Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Տեսէք զամանս դդմենի,
Դեղնուկ կապեկ, որ ինքն ունի,
Անուշ, եղբայր, քեզ խմողի:
Փորն է իլի կարմիր գինի,

Խմեմ կթխայ մի մեծ ՚ւ իլի,
Ի քեզ, եղբայր իմ սիրելի,
Զպէրէքաթն Աբրահմամի
Տայ ամանիս մինչ ի վերջի:

Դդմիկ, դու մեզ ես պարտական,
Զմեզ խմեցնես հաւսարական,
Ասեմք տաղեր եւ շարական,
Ննջեցելոց մեր քաւարան:

Որ ի նախնումն Յովնանի
Գլխոյն եղեր դու հովանի,
Աչք ամենուն ի քեզ հայի,
Լցո զկթխաս առատ ու լի:

Որպէս զորդեակ զքեզ գգուեն,
Ի վեր ծնկաց զքեզ մեծարեն,
Թող չի պարպի փորէդ գինին,
Թէ չէ շուտով կու աքսորեն:

Աքսորանաց չես դու լայեղ,
Երբ քեւ մեղաց լինի մեզ դեղ,
Խմեմք, եղբարք, այսօր մէկտէղ,
Ապաշխարեմք վաղն մէկ հեղ:

Այն, որ զմեղքն Պետրոսի
Եթող երից հաւախօսի,
Զի մուստայճիպ տուր տօվասի
Կարճահասակ Զաքէոսի:

Ո՛վ դու յիմար, մեղաց գերի,
Խմելն քեզ ինչ շահ ունի,
Գիտ` քո վիրացդ սպեղանի,
Որ չի այրիս ի գեհենի:

Ե՛լ ի խնդիր դու բժշկի,
Մո՚ւտ ի պանտոկ` յեկեղեցի,
Ըսպեղանեաց ձէթ եւ գինի,
Այս է բաժակ յոյժ գովելի:

Խաչիկ երէց մեղսասիրող,
Դատարկ բանի ես հետեւող,
ԶՏիրածինն առ քեզ մաղթող,
Որ տա զքեզ խելք եւ մեղաց թող: