Գ)
ՀՈՂԱՅԻՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ՈՒ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՃՅՈՒՂԵՐԸ
Հողատիրության
ձեւերը։
Հողի
առ
ու
վահառքը,
նվիրատվությունը
եւ
ժառանգման
կարգը։
Վաշխառություն։
Այգու
եւ
հողի
չափման
միավորները։
Ոռոգումը։
Քաղաքի
գյուղատնտեսության
կարեւոր
ճյուղերը՝
այգեգործությունը
եւ
բանջարաբուծությունը։
Տնայնագործական
գինեգործություն։
Հողից
վերցվող
հարկերը։
Բնական
աղետները
եւ
դրանց
հետեւանքով
քաղաքի
գյուղատնտեսական
ճյուղերի
կրած
վնասները։
Ի.
Պ.
Պետրուշեւսկին
մուսուլմանական
իրավունքի
հիման
վրա
գրում
է,
որ
Հայաստանում
ու
Ադրբեջանում
XVI
դարում
գոյություն
ունեին
հողատիրության
հինգ
տեսակներ՝
պետական
կամ
դիվանին
պատկանող
հողեր,
շահի
ընտանիքի
սեփական
հողեր,
քրիստոնեական
ու
մահմեդական
կրոնական
հիմնարկներին
կտակված
հողեր,
որ
կոչվում
էին
վակֆ
կամ
վակիֆ,
մասնատիրական
հողեր,
որ
կոչվում
էին
մուլք
կամ
արբաբի,
եւ
գյուղական
համայնքների
սեփականությունը
կազմող
հողեր
[1]
։
Անդրկովկասի
խանություններում,
որոնց
թվում
եւ
Երեւանի
խանությունում
պետական
հողերը
ենթակա
էին
խանի
իրավասությանը,
թեպետ
եւ
ձեւականորեն
ամբողջ
երկրի
հողերի
գերագույն
սեփականատերը
համարվում
էր
շահը։
Մեզ
հետաքրքրող
ժամանակների
Երեւանում
եղել
է
երեք
կարգի
հողային
սեփականություն՝
խանական
(սարդարական)
կամ
պետական,
վանքապատկան
եւ
մասնավոր
անձանց
պատկանող
հողեր։
Երեւանի
քաղաքապատկան
հողերի
զգալի
մասը
գտնվում
էր
սարդարի
ձեռքին
[2]
։
Սարդարապատկան
հողերը
հիմնականում
տարածվում
էին
բերդի
մոտ
գտնվող
«Սավզի-երի»
կոչված
ջրառատ
տեղում
եւ
Հրազդանի
աջ
ափին,
որտեղ
Երեւանի
վերջին
խանի
ժամանակ
ստեղծվեց
Դալմայի
հայտնի
այգին։
Երեւանում
վերջին
խանի
ժամանակներում
սարդարապատկան
այգիների
թիվը
հասնում
էր
14-ի՝
Դալմա,
Դել-ղուշի,
Միրզա-Ռաբի,
Յուզբաշի-Քյազիմ,
Գյուլլի-բաղ,
Ղոշա-բաղ
եւ
այլն
[3]
։
Սարդարապատկան
այգիները
սովորաբար
տրվում
էին
մենավարձով,
այգեթաղը,
այգիների
բացման
ու
էտման
աշխատանքները
կոռի
կարգով
կատարում
էին
շրջակայքի
գյուղերի
եւ
մասամբ
Երեւանի
բնակիչները
[4]
։
Այդ
աշխատանքների
համար
վերջին
սարդարի
օրոք
յուրաքանչյուր
տարի
գործադրվում
էր
6.
000
բանվորական
օր
կոռային
աշխատանք
[5]
։
Հողային
տարածություններից
բացի,
պետական-խանական
սեփականություն
էին
կազմում
նաեւ
ջրաղացներ,
շուկա-հրապարակները,
իջեւանատները
եւ
այլն։
Ոռոգման
առուները
նույնպես
համարվում
էին
պետական
սեփականություն
եւ
դրանցից
օգտվելու
համար
հողատերերը
պարտավոր
էին
վճարել
որոշ
քանակի
տուրք։
Պետական
այգիների
ոչ
միայն
մշակումը,
այլեւ
դրանց
տնկելը
կատարվում
էր
կոռային
աշխատանքով։
Ի.
Շոպենը
հաղորդում
է,
որ
«այդ
այգիների
տնկման
ժամանակ
հատուկ
պայմաններ
չեն
եղել,
սակայն
ըստ
ընդհանուր
սովորության,
որ
գոյություն
ուներ
գրեթե
ամբողջ
Անդրկովկասյան
երկրում,
ուրիշի
հողի
եւ
ջրի
վրա
այգի
գցողը
պարտավոր
էր
տիրոջը
տալ
ամբողջ
եկամտի
կեսը,
կամ
հենց
այգին
բաժանվում
էր
երկու
մասի»
[6]
։
Միանգամայն
պարզ
է,
որ
Երեւանի
պետական
այգիները
նույնպես
գցվել
են
հարկադիր
աշխատանքի
միջոցով։
Հողն
ու
ջուրը
ամբողջովին
ենթակա
էր
սարդարի
տնօրինությանը։
Նա
իր
տրամադրության
տակ
եղած
հողից
բաժանել
էր
բնակիչների
վրա,
որոնք
այգիներ
են
գցել
այդ
հողերում,
դրա
դիմաց
այգիներ
տնկելով
նաեւ
սարդարի
համար։
Հարկադիր
աշխատանքով
պետական
այգիներ
գցելու
տիպիկ
օրինակ
կարող
է
ծառայել
Դալմայի
այգիների
գցելը
1815
թվականին,
երբ
Հուսեին-խանը
Դալմայի
առուն
հանելուց
հետո
Հրազդանի
աջ
ափի
հողերը
տալիս
էր
իր
մերձավորներին
ու
քաղաքի
բնակիչներին՝
այգիներ
գցելու
համար։
Շուտով
այդտեղ
գցվում
է
149
այգի
[7],
որոնց
թվում
եւ
սարդարապատ
կան
Դալմայի
նշանավոր
այգին։
Երեւանի
խանությունում
եւ
Երեւան
քաղաքում
ընդարձակ
կալվածքներ
ունեին
վանքերը,
եկեղեցիները
ու
մասամբ
մահմեդական
մզկիթները։
Եթե
նախորդ
ժամանակներում
եկեղեցիներին
ու
վանքերին
նվիրվող
զանազան
կալվածքների՝
այգիների,
բանջարանոցների,
հողաանդակների,
ջրաղացների,
դինգերի,
խանութների
եւ
այլնի
մասին
եկեղեցիների
ու
տաճարների
պատերին
թողնում
էին
վիմագիր
արձանագրություններ,
ապա
մեզ
հետաքրքրող
շրջանում՝
XVI—XVIII
դարերում
դրանց
վերաբերյալ
ամենայն
մանրամասնությամբ
հիշատակվում
է
ժամանակագրություններում,
Էջմիածնի
կաթողիկոսական
արխիվի
ֆոնդերում,
թուրքական
սուլթանների
ու
փաշաների
եւ
պարսկական
շահերի
ու
խաների
հրովարտակներում,
հայ
ու
օտար
հեղինակների
երկերում։
Եկեղեցական
կալվածքների
մասին
ամբողջական
եւ
հարուստի
տվյալներ
կան
առանձնապես
Աիմեոն
Երեւանցի
կաթողիկոսի
«Ջամբռ»
աշխատության
մեջ։
Եկեղեցու
տրվող
կալվածքների
քանակի
եւ
որպիսության
մասին
արձանագրվում
ու
հաստատվում
էր
բարձրադիր
իշխանությունների
կողմից։
Աիմեոն
Երեւանցին
նշում
է,
որ
մի
այդպիսի
յուրահատուկ
աշխարհագիր
է
կատարվել
պարսից
Շաh-Սուլեյմանի
եւ
հայոց
Եղիազար
կաթողիկոսի
օրոք։
Նրա
ասելով՝
արքունիքի
կողմից
ուղարկված
մարդիկ,
գալով
մեր
երկիրը՝
արձանագրում
ու
կնիքներով
հաստատում
են
Էջմիածնին
եւ
մյուս
վանքերին
պատկանող
բոլոր
կալվածքները.
«Եկեալ
դիւանագիրք
արքունուստ
յերկիրս
յայս,
գրեն
զթուղթ
մի
եւ
կնքեն,
թէ
այսքան
մուլք
Էջմիածնի
եւ
վանօրէից
նորին
մաղաֆք
են»,
—
գրում
է
նա
[8]
։
Վանքապատկան
կալվածքների
մասին
հատուկ
հրովարտակներ
են
արձակել
Շահ-Աբասը
I-ի
(XVII
դ.
սկզբներին)
եւ
Շահ-Աբաս
II-ը
(նույն
դարի
60-ական
թվականների
սկզբներին)։
Սիմեոն
Երեւանցին
վկայում
է,
որ
չնայած
այդ
երկու
հրովարտակները
գրվել
են
մեկը
մյուսից
32
տարվա
տարբերությամբ,
բայց
ունեն
միեւնույն
բովանդակությունը,
որը
հանգում
է
հետեւյալին.
«գրեն
յանուանէ
եւ
յատուկ
զհողս,
եւ
զանդս
վերոյիշեցեալս.
եւ
կնքեն
եւ
վկայեն
թէ՝
այսոքիկ
անդքս
ստուգիլ
Էջմիածնի
են
լեալք
ի
բնէ
անտի.
եւ
ապա
թագաւորքն
ի
վերայ
այսոցիկ
թղթոցս՝
մին
ի
նոյն
երեսն,
եւ
միւսն
ի
միւս
երեսն՝
զազմ
գրեն
եւ
հրամայեն
թէ՝
մենք
եւս
հրամայեցաք,
զի
հողքդ
այդոքիկ
Էջմիածնի
Աթոռոյն
լիցին
միշտ
եւ
ոչ
ոք
ունի
իշխանութիւն
ձեռնամխել
ի
դոսա»
[9]
։
Էջմիածնի
կալվածատիրական
իրավունքները
հատուկ
հրովարտակներով
վավերական
էին
համարում
նաեւ
սուլթանները
թուրքական
տիրապետության
ժամանակներում։
Արեւելյան
Հայաստանում
Մշեցի
Աբրահամ
կաթողիկոսի
ժամանակ
Էջմիածնի
կալվածքների
անձեռնմխելիության
մասին
այդպիսի
մի
հրովարտակ
(ֆերման,
ֆարման)
է
տվել
սուլթան
Մահմուդը
[10]
։
Առանձին
վիճելի
դեպքերի
առնչությամբ
կաթողիկոսների
խնդրանքով
այդ
մասին
հրամաններ
էին
արձակում
շահերը,
փաշաները
եւ
խաները
[11]
։
Օրենքի
ուժ
էր
ստացել
անժառանգ
մնացած
մարդկանց
գույքն
ու
հողատարածությունները
հոգեւորականության
սեփականություն
համարելը։
Ելնելով
շարիաթի
դատարանի
այդ
օրենքից,
Շահ-Աբաս
II-ը
1658
թվականին
արձակած
իր
հրովարտակով
Երեւանի
բեգլերբեգին
հանձնարարում
էր
վիճելի
բոլոր
հարցերն
ու
բողոքները
լուծել
այդ
օրենքի
հիման
վրա
[12]
։
Անժառանգ
մնացած
գույքն
ու
կալվածքները
եկեղեցուն
կամ
մզկիթներին
էին
հանձնվում
տեղական
մեծամեծների
միջոցով։
Մատենադարանի
կաթողիկոսական
դիվանի
ֆոնդում
պահպանվել
են
այդ
կարգի
գործարքների
մասին
մի
շարք
վավերագրեր։
Դրանցից
մեկում,
որ
վերաբերում
է
1747
թվականին,
ասված
է,
որ
երեւանցիներ
Գրիգորն
ու
նրա
կինը
մահանում
են
անզավակ
եւ
նորագեղում
գտնվող
նրանց
այգին
Երեւանի
քեթխուդաների,
քալանթարի
ու
մյուս
մեծամեծների
ստորագրությամբ
նվիրվում
է
սրբ.
Գրիգոր
եկեղեցուն
[13]
։
Սակայն
նվիրատվության
միակ
աղբյուրը
անժառանգ
մնացած
կալվածքները
չէին։
Վանքերին
ու
եկեղեցուն
տարբեր
կարգի
կալվածքներ
էին
նվիրում
վաճառականները,
ազնվականները,
հարուստ
քաղաքացիները
եւ
այլք։
Մատենադարանի
կաթողիկոսական
դիվանի
վավերագրերում
եւ
Սիմեոն
Երեւանցու
«Ջամբռ»
աշխատության
մեջ
արձանագրված
են
Էջմիածնի,
Գեղարդի,
Ամենափրկիչ
վանքերին
եւ
Երեւանի
եկեղեցիներին
նվիրված
հողաանդակների,
ջրաղացների
ու
դինգերի,
տների
եւ
այլ
կալվածքների
ու
անշարժ
գույքի
նվիրատվության
մասին
[14]
։
Ինչպես
ասվեց,
վանքերին,
եկեղեցիներին
ու
մահմեդական
մզկիթներին
նվիրված
կալվածքները
կոչվում
էին
վակիֆ
եւ
համարվում
էին
նրանց
ժառանգական
սեփականությունը։
Եկեղեցիներն
ու
վանքերը
չէին
բավարարվում
նվիրատվությամբ
ձեռք
բերված
կալվածքներով։
Նրանք
իրենց
տրամադրության
տակ
ունեցած
դրամական
միջոցներով
գնում
էին
հողատարածություններ,
այգիներ,
ջրաղացներ,
դինգեր,
խանութներ
եւ
այլ
կալվածքներ։
Հայոց
կաթողիկոսներն
ընդարձակ
կալվածքներ
էին
գնել
նաեւ
բուն
Երեւան
քաղաքում
ու
նրա
շրջակայքի
գյուղերում
՝
Նորքում,
Ձորագյուղում,
Նորագավիթում,
Նորագյուղում
[15]
։
Գնված
կալվածքները
նույնպես
դառնում
էին
վանքերի
ու
եկեղեցիների
ժառանգական
սեփականությունը։
Էջմիածինը,
մյուս
վանքերն
ու
եկեղեցիները
նվիրված
եւ
գնված
կալվածքների
առիթով
մշտապես
գտնվում
էին
վեճի
մեջ։
Նվիրատուների
ժառանգները
եւ
բարեկամները,
«անժառանգ»
համարված
եւ
եկեղեցուն
նվիրված
կալվածքների
«ժառանգորդները»,
ինչպես
նաեւ
եկեղեցուն
վաճառված
կալվածքների
սեփականատիրական
հավակնություն
ունեցողները
բոլոր
միջոցներով
ձգտում
էին
վերադարձնել
իրենց
«օրինական»
կալվածքները
կամ
դրանց
համար
վանքերից
ու
եկեղեցիներից
ստանալ
փոխհատուցում։
Իսկ
վանքերն
ու
եկեղեցիները
իրենց
հերթին
գործադրում
էին
բոլոր
հնարավոր
միջոցները
նվեր
ստացած
կամ
գնված
կալվածքները
իրենց
ձեռքում
պահելու
համար։
Հոգեւորականությանն
այս
հարցում
հովանավորում
էին
ու
պաշտպանում
Երեւանի
խաները,
փաշաները,
ինչպես
նաեւ
սուլթաններն
ու
շահերը։
Եկեղեցական
կալվածքների
շուրջը
ծագած
բազմաթիվ
վեճեր
են
արձանագրված
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարանում
պահպանվող
կաթողիկոսական
դիվանի
վավերագրերում։
Բերենք
դրանցից
մի
քանի
օրինակ։
1701
թվականին
վերաբերող
մի
փաստաթղթում
ասված
է
այն
մասին,
որ
երեւանցի
ոմն
Էմինի
որդիներ
գլխարկ
կարող
Քյոզահը
եւ
Զեյնալ
Աբդնը
շարիաթի
դատարանին
ներկայացնում
են
մի
կալվածագիր,
ըստ
որի
Քիրաջլու
գյուղը
որպես
մայրական
ժառանգություն
ամբողջապես
պատկանում
է
իրենց։
Իսկ
Նահապետ
կաթողիկոսը
ցույց
է
տալիս
եկեղեցու
սեփականատիրական
իրավունքների
մասին
այլ
փաստաթղթեր։
Վեճը
հարթվում
է
«բարի
մարդկանց»
միջնորդությամբ։
Քիրաջլու
գյուղը
համարվում
է՝
էջմիածնին
պատկանող,
իսկ
հայցվորները
բավարարվում
են
երկուս
ու
կես
թուման
ստանալով
[16]
։
Մի
այլ
վավերագրի
համաձայն,
1759
թվականին
Ձորագյուղում
(Դարաքյանդ)
գտնվող
մի
այգու
շուրջը
վեճ
է
ծագում
Երեւանի
ս.
Սարգիս
եկեղեցու
վարդապետ
Ղազարի
եւ
այդ
այգու
նախկին
տիրոջ՝
մահմեդականություն
ընդունած
դստեր
ու
նրա
ամուսնու՝
ոմն
Ախանգի
միջեւ։
Վարդապետ
Ղազարը
իր
դիմումով
Հուսեին-Ալի
խանի
միջոցով
կարողանում
է
վեճը
լուծել
հօգուտ
եկեղեցու
եւ
վերականգնել
վերջինիս
սեփականատիրական
«անխախտ»
իրավունքը
նշված
այգու
նկատմամբ
[17]
։
Նույն
Ղազար
վարդապետր
1760
թվականին
Երեւանի
բեյլերբեյին
ներկայացնում
է
մի
այլ
բողոքագիր։
Նա
Երեւանի
խանին
հայտնում
է,
որ
ոմն
Հակոբի
կողմից
սրբ.
Սարգիս
եկեղեցուն
նվիրված
այգին
անօրինական
կերպով
սեփականացրել
է
նախկին
Շեյխ-Իսլամի
որդի
Մուստաֆա
բեկը
եւ
երեք
անձանց
վկա
բերելով,
խնդրում
է
վեճը
լուծել
հօգուտ
եկեղեցու։
Երեւանի
խանը
Ղազար
վարդապետի
բողոքը
համարում
է
հիմնավորված
ու
օրինական
եւ
վեճը
լուծում
հօգուտ
սբ.
Սարգիս
եկեղեցու
[18]
։
Եկեղեցական
կալվածքների
շուրջը
ծագած
բազմաթիվ
վեճերի
մասին
հաղորդվում
է
նաեւ
«Ջամբռ»-ում։
Այդ
վեճերի
մի
մասը
ծագել
է
նախորդ
ժամանակներում,
իսկ
մյուս
մասը՝
«Ջամբռ»-ի
հեղինակի՝
Սիմեոն
Երեւանցի
կաթողիկոսի
օրոք։
Բերենք
այդ
բազմաթիվ
դեպքերից
միայն
մեկի
մասին։
Սիմեոն
Երեւանցին
հաղորդում
է,
որ
Գետարգելի
(կամ
Ձագավանք)
վանքը
Երեւանում
ուներ
երկու
այգի
«մին
ի
ձորն
ի
ներքոյ
Նորք
գեղջն
ի
վերայ
Ղրխբուլաղոլ
գետոյն,
որ
ի
բնէ
վախմ
է
սոյն
վանքիս,
որ
այժմ
սերմանելի
արտ
է.
զոր
Հաճի-Ահմատ
խանն
զաւթեալ
էր,
մենք
յետս
առաք,
եւ
է
ի
ձեռս
մեր։
Երկրորդ
ի
յԵրեւան
ի
կողմն
Դամիրբուլաղու,
ի
ներքոյ
Նորքայ
ճանապարհին,
որ
ի
ձեռքս
մեր...
»
[19]
։
Ինչպես
տեսնում
ենք,
կաթողիկոսը
կարողացել
էր
համապատասխան
վկայությունների
ու
փաստաթղթերի
միջոցով
նախորդ
ժամանակներում
Ձագավանքին
նվիրված
այգին,
որ
անօրինական
կերպով
զավթել
էր
Հաջի-Ահմատ
խանը,
նորից
վերադարձնել
վանքին
որպես
նրա
սեփականությունը։
Վանքերին
ու
եկեղեցիներին
նվիրված
վակիֆ
(կամ
վակֆ)
կոչված
հողերը
սովորաբար
ազատված
էին
հարկերից։
Այդպիսի
կալվածքներից
վերցվող
հարկերը
չեղյալ
հայտարարելու
կամ
դրանք
կաթողիկոսներին
նվիրելու
մասին
Երեւանի
բեյլերբեյներն
ու
փաշաները
տալիս
էին
հատուկ
հրովարտակներ
[20]
։
Պատահում
էին
նաեւ
դեպքեր,
երբ
պարսից
շահերի
հատուկ
հրամաններով
հարկերից
ազատվում
էին
առանձին
քաղաքներ։
Այսպես,
օրինակ՝
Թահմազ
առաջին
շահը
արհեստավորների
եւ
քաղաքի
աղքատների
1573
թվականի
ապստամբությունից
վախեցած՝
Թավրիզ
քաղաքին
տրված
զանազան
արտոնությունների
հետ
միասին
վերացրել
էր
այգիներից
ու
ցանքերից
վերցվող
հարկերը,
Շահ-Աբաս
I-ը
1606
թվականին
Օրդուբադ
ու
Նախիջեւան
քաղաքներն
ազատել
էր
հարկերից
եւ
այլն
[21]
։
Սակայն
դրանք
համընդհանուր
երեւույթ
չէին
եւ
այս
կամ
այն
քաղաքը
հարկերից
ազատվում
էր
արտակարգ
դեպքերում
միայն։
Մինչդեռ
վանքերին
ու
եկեղեցիներին
նվիրված
կալվածքները
հազվադեպ
էին
ենթարկվում
հարկադրման։
Ինչպես
ասվեց,
հողային
տարածություններից՝
այգիներից
ու
դաշտերից
բացի,
վանքերն
ու
եկեղեցիներն
ունեին
նաեւ
ջրաղացներ,
դինգեր,
ձիթհանքեր
եւ
այլ
ունեցվածք։
Էջմիածինը
եւ
ուրիշ
վանքեր
Երեւան
քաղաքում
եւ
նրա
մոտ
գտնվող
Ձորագյուղում,
Նորագավթում
ունեին
մի
քանի
ջրաղացներ
ու
դինգեր
[22],
որոնց
մի
մասը
նվիրաբերել
էին
զանազան
անձնավորություններ,
իսկ
մյուսները՝
գնվել
էին
դրամով։
Ջրաղացները,
դինգերը
եւ
անշարժ
մյուս
ունեցվածքներն
իրենց
բերած
եկամուտներով
ու
նշանակությամբ
մեծապես
զիջում
էին
այգիներին,
բանջարանոցներին
ու
դաշտերին։
Երեւան
քաղաքում
Էջմիածնի,
Ամենափրկիչ,
Գեղարդա,
Գետարգելի
վանքերը
եւ
քաղաքի
եկեղեցիներն
ունեին
բավական
ընդարձակ
այգիներ,
բանջարանոցներ
ու
դաշտեր։
Վանքերին
ու
եկեղեցիներին
պատկանող
հողատարածությունները
տարբեր
ժամանակներում
ունեցել
են
տարբեր
մեծություն
ու
կազմ։
Դրանք
շարժուն
են
եղել։
Սակայն,
ընդհանուր
առմամբ,
դրանք
ժամանակի
ընթացքում
աստիճանաբար
ընդարձակվել
են
գնման,
նվիրատվությունների,
անժառանգ
մնացած
կալվածքներին
տեր
դառնալու
եւ
վաշխառուական
գործունեության
շնորհիվ։
Սկզբնաղբյուրների
ուսումնասիրությունից
ակնհայտ
է
դառնում,
որ
XVI-XVIII
դարերում
Երեւանում
ու
նրա
շրջակայքի
գյուղերում
(Նորք,
Ձորագյուղ,
Նորագյուղ,
Նորագավիթ
եւ
այլն)
այգիներ,
վարելահողեր,
ջրաղացներ,
հնձաններ,
դինգեր
ու
այլ
ունեցվածքներ
ունեին
Էջմիածնի,
Գեղարդա,
Խորվիրապի,
Գետարգելի,
Բջնու,
Սեւանա,
Տեղերի,
Ամենափրկիչ
(Հավուց
թառ),
Աղջոց
վանքերը
եւ
Երեւանի
սբ.
Անանիա
ու
սբ.
Գրիգոր
եկեղեցիները
[23]
։
Եկեղեցիներին
ու
վանքերին
պատկանող
կալվածքների
մասին
շահերը,
խաները,
սուլթաններն
ու
փաշաները
հայոց
կաթողիկոսների
միջնորդությամբ
տալիս
էին
հրովարտակներ,
որոնք
ունեին
օրենքի
ուժ։
Վանքապատկան
եւ
եկեղեցապատկան
կալվածքները
այդ
հրովարտակներում
համարվում
էին
մաղաֆ
(մուաֆ),
այսինքն՝
դրանք
ազատված
էին
սովորական
հարկերից։
Էջմիածինն
իր
ընդարձակ
կալվածքների
եւ
հսկայական
անշարժ
ունեցվածքի
համար
իբրեւ
հարկ
տալիս
էր
միայն
մի
չնչին
գումար
[24]
։
Սակայն
հարկերից
ազատված՝
մաղաֆ
կոչված
կալվածքներից
բացի,
վանքերը՝
հատկապես
Էջմիածինն
ուներ
նաեւ
հարկադրման
ենթակա
այլ
հողատարածություններ
եւ
անշարժ
այլ
ունեցվածք։
Սիմեոն
Երեւանցու
հաղորդած
տեղեկությունների
համաձայն,
XVIII
դարի
սկզբներին՝
Շահ-Հուսեինի
եւ
Աստվածատուր
կաթողիկոսի
ժամանակ,
ըստ
արքունի
դիվանի
գրանցման,
եկեղեցիներին
ու
վանքերին
պատկանող
34
այգի,
39
ջրաղաց,
20
ձիթհանք
համարված
էին
մաղաֆ։
Ընդ
որում
դրանցից
Էջմիածնի
մայր
աթոռին
պատկանում
էին
11
այգի,
11
ջրաղաց
եւ
5
ձիթհանք,
իսկ
մյուսները
պատկանում
էին
Երեւանի
խանության
մյուս
վանքերին
[25]
։
Հետագայում
մաղաֆ
համարված
այգիների,
մյուս
հողատարածությունների,
ջրաղացների,
դինգերի,
ձիթհանքերի
եւ
այլ
ունեցվածքների
թիվը
բավական
մեծանում
է։
Կաթողիկոս
պատմագիրը
վկայում
է,
որ
իր
ապրած
ժամանակներում
(XVIII
դարի
երկրորդ
կես)
ըստ
արքունի
դիվանագրքի
Երեւանի
խանությունում
մաղաֆ
էին
համարված
61
այգի
(որից
31-ը
պատկանում
էր
Էջմիածնին,
իսկ
30-ը
մյուս
վանքերին),
49
ջրաղաց
(14-ը
Էջմիածնինն
էր,
35-ը
մյուս
վանքերինը),
12
դինգ
(4-ը
Էջմիածնինն
էր,
8-ը
մյուս
վանքերին)
եւ
7
ձիթհանք
(6-ը
Էջմիածնինն
էր,
իսկ
մեկը
պատկանում
էր
այլ
վանքի)
[26]
։
Այդ
կալվածքների
մի
զգալի
մասը,
ինչպես
ասվեց
գտնվում
էր
Երեւան
քաղաքում
եւ
նրա
շրջակայքի
գյուղերում
[27]
։
Մաղաֆ
համարված
կալվածքները
սովորական
հարկերից
ազատված
էին։
Բայց
դրանցից,
այնուամենայնիվ,
վերցնում
էին
որոշ
քանակի
հարկ,
իսկ
մաղաֆ
չհամարված
վանքապատկան-եկեղեցապատկան
կալվածքները
հարկադրվում
էին
ըստ
երկրում
գոյություն
ունեցող
ոչ
արտոնյալ
սովորական
հարկադրույքներով
[28]
։
Հողատիրության
երրորդ
ձեւը
մասնատիրականն
էր։
Մասնատիրական
հողատիրությունը
Երեւանում
ամենատարածվածն
էր,
քաղաքի
հողերի
մեծագույն
մասը
պատկանում
էր
մասնավոր
անձանց։
Սոցիալական
ու
տնտեսական
տեսակետից
մասնավոր
հողատերերը
պատկանում
էին
հասարակության
տարբեր
խավերին։
Այստեղ
կային
հասարակության
հարկատու
խմբին
պատկանող
մանր
հողատերեր
եւ
արտոնյալ
ու
հարկերից
ազատված
շահագործողական
դասերին
պատկանող
խոշոր
հողատերեր։
Դրանցից
առաջինները
փոքր
այգիներ,
բանջարանոցներ
կամ
դաշտեր
ունեին
միայն
քաղաքում,
գերազանցապես
իրենց
տան
բակերում։
Իսկ
խոշոր
հողատերերի
կալվածքների
մեծ
մասը
քաղաքային
գծից
դուրս
էր
գտնվում։
Խոշոր
հողատերերի՝
Երեւանի
խանության
տարբեր
գյուղերում
ունեցած
կալվածքների
մասին
պահպանվել
են
բազմաթիվ
հիշատակություններ
եւ
վավերագրական
փաստաթղթեր։
Վկայակոչենք
դրանցից
միայն
մի
քանիսը։
Սեֆեւյան
Շահ-Արաս
Բ-ի
1648
թվականին
արձակած
մի
հրովարտակի
համաձայն
երեւանցի
խոջա
Հակոբը
մուլքադարական-սեփականատիրական
իրավունքներով
տեր
էր
դարձել
Երեւանի
խանության
Յայջի,
Նորագեղ
եւ
Գյուլքյանդ
գյուղերին
[29]
։
Նա
Յայջի
եւ
Գյուլքյանդ
գյուղերը
1636
թվականին
գնել
էր
առաջինը՝
թավրիզեցի
զառաբ
Իբրահիմ-բեկից
(իսկ
վերջինս
էլ
իր
հերթին
այն
գնել
էր
Ամիրգունա
խանի
թոռ
ամիր
Աբդուլ-Քյարիմից),
երկրորդը՝
ոմն
Աղուրլու-բեկից։
Իսկ
Երեւանի
մոտ
գտնվող
Նորագեղ
գյուղը
խոջա
Հակոբը
գնել
էր
դարձյալ
նույն
թվականին՝
Նադր-Գունա-բեկ
Կաջարի
ժառանգներից՝
Յուսիֆ-աղա
յից
15
թուման
հինգ
հազար
դինարով
(15.
500
դինարով)
[30]
։
Խոջա
Հակոբը,
այսպիսով,
XVII
դարի
Երեւանի
ամենախոշոր
հողատերերից
մեկն
էր։
Սակայն
Սիմեոն
Երեւանցու
վկայությունից
երեւում
է,
որ
այդ
դարում
երեւանցի
խոշորագույն
հողատերը
խոջա
Սեթն
էր,
որը
գնելով
իր
մուլքադարական
սեփականությունն
էր
դարձրել
նաեւ
խոջա
Հակոբի
Նորագեղում,
Յայջիում,
Գյուլքյանդում
ունեցած
կալվածքները։
Սիմեոն
Երեւանցին
նրա
ընդարձակ
կալվածքների
մասին
գրում
է.
«Այս
Սէթս
ունեցեալ
է
յերկրոջս
(Արարատյան
երկրում
—
Թ.
Հ.
)
զվեց
դանկ
մուլքս
Նորագեղու
գեղջն,
Նորք
գեղջն,
զչորս
դանկ
եւ
կես
Եղուարդ
գեղջն,
զվեց
դանկ
մուլքն
Եայճի
գեղջն,
որ
է
ի
Ծաղկունեաց
ձորն,
զվեց
դանկ
Գեօլքեանդ
գեղջն,
եւ
զչորս
դանկ
եւ
կէս
մուլք
Ամիրի
գեղջն,
որ
է
ի
Գեօղարքունի։
Եւ
զայլս
այսպիսիս
շատ
այգիս,
ջրաղացս,
տինկս,
տունս
եւ
զայլս
մուլքս»
[31]
։
Ինչպես
տեսնում
ենք,
մուլքադարական-սեփականատիրական
իրավունքով
խոջա
Սեթին
էին
պատկանում
Նորագեղը,
Նորքը,
Յայջին,
Գյոլքյանդը
ամբողջությամբ
եւ
Եղվարդ
ու
Ամիրի
գյուղերի
մեծ
մասը։
Դրանցից
բացի,
նա
ուներ
շատ
այգիներ,
ջրաղացներ,
դինգեր,
տներ
եւ
կալվածքներ,
որոնց
մի
մասը
գտնվում
էր
Երեւան
քաղաքում
ու
նրա
շրջակայքում
[32]
։
Հետագայում,
խոջա
Սեթի
որդիների
ու
թոռների
օրոք
այդ
կալվածքների
մեծ
մասն
անցնում
է
Էջմիածնին։
Վերջինս
Սեթի
կալվածքներին
տեր
է
դառնում
մասամբ
գնելով,
մասամբ
էլ
նվիրատվությամբ։
Սիմեոն
Երեւանցու
ասելով
Սեթի
կալվածքների
«զշատն
Աթոռս
(Էջմիածինը
—
Թ.
Հ.
)
առեալ
է
ի
յորդւոց
եւ
ի
թոռանց
սորին,
զորն
գնով
եւ
զորն
յիշատակ»
[33]
։
Հիշատակությունների
համաձայն,
XVIII
դարի
վերջերին
Ջրվեժ
գյուղը
պատկանում
էր
Երեւան
քաղաքի
կառավարիչ
(դարուղա)
Ջաֆարին
[34]
։
Քաղաքից
դուրս
ընդարձակ
կալվածքներ
ունեին
քաղաքի
նաեւ
մյուս
պաշտոնյաներն
ու
«նշանավոր»
քաղաքացիները։
Պետական
ու
խոշոր
մասնատիրական
հողերը
մշակվում
էին
գյուղացիների
միջոցով։
Սարդարն
իրեն
համարելով
արքունական
հողերի
եւ
այլ
կալվածքների
տերը՝
դրանց
մշակման
համար
գյուղական
համայնքներից
պարտադիր
պարհակի
էր
քշում
հազարավոր
գյուղացիների։
Ի.
Շոպենի
տվյալներով,
XIX
դ.
առաջին
քառորդում
գյուղական
համայնքները
պարտավոր
էին
տարեկան
սարդարին
տալու
6.
000
մշակ։
Պետական
հողերի
մյուս
մասը
գյուղացիությանն
էր
տրվում
յարիքերային
կարգով
(բերքը
կիսելու
պայմանով)
մշակելու
[35]
։
Կիսրարային
աշխատանքը
լայնորեն
կիրառվում
էր
նաեւ
մասնատիրական
ու
վանքապատկան
խոշոր
կալվածքներում,
մանավանդ
այնպիսիներում,
որոնք
բերքատու
դարձնելու
համար
պահանջվում
էին
մեծ
աշխատանքներ։
Այդպիսի
դեպքերում
սովորաբար
հողատիրոջ
եւ
մշակի
միջեւ
կնքվում
էր
կիսրարության
հատուկ
համաձայնագիր,
որի
պայմանները
պարտադիր
էին
երկու
կողմերի
համար։
Անհրաժեշտ
ենք
համարում
համառոտագրելով
վկայակոչել
մի
այդպիսի
պայմանագիր,
որը
կնքվել
է
1771
թվականին
Խորվիրապ
վանքի
վարդապետ
Ավետիքի
եւ
նորքեցի
Մարկոսի
միջեւ.
«Կամաւն
Աստծոյ
եւ
հրամանաւ
Տեառն...
ես
սրբոյ
Խորվիրապու
վանից
առաջնորդ
Աւետիք
վարդապետս,
մեր
չարեքանց
կոչեցեալ
այգւոյ
տեղն,
որ
ի
գեօղն
Նորք,
ետու
Նորգեցի
Ղազարի
որդի
Մարկոսին
այսու
պայմանաւ,
որ
իւր
բոլոր
խարճովն
եւ
մասրաֆովն
նորապես
այգի
եւ
ծառ
տնկեսցե
ի
նմա.
յորժամ
պտուղն
հասանիցի
եւ
այգի
շինեսցէ,
այգւոյ
կէսն
Սրբոյ
Խորվիրապու
վանիցն
լինիցի
եւ
կէսն
վերոյ
յիշեալ
Մարկոսին
եղիցի,
որքան
այգին
շէն
մնացէ
եւ
պտուղ
բերէ.
եւ
ի
միասին
ըստ
օրինի
հարակաշի
զխարճն
հոգասցուք
եւ
զպտուղն
կիսեսցոք։
Իսկ
եթէ
չկարիցէ
թամամ
եւ
կատարեալ
այգի
շինել,
վերստին
բոլոր
այգետեղն
Սրբոյ
հորվիրապու
վանիցն
է
եւ
եղիցի...
։
Վասն
որոյ
զայս
թուղթս
ի
հաստատութիւն
պայմանադրութեանս
մերոյ
կնքեցի
եւ
այլոց
եւս
կնքեցուցի
եւ
ետու
վերոյ
յիշեալ
Նորգեցի
Ղազարի
որդի
Մարկոսին,
որով
լինիցի
միամիտ
եւ
զայգին
տնկեսցէ։
Այս
է
այգետեղւոյ
չորս
կողմունսն.
վերի
գլուխն՝
Սուրբ
Աստուածածինն,
մէկ
կողմն՝
Մարտիրոսին
այգին,
մէկ
կողմն՝
քուչէն
եւ
մէկ
կողմն՝
դուրկար
Սարգսի
այգին։
Գրեցաւ
պայմանագիրս
ի
ՌՄԻ
(1771)
թուին
ի
մարտի
ժԶ
(16)։
Այս
եղեւ
իմ՝
Աւետիք
վարդապետիս
իրղարն
վասն
որոյ
ես
կնքեցի
եւ
այլոց
եւս
կնքեցուցի
ղապուլ
է
(կնիք).
Ես՝
Մելիք
Աբրահամս
այս
բանիս
վկայ
եմ
(կնիք).
Ես՝
Տեղապահ
Մկրտիչ
վարդապետս
վկայ
եմ
(կնիք).
Ես՝
լուսարար
Գրիգոր
վարդապետս
վկայ
եմ
(կնիք).
(կնիք-Պողոս
վարդապետ).
(կնիք-Ավետիք
վարդապետ)»
[36].
Ինչպես
տեսնում
ենք,
մշակի
եւ
հողատիրոջ
միջեւ
կնքվող
պայմանագրում
նշվում
են
հողատարածության
տեսակը
(այգետեղ,
դաշտ
եւ
այլն),
մեծությունը,
տեղը,
սահմանները։
Պայմանագիրը
հաստատվում
էր
մի
շարք
անձնավորությունների
վկայությամբ։
Այնուհետեւ,
պայմանագրի
բնագրից
պարզ
է
դառնում,
որ
մեզ
հետաքրքրող
ժամանակներում
կիսրար
հարակաշությունը
շատ
տարածված
երեւույթ
էր։
Իսկ
ինչ
վերաբերում
է
Խորվիրապի
վանքի
առաջնորդ
Ավետիք
վարդապետի
եւ
նորքեցի
Մարկոսի
միջեւ
կնքված
համաձայնագրի
պայմաններին,
ապա
դրանք
մշակող
կողմի
համար
ավելի
խիստ
են.
Մարկոսը
մշակելու
էր
ոչ
թե
պատրաստի
այգի,
այլ
մինչ
այդ
նա
պարտավոր
էր
նոր
այգի
տնկել
եւ
այն
դարձնել
բերքատու։
Մշակողի
համար
կիսրարության
այդպիսի
անհավասար
եւ
ծանր
պայմանների
հանդիպում
ենք
նաեւ
ուրիշ
շատ
պայմանագրերում։
Մեզ
հետաքրքրող
ժամանակներում
Հայաստանում
մեծ
տարածում
էին
ստացել
ֆեոդալական
հողատիրության
երկու
ձեւեր՝
մուլքադարությունն
ու
թիուլդարությունր։
Երեւանի
խանությունում
առանձնապես
շատ
էր
տարածված
մուլքադարական
հողատիրությունը։
Երկրում
նախկին
իշխանական
ու
նախարարական
հողատիրությանը
փոխարինել
էր
մուլքադարական
հողատիրությունը,
որը
դարձյալ
ֆեոդալական
խոշոր
հողատիրություն
էր
[37],
չնայած
շարիաթի
օրենքի
համաձայն
պարսկական
պետության
բոլոր
հողերի
գերագույն
տերը
համարվում
էր
շահը
եւ
նրա
անունից
էին
իշխում
մեծ
ու
փոքր
ֆեոդալները
իրենց
կալվածքների
վրա
[38]
։
Երեւանցի
խոշոր
հողատերերը՝
բեկերը,
աղաները,
խաները,
մելիքներըր,
խոջաները
մուլքադարական
իրավունքով
ընդարձակ
կալվածքներ
ունեին
Երեւանի
խանության
բազմաթիվ
գյուղերում՝
Ձորագյուղում,
Նորագյուղում,
Նորքում,
Նորագավթում,
Առինջում,
Գյոլքենդում,
Ամիրում
եւ
այլուր։
Հենց
այդ
տեսակետից
էլ
մուլքադարական
իրավունքը,
որն
իր
ուժը
պահպանեց
մինչեւ
Արեւելյան
Հայաստանը
Ռուսաստանին
միացնելը,
մեզ
համար
նույնպես
հատուկ
հետաքրքրություն
է
ներկայացնում։
Մենք
այդ
հարցի
վրա
բավական
մանրամասնությամբ
կանգ
ենք
առել
սույն
աշխատության
1801-1879
թվականներն
ընդգրկող
գրքում
[39]
եւ
անհրաժեշտ
չենք
համարում
դրան
նորից
անդրադառնալ։
Ֆեոդալական
խոշոր
հողատիրության
մյուս
տեսակը
թիուլդարությունն
էր։
Սկզբնաղբյուրների
հաղորդած
տվյալներից
երեւվում
է,
որ
Երեւանի
պաշտոնական
անձինք՝
գլխավորապես
բարձրաստիճան
զինվորականները
խանության
գյուղերում
թիուլական
իրավունքով
ունեին
զանազան
մեծության
կալվածքներ։
Թիուլն
իր
բնույթով
պայմանական
կալվածատիրություն
էր։
Երեւանի
խանությունում
այն
պարզապես
իբրեւ
վարձատրության
ձեւ
էր,
որի
իմաստը
կայանում
էր
հետեւյալում։
Պետական
կամ
զինվորական
ծառայություն
կատարելու
դիմաց,
այս
կամ
այն
զինվորականին
կամ
աստիճանավորին
որոշ
ժամանակով
կամ
ցմահ
իրավունք
էր
տրվում
իր
օգտին
գանձելու
որեւէ
գյուղի
պետական
հարկը՝
բահրան։
Ընդ
որում
թիուլը
տարբեր
խանություններում
ու
տարբեր
ժամանակներում
ունեցել
է
իր
առանձնահատկությունները
[40]
։
Երեւանում
եւ
պարսկական
պետության
մյուս
քաղաքներում
թիուլդարական
հողատիրություն
չկար։
Այստեղի
պետական
հողերը
հիմնականում
մշակվում
էին
շրջակա
գյուղերի
բնակիչների
հարկադիր
աշխատանքով
եւ
յարիքեության
(կիսրարության)
կարգով։
Հիմնականում
կիսրարության
կարգով
էին
մշակվում
նաեւ
հոգեւոր
հիմնարկություններին
պատկանող
հողատարածությունները։
Իրենց
տարածությամբ
քաղաքում
առաջին
տեղը
գրավում
էին
բնակիչներին
պատկանող
հողերը։
Դրանց
մեջ
մտնում
էին
քաղաքի
բնակիչների
այգիները,
բանջարանոցները
եւ
տնատեղերը
[41]
։
Հողատիրության
այս
ձեւի
մեջ
կարող
էին
մտնել
ե՛ւ
քաղաքի
հարկատու
բնակիչների
փոքրիկ
այգիներն
ու
բանջարանոցները,
ե՛ւ
խաների
ու
բեկերի
ընդարձակ
այգիներն
ու
հողային
այլ
տարածությունները,
որոնք
ընկած
էին
քաղաքի
ու
նրա
արվարձանների
շրջանում։
Վերջին
կարգի
հողատիրությունն
ավելի
արտոնյալ
վիճակում
էր
գտնվում։
Քաղաքացիներն
իրավունք
ունեին
իրենց
պատկանած
հողերը
տնօրինել
ցանկացած
ձեւով։
Ի.
Շոպենը
գրում
է,
որ
նրանք
իրավունք
ունեին
իրենց
այգիները,
բաղ
ու
բախչան
եւ
տները
«վաճառել,
գրավ
դնել,
օտարացնել»
[42]:
Երեւանի
քաղաքացիներն
իրենց
սլատկանող
հողերի
նկատմամբ
նույնպիսի
իրավունքներ
ունեին
նաեւ
նախորդ
ժամանակներում՝
XVI-XVIII
դարերում։
Կաթողիկոսական
դիվանի
հայերեն
եւ
պարսկերեն
բազմաթիվ
վավերագրեր
վերաբերում
են
Երեւան
քաղաքում
ու
Երեւանի
խանության
գյուղերում
կատարված
այգիների,
բանջարանոցների,
մուլքադարական
ամբողջական
գյուղերի,
տների,
ջրաղացների,
դաշտերի,
դինգերի,
ձիթհանքերի
եւ
անշարժ
այլ
ունեցվածքների
առ
ու
վաճառքին,
փոխանակությանը,
նվիրատվությանը,
ժառանգելուն
[43]
։
Այդ
բոլոր
գործարքները
ձեւակերպվում
էին
գրավոր
համաձայնագիր-կալվածագրով,
որի
մեջ
նշվում
էին
հողատարածության
տեսակը
(այգի,
բանջարանոց,
դաշտ),
տարածությունը,
հաճախ
ոռոգման
պայմանները,
տեղը,
սահմանները,
սեփականատիրական
կարգը,
ինչ
եղանակով
է
ձեռք
բերված՝
գնմամբ,
ժառանգական
կարգով,
նվիրատվությամբ,
թե
ուրիշ
ճանապարհներով
եւ
այլն։
Համաձայնագիր-կալվածագիրը
հաստատվում
էր
համապատասխան
օրգանների
կողմից՝
մի
շարք
անձանց
վկայությամբ։
Մեջ
բերենք
այդ
կարգի
մի
կալվածագիր,
որը
վերաբերում
է
այգիների
փոխանակությանը
եւ
գրվել
է
1772
թվականի
հուլիսի
25-ին։
Այն
ունի
հետեւյալ
տեքստը.
«Զորութիւն
գրոյս
այս
է,
որ
ես
Երեւանցի.
Թասլուի
որդի
Յարութիւնս,
իմ
հալալ
մուլք
այգին,
որ
է
Երեւան
քաղաքօջն,.
որոյ
երկու
կողմունքն
իմ
այգիքն
են
եւ
միւս
երկու
կողմունքն՝
մինն
էլչու
տղայ
Ովաննէսի
այգին
է
եւ
մինն՝
քուչէն
է,
փոխեցի
իմ
կամաւ
եւ
յօժարութեամբ
ընդ
Սրբոյ
Էջմիածնայ
այգոյն
որ
սա
եւս
է
ի
նոյն
Երեւան
քազաքօջն,
որ
յառաջագոյն
Գետարգելու
վանիցն
է
եղեալ,
որ
եւ
Անտոնէնց
այգի
կոչի
եւ
այս
այգւոյս
կողմունքն
են.
—
առաջինն
ջուրն,
երկրորդն՝
ղռըն.
երրորդն՝
Գէորքի
այգին
եւ
չորրորդն՝
հէքիմ
Հայրապետի
այգին։
Եւ
այս
եղեւ
գիտութեամբ
եւ
հաճութեամբ
սրբազան
Սիմեօն
կաթուղիկոսին
այսու
պայմանաւ,
որ
եթէ
իմ
այգոյն
ժամանակաւ
դաւի
առնող
լինիցի,
պատասխանին
ես
Յարութիւնս
ետ։
Եղեւ
այս
ի
ՌՄԻԱ,
(1772)
թուին
յուլիս
ամսոյ
ի
ԻԵ
(25)-ին.
գրեցաւ
թուղթըս
ի
յԵրեւան
քաղաքօջս»
[44]
[45]
։
Դրան
հետեւում
են
այգին
փոխող
Հարությունի,
Մելիք
Աբրահամի
եւ
12
այլ
վկաների
կնիք-ստորագրությունները։
Փոխանակվող,
վաճառվող
կամ
ժառանգվող
հողատարածությունների
մասին
կալվածագրերում
նշվող
պայմաններից
բացի,
մեջ
բերված
վավերագրից
պարզ
երեւում
է,
որ
մուլք
ասելով
լայն
առումով
հասկացվում
էր
սեփական
անշարժ
ունեցվածք,
որի
տերը
այն
կարող
էր
տնօրինել
իր
ցանկացած
ձեւով՝
վաճառել,
փոխել,
նվիրել,
ժառանգել։
Այդ
պատճառով
էլ
մուլք
են
կոչվել
նաեւ
քաղաքացիների
անձնական
սեփականությունը
կազմող
հողերն
ու
ունեցվածքը։
Սակայն
կաթողիկոսական
դիվանում
եւ
հիմնականում
այդ
տեղի
նյութերով
գրված
Սիմեոն
Երեւանցու
«Ջամբռ»
աշխատության
մեջ
պարունակած
տեղեկությունները
գրեթե
բացառապես
վերաբերում
են
եկեղեցական
հողատիրությանը՝
վանքերին
եւ
եկեղեցիներին
նվիրված
վակֆ
(վակիֆ)
կոչված
կալվածքներին,
անժառանգ
մահացած
ծնողների
հողերին,
եւ
հոգեւոր
հիմնարկների
կողմից
կատարվող
հողերի
ու
այլ
ունեցվածքների
առ
ու
վաճառքին,
որ
այնքան
լայն
տարածում
էր
գտել
հատկապես
մեզ
հետաքրքրող
ժամանակներում
[46]
։
Ընդ
որում,
ինչպես
ասվեց,
եկեղեցիներին
նվիրվող
եւ
նրանց
անցնող
անժառանգ
մնացած
կալվածքները
կոչվում
էին
վակիֆ
(կամ
վախմ,
ինչպես
սովորաբար
գործ
են
ածում
հայկական
սկզբնաղբյուրները),
իսկ
գնվածները՝
մուլք։
Դրանցից
առաջինները
ավելի
արտոնյալ
կալվածքներ
էին
եւ
ազատված
էին
սովորական
հարկերից,
իսկ
մուլք
կոչված
եկեղեցական
կալվածքները
հարկադրվում
էին
այդ
նույն
կարգի
մասնատիրական
կալվածքների
հարկադրույքներով։
Կալվածքների
առ
ու
վաճառքի
մասին
առիթ
է
եղել
բավական
խոսելու
նաեւ
այս
աշխատության
մյուս
գրքերում։
Ուստի
հարկ
ենք
համարում
մեջ
բերել
եկեղեցիներին
նվիրվող
եւ
անժառանգ
մահացած
մարդկանց
հողերն
ու
ունեցվածքը
նրանց
անցնելու
համար
կնքված
բազմաթիվ
պայմանագրերից
մեկական
օրինակ։
«Պատճառս
գրոյս
այս
է.
որ
եղեւ
թուականիս
Հայոց
ՌՃՂԲ
(1743).
Զի
եւ
մենք
Երեւանցի
Մարգարի
որդիք,
այսինքն՝
Յովակիմս,
Ղազարս
եւ
Զաքարէս,
որ
գնեալ
էինք
եւ
առեալ
ի
Նորագաւիթ
ի
հետ
միմեանց
Սուրբ
Գեղարդի
Առաջնորդին
Աստուածաբանութեան
Պետրոս
Վարդապետին,
այս
ինքն.
Բ.
ճաղաց
եւ
Ա.
դինկ,
որ
սոցին
կէսն
մեր
էր
եւ
կէսն
Աստուածամուխ
Սուրբ
Գեղարդին։
Զի
եւ
մենք
Մարգարէի
որդիքս՝
Յովակիմս,
Ղազարս
եւ
Զաքարէս...
մեր
կամաւ
եւ
յօժարութեամբն,
ջերմեռանդ
սիրով
եւ
պնդագոյն
հաւատով,
զվերոգրեալ
մեր
Բ.
ճաղացի
եւ
Ա.
դինկի,
որ
գնեալ
էինք
Նորագաւիթ,
Սուրբ
Գեղարդա
առաջնորդ
Աստուածաբնութեան
Պետրոս
Վարդապետին
հետ,
եւ
սոցին
կէս
բաժինն,
որ
մեր
էր,
այլ
եւս
տուաք
Աստուածաբնակ
եւ
Աստուածամուխ
Սուրբ
Գեղարդին.
ընծայ
եւ
նուէր
վախմ
եւ
յիշատակ
հոգոց
մերոց,
եւ
ի
հոգոյ
ծնողացն
մերոց...
»։
Այլ
մի
ոք
իշխեսցէ
մերձենալ
զնոսա,
թէ
որդւոց
մերոց.
եւ
թէ
ազգականաց
եւ
ընտանեաց
մերոց,
ոչ
մերոց
եւ
ոչ
օտարաց...
»
[47]
։
Երեւանցի
ոմն
Մարգարի
որդիների՝
Հովակիմի,
Ղազարի
եւ
Զաքարիայի
կողմից
Գեղարդա
վանքին
մեկ
ջրաղաց
ու
կես
դինգ
նվիրելու
մասին
վկայակոչված
այս
վավերագիրը
միայն
մեկն
է
նույնատիպ
այն
բազմաթիվ
փաստաթղթերից,
որոնցում
արձանագրված
են
եկեղեցիներին
նվիրվող
հողաանդակները,
այգիները,
բանջարանոցները,
խանութները,
տները
եւ
այլն։
Իրար
հաբ
ու
նման
նվիրագրերում
նշվում
են
նվիրատուների
անունները,
նվիրատվության
հանգամանքներն
եւ
շարժառիթները,
որ
վանքին
կամ
եկեղեցուն
է
նվիրվում
(նշելով
հոգեւոր
առաջնորդի
անունը),
նվիրվող
ունեցվածքի
կամ
կալվածքի
տեսակը,
թիվը,
մեծությունը,
տեղը,
եթե
հողատարածություն
է,
ապա
նաեւ՝
ճշգրիտ
սահմանները։
Վերջում
նվիրատուները
նշում
են
այն
մասին,
որ
ոչ
ոք՝
ոչ
ազգականներից
եւ
ոչ
էլ
ընտանիքի
անդամներից
կամ
ժառանգներից
որեւէ
մեկը
իրավունք
չունի
տիրանալու
եկեղեցուն
իրենց
նվիրած
ունեցվածքին։
Նույնպիսի
բնույթ
ունեն
նաեւ
անժառանգ
մնացած
ունեցվածքները
եկեղեցուն
նվիրելու
մասին
կազմված
փաստաթղթերը։
Ահա
դրանցից
մի
օրինակ.
«Ի
թվին
ՌՃՂԶ
(1747)
սեպտեմբերի
ԻԱ
(26)-ին.
պատճառս
գրոյս
այս
է.
որ
էրամի
չրախ
Մաթէոսն
վախճանեալ
էր
եւ
Մաթէոսի
կինն
Որդանանի
որդի
Գրիգորն
առեալ
էր,
յետոյ
կինն
եւս
վախճանեցաւ
եւ
Գրիգորն
վախճանեցաւ,
մնացին
անյիշատակ
եւ
մենք
Երեւանայ
Գ.
եկեղեցու
եղեալ
ժողովուրդս
Սաթէոսի
Նորագեղու
յայգին
իւրեանց
հոգէբաժին
եւ
յիշատակ
տվինք
Սուրբ
Ամենափրկչին
ի
ձեռն
Սուրբ
Ուխտի
յառաջնորդ
Ովանէս
վարդապետի.
որ
թէ
այս
բանիս
յետ
ու
առաջ
տվող
լինի
կամ
դաւի
անօղ
լինի,
Գ.
ժողովի
սուրբ
հայրապետացն
նզօվեալ
եղիցի,
ընդ
Յուդայի
եւ
ընդ
խաչահանողացն
մասնակից
լինի
եւ
Սուրբ
Ամենափրկչէն
կապած
լինի։
Եւ
այգու
չարհատն
այս
է.
մէկ
կողմն՝
Աւետն,
մէկ
կողմն՝
Սալմանն,
մեկ
կողմն
քուչէն։
Ել
ես՝
տանուտէր
Գրիգորս
(կնիք).
Ես՝
Յարութիւնի
որդի
Թասալուս
(կնիք).
Ես՝
Շահնի
որդի
Սարգիսս
(կնիք)...
։
Մենք՝
Երեւանու
Գ.
եկեղեցոց
վերոյ
գրեալ
քէտխուտէքս
մեծս
եւ
փոքրս
վերոյ
գրեալ
Մաթէոսի
նորագեղու
այգին
մեր
հասպար
ղապալովն
(ընդհանուր
համաձայնությամբ)
վախմ
(նվեր՝
տրված
հոգեւոր
հաստատություններին)
եւ
ամենայն
ննջեցելոցն
հոգէբաժին
տվինք
Սուրբ
Ամենափրկչի
վանիցն
որ
էլ
ուրիշի
իլախայ
(առնչություն)
եւ
դաւի
չունենայ...
Եւ
ես՝
Տէր
Եսայիս
զայս
վերոյ
գրեալ
քէտխուդոնց
հրամանաւն
գրեցի
վկայ...
»
[48]
։
Վկայակոչված
վավերագրի
վերաբերյալ
առանձին
մեկնությունների
անհրաժեշտություն
չկա։
Այն
իր
բովանդակությամբ
եւ
բնույթով
գրեթե
ոչնչով
չի
տարբերվում
նվիրատվությունների
եւ
առուվաճառքի
մասին
եղած
մյուս
բազմաթիվ
կալվածագրերից։
Տարբերությունը
միայն
այն
է,
որ
վերջիններիս
տակ,
բացի
վկաներից,
ստորագրում
էին
նվիրատուները
կամ
վաճառողներն
ու
գնողները,
ապա
անժառանգ
մնացած
կալվածքները
եկեղեցուն
էր
նվիրվում
պաշտոնական
անձանց,
հոգեւորական
ներկայացուցիչների
եւ
այլոց
վկայությամբ
ու
անձնական
ստորագրություններով։
Հողի
առուվաճառքին
զուգընթաց
բավական
մեծ
չափերի
էր
հասել
խոջաների
ու
վանքերի
վաշխառուական
գործունեությունը։
Քաղաքի
եւ
գյուղերի
աղքատ
բնակիչները
հարկադրված
էին
հաճախ
իրենց
հողերն
ու
այգիները
գրավ
դնելով
խոջաների
ու
մյուս
հարուստների
մոտ՝
իրենց
այս
կամ
այն
կարիքը
բավարարելու
համար
նրանցից
վերցնել
դրամ։
Բացառված
չէին
այն
դեպքերը,
երբ
հողային
տարածություններ
եւ
ուրիշ
անշարժ
կալվածքներ
գրավ
էին
դնում
ոչ
թե
անհատ
մարդիկ,
այլ
գյուղի
ամբողջ
բնակչությունը։
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարանի
կաթողիկոսական
դիվանի
ֆոնդի
վավերագրերում
արձանագրված
են
այդպիսի
մի
շարք
դեպքեր։
Օրինակ՝
դրանցից
մեկի
համաձայն
1714
թվականին
Օշական
գյուղի
բնակիչներն
իրենց
պատկանող
8
այգին
ու
12
քար
ջրաղացը
9
ամիս
ժամանակով
հանձնել
էին
խոջա
Փանոսի
որդի
խոջա
Մովսեսին
եւ
նրանից
պարտք
վերցրել
150
թուման։
Ըստ
պարտավորագրի,
գյուղի
բնակիչները
պարտավոր
էին
այդ
9
ամսվա
ընթացքում
վճարել
150
թուման
պարտքը,
հակառակ
դեպքում
խոջա
Մովսեսին
իրավունք
էր
վերապահվում
յուրացնելու
հիշյալ
կալվածքները
[49]
։
Վաշխառուական
գործունեության
մեջ
Էջմիածինը
ետ
չէր
մնում
խոջաներից։
Հայոց
Մայր
տաճարի
ձեռքում
կենտրոնացված
հսկայական
գումարների
հասնող
դրամի
մի
մասը
հոգեւոր
հայրերը
մեծ
շահավետությամբ
պարտք
էին
տալիս
կարիքավորներին,
եւ
իբրեւ
գրավական
նրանցից
ժամանակավորապես
վերցնում
այգիներ,
դաշտեր,
ջրաղացներ,
դինգեր
եւ
այլ
կալվածքներ
[50]
։
Շատ
դեպքերում
պարտապաններն
ի
վիճակի
չէին
լինում
վանքին
կամ
խոջաներին
վերադարձնելու
վերցրած
պարտքերը
եւ
գրավ
դրված
կալվածքներն
ու
ունեցվածքները
անցնում
էին
վերջիններիս։
Ուրիշ
կերպ
ասած,
մեզ
հետաքրքրող
ժամանակներում
վաշխառությունը
դարձել
էր
ժողովրդին
կեղեքելու
տարածում
գտած
մ
իջոցներից
մեկը։
Սկզբնաղբյուրներում
որպես
հողի
տարածության
միավորներ
սովորաբար
հիշատակվում
են
կամ
մեկ
սոմար
եւ
կամ
մեկ
խալվար
հացահատիկի
սերմացուի
գրաված
տարածությունը։
Հողատարածության
այդ
միավորների
մասին
արժանահավատ
շատ
վկայություններ
ունի
Սիմեոն
Երեւանցին։
նա
իր
«Ջամբռ»
աշխատության
մեջ
խոսելով
Էջմիածնի
ու
մյուս
վանքերի
կալվածքների
վերաբերյալ՝
սովորաբար
դրանց
մեծություններն
արտահայտել
է
նշված
քանակի
սերմացուի
բռնած
տարածությամբ։
Ահա
նրա
հիշատակություններից
մի
քանիսը.
«Ամենայն
տեսակ
սերմանելաց
հատից
զոր
ցանեն,
որ
ջինս
ասի,
մաղաֆութիւն
է
վաթսուն
եւ
վեց
խալվարի,
որ
է
վեց
հազար
եւ
վեց
հարիւր
լիտր
Երեւանու...
»,
«Այս
ծովակիս
(Էջմիածնի
լճակի
—
Թ.
Հ.
)
մէջն՝
եւ
կտոր
մի
եւս
մօտն՝
ի
հարաւկոյս,
կտոր
մի
եւս
ի
գլուխն
յարեւմտեան
կողմն,
եւ
մեծ
հող
մի
եւս
ի
յոտն
(որ
Հին
Եօնջալուղ
ասի)
յարեւելակողմն,
որք
են
հարիւր
ութսուն
սօմարի
տեղ։
Որ
ի
մէջ
ռազամիցն
(պարսից
շահերի
կողմից
հաստատված
հիմնամատյանում—Թ.
Հ.
)
քսան
խալուարի
տեղ
գրին»,
«Նախապէս
Շորաքեաթ
կոչեցեալ
տեղիքն
միանգամայն
որք
են
ի
ներքոյ
Քալարայու
ճանապարհին,
եւ
ի
մէջ
գեօղիս
եւ
Շորլու
կոչեցեալ
գեղն,
որք
են
երկու
հարիւր
յիսուն
սօմարի
տեղ»,
«Զհող
մի
եւս
ունի
ի
սոյն
գեօղս
(Նորագավիթը
—
Թ.
Հ.
)
երեսուն
սօմարէն
տեղ...
»,
«Զհող
մի
եւս
ունի
Գ
(3)
սօմարէն
տեղ...
»,
(Զհող
մի
եւս
ի
Քանաքեռու
հանդին
տակն՝
քառասուն
սօմարէն
տեղ...
»
[51]
։
Վանքապատկան
կալվածքների
մեծությանն
ու
վիճակին
քաջատեղյակ
պատմագրի
վկայակոչված
հիշատակություններից
պարզ
երեւում
է,
որ
ըստ
նրա
հաշիվների
մեկ
խալվար
սերմացուի
բռնած
տարածությունը
հավասար
էր
ութ
սոմարի
բռնած
տարածության,
իսկ
լիտրով
արտահայտված
մեկ
խալվարը
հավասար
էր
Երեւանի
100
լիտրի։
Դրանցից
բացի,
իբրեւ
տարածության
միավոր
հիշատակվում
է
նաեւ
բաթմանը։
Սակայն
հողատարածության
հիմնական
միավորը
պարսից
տիրապետության
վերջին
շրջանում
համարվում
էր
խալվարը,
որի՝
իբրեւ
տարածության
միավորի
մասին
մենք
բավական
մանրամասնությամբ
խոսել
ենք
սույն
աշխատության
երրորդ
գրքում
[52]
։
Մեր
ձեռքի
տակ
եղած
տվյալների
հիման
վրա
մենք
այնտեղ
ցույց
ենք
տվել,
որ
մեկ
խալվար
սերմացուի
բռնած
տարածությունը
Երեւանում
ու
նրա
շրջակայքում
հավասար
էր
2-2,
5
դեսյատինի
[53]
։
Հետեւապես
մեկ
սոմար
հացահատիկի
սերմացուի
բռնած
տարածությունն
էլ
հավասար
էր
0,
25-0,
31
դեսյատինի։
Նշված
միավորներից
բացի,
իբրեւ
հողի
տարածության
միավոր
հիշատակվում
է
նաեւ
օրավարը,
որն
Արարատյան
դաշտում
ու
Երեւանի
շրջանում
մոտավորապես
հավասար
էր
0,
5-0,
6
դեսյատինի
[54]
։
Այդ
թվերը
մոտավոր
են
եւ
Երեւանի
խանության
տարբեր
մասերում
խալվարը,
սոմարն
ու
բաթմանը
որպես
կշռի
ու
տարածության
չափի
միավորներ
ունեին
տարբեր
մեծություն։
Այնուամենայնիվ,
այգիների
ու
բանջարանոցների
գրաված
տարածությունների
համեմատությամբ
մշակելի
հողերի
մեծության
մասին
մեզ
հայտնի
տեղեկություններն
ավելի
որոշակի
են։
Սկզբնաղբյուրներում
եթե
մշակման
համար
պիտանի
հողերի
վերաբերյալ
խոսելիս
սովորաբար
նշվում
է
դրանց
գրաված
տարածությունը
արտահայտված
խալվարով,
սոմարով,
լիտրով,
բաթմանով
կամ
օրավարով,
ապա
իբրեւ
կանոն
այգիներն
ու
բանջարանոցները
հիշատակվում
են
«հատով»,
«կտորով»,
«տախտակով»
եւ
մեծության
առումով
անորոշ
այլ
արտահայտությունների
զուգորդությամբ
[55]
։
Դրանց
մեծությունը
որոշակի
չի
դառնում
նաեւ
վաճառքի,
նվիրատվության
կամ
ժառանգման
առթիվ
կազմված
կալվածագրերից,
թեեւ
մանրամասն
նկարագրվում
էին
դրանց
տեղն
ու
սահմանները։
Երեւանը
գտնվում
է
կիսաանապատային
բնական
գոտում։
Այստեղ
մարդու
գյուղատնտեսական
գործունեությունն
անհնար
է
պատկերացնել
առանց
արհեստական
ոռոգման։
Հայաստանի
շատ
շրջանների
հետ
միասին
մեր
նախնիները
Էջմիածնի,
Երեւանի
գրաված
տերիտորիայում
նույնպես
անցկացրել
էին
մի
քանի
ջրանցքներ,
որոնցով
ոռոգվում
էին
հնագույն
Երեւանի
այգիները,
պարտեզներն
ու
բանջարանոցները,
հացահատիկի
ցանքատարածությունները։
Երեւանի
շրջանում
վերջին
տասնամյակների
ընթացքում
կատարված
պեղումների
շնորհիվ
պարզվեցին
նրա
հնագույն
ոռոգման
համակարգի
հետ
կապված
շատ
հարցեր։
Հայտնի
դարձավ,
որ
նրա
ջրանցքների
մի
մասը
գոյություն
ուներ
ուրարտական
(եւ,
նույնիսկ,
նախաուրարտական)
ժամանակներից,
իսկ
մյուս
մասն
ստեղծվել
է
միջին
դարերում
ու
հետագայում։
Երեւանի
բնակլիմայական
պայմաններից
ելնելով
եւ
հաշվի
առնելով
գոյություն
ունեցող
ջրանցքների
կառուցվածքային
առանձնահատկությունները՝
ենթադրաբար
գրեթե
նույնպիսի
կարծիք
են
արտահայտել
անցյալ
դարի
հեղինակները՝
Հ.
Շահխաթունյանցը,
Ա.
Հաքստհաուզենը,
Ղ.
Ալիշանը
եւ
ուրիշներ
[56]
։
Դրանցից
օրինակ՝
Հաքստհաուզենը,
որ
այնքան
լավատեղյակ
է
հին
Երեւանի
ոռոգման
համակարգին,
հետեւյալն
է
գրում,
«Պատմությունը
դրանց
(Երեւանի
ջրանցքների
—
Թ.
Հ.
)
կառուցման
ժամանակի
մասին
լռում
է։
Եթե
հաշվի
առնենք,
որ
այս
երկիրը,
բացառյալ
առանձին
հազվագյուտ
կետերի,
առանց
այդ
ոռոգումների
չի
կարող
կերակրել
մարդկանց
եւ,
մյուս
կողմից
այն,
որ
2
կամ
300
տարվա
պատմության
ընթացքում
այստեղ
եղել
է
ծաղկած
երկիր
եւ
մեծաթիվ
բնակչություն...
հետեւապես
ջրանցքներն
այն
ժամանակ
արդեն
գոյություն
ունեին
եւ
որ
համոզվում
ենք
նաեւ
այն
բանում,
որ
դրանց,
ինչպես
ընդհանրապես
Ասիայի
ջրանցքների
կառուցումը
վերաբերում
է
մարդկության
հնագույն
պատմությանը»
[57]
։
Միանգամայն
ընդունելի
է
գերմանացի
ճանապարհորդի
կարծիքը։
Նորագույն
ժամանակի
հնագիտական
ու
պատմական
ուսումնասիրությունները
ցույց
տվեցին,
որ,
իրոք,
Երեւանի
գրաված
շրջանում
արհեստական
ոռոգման
բավական
խիտ
ցանց
էր
ստեղծվել
տակավին
ուրարտական
ժամանակաշրջանում,
եւ
այդ
ժամանակներում
կառուցված
մի
քանի
ջրանցքներ
հետագայում
պահպանել
են
իրենց
գոյությունը
ընդհուպ
մինչեւ
մեր
օրերը։
Երեւանի
ջրանցքներին
եւ
մանր
առուներին
բավական
մանրամասնությամբ
անդրադարձել
ենք
մեր
այս
աշխատության
առաջին
եւ
երրորդ
գրքերում
[58]
։
XVII-XVIII
դարերում
որոշ
ընդհատումներով
Երեւանի
ջրանցքներից
գործում
էին
Մամռին,
Աբուհայաթը
եւ
Դալման։
Պատմական
աղբյուրների
վկայություններից
երեւում
է,
որ
դրանք
վրաց
Հերակլ
թագավորի
արշավանքների
հետեւանքով
XVIII
դարի
վերջին
քառորդում
զգալի
չափով
ավերվել
էին
եւ
գործում
էին
մեծ
խափանումներով։
Երեւանի
ջրանցքները
կարգի
են
բերվում
միայն
վերջին
սարդարի՝
Հուսեին-խանի
ժամանակ,
XIX
դարի
առաջին
քառորդում։
Մեզ
հետաքրքրող
ժամանակներում
Երեւանի
ոռոգման
ցանցի
կանոնավորման
բնագավառում
զգալի
տեղաշարժեր
են
նկատվում
XVII
դարի
սկզբներին,
Ամիրգունա-խանի
ժամանակ,
երբ
պարսիկները
Շահ-Աբաս
I-ի
արշավանքից
հետո
հասկացել
էին,
որ
թուրքերի
առաջխաղացման
դեմն
առնելու
համար
անհրաժեշտ
է
սահմանային
երկրները
ոչ
թե
ամայացնել,
այլ
տնտեսապես
ամրացնել
եւ
մարդաշատ
դարձնել։
Բազմաթիվ
վկայություններ
կան
այն
մասին,
որ
Շահ-Աբաս
I-ի
կողմից
Երեւանի
կուսակալ
կարգված
Ամիրգունա-խանը
վարում
էր
այդպիսի
քաղաքականություն։
Նրա
խանության
օրոք
վերականգնվել
էին
Երեւանի
հին
առուները
եւ
անցկացվել
էին
մի
քանի
նոր,
երկրորդական
առուներ,
որոնք
սկիզբ
էին
առնում
կամ
մայր
առուներից
եւ
կամ
Հրազդանից
ու
Գետառից։
1679
թվականի
աղետաբեր
երկրաշարժի
հետեւանքով
քանդվում,
խափանվում
են
նաեւ
քաղաքի
մեծ
ջրանցքներն
ու
մանր
առուների
մեծ
մասը։
Սակայն
բերդի,
կամուրջների,
մզկիթների,
եկեղեցիների
ու
քաղաքի
փլված
մյուս
կառույցների
հետ
միասին
վերականգնվում
ու
կանոնավորվում
են
նաեւ
ոռոգման
ջրանցքներն
ու
առուները։
Հայտնի
է,
որ
հիշյալ
երկրաշարժի
հետեւանքների
վերացման
համար
մեծ
եռանդ
է
ցուցաբերել
Երեւանի
այդ
ժամանակվա
սարդարը՝
Զալ-խանը,
որը
բերդի
վերականգնման
հետ
միասին
հոգ
է
տարել
ջրանցքների
եւ
ոռոգողական
մյուս
կառույցների
կանոնավորման
համար։
Ջրանցքներից,
առուներից,
աղբյուրներից
եւ
մասամբ
ջրհորներից
բացի,
ոռոգման
նպատակով
օգտագործվել
է
նաեւ
Թոխմախգյոլի
(այժմ
Կոմսոմոլի
լիճ)
ջուրը։
Մենք
որոշ
փաստերի
հիման
վրա
ցույց
ենք
տվել,
որ
այս
արհեստական
լճակը
հավանաբար
գոյություն
ուներ
ուրարտական
ժամանակներից
եւ
նրա
ջրերով
ոռոգում
էին
Էրեբունի
-
Երեւանի
ցանքերի
ու
այգիների
մի
զգալի
մասը
[59]
։
Հետագայում,
երբ
քաղաքը
մի
փոքր
«գաղթ»
կատարեց
դեպի
հյուսիս-արեւմուտք՝
դեպի
Գետառի
ափերը՝
հնագույն
Էրեբունիի
ջրմուղի
խափանման
հետ
միասին
չորանում
ու
վերանում
է
նաեւ
Թոխմախ-լիճը։
Աղբյուրների
բացակայության
պատճառով
անհնար
է
դրա
հետագա
վիճակի
մասին
որեւէ
բան
ասել։
Միայն
մեզ
հայտնի
է,
որ
այդ
լիճը
վերականգնվել
է
(ըստ
պարսկական
ավանդախառն
վկայությունների՝
կառուցվել
է)
Թոխմախ
խանի
ժամանակ։
XVIII
դարի
վերջերին
այն
դարձյալ
շարքից
դուրս
էր
եկել
եւ
նորից
վերականգնվել
է
Արեւելյան
Հայաստանը
Ռուսաստանին
միացնելու
նախօրյակին։
Հողից
բացի,
ջուրն
էլ
համարվում
էր
խանի
սեփականությունը։
Սակայն,
ի
տարբերություն
հողի,
որը
նա
բաժանում
էր
առանձին
տիրողների
վրա,
ջուրը,
որպես
կանոն,
ամբողջությամբ
պահում
էր
իր
անմիջական
իրավասության
ներքո։
Եվ
որպեսզի
մշտական
հսկողություն
ունենա
ու
ապահովի
ոռոգման
ջրերից
ստացվող
իր
եկամուտները,
խանը
դրա
համար
սահմանել
էր
հատուկ
պաշտոնեություն,
որի
մասին
մանրամասնությամբ
ասված
է
մեր
այս
աշխատության
երրորդ
գրքում
[60]
։
Սակայն
չպետք
է
կարծել,
որ
ոռոգման
բոլոր
ջրանցքները
համարվում
էին
խանի
սեփականությունը։
Այն
ջրանցքները,
որոնք
կառուցել
էին
գյուղական
համայնքները,
վանքերը
կամ
անհատ
մարդիկ,
համարվում
էին
ոչ,
թե
խանի,
այլ
կառուցողների
սեփականությունը,
իսկ
XVIII
դարում,
ինչպես
նկատում
է
Ի.
Պ.
Պետրուշեւսկին,
այդպիսի
մասնավոր
ջրանցքները
հազվադեպ
չէին
[61]
։
Այսպես,
եթե
Երեւանի
Դալմայի
ջրանցքը
վերականգնել
էր
ավել
վերջին
խանը
(1815
թ.
)
եւ
համարվում
էր
նրա
սեփականությունը,
ապա
Էջմիածնի
Դալման,
ինչպես
երեւում
է
պատմական
աղբյուրների
վկայություններից,
XVII
դարի
վերջերին
պատկանում
էր
Բուրջ-Ալի
Ղաջարի
որդիներին։
Ե՛վ
խանին,
ե՛ւ
մասնավոր
մարդկանց,
վանքերին
ու
համայնքներին
պատկանող
ջրանցքները
կարող
էին
դառնալ
առուվաճառքի
առարկա։
Մատենադարանի
կաթողիկոսական
դիվանի
ֆոնդում
պահպանված
մի
վավերագրի
համաձայն,
Էջմիածնի
Դալմայի
ջրանցքի
սեփականատերեր
Բուրջ-Ալի
Ղաջարի
երեք
տղաները,
դուստրը
եւ
կինը
այդ
առուն
1699
թվականին
50
թումանով
վաճառել
են
Նահապետ
կաթողիկոսին
[62]
։
Դրանից
հետո
Էջմիածնի
Դալման
դառնում
է
վանքի
սեփականությունը
եւ
առանց
վերջինիս
համաձայնության
ոչ
ոք
իրավունք
չուներ
օգտվելու
դրա
ջրերից։
Ջրանցքի
նախկին
տերերը
հետագայում
սեխի
բոստան
գցելով
նրա
ընթացքի
վրա,
վարձել
են
այն
ոռոգել
Դալմայի
ջրերով,
բայց
Աստվածատուր
կաթողիկոսը
1717
թվականին
իր
խնդրագիր-բողոքով
կարողանում
է
շարիաթի
օրենքի
հիման
վրա
արգելել
նրանց՝
Դալմայի
առվից
օգտվելու
[63]
։
Երեւանի
բոլոր
մեծ
ջրանցքները
համարվում
էին
խանի
սեփականությունը։
Խանը
սեփական
ջրանցքներ
ուներ
նաեւ
խանության
մի
քանի
մահալներում։
Խանական
ջրանցքներից
կարող
էին
օգտվել
միայն
խանի
թույլտվությամբ՝
հատուկ
հարկ
վճարելու
պայմանով։
Խանական
ջրանցքներից
այդ
եղանակով
օգտվում
էին
ոչ
միայն
մասնավոր
մարդիկ,
այլեւ
երբեմն
նույնիսկ
Էջմիածնի
վանքը,
որը
վանքապատկան
հողերը
ոռոգելու
համար
սովորաբար
անցկացնում
էր
հատուկ
ջրանցքներ։
Մի
վավերագրի
համաձայն
վերջին
սարդար
Հուսեին-խանի
օրոք
ջրի
պակասության
պատճառով
Դավիթ
կաթողիկոսը
դիմում
է
նրան՝
խնդրելով
թույլ
տալ
խանական
ջրանցքների
(հավանաբար
Երեւանի
Դալմայի)
ջրերով
Էջմիածնի
ցանքերը
ոռոգելու
համար։
Խանը
կաթողիկոսի
պահանջը
բավարարում
է
[64]
։
Հաջորդ
ժամանակաշրջանի
նման
XVI-XVIII
դարերում
նույնպես
Երեւանը
այգեգործական
մեծ
բնակավայր
էր։
Նրա
տնտեսական
կյանքին
վերաբերող
վկայություններից
երեւում
է,
որ
այստեղ
կային
մրգատու
եւ
խաղողի
բազմաթիվ
այգիներ,
որոնց
գրաված
տարածությունը
հասնում
էր
հարյուրավոր
հեկտարների։
Այդ
նույն
վկայություններից
նաեւ
հայտնի
է
դառնում,
որ
քաղաքի
բնակչության
մեծ
մասն
ուներ
իր
այգիները։
Այստեղ
մեծ
կամ
փոքր
այգիներ
ունեին
ե՛ւ
խաներն
ու
մելիքները,
ե՛ւ
արհեստավորներն
ու
առեւտրականները,
ե՛ւ
հիմնականում
արվարձաններում
ապրող
ու
գյուղատնտեսությամբ
զբաղվողները։
Քաղաքի
այգեգործությունն
ու
խաղողագործությունն
զգալի
առաջադիմություն
էր
կատարել
հատկապես
XVII
դարի
սկզբներին՝
Ամիրգունա-խանի
իշխանության
տարիներին
եւ
նույն
դարի
վերջերին՝
մեծ
ու
աղետալի
երկրաշարժից
հետո,
Զալ-խանի
օրոք։
Մասամբ
այդ
է
պատճառը,
որ
մեր
պատմագիրները
Ամիրգունային
եւ
Զալ-խանին
ներկայացնում
են
որպես
շինարար
եւ
երկրի
տնտեսությանը
զարկ
տվող
խաներ։
Բերենք
միայն
մի
վկայություն։
Զաքարիա
Սարկավագը,
խոսելով
Ամիրգունա-խանի
կատարած
գործերի
մասին,
գրում
է.
«Եւ
յորժամ
էառ
Շահն
զԵրեւան,
կարգեաց
անդ
իշխան
Ամիրգունա-խանն,
եւ
պատուիերաց
նմա
նորոգել
զբերդն,
եւ
տնկել
զայգիսն,
եւ
փոյթ
լինիլ
շինութեան։
Վասնորոյ
ամենեքեան
սկսան
շինել
եւ
տնեկ
զայգիս»
[65]
։
Բուն
քաղաքից
բացի,
ընդարձակ
այգիներ
կային
նաեւ
նրա
շրջակայքի
գյուղերում՝
Ձորագյուղում,
Նորքում
եւ
այլուր,
որոնք
տնտեսապես
այնքան
ձուլված
էին
քաղաքին
եւ
փաստորեն
նրա
արվարձաններն
էին։
Իր
այգեգործությամբ
դրանց
մեջ
առանձնապես
աչքի
էր
ընկնում
Նորքը,
որի
բրուտների
եւ
այգիների
մասին
ժամանակակից
հեղինակներից
մեկը
հետեւյալն
է
գրում.
«Գիշերը
մենք
մնացինք
Նորգ
գիւղումը,
ուր
շատ
հմուտ
բրուտներ
եւ
պատուական
այգիք
կան»
[66]
։
Իր
նշանակությամբ
եւ
գրաված
տարածությամբ
առաջնակարգ
տեղը
գրավում
էր
խաղողագործությունը։
Հաջորդ
ժամանակաշրջանին
վերաբերող
վիճակագրական
տվյալները
ցույց
են
տալիս,
որ
Երեւանի
այգիների
ընդհանուր
տարածության
կեսը
գրավում
էին
միայն
խաղողի
այգիները,
իսկ
մնացած
կեսը
բաժին
էր
ընկնում
ծիրանենուն,
դեղձենուն,
խնձորենուն,
տանձենուն,
կեռասենուն,
բալենուն,
թզենուն,
ընկուզենուն,
սալորենուն,
փշատենուն
եւ
այլ
պտղատուների՝
միասին
վերցրած
[67],
թեպետեւ
վերջիններս
սովորաբար
մշակվում
էին
խաղողի
որթի
հետ
կողք-կողքի։
Այգեգործության
ու
խաղողագործության
հետ
սերտորեն
առնչված
էր
բանջարաբուծությունը։
Չհաշված
խանին
ու
մի
քանի
այլ
մեծամեծներին
պատկանող
ընդարձակ
բանջարանոցները
եւ
տների
բակերում
եղած
մանր-մունը
պարտեզ-բանջարանոցները,
բանջարա-բոստանային
կուլտուրաները
հիմնականում
մշակվում
էին
խաղողի
եւ
մրգատու
այգիների
ազատ
տարածություններում
[68]
։
Բանջարա-բոստանային
կուլտուրաներից
Երեւանում
տարածված
էին՝
վարունգը,
սեխը,
կանաչիները
եւ
այլն։
Ստացված
խաղողի
բերքի
մի
մասը
թարմ
վիճակում
վաճառվում
էր
Երեւանի
ու
շրջակայքի
մահալների
շուկաներում,
մի
մասը
չորացվում
ու
դարձվում
էր
չամիչ,
մի
մասն
օգտագործվում
էր
սուճուխի
ու
դոշաբի
համար,
իսկ
մի
զգալի
մասը
վերամշակելով
ստանում
էին
գինի։
Անուղղակի
վկայություններից
երեւում
է,
որ
գինեգործությունը
բնակչության
համար
բավական
շահավետ
էր։
Գինեգործությամբ
բացառապես
զբաղվում
էին
հայերը։
Քաղաքի
մահմեդական
բնակչությունը,
ղուռանի
դոգմաներից
ելնելով,
գինեգործությամբ
չէր
զբաղվում։
Նրանց
ստացած
խաղողի
մի
մասը
հայերը
Երեւանի
շուկայում
գնելով՝
նույնպես
օգտագործում
էին
գինի
ստանալու
համար։
Միանգամայն
հասկանալի
էր,
որ
բնակչությանը
կողոպտելու
ու
թալանելու
միջոցների
մեջ
խտրություն
չդնող
շահերն
ու
խաները
պետք
է
օգտվեին
նաեւ
այդ
առիթից։
Եվ
իրոք,
Զաքարիա
Սարկավագի,
Զաքարիա
Ագուլեցու
եւ
Եսայի
կաթողիկոսի
վկայություններից
երեւում
է,
որ
քրիստոնյա
բնակչությունից
սովորական,
բայց
առանց
այն
էլ
ծանր
հարկերից
բացի,
նոր
միջոցներ
հափշտակելու
նպատակով
Երեւանի
խաները
պարսից
շահերի
թողտվությամբ
կամ
ուղղակի
նրանց
հրամանով
պարբերաբար
արգելքներ
էին
դրել
գինեգործության
վրա
եւ
այդ
եղանակով
հսկայական
միջոցներ
քամել
գինեգործությամբ
զբաղվող
քաղաքացիներից
ու
գյուղացիներից։
Զաքարիա
Ագուլեցին
վկայում
է,
որ
գինի
պատրաստելն
արգելելու
մասին
շահի
կողմից
մի
այդպիսի
հրաման
է
եղել
1654
թվականին,
երբ
Երեւվանում
խան
էր
կարգված
Լալա-բեկի
որդի
Սահմադ-Ղուլին։
Վերջինս,
ի
կատարումն
շահական
հրամանի,
6-7
ամիս
արգելում
է
գինու
վաճառքն
ու
գործածությունը
եւ
ոմն
Հիմաթբեկի
միջոցով
բռնագանձում
է
հատուկ
հարկ։
Ժամանակագիրն
այդ
մասին
հետեւյալ
կերպ
է
հաղորդում.
«Յամի
ՌՃԲ
յուլիս
ԻԶ-ումն
Երեւանայ
խան
էր
Լալայբէկի
տղայ
Մահմադ-Ղուլի
խանն,
թագաւորի
հրամանաւ
գինին
ղադաղայ
ելաւ.
այսօր
խանիցն
դարուղայ
ելաւ
Հիմաթբէկն,
գինուն
մուչուլգայ
առեց։
Ապա
Զ,
է
ամիս
քաշաւ
վարթարաւ
(փչացնել
—
Թ.
Հ.
)
ելաւ
Աստուծով»
[69]
։
Իր
դաժանությամբ
գինեգործությանն
ավելի
մեծ
հարված
է
հասցրել
Մուրթուղա-Ղուլի
խանը
(XVII
դարի
վերջեր)։
Այլ
առիթով
մենք
տեսանք,
որ
չափ
ու
սահման
չճանաչող
այս
փոքրիկ
բռնակալը
Հուսեին
շահի
ժամանակ
(1694-1722),
հավանաբար
նրա
համաձայնությամբ,
ժողովրդին
կողոպտելու
համար
կարգադրում
է
արգելել
գիննգործությունը
եւ
հատուկ
մարդկանց
միջոցով
կնքել
է
տալիս
ոչ
միայն
գինու
բոլոր
կարասները,
այլեւ
գինեգործության
հետ
ոչ
մի
կապ
չունեցող
լեռնային
շրջանների
բնակչության
մածնի
եւ
թանի
պուտուկները։
Քաղաքի
եւ
գյուղի
բնակչությանը
կրկին
թույլատրվում
է
գինեգործությամբ
զբաղվելու
միայն
հատուկ
հարկեր
հավաքելուց
եւ
մեծ
գումարների
հասնող
կաշառք
վերցնելուց
հետո
[70]
։
Ի
դեպ
պետք
է
նշել,
որ
անսովոր
հարկերի
նշանակումը
գինեգործությունից
բացի,
հաճախ
տարածվում
էր
նաեւ
այլ
զբաղմունքների
վրա։
Հայտնի
է,
որ
նույն
Հուսեին
շահի
ժամանակ,
1698
թվականին,
հարկերը
բարձրացնելու
համար
պարսկական
պետության
մեջ
կատարվում
է
ընդհանուր
աշխարհագիր,
որին
Արեւելյան
Հայաստանում
ու
Ադրբեջանում
մասնակցում
էին
տարբեր
կարգի
ու
դիրքի
1100
աստիճանավորներ։
Իսկ
պարսկական
աշխարհագիրներին
ընդհանրապես
ուղեկցում
էին
կաշառակերությունը,
բռնությունները,
կամայականությունն
ու
թալանը
[71]
։
Միանգամայն
հասկանալի
է,
որ
այդպիսի
պայմաններում
քաղաքի
տնտեսության
մյուս
ճյուղերի
համեմատությամբ
ավելի
աննպաստ
վիճակում
էր
գտնվում
գինեգործությունը։
Մինչդեռ
խաղողաշատ
Երեւանում
տանելի
պայմանների
առկայության
դեպքում
գինեգործությունը
նույնիսկ
պարզունակ
տնայնագործական
եղանակով
կարող
էր
հասնել
զարգացման
նշանակալի
աստիճանի։
Սեֆեւյան
Պարսկաստանի
հարկային
սիստեմը
հասարակության
խմբերին
համապատասխան
խիստ
շերտավորված
էր։
Բնակչության
ճնշող
զանգվածները
կազմող
գյուղացիությունը
ծանրաբեռնված
էր
ուղղակի
ու
անուղղակի
բազմապիսի
ծանր
հարկերով
եւ
հարկադիր
աշխատանքներով
ու
կոռով։
Մինչդեռ
բնակչության
վերնախավը
կազմող
խաները,
բեկերը,
աղալարները,
բարձրաստիճան
զինվորականությունը
եւ
հոգեւոր
հիմնարկներն
ունեին
արտոնյալ
վիճակ
ու
համարվում
էին
ոչ
հարկատու։
Դրանց
տրամադրության
տակ
գտնվող
հողերից,
որպես
օրենք,
պետական
հարկեր
չէին
վերցնում,
իսկ
վերցնելու
դեպքում
էլ
դրանք
շատ
թեթեւ
էին
եւ
կազմում
էին
եկամուտների
կամ
բերքի
միայն
չնչին
մասը։
Քաղաքների,
որոնց
թվում
նաեւ
Երեւանի
աշխատավոր
բնակչության
տնտեսական
ընդհանուր
վիճակը
շատ
քիչ
բանով
էր
տարբերվում
ճորտական
դրության
մեջ
գտնվող
գյուղացիությունից։
Վերջինիս
նման
քաղաքի
աշխատավոր
բնակչությունը
նույնպես
ծանրաբեռնված
էր
զանազան
հարկերով
ու
հարկադիր
աշխատանքներով,
որոնց
մասին
բավական
մանրամասնությամբ
ասված
է
նույն
այս
աշխատության
հաջորդ
գրքում
[72]:
Տարբերությունը
գյուղական
ու
քաղաքային
բնակչությունից
գանձվող
հարկերի
միջեւ
հիմնականում
այն
էր,
որ
եթե
Երեւանի
խանության
մահալնեբում
դրամական
ու
աշխատավճարային
տուրքերի
հետ
միասին
գոյություն
ունեին
եւ
շատ
մեծ
գումարներ
էին
կազմում
բնամթերային
տուրքերը,
ապա
այդ
բացառված
էր
Երեւան
քաղաքի
քաղաքացիներից
վերցվող
հարկերում
ու
տուրքերում։
Դրանով,
անշուշտ,
շպետք
է
ենթադրել,
թե
Երեւանի
քաղաքացիների
դրությունը
գյուղացիների
դրությունից
շատ
էր
տարբերվում։
Երեւանի
քաղաքացիները
նույնպես
ծանրաբեռնված
են
եղել
բազմատեսակ
դրամական
տուրքերով
եւ
հարկադիր
աշխատանքներով,
որոնք
այն
ժամանակվա
պայմաններում
նրանցից
խլել
են
հսկայական
միջոցներ,
ժամանակ
եւ
աշխատանք
[73]
։
Մուաֆի
կամ
մաղաֆի
իրավունք
էր
տրվում
նաեւ
որոշ
անձանց,
համայնքներին
եւ
հոգեւոր
հաստատություններին՝
նրանց
ազատելով
պետական
հարկերից։
Մատենադարանի
կաթողիկոսական
դիվանի
վավերագրերում
այդպիսի
բազմաթիվ
դեպքեր
կան
նկարագրված։
Դրանցից
մեկում,
օրինակ,
պահպանված
է
Երեւանի
մելիքներ
Հակոբջանի
եւ
Մկրտումի
1738
թ.
դիմումը
Նադիր-Շահին
ու
վերջինիս
հրովարտակը
նրանց
մուաֆության
իրավունքները
վերահաստատելու
եւ
նրանց
կալվածքները
պետական
հարկերից
ազատելու
մասին
[74]
։
«Մուաֆ»-ը
(կամ
մաղաֆ)
հայտնի
է
դեռեւս
XI
դարից
[75]
։
XVI-XVIII
դարերում
Երեւանի
խանությունում
խաներից,
բեկերից,
աղալարներից
եւ
մելիքներից
բացի,
մաղաֆության
մշտական
իրավունքներ
ունեին
նաեւ
Էջմիածնի
Մայր
աթոռը
եւ
մյուս
վանքերը։
Սակայն
Էջմիածնի
ոչ
բոլոր
կալվածքներն
էին
ազատված
հարկերից։
Սիմեոն
Երեւանցու
վկայության
համաձայն,
XVIII
դարի
երրորդ
տասնամյակի
սկզբներին
թուրքական
փաշաների
արտոնագրերով
Էջմիածնի
բոլոր
կալվածքներն
ազատված
էին
պետական
հարկերից
եւ
վանքը
այդ
բոլորի
դիմաց
տարեկան
պետական
գանձարան
էր
մուծում
միայն
350
ղուռուշ
[76]
։
Հետագայում,
նույն
դարի
300-ական
թվականներին,
թուրք-պարսկական
պատերազմների
ժամանակ,
ըստ
երեւույթին,
որոշ
չափով
խախտվել
էր
այդ
կարգը
եւ
հարկ
է
եղել
Նադիր-Շահի
թագավորության
առաջին
տարիներին
համապատասխան
փաստաթղթերով
ապացուցելու
Էջմիածնի
մաղաֆության
իրավունքները
ու
դրանց
վերահաստատման
համար
ձեռք
բերելու
շահի
համապատասխան
հրովարտակը։
Կաթողիկոս
պատմագիրը
հաղորդում
է,
որ
Էջմիածնի
եւ
մյուս
վանքերի
ու
հոգեւորականների
մաղաֆությունը
պարզելու
համար
Նադիր-Շահի
հրամանով
Միրզա
Քյազումը
եւ
այլ
գործակալներ,
գալով
Էջմիածին,
Աբրահամ
Կրետացի
կաթողիկոսի
հետ
երկար
վիճելուց
ու
հանգամանքներին
ծանոթանալուց
հետո
շահին
ներկայացնում
են
հետեւյալ
զեկուցագիրը.
«...
քո
ծայառք
միրզա.
Քեազումս
եւ
միւս
միրզա.
Քեազումս
վերահասու
եղաք
Էջմիածնի,
Օհանավանից
եւ
միւս
վանօրէից,
եւ
նոցին
սեւագլխոց
մաղաֆութեան,
որ
ահա
արզ
առնեմք
մեծութեանդ,
Էջմիածնի՝
սեւագլխաց՝եւ
նորին
մարդկանց
մաղաֆութիւնն
ի
նախնեաց
հետէ
այսպէս
է
ճշմարիտն՝
որ
գրեմք։
Ամենայն
տեսակ
սերմանելեաց
հատից
զոր
ցանեն,
որ
ջինս
ասի,
մաղաֆութիւն
է
վաթսուն
եւ
վեց
խալվարի,
որ
է
վեց
հազար
եւ
վեց
հարիւր
լիտր
Երեւանու..
եւ
նաղտ
մաղաֆութիւն
է
այսքան.
տասն
այգի,
երեքն
յայս
Էջմիածնի
ի
գեօղս,
երեքն
յՕշական,
երեքն
յԵրեւան,
եւ
մին
ի
Փարաքար,
որք
ընդ
ամենն
լինին
մեկ
հարիւր
յիսուն...
եւ...
մէկ
հարիւր
դինաով
լինի
մէկ,
թուման
եւ
հինգ
հազար
դիան։
Տասն
ջրաղաց,
եօթն
ի
յայս
գեօղս,
Գ-ն
յԵրեւան,
Գ.
ձիթհանք,
Բ-ն
յԱթոռոս
եւ
մէկն
յՕշական,
Բ.
դինկ
եւ
Բ.
քրքրայ
ի
Քալարոլմն.
եւս
մէկ
դինկ
եւ
Ա.
քրքրայ
ի
Կաւակերտ,
որք
ընդ
ամենն՝
ջրաղաց,
ձիթհանք,
դինկ
եւ
քրքրայ
լինին
տասն
եւ
ինն
հատ.
որոց
մինն՝
հազար
վեց
հարիւր
յիսուն
դիանով,
լինին
ընդ
ամենն
երեք
թուման
Ա.
հազար
ԶՃ
(600)
դիան։
Ութսուն
եւ
ինն
հատ
դուքեան
ի
քարուանսարայս
մեր,
որք
մէկ
մէկ
ապասիով՝
լինի
ընդ
ամէնն
Ա.
թուման
ԷՌԸՃ
(7800)
դիան.
Ա.
Համամ՝
երեք
թուման։
Ոչխարհինգ
հարիւր
որոց
մինն
կէս
շահիով՝
լինի
ընդ
ամէնն
մէկ
թուման
ԲՌԵՃ
(2500)
դիան։
Արդ
վերոգրելոց
այգեաց,
ձիթիհանքից,
ջրաղացից,
դնկից,
եւ
քրքրայից,
դուքանից,
ոչխարաց
եւ
համամի
խարձից
ջումն
(գումար),
որ
է
մեր
նախնից
մաղաֆութիւն,
եւ
ընդ
ամէնն՝
տասն
թուման
վեց
հազար
վեց
հարիւր
յիսուն
դիան»
[77]
։
Այսպիսով
Նադր-Շահի
հրամանով
ուղարկված
գործակալներն
Էջմիածնի
փաստաթղթերի
հիման
վրա
պարզում
են,
որ
նախկինում
վանքը
մաղաֆության
իրավունք
է
ունեցել
66
խալվար
ցանքատարածության,
10
այգու,
որոնցից
3-ը
գտնվում
էր
Երեւանում,
10
ջրաղացի,
որոնցից
3-ը՝
դարձյալ
Երեւանում,
3
ձիթհանքի,
3
քրքրայի,
89
խանութների
ու
կրպակների
եւ
500
ոչխարի
համար։
Այդ
նույն
ձեւով
Էջմիածնի
մաղաֆությունը
վերահաստատվում
է
նաեւ
Նադիր-Շահի
հատուկ
հրովարտակով,
ըստ
որի
հայոց
Մայր
աթոռը
մաղաֆության
իրավունք
ուներ
66
խալվար
ցանքատարածության
ու
մյուս
բոլոր
ունեցվածքներից
վերցվող
10
թուման
եւ
6650
դիան
հարկի
համար
[78]
։
Շահի
գործակալների
կողմից
արձանագրված
վերը
նշված
այդ
կալվածքներից
ու
ունեցվածքներից
բացի,
եթե
վանքն
ուներ
այլ
ունեցվածք
կամ
հողային
տարածություն,
ապա
դրանց
համար
հարկադրվում
էր
պետության
մեջ
գործող
հարկադրույքներով
եւ
չէր
օգտվում
որեւէ
արտոնությունից.
«Որ
եթէ
քան
զայս
գրեցեալսս
աւելի
ունիցի
զմուլքս,
եւ
կամ
աւելի
սերմանիցէ,
զհարկն
տալոց
է
ըստ
կարգին՝
որպես
տայ
երկիրն»
[79],
—
վկայում
է
Սիմեոն
Երեւանցին։
Ինչպես
տեսանք,
Էջմիածնից
բացի,
Երեւանում
այգիներ
եւ
այլ
կալվածքներ
ու
ունեցվածք
ունեին
նաեւ
Երեւանի
խանության
ուրիշ
վանքեր՝
Գեղարդը,
Սեւանը,
Խորվիրապը
եւ
այլն։
Այդ
պատճառով
էլ
մեզ
հետաքրքրում
է
նաեւ
վերջիններիս
ունեցած
արտոնությունները,
եւ
նրանց
կողմից
տրվող
պետական
հարկերի
բնույթն
ու
չափը։
Էջմիածնի
համեմատությամբ
դրանց
մաղաֆությունը
սահմանափակ
էր։
Նադիր-Շահի
գործակալները
Երեւանի
խանության
12
վանքերի
ու
նրանց
սպասարկող
հոգեւորականների
մաղաֆության
եւ
հարկատվության
մասին
հետեւյալն
են
արձանագրել.
«Արդ
վերոյ
ասացեալ
ԺԴ
վանօրէից
աղագաւ
գրեն
թէ՝
այս
վանօրայքս
եւ
իւրեանց
միաբանքն
ի
ջաղիայից
եւ
յայլոց
հարկաց
մաղաֆք
են,
բայց
սովորութիւն
ունին
որ
ի
նախնեաց
հետէ
ի
տարին
միանգամայն
տասն
եւ
եօթն
թուման
եւ
հինգ
հարիւր
դիան
Խալֆայի
(կաթողիկոսի
—
Թ.
Հ.
)
ձեռօքն
տան
յարքունիս։
Իսկ
ցանքն՝
զորքան
ցանեն,
եւ
ջրաղաց,
այգի,
եւ
այլք
այսպիսիք՝
զորքան
ունիցին,
զհարկս
նոցա
տան
ըստ
կարգին...
»
[80]
։
Մեջբերված
պարբերությունից
պարզ
երեւում
է,
որ
Երեւանի
խանության
վանքերը
(բացառյալ
Էջմիածինը)
ու
նրանց
հոգեւորականները,
չնայած
նույնպես
ունեին
մաղաֆության
իրավունք,
բայց
«ըստ
սովորության»
պարտավոր
էին
կաթողիկոսի
միջոցով
պետական
գանձարկղ
մուծել
տարեկան
17
թուման
եւ
500
դիան,
իսկ
դրանց
ցանքսերը,
այգիները,
ջրաղացներն
ու
մյուս
ունեցվածքը
հարկադրվում
էր
սովորական
հարկադրույթներով՝
առանց
որեւէ
արտոնության։
Հետագայում
Էջմիածնից
եւ
Երեւանի
խանության
մյուս
վանքերից
գանձվող
հարկերը
բավական
ավելանում
են,
իսկ
մաղաֆության
իրավունքները՝
նեղանում
[81],
բայց
դարձյալ
մնալով
արտոնյալ
վիճակում։
Հաճախակի
կրկնվող
պատերազմներից,
ներքին
կռիվներից,
հարկային
ծանր
քաղաքականությունից
եւ
այլ
պատճառներից
բացի,
երկրի
ու
քաղաքի
գյուղատնտեսության
ճյուղերի
զարգացումը
մեծապես
խափանում
էին
նաեւ
բնական
աղետները՝
մորեխը,
երկրաշարժերը,
կարկուտը,
անբերրիությունները,
որոնց
հետեւանքով
պարբերաբար
կրկնվում
էր
մեծ
թվով
մարդկային
կյանքեր
խլող
սովը։
Մեզ
հայտնի
տեղեկությունների
համաձայն՝
XVII—XVIII
դարերում
Երեւանում
մորեխը
հայտնվել
է
երեք
անգամ՝
1642,
1692
եւ
1713
թվականներին։
Մորեխային
այդ
արշավանքների
մասին
համառոտ
տեղեկություններ
են
հաղորդվում
ժամանակագրություններում
ու
հիշատակարաններում։
1642
թվականի
արշավանքի
վերաբերյալ
Սամվել
Անեցու
ժամանակագրության
շարունակողներից
մեկը
հետեւյալն
է
հաղորդում.
«ՌՂԱ
(1642
թ.
)։
Մեռաւ
Շահսեֆից.
եւ
նստաւ
որդին
երկրորդ
Շահաբասն։
Երակ
մարախ
յերկիրն
Երեւան»
[82]
։
Թեպետ
այդ
հիշատակությունը
շատ
համառոտ
ու
անորոշ
է,
բայց
դժվար
չէ
կռահել,
որ
1642
թվականին
Երեւանի
խանությունում
հայտնված
մորեխը
զգալի
վնաս
չի
հասցրել
ո´չ
երկրին
եւ
ո՛չ
էլ
նրա
կենտրոն
Երեւան
քաղաքին։
Ավելի
որոշակի
է
1692
թվականի
մորեխային
արշավանքի
մասին
մեզ
հասած
գրիչ
Տեր-Սիմոնի
հակիրճ
վկայությունը.
«Ես
Տէր
Սիմոնս
գրեցի,
«թ.
ՌՃԽԱ
(
=
1692)
որ
ժամ
եկն
մորեխն
Երեւանայ
երկինքն.
փառք
Աստուծոյ
վնաս
ոչ
եղեւ»»
[83]
։
Հիշատակարանից
կարելի
է
ենթադրել,
որ
Երեւան
քաղաքն
ու
Երեւանի
խանությունն
անվնաս
են
մնացել,
որովհետեւ
այստեղ
հայտնված
մորեխը
առանց
նստելու
շարունակել
է
իր
ճանապարհը
դեպի
այլ
շրջաններ
ու
երկրներ։
Երեւան
քաղաքին
հսկայական
վնասներ
է
պատճառել
1713
թվականին
մեր
երկիրը
ներխուժած
մորեխը։
Մորեխային
այդ
ահռելի
ու
ավերիչ
արշավանքի
մասին
տաղասաց
Սարգիս
Գեղամեցին
գրել
է
հետեւյալ
չափածո
ողբը,
որը
մեջ
ենք
բերում
համառոտագրությամբ,
բայց
նույնությամբ
պահպանելով
բնագրի
ուղղագրությունը.
«Ի
թիվ
հազար
վասթուն
երկոյ
աւելի
նետ
ի
նոյն.
Եկաւ
մարախ
բազում
անհուն
ի
քաղաքն
Էրիվանոյն։
Ծածկեալ
եղեւ
երեսս
աւզոյն.
էհեղ
յերկրից
իբրեւ
զձիւն։
Թռաւ
իջեալ
մէջ
յարտերոյն.
ըսկսան
ուտել
իբրեւ
զշուն։
Զարմանք
եղեւ
ամեհեցոյն.
աղաղակեն
դէմըս
աստուածոյն.
Ինչ
պատոյհաս
է
մեր
գլխոյն.
չէինք
տեսած
բնաւ
ի
նոյն։
Մանն
եկաւ
ի
նոյն
տարոյն.
հաւասարեց
ամէն
տեղւոյն.
Խիստ
կոտօրեց
մանտրոյ
մեծոյն.
փառըս
տացուք
ի
աստուածոյն։
Յաշխարհըս
ամէն
ցաւն
պատեց.
մեր
մեղացեն
զմեզ
յատեց...
Սովն
եկաւ
ի
նոյն։
տարին
խանն։
շահի
եղաւ։
զարին.
Սովաց
ճարդեց
դաշտոյ
սարին.
աստուած
փրկէ
եկօղ
տարին։
Մուկն
եկաւ
ի
նոյն
տարին.
հայոց
դարման
յախիր
արին.
Խոտ
չի
մնաց
բնաւ
սարին.
էլ
չի
տեսնենք
այսպէս
տարին...
Ես
տէր
Սարգըս
Գեղամեցի,
ուտ
(ան)
աւորքս
գրեցի.
Առ
տէր
Յիսուս
աղաչեցի,
աշխարհս
ոչինչ
իմացի»
[84]
։
Ինչքան
էլ
գույները
խտացված
լինեն,
այնուամենայնիվ
մեջբերված
ողբի
բովանդակությունից
դժվար
չէ
եզրակացնել,
որ
1713
թվականի
մորեխային
արշավանքի
ժամանակ
ոչնչացել
են
քաղաքի
ու
շրջակայքի
ցանքերը
եւ
մեծ
տարածությամբ
խոտհարքներ,
որ
մորեխի
ավերմանը
հաջորդել
է
սովը՝
պատճառելով
բազմաթիվ
մարդկային
զոհեր։
Երեւանի
համար
մեծ
պատուհաս
է
եղել
հատկապես
1679
թվականի
երկրաշարժը,
որի
մասին
առիթ
է
եղել
խոսելու
սույն
աշխատության
առաջին
եւ
այս
գրքի
տարբեր
տեղերում։
Երկրաշարժի
հետեւանքով
մեծապես
տուժել
էին
նաեւ
քաղաքի
այգեգործությունը,
բանջարաբուծությունն
ու
դաշտավարությունը,
որովհետեւ,
մեզ
հասած
աղբյուրների
վկայության
համաձայն,
խափանվել
են
ոռոգման
ջրանցքները
եւ
առուները
ու
մինչեւ
քաղաքի
ոռոգման
համակարգի
լիակատար
վերականգնումը
տնտեսության
այդ
ճյուղերը
չէին
հասել
նախկին՝
առանց
այն
էլ
ցածր
մակարդակին։
Ինչպես
ասացինք,
բնական
աղետների,
անբերրիությունների
եւ
թշնամական
հարձակումների
հետեւանքով
մեզ
հետաքրքրող
դարերում
երկրում
ու
Երեւան
քաղաքում
պարբերաբար
կրկնվել
է
սովը,
որի
հետեւանքով
զոհվել
են
բազմաթիվ
բնակիչներ։
Մեր
երկրում
տարբեր
ժամանակներում
բռնկված
սովի
պատմությամբ
քիչ
են
զբաղվել։
Հասարակության
համար
միջին
դարերի
պայմաններում
այդ
մեծ
չարիքի
մասին
նոր
ու
նորագույն
շրջանի
հայագետ-պատմաբանները
բավարարվել
են
միայն
ընդհանուր
դիտողություններով,
առանց
ուսումնասիրության
հիմնական
հարց
դարձնելու։
Մինչդեռ
պատմագիտության
(հատկապես
ժողովրդական
տնտեսության
պատմության
)
համար
այդ
հարցը
հույժ
կարեւոր
է,
եւ
ուրիշ
երկրներում
այն
բավական
լայն
ուսումնասիրված
է։
Մեզ
հետաքրքրող
ժամանակներում
Արեւելյան
Հայաստանում
եւ
Երեւան
քաղաքում
ամենահամեստ
հաշիվներով
բռնկվել
է
4
սով՝
1580-1581,
1605-1609,
1681
եւ
1713
թվականներին։
Դրանցից
բացի,
բազմաթիվ
անգամ
եղել
են
անբերրիություններ,
հացի
սղություն,
պատերազմների
հետեւանքով
համատարած
ավերումներ,
որոնք
նույնպես
պատճառ
են
դարձել
մեծաթիվ
զոհերի։
1580-1581
թվականի
սովը
հիմնականում
հետեւանք
է
եղել
թուրք-պարսկական
ավերիչ
պատերազմների։
1580
թվականին
գրած
իր
հիշատակարանում
Գասպար
դպիրը
դրա
մասին
հետեւյալն
է
ասում.
«Գրեալ
ի
Շէնգուժ
(չընքուշ)
գիւղաքաղաք
ի
թվին
Ռ.
Ի.
Թ.
ի
դառն
եւ
նեղ
ժամանակի...
տիրեալ
էր
աշխարհիս
հայոց
սով,
սուր
եւ
գերութիւն...
յիշեցէք
Գասպար
դպրիս...
»
[85]
։
Նույն
այս
սովի
մասին
հիշատակարաններ
են
թողել
նաեւ
Ներսես
Արծկեցի,
Մելքիսեթ
եւ
Մինաս
գրիչները։
Ներսես
Արծկեցու
վկայության
համաձայն
թուրքական
Լալա-փաշա
զորավարի
արշավանքից
հետո
(երբ
4000
գերի
վերցվել
էր
միայն
Երեւանի
վրա
հարձակման
ժամանակ)
մեր
երկրում
տիրում
էին
մահը,
սուրը
եւ
սովը.
«Զի
երեք
դիմաց
պատուհասն
պատեալ
էր
զաշխարհս
վասնմեղաց
իմոց.
մահն,
սուրն
եւ
սովն,
մինչզի
շատ
ոք
ի
Տիփխիս
քաղաքի
շուն
եւ
կատու
կերան,
եւ
թագաւորն
կարմիր
գլխաց
փախըստական
լինէր
զի
ոչ
կարէր
ընդդիմանալ
սոցա
(թուրքերին
—
Թ.
Հ.
)»
[86]:
Նույն
բովանդակությունն
ունի
նաեւ
գրիչ
Մելքիսեթ
քահանայի
հիշատակարանը.
«Արդ
զվերջին
ստացաւղ
սուրբ
աւետարանիս
Մէլքիսեթ
քահանայն
որ
ստացա
զսա
խիստ
դառն
եւ
դժար
ժամանակի,
որ
աւսմանլու
երեկ
ղզըլպաշն
ի
բաց
վարէց
տարաւ
ի
հասուց
ի
Խորասան։
Թարվէղ
քաղաքն
եւ
Նախչուան
Էրեւան
առաւ
խիստ
սով
ելաւ
եւ
աւետարանս
գերի
ընկաւ
ի
ձեռն
ղզըլպաշի...
եւ
ես
Մէլքիսեթ
քահանայն
գնացի
Արջէշ
գտա
Խ.
ֆլօրի
տվի
առի
վերըստին
նորոգել
ետու
եւ
յիշատակս
գրել
վասն
հոգոյ
իմոյ
եւ
յիշատակ
ինձ
եւ
ծնաւղացն
իմոյ»
[87]
։
Սովի
պատճառների
եւ
ժամանակի
մասին
ավելի
որոշակի
ու
հստակ
վկայությունը
գրիչ
Մինասինն
է,
որի
հիշատակարանում
կարդում
ենք
(մեջ
ենք
բերում
համառոտագրելով).
«...
Բայց
գրեցաւ
սայ
ի
թըւին
Հայոց
Ռ
եւ
աւելորդի
է,
փետրվարի
ԺԴ...
։
Եւ
ունի
տարիս
զկենդանակերպ
զառիւծն.
ի
դառն
եւ
ի
նեղութեան
ժամանակիս,
ի
թագաւրութեան
տաճկաց,
զի
եղեւ
սով
եւ
սասանութիւն
վասն
ծովացեալ
մեղաց
մերոց.
յոր
յայսմ
ամի
եկեալ
Վեզիր
փաշայն
բազում
եւ
անթիւ
զաւրաւք
եւ
գնաց
դէպի
յարեւելս
ի
Շահաստան,
եւ
յոյժ
պեղեցին
եւ
չարչարեցին
զքրիստոնեայսն
ի
հարկապահանջութիւն.
եւ
հանին
զբազում՝
արուեստաւորս
վասն
շինութեան
Ղարսայ
բերդին։
Եւ
անտի
ելեալ
գերեցին
զԵրեւան
գաւառն
եւ
քրիստոնեայս
բազումս
ի
սուր
եւ
ի
գերութիւն
վարեցին,
եւ
ոմանց
փախստական
լեալ
ի
լերինս
եւ
ի
քարածերպս
վիմանց,
յուսալով
ի
խնամս
մարդասիրին
Աստուծոյ։
Արդ
աղաչե՞մ
զդասս
լուսերամիցդ,
որք
աւգտիք
ի
սմանէ
կարդալով
կամ
աւրինակելով,
յիշեցէք
յաղաւթս,
ձեր
անարժան
Մինաս
գծողս
եւ
զուսուցանողս
իմ,
զՄարտիրոս
քահանայն,
որ
բազում
աշխատանք
կրեց
զհետ
իմ
եւ
ուսուց
ինձ
զգիրս
եւ
զծաղիկս»
[88]
։
Բերված
վկայություններից
դժվար
չէ
տեսնել,
որ
1580-1581
թվականների
սովը
հետեւանք
էր
ո՛չ
թե
բնական
աղետների
կարկտի,
երաշտի,
մորեխի
կամ
երկրաշարժի,
այլ՝
թուրք-պարսկական
պատերազմի,
թուրքական
ավարառու
եւ
նվաճող
բանակի
կատարած
ավերումների
ու
գերեվարումների։
Թուրքական
ծանր
հարկապահանջությունը
եւ
Կարսի
բերդի
համար
բազմաթիվ
աշխատավորների
հարկադիր
աշխատանքի
քշելը
էլ
ավելի
է
խստացրել
սովը,
թուրքական
բռնություններից
ու
գերեվարումներից
մի
կերպ
փրկված
բնակիչները
ապաստանել
էին
լեռնային
շրջաններում
ու
ժայռերի
ծերպերում՝
պայմաններ
ու
հնարավորություններ
չունենալով
պատերազմի
հետեւանքով
ավերված
երկրի
տնտեսությունը
վերականգնելու
եւ
իրենց
դաշտերը
մշակելու։
Աղբյուրների
վկայություններից
երեւում
է,
որ
մեզ
հետաքրքրող
ժամանակներում
ամենասոսկալի
սովը
բռնկվել
է
Շահ-Աբաս
I-ի
1604
թվականի
արշավանքից
հետո
եւ
տեւել
է
4-5
տարի
(1605-1609
թվականների):
Այս
ահռելի
սովը
նույնպես
հետեւանք
էր
ոչ
թե
բնական
աղետների,
այլ
թշնամական
հարձակման։
Այլ
առիթով
մենք
տեսանք,
որ
թուրքական
բանակի
առաջխաղացումы
խափանելու
նպատակով,
Շահ-Աբաս
I-ը
նշված
արշավանքի
ժամանակ
ավերել
էր
գրեթե
ամբողջ
Արեւելյան
Հայաստանը
եւ
նրա
գյուղերի
ու
քաղաքների
բազմահազար
բնակիչներին
քշել
դեպի
Պարսկաստանի
խորքերը։
Երկիրը
մարդաթափ
էր
եղել,
ցանող
ու
մշակող
չկար,
իրենց
կյանքը
մի
կերպ
փրկած
բնակիչները
թագնվել
էին
անմատույց
վայրերում
եւ
բռնակալի
բռնի
տեղահանությունից
սարսափած՝
առայժմ
չէին
համարձակվում
վերադառնալ
ու
մշակել
իրենց
դաշտն
ու
հանդը։
Հայաստանում
եւ
հարեւան
երկրներում
բռնկված
այդ
մահասփյուռ
սովի
պատկերը
ամենայն
մանրամասնությամբ
տվել
է
Առաքել
Դավրիժեցին,
որի
արժանահավատ
հիշատակությունները
վկայակոչված
են
Շահ-Աբասի
արշավանքի
առիթով։
Ըստ
վկայությունների,
տասնյակ
հազարավոր
մարդկային
կյանքեր
խլած
այդ
սովը
սկսվել
է
1605
թվականին,
հաջորդ
երկու
տարում՝
1606-1607
թվականներին
այն
սաստկանալով
ահավոր
բնույթ
է
ստացել,
իսկ
1609
թվականին
աստիճանաբար
թուլանալով՝
1610
թվականին
արդեն
վերացել
է։
«Պատերազմները,
տեղահանությունները,
ջալալիները
եւ
այլ
ժողովրդական
պատուհասներ
սպանեցին
երկրագործությունը։
Հողի
մշակը
կամ
մեռավ
փչացավ,
կամ
փախավ,
իր
գլուխն
ազատեց
քարերի
ծերպերի
մեջ։
Վարուցանք
ամեն
տեղ
բավարար
չափով
չեղավ,
մորեխն
էլ
եկավ
պակասը
լրացնելու,
եւ
ահա
1605
թ.
սով
սկսվեց...
»
[89],
—
գրում
է
Լեոն
հենվելով
Առաքել
Դավրիժեցու
վկայությունների
վրա,
որը
այդ
ժամանակների
հիմնական,
բայց
ոչ
միակ
աղբյուրն
է։
1605-1609
թվականների
սովի
մասին
վկայություններ
կան
նաեւ
այլ
հեղինակների
մոտ։
Գրանցից
մեկը՝
XVII
դարի
մի
գրիչ
իր
հիշատակարանում
նկարագրում
է
ջալալիների
կողմից
Կ.
Պոլսից
մինչեւ
Դամուր
Ղափու
(Դերբենդ)
ընկած
տերիտորիաների
կատարյալ
ավերումը,
Շահ-Աբասի
կողմից
Պարսկաստան
քշված
բազմահազար
հայերի
անմխիթար
վիճակը
եւ
վերը
նշված
սաստիկ
սովը։
Առաքել
Դավրիժեցու
նման
հիշատակագիրը
եւս
այդ
սովի
ընդգրկած
տերիտորիայի
սահմանները
համարում
է
Կ.
Պոլսից
մինչեւ
Թավրիզ
եւ
Բաղդադից
մինչեւ
Դամուր-Ղափու
[90]
։
Այնուհետեւ
նա
նկարագրում
է
սովի
հետեւանքով
Օշականում,
Բջնիում,
Էրզրումում
եւ
այլ
վայրերում
տարածված
մարդակերությունը,
իր
հիշատակարանն
ավարտելով
հետեւյալ
պարբերությամբ,
որ
մեջ
ենք
բերում
համառոտագրելով.
«Եւ
եղեւ
սովս
այս
ի
մէջ
երկուց
մեծաց
ծովուցն
ի
մերձակայ
գաւառացն
Կ.
Պօլսոյ
մինչեւ
ի
գաւառսն
Թաւրիզու
ի
Բաղդատայ
մինչեւ
ի
Դամուր
Ղափուն.
այսքան
եզերեաց
մէջն
եղեւ
սովն
եւ
սաստկացաւ...
եւ
ի
մտնել
ՌԾԸ
(1609
թ.
)
թուլացաւ
ի
ՌՃԹ
(1610
թ.
)
բարձաւ
բնաւին...
»
[91]
։
Իր
բովանդակությամբ
մեջ
բերված
հիշատակարանից
էապես
չի
տարբերվում
նաեւ
Սամվել
Անեցու
ժամանակագրության
շարունակողներից
մեկի
հետեւյալ
վկայությունը.
«ՌԾԵ
(1606
թ.
): ...
Այլեւ
եղեւ
այլ
եւս
սաստիկ
սով
ի
Ստամպօլու
մինչեւ
Թավրէզ
եւ
ի
Պաղտատ.
մինչ
ի
Տամուր
Ղափուն.
եւ
կերին
զշուն
եւ
զկատու
եւ
զկենդանի
եւ
զմեռեալ
մարդ։
Գայլք
զօրացան
եւ
զմարդիկ
ուտէին,
որք
անուանեցան
մարդագայլք»
[92]
։
Իսկ
մեջբերված
վկայություններից
եւ
Առաքել
Դավրիժեցու
ընդարձակ
տեղեկություններից
պարզվում
է,
որ
1605-1609
թվականների
սովը
խլել
է
մարդկային
բազմաթիվ
կյանքեր
եւ
պատճառ
դարձել
երկրի
տնտեսական
կյանքի
անկմանն
ընդհանրապես։
Դա
պատմության
մեջ
մեզ
հայտնի
ամենաերկարատեւ
սովերից
մեկն
է,
որը
բռնկվել
է
Առաջավոր
Ասիայի
երկրներում։
Իր
դաժանությամբ,
տեւողությամբ,
ընդգրկած
տերիտորիայով
եւ
հասցրած
վնասներով
Երեւանի
խանությունում
ու
նրա
շրջակայքում
1681
թվականին
տիրող
սովը
զիջում
էր
վերոգրյալ
1605-1609
թվականների
սովին,
բայց
այդ
էլ
պակաս
վնասներ
չի
պատճառել։
Մասամբ
1679
թվականի
աղետալի
երկրաշարժի
եւ
մասամբ
էլ
անբերրիության
հետեւանքով
առաջացած
այդ
սովը
ուժեղ
է
արտահայտվել
մանավանդ
Երեւան
քաղաքում,
որտեղ
տակավին
չէին
վերացրել
կործանիչ
երկրաշարժի
հետքերը։
Առեւտրի
մասին
խոսելիս
մենք
տեսանք,
որ
Զաքարիա
Ագուլեցու
հիշատակությունների
համաձայն
1681
թվականին
բռնկված
սովին
ուղեկցել
են
ցորենի,
գարու
եւ
բրնձի
չտեսնված
սղությունը
եւ
անհավատալի
բարձր
գները։
Նույն
ժամանակագրի
ասելով
բնակչության
մեծագույն
մասն
իր
կյանքը
մի
կերպ
փրկելու
համար
սնվել
է
խոտով
ու
կանաչով
[93]
։
Հաջորդ
սովը,
որը
դարձյալ
մեծ
վնասներ
է
հասցրել
բնակչությանը,
վրա
է
հասել
1713
թվականին։
Մեկ-երկու
տարի
տեւած
այդ
սովի
մասին
արդեն
ասվեց
վերեւում
եւ
հարկ
չկա
կրկնել։
Սակայն
պետք
է
նկատել,
որ
նշվածներով
չեն
սպառվում
մեզ
հետաքրքրող
ժամանակներում
Երեւանում
եւ
Երեւանի
խանությունում
եղած
անբերրիությունները,
հացահատիկների
խիստ
պակասը
եւ
սովը։
Թուրք-պարսկական
երկարատեւ
պատերազմներին
սովորաբար
հաջորդել
են
անբերրիությունն
ու
սովը։
Երեւանի
խանությունում
բազմաթիվ
նեղ
տարիներ
են
եղել
նաեւ
XVIII
դարի
երկրորդ
կեսում՝
վրաց
Հերակլ
թագավորի
արշավանքների
ժամանակներում։
[1]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Армении
в
XVI—нач.
XIX
вв.,
էջ
79:
[2]
И.
Шопен,
Исторический
памятник
Арм.
обл.,
էջ
470:
[3]
Նույն
տեղում,
էջ
959։
[4]
И.
Шопен,
Исторический
памятник
Арм.
обл.,
էջ
959։
[5]
Նույն
տեղում,
էջ
960։
[7]
Նույն
տեղում,
էջ
874։
[8]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
140։
[9]
Նույն
տեղում,
էջ
154։
[10]
Տե´ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ,
կաթ.
դիվան,
թղթ.
1ա,
վավ.
86,
թղթ.
1
բ,
վավ.
109
եւ
այլ
տեղերում։
[11]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
232-233,
249-252
եւ
այլն։
[12]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ,
դիվան,
թղթ.
1բ,
վավ.
109։
[13]
Նույն
տեղում,
թղթ.
242,
վավ.
36։
[14]
Նույն
տեղում,
թղթ.
1
գ,
վավ.
241,
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
121-122,
267-268,
282
եւ
այլ
տեղերում։
[15]
Տե՛ս
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
122-123,
267-268
եւ
այլուր։
[16]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
1բ,
վավ.
209։
[17]
Նույն
տեղում,
թղթ.
1
գ,
վավ.
427։
[18]
Նույն
տեղում,
թղթ,
1
դ,
վավ.
434։
[19]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբո,
էջ
282։
[20]
Տե՛ս
Աիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
249—252,
Հ.
Դ.
Փափազյան,
Մատենադարանի
պարսկերեն
վավերագրերը,
I,
Հրովարտակներ,
պրակ
II,
էջ
135
—
136
եւ
այլուր։
[21]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Арм...,
էջ
180—181:
[22]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
188-189,
Հովհ.
Շահխաթունյանց,
Ստորագրութիւն
կաթուզիկէ
Էջմիածնի
եւ
հինգ
գաւառացն
Արարատայ,
հ.
I,
Էջմիածին,
1842,
էջ
137։
[23]
Տե՛ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
1գ
վավ.
241,
427,
թղթ.
242,
վավ.
36,
181,
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
139-151,
252,
268,
Հովհ.
Շահխաթունյանց,
Ստորագրութիւն
կաթուղիկէ
Էջմիածնի
եւ
հինգ
գաւառացն
Արարատայ,
հ.
1,
էջ
137,
Հ.
Դ.
Փափազյան,
Մատենադարանի
պարսկերեն
վավերագրերը,
I,
Հրովարտակներ,
պր.
II,
էջ
135-136,
Հար.
Աբրահամյան,
Կալվածագրեր
եւ
տնտեսական
այլ
գործարքների
վերաբերյալ
արխիվային
վավերագրեր,
պրակ
I,
էջ
92
եւ
ուրիշ
տեղերում։
[24]
Տե՛ս
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
141-143։
[25]
Նույն
տեղում,
էջ
140։
[26]
Նույն
տեղում,
էջ
140-141։
[27]
Նույն
տեղում,
էջ
139-145։
[28]
Նույն
տեղում,
էջ
145։
[29]
Տե՛ս
Հ.
Դ.
Փափազյան,
Մատենադարանի
պարսկերեն
վավերագրերը,
I,
Հրովարտակներ,
պրակ
II,
էջ
129-131։
[31]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
121։
[32]
Նույն
տեղում,
էջ
124:
[33]
Նույն
տեղում,
էջ
121:
[34]
И.
Шопен,
Исторический
памятник
Арм.
области,
էջ
960:
[35]
«Պատմա-բանասիրական
հանդես»,
1959,
№
1,
էջ
82:
[36]
Տե՛ս
Հար.
Աբրահամյան,
Կալվածագրեր
եւ
տնտեսական
այլ
գործարքների
վերաբերյալ
արխիվային
վավերագրեր,
պրակ
I,
էջ
92։
[37]
А.
А.
Есаян,
Мулькадарское
право
в
Армении,
Ереван,
1948,
էջ
3:
[38]
Մուլքադարական
հողատիրության
մասին
մանրամասն
տե´ս
Ի.
Պ.
Պետրուշեւսկու
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Армении
в
XVI—нач.
XIX
вв.
"
աշխատության
մեջ,
էջ
222-223,
229-232,
237,
241
եւ
այլուր։
[39]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
139-183։
[40]
Թիուլդարական
իրավունքի
մասին
տե՛ս
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отнош.
в
Азерб.
и
Армении...,
էջ
185-189,
190-193,
198-199,
207-208։
[41]
И.
Шопен,
Исторический
памятник
Арм.
области,
էջ
943:
[43]
Տե՛
ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
1ա,
վավ.
38,
46,
54,
55,
61ա,
բ,
գ
եւ
դ,
73,
74ա,
բ
եւ
գ,
85ա
եւ
բ,
92,
97,
100,
102,
թղթ.
1
բ,
վավ.
107,
109,
116,
117,
125,
166,
187,
221,
թղթ.
1
գ,
վավ.
284,
315,
324,
329,
382,
994,
404,
թղթ.
1
դ,
վավ.
507,
508,
516,
535,
542,
549,
թղթ.
1զ,
վավ.
922,
937,
938,
945,
952,
955,
960,
962,
963,
964,
965,
968,
թղթ.
242,
վավ.
205,
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
121-122,
123,
124,
164-186,
204-207,
268—269,
272-275,
278,
Հար.
Աբրահամյան,
Կալվածագրեր
եւ
տնտեսական
այլ
գործարքների
վերաբերյալ
արխիվային
վավերագրեր,
պր.
I,
էջ
92,
93,
149-150
եւ
այլուր։
[45]
Տե´ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան, .
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
242,
վավ.
42։
Հմմտ.
Հար.
Աբրահամյան,
Կալվածագրեր
եւ
տնտեսական
այլ
գործերի
վերաբերյալ
արխիվային
վավերագրեր,
պր.
I,
էջ
93։
[46]
Տե´ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
1
ա,
վավ.
71,
72,
թղթ.
1
բ,
վավ.
108,
118,
151,
թղթ.
1
գ,
վավ.
241,
թղթ.
1զ,
վավ.
877,
965,
967,
969,
թղթ.
242,
վավ.
75,
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
122
—
123,
188
—
189,
207,
279
—
280
եւ
այլն։
[47]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ,
դիվան,
թղթ.
242,
վավ.
75։
Հմմտ.
«Կալվածագրեր
եւ
տնտ.
այլ
գործարքների
վերաբերյալ
արխիվային
վավերագրերն»,
պր.
I,
էջ
143-144։
[48]
Տե՛ս
«Կալվածագրեր
եւ
տնտեսական
այլ
գործարքների
վերաբերյալ
արխիվային
վավերագրեր»,
պր.
I,
էջ
85-86։
[49]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
1գ,
վավ.
275։
[50]
Տե՛ս
նույն
տեղում,
թղթ.
1ա,
վավ.
76,
թղթ.
242,
վավ.
84,
Զաքարիա
Ագուլեցի,
Օրագրություն,
էջ
35
եւ
այլն։
[51]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
145,
152,
154,
273։
[52]
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
141-144։
[53]
Նույն
տեղում,
էջ
143։
[55]
Տե՛ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվան,
թղթ.
1ա,
վավ.
97,
թղթ.
1բ,
վավ.
108,
151,
221,
թղթ.
1
դ,
վավ.
507
եւ
այլ
տեղերում։
[56]
Հովհ.
Շահխաթունյանց,
Ստորագրութիւն
կաթողիկէ
Էշմիածնի
եւ
հինգ
գաւառացն
Արարատայ,
հ.
II,
էջ
153-154,
Барон
Август
фон-Гакстгаузен
Закавказский
край,
ч.
I,
էջ
166-168,
Ղ.
Ալիշան,
Այրարտ,
էջ
316։
[57]
Барон
Август
фон-Гакстгаузен,
Закавказский
край,
ч.
I,
էջ
166։
[58]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
156-168,
Երեւանի
պատմությունը
(հնագույն
ժամանակներից
մինչեւ
1500
թ.
),
Երեւան,
1969,
էջ
152-154
եւ
այլն։
[59]
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(հնագույն
ժամանակներից
մինչեւ
1500
թ.
),
էջ
65
եւ
131։
[60]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801
—
1879
թթ.
),
էջ
162
—
166։
[61]
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Арм.
в
XVI—начале
XIX
вв.,
էջ
239։
[62]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ,
կաթ.
դիվան,
թղթ.
1
զ,
վավ.
1016։
[63]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ,
դիվ.
թղթ.
1
զ,
վավ.
1017։
[64]
Նույն
տեղում,
թղթ.
1
դ,
վավ.
576։
[65]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
I,
էջ
58։
[66]
«Վաղարշապատեցի
Յարութիւն
Արարատեանի
կեանքը»,
էջ
150։
[67]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
168-170։
[68]
Տե՛ս
Զաքարիա
Սարկավագի,
Պատմագրութիւն,
հ.
I,
էջ
59,
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվ.,
թղթ.
242,
վավ.
83
եւ
այլուր։
[69]
«Զաքարիա
Ագուլեցու
օրագրությունը»,
էջ
41-42։
[70]
Զաքարիա
Սարկավագ,
Պատմագրութիւն,
հ.
II,
էջ
134։
[71]
Տե´ս
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Арм...,
էջ
296-298:
[72]
Տե՛ս
Թ.
Խ.
Հակոբյան,
Երեւանի
պատմությունը
(1801-1879
թթ.
),
էջ
195-201։
[73]
Նույն
տեղում,
էջ
195։
[74]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
կաթ.
դիվ.,
թղթ.
1զ,
վավ.
1032։
[75]
Տե՛ս
И.
П.
Петрушевский,
Очерки
по
истории
феодальных
отношений
в
Азерб.
и
Арм.,
էջ
180։
[76]
Տե՛ս
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
143-144։
[77]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
144-145։
[78]
Նույն
տեղում,
էջ
145։
[81]
Սիմեոն
Երեւանցի,
Ջամբռ,
էջ
145-151։
[82]
Սամվել
Անեցի,
Հաւաքումք
ի
գրոց
պատմագրաց...,
Վաղարշապատ,
1893,
Շարունակութիւն
ԺԳ
օրինակէն,
էջ
179։
[83]
Տե՛ս
Հ.
Տաշյան.
Ցուցակ
հայերեն
ձեռագրաց
Մատենադարանին
Մխիթարեանց
ի
Վիեննա,
էջ
553-554։
[84]
Տե՛ս
«Հանդէս
ամսօրեայ»,
ամսագիր,
1934,
№
5-7,
էջ
337-338։
[85]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
Մեսրոպ
Մագիստրոսի
արխիվ,
գործ
№222,
թղթ.
75,
էջ
81։
[86]
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
ֆ.
Մեսրոպ
Մագիստրոսի
արխիվ,
գործ
№
222,
թղթ.
18,
էջ
169-170։
[87]
Նույն
տեղում,
ձեռագիր
№
279,
էջ
337ա։
[88]
Տե՛ս
Թորգոմ
արք.
Գուշակեան,
Ցուցակ
հայերէն
ձեռագրաց
ս.
Նշանի
վանուց
ի
Սեբաստիա,
Վիեննա,
1981,
էջ
84։
[89]
Լեո,
Հայոց
պատմություն,
հ.
III,
էջ
263։
[90]
Տե՛ս
Մեսրոպ
Մաշտոցի
անվան
Մատենադարան,
Մեսրոպ
Մագիստրոսի
արխիվ,
Ճառընտիր
(16-17-րդ
դդ.
),
էջ
98-99։
[91]
Նույն
տեղում,
էջ
99։
[92]
Տե՛ս
Սամուել
Անեցի,
Հաւաքումք
ի
գրոց
պատմագրաց...,
Շարունակութիւն
ԺԳ
օրինակէն,
էջ
177։
[93]
Տե՛ս
Զաքարիա
Ագուլեցի,
Օրագրութիւն,
էջ
128։