Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սաստիկ հողմուն հանդիպեցայ,
Յորժամ հնչեաց սասանեցայ,
Սակաւ մի լո'ւր եւ համբերեա',
Բան ինչ ունիմ ասել քեզ ծո'վ...
Ծո'վ, ծո'վ, զալը'մ ծով,
Զիս իմ երկիրն առաքեա', ծո'վ:

Ալի'ք, որ դուք կու բարձրանաք,
Նաւապետեայքս կու հիանամք,
Ողորմութիւն տեառն յուսանամք,
Բան ինչ ունիմ ասել քեզ ծով...
Ծո'վ, ծո'վ, զալը'մ ծով,
Զիս իմ երկիրն առաքեա', ծո'վ:

Հարավ յորժամ դու կու հնչես,
Հոգիս ի մարմնոյս կու քակես,
Պոնդոսի ծո'վ, դու անյայտ ես,
Բան ինչ ունիմ ասել քեզ ծով...
Ծո'վ, ծո'վ, զալը'մ ծո'վ,
Զիս իմ երկիրն առաքեա', ծո'վ:

Ամենեցո՞ւն այդ բան կառնես,
Թէ՞ զիս միայն կու տեսանես,
Վախեմ յանկարծ քարին ածես,
Ողորմեա' ինձ, ղարիպ եմ, ծո'վ,
Ծո'վ, ծո'վ, զալը'մ ծով,
Զիս իմ երկիրն առաքեա', ծո'վ:

Պոնդոսի ծով դու անյայտ ես,
Անգին մարգարիտ կայ ի քեզ.
Քո արարիչ տէր կու սիրես`
Զիս իմ երկիրն առաքեա', ծով,
Ծո'վ, ծո'վ, զալը'մ ծով,
Զիս իմ երկիրն առաքեա', ծով:

Պոնդոսի ծով կաբու դեղի,
Ազգի մարդկան ես դու լեղի,
Մեծամեծ ձկանց ես տեղի,
Բան ինչ ունիմ ասել քեզ, ծո'վ,
Ծո'վ, ծո'վ, զալը'մ ծով,
Զիս իմ երկիրն առաքեա', ծով: