
Շուշի
քաղաքների
միջնանասում,
Ստեփանակերտի
«Մազի»
կամրջից
ուղիղ
գծով
2,
3
կմ
հարաւ,
Շուշիի
«Ելիզաւետապոլեան»
դարպասներից
3,
0
կմ
հիւսիս-արեւելք,
Քարաշէն
գիւղի
հանդիպակաց
գետափին,
ԼՂՀ
մայրաքաղաքից
դէպի
Շոշ
եւ
Կարմիր
շուկա
-
Հադրութ
գնացող
Հիւսիս-հարաւ
աւտոմայրուղու
եզրին
գտնուող
զօրամասի
անտառապատ
լանջի
վերնամասում:
Տարածքը
հանդիսանում
է
Շոշ
գիւղական
համայնքի
հանդամասը:
Յուշարձանը
տեղակայուած
է
նստուածքային
ապարներից
կազմուած
հրուանդանի
գագաթի
ընդարձակ
սարահարթին
(ծովի
մակերեւոյթից
950-1015
մ
բարձրութեամբ):
Վերջինս
ունի
մօտաւորապէս
արեւելք-արեւմուտք
ձգուածութիւն:
Արեւելքից
այն
եզերւում
է
Կարկառ
գետի
անդնդախոր
կիրճով
(150
մ),
իսկ
արեւմուտքից`
Շուշիի
բարձունքից
իջնող
«Զառուն
բաղի
ծեօր»
կոչուած
ձորակի
ուղղահայեաց
կտրուող
ժայռերով:
Այս
ձորակում
է
գտնւում
համանուն
յորդառատ
աղբիւրը,
որի
ջրով
է
ցայսօր
սնւում
է
Քարաշէն
գիւղը
(հնում
ջուրն,
ամենայն
հաւանականութեամբ,
մատակարարուել
է
մեր
քաղաքին):
Սարահարթի
հիւսիսային
լանջը
պատուած
է
բնական
անտառով,
իսկ
գագաթին,
խորհրդային
շրջանում
կատարուել
է
կաղնու
անտառատունկ,
ուստի
պատմական
քաղաքի
կենտրոնական
թաղամասերի
մի
զգալի
մասը
պատուած
է
անտառաշերտով:
Սարահարթի
հիւսիս-արեւելեան
եզրամասն,
ըստ
ամենայնի,
հողմնահարուած
է
եւ
զուրկ
անտառածածկոյթից:
Այստեղ
երեւում
է
քաղաքի
հիւսիսային
պաշտպանական
համակարգը
կազմող
պարսպաշարի
քարաշէն
հիմնապատերի
մօտ
300
մ
երկարութեամբ
հատուածը:
Պարիսպը
պահպանուել
է
լաւագոյն
դէպքում
մէկ
քարի
բարձրութեամբ,
իսկ
շատ
հատուածներում
դա
էլ
է
հանուած:
Պարսպաշարը
գնում
է
հրուանդանի
հարթ
մակերեսից
դէպի
հիւսիսային
լանջն
իջնող
ռելիեֆի
կոտրուածքի
եզրագծով:
Այն
կառուցուած
է
այսպէս
կոչուած
«օրտոստատ»
տեխնիկայով,
երբ
պատերը
շարուած
են
լայնութեամբ
երկշերտ,
կողքի
վրայ
ցից
կանգնած
քարերից,
միջնամասում
լցուած
քարահողային
բուտով,
առանց
կրաշաղախի:
Պարսպի
ուղղաձիգ
ընթացքի
վրայ
դրուած
են
երեք՝
յատակագծում
կլոր
աշտարակներ,
որոնցից
ամենամեծը
(մօտ
10
մ
տրամագծով)
կանգնած
է
հրուանդանի
ծայր
հիւսիս-արեւելեան
անկիւնում
եւ
գերիշխում
է՝
այդ
հատուածում
հարաւ-հիւսիս
ուղղութեամբ
հոսող
Կարկառ
գետի
կիրճի
վրայ:
Պարիսպը,
մօտենալով
հրուանդանի
անտառապատ
հատուածին,
սահուն
վերածւում
է
հողաթմբի
եւ
շարունակում
ընթացքը
դէպի
արեւմուտք
որպէս
հողապատնեշ,
որի
քարաշէն
հիմնամասը
(եթէ
այն
կայ)
արդէն
չի
երեւում:
Հողապատնեշը
հանդիսանում
է
հիւսիսային
պարսպաշարի
համեմատաբար
լաւ
պահպանուած
մասը,
քանի
որ
կազմուած
է
հաւանաբար
քարաշէն
հիմքի
վրայ
դրուած
հում
աղիւսից,
որը
ժամանակի
ընթացքում
վերածուել
է
միասեռ
կաւահողային
զանգուածի
(կաւաղիւսները
դիտարկւում
են
երկու
փոքրիկ
հեղեղատների
մէջ):
Գնալով
դէպի
արեւմուտք
աւելի
քան
400
մ՝
հողապատնեշը
կտրւում
է
վերջերս
կառուցուած
Ստեփանակերտ-Շուշի
գազատարի
գծի
փորուածքով,
որից
յետոյ
այն
շարունակւում
է՝
ընթացքում
միաձուլուելով
խորհրդային
շրջանում
«Զառուն
բաղի
ծեօրի»
վերնամասով
անցնող
դաշտային
ճանապարհի
հետ:
Պարիսպ-հողապատնեշը
արտակարգ
հետաքրքրութիւն
է
ներկայացնում
այն
առումով,
որ
նրա
առջեւ,
դրսից,
գնում
է
քաղաքի
պաշտպանական
համակարգի
երկրորդ,
խիստ
ուշագրաւ
բաղկացուցիչ
մասը`
ջրի
աստիճանաձեւ
խանդակը:
Խանդակը
գնում
է
կաւաղիւսով
շարուած
պարսպապատի
ստորոտով,
բլրալանջով
եւ
այսօր
ուրուագծւում
է
որպէս
խիտ
անտառի
մէջ
փորուած
գոգաւոր
կտրուածքով
խրամատ
կամ
ճանապարհ:
Վերջիններից
խանդակը
տարբերւում
է
նրանով,
որ
ընթացքի
մի
քանի
կէտերում
պարբերաբար
փակւում
է
պատնեշներով`
«շլիւզներով»,
ընդ
որում՝
հէնց
այն
կէտերում,
ուր
տեղանքի
ռելիեֆը
կոտրւում
է
եւ
խանդակում
ջրի
մակարդակը
կայուն
պահելու
համար
անհրաժեշտութիւն
է
առաջանում
իջեցնել
կամ
բարձրացնել
այն
այլ
մակարդակի:
Աստիճանաձեւ
խանդակի
արտաքին
քարաշէն-կաւաշէն
եզրապատի
մնացորդները
տեղ-տեղ
հասնում
են
մինչեւ
2
մ
բարձրութեան:
Իսկ
միւս՝
հարաւային
կողմում
խանդակի
պատը
կազմում
է
գրեթէ
ուղղահայեաց
պարիսպը,
որը
պահպանուած
է
մինչեւ
10-12
մ
բարձրութեամբ:
Հասկանալի
է,
որ
ժամանակի
ընթացքում
կաւաշէն
(կաւաղիւսաշէն)
պատերը
զգալիօրէն
սահել,
լուացուել
են,
բայց
այսօր
էլ
թողնում
են
խիստ
ազդեցիկ
տպաւորութիւն:
Քաղաքի
հիւսիսային
պարսպի
ընդհանուր
երկարութիւնը
կազմում
է
մօտ
1100
մ:
Այդ
պարսպից
դուրս
դէպի
հիւսիս
եւ
նրան
զուգահեռ
խիտ
անտառով
ծածկուած
լանջով
անցնում
են
պաշտպանական
կառոյցների
տպաւորութիւն
թողնող
երկու
հողաթումբ-դարաւանդներ,
որոնք
թոյլ
են
տալիս
ենթադրել
հիւսիսային
երկրորդ
եւ
երրորդ
պաշտպանական
գծերի
գոյութիւն
ունեցած
լինելը:
Բացի
այդ,
գազատարի
փորուածքից
արեւմուտք
բարձրացող
եւ
Զառուն
բաղի
ձորի
վրայ
20-30
մետրանոց
ուղղահայեաց
ժայռերով
կախուած
բլրի
գագաթին
նշմարւում
են
ինչ-որ
շինութիւնների
հիմնապատեր,
որոնք
ենթադրաբար
(առայժմ՝
զուտ
իբրեւ
վարկած)
կարող
են
համարուել
հաւանական
միջնաբերդի
մնացորդները:
Ամենայն
հաւանականութեամբ,
հիւսիսից՝
այսօրուայ
զօրամասի
հարթակից,
որի
եզրին
զարգացած
միջնադարի
երկու
խաչքարեր
են
կանգնած,
դէպի
քաղաք
բարձրացող
հինաւուրց
ճանապարհն
անցել
է
հէնց
գազատարի
ուղեգծով։
Նրա
գագաթի
հատուածից
ճանապարհն
իջել
է
դէպի
հարաւ
Շոշի
կամրջի
ուղղութեամբ
(արեւելեան
ժայռերի
տակով
անցնող
Շոշի
«նոր»
մայրուղին,
ենթադրաբար,
փորուել
է
միայն
ուշ
միջնադարում)։
Հնարաւոր
է,
որ
արեւելքից
քաղաքը
պարիսպ
չի
ունեցել,
քանի
որ
եզերւում
է
անմատչելի
ժայռերով
(մինչեւ
150
մ):
Հարաւային՝
շատ
աւելի
մատչելի
կողմից
քաղաքը,
կարծես
թէ,
ունեցել
է
առնուազն
երեք,
իրար
զուգահեռ
գնացող
պարսպաշարերից
բաղկացած
պաշտպանական
համակարգ
(թէպէտ
հնարաւոր
է,
որ
դրանցից
մէկ-երկուսն
իրենցից
ներկայացնում
են
պարսպին
զուգահեռ՝
բազմաստիճան
հարթակներով
դասաւորուած
փողոցների
շինութիւնների
հետքեր):
Այս
մասում,
ինչպէս
եւ
արեւմուտքում,
յուշարձանի
տարածքը
անտառաշերտով
պաշտպանուած
չի
եղել,
ուստի
կաւաշէն
(հում
աղիւսից
կառուցուած)
շերտերը
հողմնահարուել,
վերացել
են,
իսկ
քարերը
տարուել:
Ի
դէպ,
հաւանական
է,
որ
քաղաքատեղիի
քարերը
առաւել
մեծ
չափով
տեղափոխուել
ու
օգտագործուել
են
Շուշի
քաղաքի
պարիսպների
շինարարութեան
մէջ
(ԺԸ
դ.
կէսերին):
Այս
պարիսպների
հիմնապատերը
կառուցուած
են
համեմատաբար
աւելի
մեծ
եւ
խորանարդաձեւ
քարերով,
լայնութեամբ
երկշերտ,
որոնց
միջեւ
մանր
քարերի
կաւախառն
բուտ
է
լցուած:
Այստեղ,
ամենայն
հաւանականութեամբ,
տարածքը
ժամանակին
հերկուել
է
եւ
մասամբ
մաքրուել
քարերից,
ուստի
բոլոր
երեք
պարսպաշարերը
երեւում
են
հատուածաբար,
տեղանքի
ռելիեֆի
համեմատաբար
կտրուկ
անկման
կէտերում:
Քաղաքի
հարաւ-արեւելեան
անկիւնում,
ժայռեզրին
պահպանուել
են
միայնակ
մնացած
15
մ
տրամագծով
կլոր
աշտարակի
հիմնապատերը:
Այստեղ
մերկացող
բնական
ժայռագիծը
արհեստականօրէն
աստիճանաձեւ
է
կտրուած
(«դարակներ»)՝
հնարաւոր
է,
ժամանակին
վրայով
անցնող
պարսպաշարի
հիմքերը
հարթեցնելու
նպատակով:
Երկու
պարիսպների
միջեւ
ընկած
քաղաքի
ներսի
տարածքում
կարելի
է
նկատել
առանձին
պատերի,
ինչ-որ
մոնումենտալ
մեծ
շինութիւնների
հետքեր
եւ
ուղղանկիւն
փոսորակների
տեսքով
պահպանուած
տնատեղեր:
Քաղաքի
ներսում
եւ
առաւելապէս
պարիսպներից
դուրս
ընկած
տարածքներում
նկատւում
են
հնում
հիմնովին
կողոպտուած
դամբարաններ,
որոնց
կառուցուածքը
նմանւում
է
մ.
թ.
առաջ
եւ
յետոյ
առաջին
դարերի
թաղումային
կառոյցներին:
Հիւսիսային
ու
հարաւային
պարիսպների
միջեւ
հեռաւորութիւնը
տատանւում
է
200-350
մ:
Բուն
քաղաքատեղին
զբաղեցնում
է
35-40
հա
տպաւորիչ
տարածութիւն
(համեմատութեան
համար՝
վաղ
միջնադարեան
Դերբենդ
քաղաքն
ունեցել
է
26-27
հա
բնակելի
տարածք,
Բուխարան՝
35
հա,
Թերմեզը՝
20
հա,
Փենջիքենդը՝
13-14
հա,
եւ
միայն
Սամարղանդը՝
65,
Մերվը՝
200
հա,
տե՛ս
А.
А.
Кудрявцев,
Древний
Дербент,
Москва,
1982,
էջ
115-116;
А.
М.
Белецкий,
И.
Б.
Бентович,
О.
Г.
Большаков,
Средневековый
город
Средней
Азии,
Ленинград,
1973,
էջ
6):
Հաւանական
է,
որ
քաղաքի
պարսպապատ
կենտրոնից
դուրս,
այսպէս
կոչուած
«շահաստանում»
կամ
«ռաբաթում»
եւս
եղել
է
բնակչութիւն,
բայց
մեր
այսօրուայ
զուտ
հպանցիկ
հետազօտութիւնը
թոյլ
չի
տալիս
աւելի
մանրամասնել
խնդիրը:
Յայտնաբերուած
վերգետնեայ
խեցեղէնի
նմուշները,
որ
հիմնականում
ի
յայտ
են
գալիս
գազատարի
փորուած
խրամատի
երկայնքով,
վերաբերւում
են
ուշ
անտիկ
շրջանից
մինչեւ
վաղ
եւ
զարգացած
միջնադարին՝
Գ-ԺԳ
դ.
սկիզբ
(ԺԳ
դ.
երկրորդ
կէսին
բնորոշ
գունազարդ
խեղեղէնի
նմուշներ
չեն
նկատւում):
Նշուած
ժամանակահատուածով
էլ
այսօր
կարելի
է,
խիստ
մօտաւոր,
թուագրել
նորայայտ
յուշարձանը:
Ինչպէս
տեսանք,
արաբական
աղբիւրները
Կարկառի
կառուցումը
վերագրում
են
Սանանեան
արքայից
արքայ
Խոսրով
Անուշիրուանին
(531-579):
Այդ
պնդման
վերջին
կէտն,
ամենայն
հաւանականութեամբ,
չի
կարող
ընդունուել,
քանի
որ
Անուշիրուանի
մի
շարք
կառոյցներ,
մասնաւորապէս
Դերբենդի
քարէ
պարիսպը
եւ
Խուդափերինի
կամուրջը
լաւ
պահպանուած
են
եւ
դրանք
կառուցուած
են
կրաշաղախով:
Բայց
փոխարէնը
լաւ
յայտնի
են
այդ
արքայի
նախորդների
կաւաշէն
կառոյցները,
որոնց
հետ
էական
նմանութիւններ
է
դրսեւորում
յայտնաբերուած
քաղաքատեղիի
հիւսիսային
պարսպապատն
իր
խանդակով:
Մասնաւորապէս,
յայտնի
են
Յազկերտ
Բ-ի
օրօք
կառուցուած՝
Դերբենդի
կաւաշէն
պարիսպը
(կաւաղիւսների
չափսերը՝
40-43
χ
40-43
χ
10-12)
եւ
նրանից
18-20
կմ
հարաւ
ընկած
Թոփրախ-կալա
քաղաքատեղին
Բելիջի
աւանի
մօտ
(պատերի
երկարութիւնը՝
950-1150
մ),
որը
համադրւում
է
ասորական
մի
աղբիւրում՝
Կարքա
դը-բեթ-Սելոխ
քաղաքի
«Ժամանակագրութեան»
մէջ
յիշատակուած
«Շահրիստան-ե
Յեզդիգերդ»
անունով
քաղաքի
հետ՝
կառուցուած
«Չոլ
[Չողայ]
երկրում»
(տե՛ս
G.
Hoffmann,
Ausz
ü
ge
aus
Syrischen
Akten
Persischer
M
ä
rtyrer,
Leipzig,
1880,
էջ
50;
М.
С.
Гаджиев,
К
вопросу
о
местоположении
сасанидского
города
Шахристан
-
и
Йездигерд,
-
“
Древние
и
средневековые
археологические
памятники
Дагестана
”,
Махачкала,
1980,
էջ
111-118;
նոյնի
՝
Торпах-кала
-
сасанидский
город-крепость
на
границе
албанов
и
хонов,
-
http:
//www.
caucasian-albania.
net/?p=32
/2007
թ.
Երեւանում
տեղի
ունեցած
աղուանագիտական
միջազգային
գիտաժողովի
նիւթեր/;
А.
А.
Кудрявцев,
Древний
Дербент,
էջ
83-86):
Ըստ
Ի
դարի
հնագիտական
պեղումների
արդիւնքների՝
կաւաշէն
են
եղել
անգամ
Կաւատ
Ա
արքայից
արքայի
(488-496,
498-531)
կողմից
կառուցուած
(ըստ
արաբական
բազմաթիւ,
այդ
թւում՝
վերը
բերուած
աղբիւրների)
Բայլական
եւ
Պարտաւ
(Բարդա'ա)
քաղաքների
պարիսպները
(տե՛ս
К.
В.
Тревер,
Очерки
по
истории
и
культуре
Кавказ
ской
Албании,
IV
в.
до
н.
э.
-
VII
в.
н.
э.,
М
осква-
Л
енинград,
1959,
էջ
265-267):
Նոյն
շինարարական
տեխնիկան
ակնյայտ
է
Սասանեանների
միջագետքեան
կենտրոնի,
ինչպէս
նաեւ
Արեւելեան
Իրանի
յուշարձաններում
(Նիւշապուհ-Նիսա
եւն),
որոնք
կարող
են
վերագրուել
վաղ-սասանեան
ժամանակաշրջանին
(տե՛ս
Х.
Юсупов,
Сходства
в
фортификации
Старой
Нисы
и
Игдыкала,
-
“
Ниса
–
древний
очаг
развития
мировой
культуры
”.
Материалы
международной
научной
конференции.
5-7
декабря
2007
г.,
Ашгабад,
2007,
էջ
319-320):
Սակայն
խանդակներ
ունեցող՝
կաւաղիւսով
կառուցուած
քաղաքային
պարիսպների
շինարարութիւնը
մեծապէս
արձանագրուած
է
նաեւ
ուշ
անտիկ
եւ
վաղ
միջնադարեան
Հայաստանում
(մեզանում
կրաշաղախի
օգտագործման
առաջին
ակնառու
դէպքը
համարւում
է
Աղցքի
արքայական
դամբարանը՝
կառուցուած
361
թ.
):
Ամբողջապէս
այդ
տեխնիկայով
է
կառուցուել
Արտաշատին
փոխարինած
Դուին
մայրաքաղաքը
Խոսրով
Բ
Կոտակ
թագաւորի
օրօք
(330-338),
որի
կաւաշէն
պարսպի
առջեւ
անցնող
ջրի
խանդակը
մանրամասն
նկարագրուած
է
հնագէտների
կողմից
(
Կ.
Ղաֆադարեան,
Դուին
քաղաքը
եւ
նրա
պեղումները,
հտ.
Ա,
Եր.,
1952,
էջ
28-30):
Ըստ
Պատմահօր՝
կաւաշէն
պարսպի
առջեւ
խանդակ
է
ունեցել
արդէն
Բ
դ.
Հայոց
Սանատրուկ
արքայի
կողմից
կառուցուած
Մծուրն
քաղաքը
(
Մովսիսի
Խորենացւոյ
Պատմութիւն
Հայոց,
Աշխատութեամբ
Մ.
Աբեղեան
եւ
Ս.
Յարութիւնեան,
Տփղիս,
1913,
գլ.
Բ.
ԼԶ,
էջ
160,
հմմտ.
Ա.
Զարեան,
Ակնարկներ
հին
եւ
միջնադարեան
Հայաստանի
քաղաքաշինութեան
պատմութեան,
Եր.,
1986,
էջ
47-49):
Թւում
է,
թէ
աղբիւրագիտական
տեղեկութիւնների
ուշադիր
քննութիւնը
հնարաւորութիւն
է
տալիս
ենթադրել,
որ
Կարկառի
կառուցումը
կարելի
է
վերագրել
ոչ
թէ
ուղղակի
որեւէ
Սասանեան
արքայի
եւ
ոչ
էլ՝
պարզապէս
Մեծ
Հայքի
Գ-Դ
դդ.
թագաւորներին,
այլ՝
վերջիններիս
հրամանով
գործած
Սիւնեաց
իշխաններին,
որոնք,
ըստ
Դ
դ.
30-ական
թթ.
պատկերն
արտայայտող
«Զօրանամակ»-ի,
պատասխանատու
են
եղել
Մեծ
Հայքի
«Արեւելեան
դռան»
(իմա՛
Ատրպատականի
կողմի)
պաշտպանութեան
համար:
Ըստ
նշուած
աղբիւրի՝
Սիւնեաց
իշխանի
հրամանատարութեան
տակ
«Արեւելեան
դռան»
պաշտպաններից
է
եղել
նաեւ
Գրզճունի,
այսինքն՝
Գորոզուի
իշխանութիւնը
(Գ[ո]ր[ո]զճունի),
այն
է՝
վաղ
միջնադարեան
հարաւային
Արցախի
իշխանատոհմը,
մինչեւ
Վարարակն-Կարկառ
գետագիծը
տարածուող
իր
տիրոյթներով
(տե՛ս
Ա.
Յակոբեան,
Պատմա-աշխարհագրական
եւ
վիմագրագիտական
հետազօտութիւններ
/Արցախ
եւ
Ուտիք/,
Վիեննա-Եր.,
2009,
էջ
281-283,
412-413):
Ընդ
սմին՝
428
թ.
Մեծ
Հայքի
Արշակունեաց
թագաւորութիւնը
վերացնելուց
եւ
Այսրկովկասում
մարզպանութիւններ
կազմաւորելուց
յետոյ
Պարսից
արքայից
արքաները
պարբերաբար
Սիւնեաց
իշխաններին
էին
վստահում
Կովկասեան
լեռների
սահմանային
գծի
արեւելեան
կողմի
(Բաղասականի
թագաւորութիւն
-
Չող-Դերբենդի
հատուած)
ամրութիւնների
պաշտպանութեան
գործը
(կուսակալ-բդեշխի
լիազօրութիւններով):
Ի
դէպ,
Կովկասեան
սահմանագծի
արեւմտեան
հատուածում
նմանատիպ
գործառոյթը
դեռ
Արշակունի
թագաւորների
յանձնարարութեամբ
վարում
էին
Գուգարաց
բդեշխ-կուսակալները
(Վրաց
թագաւորութեան
ռազմական
ներուժի
ներառումով)
Ցուրտաւ-Սուղդաբիլ
կենտրոնից,
իսկ
կենտրոնական
հատուածում՝
ըստ
ամենայնի,
Գարդմանացի
կուսակալ-իշխանները
(Աղուանից
թագաւորութեան
ռազմական
ներուժի
ներառումով)
Գարդման-Ջարդաման
կենտրոնից:
Արաբ
հեղինակներն,
ինչպէս
տեսանք
վերեւում,
ե՛ւ
Սուղդաբիլի,
ե՛ւ
Ջարդամանի
կառուցումը
վերագրում
են
Խոսրով
Անուշիրուանին,
երկու
դէպքում
էլ
իրականութիւնից
շեղուելով
գոնէ
մէկ
դարով,
քանի
որ
հայկական
եւ
վրացական
աղբիւրներում
նշուած
քաղաքներն
ունեն
Ե
դարի
յիշատակութիւններ:
Մասնաւորապէս,
Ժ
դ.
պատմիչ
Մովսէս
Դասխուրանցուն
(կոչուած
նաեւ՝
Կաղանկատուացի)
հասած
աւանդախառն
տեղեկատւութեան
համաձայն՝
Գարդմանի
կառուցողն
է
եղել
«Միհրանեան»
յորջորջուած
Վարդան
Քաջ
Գարդմանացի
իշխանը
(«Վարդ
ծնաւ
[Բ
խմբի
ձեռ.
ծնանի
]
զՔաջն
Վարդան,
որ
շինեաց
զբերդն
Գարդմանայ
զերիս
ամս»;
«Քաջ
Վարդան,
որ
հաւատացեալ
ի
Քրիստոս
եւ
որ
[ձեռ.
վաղ
վրիպակով՝
ոչ
]
շինող
[
a
ձեռ.
շինողն
]
Գարդման
բերդոյ»,
տե՛ս
Մովսէս
Կաղանկատուացի,
Պատմութիւն
Ա
ղու
ա
նից
աշխարհի,
Քննական
բնագիրը
եւ
նե
ր
ա
ծու
թիւնը
Վ.
Առաքելեանի,
Եր.,
1983,
գլ.
Բ.
ԺԷ,
էջ
172
եւ
գլ.
Գ.
ԻԲ,
էջ
339),
իսկ
նա
յիշատակուած
է
նաեւ
Բուն
Աղուանքի
վերջին
Արշակունի
թագաւոր
Վաչագան
Բարեպաշտի
(485-523)
հրամանով
Զ
դ.
սկզբներին
տեղի
ունեցած
Աղուէնի
ժողովի
արձանագրութեան
մէջ
(«
Վարդան
Քաջ՝
Գարդմանայ
տէր...
»,
տե՛ս
Մովսէս
Կաղանկատուացի,
Պատմութիւն
Ա
ղու
ա
նից
աշխարհի,
գլ.
Ա.
ԻԸ,
էջ
94;
«Մատենագիրք
Հայոց»,
հտ.
Գ,
Զ
դար,
Անթիլիաս,
2004,
էջ
139
):
Տեղին
նշենք,
որ
Մովսէս
Դասխուրանցու
մի՝
ուշ
աւանդութիւնից
եկող
տեղեկութիւն
Պարտաւի
կառուցումը
վերագրում
է
Աղուանից
Վաչէ
Բ
թագաւորին
(451-461)
եւ
Կաւատ
Ա
-
ի
հօրեղբայր
Պերոզ
արքայից
արքային
(«
Եւ
ի
հրամանէ
Պերոզի՝
Պարսից
արքայի
[
Բ
խմբի
ձեռ.
ի
սորա
հրամանէ
փխ
Եւ ...
արքայի
],
շինեցաւ
ի
Վաչէէ
Պերոզապատ
[
Բ
խմբի
ձեռ.
Պերոժապատ
]
մեծ
քաղաքն,
որ
այժմ
կոչի
Պարտաւ
»,
տե՛ս
Մովսէս
Կաղանկատուացի,
Պատմութիւն
Ա
ղու
ա
նից
աշխարհի,
գլ.
Ա.
ԺԵ,
էջ
42;
«Մատենագիրք
Հայոց»,
հտ.
Գ,
2004,
էջ
66
),
սակայն
նոյն
հեղինակի
կողմից
«
Պատմութիւն
Ա
ղու
ա
նից
»-
ում
բառացի
արտագրուած՝
պայմանականօրէն
«
684
թ.
պատմութիւն»
անուանուած
երկում
Պարտաւը
7
անգամ
կոչուած
է
«Պերոզ-Կաւատ»,
որը
պարսկերէն
նշանակում
է
«Կաւատը՝
յաղթող»
եւ
ցոյց
է
տալիս
Պարտաւ-Բարդա'այի
իրական
կառուցողի
մասին
արաբական
աղբիւրների
վկայութիւնների
հաւաստիութիւնը
(ենթադրելի
է,
որ
«Պերոզա-պատ»-ի
մասին
ուշ
հայկական
աւանդոյթը
հետեւանք
է
«Պերոզ-Կաւատ»
անուան
ժողովրդական
ստուգաբանութեան՝
«Վաղարշա-պատ»
քաղաքանուան
զուգորդութեան
հիման
վրայ):
Մեր
խնդրի
համար
կարեւոր
է
նաեւ
Սիւնիքում
(«
Սիսաջանում
»)
Սասանեան
արքաների
կողմից
կառուցուած
ամրոցների
մասին
արաբական
աղբիւրների
տեղեկութիւնների
(
վերեւում
բերուած
)
արժեւորումը:
Այդ
ամրոցներից
մէկի՝
ամենայն
հաւանականութեամբ՝
Գորոզուի
շրջակայքում
գտնուած
Քիլաբի
մասին
պահպանուել
է
ալ
-
Բալազուրիի
ուշագրաւ
վկայութիւնը,
ըստ
որի
այնտեղ
պատսպարուել
էր
Ը
դ.
կէսերին
Խալիփայութեան
դէմ
Բայլականում
ապստամբած
Մուսաֆիր
ալ
-
Կասսաբ
ամիրան
(
տե՛ս
Արաբական
աղբիւրներ,
Գ,
էջ
280):
Ի
դէպ,
միւս
ամրոցի՝
«
Շահասունս
»-
ի
մասին
հետաքրքրական
աւանդախառն
տեղեկութիւն
է
պահպանել
Ստեփաննոս
Օրբէլեանը.
«
Շահապաւնից
բերդ՝
ի
Շահապայ
պարսկէ
շինեալ,
եւ
ձորն
յիւր
անուն՝
Շահապաւնից
ձոր,
որ
հատուածի
պատճառաւ
եկեալ
էր
առ
նահապետս
Սիւնի
»
(
տե՛ս
Ստեփաննոսի
Սիւնեաց
եպիսկոպոսի
Պատմութիւն
տանն
Սիսական,
Ի
լոյս
ընծայեաց
Մ.
Էմին,
Մոսկվա,
1861,
գլ.
Բ,
էջ
8):
Այսպիսով,
ըստ
ամենայնի՝
Կարկառ
քաղաքը
կառուցուել
էր
հէնց
Հայաստանի
արեւելեան
ու
հիւսիս
-
արեւելեան
պաշտպանական
ուղղութիւնների
առանցքում
եւ
Գ
-
Դ
դարերում
կարող
էր
որպէս
կենտրոնակայան
ու
զօրանոց
լիովին
ապահովել
երկրի
խորքից,
Սիւնեաց
իշխանների
եւ
տուեալ
հարցում
նրանց
ենթակայ՝
հարաւային
Արցախի
«
Գ
[
ո
]
ր
[
ո
]
զճունի
»
իշխանատոհմի
կողմից
ղեկավարուող
գործողութիւնները
դէպի
այդ
ռազմավարական
կողմերը:
Միաժամանակ,
գտնուելով
հարաւային
Արցախի
եւ
նահանգի
կենտրոնական
հատուածի
սահմանագծում
(
այդպիսով
լինելով
նաեւ
Խաչէնի
իշխանների
յաւակնութիւնների
շրջանակում,
ինչպէս
երեւում
է
Հասան
Ջալալի
ու
մոնղոլների
բանակցութիւնների
մասին
Կիրակոս
Գանձակեցու
հաղորդած
դրուագից
)
՝
քաղաքը
երկար
դարեր
պէտք
է
պահպանէր
եւ,
ըստ
ամենայնի,
պահպանել
է
իր
միւս՝
տարածաշրջանի
կարեւոր
առեւտրական
ու
տնտեսական
կենտրոնը
լինելու
գործառոյթը:
Բոլոր
դէպքերում,
յայտնաբերուած
քաղաքը
մեծ
նշանակութիւն
ունի
Հայաստանի
եւ
մասնաւորապէս
Արցախի
հնագոյն
ժամանակաշրջանի
պատմութեան
եւ
նիւթական
մշակոյթի
ուսումնասիրութեան
համար:
Այն
հանդիսանում
է
Արցախ-Ղարաբաղի
միակենտրոն,
անկախ
պետական
իշխանութեան
մայրաքաղաքի
նախահայրը:
Կառուցել
եւ
գոնէ
մինչեւ
ԺԳ
դ.
սկզբները
բնակեցուած
պահել
նմանատիպ
մեծ
քաղաք,
պաշտպանական
բազմաստիճան
համակարգով,
բարդագոյն
ինժեներական
կառոյցներով
(բազմաստիճան,
շլիւզներով
խանդակը),
ահռելի
տարածքով,
այն
էլ՝
բնականից
ոչ
շատ
խիստ
պաշտպանուած
տեղանքում,
կարող
էր
իրեն
թոյլ
տալ
միայն
հզօր,
կենտրոնացուած
տէրունական
իշխանութիւնը՝
մեծաքանակ
մարդկային
ուժի
եւ
նիւթական
միջոցների
ներգրաւմամբ:
Այսօր
խնդիր
է
առաջանում
հնարաւորինս
մանրամասն
ուսումնասիրել
նորայայտ
յուշարձանը
հնագիտական
սիստեմատիկ
պեղումների
միջոցով:
Առաջին
հերթին
անհրաժեշտ
է
ճշգրտել
քաղաքի
սփ
ռման
տարածքը,
նրա
ժամանակագրութիւնը,
ջրամատակարարումը,
պաշտպանական
համակարգերի,
մօտեցման
ուղիների,
քաղաքաշինական
բաղադրիչների`
միջնաբերդի,
կենտրոնական
թաղամասերի,
շահաստանի
առկայութիւնն
ու
տեղը:
Միանգամայն
անհրաժեշտ
է
կատարել
հնավայրի
մասնագիտացուած
տոպոգրաֆիական
հանոյթը,
նշելով
բոլոր
երեւացող
պատերն
ու
կառոյցները,
ստանալու
համար
քաղաքի
յատակագիծը:
Ցանկալի
է
կատարել
յուշարձանի
գէոմագնիսական
հետազօտութիւնը,
որը
կը
բացայայտի
ներկայումս
ծածկուած
պատերն
ու
շինութիւնները:
Կարելի
է
ակնկալել,
որ
սկսուելիք
պեղումները
անմիջապէս
եզակի
գիւտեր
են
պարգեւելու
գիտական
աշխարհին:
Գագիկ
Սարգսեան,
Ալեքսան
Յակոբեան
1.
Հատուած
քարաշէն
պարսպապատի
հիմնամասից
2.
Խանդակի
ներկայիս
տեսքը
3.
Պարսպապատի
բացուած
հատուած
գազատարի
խրամատի
եզրապատին
4.
Քաղաքանիստ
հրուանդանի
արևելեան
անկյունը
հարաւ-արեւելքից
5.
Պարսպի
քարաշեն
հատուածի
կլոր
աշտարակի
հիմնամասը
արեւելքից
6.
Կլոր
աշտարակի
հիմնամասը
հիւսիսից
7.
Խաչքարեր
քաղաքատեղիի
հիւսիսային
ստորոտում
8.
Քաղաքանիստ
հրուանդանի
ընդհանուր
տեսքը
հիւսիսից
9.
Կաւաշէն
պարսպի
կտրուածք
գազատարի
խրամատի
եզրապատին
10.
Քաղաքանիստ
հրուանդանի
տեսքը
հարաւից
(Շոշ
գիւղից)
11.
Քաքաքատեղիի
հարթակը
հարաւ-արեւմուտքից
(«միջնաբերդից»)
12.
Քաքաքատեղիի
յատակագիծը