Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԺԱ.
       Երեւակայութեան մեծութիւնից ու բազմադիմի լինելուց է առաջանում եւ նրա լեզուական գիւտերի առատութիւնը, որով նա միեւնոյն իմաստն արտայայտում է բազմազան ձեւերով, որոնք նրա մտքի մէջ ծնւում են միաժամանակ։ Շատ անդամ մի կամ երկու պատկեր բաւական կը լինէր իր մտածմունքն ու զգացմունքը լիւ եւ զորեղ արտայայտելու համար, բայց նա բազմաթիւն գիւտեր, մէկը միւսից զօրեղ եւ գեղեցիկ շարում է ետեւէ ետեւ անխտիր։ «Զի ոչ երբէք հարթ ընթանալ երիվար առանց սանձակալի, եւ ոչ նաւ համբասնայ հանդէպ առանց ուղղչի , եւ ոչ արօր կշիռ ինչ գործէ առանց մակկալի եւ ոչ երկուորեակք լծոցն ի ճահ ճեմեսցին առանց եղողի, ոչ ամպ վերաչուէ առանց հողմոյ, ոչ աստեղք ցնդին եւ կամ գումարին առանց ժամանակին, ոչ արեգակն փոխարինեալ ուր շրջանակի առանց տարրական ոգոյ, եւ ոչ ես նոքոք հանդերձ առանց բարեգործիդ հրամանաց ակնարկութեան (եր. 138 Բան ԾԳ. ա. նաեւ եր. 182 Բան ՀԱ. եւ այլն)։
       Պատկերների այս յորդութիւնից յաճաք լեզուն կորցնում է պարզութիւնը, եւ երկը ծանր ու դժուար հասկանալի է դառնում, մասամբ նոյն իսկ ժոռոմութեան մէջ ընկնում։ Եւ այս է նրա արուեստի ամենաթոյլ կողմը, որովհետեւ բանաստեղծութեան տեքնիկային հմուտ գրողը թոյլ չի տալ, որ երեւակայութիւնը բռնանայ իր վրայ եւ առանց ընտրութեան գրի առնել տայ ամեն ինչ որ իր մտքում ծնւում է։ Արդ, Ողբերգութեան ամեն մի «բանը » սովորաբար երեք չորս գրութիւնից է կազմուած յաճախ րգն սկսւում է Ամտուծու գովեստով, նրա ստորոգելիներն ու արարքները թուելով, ապա բանաստեղծն ինքն իրեն մեղադրում է եւ վերջը գթութիւն հայցում - բայց այսքանը նա ճապաղում է երկու երեք եւ աւելի երեսների վրայ եւ յաճախ նոյն իսկ շատախօսութեան մէջ է ընկնում։ Ընթերցողը միշտ պէտք է իր միտքը լարուած պահէ, որ իրար վրայ կուտակուող յախուռն կրկնութիւնների մէջ չմոռանայ ամբողջ բանի ընդհանուր իմաստը, որ վերջը պիտի կապուի մի յապաղող նոր իմաստի հետ։
       Բայց մի անգամ որ նա այդ լարումը յանձն է առնում, վարժւում է բանաստեղծի մտածողութեան եղանակին, այնուհետեւ այդ պատկերների ու կրկնութիւնների տարափը թողնում է իր առանձին ազդեցութիւնը, ընթերցողն ընկնում է բանաստեղծի խօսքի արատաբուխ հոսանքի մէջ, նրա սիրտն եւս լցւում է նոյն յորդութեամբ, որ զեղւում է բանաստեղծի յուզուած սրտից, եւ նա բանաստեղծի հետ ծփում է զգացմունքի նոյն յորձանքների մէջ. նա եւս յուզւում է ու տարւում է մտքի ու սրտի լեռնացած կոհակներից, որոնք անդադար ձգտում են երկինք, ընկնում փշրւում են ու նորից ուռչում են, եւ անվերջ։ Նման պատկերների կուտակութիւնը, կը նշանակէ, թերութեան հետ ունի նաեւ առաւելութիւն , մանաւանդ որ դրանք յաճախ սոսկ կրկնութիւն չեն, այլ նոյն հոգեկան կամ ֆիզիքական վիճակի նուրբ նկարագիրներ տարբեր տարբեր կողմերից։ Նա այդ ձեւով քրքրում, վերլուծում է ներքին վիճակը եւ աւելի կենդանի դարձնում արտաքինը (տես եր. 174-175, Բան ԿԸ . եր. 62-63, Բան ԻԶ. եր. 72-73, Բան ԻԹ. եւլն)։ «Ահա այս կերպարանք ճշգրտագոյնք պարտաւորիս յանդիմանութեան, տխուր դէմ, քաղեալ ճաճանչ, ցամաքեալ խոնաւութիւն, երիթացեալ շուրթն, անշքեալ տիպ, տրտմեցեալ ոգի, այլայլեալ ձայն , կրկնեալ պարանոց։ Եւ զի թէ ոք զիսկութիւնն իսկ նշանակէ, ոչ անօրինէ. անամբարտաւան միտ, անհպարտ սիրտ, անխնդրող պարգեւի թշուառ, անաղերսալի պասքեալ, ինքնակշտամբելի դեգերեալ, իրաւամեպժ սովեալ, արդարալլուկ քաղցեալ, պատշաճադատ հարուածեալ, ինքնավկայ մահապարտեալ, արժանապէս հանեալ, անձնանէծ եղկելիս։»
       Ինչպէս պատկերների թուի մէջ չափ չգիտէ, նոյնպէս եւ նրանց տեսակի մէջ ընտրութիւն անել չունի։ Երբեմն, ինչպէս յատուկ է ամբողջ միջին դարին եւ ռամկին, ամենանուրբ եւ վեհ մտածութիւնից յանկարծակի անցնում է անճաշակ, կոպիտ ու խիստ արտայայտութեան, եւ մի անգամ նոյն իսկ (Բան ԿԹ. եր. 177 հտ . ) Աստուածային Արծաթագործի քուրայի մէջ եռալու վեհ պատկերից յետոյ անցնում է յանկարծ բոտոտների ու միջատների, նոյնպիսի սիրով կատարած, շատ իրական նկարագրին. բայց եւ այնպէս լուերի այս մանրամասն նկարագիրը, որ իր տեսակի մէջ առաջինն է, գեղեցիկ է։ Այսպիսի չքոտիների պատկերներով կամ ստոր, գարշ առարկաների նմանութիւններով յաճախ նա միայն իր մեղաւոր վիճակի զզուելիութիւնն է ուզում ցոյց տալ (եր. 3. 51. 103 բան Բ. ԻԲ. ԼԹ. եւ այլն)։
       Մեռեալ պատկերիս մի՛ ոխս պահեսցես,
       Ընդ անշունչ կերպարանիս մի՛ ի դատ քննութեան մտցես,
       Մահու տանջեցելոյս մի հարուածս յաւելցես…
       Կործանեալ շինուածոյս մի պատուհաս մատուսցես,
       Շանս սպանելոյ մի՛ քարինս արձակեսցես…
       Լուոյս ջախջախելոյ մի սաստիկս որոտասցես…
       Ի յոտս քո անկանիմ եւ զգարշապարիդ հետս համբուրեմ,
       Զպարտութիւնս խոստովանիմ եւ զմեղանս հրապարակեմ,
       Կշտամբանաց քարամբք կոծիմ եւ հառաչանօք սրտիս տապանամ
       (Բան ԿԶ. եր . 168 հտն.
       Հենց այսպիսի նուաստ իրերով ու գրութիւններով է , որ բանաստեղծը խիստ ուժեղ կերպով դէմ ու դէմ է գնում Աստուծու մեծութիւնը եւ իր չնչնութիւնը, Նրա բարերար գթութիւնն եւ իր ընկած դրութիւնը, իր անճարակութիւնն ու սրտի բոցը, եւ վերջապէս իր ստորաքարշ աղիողորմ աղաչանքն Աստուծուն, որ գթայ իրեն։
       Ամբարտաւանեցայ փոշիս շնչաւոր,
       Ամբարհաւաճեցայ կաւս ձայնաւոր,
       Հպարտացայ հողս անարգութեան,
       Ի վեր ամբարձայ մոխիրս մերժելի,
       Բաղուկ կառուցի բաժակս մանրելի.
       Տարածեցայ առաւել իբր վեհ,
       Եւ դարձեալ իբր զհերքեալ առ իս ինքնամփոփեցայ։
       Բարկութեանն բոցով ցոլացայ տիղմս բանաւոր.
       Իբր զանմեռ ոք մեծամտեցի
       Որ ընդ քառօտանեաց մահու եմ փակեալ։
       Բան Ի . եր. 47
      
       Անկեալ կամ չարեօք ի մահիճս ախտից ընկողնոց մեղաց՝
       Դի կենդանի եւ խօսուն մեռեալ
       Կարեկցեալ իմումս թշուառութեան՝
       Ողբականօք քքուանաց ձայնից.
       Ո՜վ բարերար որդի Աստուծոյ,
       Օրհնաբանեալ աչացըդ ցօղով
       Վերականգնեսցես ի կենդանութիւն,
       Իբր զսիրելին ի յանշնչական մեռելութենէ։
       Ստոյգ դառնացողս ի գրի մեղաց կամ տարակուսեալ,
       Ձեռն մատուցեալ, Արեւ անստուեր, Որդի Բարձրալոյ,
       Հանեցս զիս ի լոյս քումդ նշուլից…
       Բան. ԺԸ. եր . 41 հտ.
       Հազարաւոր մէկը միւսից զօրեղ ու գունաւոր արտայայտութեան կոյտերի մէջ նա դեռ իր գրիչը գտնում է թոյլ եւ չգիտէ, թէ ինչպէս իր անարժան անձը ներկայացնէ։ Այդ ժամանակ նա դիմում է չափազանցութեան ձեւին.
       Զի եթէ զլիճ մի ծովուց
       Ի յորակութիւն գեղոյ յեղեղիցից,
       Եւ զդաշտս ասպարիսօք բազմօք սահմանեալ՝
       Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից,
       Եւ զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց
       Ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից , -
       Եւ ոչ զթիւ մի ի բարդելոցն անօրէնութեանց
       Զօրեցից ընդ գրով սահմանի գրաւել։
       Նա՛՝ զի թէ զմայրըս Լիբանանու
       Ի մի լուծ կշռոց զօդեցից,
       Եւ կամ զլեառնն Արարատեան
       Ի կէտ ամբարձման նժարի միոյ
       Արդարութեան միջնորդ կացուցից , -
       Ոչ հաւասարէ այնր հարթութեամբ համազուգակցել։
       Բան Թ . եր. 20
      
       Չափազանցութիւնների համար տե՛ս եւ բան ԿԸ եր. 174. Դարխտի չորս գետերի հոսանքներն իբրեւ իր աչքերից բխող արտասուքներ, բան ԺԵ . 34. Ջրհեղեղի ջրերի կուտակութիւնից էլ վեր է իր մեղքերի շեղջերը։