«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԳՈՐԾԸ»
Ու
այսպէս
մի
ամբողջ
ազգ,
տարբեր
խաւերից
եւ
դասակարգերից
կազմված,
ամբողջ
մի
ժողովուրդ
նստեցված
է
մեղադրուողների
նստարանի
վրայ,
անիմաստուն
մի
կառավարութեան
ձեռքով։
Եզակի
փաստ
է
այս՝
քաղաքական
դատավարութեան
տարեգրութեան
մէջ,
եզակի՝
մեղադրանքի
անհիմն
բնոյթով,
եզակի՝
արտաքին
ձեւով։
Սակայն
թէ
Ցարը՝
իբրեւ
գլուխը
անարդարութեան,
թէ
Ստօլիպին՝
իբրեւ
ներշնչողը
անարդարութեան,
եւ
թէ
Լիժին՝
իբրեւ
գործադրողը
անարդարութեան,
քաջ
գիտեն,
որ
մի
ամբողջ
ժողովուրդ
մեղադրելը՝
անիմաստ
եւ
վրդովիչ
բան
է,
եւ
շան
դժուար
պաշտպանելի
դիրք։
Անկարելի
է,
որ
նոյն
հովապետական,
հակակառավարական
եւ
յեղափոխական
շարժման
մէջ
միացած
եւ
շաղկապված
լինին
այնպիսի
տարրեր
եւ
դասակարգեր,
որոնք
իրանց
դիրքով
ներկայացնում
են
տարբեր
կարծիքներ
եւ
տարբեր
հայեցակէտներ։
Ահա
այս
պարզ
պատճառով,
ոստիկանա-դատական
ղեկավար
խումբը՝
հալածանք
սկսելով
ամբողջ
ազգի
դէմ,
միաժամանակ
այդ
հալածանքը
վարագուրեց
որոշ
դիմակի
եւ
որոշ
յատուկ
կուսակցութեան
անւան
տակ,
եւ
տւեց
այդ
հսկայ
հալածանքին
«Հ.
Յ.
Դաշնակցութեան
Գործ»
անունը։
Ի՞նչ
է
Դաշնակցութիւնը։
Քաղաքական-յեղափոխական
Հայ
Կուսակցութիւն,
հիմնված
քսան
տարի
առաջ,
1890ին,
ընդունելով
իբրեւ
նպատակ՝
Թիւրքահայերի
քաղաքական
ազատութիւնը,
իբրեւ
միջոց՝
յեղափոխական
կռիւը,
եւ
իբրեւ
մեթօտ՝
Թիւրքիայում
ապրող
բոլոր
ազգութիւններու
համերաշխութիւնը։
Նա
հիմնվեց
Կովկասում,
բայց
գործում
էր
Թիւրքահայերի
համար։
Նա
իր
ոյժերի,
դրամի,
զէնքի
գլխաւոր
մասը
դուրս
էրս
բերում
Կովկասից,
բայց
գործ
էր
ածում
շղթայակապ
Համիտական
Թիւրքիայում։
Այդ
շատ
լաւ
գիտէր
Ռուս
Կառավարութիւնը։
Ռուսական
միապետական
բիւրօկրասին,
սկսած
1890ական
թւերից,
յաճախ
յարւածեց
Կովկասի
հայութիւնը,
սակայն
Դաշնակցութիւնը
չը
շեղեց
իր
գլխաւոր
նպատակից,
եւ
կռւի
չը
բռնվեց
Ռուսական
իշխանութեան
դէմ,
մինչեւ
1903
թւականը,
երբ
Հայոց
եկեղեցիների
կալուածքների
գրաւման
վրդովիչ
ակտը
լեցրեց
դժգոհութեան
բաժակը,
բորբոքեց
Հայ
ժողովուրդը,
եւ
ստիպեց
Դաշնակցութիւնը,
իբրեւ
ժողովրդի
սպասաւորին
եւ
ժողովրդից
ծնունդ
առած
մարմին,
կանգնելու
նոյն
ժողովրդի
կողքին՝
իպաշտպանութիւն
նրա
բռնաբարված
իրաւունքի։
Երկու
տարի
յետոյ,
1905ին
Ռուսաստանի
յեղափոխութեան
բորբոխման
շրջանում,
երբ
Ցարի
գործակալները
ստեղծեցին
Թաթար-Հայկական
անարգ
կռիւը,
Հայ
կուսակցութիւնը
անխուսափելիօրէն
մտաւ
այդ
կռւի
մէջ,
եւ
քիչ
յետոյ,
ստիպվեցաւ
տարածել
իր
գործունէութիւնը
Կովկասի
վրայ
եւս,
իբրեւ
յեղափոխական
եւ
սօցիալական
կազմակերպութիւն։
Եւ
1907ին
Վիէննայի
մէջ
գումարված
կուսակցա-ժողովը
հաստատեց
այդ
գործելակերպը,
եւ
ուղղութիւնը,
իբրեւ
արդիւնք
Կովկասի
Հայերի
քաղաքական
կացութիւն
եւ
նրա
դէմ
սկսած
հալածանքի։
Հոկտեմբերեան
Սահմանադրութիւնը
քօղ
ծածկելով
անցածի
վրայ,
պաշտօնապէս
ճանաչեց
այդ
կացութիւնը։
Կառավարութիւնը
ոչ
միայն
հալածանք
չը
սկսեց
Դաշնակցութեան,
ինչպէս
եւ
այլ
քաղաքական
կուսակցութիւնների
դէմ,
այլ
կուսակցութիւններին
թոյլ
տրվեցան
երեւան
գալ
քաղաքականապէս
եւ
ճանաչվել
երկրի
մէջ։
Այսպէս,
1905-ին,
Հայ-Թաթարական
կռւի
ժամանակ
ինքը
Կովկասեան
բարձր
իշխանութիւնը
ոստիկանապետ
Ցիսի
միջոցով,
զէնք
տւեց
Դաշնակցութեան,
ինչպէս
եւ
Սօցիալ-դեմօկրատ
կուսակցութեան,
պաշտպանելու
փոխարքայանիստ
Թիֆլիս
քաղաքը,
Թաթարների
ներխուժումից։
–
1906ին՝
երբ
փոխարքայ
Վօրօնցով
Դաշկովի
պալատում
գումարվեցաւ
Հայ-Թաթարական
ներկայացուցիչների
խաղաղարար
ժողովը,
Գեներալ
Մալամայի
նախագահութեամբ,
դաշնակցութեան
ներկայացուցիչները
հրաւիրվեցան
մասնակցելու
այդ
պաշտօնական
ժողովին։
–
1905ից
սկսած,
պետական
Դումայն
ընտրութիւնների
մէջ,
Կովկասում,
Դաշնակցութիւնը
հանդէս
եկաւ
իբրեւ
ուրոյն
մարմին,
եւ
Կառավարութիւնը
ճանաչեց
կուսակցութեան
ընտրական
պայքարը,
եւ
ընտրվածները
Դւոմայի
մէջ
ճանաչված
էին
իբրեւ
Դաշնակցական
պատգամաւորներ,
ինչպէս
օրինակ,
այժմ
Օսմանեան
պարլամէնտի
մէջ,
այդ
կուսակցութեան
ներկայացուցիչներկ
կազմում
են,
որոշ
ֆրակսիօն
–
Դաշնակցական
ֆրակսիօն
անունով։
Նոյն
1905
թւից
ամբողջ
Կովկասի
մէջ
համարեայ
բոլոր
գաւառներում,
յաճախ
թէ
նահանգապէտներ,
թէ
գաւառապետներ,
թէ
ոստիկաններ
յարաբերութեան
մէջ
են
մտել
կազմակերպութեան
անդամների
եւ
մարմինների
հետ,
նրա
աջակցութեան,
խորհրդին
կամ
միջամտութեան
են
դիմել,
իբրեւ
ճանաչումն
նրա
գոյութեան։
Այդպէս
էր
ամբողջ
ժամանակը,
սկսած՝
1905-ից
մինչեւ
1908,
երբ
կառավարութեան
դիրքը,
վերեւ
մեկնած
պատճառներով,
փոխվեց
եւ
Ցարի
իշխանութիւնը,
սկսեց
հալածել
Հայ
կազմակերպութիւնը,
ո՛չ
միայն
1908ի
գործողութիւնների,
այլ
եւ
անցած
տարիների
համար,
սկսած
նոյնիսկ
1903ից,
եւ
աւելի
էլ
հին
օրերի
համար,
մոռացած՝
որ
ինքը
անցեալի
մէջ
պաշտօնապէս
եւ
անպաշտօն
կերեպով
եւ
շատ
առիթներով,
պետական
կեանքի
մէջ,
ճանաչել
էր
Դաշնակցութեան
գործունէութիւնը,
նրա
գոյութեան
իրաւունքը,
եւ
այսպէսով
վաւերացում
տւել
նրա
քաղաքական
քայլերին։
Այդ
այլակերպութիւնն
ու
հակասումն
է,
որ
կազմում
է
ներկայ
դժբաղդ
հալածանքի
ախտաւոր
եւ
հակաօրինական,
տին
տինցիօզ
կողմը,
որը
եղաւ
այսքան
չարիքների
եւ
վշտերի
պատճառ։
Սկայն
կայ
աւելի
կարեւոր
կէտ,
մի
գաղտնիք,
որ
Ցարի
Կառավարութիւնը
կը
կամենար
միշտ
փակ
պահել
իր
դիւանների
մէջ,
բայց
որը
պէտք
է
այսօր
հրապարակ
բերվի
յանուն
բանտերի
մէջ
տանջվող
անմեղների։
1908-ի
մարտ
ամսին
էր։
Պատերազմի
երկիւղ
եւ
շշուկ
կար
–
պատերազմ
Ռուսաստանի
եւ
Թիւրքիայի
միջեւ,
Բուլգարիայի
մասնակցութեամբ։
Բուլգարիան
պիտի
յարձակվէր
Թիւրքիայի
վրայ
Մակեդօնիայի
կողմից,
իսկ
Փոքր-Ասիայի
կողմից,
Ռուսական
զօրքը
պիտի
գրաւէր
Էրզրումի
վիլայէթը։
Պետերբուրգի
կառավարութիւնը
սկսեց
ռազմամթերք
ուղարկել
դէպի
սահմանագլուխը,
ու
ոյժ
կեդրոնացնել
Կարս
քաղաքի
մօտ։
Այդ
կարեւոր
րոպէին
Պետերբուրգը
ուզում
էր
իմանալ
Կովկասի
Հայութեան
բռնելիք
դիրքը,
մի
հանգամանք,
որ
կարող
էր
մեծ
ազդեցութիւն
ունենալ
պատերազմի
ընթացքի
վրայ։
Այդ
նպատակով,
Պետերբուրգից
զինւորական
գլխւաոր
Շտաբի
կողմից
արտաքին
գործերի
մինիստրութեան
գիտութեամբ,
Կովկաս
յատուկ
զինւորականների
գացին,
որոնց
յանձնված
էր
յարաբերութեան
մէջ
մտնել
Հ.
Յ.
Դաշնակցութեան
ղեկավար
մարմինների
եւ
ներկայացուցիչների
հետ,
իմանալու
թէ
ինչ
դիրք
պիտի
բռնէ
Յեղափոխական
Հայ
Կազմակերպութիւնը,
Ռուս
Թրքական
պատերազմի
դէպքում։
Այս
կարեւոր
պաշտօնը
կատարելու
համար,
Պետերբուրգի
ներկայացուցիչները,
զինուորական
եւ
սիվիլ,
շատ
սիրալիր
եղանակով,
դիմումներ
արեցին,
եւ
չը
մոռացան,
հարկաւ,
շռայլել
իրանց
մեծ
համարումն
ու
համակրանքը
Հայ
ժողովրդի
եւ
Հայ
կուսակցութեան
հասցէին։
Դաշնակցութիւնը
պատասխանեց,
հարկաւ
եւ
հասկացրեց
որ
իր
բռնելիք
դիրքը
միանգամայն
կախված
կը
լինի
այն
հանգամանքից,
թէ
ինչ
վախճան
պիտի
ունենայ
Թիւրքահայերի
քաղաքական
հարցը։
–
Բարեբաղդաբար
պատերազմը
խուսափվեցաւ,
շնորհիւ
արտաքին
ճնշման,
բանակցութիւններն
էլ
կանգ
առան։
Արդ,
հարց
է
ծագում,
ինչ
տրամաբանութեամբ,
այն
կառավաութիւնը,
որ
1908ի
սկզբին
բանակցութեան
մէջ
էր
մտել
Դաշնակցութեան
հետ,
այնքան
կարեւոր
գործով,
1908-ի
վերջին
անասելի
հալածանք
է
սկսում
նոյն
կազմակերպութեան
դէմ,
ո՛չ
միայն
այն
«յանցանք»-ներտ
համար,
որ
նա
գործեր
է
1908ի
ընթացքում,
այլ
այդ
պաշտօնական
սանակցութեան
նախընթաց
տարիներում,
ամողջ
8-10
արվայ
ընթացքում։
Հազւադէպ
այլակերպում
է
այդ,
նոյնիսկ
միապետութեան
գործելակերպի
մէջ,
քաղաքական
ստորագոյն
դաւ,
որի
տխուրպտուղները
այսօր
վայելուս
է
խաբված
Հայ
ժողովուրդը։
Եւ
արոքա՜ն
է
փաստերի
հակադրումը։
1904ին
Կառավարութիւնը
յետ
տւեց
եկեղեցական
կալուածները
եւ
դրանով
խոստովանեց
Հայերի
պահանջի
արդար
լինելը։
1908-ին
բանտ
դրեց՝
այդ
դատի
պաշտպանների
անունով՝
անմեղ
մարդիկ
իբրեւ
պետական
յանցապարտներ։
1906-ին,
նա
ինքը
զէնք
տւեց
Հայ
Կուսակցութեան՝
Թիֆլիսը
պաշտպանելու
համար։
1908-ին
այդ
մարդիկ,
եւ
ուրիշ
շատ
անմեղներ,
որոնք
Դաշնակցութեան
են
պատկանում,
կալանաւորման
են
ենթարկվում,
իբրեւ
հակաօրինական
արարքների
յանցապարտ
հեղինակներ։
1906-ին
Էջմիածնի
մէջ
տեղի
է
ունենում
Հայոց
Կեդրոնական
Ժողովը,
ՀԱյոց
Կաթողիկոսի
թոյլտւութեամբ
եւ
ոստիկանութեան
գիտութեամբ։
1908-ին
այդ
ժողովին
մասնակցողները
հետապնդվում
եւ
հալածանքի
են
ենթարկվում
իբրեւ
վտանգաւոր
սօցիալիստներ
եւ
յեղափոխականներ։
1908-ի
սկզբին
կառավարութիւնը
գաղտնի
կերպով
ու
պաշտօնապէս
բանակցութեան
մէջ
է
մտնում
Կուսակցութեան
հետ,
պետական
գաղտնի
եւ
շատ
կարեւոր
գործի
համար,
եւ
նոյն
1908-ի
վերջին՝
նոյն
կուսակցութեան
պատկանողները
եւ
նրանք,
որոնք
չեն
էլ
պատկանում,
նրա
կողմից
շղթայի
տակ
են
դրվում,
իբրեւ
վտանգաւոր
տէրրօրիստներ
եւ
քաղաքական
աժիտասիօնի
հեղինակներ,
արժանի
կախաղանի
եւ
աքսորի։
1908-ին
սկզբին
յեղափոխական
եւ
սօցիալիստական
կուսակցութեան
հետ
բանակցող
կառավարութիւնը,
նա,
որի
ներկայացուցիչները
Դումայի
մէջ
երես
առ
երես
էին
գալիս
կուսակցութեան
պատգամաւորների
հետ,
1908ի
վերջին
ձեռնարկումէ
աննախընթաց
մի
հալածանքի
Դաշնակցութեան
դէմ,
այն
պատճառով՝
որ
նա
սօցիալիզմ
է
քարոզում,
եւ
որ
նա
Հայ
Տանջանքի
օրերին,
կանգնեց
ժողովրդի
շարքերում
պաշտպանելու
ժողովրդի
կեանքը,
այն
բոլոր
միջոցներով,
հաշւած
ե՛ւ
տերրօրը,
որը
հրամայօրէն
թելադրում
էր
ինքը
արիւնոտ
եւ
դաժան
իրականութիւնը։
Ու
այդ
խելագար
յափշտակութեան
մէջ,
1910-ին
կալանաւորվում
են
պատանիներ,
հազիւ
18
կամ
19
տարեկան,
որոնք
մեղադրվում
են
1903-ին
կամ
1904-ին
կատարված
տերրօրների
համար,
այսինքն
այն
ժամանակի,
երբ
նրանք
հազիւ
12
կամ
13
տարեկան
երախաներ
է
ընդունակ
միայն
խաղագնդակ
բռնելու...
։
Այդ
ոճրագործ
խաբէութիւնը
տարիների
ընթացքում
եւ
ներկայ
հալածանքը,
այդ
խաբէական
քաղաքականութիւնից
յետոյ՝
անջնջելի
նախատինք
է
նոյնիսկ
միահեծան
կառավարութեան
ճակատին,
մի
սեւ
բիծ,
որը
պիտի
լւանալ
ո՛չ
թէ
հալածւողների
ու
անմեղների
արիւնով,
այլ
նրանց
արիւնով՝
որոնք
հեղինակն
են,
այդ
ոճրագործ
քաղաքականութեան։...
Ու
այդ
վերագնահատման
մեծ
գործը
թողնված
է
ռուսական
դատարանին,
որը
ինչքան
եւ
պակասաւոր
ու
սեղմւած
ոստիկանութեան
ձեռքով,
կոչված
է
բարձր
պահել
արդարութեան
ջահը,
եւ
լինել
հովանին՝
անմեղների...
։
Դատարա՜ն։
Այդ
է
որ
երեք
տարուց
ի
վեր
արտասուքով
եւ
բողոքով,
լռելեայն
եւ
ճիչով
պահանջում
են
փակ
դռների
յետեւ
ճզմված
Հայերը։
այդ
է
որ
ուզում
է
Կովկասահայ
ժողովուրդը
եւ
ամբողջ
Հայութիւնը,
աշխարհի
բոլոր
ծայրերում։
Իսկ
դատարանը
չը
կայ։
Չը
կայ,
որովհետեւ
հերոսները
այդ
տխուր
ողբերգութեան,
լաւ
գիտեն
որ
դատարանի
առջեւ
պէտք
է
փաստեր
լինին,
հանդէս
պիտի
գան
ապացոյցներ,
եւ
օրէնքի
տրամաբանութեան
դիմացող
բացատրութիւններ։
–
այդ
բոլորը
չը
կայ։
ահա
թէ
ինչու
այսքան
ձգձգեցին,
յետաձգեցին,
որպէսզի
բանտային
խցիկի
մէջ
լռեցնեն
ըմբոստ
խղճերը,
եւ
այդ
տանջանքով՝
սարսափ
գձեն
ամբողջ
Հայ
ժողովրդի
վրայ,
ու
մարեն
այն
շունչը,
որ
ատելի
է
Ռուս
բռնապետութեան
Ֆինլանտիայից
մինչեւ
Արարարտեան
երկիրը...
։
Եւ
նոյն
այդ
պատճառով՝
ոստիկան
կառավարութիւնը
ամէն
ջանք
թափել
է
եւ
պիտի
թափէ
դռնփակ
անելու
դատը՝
թոյլ
չը
տալու,
որ
ժողովրդական
աչքը,
մանաւանդ
արտասահմանի
աչքերը
թափանցեն
դատարանի
ներսերը,
եւ
հրապարակ
բերեն
վրդովիչ
անարդարութեան
սոսկալի
փաստերը։
Պիտի
յաջողի՞ն
արդեօք։