Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

/272բ/ Ի Կ (611) թվին երեւեցաւ Մահմեդ:

/342բ/ Ի ՃՀԱ (722) թվին Յոհան Օձնեցին պայծառացաւ ի Հայս:

/274բ/ Ի ՇԱ (1052) թուին տէր Պետրոս կաթողիկոսն եբեր զսուրբ նշանն ի Պոնտոս, որ է Տրապիզոն, եւ առաջի Վասիլ կայսերն ի ջրօ[ր]հ[ն]էն[ք] զգետն յետս դարձոյց:

/279ա/ Թուին ՇԾ (1101) ոչ վառեցաւ լոյս Յերուսաղէմ յաւուր շաբաթու, այլ ի կիրակի:

Թուին ՇԾԱ (1102) ի Ծաղկազարդին ծռազատիկ արարին Ժ (10) ազգք, բաց ի Հայոց եւ յԱսորոց:

/255բ/ Թվին ՉԾԵ (1306) ի գաւառն Մշոյ, Ղարպանտայ խանն հրովարտակ եհան ի վերայ քրիստոնէիցն, որք ընդ իշխանութեամբն իւր էին` կամ դառնալ ի մոլար օրէնսն Մահմեդի եւ կամ տալ /256ա/ խարաջ ամէն մարդ իւրոյ գլխոյն Ը (8) դահեկան եւ ի վերայ աջ թեւին կարել սեւ կարկատան եւ առնուլ թուք եւ [ա]պտակ յերեսն եւ •ողուլ զմորուսն: Իսկ բանաւոր հօտքն Քրիստոսի /256բ/ անխախտելի մնացին ի հաւատս. եւ ետուն զամենայն հարկսն զոր խնդրեցին եւ յանձն առին զնախատինս եւ զտանջանս եւ զլուծն Քրիստոսի ի վերայ աջոյ ուսոցն իւրեանց, որ է սեւ կարկատանն: /257ա/ Իսկ ամբարիշտ խանն Ղարբանտայ իբրեւ ետես եթէ այնու ոչ կարաց յաղթել քրիստոնէիցս, հրամայեաց կամ դառնալ ի պիղծ օրէնն Մահմեդի եւ կամ զամենեսեան ներքենիս առնել /257բ/ եւ զմի աչքն հանել, յորմէ հարուածոյ բազումք մեռան վասն անուանն Քրիստոսի:

Թուին ՊԼԳ (1384) Բուրհան ղադինն Սեվաստայ զՍտեփաննոս եպիսկոպոսն նահատակեաց եւ զսրբոց /258ա/ Քառասնից վանքն քակեաց:

ՊԼԵ (1386) թվին Լանկ Թամուրն եկաւ ի Վան եւ կոտորեաց աւելի քան զԳՌ (3000) մարդ. եւ ելեալ գնաց ի Սեվաստ եւ աւերեաց զնա եւ անտի գնաց ի /258բ/ Յանկուրիայ, զխոնդքարի եղբայրն զԻլտրում Պայազիտն եդ ի ղաֆասն:

Դարձեալ ՊԾԵ (1406) թվին Ղարայ Ուսուֆն, որ փախեաւ ի Լանկ Թամուրէն, գնաց յԱր•էշ եւ յԱրծկէ. եւ /259ա/ Շմէզդինն ընկերեալ նմա արարին շատ աւեր Վանայ եւ Ոստանայ: Եւ Շմեզդնի հեծեալքն եկին եւ այրեցին զՇատուան: Եւ բարկացեալ Ամիր Էզդինն գնաց եւ այրեաց Կ (60) գեօղ ի Բաղիշոյ:

Թուին ՊՂ (1441) զԼուսաւորչի սուրբ աջն գողացան ի Սըսայ եւ բերին յԷջմիածին:

Դարձեալ ՋԺԱ (1462) թուին Զաքարիայ կաթողիկոսն տարաւ /249ա/ զսուրբ աջն ի Յաղթամար կղզին.

/335ա/ Ի Ջ եւ Բ (1453) թվին սուլթան Մուհամատն էառ զԸստամբօլ եւ զԿաֆայն, յԱղքրմանն եւ զՏրապիզոն եւ զայլ բազում քաղաքս եւ գաւառս:

/249ա/ Ի թուին ՋԽ (1491) Վրդանէս եպիսկոպոսն դարձեալ գողացաւ զսուրբն աջն յԱխթամարայ եւ եբեր յԷջմիածին:

/334բ/ Ջ եւ ԿԵ (1516) թվին սուլթան Սէլիմն էառ զՅամիթ:

/271բ/ ՋՁԲ (1533) թվին զՏեւու վանից Հայրապետ աբեղայն այրեցին հրով:

ՋՁԴ (1534) ամին ի Շնքուռկու գեղէն էրէց մի այրեցին հրով:

/235բ/ Ի ՋՁԴ (1534) թվին սուլթան Սուլէյմանն էառ զԲաբելոն, որ է Բաղդատ:

/272ա/ ՋՁԵ (1536) ամին զխօջայ Օդջայն նահատակեցին ի Սեւաստ:

ՋՁԸ (1539) թվին Հոռոմք Ծաղկազարդին Զատիկ արարին:

/235բ/ Դարձեալ ի ՋՂԹ (1550) թվին սուլթան Սուլէյմանն ել ի վերայ Շամիրամակերտու եւ էառ զՎան:

/250ա/ Դարձեալ ի թուին ՌԿԳ (1614) Շահաբազ շահն տարաւ զսուրբ աջն ի Յասպահան, եւ ՌՁԷ (1638) թվին Փիլիպոս կաթողիկոսն էբեր ի սուրբ Էջմիածինն:

/257բ/ Դարձեալ ՌՀԵ (1626) թվին Օսմանցիքն Գ (3) ոսկի խարաջ առին ի Հայոցս:

/283ա/ Ի թվին Հայոց ՌՃԻԷ (1678) Բաքըր փաշայն Վանայ զխօջայ Ալխասն կախեաց անմեղ եւ ոչ եթող թաղել: Սորա մականունն Լէշկեր ասէին: Սա բազում հարկս վերացոյց ի Հայոցս:

/259բ/ Թուին ՌՃԻԸ (1679) Վանայ քաղաքի փաշէն, որոյ անունն էր Մուսլի, հրամայաց Հայոցն մորուս թողուլ:

Դարձեալ ի ՌՃԻԹ (1680) թվին Ջանփօլատ օղլի փաշայն /260ա/ հրամայեաց Հայոցն զգօտին առնուլ ի գլխոցն եւ գդակ դնել:

Դարձեալ ի սոյն թվին Թուխաթցի Վարդան վարդապետն զՀայոց կանանց բէչի սրմայն վերացոյց:

/158բ/ Թվին ՌՃԼԱ (1682) սուրբ Յակոբ եկեղեցին նորոգեցաւ ի Վան, ի ժամանակս Ալի փաշային:

/319ա/ ՌՃԼԱ (1682) թվին Ալի փաշայն Վանայ զԳրիգորն եւ զՍտեփաննոսն անմեղ կախեաց, յորոց վերայ լոյս ծագեցաւ: