Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|152բ| ՈՂԸ [1249] Հուլաուն։

ՉԲԺ [1263] Աբաղան։

ՉԼ [1281] Ահմատն։

ՉԼԱ [1282] Արղուն։

ՉԽ [1291] Քաղաթուն։

ՉԽԱ [1292] Բայտօղան։

ՉԽԳ [1294] Ղազան։

ՉԽԶ [1297] Մահմատն։

ՉԿԵ [1316] Բուսաիտն։

ՉԿԸ [1319] Էրինջ եւ Ռումչին նստան։

ՉՀԶ [1327] զԴմշ[խ] խոճէն սպ[ան]ին եւ Չոպան փախաւ։

ՉՁԵ [1336] Արփաքուն եւ Մուսին։

ՉՁԶ [1337] Ահմատ ամբարչին։

ՉՁԸ [1339] Սայի բէկն։

ՉՂԳ [1344] Թամուրթաշի որդին շեխ Հասան կին եսպան։

ՊԶ [1357] զԱշրավն եսպան Ճանիբէկն եւ Յախին նստաւ։

ՊԷ [1358] Վայիսոն։

ՊԼ [1381] միւս եղբայրն սուլտան Ահմատն զԲ [2] եղբայրն եսպան եւ ինքն նստաւ։

ՊԼ [1381] Թուխթամիշ ղան Ղրիմին, առաքեաց զօրս ի Դաւրէժ եւ Ի [20] բիւր գերի տարաւ։

ՊԼԴ [1385] թուրքն եառ զՈրոտն. եւ Կախիկն եւ Մաղաքիա վարդապետքն մեռան։

ՊԽԲ [1393] զտէր Թորոսն եւ զտէր Զաքարայն սպանին։

ՊԼԵ [1386] Թամուրն եկաւ ի Դաւրէժ եւ ի Նախչվան եւ զՎան. |153ա| կոտորեաց աւելի քան ԳՌ [3000] մարդ։

ՊԽԱ [1392] դարձեալ եկաւ ի Բաղդատ եւ արար բազում աւերս ի Միջագետս եւ դարձաւ յաշխարհն իւր։ Եւ էր, սուլ[տ]ան Ահմատի որդին, սուլտան Տահիրն ի Յալնջոյ բերթն. եւ Վրաց թագաւորն եկն ի վերայ բերթին եւ էառ, եւ սուլտան Տահիրն տարաւ ի Տփխիս։ Եւ Թամուրն իբրեւ լուաւ զայս, ՊԽԹ [1400] դարձեալ եկաւ ի վերայ Վրացն եւ էառ շատ գերի եւ գնաց յաշխարհ[ն] իւր եւ սատակեցաւ ՊԾԳ [1404]։

ՊԾԵ [1406] Ղարա Ուսովն, որ ի Թամուրէն փախաւ, եւ էջ ի Շամբն, եւ կապանօք տարան ի Մսր. եւ անդ[ի] եկն ի Կարբոյ երկիրն եւ գնաց ի Դաւրէժ եւ եառ մինչեւ ի Սուլթանիայ։

ՊԾԷ [1408] դարձաւ ի յԱրճէշ եւ ի յԱրծկէ եւ Շմեզդին ընկերեալ նմայ, արարին շատ աւեր Վանա եւ Ոստանայ։

Եւ միւս տարին Շմեզդնի հեծելն եկին եւ այրեցին զՇատուան։ Եւ բարկացեալ Ամիր Եզդին գնաց եւ այրեաց Կ[60] գեղ ի Բաղիշոյ։

Յառաջին գալն Շահռուհին ՊՀ [1421] եւ Խոյն տանուտէր, յաղթեաց Թուրքմանին եւ գնաց։

Բ [2] գալն ՊՀԸ [1429] եւ աղեղնաւոր տանուտէր, կոտորեաց զթուրքն ի Սալամաստ եւ զԲուսաիտն ղան եդիր եւ գնաց յաշխարհ[ն] իւր։

|153բ| Գ [3] գալն ՊՁԵ [1436] եւ Խեցգետին տանուտէր։

ՊՁԷ [1438] Ղուլն եկաւ ի յԵզընկէն եւ սպանաւ Սքանդարն ի յորդոյն եւ նստաւ Ջաանշէն։

ՊՁԹ [1440] Շամշուլտէ առաւ եւ ԳՌ [3000] կոտորեցաւ եւ ԹՌ [9000] գերեցաւ։

ՊՂԲ [1443] զտէր Կիրակոս կաթողիկոսն փոխեցին, վասն նախանցոյ եւ Մակուեցին նստաւ ղաբալով եւ թուրքով։ Եւ զիս եւ Սարգիս վարդապետն տօգանել տվին, զինչ վատութիւն, որ արարին՝ կաթողիկոսին եւ Սարգիս վարդապետին եւ ինձ աստուած թողոյ նոցա զմեղս իւրեանց։

ՈԼԶ [1187] զԵրուսաղէմ եառ Մսրցին, Սալահադինին։

ՈՁԵ [1236] թաթար եկաւ։

ՉԷ [1258] Հուլաուն եառ զԲաղդատ։

ՉԹ [1260] Հուլաուն եառ զՀալապ։

ՉԺԷ [1268] Մսրցին էառ զԱնդիոք։

ՉԻ [1271] Լեւոն թագաւոր նստաւ։

ՉԼԸ [1289] մեռաւ Լեւոն եւ աքսորեցա[ւ] Կոստանդին կաթողիկոսն եւ մեռաւ Յոհաննէս կաթողիկոս եւ նստաւ տէր Ս[տե]փանոսն կաթողիկոս։ Եւ զՏրապօլիս եառ թուրքն։

ՉԽԱ [1292] զՀռոմկլայն եառ Մսրցին եւ զտէր Ս[տե]փանոսն գերի տարաւ։ Ի նոյնս էր ծռազատիկն։

ՉԽԳ [1294] նստաւ տէր Գրիգորն Անաւարզացին։ Գնաց Հեթոմ ի ղան Ղազան։ Ել հրամ[ան]ի ղանէն աւիրել զեկեղեցիս։

Մեռաւ Հեթում ՉԿ [1311]։