ՌՆԴԱՄԱԼԻ
ԳԻՒՂԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ
Ռնդամալ.
(62º
25'
25"-
40º
32'
55"
)։
Տեղաւորուած
է
Զանգի
եւ
Միսխանա
գետերի
միախառման
տեղից
փոքր
ինչ
արեւելք,
մի
ընդարձակ
հարթութեան
վրայ։
Բռնում
է
13
դ.
1804
ք.
ս.
տարածութիւն,
որից
10
գ.
866
ք.
ս.
գտնւում
է
շինութիւնների
տակ։
Ռնդամալն
կոչւում
է
նաեւ
Մելիքի
գիւղ,
Մելիք
Շէկոյի
անունով,
որ
1830
թուին
առաջնորդել
է
բնակիչներին
Ալաշկերտից
այստեղ
գաղթելու։
Գիւղը
երեւի
շատ
հին
է,
որովհետեւ
կան
երեք
եկեղեցու
եւ
երկու
մատուռի
հիմնապատեր։
Գիւղում
կայ
մի
փայտածածկ
եկեղեցի։
Բնակիչները
հայեր
են,
մի
մասը
Ալաշկերտից,
միւսը
Մակուից,
Խոյից
եւ
Հին-Բայազէտից
գաղթած։
Ընդամենը
310
տուն.
1914
ար.
1855
իգ.
ի
միասին
3769
հոգի։
Ունին
եկեղեցական
ծխական
միդասեան
դպրոց։
Պարապում
են
երկրագործութեամբ
եւ
անասնապահութեամբ։
Ունին
1589
դ.
1735
ք.
ս.
վարելահող,
52
դ.
1580
ք.
ս.
խոտատեղի,
եւ
787
դ.
526
ք.
ս.
արօտատեղի։
Գիւղի
սահմանում
կայ
352
դ.
470
ք.
ս.
տարածութեամբ
անտառ։
Քեարվանսարա.
(62º
25'
54"
-
40º
31'
52"
).
–
Տեղաւորուած
է
Սուդաեան
կոչուած
լերան
ստորոտում,
մի
գեղեցիկ
հարթութեան
վրայ,
Հրազդանի
ձախ
ափին։
Բռնում
է
14
դ.
96
ք.
ս.
տարածութիւն,
որից
9
դ.
ծածկուած
է
շինութիւններով։
Գիւղի
հին
անունը,
ծերունիների
ասելով,
եղել
է՝
«Գառնեղի
»
միայն
յետոյ
շնորհիւ
այստեղ
շինուած
եւ
այժմ
էլ
կիսաւեր
դրութեամբ
մնացած
կարավանատան
(քարվանսարայ
)
վերակոչուել
է
Քեարվանսարա։
Գիւղը,
ինչպէս
երեւում
է
երեք
աւեր
եկեղեցիներից
եւ
հինգ
հին
գերեզմանատներից,
բաւական
հին
է։
Ուշադրութեան
արժանին
բաւական
գեղեցիկ
եկեղեցին
է։
Բնակիչները
հայեր
են
Հին
Բայազէտից,
Աւաջուղից
եւ
Խոյից
գաղթած.
ընդամէնը
240
տուն,
904
ար.
780
իգ.
միասին՝
1680
հոգի
են։
Պարապում
են
երկրագործութեամբ
եւ
անասնապահութեամբ։
Ունին
1211
դ.
531
ք.
ս.
վարելահող,
որից
270
դ.
600
ք.
ս.
իրենց
գիւղացիներին
է
պատկանում,
իսկ
11
դ.
783
ք.
ս.
կալուածատիրական
է,
6
դ.
816
ք.
ս.
խոտատեղի
ե
553
դ.
726
ք.
ս.
արօտատեղի,
որից
69
դ.
գիւղացիներին
է
պատկանում,
1
դ.
192
ք.
ս.
կալուածատիրական
է։
Այստեղ
կայ
հայոց
եկեղեցական-ծխական
միդասեան
դպրոց։
Ֆարուխ.
(62º
24
'
54"
-
40º
35'
22"
).
-
Մի
փոքրիկ
գիւղ
է
անտառապատ
ձորակի
մէջ
սեղմուած,
13
դ .
400
ք.
ս.
տարածութեամբ՝
որ
ամբողջովին
բռնուած
է
շինութիւններով։
Բացի
մի
եկեղեցուց,
ուրիշ
ուշադրութեան
արժանի
բան
չկայ։
Բնակիչները
հայեր
են՝
ընդամենը
126
տուն,
451
ար.
466
իգ.
միասին
91
7
հոգի։
Եայիճի
(62º
54'
42"
-
40º
34'
15"
),
ուր
նոյնպէս
բացի
մի
եկեղեցուց
եւ
մի
մատուռից
ուրիշ
նշանաւոր
բան
չկայ.
բնակիչները
հայեր
են
Հին
Բայազէտից,
Վանից,
Մակուից
եւ
Խոյից
գաղթած։
Ընդամենը
136
տուն,
619
ար.
567
իգ .
միասին՝
1186
հոգի։
Սրա
մօտ
է
Մաման
անունով
հին
գիւղատեղին,
ուր
կան
չորս
կիսաւեր
եկեղեցիներ
եւ
շատ
խաչքարեր։
Թէ
Ֆարուխի
եւ
թէ
Եայիճիի
բնակիչները
պարապում
են
երկրագործութեամբ
եւ
անասնապահութեամբ։
Երկու
գիւղի
եւ
Մամանի
հողերը
միասին
են
չափուած
ու
ցուցակագրուած ,
ուստի
եւ
չենք
կարող
որոշել։
Միասին
ունեն
1190
դ.
960
ք.
ս.
վարելահող,
1653
դ.
արօտատեղի։
241
դ.
220
ք.
ս.
անտառ,
որ
ձգւում
է
սրանց
շուրջը։
Բաբաքիշի.
(62º
21'
35"
-
40º
35'
10"
).
–
Փռուած
է
Միսխանայի
գետի
վտակներից
մինի
ափերին,
շրջապատուած
բազմաթիւ
բանջարանոցներով,
այս
պատճառով
էլ
բռնում
է
48
դես.
2304
ք.
ս.
տարածութիւն,
որից
միայն
10
դ.
1344
ք .
ս.
գտնւում
է
շինութիւնների
տակ։
Գիւղում
ուշադրութեան
արժանի
գրեթէ
ոչինչ
չկայ.
–
մի
հին
եկեղեցու
աւերակ,
մի
քանի
խաչքարերով
եւ
մի
նոր
եկեղեցի՝
բոլորովին
հասարակ
-
ահա
բոլորը։
Բնակիչները
հայեր
են
Ալաշկերտից.
ընդամենը
94
տուն ,
771
ար.
747
իգ.
միասին
1518
հոգի։
Պարապում
են
երկրագործութեամբ
եւ
անասնապահութեամբ։
Ունին
558
դ.
1280
ք.
ս.
վարելահող,
175
դ.
1632
ք.
ս.
խոտատեղի
եւ
747
դ.
224
ք.
ս.
արօտատեղի։
Գիւղի
սահմանում
կայ
նաեւ
398
դ.
960
ք.
ս.
տարածութեամբ
անտառ։